Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայանագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ ՀՀ գյուղ և Ադրբեջանի գյուղ․ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին

Առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ ՀՀ գյուղ և Ադրբեջանի գյուղ․ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին

ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքի որևէ մարզի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանի հարցին։ Նշենք, որ Միրզոյանը ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ «Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ մեկին։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ; Այսինքն՝ եթե որևէ մեկը վերազանցի սա, պետք է բխեն այլ գործողություններ։ Հետևաբար մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,- ասաց Միրզոյանը։ Քրիստիա Վարդանյանը արձագանքեց՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ բառախաղ են անում հայկական և ոչ հայկական գյուղերի մասով։ Միրզոյանն էլ պատասխանեց․ «Ես առաջնորդվում եմ, համենայն դեպս էս հարցում, էս համատեքստում, ոչ թե հայկական գյուղ կամ չգիտեմ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ Հայաստանի Հանրապետության գյուղ և Ադրբեջանի գյուղ»։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ իրենց համոզմամբ երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ «Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 2 երկրների միջև ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա, այսպես ասած։ Ինչ այդ սահմանից կլինի ձախ, պետք է պատկանի ՀՀ-ին, ինչ կլինի աջ, պետք է պատկանի Ադրբեջանին։ Էստեղ որևէ գաղտնիք չկա»։ Տեղից հարց հնչեց, թե արդյո՞ք Ադրբեջանը համաձայն է դրան, ինչին ի պատասխան ԱԳ նախարարը նշեց, որ սա հայկական կողմի համոզմունքն է, որին աջակցում են մի շարք այլ գործընկերներ․ «Չունենք վստահություն, որ ադրբեջանական կողմը լիովին ընդունում է սա»։ Ի հավելումն վերոնշյալին՝ Միրզոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանական կողմը ստորագրել է Ալմաթիի հռչակագիրը, և նշեց, որ ադրբեջանցի գործընկերներին էլ են հիշեցնում, որ Ադրբեջանի նախագահը սա ընդունել է գրավոր կերպով Պրահայում, ընդունել է Սոչիում գրավոր հայտարարության մեջ, նույնն ընդունել է Բրյուսելում։ «Ուզում եմ ասել, որ փոխըմբռնումը այս ուղղությամբ այս պահի դրությամբ, այս հարցով ավելին է, քան օրինակ չգիտեմ մի ամիս առաջ։ Ես նույնիսկ տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այս հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց Միրզոյանը՝ հստակեցնելով, որ խոսքը երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության ճանաչման հիմք՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ եղած սահմանագիծը ընդունելու մասին հարցի վերաբերյալ է։ Հարցին, թե որտեղ է այդ գիծը, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ այդ գիծը կարելի է գտնել ԽՍՀՄ իրավասու մարմինների կազմած, իրավական անհրաժեշտ գործընթացները կազմված և դրանք անցած իրավական ակտերում և դրանցից բխող քարտեզներում․ «Թե որոնք են դրանք, փոխադարձ համաձայնության այս պահին չկա»։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմն առաջարկել է 1974-78թթ․ ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի քարտեզներում, բայց քննարկումները դեռևս շարունակվում են։
12:53 - 15 մարտի, 2024
«Ադրբեջանի հետ բանակցություններում սկզբունքային հարցերում շատ շոշափելի արդյունքներ չկան»․ Արարատ Միրզոյան
 |aravot.am|

«Ադրբեջանի հետ բանակցություններում սկզբունքային հարցերում շատ շոշափելի արդյունքներ չկան»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնում է 2023 թվականի կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի հարաբերություններին վերաբերող հատվածը։ «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է առանցքային ուղղություններից մեկը։ ՀՀ կառուցողական ջանքերը՝ տարածաշրջանում երկարատեւ կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ, նպատակը շարունակել է մնալ նույնը։ Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ հիշատակել սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվել ենք եւ այսօր էլ առաջնորդվում ենք՝ այդ խաղաղության շուրջ բանակցելիս։ Դրանք ակնհայտ են, հիմնական հարցերին են առնչվում այդ սկզբունքները։ Նախ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Քննարկվող տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման կոնտեքստում մեզ համար չափազանց էական է, որպեսզի այդ ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա, դրանք են՝ երկրների ինքնիշխանությունը, ազգային իրավազորությունը, եւ մենք պնդում ենք, որ ապաշրջափակման ուղղությամբ բոլոր գործողություններն արվեն փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա։ Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլեւ շահագրգռված ենք տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։ Մենք ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման, իհարկե, ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որեւէ կերպ չի կարող սահմանափակվել՝ արդարորեն ակնկալելով, որ այդ հեշտացումները, որոնք մենք պատրաստ ենք անելու, պետք է փոխադարձվեն մյուս հարեւան երկրների կողմից նույնպես։ Շահագրգռված լինելով ապաշրջափակմամբ՝ մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որին տվել ենք «խաղաղության խաչմերուկ» անվանումը։ Մենք համոզված ենք, որ այս պատկերացումներով ենթակառուցվածքների ապաշրջափակումը ոչ միայն տնտեսապես շահավետ կլինի տարածաշրջանի մասնակցող երկրներին, այլեւ, եթե իրականացվի, կդառնա խաղաղությանը նպաստող էական գործոն։ Մենք այս տեսլականով կիսվել ենք եւ շարունակում ենք կիսվել զանազան միջազգային դերակատարների հետ։ Մի մասը ողջունել են, ցավոք սրտի, Ադրբեջանից եղավ ձեւակերպում, թե սա ուտոպիա է»,- ասաց Արարատ Միրզոյանը։ ԱԳ նախարարը հավելեց․ «Անշուշտ, պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան։ Մենք դեռ շարունակում ենք բանակցել։ Խոսքը վերաբերում է հենց այն սկզբունքներին ու կետերին, որոնք հիշատակեցի»։
11:51 - 15 մարտի, 2024
Հայկական կողմը պնդում է` համաձայնեցված հոդվածներից հետընթաց անել չի կարելի. Սարգիս Խանդանյան
 |1lurer.am|

Հայկական կողմը պնդում է` համաձայնեցված հոդվածներից հետընթաց անել չի կարելի. Սարգիս Խանդանյան |1lurer.am|

1lurer.am: Խաղաղության պայմանագրի բանակցությունները, ըստ էության, այսօր շարունակվում են: Այսօր և վաղը Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու, և ըստ այդ բանակցությունների արդյունքների կարող ենք գնահատական տալ, թե ինչ փուլում ենք: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Գիտեք, որ եղել է առաջարկների յոթերորդ ռաունդը, այսօր և վաղը տեքստի վրա արտգործնախարարները կաշխատեն, և դրանից հետո կհասկանանք՝ արդյոք առաջընթաց գրանցո՞ւմ են այս բանակցությունները, թե՞ դեռ լրացուցիչ բանակցությունների կարիք կա»,- մանրամասնեց Խանդանյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հայ պաշտոնյաները խաղաղության պայմանագրի տեքստի վերջին երկու փոխանակումներից հետո հետընթացի մասին են խոսել, սակայն փակագծեր չեն բացվել՝ ինչ է ցանկանում Ադրբեջանը, որ դա որակվում է որպես հետընթաց, պատգամավորը ասաց՝ ենթադրում է, որ բանակցությունների և պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ընթացքում հոդվածներում եղել են որոշակի դետալներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից: «Մենք շարունակաբար պնդել ենք, որ համաձայնեցված հոդվածների շուրջ պետք է պահպանվեն այդ համաձայնությունները»,- նշեց Սարգիս Խանդանյանը՝ ընդգծելով՝ յուրաքանչյուր խմբագրումից հետո փոփոխություններ են տեղի ունենում, և կարևորել, որ փաստաթղթի բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն ռեժիմով, այլ բուն բանակցությունների ընթացքում: Հարցին՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմն է հետ կանգնել համաձայնություններից, Խանդանյանը ևս մեկ անգամ ճշգրտեց՝ խոսքը ադրբեջանական կողմի  մասին է: «Հայկական կողմը պնդում է, որ այն, ինչ համաձայնեցված է, պետք է պահպանվի, և դրանից հետընթաց անել չի կարելի: Ընդհանուր առմամբ՝ բանակցությունների սկզբունքների մասին է խոսքը»,- ընդգծեց նա: Լրագրողներից մեկի հարցին՝ ինչ հույս կա, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո իր ստորագրության տերը կլինի, Խանդանյանը նկատեց՝ բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ: «Բանակցությունների ընթացքում բանակցված և համաձայնեցված մի շարք դետալներ հետագայում փաստաթղթում իրենց արձանագրումը չեն գտնում, բայց եթե ելնենք այն կանխավարկածից, որ հույս չկա, և ինչ էլ ստորագրվի, հետագայում լարվածությունը չի ավարտվելու, ապա իմաստ չկա բանակցությունների: Մեր բանակցությունների ամբողջ իմաստը դա է, որպեսզի լարվածությունը նվազեցվի, և որոշակի շրջանակ ձևավորվի բանակցային համագործակցության, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն հաստատել»,- նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: 
13:21 - 28 փետրվարի, 2024
Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը. Սարգիս Խանդանյան
 |1lurer.am|

Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը. Սարգիս Խանդանյան |1lurer.am|

1lurer.am: Չէի ցանկանա նման կանխատեսում անել, բայց, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում՝ 2023 թվականի երկրորդ կիսամյակում, բանակցությունների ընթացքում առաջընթաց չգրանցելը անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ, բայց ես ուրախ եմ, որ այս պահին, ըստ էության, սկսվեցին բանակցությունները: Երկրների ղեկավարների մակարդակով տեսանք Մյունխենում, և այժմ շարունակվում են արտգործնախարարների մակարդակով: Այս մասին լրագրողների զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների այս փուլում նոր սադրանքի հնարավորություն առկա՞ է: Հարցին՝ արդյոք բանակցությունների վերսկսումը երաշխի՞ք է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգը չեզոքացել է, Խանդանյանը ընդգծեց՝ չի ցանկանա կանխատեսել՝ սահմանին լարվածության աճի հավանականության վրա ինչպես կարող են ազդել բանակցությունները, սակայն տրամաբանությունն այնպիսին է, որ եթե կան բանակցություններ, լարվածությունը պետք է նվազի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին բանակցությունների նպատակով արևմտյան, այլ ոչ թե ռուսական հարթակներ տանելու հնարավորությանը, պատգամավորը նկատեց՝ ժամանակը և բանակցությունների շարունակականությունը ցույց կտան: «Խնդիրը Ադրբեջանին ոչ թե արևմտյան հարթակ, այլ կառուցողական դաշտ բերելն է: Եթե մեր գործընկերներին հաջողվի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, և հանգել այն պահին, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, ապա դա լավ նշան կարող ենք համարել»,- ասաց նա: Հարցին՝ Ալիևը օրեր առաջ հայտարարել էր, որ եթե Հայաստանն ուզում է պայմանագիրը կնքվի, պետք է կատարվեն Ադրբեջանի բոլոր պահանջները, Խանդանյանը ընդգծեց՝ այդ հայտարարություններն անընդունելի են: «Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը, նաև լրացուցիչ պահանջներ առաջ քաշելու փորձերը, որովհետև մի բան հստակ է և նաև հստակ է մեր միջազգային գործընկերներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար սկզբունքների շրջանակը համաձայնեցված է: Այդ սկզբունքների շրջանակներում պետք է հարաբերությունները կարգավորվեն, և համաձայնությունները ձեռք բերվեն: Դրանցից դուրս լրացուցիչ պահանջները անընդունելի են, և դա կառուցողականության մասին չի վկայում»,- ասաց նա:
13:05 - 28 փետրվարի, 2024
Երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան
 |panorama.am|

Երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան |panorama.am|

panorama.am: «Հայաստանը կողմ է, որ Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունավետություն ունենան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Ըստ նրա, Հայաստանը կարևորում է, որ այն ֆորմատները, որոնք ձևավորված են՝ ԱԳ նախարարների, երկրների ղեկավարների մակարդակով, շարունակական լինեն։ «Դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները և նաև ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում»,- ասաց նա։ Ս. Խանդանյանը նշեց, որ  երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին, որ որևէ տեղ, ժամ կամ օր ֆիքսվի, որպեսզի Հայաստանը մասնակցի Ադրբեջանի հետ բանակցություններին և Հայաստանն էլ մերժել է այդ առաջարկը։ «Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքների ամրագրումը, որովհետև բանակցությունները լինեն միջնորդների մասնակցությամբ, թե երկկողմ, եթե սկզբունքները չարձանագրվեն, ապա, այո, պայմանավորվածություններն այն արժեքը չեն ունենա, որն ակնկալում ենք»,- ասաց Ս. Խանդանյանը։
13:13 - 10 հունվարի, 2024
Տեղյա՞կ եք՝ իրավիճակը սադրելու մեջ տիկին խոսնակն ում է մեղադրում․ Ջուլհակյանի հարցը՝ փոխարտգործնախարարին

Տեղյա՞կ եք՝ իրավիճակը սադրելու մեջ տիկին խոսնակն ում է մեղադրում․ Ջուլհակյանի հարցը՝ փոխարտգործնախարարին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընթերցեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, որում ասված է․ «Մենք գիտենք, թե ինչ է պետք անել իրավիճակը կարգավորելու համար՝ կատարել պայմանավորվածությունները և չսադրել իրավիճակը»։ Ջուլհակյանը ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին հարց ուղղեց․ «Դուք արդյոք տեղյա՞կ եք՝ իրավիճակը սադրելու մեջ տիկին խոսնակն ում է մեղադրում եւ ինչ պայմանավորվածությունների կատարման մասին է խոսքը»։ ԱԳ փոխնախարարն ասաց․ «Չեմ հասցրել լիարժեք ծանոթանալ նրա հայտարարություններին այս պահի դրությամբ, բայց ՀՀ-ն իր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է եւ կատարում է»։ Ջուլհակյանն արձագանքեց, որ ինքը տեղյակ է, որ ՀՀ-ն իր ստանձնած պարտավորությունները կատարել է եւ կատարում է, այդ թվում՝ նոյեմբերի 9—ի հայտարարությամբ ստանձնած․ «Բայց ի՞նչ եք կարծում, ՌԴ մեր գործընկերներն ինչո՞ւ են  ասում, որ կան չկատարված պարտավորություններ»։ ԱԳ փոխնախարարհն ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ ինչի մասին է այդ արտահայտությունը․ «Այսինքն՝ եթե ասում են, որ կան չկատարված պարտավորություններ, պետք է նաեւ ասեն՝ ինչի մասին է խոսքը, դրա մասին չի հնչել արտահայտություն»։
17:52 - 19 սեպտեմբերի, 2023
Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանի սուվերեն որոշումն է․ Սարգիս Խանդանյան |armenpress.am|

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանի սուվերեն որոշումն է․ Սարգիս Խանդանյան |armenpress.am|

armenpress.am: «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանի սուվերեն որոշումն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության մտահոգությանը։ «Դա Հայաստանի սուվերեն որոշումն է, ես հասկանում եմ, որ տարբեր կողմեր կարող են անհանգստություններ ունենալ, դժգոհություններ հայտնել, բայց սա Հայաստանի սուվերեն որոշումն է: Նաև դուք գիտեք, որ սա խաղաղապահ առաքելությունում հայ-ամերիկյան փոխգործակցությունը բարելավելուն ուղղված զորավարժություններ են, որոնք պետք է տեղի ունենան հաջորդ շաբաթ: Սա արդյունք է հայ-ամերիկյան խորացող հարաբերություններին»,- ասաց Խանդանյանը։ Հարցին, թե արդյոք զորավարժություններ անցկացնելու որոշումից առաջ եղել է քննարկում ռուսական կողմից հետ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ չունի նման տեղեկություն։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ լինելով, որեւէ կերպ չի կորցնում իր սուվերենությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի գործելաոճը Հայաստանում և Հայաստանի նկատմամբ։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Նշվում է, որ այն կանցկացվի Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և Պաշտպանության նախարարության N ուսումնական կենտրոնում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։  Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ Կարողությունների Հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար։ Հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական։
18:04 - 07 սեպտեմբերի, 2023
Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումների․ Սարգիս Խանդանյան

Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումների․ Սարգիս Խանդանյան

Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումների։ Կարծում եմ՝ այն պետք է վավերացվի։ Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։   Նշենք, որ փաստաթղթում կա դրույթ, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարություն սեպտեմբերի 1-ին Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Կառավարության լրատվականից, սակայն, չէին մանրամասնել, թե արդյոք ուղարկված փաստաթղթում վերապահում կա կամ որևէ դրույթ կա, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել էր, որ Ռուսաստանն արդեն պարզաբանում խնդրել է հայկական կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ․ մենք կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից։
16:03 - 07 սեպտեմբերի, 2023
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
 |news.am|

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը |news.am|

news.am: Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումը պայմանավորված էր հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական կողմին հանձնելով: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայ-հունգարական բարեկամական խմբի ձեւավորման հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին անհիմն էր եւ անհեռատես: «Ինչո՞ւմ է մեղավոր հունգարացի ժողովուրդը։ Եթե նրանք ցանկանում էին ցույց տալ իրենց բացասական վերաբերմունքն այդ ակտի նկատմամբ, ապա պետք է այն ցուցաբերեին Հունգարիայի քաղաքական ղեկավարության նկատմամբ»,- նշեց Արսենյանը։ Հունգարիան արդեն ձեւավորել է նման խումբ եւ նմանատիպ քայլ է ակնկալում նաեւ Հայաստանի կողմից։ Բավականին կարճատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:   
12:33 - 19 հունիսի, 2023
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նույնականացման քարտով Վրաստան այցելելու հնարավորություն տվող համաձայնագրի նախագծին

 |aravot.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նույնականացման քարտով Վրաստան այցելելու հնարավորություն տվող համաձայնագրի նախագծին |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի նախագծին։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ասաց, որ Հայաստանը նպատակաուղղված է խորացնել քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները մեր հարեւան Վրաստանի հետ։ «Մեր երկու երկրների միջեւ գործում է շուրջ 80 միջազգային պայմանագիր։ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է 1993թ. մայիսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» համաձայնագրով: Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչեւ մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ Հանրապետության տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում: Բնականաբար, այս նոր համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո 1993 թվականի համապատասխան համաձայնագիրն արդեն ուժը կորցրած կճանաչվի։ Նոր համաձայնագիրը կողմերի միջեւ կնքվել է 2023 թվականի հունվարի 12-ին։ Եվ վրացական կողմը փետրվարի 2-ին արդեն իսկ ավարտել է ներպետական ընթացակարգերը»,- ասաց Կոստանյանը։ Համաձայնագրով սահմանվում է, որ մի կողմի պետության քաղաքացիները, անկախ նրանց մշտական բնակության վայրից, իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի, մուտք գործելու, գտնվելու տարանցիկ երթեւեկելու, դուրս գալու մյուս կողմի պետության տարածքում՝ ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով։ Համաձայնագրի նախագծով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ պարտավորությունները. – վրացական կողմի՝ դիվանագիտական կամ ծառայողական վավեր անձնագիր ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող դիվանագիտական առաքելություններում, հյուպատոսական հիմնարկներում եւ միջազգային կազմակերպություններում աշխատանքի նշանակված քաղաքացիներից չպահանջել մուտքի արտոնագիր՝ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, – Վրաստանի քաղաքացիներին թույլատրել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, տարանցիկ երթեւեկել կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից միջազգային ուղեփոխադրումների համար նախատեսված սահմանային պաշտոնական անցակետերով եւ այլն: Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Սարգիս Խանդանյանն ասաց, որ այս համաձայնագրի վավերացումը շատ կարեւոր է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ համաձայնագիրը խորհրդարանի կողմից վավերացնելուց, նախագահի կողմից ստորագրելուց հետո, ըստ Խանդանյանի, հաջորդ ամսվանից արդեն ուժի մեջ կմտնի։ «Քաղաքացիները հարցնում են՝ արդյոք արդեն կարելի՞ է նույնականացման քարտերով ճամփորդել, թե՞ ոչ։ Կարեւոր է, որպեսզի հստակ լինեն ժամկետները, որպեսզի մեր քաղաքացիները իմանան ինչպես վարվել։ Սա մեր հարյուրավոր քաղաքացիների կյանքը հեշտացնող նախագիծ է, հատկապես այն մարդիկ, որոնք հաճախ են ճամփորդում հարեւան երկիր»,- ասաց Խանդանյանը։
12:09 - 19 հունիսի, 2023
ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի հետ խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին

ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի հետ խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը և Մարիա Կարապետյանը հունիսի 2-ին հանդիպել են Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ընդգծվել է խորհրդարանական համագործակցության կարևորությունն ինչպես Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ անդամ երկրների խորհրդարանների հետ: ԱԺ պատգամավորները խոսել են Հայաստանի անվտանգային մարտահրավերների մասին: Անդրադարձ է եղել իշխանություն-հանրություն հաղորդակցությանը, մասնավորապես, բանակցությունների և ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում խորհրդարան-հանրություն արդյունավետ կապի ապահովմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ընդդիմադիր և իշխանական ուժերի համագործակցված աշխատանքի կարևորությանը: Ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը` մանրամասնելով ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերում առաջընթացը:
19:38 - 02 հունիսի, 2023
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-վրացական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-վրացական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մայիսի 18-ին ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրացական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն:   Ջերմորեն ողջունելով հյուրերին` Շալվա Պապուաշվիլին իր գոհունակությունն է հայտնել երկու հանձնաժողովների միջեւ ձեւավորված համագործակցության, համատեղ նիստի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: Նա կարեւորել է նաեւ բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը:   Սարգիս Խանդանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել Շալվա Պապուաշվիլիին, մանրամասներ ներկայացրել մայիսի 17-ին կայացած համատեղ նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի նախագահի խնդրանքով մանրամասներ են ներկայացվել մայիսին կայացած վաշինգտոնյան եւ բրուսելյան հանդիպումներից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայ-վրացական բազմոլորտ համագործակցության օրակարգային այլ հարցեր եւս`  քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն
17:17 - 18 մայիսի, 2023
Մեկ ադրբեջանցու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում․ Խանդանյան
 |civilnet.am|

Մեկ ադրբեջանցու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում․ Խանդանյան |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մեկ ադրբեջանցու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չի գնահատում։ «Մեկ հոգու Հայաստանում գտնվելը անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում։ Այդտեղ պետք է հաշվի առնել տեղանքը, որոնողական աշխատանքները կարող է ինչ-որ բարդություն ունեն, դրա համար դեռ մեկին փնտրում են։ Բայց, իհարկե, այստեղ լրացուցիչ ուշադրության կարիք կա»,- ասաց պատգամավորը։ Ապրիլի 10-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ապրիլի 11-ի ժամը 15:00-ի դրությամբ երկրորդ զինծառայողը դեռ չի հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է Հայաստանում հայտնված ադրբեջանցիներին վերադարձնելու հարցին, Խանդանյանը նշեց․ «Այս պահին առնվազն խորհրդարանական մակարդակում մենք խոսակցություն չենք ունեցել թեմայի հետ կապված։ Նախ պետք է հասկանալ հանգամանքները՝ այս մարդիկ ի՞նչ նպատակներով են եկել, մոլորվե՞լ են, թե՞ այլ՝ ավելի վտանգավոր նպատակներով են հայտնվել Հայաստանի տարածքում։ Դա, կարծում եմ, օպերատիվ տեղեկատվություն է, որը հիմա մշակվում է»։  
16:03 - 11 ապրիլի, 2023
Արևմտյան առաջարկ չկա, Բաքուն մերժել է ռուսական տարբերակը. արտգործնախարար |azatutyun.am|

Արևմտյան առաջարկ չկա, Բաքուն մերժել է ռուսական տարբերակը. արտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդարանում երեկ Արարատ Միրզոյանին հարցեր տալու հնարավորություն էր ընձեռվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ արտգործնախարարը ներկայացնում էր արտաքին քաղաքական գերատեսչության անցած տարվա գործունեությունը։ 4 ադրբեջանական և առայժմ 3 հայկական փաստաթուղթ. Հայաստանի արտգործնախարարի փոխանցմամբ խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև առ այսօր փոխանակված փաստաղթղթերի քանակն այսքան է։ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկներին իր պատասխանը դեռ չի ձևակերպել։ Պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնել դեռևս չի հաջողվել․ «Բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական ես կասեի, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել։ Ընդ որում, ես նույնիսկ չէի չափի քանիսը ադրբեջանական առաջարկով, քանիսը՝ հայկական։ Քննարկումներ են եղել, փոխանակումներ են եղել մտքերի, ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են։ Ցավոք սրտի, սա վերաբերում է ոչ հիմնական, ոչ առանցքային, կամ առաջին կարևորության հարցերին։ Բոլոր այն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են, և դրանց, չէի վարանի ասել, հիմնական մասում կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են իրարից»։ Խաղաղության պայմանագրի բանակցությունները երկկողմ են Հարցին, թե ում միջնորդությամբ են տեղի ունենում բանակցությունները, Միրզոյանը պատասխանեց, թե միջնորդություն, ըստ էության, չկա, բանակցությունները երկկողմ են։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ, այսպես կոչված, արևմտյան կամ ռուսական առաջարկներին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց ՝ Արևմուտքի տարբերակ գոյություն չունի․ «Ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որին մենք համաձայնություն տվել ենք, ադրբեջանական կողմը՝ ոչ։ Մնացածը ոչ մեկի տարբերակն ա, այսինքը՝ հայ-ադրբեջանական տարբերակ ա ըստ էության։ Արևմուտքը մեզ որևէ փաստաթուղթ չի առաջարկել»։ «Կա այսպիսի տեսակետ, որ Ռուսաստանը առաջարկում է Արցախի հարցը թողնել ապագային։ Պայմանական Արևմուտքը ասում է՝ Արցախի հարցը էս պահին լուծենք Արցախը Ադրբեջանի կազմում»․ Ագնեսա Խամոյանի այս դիտարկմանը Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ես էլի եմ լսել էդպիսի սահմանումներ էն մասին, որ Ռուսաստանն առաջարկում է Ղարաբաղի հարցը թողնել ապագային, Արևմուտքը առաջարկում է Ղարաբաղի հարցը լուծել հենց հիմա։ Էս սահմանումը ճշգրիտ չի առնվազն Արևմուտքի մասով։ Մի քիչ ձևակերպումները ես փորձեմ հիմա ներկայացնել ոնց են։ Ռուսական տարբերակը ենթադրում է, այսինքն՝ ռուսական տարբերակը, որը ինչ-որ պահ քննարկվել է և մերժվել է ադրբեջանական կողմից, ենթադրում է կարգավիճակի պարզաբանում հետագայում, այս փաստաթղթով և այս գործընթացում, որում մենք ներգրավված ենք բանակցային, ենթադրում է, համենայն դեպս բանակցությունները սկսվել են դրանից և հիմա շարունակվում են այդպես, ենթադրում է Լեռնային Ղարաբաղին իրավունքների և անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծում»։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, ապա, Արարատ Միրզոյանի փոխանցմամբ, անցած տարի Պրահայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Ալմա Աթայի հռչակագրի հիմա վրա։Ընդդիմադիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հարց տալիս հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը օկուպացրել է արտգործնախարարի պաշտոնը, ինչը զայրացրեց արտգործնախարարին, և վերջինս ասաց․ «Ես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում եմ, ոչ թե օկուպացնում։ Թեև ես շատ լավ հիշում եմ, և դա միայն անձամբ ձեր սովորությունը չի, ձեր մոտ երևի քաղաքական ուժի ընկալման հարց կա։ Ես հիշում եմ էն տարիներին, երբ որ դուք իշխանության մաս էիք, ձեր արտաքին գործերի նախարարը փորձում էր ասել, որ օկուպացնել կարելի ա անգամ զուգարանը, օկուպացված-զբաղեցված... Էդպես էլ Արցախի շուրջ տարածքներն էին օկուպացված-զբաղեցված»։ Շարունակությունը և տեսանյութը՝ azatutyun.am-ում
10:47 - 25 մարտի, 2023
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Սարգիս Խանդանյանն արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում, որն ուղղված է եղել հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը: Միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում կողմերն արժևորել են բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն արդյունավետ է համարել նախորդ տարի Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի` Լեհաստան այցի ընթացքում լեհ գործընկերների հետ կայացած հանդիպումները: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ, Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի կառավարությանը` առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար` համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պավել Չեպլակը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացումը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև առաջիկայում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի` Հայաստան նախատեսվող այցին վերաբերող հարցեր: 
15:31 - 24 մարտի, 2023