Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից, հայ հունահռոմեական ոճի ըմբիշ։ 

Ծնվել է 1987թ․ մայիսի 8-ին Գյումրիում։ Գերազանցությամբ ավարտել է Գյումրու Գր. Նարեկացու անվ. թիվ 9 միջն. դպրոցը։ 2010 ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի այնուհետև՝ մագիստրոսի կոչում։ Այժմ սովորում է ասպիրանտուրայում: 2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1998թ․-ից հոր՝ ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ սկսել է զբաղվել ըմբշամարտով։

2009թ. Եվրոպայի չեմպիոն է, 2010թ. Աշխարհի գավաթի հաղթող, 2012թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2014թ. Աշխարհի չեմպիոն։ 2009-2016թթ. (7 տարի անընդմեջ) հանդես է եկել Գերմանիայի բարձրագույն ակումբի առաջնությունում KSV Aalen 05 ակումբի կազմում և 2010-ին հռչակվել է Գերմանիայի չեմպիոն։ 2017 թվականից տեղափոխվել է Ֆրանսիայի ակումբային առաջնություն և մինչ օրս հանդես է գալիս Բեզանսոն ակումբում։

Սպորտի վաստակավոր վարպետ է, Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի մարզիկների հանձնաժողովի անդամ: 2019թ. ընտրվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և պորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության համապետական ընտրական ցուցակով: 2020 թվականին վայր է դրել պատգամավորական մանդատը։

Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին. Արսեն Ջուլֆալակյան

Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին. Արսեն Ջուլֆալակյան

«Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, Աշխարհի գավաթակրի, Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ նշելով, որ ցանկացած լավ բան մի օր ավարտվում է: Մարզիկի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է: Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով: Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին: Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները: Շնորհակալ եմ ընկերներիս,ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց: Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին,որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր: Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով: Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով: Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին: Հանրագումարի բերելով նվաճումները.  Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում(Պեկին, Լոնդոն, Ռիո): Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ  Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ  Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ  Ունիվերսիադայի բրոնզե մեդալ Երիտասարդների աշխարհի չեմպիոն Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ  Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն  Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ ԵՊՀ Ոսկե մեդալ ՀՀ 2012թ լավագույն մարզիկ Սպորտի վաստակավոր վարպետ հ.գ. սպորտային լրագրողներին լրացուցիչ տեղյակ կպահվի մոտակա մամլո ասուլիսի մասին»:
10:40 - 12 հուլիսի, 2021
Կարելի է չէ՞, ուսումնասիրել՝ վերջին 25 տարում ովքե՞ր են կարողացել ամենաարդյունավետը բանակցել Ալիևների հետ, բանակցողին պետք չէ պաշտոն տալ, այլ օժտել բանակցային լիազորություններով․ Արսեն Ջուլֆալակյան

Կարելի է չէ՞, ուսումնասիրել՝ վերջին 25 տարում ովքե՞ր են կարողացել ամենաարդյունավետը բանակցել Ալիևների հետ, բանակցողին պետք չէ պաշտոն տալ, այլ օժտել բանակցային լիազորություններով․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խոսելով պատմությունը վերլուծելու ու դասեր քաղելու անհրաժեշտության մասին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ու նորից նույն հարցը. Ինչու՞ ենք մենք պատմությունը զուտ կարդում, այլ ոչ վերլուծում ու դասեր քաղում... Կարելի է չէ՞, օրինակ, ուսումնասիրել, հասկանալ, վերջին 25 տարվա ընթացքում ո՞վքեր են կարողացել ամենաարդյունավետը բանակցել Ալիևների հետ, ովքե՞ր ունեն բանակցություններ վարելու չոր, միաժամանակ որոշակի ճկուն ոճ(ինչն այս պահին շատ անհրաժեշտ է), ու՞մից հարևան պետության դիկտատորն անձնական «мандраж» ունի, որի հաղթահարմանը նույնիսկ այս հաղթանակը չի օգնի... Մտածենք։ Վերջապես, պատմական հողերը պահելու գերխնդիր կա, ինչն ենթադրում է վեր լինել անձնականից(առհասարակ ամեն ինչից) և առաջնորդվել պետական շահով։ Դրանով է նաև տարբերվում պետական գործիչը քաղաքական/ կուսակցական գործչից։ Ընդ որում, կարծում եմ, բանակցողին պետք չէ ինչ որ պաշտոն տալ։ Այլ օժտել բանակցելու համար անհրաժեշտ հատուկ լիազորություններով։ հ.գ. անկախ ամեն ինչից, արտահերթ ընտրությունները մնում են օրվա հրամայական»։  
22:20 - 24 նոյեմբերի, 2020
Հարցը լուծել իրավական ճանապարհով․ ընտրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակել արտահերթ ընտրություններ․ Արսեն Ջուլֆալակյան

Հարցը լուծել իրավական ճանապարհով․ ընտրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակել արտահերթ ընտրություններ․ Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի չեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում։ Հարց, որով անխտիր բոլորն են մտահոգված (քիչ թե շատ…)։ Վստահ եմ, գերխնդիրը հիմա խուսափելն է քաղաքացիական պատերազմից (որի վտանգը, կարծում եմ, մեծ է)։ Իսկ ինչպե՞ս դա անել, երբ կա կուտակված բավականին մեծ դժգոհություն (հիմնավոր դժգոհություն)։ Փորձել հարցը լուծել իրավական ճանապարհով։ Անկախ նրանից, քո ցանկությամբ է եղել, թե ոչ, գիտակցաբար, թե չէ… երբ ղեկավարությունը վստահվում է մեկին, նա էլ կրում է դրանից բխող ամբողջ պատասխանատվությունը։ Տրիվիալ մի օրինակ, որպեսզի հնարավորինս հասկանալի լինի լայն շրջանակներին, այդ թվում նրանց, ովքեր «քաղաքականությունից գլուխ չեն հանում» և իրենց համարում են չքաղաքականացված։ Երբ ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում մի մարդ՝ օժտված անհրաժեշտ բոլոր լիազորություններով (հենց այդ մարդու իսկ համաձայնությամբ…), և որոշակի ժամանակ անց իր թիմն անսպասելի ծանր պարտություն է կրում, չի կարող մարզիչը տարբեր պատճառներ բերել՝ հիմնավորելու այդ պարտությունը (տղեքն էին մեղավոր՝ վատ խաղացին, ֆեդերացիան էր մեղավոր՝ գումար քիչ տվեց, մրցավարն էր սխալ դատում և այլն…)։
15:07 - 11 նոյեմբերի, 2020
ԱԺ-ում Արսեն Ջուլֆալակյանին կփոխարինի Նարեկ Սամվելի Ղահրամանյանը

ԱԺ-ում Արսեն Ջուլֆալակյանին կփոխարինի Նարեկ Սամվելի Ղահրամանյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստում, հիմք ընդունելով «Ազգային Ժողովի պատգամվոր Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» ԱԺ նախագահի արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին տալու վերաբերյալ:ԿԸՀ նիստում քննարկվել է նաև 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին հարցը։ Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ որոշմամբ՝ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել` մարտի 14-ը, սեպտեմբերի 26-ը և հոկտեմբերի 17-ը:
17:11 - 23 սեպտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարը Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարը Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում: Հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Նախարարը նման ձևաչափով հանդիպում չի նախատեսում»,- ասացին նախարարությունից: Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 17-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ որոշել է հրավիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակի մանդատը վայր դնելու հարցը և այն չվերածվի քաղաքական շոուի: «Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։ Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․ Ես չէի ուզում, նա ստիպեց: Կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,-նշել է Ջուլֆալակյանը:
17:40 - 17 սեպտեմբերի, 2020
Ջուլֆալակյանը ԿԳՄՍ նախարարին հրավիրում է ուղիղ եթերում բանավեճի

Ջուլֆալակյանը ԿԳՄՍ նախարարին հրավիրում է ուղիղ եթերում բանավեճի

«Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման, և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա․․․»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որը օրերս մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին՝ նշելով, որ պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ անհամաձայնություններն են որոշ հարցերի շուրջ: «Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։ Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․Ես չէի ուզում, նա ստիպեց: Հ․Գ․ Կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,- գրել է մարզիկ պատգամավորը:
13:35 - 17 սեպտեմբերի, 2020
Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, ուստի նրա ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի. Արայիկ Հարությունյան |tert.am|

Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, ուստի նրա ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Ասեմ, որ պատգամավոր Արսեն  Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցի մասին խոսելուց, գուցե դրան կանդրադառնամ հաջորդող օրերին: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։ Նշենք, որ պատգամավորը նշել էր, որ մանդատը վայր է դնում ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: «Ուզում եմ արձանագրել՝ անցած օրերին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում: Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասի հետ կապված էլ բացատրեինք, որ իր ընկալումներում և իր դիրքորոշումներով առկա փաստերը  չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- ասաց Հարությունյանը:
11:48 - 16 սեպտեմբերի, 2020
«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Արսեն Ջուլֆալակյանի հետ. առաջարկը եղել է մարզիկինը |armtimes.com|

«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Արսեն Ջուլֆալակյանի հետ. առաջարկը եղել է մարզիկինը |armtimes.com|

armtimes.com: Մանդատը վայր դնելուց առաջ պարոն Ջուլֆալակյանը ինձ հետ առանձնազրույց է ունեցել: Իր բարձրաձայնած դրվագները մի փոքր ավելի մանրամասն ինձ ներկայացրել է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմանը: «Մենք երկուսով լուծումների հետ կապված ճանապարհային քարտեզ էինք մշակել, և մեր մոտեցումները հստակեցրել էինք: Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Մակունցը՝ հայտնելով, որ երեկ Ջուլֆալակյանի առաջարկով խմբակցությունը հանդիպում է ունեցել վերջինիս հետ: Նա ավելի մանրամասնորեն է ներկայացրել խնդիրները, նաև պատասխանել է գործընկերների հարցերին: «Ես մնում եմ այն կարծիքին, որ, այո, բոլոր անդամները, որոնք ներկայացված են հանձնաժողովներումում, առանձին մոտեցումների հետ կապված իրենց առաջարկներն են ներկայացնում: Փորձում ենք Կառավարության մեր գործընկերներին համոզել մեր դիրքորոշումներում, երբեմն մեզ մոտ ստացվում է համոզել, երբեմն նրանք են մեզ համոզում: Եվ ինստիտուցիոնալ առումով սա ճիշտ ճանապարհն է»: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Կառավարությանը ներկայացրած հարցապնդմանը, որով անվստահություն են հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Մակունցը նշեց, որ այս պահին չկան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը: «Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով և մոտեցումների վերանայման աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Մենք չենք կարծում, որ խնդիրների լուծման ճանապարհը միանգամից կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին: Առաջիկայում նույնպես քննարկումների առիթ կունենանք նախարարի հետ և մեր դիտարկումները կներկայացնենք»: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
16:30 - 14 սեպտեմբերի, 2020
Արսենի հեռանալու հետ կապված միայն ափսոսանքս եմ հայտնում, որովհետև ինքը բացառիկ մարդ է․ Արթուր Մանուկյան |lragir.am|

Արսենի հեռանալու հետ կապված միայն ափսոսանքս եմ հայտնում, որովհետև ինքը բացառիկ մարդ է․ Արթուր Մանուկյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքում է Արսեն Ջուլֆալակյանը, ով դժգոհություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությունից: Արդյոք ձեր քաղաքական թիմը սրան պետք է տա քաղաքական գնահատական: Քաղաքական գնահատականի հետ կապված թիմային որոշում կլինի: Իհարկե, սա լուրջ բան է, պետք է հասկանանք պատճառները: Արսենի հեռանալու հետ կապված միայն ափսոսանքս եմ հայտնում, որովհետև ինքը բացառիկ մարդ է: Որ նա բացառիկ մարզիկ է, դա բոլորը գիտեն ամբողջ աշխարհում, բայց կարծում եմ՝ քչերը գիտեն, թե նա ինչ ինտելեկտի տեր տղա է: Ես ամբողջ հոգով, սրտով ցավում եմ, որ նա մեզ լքում է: Ես իմ կարողությունների, ուժերի չափով ամեն ինչ կանեմ, որ նրա այդ որոշումը հետ կանչի, կամ քննարկվի դրա հնարավորությունը: Ջուլֆալակյանի հիմնավորումները ձեզ համար ընդունելի՞ էին, թե ոչ: Նա ԿԳՄՍՆ-ից ու նախարարից էր դժգոհ: Ճիշտն ասած, սա ինձ համար այնքան անսպասելի էր: Այն, որ խնդիրներ կան, ես միշտ դրանք ընթացիկ խնդիրներ եմ դիտել և բնական եմ համարել: Մենք բոլորս ազատ մարդիկ ենք և այդ պարագայում ես չեմ կարծում, որ պետք է ամեն բան հարթ լինի: Ես բնական եմ դիտել այդ հակասությունները: Իհարկե, կան անհամաձայնություններ, բայց ես այդ աստիճանի լարված չէի պատկերացնում այդ անհամաձայնությունները: Ընդհանուր առմամբ, բացառո՞ւմ եք նրա՝ Ծառուկյանի թիմ անցնելու հնարավորությունը: Դա շատ տարօրինակ կլինի ինձ համար, ես դա չեմ հասկանա:  Կրթության, առողջապահության, սպորտի ոլորտներից «Իմ քայլը» խմբակցությունում էլի առանձին պատգամավորների մոտ դժգոհություններ կան, և մի քանիսի անունն էլ էր շրջանառվում, որ հնարավոր է դուրս գան թիմից: Բացառո՞ւմ եք, որ շարունակական կլինի այս գործընթացը: Քանի որ բոլորը հասուն, կայացած մարդիկ են, շատ հնարավոր է, որ կարծիքների բախումները լինեն շատ սուր և անհանդուրժող: Բայց ես կուզենայի, որ բոլորս դա որպես առողջ պրոցես դիտենք: Ուրիշ կերպ չի լինում: Սա ինչ-որ մեկի իշխանությունը չի, կայացած, հասուն, ինքնաբավ մարդիկ են հիմնականում հավաքված մեր խմբակցությունում: Այստեղ շատ հնարավոր են կարծիքների սուր բախումներ: Շարունակությունը՝ lragir.am-ում
16:29 - 11 սեպտեմբերի, 2020
Կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է ԿԳՄՍՆ-ի հետ, այդ թվում` սպորտի բնագավառում, ինչը նշել է պատգամավորը. Ս. Հովսեփյանը՝ Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին |tert.am|

Կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է ԿԳՄՍՆ-ի հետ, այդ թվում` սպորտի բնագավառում, ինչը նշել է պատգամավորը. Ս. Հովսեփյանը՝ Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին |tert.am|

tert.am: Ինձ համար անակնկալ է Արսեն Ջուլֆալակյանի քայլը, գիտեի, որ իր համար կա ոչ կոմֆորտ վիճակ, բայց, որ կարող է հանգուցալուծումն այսպես շատ կտրուկ լինել, չէի սպասում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Հարցին՝ նա և Ջուլֆալկյանը նույն հանձնաժողովից են եղել, որևէ տարաձայնություն նկատե՞լ է, Հովսեփյանն արձագանքեց. «Իրականում ասեմ, այո, Կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է Կրթության նախարարության հետ, այդ թվում նաև` սպորտի բնագավառում, ինչը պարոն Ջուլֆալակյանը նշել է»: Ջուլֆալակյանը, անդրադառնալով հարցին` խնդիրները փոխնախարարի հե՞տ են կապված, Սոֆյա Հովսեփյանը դրական պատասխան տվեց: «Այո, փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որը սպորտն է համակարգում, և այս խնդիրը, որ կար, բավականին երկար էր, միգուցե հաղորդակցումը պատշաճ չի կատարվել»: Հարցին՝ նման տարաձայնությունները պե՞տք է պատճառ լինեն, որ պատգամավորը հրաժարվի մանդատից, պատգամավորը նշեց, որ դա շատ անհատական և սուբյեկտիվ որոշելու հարց է: «Միգուցե ես չհրաժարվեմ, բայց փաստ է, որ պարոն Ջուլֆալակյանը հարաժարվեց, ամեն մեկն իր որոշումն է կայացնում: Իհարկե, ես, շատ գնահատելով պարոն Ջուլֆալակյանի մասնագիտական կարողություններն ու մարդկային որակները, շատ ափսոսում եմ, որ ինքն այլևս ցանկություն չունի շարունակել մեզ հետ, որովհետև այն, ինչ ինքը կարող է անել, վստահեցնում եմ, որ ես կամ մյուս գործընկերները չենք կարող անել, մասնավորապես, սպորտի բնագավառում»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ նախարարի հետ կոնկրետ խնդիր եղե՞լ է, երբ, օրինակ, Ջուլֆալակյանը տեսակետ է հայտնել, բայց Արայիկ Հարությունյանը բոլորովին այլ բան է պնդել, նա ասաց. «Ակնհայտ խնդիրներ հանձնաժողովի նիստերի ժամանակ չեն եղել, եթե ներքին խնդիրներ եղել են, և այո, եղել են, դրանք երբեք ի ցույց չեն դրվել հանձնաժողովի նիստի ժամանակ»: Ավելին՝ tert.am-ում
14:47 - 10 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
14:18 - 10 սեպտեմբերի, 2020
Պատրաստ եմ վերցնել մանդատը․ Նարեկ Ղահրամանյանը առաջիկայում հանդիպելու է խմբակցության պատգամավորների հետ |armtimes.com|

Պատրաստ եմ վերցնել մանդատը․ Նարեկ Ղահրամանյանը առաջիկայում հանդիպելու է խմբակցության պատգամավորների հետ |armtimes.com|

armtimes.com: Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու դիմումը հետ չվերցնի, ապա ցուցակում հաջորդը՝ Նարեկ Ղահրամանյանը, պատրաստ է ստանալ մանդատը: Այս մասին քիչ առաջ  ասաց Ղահրամանյանը։ Նա 2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար, իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում՝ հավաքել ավելի քան 4000 ձայն։ Այն, որ Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, Ղահրամանյանն իմացել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանից։ Վերջինս նաեւ հայտնել է, որ ցուցակով հենց նա է հաջորդը եւ կարող է վերցնել մանդատը։ Մեր զրույցում նախկին քաղաքապետը հայտնեց, որ վաղը կամ մյուս օրը ոչ պաշտոնական հանդիպում է նախատեսվում «Իմ քայլը» խմբակցության հետ։ Հարցին, թե մինչ այս պահը որեւէ զրույց եղե՞լ է պատգամավորներից որեւէ մեկի հետ, Ղահրամանյանը տվեց բացասական պատասխան․ «Խոսել եմ միայն Հակոբ Սիմիդյանի հետ, պայմանավորվածությունները եղել են նրա հետ»։ Հարցին, թե կա՞ արդյոք կոնֆլիկտ իշխող ուժի որեւէ անդամի հետ, Ղահրամանյանը պատասխանեց, որ կարող են լինել առանձին մարդիկ, որոնց հետ կան անհամաձայնություններ, բայց ամբողջ քաղաքական թիմի հետ որեւէ կոնֆլիկտ չկա եւ չի եղել։ Ղահրամանյանը Կապանից է, սակայն պատգամավորի մանդատը ստանձնելուց հետո կտեղափոխվի Երեւան։ Թե որտեղ է ապրելու, դեռ հստակ չգիտի։ Նրա խոսքով՝ ամեն բան կկարգավորվի, երբ անցնի Ջուլֆալակյանի՝ դիմումը հետ վերցնելու համար նախաեստված 1 շաբաթյա ժամկետը։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:12 - 10 սեպտեմբերի, 2020
Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան

Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը: Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Օրենսդիր մարմնում իմ՝ շուրջ երկու տարվա աշխատանքի ընթացքում «Իմ Քայլը» քաղաքական թիմի հետ ունեցել եմ արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք տեղավորվել են փոխադարձ հարգանքի, մասնագիտական հասուն քննարկումների, արժանապատիվ մոտեցումների միջակայքում: Շատ կարևոր է, որ այս ընթացքում ձևավորվել են առողջ, գործընկերային, իսկ որոշների հետ նաև ընկերական հարաբերություններ, ու անհրաժեշտ նվիրումով մինչ օրս պայքարել ենք առկա խնդիրների լուծման համար: Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ։ Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, այն գերատեսչություններին և պաշտոնյաներին (այդ թվում ԿԳՄՍ-ից), որոնց հետ այս ընթացքում հնարավոր եղավ արդյունավետ աշխատել, պայքարել առկա խնդիրների լուծման համար։ Այն օբյեկտիվ և անաչառ լրատվականներին, որոնք այդ ամենը լուսաբանեցին։ Եվ իհարկե, շնորհակալ եմ ՀՀ քաղաքացիներին և «Իմ Քայլը»-ը դաշինքին ցուցաբերած վստահության համար»,- գրառել է մարզիկը: «ԶԼՄ-րը կարող են օգտագործել հենց այս հայտարարությունը, քանզի վերոնշյալ թեմայով այս պահին առավել ծավալվելու նպատակահարմարություն չեմ տեսնում»,- նշել է նա։
21:25 - 09 սեպտեմբերի, 2020
Ամսական ցմահ պատվո վճար չեմպիոններ պատրաստած մարզիչներին. Արսեն Ջուլֆալակյանի նախագիծը

Ամսական ցմահ պատվո վճար չեմպիոններ պատրաստած մարզիչներին. Արսեն Ջուլֆալակյանի նախագիծը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2012թ. օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն,  ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը երկու նոր առաջարկ է ներկայացրել ԱԺ ամսական ցմահ պատվո վճար տրամադրելու վերաբերյալ: Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամսական ցմահ պատվո վճար տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակվող այն մարզիչներին (հավաքականի գլխավոր մարզիչ և անձնական մարզիչ), ովքեր իրենց գործունեության ընթացքում պատրաստել են Օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ և մրցանակակիրներ, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի և շախմատի աշխարհի չեմպիոններ։ Առաջարկել եմ գնահատել յուրաքանչյուր մարզչի գրանցած երկու լավագույն արդյունքը և պատվո վճարի չափ սահմանել այդ երկուսի հանրագումարը։ Որպես պատվովճարի չափ առաջարկել եմ. Օլիմպիական չեմպիոնի հավաքականի գլխավոր մարզչին, անձնական մարզչին- 100 000 դր.2. ՕԽ-ի 2-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 70 000դր.3. ՕԽ-ի 3-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50 000դր.4. Աշխարհի չեմպիոնի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50 000դր. Կարծում եմ, այս առաջարկի ընդունումը կարևոր ուղերձ կլինի մարզաշխարհին առ այն, որ մարզիչ-մանկավարժի մասնագիտությունն ու գործունեությունը շատ կարևորվում է ՀՀ-ում։ Սա կլինի նաև ծանրակշիռ աջակցություն՝ ուղղված մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավմանը։ Ամենամսյա թոշակ նշանակել Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (անհատական և թիմային), ինչպես նաև շախմատ մարզաձևի մեծահասակների ՀՀ առաջնության չեմպիոններին մեկ տարի ժամկետով՝ մինչև հաջորդ տարվա ՀՀ առաջնությունը։ Որպես ամենամսյա թոշակի չափ առաջարկել եմ սահմանել 50 000 դր.։ Կարծում եմ, նման մոտեցումը կարևոր խթան կհանդիսանա հատկապես դեռևս ոչ տիտղոսակիր մարզիկների համար, ովքեր հիմնականում եկամտի այլ աղբյուր չունեն, և հնարավորություն կընձեռի վերջիններիս ինչ-որ չափով հոգալ սպորտային նվազագույն կարիքները։Այն նաև էլ ավելի կբարձրացնի ՀՀ առաջնության դերակատարությունն ու կարևորությունը մարզիկների համար»:
14:01 - 20 օգոստոսի, 2020