Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ է։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալն էր (նշանակվել էր 2018-ի մարտի սկզբին), իսկ դրանից առաջ՝ 2014 թվականից զբաղեցնում էր խորհրդարանի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը։

Նա 2019-ի Հոկտեմբեր 21-ին ձերբակալվել էր պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ըստ ՀՔԾ-ի՝ այդ գործը միացվել է իշխանությոֆւնը յուրացնելու դեպքի առթիվ՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործին: Պատգամավորը պնդում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, որի մաս են դարձել Բաբայանը, Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու ԿԸՀ ղեկավարը։

Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր, 22 օր անազատության մեջ գտնվելուց հետո՝ նոյեմբերի 12-ին, որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: 

 

Հայաստանն ինչպե՞ս է դիմել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին․ Բաբայան - Քոչինյան բանավեճի հետքերով

Հայաստանն ինչպե՞ս է դիմել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին․ Բաբայան - Քոչինյան բանավեճի հետքերով

Մայիսի 23-ին՝ Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, խոսելով պատերազմի հնարավոր սպառնալիքի մասին, հայտարարեց․ «Երբ որ Ալիևը և այս իշխանությունը խոսում են պատերազմից, սիրելի՛ ժողովուրդ, փորձում են բոլորին ցույց տալ, թե այլընտրանքը պատերազմն է, ես հարց եմ հնչեցնում․ ո՞ւմ դեմ պատերազմ։ ․․․․ էդ ո՞ւմ դեմ է պատերազմելու, օրինակ, Ադրբեջանը։ Ո՞ւմ դեմ․ Ռուսաստանի՞, որը ռազմական պայմանագրով պարտավորություն ունի ապահովելու մեր անվտանգությունը, ՀԱՊԿ անդամ պետությունների՞, որոնք Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակվելու դեպքում պարտավոր են անմիջապես լինել Հայաստանում»։ Բաբայանը նշեց, որ հավատում է այդ պայմանագրերին։ Նրան հակադարձեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նշելով․ «Հավատալուն զուգահեռ՝ հարգելի բանախոսը (Արսեն Բաբայանը- խմբ․) իր խոսքում նշեց, որ կան Հայաստանի օկուպացված տարածքներ»։ Բաբայանն արձագանքեց․  - Եվ չգիտեիք, հա՞, նոր իմացա՞ք դրա մասին»։ - Չէ, նոր չիմացանք, ոնց որ Դուք չգիտեք, որ»․․․ - Չի դիմում, իշխանությունը չի դիմում․․․  Բանավեճի ընթացքում լսվեց Բաբայանի խոսքը․ «Խորհրդակցական դիմում եք գրել»․․․ Նա խոսքը չավարտեց։ Քոչինյանը նշեց․ - Արգումնետը էն է, որ մենք գրավոր տեսքով չենք դիմել Ռուսաստանին, այ դրա համար չեն եկել։ Բաբայանը պատասխանեց․ -  Այն հոդվածը, որով․․․ Այստեղ Բաբայանի խսքն ընդհատվում է, սակայն համատեքստից պարզ է, որ նա ցանկանում էր հիշեցնել, թե որ հոդվածով է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին։ Բանախոսները միմյանց մեղադրեցին սուտ խոսելու մեջ։ Բաբայանըը ևս մի անգամ փորձեց հիմնավորել իր խոսքը․ «Իշխանությունը չի դիմել, որպեսզի գան»։ Փորձենք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, արդյո՞ք Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին, և ինչ իրադարձությունների համատեքստում է այդ ամենը տեղի ունեցել։   Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք․ Հայաստանը որոշում է դիմել ՀԱՊԿ-ին Անցյալ տարվա մայիսին Ադրբեջանը Սյունիքում ու Գեղարքունիքում հատեց Հայաստանի պետական սահմանն ու օկուպացրեց հայկական դիրքեր։ Մայիսի 13-ին՝ Անվտանգության խորհրդի նիստում, այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Երկրորդ՝ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության՝ 2010-ի դեկտեմբերի 10-ի՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ Սույն կարգով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված որոշումներ ընդունելու մեխանիզմը»։ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է․ «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը վտանգ սպառնալու դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և քայլեր են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար, որ վերացնեն ծագած սպառնալիքը» (թարգմանությունը ոչ պաշտոնական է)։ Այս հայտարարությունից հետո խոսակցություններ կային, թե ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով, որը սահմանում է․ «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ: Անդամ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած անդամ պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը»: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով այս խոսակցությունները, նշել էր․ «Հոդվածների մեջ խորանալ պետք չէ: ․․․․ Սպառնալիք է ստեղծվել անվտանգության, և այն չեզոքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»։ Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահին։ Նույն օրը Տաջիկստանի ԱԳ նախարարն Արա Այվազյանին հայտնեց, որ Տաջիկստանի նախագահն արդեն տվել է համապատասխան կարգադրություններ։ ՀԱՊԿ մամուլի քարտուղարը «ՏԱՍՍ»-ին հայտնեց, որ Սյունիքի մարզում իրավիճակի շուրջ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։ Մայիսի 19-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ արտգործնախարարները նախորդ օրը քննարկել են Հայաստանի խնդրանքը՝ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։   Իրադարձությունների հետագա ընթացը Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց․ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։ Այս հայտարարությանն արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը․ «ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ, այսպես ասած, ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին»: Ռուբինյանը նաև հիշեցրեց, որ հայկական կողմը զոհ ունի։ ՀՀ ԱԽ քարտուղարն էլ համոզմունք հայտնեց, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ։ Երկու օր անց էլ նա նշեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։ 2021-ի նոյեմբերին՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ, Էդուրադ Աղաջանյանը հայտարարեց, որ Հայաստանը հանդես էր եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ, բայց նախաձեռնությունը կյանքի չի կոչվել։    Սահմանային իրավիճակի սրումը և ՌԴ-ին դիմելու հարցը Նոյեմբերի 16-ին իրավիճակը հայ-ադբեջանական սահմանին սրվեց, ՀՀ ՊՆ-ն նաև հաղորդեց տեղային մարտերի մասին։ ՀԱՊԿ խոսնակը հայտնեց՝ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել Ադրբեջանի հետ սահմանին սրման հետ կապված աջակցության համար։  Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարեց․ «Քանի որ [Ադրբեջանի] հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»։ Լրագրողը հարցրեց՝ դա բանավոր դիմո՞ւմ է, թե՞ համապատասխան ընթացակարգ կա։ Գրիգորյանը պատասխանեց․ «Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու»։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում չհաստատեց, որ ՌԴ-ին պաշտոնական դիմում է եղել․ «Եթե խոսքը պաշտոնական դիմում-նամակի մասին է [խնդրանքով, որ Պայմանագրի համաձայն օգնություն ցուցաբերվի], ապա դեռ չեմ կարող հաստատել»։ Նոյեմբերի 23-ի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի՝ ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին գրավոր ընթացակարգով դիմելու վերաբերկալ հարցին, հայտարարեց․ «Մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք»։ Դիտարկմանը, թե հարցը հավանաբար նոյեմբերի 16-ի իրադարձություննների մասին է, Փաշինյանը պատասխանեց․ «Նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում»։ «Infocom»-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու՝ Հայաստանն, ի վերջո, գրավոր ընթացակարգով դիմե՞լ է ՌԴ-ին, թե՞ ոչ։ ԱԳՆ-ից մեր հարցին ուղիղ պատասխան չէին տվել՝ նշելով միայն երկու կողմերի միջև հեռախոսազրույցների և քննարկումների մասին։ Դեկտեմբերին, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ին գրավոր պաշտոնական դիմում եղել է նոյեմբերի 16-ի սահմանային սրումից հետո, ԱԽ քարտուղարը նշեց, որ մայիսի 12-ից հետո արդեն դիմել էին, և «դիմելու գործընթացը պրոցեսի մեջ է»։ Ճշտող հարցին, թե երբ նոյեմբերին ասում էին, որ դիմում են ՌԴ-ին, նկատի ունեին մայիսի՞ դիմումը, Գրիգորյանը պատասխանեց․ «Նաև մայիսի դիմումը․ դա շարունակում է ուժի մեջ մնալ, մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ, որովհետեւ մայիսի 12-ին ստեղծված ճգնաժամի շարունակությունն է սա, հարցը չի լուծվել»։   Հայաստանը դժգոհ է Ադրբեջանական զինվորները մինչև օրս շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություննեից դատելով՝ ՀԱՊԿ մեխանիզմներն այդպես էլ գործի չեն դրվել հարցը լուծելու համար։ Մասնավորապես, այս տարվա ապրիլին Փաշինյանը հայտարարեց, որ այն, թե ինչպես ՀՀ սահմանին տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, «ձախողում էր կազմակերպության համար»․ «Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրկանացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտահոգությունը, թե ՀՀ անվտանգության համակարգի համար կարևորագույն դեր ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիրտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»։ Իսկ մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ, Փաշինյանն ասաց․ «Ինչպես գիտեք, անցած տարի՝ հենց այս օրերին, Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թ․ դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր ՀՀ-ն: Այսպիսով, թե ով է ճիշտ Բաբայան - Քոչինյան բանավեճում, չենք կարող ասել։ Փաստացի, Հայաստանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին դիմել է՝ Հավաքական անվտանգության համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն։ Իսկ ՌԴ-ին դիմելու մասին ձևակերպումները լղոզված են, և որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, որ ՀՀ-ն գրավոր ընթացակարգով դիմել է ՌԴ-ին։ Նոյեմբերին Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ ասվում էր միայն, որ այդ դիմումը բանավոր է և գրավոր ընթացակարգ կստանա։   Գլխավոր լուսանկարը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների վերջին հանդիպումից Աննա Սահակյան
10:58 - 25 մայիսի, 2022
Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը  տեղեկացնում է, որ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ավելի վաղ Բաբայանը  տեղեկացրել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում։  Նա գրել էր, որ Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկության ավարտից հետո, թեեւ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն վերջինիս բերման են ենթարկել։ Բաբայանը նշել էր, որ գործողությունն առնչվում է այն տեսանյութին, որը որոշ ժամանակ առաջ տարածվել էր լրատվական կայքերում։ Խոսքն այն տեսանյութի մասին է, որտեղ երեւում էր՝ Վանեցյանի օգնականը գումար է տալիս ինչ-որ տիկնանց, որոնցից մեկը, ինչպես լսվում էր տեսանյութում, Արամ Գրիգորյանին հարց էր տալիս «տաքսու գումարի» մասին։
17:30 - 21 մայիսի, 2022
Իրավապահները խուզարկություն են իրականացնում  Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում․ Արսեն Բաբայան

Իրավապահները խուզարկություն են իրականացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում․ «Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, էլ ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք»,- գրել է նա՝ քիչ անց տեղեկացնելով, որ Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկության ավարտից հետո, թեեւ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն վերջինիս բերման են ենթարկել։ Բաբայանը նշել է, որ գործողությունն առնչվում է այն տեսանյութին, որը որոշ ժամանակ առաջ տարածվել էր լրատվական կայքերում։ Խոսքն այն տեսանյութի մասին է, որտեղ երեւում էր՝ Վանեցյանի օգնականը գումար է տալիս ինչ-որ տիկնանց, որոնցից մեկը, ինչպես լսվում էր տեսանյութում, Արամ Գրիգորյանին հարց էր տալիս «տաքսու գումարի» մասին։ Այդ տեսանյութի մասին կարող եք կարդալ այստեղ։
14:23 - 21 մայիսի, 2022
Արսեն Բաբայանը Արմավիրի նախկին քաղաքապետի կալանավորումը համարում է քաղաքական ճնշում «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ |armenpress.am|

Արսեն Բաբայանը Արմավիրի նախկին քաղաքապետի կալանավորումը համարում է քաղաքական ճնշում «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է դաշինքի անդամ, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կալանավորմանը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել իրենց դաշինքի նկատմամբ  քաղաքական ճնշումների շրջանակներում: Այս մասին Բաբայանն ասաց հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ տևական ժամանակ է տարբեր պատրվակներով իրենց փորձում են հրավիրել քննչական մարմիններ, վեր են հանում ինչ-որ քրեական գործեր, որոնցով մինչ օրս որևէ գործողություն չէր իրականացվում: «Այս ամենի ապացույցն է վերջերս Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, թե իբր Խլղաթյանն ընտրակաշառք է բաժանել: Այս գործով ձեռք բերված ապացույցները քարուքանդ են լինելու: Ձերբակալություն իրականացրել է իրավապահ այն մարմինը, որը չուներ դրա իրավունքը և Խլղաթյանի պաշտպանական թիմն այդ գործողությունները վիճարկել է դատարանում: Մենք օրեր առաջ սրա մասին հայտնեցինք, ինչից հետո Հատուկ քննչական ծառայությունը Քննչական կոմիտեից վերցրեց այս գործը: Առաջին դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հաջորդն էլ ասել էր, որ ինքն այդ գործը չի կարող քննել, քանի որ ՀՔԾ-ում է, ինչից հետո միայն գործն ուղարկվել է Երևան: Այս ձգձգումները հանգեցրել են նրան, որ Ռուբեն Խլղաթյանը մնացել է անազատության մեջ: Այժմ վերջինս կալանավորվել է, և այդ որոշումը կայացրել է մեկ այլ՝ երրորդ դատավոր»,- ասաց դաշինքի ներկայացուցիչը:
15:03 - 14 հունիսի, 2021
Ես շատ բարձր եմ գնահատում իշխանություն ձևավորելու մեր շանսերը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան

Ես շատ բարձր եմ գնահատում իշխանություն ձևավորելու մեր շանսերը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան

Ինչպես գիտեք, մեր քարոզարշավի ըթացքում, մեր ռեյտինգի աճը ամենևին դուր չի գալիս այս իշխանություններին։ Դա է պատճառը, որ վերջին օրերին մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամաբ իրականացնում են քաղաքական ուժեղ ճշնումներ։ Դրա վառ օրինակն է պարոն Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումը, թե իբր պարոն Խլղաթյանը ընտրակաշառք բաժանելու ինչ-որ անհեթեթ դեպքի հետ առնչություն ունի։ Արդեն տևական ժամանակ է, ինչ այս իշխանությունները տարբեր պատրվակներով փորձում են մեզ անդադար հրավիրել քնչական մարմիններ, վեր են հանում նոյեմբերից սկսված ինչ-որ քրեական գործեր, որոնց համար մինչ օրս ոչինչ չի արվել, բայց հիմա սկսել են հարցաքննություններ։ Մեր նկատմամաբ արգելանքների արդյունքում մեր հաշիվները փակվում են  և այդպիսով փորձում են կասեցնել մեր հաջողված քարոզարշավը, ինչը սակայն չի ստացվում  և չի ստացվելու ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Պատիվ ուենմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։   Վերջինիս կարծիքով Իր քարոզչության ընթացքում իշխանությունը  անդադար ատելություն է տարածում, խորացնում է այն ատելությունը, որը  սկսվել է 2018 թվականից։ Բաբայանի խոսքով, ամեն օր հասարակության մեջ ատելության նոր չափաբաժին է ներարկվում, նրա համոզմամբ, իշխանությունը շատ լավ հասկանում է, որ որևէ դեպքում հնարավորություն չունի վերարտադրվելու և  պատրաստվում են իրենց պարտությունը հաղթանակ ներկայացնել։ Բաբայանը չի բացառում, որ իշխանությունը կարող ասել, թե ընտրությունները կեղծել էին ընդդիմությունները։ Այս իշխանությունը պատրաստ է նույնիսկ այդ հիմարագույն մեթոդով իշխանությունը կրկին զավթել։ «Խոսեմ նաև, երեկ տարածված խոսակցության ձայնագրության մասին, որտեղ  ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը  և Էջմիածնի քաղաքապետը իրենց վերաբերմունքն են արտահայտում գործող իշխանության պարագլխի նկատմամբ։ Այն, որ մենք տևական ժամանակ է ասում ենք, որ այս անձի մոտ հոգեկան անհավասրակշռություն է, և ասում ենք, որ գրեթե 100 տոկոսանոց կոնսեսուս կա այս առումով, հիմա փաստվում է, որ նույնիսկ իր թիմում  բոլորը հրաշալի գիտեն, որ այդ անձի մոտ կա հոգեկան անհավասրակշռություն։ Պատկերացրեք, որ մարդը գիտի, որ մի քանի օրից պատասխան է տալու իր կատարած հարյուրավոր հանցագործությունների համար և նա պատրաստ է գնալ մինչև վերջ։ Բայց ուզում եմ հույս հայտնել,որ մեր իրավապահ մարմինները հետևելով այս ամեին, գնահատելով իրավճակը, կկատարեն իրենց առջև դրված  պարտականությունները ամբողջությամբ և պարզապես թույլ չեն տա, որ այս կապիտուլյանտ իշխանությունը փորձի ևս մեկ անգամ հեղաշրջման արդյունքում զավթել իշխանությունը»,- ասաց Բաբայանը։ Վերջինս հավելեց, որ շատ բարձր է գնահատում իրենց շանսերը՝ իշխանություն ձևավորելու։  
14:22 - 14 հունիսի, 2021
Ոստիկանությունում հայտնեցին, որ ես կասկածվում եմ ինքնիրավչություն կատարելու մեջ. Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

Ոստիկանությունում հայտնեցին, որ ես կասկածվում եմ ինքնիրավչություն կատարելու մեջ. Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ ազատ արձակվեցի և դուրս եկա ոստիկանության կենտրոնական բաժնից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջինս այսօր առավոտյան բերման է ենթարկվել։ Նա, մասնավորապես, նշել է. «Դավաճան տականքը, փաստորեն, այնքան է սարսափած, որ տանից դուրս չի գալիս մինչև ես անազատության մեջ չլինեմ: Երեկվա հայտարարությանս համաձայն դուրս եկա տանից և ուղևորվեցի օդանավակայան: Շենքի բակում նկատեցի ու ողջունեցի ոստիկանության օպերատիվ ծառայողներին, որոնք ամբողջ գիշեր ծածուկ (իրենց կարծիքով) հերթապահել էին մեր շենքի մուտքի մոտ: Նստեցի մեքենան ու շարասյունով, որի մեջ էին երեք օպերատիվ մեքենաներ, «միասին» շարժվեցինք դեպի օդանավակայան: Հասնելով կոնյակի գործարանի մոտ տեսա, որ Իսակովի պողոտան փակել են: Շրջադարձ կատարեցի և շարժվեցի դեպի Արշակունյաց փողոց: Կրկին շարասյանով, որին ընթացքուն միացան նաև 2 ճանապարհային ոստիկանության մեքենաներ: Արշակունյաց պողոտայում ՃՈ մեքենայից բարձրախոսով հայտնեցին մեքենայիս համարանիշը և խնդրեցին կանգնել: Բնականաբար կանգնեցի: Կանգնեցի ու մեքենայիս մոտեցան ոստիկանության 5 օպերատիվ ծառայողներ և հայտնեցին, որ ինձ բերման են ենթարկում ոստիկանության բաժին: Ոստիկանության բաժնում հայտնեցին, որ ես կասկածվում եմ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչություն կատարելու մեջ: Ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել: Ոստիկանության բաժնում հենց տեղեկացան, որ ստահակ դավաճանը ոստիկանության և ԱԱԾ զորքերի ջանքերով ճողոպրել է արժանապատիվ քաղաքացիների միջով ու փախել է երկրից՝ ինձ հայտնեցին, որ ազատ եմ: Նիկոլ, ամբողջ կյանքումդ վախենալու ես արժանապատիվ հայից: Ամբողջ կյանքումդ թաքնվելու ես ինձանից: Դավաճանին հիշեցնում եմ, որ ես ունեմ ծով համբերություն, իսկ ինքը ժամանակավոր անվտանգություն»:
11:25 - 11 հունվարի, 2021
Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը

Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը

Ոստիկանական ուժերի կողմից ապօրինաբար բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Այս մասին ասված է «Հայրենիք» կուսակցության տարածած հայտարարության մեջ: «Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։ Հայրենիքը թշնամուն հանձնած դավաճանի հերթական հակահայկական քայլը կանխելու նպատակով փողոց դուրս եկած քաղաքացիներից ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։ «Հայրենիք» կուսակցությունը, ոստիկանական անօրինական գործողությունները դիտարկելով որպես Փաշինյանի կողմից տրված ուղիղ հրահանգի իրագործում, հետևաբար նաև դավաճանական գործունեության բաղադրիչ, պահանջում է րոպե առաջ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց»,- ասված է հայտարարության մեջ։
10:03 - 11 հունվարի, 2021
Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու |armenpress.am|

Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու |armenpress.am|

armenpress.am: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու։ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հուլիսի 30-ին հրապարակել էր ԱԱԾ ծանուցման թերթիկի լուսանկարը, որտեղ նշված էր, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրասվում են նյութեր ՀՀ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածների  պահանջներիի խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում նշանակում կատարելու վերաբերյալ։ «Նախապատրաստվող նյութերի անհրաժետություններից ելնելով՝ Դուք հրավիրվում եք բացատրություն տալու ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Ցանկության դեպքում կարող եք ներկայանա փաստաբանի հետ»,- նշված է Վանեցյանին ուղարկված ծանուցման մեջ։
10:31 - 31 հուլիսի, 2020
Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ օրենք և Սահմանադրություն չի խախտել, Արսեն Բաբայանը պնդեց, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում |hetq.am|

Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ օրենք և Սահմանադրություն չի խախտել, Արսեն Բաբայանը պնդեց, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝  նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, երեկ մեկնարկեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը: Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով։ Ըստ մեղադրանքի, նա,  2018 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,  չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Արսեն Բաբայանն, ըստ մեղադրանքի 2018 թվականի մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Ի սկզբանե Արա Բաբլոյանը մեղադրվում էր Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, իսկ Արսեն Բաբայանը՝ Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն հետագայում նրանց մեղադրանքը փոփոխվեց։ Սա այն բանից հետո, երբ դատախազությունը երկու անգամ չհաստատեց Սահմանադրական դատարանի լիազրություններին տիրանալու կամ դրան օժանդակալու վերաբերյալ նրանց մեղադրանքները։ Բաբլոյանն ու Բաբայանը չեն ընդունել թե՛ նախկին, թե՛ փոփոխված  մեղադրանքները։ Արա Բաբլոյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրեն մեղադրում են այն բանի համար, որ բժիշկ լինելով՝ դարձել է Ազգային ժողովի նախագահ։ «Ես հասկացել եմ մի բան, որ մեղադրվում եմ  ԱԺ նախագահ ընտրվելու համար, քանի որ ընտրվել եմ՝ բժիշկ լինելով, որովհետև ԱԺ նախագահ լինելով՝ ես մտածել եմ, որ պիտի ԱԺ-ի բնակակոն աշխատանքն ապահովեմ: Բնականոն աշխատանքն ապահովելու համար գոյություն ունի ևս 650 հոգանոց աշխատակազմ, որին պետությունն աշխատավարձ է վճարում, այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները: Ես փաստաթուղթ եմ ստացել Գարիկ Հարությունյանից և հանձնել եմ իմ աշխատակազմին, աշխատակազմը պատրաստել է պատասխան, որից հետո հայտարարությամբ ես հանդես եմ եկել: Ես ինձ թույլ չեմ տվել իրենց հրահանգել, իրենք արել են այնպես, ինչպես օրենքն է պահանջում: Ակնհայտ, բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել այդ գործընթացին»,- ասաց Արա Բաբլոյանը՝ պնդելով, որ ինքն օրենք և սահմանադրություն չի խախտել։ Դատարանում Բաբլոյանի և Բաբայանի  մեղադրանքը պաշտպանում են երկու դատախազ՝  գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանն ու նույն վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանը։ Այսօրվա դատական նիստին ի սկզբանե որոշված էր թույլատրել միայն զանգվածային լրատվամիջոցների օպերատորների և այն լրագրողների մուտքը, որոնք առանց օպերատորների են աշխատում, սակայն նիստի մեկնարկին գործով ներգրավված փաստաբանները՝ Լուսինե Սահակյանը, Լուսինե Մարտիրոսյանն ու Արամ Վարդևանյանը բարձրացրին լրագրողների՝ նիստին մասնակցելու հարցը։ Նիստն անցկացվում էր Երևանի դատարանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների նստավայրի ամենամեծ դահլիճում, որտեղ դատավարության մասնակիցների և այլ քաղաքացիների միջև ապակիներ են։ Ապակիներից այն կողմ բազմաթիվ ազատ տեղեր կային ու բավականաչափ տարածություն՝ սոցիալական հեռավարություն պահպանելու համար։ Նման պայմաններում դատարանը որոշեց թույլատրել, որպեսզի լրագրողները  նույնպես դահլիճում լինեն։ Դատարանն անդրադարձավ իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցին։ Արսեն Բաբայանը նշեց, որ դատավորից որոշակի պարզաբանումներ է ցանկանում ստանալ՝ կողմնորոշվելու համար՝  ինքնաբացարկ հայտնել, թե ոչ։ «2015 թվականի Սահմանադրական փոփոխության հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձևավորել են քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի կողմից իր կազմից՝ 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով Սահմանադրական դատարան ունենալու կամաարտահայտություն։ Հիշյալ սահմանադրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործման լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել է և չի իրագործվել»,- իր մեղադրանքից մեջբերում կատարեց Բաբայանն, ապա դիմելով դատավորին՝ հարցրեց, թե արդյոք  վերջինս  համարում է, որ իր՝ որպես  ՀՀ քաղաքացու լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել և չի իրագործվել։  Բաբայանը նաև հարցրեց, թե արդյոք դատավորն իրեն  համարո՞ւմ է իրեն և Բաբլոյանին վերագրվող գործողությունների արդյունքում տուժած անձ։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:23 - 15 մայիսի, 2020
Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի գործով դատական նիստը հետաձգվեց

 |factor.am|

Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի գործով դատական նիստը հետաձգվեց |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունենում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը։Նիստի մեկնարկին Բաբայանի պաշտպանական կողմը հարց հղեց դատավորին, թե արդյոք ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, ՍԴ նախագահ ընտրելու ընթացակարգի առնչությամբ այս քրեական գործով համարում է իրեն տուժող, թե՝ ոչ, որպեսզի հասկանան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն, թե՝ ոչ։ Դատավորն ասաց, որ եթե ինքը գործով տուժող լիներ, ապա կունենար գործով տուժողի կարգավիճակ և քանի որ ինքը չունի գործով նման կարգավիճակ հետևաբար նաև տուժող չէ։ Դատավորը նաև տեղեկացրեց, որ ինքը ինքնաբացարկ հայտնելու հիմքեր չունի։ Ի պատասխան սրա, Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ այդ պարզաբանումից իրենց համար հասկանալի չէ՝ դատավորը կողմնակալ է այս գործով, թե կողմնակալ չէ, քանի որ դատավորը իրենց զրկել է կողմնորոշվելու հնարավորությունից։ Դատավորի ճշտող հարցին, թե հիմա ներկայացնում են ինքնաբացարկի միջնորդություն, թե՝ ոչ, փաստաբանը ասաց․ «Քանի որ զրկվեցինք հնարավորությունից կողմնորոշվելու՝ ներկայացնենք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն, թե՝ ոչ, ուստի և չենք ներկայացնում»։ Մեղադրող կողմը ևս դատարանին ինքնաբացարկի միջնորդություն չուներ։ Մեղադրյալներից Արա Բաբլոյանն ասաց, որ աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրում, խնամքի տակ ոչ ոք չունի։ Արսեն Բաբայանն էլ նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հարցազրույցներից հետո իրեն ձերբակալել են, և գործը ունի բացառապես քաղաքական ենթատեքստ։Արսեն Բաբայանը հարց ուղղեց դատախազներին, թե արդյոք նրանք իրենց այս գործով տուժող ճանաչում են, թե՝ ոչ։ Ինչին ի պատասխան դատախազ Հայկ Պետրոսյանն ասաց, որ եթե անձը իրեն տուժած է համար զրկված չէ դիմել վարույթն իրականացնող անձին և գործով համապատասխան կարգավիճակ ձեռք բերել։ Դատախազը նշեց՝ քիչ է մնում հարցնեք՝ ընտրության գնալիս այո ենք քվեարկել, թե՝ ոչ։ Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 9-ին՝ ժամը 13:30-ին։
18:18 - 14 մայիսի, 2020
Ինչու են որոշ աշակերտներ մասնակցել քարոզարշավին դասաժամին. տնօրենները պարզաբանում են  |fip.am|

Ինչու են որոշ աշակերտներ մասնակցել քարոզարշավին դասաժամին. տնօրենները պարզաբանում են |fip.am|

fip.am: Իրավաբան, «Ոչ» շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը մարտի 10-ին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել էր, որ Ագարակում «Այո»-ի քարոզարշավը խախտումներով է ընթանում։ Ըստ Բաբայանի՝ քարոզչությանը մասնակցել էին դպրոցականներ և ուսուցիչներ։  Նա, մասնավորապես, գրել էր. «Ագարակի քարոզչությունից մի հատված աչքի տակով անցկացրեցի։ Քարոզչության մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ, պետական սեկտորի աշխատողներ։ Թեև դասերն արդեն սկսվել են ու հիմա էլ դասի ժամ է դպրոցներում, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը։ Հիմա նստած մտածում եմ. կարո՞ղ է այս քարոզչությունը ՀՀԿ-ն է անցկացնում»։ Արսեն Բաբայանի գրառումը հրապարակել էին բազմաթիվ լրատվականներ ՝ tert.am, news.am, 168.am, aravot.am, aysor.am, yerkirmedia.am, hraparak.am և այլն։ Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ժամը 9:00-ից քարոզարշավ էր իրականացնում նախ Սյունիքի մարզի Ագարակ, ապա Մեղրի քաղաքներում։ Օրվա երկրորդ կեսին արդեն նա հանդիպումներ ունեցավ նաև Քաջարանում, Կապանում։ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված՝ Ագարակում քարոզարշավի տեսանյութի կադրերում իսկապես նկատելի են անչափահասներ, և «Փաստերի ստուգման հարթակը»  Ագարակի և Մեղրիի բոլոր 4 դպրոցների տնօրեններից փորձեց պարզել, թե ինչո՞ւ էին դասաժամին դպրոցահասակ երեխաները մասնակցում քարոզարշավին, և արդյո՞ք քարոզարշավին մասնակցելու հրահանգ էին  ստացել։  Դպրոցի տնօրենները պարզաբանում են, թե ինչու են աշակերտները դասաժամին մասնակցել քարոզարշավին Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը Fip.am-ի հետ զրույցում պնդեց, որ ուսուցիչներից որևէ մեկը չի մասնակցել քարոզարշավին և նման հանձնարարական չեն ստացել, իսկ աշակերտներից մասնակցել են նրանք, որոնք այդ օրը դպրոց չեն հաճախել։ Մարտի 10-ին, ըստ տնօրենի, դպրոցի բացակա աշակերտների թիվը 48-50 է եղել։ «Մենք որևէ հանձնարարական չենք ստացել, ներկա-բացակա արվել է, եղել են աշակերտներ, որոնք դասի չեն ներկայացել։ Ծնողին զանգահարել ենք, ասել են՝ կամ երեխան հիվանդ է, կամ հիվանդանոց պետք է գնան և տունն է եղել։ Այն աշակերտները, որոնք եկել են դպրոց, դպրոցի ներսում են եղել, որոնք չեն եկել՝ դասամատյանում իրենց բացակաները ստացել են։ Ծնողներին էլ զանգահարել ենք, և նրանք տեղյակ են եղել, որ երեխան չի հաճախել։ Ոչինչ չի խաթարել դասապրոցեսը, դասերը բնականոն անցել են»,- ասաց Աղայանը։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, տնօրենն ասաց, որ նրանք բոլորն էլ աշխատանքի են եղել։ «Բայց ուշ դպրոց եկող ուսուցիչ ունենք, որոնք դասղեկ չեն, և երկրորդ, երրորդ ժամից են նոր դասի գալիս, միգուցե մինչև դպրոց մտնելը եղել են հանդիպմանը, դա իմ խնդիրը չէ։ Իրենք ճիշտ ժամին ներկայացել են աշխատանքի, մեր բոլոր ուսուցիչները տեղում են եղել, ոչ մեկը ցանկություն չի հայտնել գնալու, որովհետև իրենք գիտեն, որ աշխատանքի են»,- ասաց նա։ Անժելա Աղայանը տեսանյութերից նկատել է, որ իր դպրոցի աշակերտներից վարչապետի հետ հանդիպմանը ներկաներ եղել են. «Այո, ովքեր որ եղել են, ես ճշտել եմ՝ այդ երեխաները բոլորն էլ բացակա են ստացել»։ Նշենք, որ Ագարակի միջնակարգ դպրոցն ունի 667 աշակերտ։ Ագարակի հիմնական դպրոցի տնօրեն Ռոզա Ավանեսյանն էլ նշեց, որ իրենց դպրոցում սովորում է ընդամենը 2 աշակերտ և դասավանդում 3 ուսուցիչ։ «Իմ աշակերտներն ուզենան էլ, չեն կարող գնալ։ 2 աշակերտ ունեմ և 3 ուսուցիչ, բոլորն էլ ներկա են եղել դասին։ Քաղաքից շատ հեռու է դպրոցը, 30 տարվա ընթացքում գյուղն էլ է դատարկվել, դպրոցն էլ, պետությունը պահում է, որովհետև տարածքում միակ դպրոցն է։ Եվ ընդհանրապես հետհեղափոխական ժամանակաշրջանում քաղաքական առումով մեզանից ոչ մի բան չեն պահանջել, չգիտեմ ինչ երեխաներ են եղել հավաքին, ես ինքս չեմ եղել այնտեղ»,- ասաց նա։ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ոսկեհատ Գևորգյանը Fip.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ մարտի 10-ին դպրոցում դասերը բնականոն հունով ընթացել են, և իրենք վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելու որևէ հանձնարարական չեն ստացել։ «Մեր բոլոր ուսուցիչները դասի են եղել, աշակերտներից բացականեր ունեցել ենք, ինչպես ամեն օր, բայց երեխաներից որևէ մեկը չի մասնակցել քարոզարշավին։ Ուսուցիչները բոլորը դասի են եղել, կարող եմ բոլորի համարն էլ տրամադրել, անհատական զանգեք և հարցրեք, մենք բացակա ժամեր չենք ունեցել»,- ասաց նա։ 439 աշակերտ ունեցող դպրոցի տնօրենը նշեց, որ ի տարբերություն ուսուցիչների, 51 աշակերտ երեկ բացակա է եղել։ «Գուցե գնացել են հավաքի, բայց դասի ընդհանրապես չեն եկել»,- ասաց նա։ Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանը նույնպես հայտնեց, որ ուսուցիչները բոլորը դասի են եղել։ «Ինչ վերաբերում է աշակերտներին, վաղ առավոտից 13 բացակա ենք ունեցել, բոլորն էլ ստացել են իրենց բացակաները, այնպես որ նրանք ընդհանրապես դպրոց չեն եկել, թե հիմա որտե՞ղ են եղել, ի՞նչ են արել, ինչո՞վ են զբաղված եղել, դրա համար ես որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց նա։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ո՛չ Ագարակի և ո՛չ էլ Մեղրիի դպրոցի ուսուցիչները չեն մասնակցել։ Ինչ վերաբերում է որոշ աշակերտների, ապա դպրոցի տնօրենները պնդում են, որ իրենք տեղյակ չեն եղել և երեխաները մասնակցել են սեփական նախաձեռնությամբ։ Նելլի Լազարյան  
18:03 - 11 մարտի, 2020
Դատախազը հաստատել է Բաբլոյանի և Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և ուղարկել դատարան |armenpress.am|

Դատախազը հաստատել է Բաբլոյանի և Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և ուղարկել դատարան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը  դատավարական հսկողություն իրականացնող դատախազը  հաստատել է և քրեական գործի հետ ուղարկել է դատարան: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ավելի վաղ,  ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել էր ՀՔԾ քննիչի առարկությունը՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ: Վերահսկող դատախազը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չէր հաստատել և վերադարձրել էր այն` նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել էր ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արսեն Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները:  Դատախազի տեսակետով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բաբլոյանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: Հատուկ քննչական ծառայության քննիչն առաջարկություն էր ներկայացրել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ:
18:40 - 03 մարտի, 2020