Բուլղարիա

Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել
 |shantnews.am|

Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել |shantnews.am|

shantnews.am: Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը Ժողովրդական ժողովի (Խորհրդարանի) գրասենյակ է ներկայացրել իր հրաժարականի մասին հայտարարություն, որը նախատեսված էր ռոտացիոն համաձայնագրով, հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT): Ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո GERB և SDS (Ժողովրդավարական ուժերի միություն) կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր կնքեցին PP-DB դաշինքի հետ («Շարունակեք փոխել» և «Ժողովրդավարական Բուլղարիա» կուսակցությունները): 2023 թվականի հունիսի 6-ին PP-DB դաշինքի կողմից առաջադրված ակադեմիկոս Նիկոլայ Դենկովը դարձավ Բուլղարիայի վարչապետ, Մարիա Գաբրիելը GERB կուսակցությունից՝ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար։ Ըստ պայմանավորվածությունների՝ նրանք պետք է տեղերը փոխեն ինը ամսից, այսինքն՝ մարտի 6-ին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ PP-DB խմբակցությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը՝ մարտի 6-ին, Ժողովրդական ժողովին առաջարկելու է կողմ քվեարկել Դենկովի կառավարության հրաժարականին։
20:49 - 05 մարտի, 2024
Բարձր ենք գնահատում Բուլղարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը. Նիկոլ Փաշինյան

Բարձր ենք գնահատում Բուլղարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իսկ քաղաքական երկխոսությունը շարունակվում է բարձր մակարդակով: Մենք բարձր ենք գնահատում Բուլղարիայի կայուն աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը: Համոզված եմ, որ առաջիկայում հետևողական ջանքերի շնորհիվ կնպաստենք մեր երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
13:45 - 03 մարտի, 2024
Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին. Ռումեն Ռադրը՝ Ալեն Սիմոնյանին

Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին. Ռումեն Ռադրը՝ Ալեն Սիմոնյանին

Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար: Բուլղարիայի նախագահը նշել է, որ չնայած հայ-բուլղարական սերտ միջպետական հարաբերություններին՝ կա համագործակցության չիրացված մեծ ներուժ արդյունաբերական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: «Հայ համայնքը մեծ ներդրում ունի Բուլղարիայի մշակութային, գիտական և կրթական կյանքում, և մենք ուրախ կլինենք զարգացնել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունն այս և այլ ոլորտներում»,- նշել է Բուլղարիայի նախագահը: Անդրադառնալով ժողովրդավարական ինստիտուցիոնալ բարեփոխումներին և Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռումեն Ռադևը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և ընդգծել, որ Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այն խնդիրները, որոնց Հայաստանը բախվում է Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և հարատև անվտանգության հաստատման հարցում: Ռումեն Ռադևն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ և վստահեցրել, որ Բուլղարիան կանի ամեն բան՝ նպաստելու խաղաղության հաստատմանը: «Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, և այս համատեքստում մենք ակնկալում ենք նաև Բուլղարիայի աջակցությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ռազմական և առևտրատնտեսական ոլորտներում:
16:12 - 16 փետրվարի, 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ նախագահի հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ ԲՀ խորհրդարանականների հետ: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առկա սերտ հարաբերությունների մասին` ընդգծելով, որ դրանք հիմնված են երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության, ընդհանուր արժեքների եւ մշակութային կապերի վրա: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ ԱԺ նախագահին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստան-Բուլղարիա երկկողմ միջպետական հարաբերություններում նշանակալի դեր ունեն միջխորհրդարանական կապերը, որոնց խթանումը եւ շարունակական զարգացումը կարեւոր են Հայաստանի համար: «Բարձր մակարդակի կանոնավոր միջխորհրդարանական երկխոսությունը մեծ ներուժ կլինի Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման հարցում: Մենք պետք է խթանենք ուսանողների երկկողմ փոխանակումների գործընթացը եւ բարեկամական խմբերի գործունեությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է Բուլղարիայի հայ համայնքին, որը մեծ ներդրում ունի հայ եւ բուլղար ժողովուրդների եղբայրական հարաբերությունների հաստատման գործում: Նա նաեւ կարեւորել է հայ-բուլղարական առեւտրատնտեսական պալատի, միջկառավարական հանձնաժողովի եւ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Բուլղարիայի ներգրավվածությունը եւ աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից առաջ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում: «Բուլղարիան ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- նշել է Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման, երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության շուրջ: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովում:
18:21 - 15 փետրվարի, 2024
Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ խոսել ենք ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին. Արարատ Միրզոյան

Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ խոսել ենք ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին. Արարատ Միրզոյան

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։ Ի շարունակություն հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա անդառնալի հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Ընդգծվել են հատկապես առավել զգայուն խմբերի՝ երեխաների, հղի կանանց, տարեցների համար ստեղծված՝ արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի, խիստ ծանր պայմանները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած միջազգային գործընկերների, տարբեր կառույցների, այդ թվում նաև՝ ՄԱԿ, հստակ գնահատականներին ու կոչերին, Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել ԼՂ-ն Հայաստանին ու մնացյալ աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցքը: Ընդգծվել է լրացուցիչ քայլերի իրականացման հրատապությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրական մտադրության՝ էթնիկ զտման կանխման նպատակով։ Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերության ընդլայնմանը, երկուստեք գոհունակություն է արտահայտվել ակտիվացող քաղաքական երկխոսության կապակցությամբ:
13:45 - 09 օգոստոսի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023
Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները շարունակում են անշեղորեն զարգանալ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, պատմական և մշակութային սերտ առնչությունների վրա, շարունակում են անշեղորեն զարգանալ: Ջերմությամբ եմ հիշում Սոֆիայում կայացած մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական երկխոսություն ունեցանք միջպետական կապերի հեռանկարների վերաբերյալ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության ներուժի հետագա խթանմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:
13:58 - 03 մարտի, 2023
Բարձր եմ գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Բարձր եմ գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի  Հանրապետության վարչապետ Գալաբ Դոնեվին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.   «Ձերդ գերազանցություն,   Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Բարձր եմ գնահատում Բուլղարիայի հետ հարաբերությունների առկա մակարդակը և կարևորում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-բուլղարական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների: Կարևորում ենք Բուլղարիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
11:21 - 03 մարտի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարին

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Միլկովի հետ։ Արարատ Միրզոյանը և Նիկոլայ Միլկովը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Այս առումով կարևորվել է բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունների պարբերական անցկացումը։ ԱԳ նախարարները կարևորել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում` երկու երկրների միջև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:
11:06 - 19 նոյեմբերի, 2022
Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով. նախատեսվում է ՀՀ-Իրան-Հնդկաստան հարթակ |armenpress.am|

Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով. նախատեսվում է ՀՀ-Իրան-Հնդկաստան հարթակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Իրանը համակարծիք են՝ ձևավորելու Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև եռակողմ հարթակ՝ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հետ կապված նպատակներն իրականացնելու համար:  Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։   Իրանի ԱԳ նախարար խոսքով՝ Հայաստանում իր հայ գործընկերոջ հետ բավականին երկար խոսել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի մասին:    «Մեր օրակարգի կարևոր թեմաներից է այս միջանցքը: Եվ հաշվի առնելով Հնդկաստանի դերը, որ կարող է ունենալ այս միջանցքի մեջ՝ համակարծիք ենք եղել ձևավորել եռակողմ պլատֆորմ՝ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև, որպեսզի կարողանանք իրականացնել այս ճանապարհի հետ կապված մեր նպատակները, ավելի լավ ազդեցություն կարողանանք ունենալ այս կարևոր միջանցքի կառուցման աշխատանքում»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:   Հայաստան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով:    «Եվ մենք, ինչպես և Իրանը, ինչպես և Բուլղարիան, նախաստորագրել ենք այս մասին համաձայնություն, բանակցություններ են ընթանում նաև այլ երկրների հետ, նաև երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում: Կարծում եմ, որ միջանցքը հետաքրքիր կլինի այդ թվում և Հնդկաստանի համար»,-ասաց Միրզոյանը:   Նախարարը հույս հայտնեց, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել այդ գաղափարի կենսագործմանը:
22:50 - 20 հոկտեմբերի, 2022
ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին

 |armenpress.am|

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 20-ին Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրով՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերություններն ուժեղացնելու և զարգացնելու գործում իր ունեցած նպաստի և համամարդկային արժեքները պահպանելու համար: Սոֆիայում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Աթանաս Զեհիրովը շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանի նախագահից ստանալ այդ պարգևը: «Շնորհակալություն եմ հայտնում և շտապում եմ Ձեզ ասել, որ միայն ես եմ աշխատում հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այլ նաև իմ շատ գործընկերները: Այս մեդալն ինձ համար կարևոր նշանակություն ունի, այն արտացոլում է մեր աշխատանքը»,- նկատեց Զաֆիրովը: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը այստեղ ապրող հայերի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: «Մենք հնարավորությունը ունենք երախտագիտության խոսք ուղղել կոնկրետ Ձեզ և նաև բոլոր այն Ձեր գործընկերներին, ովքեր նպաստում են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանը: Մենք բարձր ենք գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը այստեղ ապրող մեր հայրենակիցների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Մենք՝ ժամանակակիցներս, պարտավորություն ունենք շարունակել այն ավանդույթները, որոնք գալիս են դարերի խորքից: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, Ձեզ և Ձեր գործընկերներին հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց ՀՀ նախագահը:
14:18 - 20 հոկտեմբերի, 2022