Արտակ Դավթյան

Գեներալ-լեյտենանտ Արտակ Մաթեւոսի Դավթյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է (ԳՇ պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչեւ 2020 թվականի հունիսի 8-ը, ապա պաշտոնում վերանշանակվել է 2021 թվականի մարտի 22-ին՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո)։

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2020 թվականի հուլիսի 16-2020 թվականի նոյեմբերի 11): Ծնվել է 1970 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։

նդունվել է Մոսկվայի բարձրագույն զինվորական ուսումնարանի հրամանատարատակտիկական բաժին: ովորել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտել է ոսկե մեդալով: ովորել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

1990-1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների, 1991-1992թթ. ծառայել հատուկ գնդում: 1998 թվականից բանակային կորպուսի շտաբի պետ էր, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

շանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ,   ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ: նորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: շանակվել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար: ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ: 2020 թվականի հունիսի 8–ին ազատվել է պաշտոնից։
2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Պարգեւատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով եւ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով։

 

ՀՀ պաշտպանության նախարարը և ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում

ՀՀ պաշտպանության նախարարը և ԳՇ պետը հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։ Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի տարածքում տեղադրված, 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման հանդիսավոր միջոցառմանը։ Սեպտեմբերի 27-ին Արշակ Կարապետյանը նաև աշխատանքային այց է կատարել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկն ու մասնակցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշաքարի մոտ անցկացված հոգեհանգստի կարգին; Աշխատանքային շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է կառուցվող նոր զորամասերից մեկի շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։  
21:44 - 27 սեպտեմբերի, 2021
ՊՆ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում

ՊՆ-ն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում

ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։ Արդեն 4 ամիս է՝ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում են։ Նրանց տեղակայման վայրի, մեր տարածք ներթափանցման խորության, թվի մասին պաշտոնական տեղեկատվությունը գրեթե բացակայում է։ Միայն մի քանի հայտարարություններ են հնչել այս ամիսների ընթացքում․ մայիսի 13-ին, օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ սահմաններից ներս գտնվում են շուրջ 250 ադրբեջանցիներ, իսկ նույն ամսվա 20-ին նա այլ թիվ էր ասել՝ 500-600։ Մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 22-ին, ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ ՀՀ տարածքում գտնվում են շուրջ 1000 ադրբեջանցիներ։  Պաշտոնական հստակ տեղեկատվության բացակայության ֆոնին Infocom-ը նախ հուլիսի 22-ից գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 12) ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի, նրանց տեղակայման վայրի մասին  Պաշտպանական գերատեսչությունը մերժել էր տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ եւ պնդելով, որ հայցված տեղեկությունները գաղտնիք են պարունակում։ Նախարարության պատասխանի համաձայն՝ այդ տեղեկությունների բացահայտումն ուղղակիորեն կարող է հանգեցնել պետական գաղտնիք հանդիսացող՝ ԶՈՒ կիրառման եւ օպերատիվ ծրագրերի, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու հետ կապված, ինչպես նաեւ հետախուզական բնույթի տեղեկությունների բացահայտման: Քանի որ ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով չէր տրամադրել հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություններ, մեկ այլ հարցմամբ խնդրեցինք հստակեցնել՝ Փաշինյանի եւ ԳՇ պետի՝ ավելի վաղ արված հայտարարությունները, որոնք պարունակում էին տվյալ պահի դրությամբ ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ, արդյոք համարվո՞ւմ են գաղտնիք պարունակող, եւ այդ թվերի հրապարակումը համարվո՞ւմ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։  Նախարարությունից պատասխանել են, որ նշված հայտարարություններում գաղտնիքի տարր պարունակող արտահայտություններ չկան, իսկ հայտարարությունը գաղտնիքի բացահայտում չի համարվում, քանի որ չի վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։ Առաջնորդվելով վերոբերյալ պատասխանով՝ ՊՆ-ին խնդրեցինք տեղեկություն տալ մայիսի 13-ի (հակառակորդի զորքի թվի մասին Փաշինյանի առաջին հայտարարության օրը) եւ հունիսի 22-ի (հակառակորդի զորքի թվի մասին ԳՇ պետի հայտարարության օրը), ապա նաեւ այդ օրերի միջեւ ընկած ամսաթվերի դրությամբ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին, քանի որ, փաստացի, այդ ընթացքում արդեն բարձրագույն ղեկավարության ներկայացուցչի եւ պաշտպանական կառույցի ղեկավար կազմի ներկայացուցչի հայտարարություններում թվեր հնչել էին։ Այս դեպքում, պարզվում է, ՊՆ-ն չի համարում, որ մեր հայցած տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել գաղտնիք պարունակող՝ վկայակոչված տեղեկությունների բացահայտման, այլեւ ՊՆ-ն առհասարակ չի էլ հաշվում ու արձանագրում, թե մեր ինքնիշխան տարածքում որ օրվա դրությամբ հակառակորդի քանի զինծառայող կա։  Այսպիսով, Պաշտպանության նախարարությանը նախ լրացուցիցիչ ժամանակ անհրաժեշտ եղավ՝ հայտնելու, որ ՀՀ սուվերեն տարածք ներթափանցած ադրբեջանցիների թվի ու նրանց տեղակայման վայրի մասին տեղեկությունները գաղտնիք են պարունակում, եւ որ դրանց տրամադրումը կարող է բացահայտել ԶՈՒ կիրառման, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու ու հետախուզական բնույթի տեղեկություններ։  Այնուհետեւ ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդի զինվորների թվի մասին պաշտոնյաների հայտարարություններում գաղտնիք չկա, եւ այդ հայտարարությունները չեն վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։ Իսկ երբ խնդրեցինք տալ այդ հայտարարությունների եւ դրանց միջեւ ընկած օրերի դրությամբ հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություն, ՊՆ-ն մեր հարցմանը պատասխանեց, որ այդպիսի թիվ չունի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ վարչապետն ու ԳՇ պետը ի՞նչ հիմքով են հնչեցրել շուրջ 250, 500-600 եւ շուրջ 1000 թվերը, եւ ինչու է մի դեպքում կոնկրետ օրվա դրությամբ տվյալը համարվում գաղտնի, մի դեպքում՝ ոչ, եւ մեկ այլ դեպքում՝ անհայտ։ Հայարփի Բաղդասարյան
19:56 - 15 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

2021 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, եղել է զորակոչիկների դիմավորման և ընդունման կետում, հետևել վիճակահանության ընթացքին, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինակոչիկների հետ, նրանց խաղաղ ծառայություն է մաղթել և հորդորել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել իրենց ծառայությանը, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հրահանգներ՝ ամառային զորակոչը բարձր մակարդակով կազմակերպելու վերաբերյալ։
16:08 - 22 հունիսի, 2021
Մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ․ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ․ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Գործընթացները ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում անպայման տեղյակ կպահենք։  Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկություն չէ, մասնակցում են նաև այլ կողմեր, բանակցություններ են ընթանում։ Լինելու է այնպես ինչպես նշեցիք (երկու կողմերը հետ են քաշելու իրենց զորքերը, տեղակայվելու են ռուսական ուժեր - խմբ․), բայց վերջնական որոշում կլինի, ժամկետների, կատարման բուն տեխնիկական հարցերով լրացուցիչ կասվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը։  Հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմը համաձայն է այդ տարբերակին, ԳՇ պետը ընդգծեց, թե մեր տարածքում Ադրբեջանին ոչինչ չունենք հարցնելու, բայց ռուսական կողմի հետ ընթանում են բանակցություններ։ Հայկական կողմի նպատակը առանց բախումների հայկական տարածքում հայտնված ադրբեջանական զորքերի հետ քաշումն է։ Խոսքը ռուսական սահմանապահների տեղակայման մասին է, այլ երկրների սահմանապահների հարց դեռ չի քննարկվել։ ԳՇ պետը նշեց, որ խոսքը գնում է ռուսական սահմանապահների տեղակայման մասին, այլ երկրների սահմանապահների հարց դեռ չի քննարկվել։
11:10 - 22 հունիսի, 2021
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
20:47 - 07 մայիսի, 2021
Ապրիլյան հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակներում կա բավարար նյութ, որ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

Ապրիլյան հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակներում կա բավարար նյութ, որ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ. Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Այն, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը չի հրապարակվել, իշխող խմբակցության նախաձեռնությունն է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որովհետև այդտեղ կային խնդիրներ, որոնք բացահայտվել էին 2016 թվականին և չէին շտկվել մինչև 2020 թվականի պատերազմը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:«Իրենց ձախողումները և կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016 թվականի պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, իսկ այս անգամ փաստացի չկարողացանք: Այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ, դա Սերժ Սարգսյանի պարտված, ձախողված առաջնորդ կերպարի ստեղծումն էր, փաստորեն չեն կարողանալու, որովհետև իրենք շատ ավելի ձախողված են այդ ֆոնին դուրս գալիս և, հետևաբար, զեկույցը չի հրապարակվում քաղաքական նկատառումներից ելնելով»,- նշեց նա:   Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենց խմբակցությունն առաջարկել է, որ զեկույցը բաղկացած լինի մի քանի մասից՝ ուղղված Պաշտպանության նախարարությանը, իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին և ԱԺ-ին, իսկ մի մասը՝ հանրությանը, որպեսզի փարատի բոլոր այն կասկածները և թունավոր նյութերը, որոնք ժամանակին սփռվեցին դաշտ՝ բարոյազրկելու և արժեզրկելու մեր բանակը:Հարցին, թե իշխող ուժից քննադատում էին ԳՇ պետ Արտակ Դավթյանին, Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրան վերանշանակեցին այդ պաշտոնում, Գորգիսյանն ասաց․ «Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում, կարծում եմ, կա բավարար նյութ, որ նրա դեմ քրեական գործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ, ինչո՞ւ է ինքը մեղավոր, նույնը կա նաև վերջին պատերազմի ընթացում: Մերժեցին, մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետև բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու համար: Երբ նա ԳՇ պետ էր, այդ շրջանում մենք գնել ենք զենքեր, որ մենք որևէ կերպ չէինք կարողանալու օգտագործել և շարքից հանել ենք զենքեր, որոնք մենք կարող էինք օգտագործել և մեզ պետք էին լինելու»: Շարունակությունը՝ tert.am-ում
16:25 - 08 ապրիլի, 2021