Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, նախկին լրագրող։

Ծնվել է 1970թ. փետրվարի 9-ին Արմավիրում:

1988-1989թթ.  ծառայել է խորհրդային բանակում:

1993թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը: Թուրքագետ:

1993-1995թթ. եղել է Հայկական փաստագրական կենտրոնի տնօրեն: 1993-1995թթ.՝ «Երկիր» օրաթերթի եւ «Ազատամարտ» շաբաթաթերթի թուրքական բաժնի ղեկավար: 2001-2004թթ.՝ «Երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր: 2004-2021թթ.՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն:

1990 թվականից ՀՅԴ անդամ է: 1990-1995թթ. եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ: 1997-2005թթ.՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ:

2006-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. Գեղամ Մանուկյան |news.am|

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: Ինչպես երեկ էր ասվել՝ այսօր Երևան քաղաքի տարբեր հատվածներում իրականացվելու է ավտոերթով իրազեկման ակցիաներ, որոնց նպատակը ոչ միայն մարդկանց իրազեկելն է, այլև մարդկանց հետ խոսելը: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, ավտոերթերից մեկի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Մեզ ոչ միայն ավտոմեքենաների ազդանշաններով ողջունում են, այլև մեզ միանում են»,-ասաց նա: Խոսելով այսօրվա ծրագրերի մասին՝ Գ.Մանուկյանն ասաց, որ այսօր ավտոերթը տարբեր ուղղություններով է լինելու, իսկ երեկոյան բոլորով հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում: Ինչ վերաբերում է մարզային այցելություններին, Մանուկյանն ասաց. «Մարզային այցելությունները շարունակական բնույթ են կրելու, քանի որ հեռուստացույցով գնում է անբարո քարոզչություն, և այստեղ ընդդիմությունը մեծ անելիք  ունի. եթե հիտլերյան Գերմանիայի ժամանակ լիներ հեռուստատեսություն, ապա տիպիկ Հանրային հեռուստաընկերությունը կլիներ»,- ասաց պատգամավորը: Ըստ Գեղամ Մանուկյանի՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին՝ Գ.Մանուկյանը ասաց, որ այս ամենը պայմանավորած է այն բանով, որ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում դիմագրավել այս շարժմանը:
13:40 - 11 մայիսի, 2022
Աբովյան փողոցից բերման ենթարկվեց քայլերթ իրականացնող ցուցարարների մեծ մասը

Աբովյան փողոցից բերման ենթարկվեց քայլերթ իրականացնող ցուցարարների մեծ մասը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայի հրապարակից ընդդիմադիր ցուցարարների մի խումբ՝ Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ, քայլերթ էր սկսել: Նրանք քայլերթով հասել էին Աբովյան փողոց, որտեղ երթևեկությունը կանգ չէր առել, մեքենաները մեկ գծով շարժվում էին: Գետնանցումին մոտ հատվածում, սակայն, ոստիկանները բերման ենթարկեցին մեկ քաղաքացու, որը ինչպես հետո հայտնեց Մանուկյանը, Սայաթ Շիրինյանն էր: Դրանից հետո ցուցարարները որոշեցին նստել Աբովյան փողոցում և այդպես փակել այն: Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել նաև նրանց:  Ցուցարարների մեծ մասը բերման ենթարկվեց, մյուսները ոստիկանների հորդորով երթը շարունակեցին մայթով: Միայն պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը քայլերթն իրականացրին Կորյուն փողոցով դեպի Մաշտոցի պողոտա: Այս խումբը հասավ Ֆրանսիայի հրապարակ: Միաժամանակ ցուցարարների երկու խումբ քայլերթ է անում Կորյունի և Մոսկովյան փողոցներով:   Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»
10:43 - 05 մայիսի, 2022
Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Ֆրանսիայի հրապարակից. իրավիճակը մի պահ լարվեց |news.am|

Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Ֆրանսիայի հրապարակից. իրավիճակը մի պահ լարվեց |news.am|

news.am: Ֆրանսիայի հրապարակից անհնազանդության երթ է սկսվել, որն առաջնորդնում են «Հայաստան» խմբակցության պատգմավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը: Երթը բարձրացավ Մաշտոցի պողոտայով եւ ուղղվեց դեպի Մոսկովյան, ապա Տերյան փողոց: Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ոստիկաններին, ասաց. «Ողջունում ենք հատկապես այն ոստիկաններին, որոնց տնից-տեղից կտրած մարզերից բերել են այստեղ։ Այս իշխանությունները ստիպում են նրանց կարգուկանոն պահել, բայց  իրենք էլ են գիտակցում, որ սա կարգուկանոն պահել չէ, այլ Նիկոլի աթոռը մի օրով երկարաձգելը: Տղերք, երբ վանկարկում ենք՝ «ոստիկանը Նիկոլ չէ», դա վերաբերում է բոլորիդ»:Ներկաները սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»: Մի պահ իրավիճակը լարվեց, երբ երթի մասնակիցներից մի քանիսը փորձեցին փակել նաեւ հանդիպակաց երթեւեկությունը: Ոստիկանները թույլ չտվեցին: Գեղամ Մանուկյանը կոչ արեց ոստիկանների հետ երկխոսության մեջ չմտնել:
10:07 - 05 մայիսի, 2022
Բերման ենթարկվածների մեծ մասն ազատ արձակվեց
 |azatutyun.am|

Բերման ենթարկվածների մեծ մասն ազատ արձակվեց |azatutyun.am|

azatutyun.am: Առավոտից մայրաքաղաքում բերման ենթրակված հարյուրավոր ցուցարարների մեծ մասը մի քանի ժամ անց ազատ է արձակվել, հաղորդում են ոստիկանությունից։ Անհնազանդության ակցիաների ժամանակ բաժին էր տարվել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկելու համար։ Նրա գործընկերը՝ Գեղամ Մանուկյանն, ապօրինի որակեց իրավապահների այս քայլը՝ պնդելով, թե Սահմանադրությամբ պատգամավորին կարող են ազատազրկել միայն հանցանք կատարելու վայրում։ «Բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու վայրում, Աշոտ Սիմոնյանը հանցանք է կատարե՞լ, որ բերման են ենթարկել։ Պատգամավորին բերման ենթարկելն անօրինական է, եթե չի ձերբակալվում հանցանքի վայրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։ Ոստիկանության Էրեբունու բաժնում երեք ժամ անցկացնելուց հետո ազատ արձակվեցին նաև մոտ երեք տասնյակ ընդդիմադիր ցուցարարներ։ «Հրահրում էին որպեսզի մենք ինչ-որ բան անենք, այսինքն՝ հարվածենք ոստիկանին, ձայն բարձրացնենք։ Կանգնած բերման ենթարկվածը սպասում է, որ իրականացվի գործողություն, պրոցեսը գնա, կազմվի արձանագրություն և այլն, ոստիկանը էդ ամեն ինչը թողած, փոխանակ իրա գործով զբաղվի, սադրում է», - ասաց ցուցարարներից Զավենն, ով ևս ազատ է արձակվել։ Ոոստիկանությունը վարչական տուգանք է կիրառել՝ պարտավորեցնելով 50 հազար դրամ վճարել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ 26-ամյա Զավենն ասաց, որ չի պատրաստվում վճարել այդ տուգանքը, քանի որ անօրինական ոչինչ չի արել։
16:50 - 02 մայիսի, 2022
Պայքարը չի դադարելու, մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի. Գեղամ Մանուկյան
 |azatutyun.am|

Պայքարը չի դադարելու, մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի. Գեղամ Մանուկյան |azatutyun.am|

azatutyun.am: Իշխանության հեռացման պահանջով բողոքի ակցիաներ սկսած ընդդիմության պայքարը չի դադարելու, հայտարարում է խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով այսօրվանից համակիրների հետ Սարդարապատից քայլերթով գալիս է Երևան։ «Այս պայքարը դադար չի ունենալու, որովհետեւ մենք հասկանում ենք, որ հետո, անկախ այն բանից՝ ես քայլում եմ, մյուսը քայլում է, եթե մենք արդյունքի չհասանք, իմ թոռները իմ մասին հիշելու են որպես որևէ բան հայրենիքի փրկության համար չարած մարդու։ Մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի։ Մենք պետք է պաշտպանենք Արցախը, պետք է պաշտպանենք Հայաստանը, մեր անվտանգությունը վերականգնենք՝ այս իշխանությանը հեռացնելով, որովհետև այս իշխանությունն այլևս որևէ բանի ի վիճակի չէ», - հայտարարեց Մանուկյանը։ 4-րդ օրն է՝ «Հայաստան» խմբակցությունը մայրաքաղաքում իրազեկման ակցիաներից զատ, նաև մարզերից քայլելով է գալիս Երևան։ Մի խումբը Իջևանից է սկսել, մյուսը՝ Տիգրանաշենից, 3-րդ և 4-րդ խմբերն այսօր՝ Ապարանից ու Սարդարապատից։ «Բոլորի մոտ կա Արցախի հարցով անհանգստությունը, որովհետև նույն այս Սարդարապատ գյուղում՝ նույն այս հատվածից առնվազն պատերի պատմելով՝ նրանք գիտեն այն բոլոր վտանգները, որ մեր հայրենիքի գլխին կանգնել են, և հիմա էլ զգում ենք այդ վտանգները և բնականաբար չեն կարող ճհամագործակցել», - նկատեց պատգամավորը։ Միաժամանակ մայրաքաղաքում շարունակվում են ընդդիմադիր թե՛ «Պատիվ ունեմ»-ի, թե՛ «Հայաստան» խմբակցության բողոքի տարբեր ակցիաները։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցում են՝ բողոքի գործողությունների ընթացքում այսօր արդեն 24 հոգի է բերման ենթարկվել։ 2 օր առաջ էլ Երևանում 3 ձերբակալված անձինք ազատ են արձակվել, «Ազատությանը» հայտնեց նրանց փաստաբան Բենիկ Գալստյանը։ Նա ասաց՝ խուլիգանության կասկածանքով 3 դաշնակցական երիտասարդների ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել։ Փաստաբանն ընդգծեց նաև՝ իրավապահները այդպես էլ չեն պարզաբանել, թե ինչ գործողություններ են կատարվել, որը դիտարկվել է որպես խուլիգանություն. «Մեզ չի պարզաբանվել կասկածանքը, չեն ասում՝ ինչ գործողություններ է կատարել անձը»։ Ոստիկանությունը ևս չի հստակեցրել, թե ինչ արարքի համար էին ձերբակալվել երիտասարդները։
15:31 - 28 ապրիլի, 2022
Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են. Կոնջորյան

Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են. Կոնջորյան

tert.am: Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Նրանք մեզ մեղադրում են թրքասիրության մեջ, առաջամարտիկը Դաշնակցությունն է։ Ուզում եմ հիշեցնել ՀՅԴ ականավոր գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը 1921 թվականին մի քանի նամակ է ուղարկել Թուրքիային Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից, որի նախագահը Վրացյանն էր, որում նշված է, որ Հայաստանի ժողովուրդը լի է վճռականությամբ բարեկամական հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ։ Սա գրվել է ցեղասպանությունից ընդամենը 6 տարի անց։ 106 տարի անց մեր կառավարությունը սկսել է երկխոսություն ընդամենը հարաբերությունները կարգավորելու համար, չեք գտնի որևէ տեքստ, որտեղ մեր կառավարությունը կխոսի բարեկամության մասին»,- նշել է Կոնջորյանը։ Նրա կարծիքով Վրացյանը և Քաջազնունին ժամանակին ադեկվատ մոտեցում են ցուցաբերել իրականությանը։
11:07 - 27 ապրիլի, 2022
«Գործուն քայլեր են ձեռնարկվում, բոլոր գործիքակազմերն օգտագործվելու են». Գեղամ Մանուկյան |azatutyun.am|

«Գործուն քայլեր են ձեռնարկվում, բոլոր գործիքակազմերն օգտագործվելու են». Գեղամ Մանուկյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ: Պատրաստ եղեք, մեծ գործ ունենք անելու...»,- ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը։ Ընդդիմության քայլերի մասին քննարկումները հատկապես ակտիվացան Արցախի կարգավիճակի նշաձողի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից այսօր հետաքրքրվեցինք՝ ինչ է նախաձեռնում ընդդիմությունը։ «Գրեթե ամեն ինչ ասված էր․ գործուն քայլեր են ձեռնարկվում, որոնց մասին և արդյունքների, նաև գործողությունների մասին շատ կարճ ժամանակում արդեն հանրությանը կտեղեկացվի: Բոլոր գործիքակազմերն օգտագործվելու են, ինչպես օրինակ` ապրիլի 5-ի հանրահավաքն էր», - պատասխանեց Մանուկյանը: 44-օրյա պատերազմի ավարտի վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիրները կրկին փողոց էին դուրս եկել․ տևական ժամանակ փակ պահեցին Բաղրամյան պողոտան, սակայն հետո անցան խորհրդարանական աշխատանքներին։ Արդյո՞ք այս անգամ գործողությունների զինանոցում հանրահավաքից բացի, նաև անհանզանդության ակցիաներ են ներառելու, հետաքրքրվեցինք Մանուկյանից։ «Հայաստանի քաղաքացին իր իրավունքները պաշտպանելու, իր երկրի սուվերենությունը պաշտպանելու իրավունք ունի ցանկացած ձևով», - նշեց նա: «Եթե Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում չհրաժարվի իր դիրքորոշումից, իհարկե պետք է հետևեն գործուն քայլեր» Ընդդիմադիր ուժերը նախորդ շաբաթ բոյկոտել էին ԱԺ նիստերն ու կառավարության հետ հարցուպատասխանը և հայտարարել, որ մեկնում են Արցախ։ Ռուս խաղաղապահները, սակայն, պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ։ Տեղի ընդդիմադիր ուժերի հետ նրանց հանդիպումը կայացել է Աղավնոյի անցակետում։ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Արցախի խորհրդարանն արդեն իր ընդունած հայտարարությամբ պահանջել է Հայաստանի իշխանություններից հրաժարվել «աղետալի դիրքորոշումից», հակառակ դեպքում ինքը չի բացառում գործուն քայլերի գնալը, բայց ոչ առանձին-առանձին քաղաքական ուժերով։ «Քանի որ հայտարարությունն «Արդարություն» կուսակցությունը միայնակ չի արել, «Արդարությունը» միայնակ ոչ մի քայլ չի անելու: Եթե Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում չհրաժարվի իր դիրքորոշումից, իհարկե պետք է հետևեն գործուն քայլեր, որովհետև այս հայտարարությունն ամբողջ խորհրդարանը չի հայտարարել հայտարարելու համար, այլ դիրքորոշում է ներկայացրել, կարմիր գծեր է գծել, որից հետո Հայաստանի գործող վարչապետը պարտավոր է կամ երրորդ անձի անունով երբ որ լսեցնում են, թե իբրև թե լավ չեն հասկացել, լավ ասեին, լավ հասկանայինք: Եթե իրենք լավ ասել են, մենք լավ չենք հասկացել, ապա թող պարզաբանում տան, թե ինչ նկատի ունեին, ոչ թե երրորդ-չորրորդ խոսափողներով ինչ-որ փորձեն էլի մեղքը բարդել մեզ վրա, թե իբր թե լավ չենք հասկացել», - շեշտեց Դավիթ Գալստյանը: Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավարին հարցրինք` հայաստանյան ընդդիմության ակնարկած առաջիկա անելիքներին իրենք մասնակցելու են, եթե օրինակ՝ հանրահավաք, անհնազանդության ակցիաներ լինեն։ «Մենք դեռևս ոչ մի նմանատիպ քննարկում չենք ունեցել, բայց համոզված եմ, որ լինելու է», - ասաց նա:
20:40 - 16 ապրիլի, 2022
Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է, որ Զինված ուժերում բարեփոխումները սկսված են և ընթացքի մեջ են: Սարգսյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Մանուկյանն ասաց, որ հանձնաժողովում պարբերաբար եղել է խոստում՝ ներկայացնելու ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգ: «Մինչև հիմա Պաշտպանության հանձնաժողովի նիստերի ընթացքում չի ներկայացվել որևէ օրենսդրական փաթեթ, որը կլրացներ այդ բարեփոխումների հայեցակարգը»,-ասաց պատգամավորը: Գեղամ Մանուկյանը դժգոհեց՝ Կառավարությունն իր հաշվետվությունում նշել է, որ պատրաստվել է Զինված ուժերի բարեփոխումների փաթեթ, սակայն մինչև հիմա ԱԺ, Պաշտպանության հանձնաժողով չի ներկայացվել այդ բարեփոխումների փաթեթը: Նա հետաքրքրվեց, թե ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում, ի վերջո, առարկայական ներկայացնել այդ փաթեթը: Փոխնախարարն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ունեցել են օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ քննարկում: «Ընդ որում, ՊՆ ներկայացվել են առաջարկներ նաև «Հայաստան» խմբակցության կողմից, ԱԺ մյուս խմբակցությունները նույնպես ներկայացրել են: Բարեփոխումները սկսված են»,-վստահեցրեց Սարգսյանը: Նա նշեց, որ, եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, ապա դա քաղաքական գնահատականի հարց է: «Բայց այդ բարեփոխումները մեկնարկել են: Թե՛ օրենսդրական, թե՛ այլ առումով դրանք այս պահին գտնվում են ընթացքի մեջ»,-եզրափակեց Սարգսյանը:
13:32 - 04 ապրիլի, 2022
Ադրբեջանի առաջարկած 5 կետերի վերաբերյալ ոչինչ չասվեց. Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին |factor.am|

Ադրբեջանի առաջարկած 5 կետերի վերաբերյալ ոչինչ չասվեց. Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին |factor.am|

factor.am: Որևէ նոր բան չի հնչել փակ նիստում, բացի մեկ-երկու փոքր դրվագից: Այսօր ԱԺ փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Բանակցային պրոցեսից, առաջարկներից, Ադրբեջանի 5 կետերին ի պատասխան՝ հակական կողմի որրևէ դիտողության կամ առաջարկի մասին ոչինչ չասվեց: Այն, ինչ երեկ ԱԺ հանձնաժողովում Արարատ Միրզոյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հնչել է, նույնի կրկնությունը եղավ նաև փակ նիստում: Իշխանության կողմից որևէ ռեալ պարզաբանում հավանական բանակցային պրոցեսի մասին, որևէ հիմնարար տեղեկություն չեղավ»,- նշեց Մանուկյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ միգուցե իշխանությունն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին չի վստահում՝ կարծելով, որ արտահոսքեր կլինեն, Մանուկյանն արձագանքեց. «Փակ նիստերից արտահոսքեր չեն եղել, Հայաստանի պատմության մեջ այդպիսի դեպքեր գրեթե չեն եղել, ես մեկ դեպք եմ հիշում նախկին խորհրդարանից, երբ եղել է փակ նիստ և պատգամավորներից արտահոսք է եղել»։
17:58 - 22 մարտի, 2022
Գեղամ Մանուկյանը զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից |news.am|

Գեղամ Մանուկյանը զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից |news.am|

news.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ փետրվարի 9–ին, զրկվեց ԱԺ–ում խոսքի իրավունքից։ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մինչեւ նրան խոսքի իրավունքից զրկելը, նախագզուշացում էր հայտարարել։ Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքել էր ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթին։ Ղազարյանն իր ելույթում անդրադարձել էր միջազգային այն զեկույցներին, որոնք իր խոսքով՝ արձանագրել են Հայաստանում ժողովրդավարության բարձրացմանը։ «Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ այս իրականություն, որովհետեւ այն կեղծ իրականությունը, որը դուք ստեղծել եք ձեր շուրջ, արդեն մեկ անգամ վնասել է ձեզ՝ նախընտրական շրջանում»,– ասել էր Սոնա Ղազարյանը։ Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքել էր նաեւ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանին, երբ վերջինս դիմել էր նրան։ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հենց այդ ժամանակ հայտարարեց, որ Մանուկյանը զրկվում է մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից։
11:47 - 09 փետրվարի, 2022
Միրզոյանն ու Ռուբինյանը Անթալիայում կարող են հայտնվել ծուղակում․ ով է նրանց խորհուրդ տվել մասնակցել ֆորումին, մնում է անհայտ. Գեղամ Մանուկյան
 |tert.am|

Միրզոյանն ու Ռուբինյանը Անթալիայում կարող են հայտնվել ծուղակում․ ով է նրանց խորհուրդ տվել մասնակցել ֆորումին, մնում է անհայտ. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Արդեն տևական ժամանակ է` արծարծվում է միջազգային հարթակներում Թուրքիայի արտաքին քաղաքական նոր նախաձեռնությանը` Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության հարցը։ Չավուշօղլուի հրավերին Հայաստանը իր կարծիքով տվել է խուսափողական պատասխան`առայժմ չհաստատելով վերջնական մասնակցությունը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Պաշտոնական Երևանի կողմից իբր դիվանագիտություն խաղալը, ո՛չ այո, ո՛չ ոչ գործելաձևը, Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունները ամբողջովին բավարարում են թուրքական կողմին, որն էլ արտաքին հարթակներում ու միջազգային մամուլում այն օգտագործում է սեփական նպատակների համար»,– ասաց նա։«Վերջին օրինակը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի կողմից «A Haber» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այն հայտարարությունն էր, թե Փաշինյանը ընդունել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, ու այս հայտարարությունը` «Փաշինյանը  մարտին գալիս է Թուրքիա» գլխագրում լուր դարձավ ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում։ Գրոշի արժեք չուներ հաջորդ օրը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հերքումը, թե Փաշինյանի այցը չի նախատեսվում։ Հարց է առաջանում` «ջուրը չտեսած, ինչո՞ւ են բոբիկանում Երևանում», ո՞ւր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը»,– հավելեց Գեղամ Մանուկյանը։Պատգամավորը նշեց, որ 2021-ին թուրքական այս ֆորումը եվրոպացիներն արհամարհեցին, Ռուսաստանը բոյկոտեց։ «Ո՞վ է Միրզոյանին ու Ռուբինյանին խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին, մնում է անհայտ»,- ասաց նա։ Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Միրզոյանն ու Ռուբինյանը կարող են ծուղակում հայտնվել այդ ֆորումի ժամանակ։ «Հանկարծ միջանցքներից մեկում նրանց կարող է մոտենալ նախորդ ֆորումի մասնակից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Արցախի  ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը, ո՞վ է դրա քարոզչական հարվածին դիմագրավելու, սրանց պատասխանները հայ պաշտոնյաները չունեն վստահաբար»,– ընդգծեց նա։ 
18:52 - 08 փետրվարի, 2022
Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են քննարկումները նախագահի թեկնածու առաջադրել կամ չառաջադրելու հարցի շուրջ: «Որոշման մասին դեռ չեմ կարող ասել, բայց քննարկումները շարունակվում են և նախագահի թեկնածու առաջադրման կամ չառաջադրման վերաբերյալ որոշման մասին պատշաճ ժամկետներում տեղյակ կպահենք»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հարցին` թե արդյոք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, Մանուկյանը պատասխանեց, որ պաշտոնական քննարկումներ դեռ չեն եղել: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ասաց, որ  խմբակցությունը չունի բավարար պատգամավորների թիվ միայնակ նախագահի թեկնածու առաջադրելու համար, բայց այս պահին իրենք խորհրդակցություններ են անցկացնում «Հայաստան» խմբակցության հետ: «Արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասաց Մամիջանյանը:
11:46 - 02 փետրվարի, 2022
Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար․ Գեղամ Մանուկյան |tert.am|

Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի թեկնածության հարցը, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց հանձնաժողովի անդամի պարտականությունները։ «Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթ զարգացնելու, ոչ թե դասական երաժշտությունը ժողովրդի մեջ զարգացնելու, այլ գնացել է լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար»,–ասաց նա։ Գեղամ Մանուկյանը դիմեց նաև լրագրողական համայնքին, հայ հասարակությանը․ «Սիրելի գործընկեր, Հայաստանում արդեն տևական ժամանակ սկսել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակում, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դեմը չառնելու դեպքում ինչպես դատարաններն էին շրջափակում, նույն կերպ ձեր խմբագրություններն են շրջափակելու»,–ասաց նա և նշեց, որ լրագրողները բացի մեկ-երկու հայտարարություններից, կտրուկ  գործողությունների չեն դիմում։
12:10 - 21 հունվարի, 2022