Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահի եւ Ֆինանսների նախարարի պաշտոններում (2014-2016 թթ․)։ 1977 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ։ 1987 թ. ավարտել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Հաշվապահական հաշվառում եւ տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ։

2019 թվականի օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է  Գագիկ Խաչատրյանին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով։

Գագիկ Խաչատրյանի նիստը դռնփակ է քննվում. նա շտապօգնության մեքենայով բերվեց դատարան
 |factor.am|

Գագիկ Խաչատրյանի նիստը դռնփակ է քննվում. նա շտապօգնության մեքենայով բերվեց դատարան |factor.am|

factor.am: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը քիչ առաջ շտապօգնության մեքենայով բերվեց դատարան: Շտապօգնության մեքենան մտավ դատարանի բակի փակ հատված և Խաչատրյանի շենք մտցրին այդ հատվածով` այնպես, որ քաղաքացիներին տեսանելի չլինի: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ միջնորդելու է դռնփակ քննել նիստը, քանի որ Խաչատրյանը չի ցանկանում, որպեսզի հանրությունն իրեն տեսնի իր ներկա առողջական վիճակում: Նիստի մեկնարկին լրագրողների մուտքը դահլիճ արգելվեց․ դահլիճից դուրս եկած կարգադրիչը հայտնեց, որ դատավորը որոշել է դռնփակ քննել նիստը: Նշենք, որ Խաչատրյանի պաշտպաններն արդեն տևական ժամանակ է` միջնորդում են թույլատրել վիրահատության նպատակով մեկնել արտերկիր, սակայն դատարանը նրան չի թույլատրում լքել Հայաստանը: Խաչատրյանն, ըստ պաշտպանների, հենաշարժողական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստերին: Մեղադրանքի կողմը Խաչատրյանի` նիստերից բացակայելու մեջ միտում է տեսնում: Նախորդ նիստերից մեկի ավարտին դատախազ Գևորգ Սարգսյանը չբացառեց, որ Խաչատրյանին նորից կալանավորելու միջնորդություն կներկայացնի:
17:15 - 07 մարտի, 2024
Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք

Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ-ից։ Հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Դատարանը 27/02/2024 թվականի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով պատասխանող Գալուստ Լուկաշի Գրիգորյանն անհատույց Հայաստանի Հանրապետության սեփականությանն է հանձնում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր ապօրինի ծագում ունեցող գույքի շուրջ 77 տոկոսը։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է։
10:53 - 27 փետրվարի, 2024
Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի. միջնորդությունը մերժվեց
 |armeniasputnik.am|

Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի. միջնորդությունը մերժվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text"> Պետական եկամուտների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը։   Նշենք, որ փետրվարի 23-ին կայացած նիստի ընթացքում Գագիկ Խաչատրյանը բացակայում էր, քանի որ ի վիճակի չի եղել ներկա գտնվել դատական նիստին ու միջնորդությունն այդ պայմաններում է քննվել։   Հիշեցնենք` նախորդ տարվա մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Գրիգորյանից շուրջ 6,5 մլրդ դրամի գույքի և դրամական միջոցների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ պահանջ։
20:45 - 23 փետրվարի, 2024
Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն. Գագիկ Խաչատրյանի պաշտպան |news.am|

Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն. Գագիկ Խաչատրյանի պաշտպան |news.am|

news.am: Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը պետք է դատարան տեղափոխվի շտապօգնության մեքենայով՝ համապատասխան բժիշկների ուղեկցությամբ, եւ դա սուր ցավեր է առաջացնում, դրա համար նախապես ցավազրկողներ են ներարկում, որպեսզի դատական նիստին որոշակի մասով կարողանա ներկայանա եւ մասնակցություն ունենա։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: «Բայց այս պահին ինձ տեղեկացրեցին, որ ներերակային ներարկում պետք է կատարվի, որը խնդիրներ է առաջացնում երակների բարակության հետ կապված: Այսինքն՝ չի ստացվում, իրենց բառով ասած, «երակ մտնել»։ Հիմա մի քիչ ձգձգվում է, բայց կարծում եմ՝ կես ժամվա ընթացքում կներկայանա դատական նիստին»,-ասաց նա: Լրագրողների այն հարցին, թե ինչու Խաչատրյանը չի տեղափոխվում Գերմանիա՝ փաստաբանը շեշտեց, որ խնդիրը պետական մարմինների թույլ չտալն է. «Ամեն անգամ, երբ մենք ասում ենք՝ թույլ տվեք, որ գնա վիրահատության, քանի որ եթե չի վիրահատվում, կոնքի օրգանների խնդիրներ են առաջանում, վերջույթներն են թուլանում, 2019 թվականից թույլ չեն տալիս այս վիրահատությունը կատարել։ Դրա համար էլ հիմա անվասայլակով է տեղաշարժվում։ Այս խնդիրը կա, բոլորը դրա մասին գիտեն, բազմիցս ստուգել են պետական հանձնաժողովներով, բոլորը միաբերան հաստատել են, որ վիրահատության կարիք կա և դա պետք է արվի արտերկրում, քանի որ Հայաստանում հնարավոր չէ: Այս վիրահատությունը մինչեւ չկատարվի, բուժում չկա: Իմպլանտ է տեղադրված, որ ողերը պետք է մասնատվեն: Իմլանտը պետք է փոխվի եւ վիրահատությունը կատարվի, եւ գործիքները, եւ իմպլանտը Հայաստանում չկան: Վիրահատություն չկատարվելու հետեւանքով արդեն ունենք անդառնալի հետեւանքներ: Մենք նոր դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու հետ կապված, որովհետեւ արդեն կյանքի խնդիր է առկա: Պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձի առողջության պահպանման նկատառումներից ելնելով»,-ասաց պաշտպանը: Նա հստակեցրեց, որ այս պահին բժիշկները եւս նշում են, որ Գագիկ Խաչատրյանը չի կարողանում քայլել, եթե անգամ փորձում է կանգնել, ուժեղ ցավեր են առաջանում, ընկնելու վտանգ է առաջանում: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։
12:18 - 19 հունվարի, 2024
«Հայաստանում Գագիկ Խաչատրյանի բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա»․ փաստաբան
 |aravot.am|

«Հայաստանում Գագիկ Խաչատրյանի բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա»․ փաստաբան |aravot.am|

aravot.am: «Այն, ինչ տեղի է ունենում դատարանի եւ մեղադրողի կողմից, օրենքի հետ ոչ մի կապ չունի»,- ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ միջնորդում են դատարանին, ասում են, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, պետք է թույլ տան գնա վիրահատության։ «Իրենք ամեն անգամ ասում են՝ սպասեք մի հատ կոնսիլիում անենք, երեք հատ կոնսիլիում կա՝ առողջապահության նախարարի կողմից կատարված, որում տրված է, որ վիրահատության կարիք ունի, Հայաստանում հնարավոր չէ։ Մեղադրողի միջնորդությամբ ստացված փորձաքննության արդյունք կա, որ կա վիրահատության կարիք, Հայաստանում հնարավոր չէ կատարել, ցավեր ունի, նիստերին հնարավոր չէ մասնակցել։ Կա նաեւ վերջին գրությունը, առողջապահության նախարարը նորից պատասխանել է, որ ունի վիրահատության կարիք, եւ դա պարտադիր պետք է կատարվի։ Այս բոլոր փաստաթղթերն ունենալուց հետո մեղադրողն ասում է՝ ձեւացնում է վատառողջ լինելը։ Իհարկե, այստեղ դժվար է որեւէ այլ բան ասել, որովհետեւ պետության նախաձեռնած, պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի վերաբերյալ պետության ներկայացուցչի նման վերաբերմունքը բոլոր սահմանների անցում է։ Պետական մարմինների տված փաստաթուղթը դատախազի եւ դատարանի համար առնվազն պետք է անվիճելի լինեն, եթե իրենք հիմնավոր փաստարկներ չունեն»,- ասաց նա։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ պետական մարմինները պետք է դուրս գան այս խնդրից, թե ում վերաբերյալ է գործը քննվում եւ խոսեն օրենքից, որ անձն ունի բուժման կարիք, եւ պետք է թույլ տան բուժվել։ Երեմ Սարգսյանը նաեւ ասաց, որ երբ Գագիկ Խաչատրյանը փորձում է դիմել որեւէ բժշկի, որպեսզի բուժում ստանա, տարբեր պատճառաբանություններով բժիշկները հրաժարվում են։ «Եվ այս համընկնումը մեզ թույլ է տալիս գալ համոզմունքի, որ այդ ճնշումների արդյունքում նաեւ բժիշկները խուսափում են առնչվել Գագիկ Խաչատրյանի առողջական հարցին, որպեսզի ավելորդ անհանգստություններ չունենան»,- ասաց փաստաբանը։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ Հայաստանում Գագիկ Խաչատրյանի հիմնական բուժումը հնարավոր չէ, դատարանը պարտավոր է թույլ տալ, որ նա արտերկրում բուժում ստանա։ Այն պատճառաբանություններին, թե Գագիկ Խաչատրյանը կմեկնի արտերկիր ու չի վերադառնա, Երեմ Սարգսյանը պատասխանեց․ «10 անգամ հնարավորություն է տրվել, 10 անգամ Գագիկ Խաչատրյանը գնացել է արտերկիր ու վերադարձել է դատարանի սահմանած ժամկետներում»։ Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել էր ՀՀ կառավարությանը եւ պահանջել էր, որ ապահովեին Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքի իրացումը։ Իսկ Գագիկ Խաչատրյանի բուժումը միայն արտերկրում է հնարավոր իրականացնել։Անդրադառնալով այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազի հայտարարությանը, թե Գագիկ Խաչատրյանը ձեւացնում է, որ վատառողջ է, եւ գործի քննությունը դիտավորյալ ձգձգվում է պաշտպանների վարքագծի հետեւանքով, Երեմ Սարգսյանն ասաց․ «Մենք ո՞նց հասկանանք, ինքը չի՞ ընդունում փորձագետների եզրակացությանը, չի՞ ընդունում առողջապահության նախարարության տված փաստաթղթերը։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ մեղադրող կողմի նման մոտեցումն է հանգեցրել ձգձգումների»։ Հարցին, թե հավանակա՞ն է, որ այս իրավիճակում Գագիկ Խաչատրյանն ընդունի մեղավորությունը եւ փոխհատուցի պետությանը պատճառած վնասը, որպեսզի գործը փակվի, փաստաբանը պատասխանեց․ «Եթե մենք ասում ենք, որ մեղադրանքն անհիմն է, ասում ենք՝ մեղադրանքն անհիմն է։ Բայց եթե պայմանական ընդունենք, որ թույլ չեն տալիս վիրահատությունը, որ անձը ստիպված համաձայնվի, սա խոշտանգման տիպիկ օրինակ է։ Հետեւաբար, ես դեռ ուզում եմ հավատալ, որ դրա համար չեն անում։ Մեղադրանքը չենք ընդունում, մեղադրանքն անհիմն է»։
14:30 - 08 հունվարի, 2024
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է․ նիստը հետաձգվեց
 |news.am|

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է․ նիստը հետաձգվեց |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 8-ին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացավ։ Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը դատարան էր ներկայացել անվասայլակով՝ շտապօգնության աշխատակիցների ուղեկցությամբ։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, եւ ըստ գործում առկա ապացույցների, երբեւէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը եւ վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։
13:44 - 08 հունվարի, 2024
Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին անվասայլակով |armeniasputnik.am|

Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին անվասայլակով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ։ Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Խաչատրյանին։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է Խաչատրյանի գործով դատական նիստը, որի ներկա են մեղադրյալներ Գագիկ և Կարեն Խաչատրյանները, նաև Սեդրակ Առուստամյանը։ Ըստ քրեական գործի՝ Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին 22 մլն 401 հազար դոլար կաշառք է տվել։ Դատական նիստի հենց սկզբում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիմեց դատարանին՝ քննարկելու Գագիկ Խաչատրյանին Գերմանիա վիրահատության նպատակով մեկնելու միջնորդությունը։ Դատավորը որոշում կայացրեց միջնորդությունը քննարկել ավելի ուշ, նիստը սկսել Սեդրակ Առուստամյանի հարցաքննությամբ։ Դրա դեմ բողոքեց պաշտպան Սարգսյանը՝ շեշտելով, որ իր ներկայացրած միջնորդությունը անհապաղ քննարկման կարիք ունի։ «Ելքի թույլտվության վերաբերյալ դատարանը քանի որ դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել առողջապահության նախարարությունից, ուստի չի կարող քննել այդ հարցը»,- նշեց դատավորը։ Երեմ Սարգսյանը շարունակեց բողոքել որոշման դեմ, բանավեճ և փոխադարձ մեղադրանքներ սկսվեցին մեղադրող դատախազի և պաշտպանի միջև։ Մեղադրող դատախազի կարծիքով՝ պաշտպանական կողմը կանխատեսելի դատավարական վարքագիծ է ընտրել, նիստը ձգձգելու նպատակով հերթական միջնորդության քննարկում են առաջարկում, որից հետո ասելու են, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է, պետք է անհապաղ բուժօգնության տեղափոխել, դատական նիստը հետաձգել։ Պաշտպանը մեղադրեց դատախազին բացարձակ անմարդկային վերաբերմունքի մեջ՝ շեշտելով, որ վերջինս բացասական վերաբերմունք ունի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։ «Ձեր դիրքորոշումն ու վարքագիծը բացարձակ հարիր չէ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն հռչակված ՀՀ դատախազության ներկայացուցչին»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը։ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով դատական նիստը 5 րոպեով հետաձգվեց, ինչից հետո դատարանը վերադարձավ դահլիճ և, ինչպես պաշտպանն էր պնդում՝ նիստը սկսվեց Խաչատրյանի ելքի թույլտվության միջնորդության քննությամբ։ Պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրեց Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ առկա եզրակացությունները, ըստ որոնց՝ ՊԵԿ նախկին նախագահին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Հայաստանյան ԲԿ-ներում կարող են համաձայնել վիրահատությունն անցկացնել միայն պայմանով, որ վիրահատությանը մասնակցի նախորդ վիրահատությունը կատարած բժիշկը՝ համապատասխան բժշկական պարագաների հավաքածուի առկայությամբ, մինչդեռ այդ ամենը Հայաստանում առկա չէ, հետևաբար, ինչպես պնդում է պաշտպանը, վիրահատությունը հնարավոր չէ կատարել Հայաստանում։
12:35 - 08 հունվարի, 2024
Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանից զբաղվել է բիզնեսով, 20-ում շատ մեծ գումարներ է ունեցել․ Աննա Վարդապետյան |factor.am|

Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանից զբաղվել է բիզնեսով, 20-ում շատ մեծ գումարներ է ունեցել․ Աննա Վարդապետյան |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին չկալանավորելու դատավորի որոշումը։ Այս մասին «Առաջին ալիքի» եթերում նշեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազն ակնարկել է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը դատական նիստերի օրը վատանում է։ «Գագիկ Խաչատրյանը գալիս է դատարան, նիստը բացում են, իրեն լավ չի զգում, գնում է սանհանգույց, և 20 րոպե հետո պարզ է դառնում, որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ»,- ասաց Աննա Վարդապետյանը՝ հույս հայտնելով, որ այստեղ դատարանի կողմից էլ դիտավորություն չկա։ Աննա Վարդապետյանը Գագիկ Խաչատրյանի, Քոչարյանների ընտանիքներին առնչվող ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ գործերը համարել է աղմկահարույց։ «Դրանք գումարներ են, որոնք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով։ Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանում սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 20 տարեկանում մեծ ֆինանսական հոսքեր է ունեցել»,- ասել է Աննա Վարդապետյանը և նշել, որ թվերն այնքան մեծ են՝ չի կարողանում մտապահել։ Մի շարք գույքեր, որոնք պատկանում են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանին, ըստ Վարդապետյանի, ևս կասկածելի ծագում ունեն, և դատախազությունը հայցեր է ներկայացրել՝ դրանք բռնագանձելու։ Անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ Աննա Վարդապետյանը խոսել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող քրգործից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:27 - 21 դեկտեմբերի, 2023
ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն

ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի (Գագիկ Խաչատրյանի-խմբ.) որդի Ա.Խ.-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, նույն կոմիտեի նախագահի, Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի և ֆինանսների նախարարի պաշտոնները, հանձնարարել է Կոմիտեի, այնուհետև՝ Ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել իր որդիներ Ա.Խ.-ի և Գ.Խ.-ի, ազգական Ա.Խ.-ի կողմից հիմնադրված ՍՊ ընկերության հետ, վերացնել գնման ընթացակարգում առաջացող խոչընդոտներն ու կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով Գ.Խ.-ի կողմից ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝  ՍՊ ընկերությունը 2008-2020 թվականների ընթացքում Կոմիտեի հետ կնքել է 4 մլրդ 426 մլն 435 հազար դրամ արժեքով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր: Բացի այդ, Գ.Խ.-ն, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է, որ  իր որդիների ու եղբորորդու ընկերության հետ կնքվի  19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագիր՝ իրական արժեքից էապես բարձր՝ 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամով (նշված ընկերության հետ պայմանագիր կնքելիս՝ գնում կատարելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել, ընտրվել է առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգը, հրավերն ուղարկվել է միայն իր որդիների ու եղբորորդու ընկերությանը):  Թեև պայմանագրով նախատեսված աշխատանքները կապալառուի և ենթակապալառուի կողմից փաստացի կատարվել են 2 մլրդ 777 մլն 410 դրամով, սակայն այդ աշխատանքների դիմաց պետական միջոցներից ընկերությանը փոխանցվել է 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամ, որի արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է 1 մլրդ 506 մլն 169 հազար 583 դրամ:  Վերոնշյալ արարքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի և եղբորորդի Ա.Խ.-ի հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին, միախառնվել են այլ միջոցների հետ և տնօրինվել նրանց կողմից:  Վերոնշյալ եղանակով 2011-2018 թվականների ընթացքում նրանց մասնակցությամբ գործող մեկ այլ  ՍՊ ընկերությանը փոխանցվել է 39 մլրդ 723 մլն 323 հազար դրամին համարժեք գումար, որից որպես փոխառություն՝ 32 մլրդ 332 մլն 943 հազար դրամին համարժեք գումար: Ստացված, ինչպես նաև կանխիկ մուտքագրված և հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության ֆինանսական միջոցների հետ միախառնված գումարի մի մասը՝ 8 մլն 589 հազար 900 ԱՄՆ դոլարը Գ.Խ.-ի որդիների և եղբորորդու պահանջով, փոխառության վերադարձի հիմնավորմամբ, ընկերության տնօրենի անվամբ կանխիկացվել, ապա մուտքագրվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության հաշվեհամարին:   Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները, տեղյակ լինելով «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի կողմից ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած՝ իրենց հորն առանձնապես խոշոր չափերով` 22 մլն 185 հազար ԱՄՆ դոլարի և 206 հազար 500 եվրոյի կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են Ս.Ա.-ին և վերջինիս հետ քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն 22 մլն 185 հազար ԱՄՆ դոլարը և 206 հազար 500 եվրոն փոխանցել է Գ.Խ.-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված «VETO GROUP», «VETO TRUST» և «WEST COAST ESCROW» ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար Ս.Ա.-ի և Գ.Խ.-ի որդիների միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ 7 մլն, 10 մլն և 13 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի վերաբերյալ (Ս.Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել): Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները 2011-2016 թվականների ընթացքում լվացել են հանցավոր ճանապարհով ստացված 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո: Մասնավորապես՝ Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ն, Գ.Խ.-ն և եղբորորդի Ա.Խ.-ն մասնակցել ու ղեկավարել են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող շուրջ 48 ընկերություն և, օգտվելով Գ.Խ.-ի զբաղեցրած պաշտոններով պայմանավորված հովանավորչությունից, 2011-2016 թվականների ընթացքում թաքցրել են վերոնշյալ կազմակերպությունների գործունեության իրական ծավալները: Արդյունքում առաջացել են չհայտարարագրված և հարկային մարմնի հսկողությունից դուրս մնացած եկամուտներ` 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները 2011-2016 թվականների ընթացքում տրամադրել են բանկերից մեկում որպես վարորդ աշխատող Ա.Պ.-ին և հանձնարարել վարձատրության դիմաց կանխիկ մուտքագրել իրենց կողմից տրված բանկային հաշվեհամարներին: Ա.Պ.-ն իրեն փոխանցված կանխիկ գումարները մուտքագրել, ապա բանկային գործարքով փոխանցել է փաստացի Գ.Խ.-ի որդիների և եղբորորդու հետ փոխկապակցված՝ արտերկրում, այդ թվում` օֆշորային գոտիներում գրանցված, ՀՀ-ում որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող հինգ ընկերությունների հաշվեհամարներին, միախառնել այլ միջոցների հետ: Գումարները փոխանցումների և կանխիկացումների միջոցով տնօրինվել են Գ.Խ.-ի որդիների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից: Բացի այդ, Գ.Խ.-ի եղբորորդի Ա.Խ.-ն, հանդիսանալով «Մեգա Ֆուդ» ՍՊ ընկերության միակ հիմնադիրը և տնօրենը, 2011, 2012, 2014, 2015 և 2016 թվականներին հարկային մարմիններ ներկայացրած փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ և չի վճարել 369 մլն 439 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Բացի այդ, Ա.Խ.-ն, հանդիսանալով Գ.Խ.-ի որդիների կողմից հիմնադրված «Ապեյրոն» ՍՊ ընկերության տնօրենը, 2011-2016 թվականների ընթացքում հարկային մարմիններ ներկայացված փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ և չի վճարել 424 մլն 555 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։  Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում (երեք դրվագ), 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելը), Գ.Խ.-ի որդի Գ.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, հայտարարվել է հետախուզում), Գ.Խ.-ի եղբորորդի Ա.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 205-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը), «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը), վարորդ Ա.Պ.-ի նկատմամբ՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):
11:10 - 14 դեկտեմբերի, 2023
Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը
 |1lurer.am|

Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը |1lurer.am|

1lurer.am: ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ մերժելով մեղադրող դատախազի միջնորդությունը: Մեղադրող դատախազը միջնորդել էր փոխել Խաչատրյանի խափանման միջոց գրավը, քանի որ, ըստ նրա` նախկին պաշտոնյան դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, բացակայում է նիստերից, բացի դրանից՝ ուղղորդում է դատավարության մյուս մասնակիցներին: Ըստ դատավոր Արթուր Մկրտչյանի՝ Խաչատրյանը ունի մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են համապատասխան բժշկական փաստաթղթերով, բացի դրանից՝ նրա բացակայությունը անհարգելի չի համարվում, քանի որ դրա վերաբերյալ ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր: Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար:  
17:19 - 13 դեկտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Գագիկ Խաչատրյանից ու որդիներից Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել
 |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Գագիկ Խաչատրյանից ու որդիներից Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել |factor.am|

factor.am: Վճռաբեկ դատարանը բեկանել է այն դատական ակտը, որի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակային ներողություն խնդրեր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրա որդիներից՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ 2020 թվականի ապրիլի 28-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ հրապարակային գրառումը. «Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը, վերականգնել պետությանը պատճառված վնասը: ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը: Ինչ վերաբերում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները: Ասեմ նաև, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների: Նշեմ նաև, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով»։ Մեկ օր անց Մանե Գևորգյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցի շրջանակներում հաստատել էր, որ գրառումը համաձայնեցված է եղել վարչապետի հետ և այն կատարել է որպես ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ։ Այս գրառումից հետո Խաչատրյանները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում էին ներկայացրել դատարան։ Առաջին ատյանի դատարանը վիրավորանք և զրպարտություն հանդիսացող տեղեկություններ էր դիտարկել Փաշինյանի նախկին Խոսնակի կողմից Խաչատրյանների վերաբերյալ գրառման մեջ տեղ գտած արտահայտությունները և Փաշինյանին պարտավորեցրել վիրավորանք հանդիսացող տեղեկությունների համար ներողություն խնդրել, ինչպես նաև զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել։ Առաջին ատյանի դատական ակտի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, սակայն դատական ակտը մնացել էր անփոփոխ։ Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հունիսի 7-ի վճռով արձանագրել էր, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր միջնորդավորված խոսքով ( մամուլի խոսնակի գրառմամբ) Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի անունները կապել է «մաֆիոզ համակարգ» եզրույթի հետ, ինչը զուրկ է եղել որևէ փաստական հիմքից։ Մասնավորապես՝ բացակայել է վերջիններիս առնչությունը որևէ քրեական գործի հետ, որն ուղղակիորեն կապված է ՀՀ քրեական օրենսգրքով հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հետ։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի մեսղագրումը դեռևս հիմք չէ նրան և նրա որդիներին կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ ղեկավարելու մասով հրապարակային պնդումներ հնչեցնելու համար։ Բացի այդ, քաղաքացիական գործի նյութերում բացակայել է գրառմամբ մեջբերված մի շարք էպիզոդներով, մասնավորապես` UCOM ընկերության կոռուպցիոն ծագմամբ փայաբաժնի մասով որևէ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն կամ փաստական տվյալ։ Փաշինյանի ներկայացուցչի կողմից այս դատական ակտի դեմ Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը՝ արդյո՞ք պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը կարող են հանդես գալ որպես պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործով պատասխանատու սուբյեկտ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:13 - 07 սեպտեմբերի, 2023
Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում է ընդունվել վարույթ

Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում է ընդունվել վարույթ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ: Ինչպես հայտնում են Դատախազությունից, համաձայն վերջինիս՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գալուստ Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝   Երևան քաղաքում գտնվող 1 հասարակական նշանակության տարածք, 2 բնակարան և մեկ ավտոկայանատեղի, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.475.449.400 ՀՀ դրամ, Երևան քաղաքում գտնվող երկու ավտոկայանատեղիի, երկու բնակարանի և երկու տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 590.140.000 ՀՀ դրամ, մասնակցություն մեկ ընկերությունում, վարձակալությունից, օտարումից, փոխառությունից առաջացած գումարներ, որոնք ընդհանուր կազմում են 750.221.142 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,722,693,253 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և քննվող՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի և մի շարք այլ անձանց կողմից առերևույթ կատարված յուրացումներին, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական կեղծիքին և փողերի լվացմանը վերաբերող քրեական գործի շրջանակներում Գ. Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար: Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել վերջինիս ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի առկայության մասին, ինչի հիման վրա նախաձեռնվել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, շարունակվում են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումներ։
10:51 - 11 մայիսի, 2022
ԱՄՆ-ն սկսել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց |civilnet.am|

ԱՄՆ-ն սկսել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց |civilnet.am|

civilnet.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը։ Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ ԱՄՆ համապատասխան մարմինները առանձատան հետ կապված գործընթացը սկսել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ Ըստ հաղորդագրության՝ երկուշաբթի Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարանում ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց: Քրեական այս գործը Հայաստանում հարուցվել էր 2020-ին։ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, ավելի քան 22 միլիոն դոլար էր տվել Խաչատրյանին՝ իր առևտրային կազմակերպությունների համար խոչընդոտներ չստեղծելու համար։ Գումարը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, ուղղվել էր Լոս Անջելեսում առանձնատան գնմանը։ Առանձնատունը ներկայում վաճառքի է հանված 63,5 միլիոն դոլարով։ Ավելին՝ civilnet.am-ում
11:52 - 06 մայիսի, 2022
Գագիկ Խաչատրյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նրա գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

Գագիկ Խաչատրյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նրա գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր նշանակված էր դատական նիստ, որին Գագիկ Խաչատրյանը չէր ներկայացել: Նրա պաշտպան Երամ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ դատարան համապատասխան դիմում են ներկայացրել Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ, և նիստը հետաձգվել է: Նշենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս դատական նիստին, լրագրողների մուտքը դատական նիստերի դահլիճ չի թույլատրվել՝ պայմանավորված համավարակով: Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա մեկ տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց: Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
13:09 - 18 հունվարի, 2021