Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովին

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովին

Փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին Ռուսաստանի Դաշնության կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով մասնակցել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։ «Բոլոր պետությունները փորձում են իրենց երկրների և իրենց ժողովուրդների համար գտնել ճիշտ լուծումները, որոնք կապահովեն անվտանգություն և ժողովուրդների համար բարեկեցություն։ Ես ունեցել եմ և ունենալու եմ բազմաթիվ երկկողմանի հանդիպումներ՝ տարբեր մակարդակի պետական, քաղաքական, հանրային գործիչների հետ, որտեղ դարձյալ խոսելու ենք բաց, իրար տալու ենք դժվար հարցեր, փորձելու ենք լսել իրար, հասկանալ իրար։ Իմ բոլոր հանդիպումներում ես այս հարցադրումը անում եմ. եթե մենք ուզում ենք լինել դաշնակիցներ, ուզում ենք վերականգնել մեր հարաբերությունները, ուզում ենք իրար օգտակար լինել, ապա պետք է դա արձանագրենք ու սկսենք գրագետ աշխատել։ Բոլորն էլ այսօր մտահոգ են, բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա հայը կոտրված է, չունի նախկին հպարտությունը և սա մեր ժողովրդին սազական վիճակ չէ։ Մենք լուրջ հնարավորություններով, լուրջ պատմությամբ ազգ ենք, ու ճիշտ աշխատելու դեպքում շատ արագ մեր մեջքը կարող ենք ուղղել»,- ասված է հրապարակման մեջ։
17:38 - 17 փետրվարի, 2024
Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել |aravot.am|

Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել |aravot.am|

aravot.am: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նիստը: Գագիկ Ծառուկյանը եւ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ: Պաշտպանական կողմը նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացրել՝ դատարանի որոշմամբ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից գործի վերաբերյալ հավելյալ փաստաթղթեր պահանջելու մասին: Պաշտպանները պահանջում են առնվազն գործը դատարան ուղարկելու պահին գործի նյութերում առկա բոլոր փաստաթղթերը: Քննչական մարմինը մերժել է այդ փաստաթղթերը տրամադրել՝ այն հիմնավորմամբ, որ ԱԱԾ տվյալ բաժինը լուծարվել է: «Ինձ համար առնվազն տարակուսելի է այդ մոտեցումը, երբ ունենք դատարանի կողմից կայացված որոշում եւ քննչական մարմինը հրաժարվում է կատարել այդ որոշումը: Այս որոշումը, իմ գնահատմամբ, ավելի շատ դատարանի դեմ է ուղղված, ոչ թե պաշտպանական, քանի որ դատարանի որոշումը չկատարելը, մեղմ ասած, հիմնավոր չի»,- հայտարարեց պաշտպան Էմին Խաչատրյանը՝ միջնորդելով նիստը հետաձգել եւ ապահովել քննչական մարմնի կողմից դատարանի որոշման կատարումը: Պաշտպանի դիտարկմամբ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարվել է, բայց այլ վարչությունում այդ նյութերը պահպանվել են, իսկ դրանք անհրաժեշտ են պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու համար եւ հենց այս՝ ապացույցների հետազոտման փուլում: «Անհնար է իրավիճակ, որ դատարանի որոշումը չկատարվի»,-իր դիրքորոշումը ներկայացրեց պաշտպան Երեմ Սարգսյանը: Պաշտպանական կողմը մտավախություններ ունի, որ գործի նյութերում առկա են տվյալներ, որոնք ցանկանում են գաղտնի պահել՝ ոչ միայն պաշտպանության կողմի, այլ նաեւ հանրության համար: Դատավորն առաջարկեց՝ հարցը քննարկել ապացույցների հետազոտությունից հետո: Պաշտպանները պնդեցին իրենց դիրքորոշումը՝ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար այդ փաստաթղթերը անհրաժեշտ են իրենց այս փուլում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:14 - 30 հունվարի, 2024
Չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել. պետք է մի հարց պարզենք՝ մենք ուզո՞ւմ ենք Ռուսաստանի հետ թշնամանալ. Գագիկ Ծառուկյան

Չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել. պետք է մի հարց պարզենք՝ մենք ուզո՞ւմ ենք Ռուսաստանի հետ թշնամանալ. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ վերջին ամիսներին հրապարակային հանդիպումների ու տարբեր մասնագիտական խմբերի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում կարևորվել են մի շարք գաղափարներ։ Նա վստահ է, որ դրանք կարող են լինել մեր երկրի վերականգնման հիմքում։ Ծառուկյանը ներկայացրել է, թե որոնք են այդ գաղափարները։ «1. Ներքին հաշտեցում. եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք հանրային ներքին հաշտեցման, ներհասարակական հաշտության։ Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պետք է գնանք այդ ճանապարհով։ 2. Արցախի հայությունը պետք է հնարավորություն ունենա Արցախում՝ սեփական հողում, խաղաղ ու անվտանգ ապրելու։ Սա մեր ազգային խնդիրն է։ Մինչև դրան հասնելը մենք պետք է անենք ամեն ինչ Արցախի մեր քույրերի և եղբայրների արժանապատիվ կյանքն այստեղ ապահովելու համար։ 3. Հայ առաքելական եկեղեցին ունի չափազանց կարևոր առաքելություն՝ վերականգնելու մեր ազգային միասնականությունը, հաշտությունը և վերելքի ճանապարհը։ Մենք պե՛տք է կանգնենք եկեղեցու կողքին։ 4. Հայկական աշխարհի վերականգնումը կարևորագույն խնդիր է. չկա առաջվա հպարտությունը՝ նրանով, որ հայ ես, չկա առաջվա հարգանքը, ու չկա նաև այն միասնականությունը, որ ասում էինք՝ Հայաստան-Սփյուռք։ Մենք շատ բաներ հիմա զրոյից պետք է կառուցենք։ 5. Չկա մի ուժ, չկա մի կուսակցություն, չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել։ Հայաստանին պետք է միջավայր, որպեսզի խելոք, ունակ, կարող մարդիկ աշխատեն։ Հայաստանին պետք է նոր մթնոլորտ՝ առաջ գնալու, զարգանալու մթնոլորտ։ Ու դրա համար Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ, նոր խաղի կանոններ։ 6. Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Մենք կարող ենք դառնալ կամուրջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արևմուտքում, մի շատ մեծ մաս՝ Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, աշխարհի տարբեր ծայրերում։ Մեկի հաշվին մյուսին լավություն անելու իրավունք չունենք։ 7. Այո՛, մենք ունենք հարցեր Ռուսաստանին, այո՛, մենք սպասում ենք պատասխանների, բայց մենք մեր մեջ պետք է մի հարց պարզենք. մենք ուզո՞ւմ ենք Ռուսաստանի հետ թշնամանալ, թե՞ ուզում ենք բարելավել հարաբերությունները, վերականգնել դրանք։ Եթե մենք ունենք այնքան խելք ու հասունություն, որ ուզում ենք բարելավել հարաբերությունները, ապա պետք է պարզ խոսենք առկա խնդիրների մասին, պարզ ասենք ռուսներին մեր հարցերը և մեր ակնկալիքները, կազմենք ճիշտ օրակարգ և Մոսկվայի հետ սկսենք աշխատել։ Դրանից շահելու ենք թե´ մենք, թե´ Ռուսաստանը։ 8. Քանի դեռ Բաքվի բանտերում կա գոնե մեկ հայ՝ մենք պետք է աշխատենք նրանց ազատման ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք այդ հարցը դնել միջնորդների և դաշնակիցների առաջ։ Դա ազգային արժանապատվության խնդիր է։ 9. Մենք պետք է դադարեցնենք ներկայի ու անցյալի կռիվը։ Մեր երկրին ապագա՛ է պետք։ Հայաստանի փրկությունը ոչ թե անցյալում է, ոչ թե ներկայում, այլ ապագայում։ Լուծումներն էլ հինը չեն կարող լինել։ 10. Մենք ահռելի հարուստ ռեսուրսներով ազգ ենք։ Մենք ունենք վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու»,- Facebook-ում գրել է ԲՀԿ առաջնորդը։
11:41 - 23 հունվարի, 2024
«Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ եզրակացության մեջ առաջին անգամ արձանագրվել է պետական պաշտոնի եւ բիզնես գործունեության համատեղելիության հետեւանքը»
 |aravot.am|

«Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ եզրակացության մեջ առաջին անգամ արձանագրվել է պետական պաշտոնի եւ բիզնես գործունեության համատեղելիության հետեւանքը» |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանը։ Նշենք, որ Հայկուհի Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն էր նախորդ 4 տարիներին, նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Հայկուհի Հարությունյանն իր ելույթում ասաց, որ ուզում է ներկայացնել 4 հաջողության պատմություն։ «Հաջողության պատմություն առաջին՝ ներդրված եւ արդյունավետ կիրառված բարեվարքության ստուգման համակարգը, որը դատավորին, դատախազին, հակակոռուպցիոն քննիչներին պաշտոնի նշանակելուց առաջ ապահովում է աշխատանքային գործունեության, նախկին, ներկա հարստության եւ կապերի ուսումնասիրությունը, համոզում է, որ նրանք չեն օգտագործել իրենց անձնական կապերն իրեն օգտին կամ իրենց օգտին որոշումների կայացման ու հարստացման համար։ Այս տարիների ընթացքում հանձնաժողովի կողմից տրված մոտ 1000 եւ ավելի եզրակացությունները որոշումների կայացման այնպիսի սխեմա ու ազդեցություն են ապահովել, որ նույնիսկ հանրապետության նախագահի առարկությունների հիման վրա դատավորների թեկնածուները հանվել են նշանակման ենթակա ցուցակներից»,- ասաց նա։ Երկրորդ հաջողության պատմությունը, Հայկուհի Հարությունյանի խոսքով, հայտարարագրման էլեկտրոնային նոր հարթակն է։ «Հաջողության պատմություն երրորդ՝ 2022 թվականին առաջին անգամ Հայաստանում ընդունվել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնագիրքը։ Հաջողության պատմություն չորրորդ՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաց կառավարման գործընկերության գլոբալ գագաթաժողովի ընթացքում հանձնաժողովի գործունեությունն ու ջանքերն արժանացել են շնորհակալության։ Իսկ ի՞նչ է տեսել ՀՀ քաղաքացին կամ ի՞նչ է փոխվել նրա կյանքում։ Փաստեր, որոնք ուղղակի ազդեցություն են ունեցել ՀՀ քաղաքացու կյանքի որակի փոփոխության վրա։ Քաղաքացին տեսել է, որ ՀՀ-ում պետական պաշտոնի եւ բիզնես գործունեության համատեղումն անթույլատրելի է։ Առաջին անգամ ՀՀ-ում հանձնաժողովն իրավական գնահատական է տվել այս երեւույթին, որը նաեւ իրավական հետեւանք է առաջացրել պաշտոն զբաղեցնող սուբյեկտների համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
13:47 - 06 դեկտեմբերի, 2023
«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն»․ Գագիկ Ծառուկյան

 |factor.am|

«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն»․ Գագիկ Ծառուկյան |factor.am|

factor.am: «Ես որևիցե մեկին կաշառք չեմ տվել, այդպիսի բան որևիցե մեկը չի կարող ապացուցել»,- այս մասին այսօր դատարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։  Դատախազն ավելի վաղ ընթերցել էր Ծառուկյանի մեղադրանքը, համաձայն որի՝ վերջինը կազմակերպել է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալը։ Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզում 171 մլն դրամ ընտրակաշառք է տրվել՝ 17 հազար քվեի համար։  «Ընտրություն է, բոլորս էլ գիտենք, որ գումարները նախատեսված է կենտրոնական գրասենյակում, որ ասենք՝ վառելիք է, աշխատավարձ է, օգնություն է, բենզին է, վարձավճար է»,- ասաց Ծառուկյանը։ Նա նշեց, թե գործով 53 հազար անձի հարցաքննել են, որևէ մեկը չի հայտնել, թե Ծառուկյանն իրենց կաշառք է տվել, բայց  քննիչները հիմնվել են մեկ անձի՝ Վազգեն Պողոսյանի ցուցմունքի և նրա ղեկավարած կառույցում հայտնաբերված փաստաթղթի վրա։ «Բռնել եք, հանցանք կա, դե ապացուցեք։ 53 հազար մարդու քննել են, կալանավորել են մի ամսով, բայց վերջում ոչ մի բան չկա, էդքան հատորը թափել են մի կողմ, մի Վազգեն Պողոսյան։ Եթե կա, թող դատախազն ասի՝ Ծառուկյան, այ՝ Պողոսն ասում ա, որ դու իրան տվել ես գումար։ Կամ՝ 171 մլն։ Ուրեմն, իրենց ասելով, 117 հազար ձայն պետք է լիներ, բայց տարել ենք 7000-8000 ձայն, ինչի՞ մասին է խոսքը։ Ես ավելին կասեմ, ավելի իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն, որ լիարժեք մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել։ Ես համբերատար լսում եմ, համբերատար, շատ հանգիստ լսում եմ։ Չի կարելի, էլի, ամոթ ա մի քիչ։ Ես էլ շատ բաներ ունեմ ասելու, բայց հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում, չափի մեջ հարգալից են լինում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
15:47 - 27 նոյեմբերի, 2023
Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, կան ծանրակշիռ ապացույցներ. փաստաբանական խումբ

Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, կան ծանրակշիռ ապացույցներ. փաստաբանական խումբ

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, դրա վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն դատարան և հայցվորին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ծառուկյանի փաստաբանական թիմը։   Հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանից որպես ապօրինի գույք պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր։ Պաշտպանական խումբն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքի մասով ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ իրականացրել է մոտ 3 տարվա ընթացքում և ձեռք բերված մեծածավալ նյութերը Ծառուկյանին են տրամադրվել հայցադիմումը դատարան ներկայացնելուց ընդամենը մեկ ամիս առաջ:   «Անհնար է եղել նշված կարճ ժամանակահատվածում ամբողջական կերպով ներկայացնել մեծածավալ գույքի վերաբերյալ պահանջված փաստաթղթերը: Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ առարկում է վերը նշված հայցադիմումի դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանության խումբը հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով և պարզաբանումներով»,- նշվում է հայտարարության մեջ։   2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը հոկտեմբերի 10-ին վարույթ է ընդունվել: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման պահանջ է ներկայացված նաև չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեքի՝ 348 մլն 194 հազար դրամի, զիջված պահանջի իրավունքի գումարի՝ շուրջ 33 միլիոն դրամի, 10 անշարժ գույքի (որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին) շուկայական արժեքի, 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունքի, 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումարի՝ շուրջ 16.8 մլրդ դրամի նկատմամբ։
21:16 - 23 նոյեմբերի, 2023
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է ուսումնասիրություն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Ուսումնասիրության ընթացքում Վարչությունը, իրացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իր լիազորությունները, համապատասխան հարցումներ է կատարել տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տվյալներ, ինչի արդյունքում, կատարված ուսումնասիրությամբ բացահայտված և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու դիմում է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ: Ուսումնասիրությամբ շահագրգիռ անձինք ծանոթացել են ուսումնասիրությամբ հավաքված տվյալներին, նրանց տրվել է դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն, սակայն Վարչության կողմից ապօրինի գնահատված գույքերի ձեռքբերման օրինականությունը հիմնավորող տվյալներ շահագրգիռ անձինք դեռևս չեն ներկայացրել: Այնուհետև, Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունվել է վարույթ: Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 79 անշարժ գույք. 42 տրանսպորտային միջոց. Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ. Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ. 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք. 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր. 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք. 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ. 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար: Հիշեցնենք, որ 2020 թվականին հարուցված քրեական գործով (վարույթով) Գագիկ Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից հետո Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնց հիմքով 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի ուսումնասիրություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:44 - 23 նոյեմբերի, 2023
Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում․ Գագիգ Ծառուկյան

Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում․ Գագիգ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  հանդես է եկել հայտարարությամբ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ինն ամիս տևող տոտալ շրջափակումից հետո Ադրբեջանն այսօր անցել է լայնամասշտաբ հարձակման խաղաղ Արցախի նկատմամբ։ Սա իր անմարդկայնության աստիճանով միջազգային հանրության և միջնորդների նկատմամբ աննախադեպ արհամարհանքի դրսևորում է։ Սա մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին։   Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում։   Պետք է շտապ դադարեցնել ռազմական ագրեսիան։ Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն միջնորդների ներգրավմամբ խաղաղ բանակցությունների միջոցով և մեծապես Ռուսաստանի միջնորդությամբ` որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորի։   Հնարավոր չէ կոտրել Արցախի ժողովրդին, և ես վստահ եմ, որ ռուս խաղաղապահները կկատարեն իրենց պատմական առաքելությունը։ Աստված պահապա՛ն Արցախին և մեզ բոլորիս։
18:40 - 19 սեպտեմբերի, 2023
Ոչ մի դժվարություն, ոչ մի սպառնալիք չպետք է սասանեն մեր կամքը՝ ունենալ անկախ պետություն և ունենալ հայկական Արցախ. Գագիկ Ծառուկյան

Ոչ մի դժվարություն, ոչ մի սպառնալիք չպետք է սասանեն մեր կամքը՝ ունենալ անկախ պետություն և ունենալ հայկական Արցախ. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ․   «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ: Դժվար ու փորձություններով լի է եղել մեր անկախ պետականության կայացման ճանապարհը, որի համար մեր ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել: Մեր պետության սահմանները մեր հազարավոր եղբայրների, որդիների ու զավակների արյամբ են գծվել ու մեր բոլորիս հավաքական պարտքն ու պարտականությունն է անխախտ պահել այդ սահմանները: Այսօր էլ հայկական երկու հանրապետությունները դժվարին օրեր են հաղթահարում: Արցախի հանրապետության մեր քույրերն ու եղբայրները շուրջ 9 ամիս գտնվում են շրջափակման մեջ, կենաց ու մահվան պայքար են մղում իրենց պատմական հայրենիքում ապրելու ու արարելու իրավունքի համար։ Այս պայմաններում, առավել քան երբևէ կարևորվում է   ներհասարակական հաշտությունը, բացառապես ազգային համախմբվածությամբ և էֆեկտիվ կառավարմամբ է  հնարավոր հաղթահարել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած դժվարությունները: Սերունդներին անկախ պետականություն ու հայրենիք ժառանգելու մեր պարտավորությունը իրականացնելու հարցում մեզնից յուրաքանչյուրն ունի անելիք, յուրաքանչյուրն իր տեղում և իր չափով: Ոչ մի դժվարություն, ոչ մի սպառնալիք չպետք է սասանեն մեր կամքը՝ ունենալ անկախ պետություն և ունենալ հայկական Արցախ։ Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:  
10:39 - 23 օգոստոսի, 2023
Գագիկ Ծառուկյանը կենդանիներ է նվիրել Երևանի կենդանաբանական այգուն

Գագիկ Ծառուկյանը կենդանիներ է նվիրել Երևանի կենդանաբանական այգուն

Վագրաձիերը (զեբրերը) Երևանի կենդանաբանական այգու տասը նոր բնակիչներից են: Բերվել են հարավային Աֆրիկայից: Առայժմ ապրում ու ցուցադրվում են եվրոպական՝ նույնպես նոր բերված եղնիկների հետ միևնույն ազատավանդակում: Կենդանիներն այգուն է նվիրել է Գագիկ Ծառուկյանը:  Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Սպիտակ վագրին այգում տվել են «Ալբա» անունը: Հարևանությամբ նոր արջն է: Կենդանիներն առայժմ չեն ցուցադրվում:  Նվիրատվության շնորհիվ այգում հիմա արդեն 150 տեսակի ավելի քան 900 կենդանի կա: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ սպասվում է նոր համալրում: Կենդանաբանական այգիներն առհասարակ կենդանիներ են ստանում նվիրատվության կամ էլ համանման այգիների միջև փոխանակման եղանակով: Առաջիկայում նախատեսվում է նոր նախագծերով այգին նորովի ներկայացնել՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով կենդանիների և գրավիչ միջավայր՝ այցելուների համար:
10:22 - 22 օգոստոսի, 2023
«Շատ մեծ ծավալի մասին է խոսքը»․ Իվետա Տոնոյանը հայտնում է՝ փաստաբանները ծանոթանում են Ծառուկյան ընտանիքին վերաբերող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի նյութերին

«Շատ մեծ ծավալի մասին է խոսքը»․ Իվետա Տոնոյանը հայտնում է՝ փաստաբանները ծանոթանում են Ծառուկյան ընտանիքին վերաբերող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի նյութերին

Օրենքով սահմանված կարգով Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։ Այս մասին հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Զուտ թղթային մասով շատ մեծ ծավալի մասին է խոսքը, դա մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ, պետք է ծանոթանալ, հասկանալ, պատասխանել, ինչը և կանեն փաստաբանները, մասնագետները, եթե հարկ լինի, նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավեն։ Ըստ անհրաժեշտության հանրությանը կտրվեն լրացուցիչ տեղեկություններ, պարզաբանումներ կամ իմ կողմից կամ փաստաբանների, գուցե հետագայում նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից, բայց կրկնում եմ բացառապես օրենքի թույլատրելիության շրջանակներում»,- գրել է Տոնոյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանը, նրա ծնողները, կինն ու երեխաները հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։
13:52 - 21 օգոստոսի, 2023
Գագիկ Ծառուկյանը, նրա ծնողները, կինն ու երեխաները հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն

 |factor.am|

Գագիկ Ծառուկյանը, նրա ծնողները, կինն ու երեխաները հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն |factor.am|

factor.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» հարթակից։ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-604 հեռախոսահամարին»,- ասված է ծանուցման մեջ: Ծանուցագրեր են ստացել նաև Գագիկ Ծառուկյանի որդիները՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանը և ծնողները՝ Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, ինչպես նաև Ծառուկյանների հարսը։
17:15 - 15 օգոստոսի, 2023
Դատարանը որոշեց ԱԱԾ քննչական դեպարտամենտից պահանջել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մայր գործի բոլոր նյութերը |factor.am|

Դատարանը որոշեց ԱԱԾ քննչական դեպարտամենտից պահանջել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մայր գործի բոլոր նյութերը |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, այսօր շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործի քննությունը: Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործն անջատվել է ԱԱԾ-ում քննվող մեկ այլ գործից ու ուղարկվել դատարան: Ըստ դատախազության` Առուստամյանին ու Ծառուկյանին վերաբերելի նյութերն ամբողջությամբ ներառված են այժմ քննվող գործում, սակայն նախորդ դատական նիստի ընթացքում Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են մայր գործի բոլոր նյութերը տրամադրել իրենց: Այս հարցի քննությունը կիսատ էր մնացել, և շարունակվեց այսօրվա դատական նիստին։ Պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, որ իրենք, մայր գործի բոլոր նյութերին ծանոթանալով, կարող են չկիսել դատախազի գնահատականն այն մասին, որ վերաբերելի բոլոր նյութեր ներառված են գործում: «Մենք հակադիր կողմերում ենք, և մեր դիրքորոշումները չեն համընկնում, հետևաբար մրցակցական դատավարություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են գործի բոլոր նյութերը»,- ասաց պաշտպան Խաչատրյանը: Վերջինս նշեց, որ որևէ մեկն իրենց` Ծառուկյանի պաշտպանների փոխարեն դատողություն անելու իրավասություն չունի»: «Շուրջ 100 հոգանոց քննչական խումբ է աշխատել այս գործի վրա, հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել»,- ասաց Էմին Խաչատրյանը: Հանրային մեղադրողը նշեց, որ որևէ հիմնավորում չի բերվել ու չի կարող բերվել, թե ինչ կարգավորման հիման վրա կարող են տրամադրվել գործի բոլոր նյութերը։ Մեղադրողը նշեց, որ Ծառուկյանի և Առուստամյանի գործը անջատվել է մայր գործից, այդ գործի մեկ այլ դրվագ ևս անջատվել ու ուղարկվել է այլ դատարան, գործի մյուս հատվածով էլ նախաքննություն է իրականացվում։ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ դիտարկեց, որ օրենքով շատ այլ հարցեր ևս կարգավորված չեն, բայց դրանց լուծումները տրվում են դատական պրակտիկայի միջոցով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:46 - 29 հունիսի, 2023
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվեց

 |factor.am|

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվեց |factor.am|

factor.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվեց: Հիշեցնենք, որ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էր ներկայացրել` նշելով, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվությունն Ազգային ժողովից ստանալիս Գլխավոր դախախազը հանրությանն ու Ազգային ժողովին հայտնել է, թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խմբի կազմում կաշառք տալու մեղադրանք առաջադրելու անհրաժեշտություն է առաջացել, մինչդեռ այժմ Ծառուկյանը մեղադրվում է կաշառք տալը կազմակերպելու մեջ: Այսինքն` գլխավոր դատախազը Ազգային ժողովի թույլտվությունը չի ստացել Ծառուկյանի նկատմամբ որպես կազմակերպչի մեղադրանք առաջադրելու վերաբերյալ: Դատախազն առարկել էր այս միջնորդության դեմ: Դատարանը նաև որոշեց Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնել անփոփոխ:
12:40 - 23 մայիսի, 2023
Քրիստոսի արձանի 18 մետրն արդեն կառուցված է, Հատիսի գագաթին թույլ չեն տվել, բացումը կլինի Հատիսի կողքը. Ծառուկյան
 |news.am|

Քրիստոսի արձանի 18 մետրն արդեն կառուցված է, Հատիսի գագաթին թույլ չեն տվել, բացումը կլինի Հատիսի կողքը. Ծառուկյան |news.am|

news.am: Այո՛, Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետր կառուցված է: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, որ պետականորեն ընդունել ենք, և դա մենք պետք է կարողանանք անել՝ ամբողջ աշխարհին ի ցույց ասելու, որ հայ ժողովուրդը առաջին քրիստոնյա ազգն է աշխարհում: Այո, Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետրը կառուցված է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, և երևի 2024 թվականին բացումը կանենք»,- ասաց նա։ Հարցին, թե որտեղ են անելու բացումը, Ծառուկյանն ասաց․ «Հատիսի գագաթին թույլ չեն տվել, Հատիսի կողքը, որտեղ 4000 տարի առաջ ինչ-որ ամրոց է եղել, ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ գան, տեսնեն։ Թույլտվության վրա զբաղվում ենք»։ Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումները:
12:33 - 23 մայիսի, 2023