Բելառուս

Բաքուն ու Մինսկը քննարկում են Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներին Բելառուսի ներգրավումը |hetq.am|

Բաքուն ու Մինսկը քննարկում են Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներին Բելառուսի ներգրավումը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Ալեյնիկը Մինսկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են բելառուսական կողմի հնարավոր մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Նախարարները քննարկել են Ադրբեջանի՝ «օկուպացիայից ազատագրված» (չակերտները՝ խմբ․) տարածքներում վերականգնողական աշխատանքները ու գործընթացում Բելառուսի հնարավոր ներդրումը: Ջեյհուն Բայրամովը գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում ականային սպառնալիքի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների մակարդակից, դիտարկել են տնտեսական, այդ թվում՝ գյուղատնտեսության, տրանսպորտի, մեքենաշինության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: «Նախարարները նշել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժը՝ ընդգծելով, որ նոր ուղղություններ են դիտարկվում այդ ոլորտում փոխգործակցության ամրապնդման համար»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
15:16 - 13 ապրիլի, 2024
Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով |armenpress.am|

Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով |armenpress.am|

armenpress.am: Մինսկում ապրիլի 12-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին հայկական կողմը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Բելառուսի ԱԳՆ-ից ստացված տեղեկությունը։ «Մենք ակնկալում ենք արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ութ պատվիրակությունների մասնակցությունը՝ չհաշված Բելառուսը։ Դրանք հիմնականում կգլխավորեն նախարարները, բայց կլինեն նաև լիազորված փոխնախարարների մակարդակով պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը»,- հայտնել է Բելառուսի ԱԳ նախարարությունը։ Նախօրեին, «Արմենպրես»-ի  հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
17:29 - 09 ապրիլի, 2024
Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո
 |armenpress.am|

Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Ոչ ոքի մի հավատացեք, թե մենք ցանկանում ենք կռվել:  Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին ասում եմ բացահայտորեն: «Խաղաղություն ես ուզում`պատրաստվիր պատերազմի»: Դա ես չեմ հնարել: Դա շատ ճիշտ է ասված», - ասել է Լուկաշենկոն ապրիլի 2-ին Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ: Բելառուսի նախագահի խոսքով՝ հանրապետությունում իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։ «Եթե այնտեղից (ոչ բարեկամական երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, ապա իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», - ասել է նա։ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը ոչ ոքի ոչնչով չի սպառնում։ «Մենք կարիք չունենք որևէ մեկին սպառնալու: Մենք ուրիշի հողը չենք ցանկանում, Աստված տա, որ սա մշակենք», - ասել է նա։
17:21 - 02 ապրիլի, 2024
ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի նամակը. Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի նամակը. Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ: ՍԱՏՄ-ից հայտնում են՝ գրության մեջ մասնավորապես նշված է, որ Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ արտադրության բնական կիսաքաղցր, ցածր ալկոհոլային «Այրում» նռան գինու լաբորատոր փորձաքննության արդյունքներով, հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ ազորուբին (E122), ինչն այդ արտադրանքի հավանական կեղծման նշանների ցուցիչ է: Վերոնշյալի հիման վրա Բելառուսի Հանրապետությունում ժամանակավորապես սահմանափակվել է տարածքում տվյալ ընկերության «Այրում» նռան գինու ներմուծումն ու շրջանառությունը։ Սակայն, Բելառուսի գրության մեջ նշված չէ, թե «Այրում» նռան գինու ո՞ր խմբաքանակում է հայտնաբերվել անհամապատասխանությունը, արդյո՞ք ստուգվել են այլ խմբաքանակներ ևս և այլ մասնագիտական մանրամասներ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձանագրելով տվյալ հաղորդագրությունը որպես ահազանգ, Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում կիրականացնի վերահսկողական միջոցառումներ՝ ստուգելու համար Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանությունների հավաստիությունը, ինչպես նաև կդիմի բելառուսական կողմին սահմանափակումների որոշակի մանրամասներ հստակեցնելու համար: Արդյունքները ՍԱՏՄ-ն կհրապարակի լրացուցիչ հաղորդագրությամբ:
16:36 - 28 մարտի, 2024
Բելառուսի որոշումը որևէ աղերս չունի ARARAT կոնյակների հետ․ Երևանի կոնյակի գործարան

Բելառուսի որոշումը որևէ աղերս չունի ARARAT կոնյակների հետ․ Երևանի կոնյակի գործարան

Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն արգելելու մասին Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը որևէ կապ չունի իրենց արտադրանքի հետ։ «Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։ Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։ «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ը մարտի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որ Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Տարասենկոյի որոշմամբ՝արգելվել է հայկական «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը։  
18:16 - 26 մարտի, 2024
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
 |1lurer.am|

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը ցավակցություն է հայտնել «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կողմերը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։  ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են 11 մարդու, այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են «Կրոկուս»-ի ահաբեկչությանը։ 
14:44 - 23 մարտի, 2024
Ալիևն ու Լուկաշենկոն Պետերբուրգում հանդիպմանը քննարկել են Արցախում ծրագրերին Մինսկի մասնակցությունը, ռազմարդյունաբերական ոլորտի համատեղ ծրագրերը
 |factor.am|

Ալիևն ու Լուկաշենկոն Պետերբուրգում հանդիպմանը քննարկել են Արցախում ծրագրերին Մինսկի մասնակցությունը, ռազմարդյունաբերական ոլորտի համատեղ ծրագրերը |factor.am|

factor.am: Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոյի հանդիպումը։ ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ երկու երկրների նախագաները քննարկել են Լուկաշենկոյի Ադրբեջան կատարելիք այցը։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, կողմերը պայմանավորվել են, որ միջկառավարական հանձնաժողովի և երկու երկրների կառավարությունների պատասխանատուները կմշակեն առաջիկա տարիների համատեղ աշխատանքի ծրագիր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ռազմարդյունաբերական ոլորտներում համատեղ նախագծեր։ Ալիևը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացմանն ու կառուցմանը։ Նշվում է, որ նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգը. Ադրբեջանի ղեկավարը բելառուս գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ Ալիևն ու Լուկաշենկոն հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանը նախագահները նշել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Բելառուսի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը և համագործակցության հետագա ընդլայնման լավ ներուժը։ Նրանք վստահություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել, մտքեր են փոխանակել հետագա շփումների և համագործակցության հեռանկարների շուրջ։
17:47 - 26 դեկտեմբերի, 2023
Խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց դեմարշների. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության մասին
 |tert.am|

Խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց դեմարշների. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության մասին |tert.am|

tert.am: Խնդրահարույց հարցերը, որոնք այսպես թե այնպես առաջանում են ՀԱՊԿ-ում, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե անհիմն դեմարշներ անելով։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։ «Չեմ թաքցնի մենք նաև քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի (նկատի ունի Հայաստանը) որոշակի դժգոհությունը: Մենք հանգեցինք նույն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց կոնկրետ պատճառներ չունեցող դեմարշների», - ասել է Լուկաշենկոն: Նա հույս է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին կտեսնի հայ գործընկերներին: Նշենք, որ Մինսկում Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: «Բանակցությունները սկսվել են նույնիսկ նախատեսվածից էլ ավելի շուտ: Կանաչ սրահում այս դռների ետևում առաջնորդները խոսում են շուրջ 15 րոպե»,- ասվում է հրապարակման մեջ: ՀԱՊԿ երկրների ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, ժամանել են Անկախության պալատ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Հայտնի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանին միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ 
17:03 - 23 նոյեմբերի, 2023
Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել. Բելառուսի ԱԽ պետքարտուղար
 |tert.am|

Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել. Բելառուսի ԱԽ պետքարտուղար |tert.am|

tert.am: Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում չի արգելափակել. այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։«Ոչ մի որոշում չի արգելափակվել, Բելառուսի արտաքին գործերի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները, հռչակագիրը (պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին ներկայացված փաստաթղթերը-Խմբ.): Սա խոսում է նաև փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից՝ լուծելու այն հարցերը, որոնք այժմ վստահված են կազմակերպությանը»,- ասել է Վոլֆովիչը։Նշենք, որ Մինսկում Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: «Բանակցությունները սկսվել են նույնիսկ նախատեսվածից էլ ավելի շուտ: Կանաչ սրահում այս դռների ետևում առաջնորդները խոսում են շուրջ 15 րոպե»,- ասվում է հրապարակման մեջ: ՀԱՊԿ երկրների ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, ժամանել են Անկախության պալատ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Բոլոր հյուրերին ճեմասրահում ողջունել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայտնի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանին միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ 
16:59 - 23 նոյեմբերի, 2023