Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Բլինքենը և Ստոլտենբերգը կարևորում են ՆԱՏՕ-ի միասնությունը |azatutyun.am|

Բլինքենը և Ստոլտենբերգը կարևորում են ՆԱՏՕ-ի միասնությունը |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Ռիգայում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների նախարարական հանդիպման շրջանակում։ Ըստ Պետքարտուղարության՝ Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը հարձակում է Դաշինքի մասնակից բոլոր պետությունների վրա։ Բլինքենը և Ստոլտենբերգը նաև կարևորել են շարունակական խորհրդակցությունները և դաշինքի միասնությունը բոլոր առանցքային հարցերի շուրջ՝ ներառյալ Ուկրաինային աջակցելը և ռուսական ագրեսիայի զսպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մշակումը, սպառազինությունների վերահսկումը և տարածաշրջանային անվտանգությունը։ ԱՄՆ պետքարտուղարը Ռիգայում բանակցություններ է վարել նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ։ Բանակցություններում, ըստ Պետդեպարտամենտի, հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինային և Իրանի միջուկային ծրագրի թեմաներին։
12:17 - 01 դեկտեմբերի, 2021
Գերմանիայի դեսպանը հաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին

Գերմանիայի դեսպանը հաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին

On November 24, Foreign Minister of Armenia Ararat Mirzoyan received the newly appointed Ambassador of Germany to Armenia Victor Richter on the occasion of presenting the copy of his credentials. Congratulating Victor Richter on assuming the position, Ararat Mirzoyan expressed confidence that the Ambassador's activities will contribute to the further development of Armenian-German relations, the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia reports.The interlocutors discussed the prospects of promoting the trade and economic ties between the two countries, especially in the fields of energy, education, science and culture. In this regard, the role of the Armenian-German Intergovernmental Commission on Financial and Technical Cooperation was emphasized.The consistent democratic reforms in Armenia were also touched upon. The importance of extraordinary parliamentary elections, assessed as free and transparent by respective international observation missions, was emphasized.Victor Richter noted that Germany will continue to promote democratic reforms in Armenia, especially the strengthening of the civil society institutions.The Foreign Minister of Armenia presented to the Ambassador of Germany the situation resulting from the aggression of the Azerbaijani armed forces against the sovereign territory of Armenia, and emphasized the need for a proper and targeted response from the international community, in order to exclude the further escalation of the situation and new provocative actions by Azerbaijan.The interlocutors emphasized the importance of lasting and comprehensive settlement of the Nagorno-Karabakh conflict through peaceful negotiations. Ambassador Richter reiterated Germany's support for the mediation efforts of the OSCE Minsk Group Co-Chairmanship. In addition to the urgent humanitarian issues, the immediate repatriation of Armenian prisoners of war and other detainees was emphasized.
15:32 - 24 նոյեմբերի, 2021
G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Հաջորդ ամսին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա G7-ի երկրների արտաքին գործերի եւ զարգացման նախարարների գագաթնաժողովը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարները: Գագաթնաժողովն անցկացվելու Է երեք օր՝ դեկտեմբերի 10-ից մինչեւ 12-ը: Բացի այդ, ճշտում Է բրիտանական ԱԳ նախարարությունը, նաեւ մասնակցելու են ԱՍԵԱՆ-ի երկրների ներկայացուցիչները, «ինչը Մեծ Բրիտանիայի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան աճող միտումի նշան Է»: Նախարարները «կքննարկեն մի շարք գլոբալ հարցեր, ներառյալ տնտեսական կայունությունը GOVID-ից հետո, գլոբալ առողջապահությունը եւ մարդու իրավունքները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:47 - 22 նոյեմբերի, 2021
Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արձագանքը Լավրովի հրապարակմանը |1lurer.am|

Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արձագանքը Լավրովի հրապարակմանը |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան և Գերմանիան արձագանքել են ՌԴ ԱԳՆ քայլին՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ Սերգեյ Լավրովի նամակագրության հրապարակմանը: Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մեղադրել են Ռուսաստանին դիվանագիտական կանոններն ու պրակտիկան խախտելու համար` հայտնում է Reuters-ը։ Հրապարակումը լայն արձագանք է առաջացրել և միանշանակ չի գնահատվել Ուկրաինայում: Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարել է, որ «Ռուսաստանն իր գործողություններով պարզապես զրոյացնում է նորմանդական ձևաչափը՝ ցույց տալով, որ շահագրգռված չէ դրա զարգացմամբ»։ Ուկրաինայում իշխում է այն տեսակետը, որ նորմանդական քառյակի երկրների արտգործնախարարները մոտ ապագայում դժվար թե հանդիպեն, ինչը նշանակում է, որ Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ակնկալելու հիմքեր չկան։ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների վերաբերյալ:
14:06 - 19 նոյեմբերի, 2021
Սերգեյ Լավրովը հրապարակել է Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ դիվանագիտական նամակագրությունը |1lurer.am|

Սերգեյ Լավրովը հրապարակել է Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ դիվանագիտական նամակագրությունը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերներ Ժան-Իվ Լը Դրիանի և Հայկո Մաասի հետ՝ Դոնբասում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունների վերաբերյալ՝ գրում է РИА Новости-ն։ ՌԴ ԱԳՆ-ն այս քայլը բացատրել է նրանով, որ վերջերս Մոսկվայի դիրքորոշումը, նրա դերը ներքին ուկրաինական կարգավորման հարցում և մոտեցումները «նորմանդական ձևաչափով» արտգործնախարարների հնարավոր հանդիպման անցկացման վերաբերյալ խեղաթյուրվել են։ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ հրապարակված նամակների տեքստը պերճախոս կերպով արտացոլում է իրավիճակը։ Նրա խոսքով՝ խնդիրը մինսկյան պայմանավորվածությունների կատարումը սաբոտաժի ենթարկելու Ուկրաինայի փորձն է և դրանք վերաշարադրելու ցանկությունը։ Լավրովն ընդգծել է, որ «նորմանդական ձևաչափով» հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Կիևը կատարի մինսկյան պայմանավորվածությունները։ «Առաջին հերթին, դա Դոնբասի հատուկ կարգավիճակն է և այդ հատուկ կարգավիճակի ամրագրումը Ուկրաինայի սահմանադրության մեջ, որում պետք է ներառվի ապակենտրոնացման կետը, ինչպես գրված է Մինսկի համաձայնագրերում: Խոսքը վերաբերում է նաև անվերապահ համաներումներին և, իհարկե, ընտրությունների անցկացնմանը, որը պետք է համաձայնեցված լինի Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի հետ՝ հիմնված՝ ԵԱՀԿ սկզբունքների վրա»,- պարզաբանել է Լավրովը, ապա ընդգծել. «Եվ միայն դրանից հետո Կիևը կվերականգնի հսկողությունը չճանաչված հանրապետությունների և Ռուսաստանի միջև սահմանի վրա»։
13:08 - 19 նոյեմբերի, 2021
Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է. «Քովիդ-19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում եվրոպական մի շարք երկրներում |tert.am|

Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է. «Քովիդ-19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում եվրոպական մի շարք երկրներում |tert.am|

tert.am: Գերմանիան հայտնվել է կորոնավիրուսի 4-րդ ալիքի «դրամատիկ» բռնկման փուլում: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ ճգնաժամի հարցով տարածաշրջանային ղեկավարների հանդիպմանն ընդառաջ:Հաղորդվում է, որ «Քովիդ-19»-ով վարակման օրական ցուցանիշը չորեքշաբթի նոր ռեկորդ է գրանցել (52 826):Բելգիան ևս մի շարք միջոցներ է սահմանել՝ փորձելով խուսափել մեկուսացման ռեժիմից: Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի խոսքով՝ «բոլոր տագնապային ազդանշանները միացվել են»:«Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է, և մենք նույնպես»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ մի շարք վայրեր, ինչպես օրինակ՝ թատրոններ, կինոթատրոններ և թանգարաններ մտնելիս «Քովիդի անվտանգ տոմսեր» անհրաժեշտ կլինեն:Ավստրալիայում, որտեղ մեկուսացման ռեժիմ է սահմանվել մոտ 2 մլն չպատվաստված անձանց համար, դարձյալ վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է գրանցվել չորեքշաբթի: Ավելին՝ tert.am-ում
12:00 - 18 նոյեմբերի, 2021
Էրդողանը հուսով է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Մերկելի կուրսը

Էրդողանը հուսով է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Մերկելի կուրսը

Թուրքիան հուսով է, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքական կուրսը: Այս մասին Ստամբուլում Գերմանիայի կառավարության՝ պաշտոնին հրաժեշտ տվող ղեկավարի հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Հուսով ենք, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Թուրքիայի հետ համագործակցության Անգելա Մերկելի հաջող կուրսը», - ասել է Էրդողանը՝ մտավախություն հայտնելով, որ կոալիցիոն կառավարությունը կարող է ձգձգել Անկարայի և Բեռլինի միջև համագործակցությունը։ «Կարող եմ անձամբ իմ անունից ասել, որ մենք ձգտել ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, եթե նույնիսկ եղել են և կան տարաձայնություններ։ Ինչ-որ բան պահանջում է ավելի երկար ժամանակ, և երբեմն [կառավարման] 16 տարին բավարար չէ, սակայն որոշ բաներ արվեցին»,- հայտարարել է 2005 թվականից Գերմանիան առաջնորդող Անգելա Մերկելը։
18:27 - 16 հոկտեմբերի, 2021
Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բեռլին Էկոնոմիկս» անկախ խորհրդատվական ընկերության եւ «Գերմանական տնտեսական միավորում» հ/կ ներկայացուցիչների հետ: «Հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ խոսել է գործող արտաքին պարտքի կառավարելիության եւ մակրոտնտեսական ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ»,- մանրամասնում են Ֆինանսների նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ «Բեռլին Էկոնոմիկս»  ընկերության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ շեշտել է, որ գերմանացի գործընկերներն ուշադրությամբ են հետեւում ՀՀ կառավարության գործունեությանը եւ ողջունում են ընթացիկ աշխատանքներում տարվող բարեփոխումները:  Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման  հնարավորությունները, ինչպես նաեւ՝ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:  
16:54 - 13 հոկտեմբերի, 2021
Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Թվիթեր»-ում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասում առկա իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցեր, ինչպես նաև «Նորմանդական քառյակ»-ի (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) գագաթնաժողովի նախապատրաստական ընթացքը: Զելենսկին հայտնել է, որ Գերմանիան ու Ֆրանսիան կողմ են հաջորդական քայլերի շուրջ համաձայնության հասնելուն, որը կարող է ապահովել խաղաղություն երկրի արևելքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Նորմանդական քառյակի» առաջնորդների գագաթնաժողովի անցկացման հնարավորության քննարկումը կշարունակվի: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի արդյունքները։ «Քառյակի երկրների արտգործնախարարները գործը կվարեն դեպի այդ ձևաչափով իրենց մակարդակով հանդիպման անցկացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նպատակահարմարության դեպքում շարունակել համապատասխան խողովակներով «նորմանդական գագաթաժողովի» հնարավոր կազմակերպման նախադրյալների ուսումնասիրությունը», - ասված է հաղորդագրության մեջ:  
22:06 - 11 հոկտեմբերի, 2021
Հայ-գերմանական հարաբերություններում էական առաջընթաց է գրանցվել. Փաշինյանը շնորհավորել է Մերկելին Ազգային տոնի առթիվ

Հայ-գերմանական հարաբերություններում էական առաջընթաց է գրանցվել. Փաշինյանը շնորհավորել է Մերկելին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: 31 տարի առաջ այս օրը պատմության մեջ շրջադարձային էր: Գերմանիայի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքից՝ խաղաղ ճանապարհով հասնելով վերամիավորման: Լինելով կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր` Գերմանիան շարունակում է մնալ միջազգային հանրության կարևոր և վստահելի անդամ: Մենք մեծապես արժևորում ենք Գերմանիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և մի շարք այլ ոլորտներում: Ուրախ եմ փաստել, որ այս ուղղությամբ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել: Լիահույս եմ, որ հետևողական քայլերով առավել կամրապնդենք հայ-գերմանական բարեկամական կապերը:
11:08 - 03 հոկտեմբերի, 2021
Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են անցկացվում |armenpress.am|

Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են անցկացվում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայում սկսվել են Բունդեսթագի ընտրությունները։ Կիրակի օրը տեղական ժամանակով ժամը 08:00-ին ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասերը: Դաշնային վիճակագրական գերատեսչության տվյալներով ՝ ձայնի իրավունք ունեն երկրի մոտավորապես 60,4 մլն բնակիչներ, հենց նրանք կորոշեն խորհրդարանի ապագա կազմը: Ընտրություններից հետո Բունդեսթագում մանդատների բաշխման հիման վրա կձևավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերի գլխավորությամբ: Երկրում օգտագործվում է խառը ընտրական համակարգ, որը համատեղում է մեծամասնական և համամասնական սկզբունքները: Պատգամավորների կեսն ընտրվում է 299 ընտրատարածքներում ուղղակի քվեարկության միջոցով, մյուսը՝ կուսակցական ցուցակներով։ Յուրաքանչյուր ընտրող ունի երկու ձայն։ Առաջին ձայնը տրվում է թեկնածուին (ուղղակի մանդատին), երկրորդը՝ կուսակցական ցուցակին։ Բունդեսթագում կուսակցությունների մանդատների թիվը պետք է արտացոլի կուսակցական ցուցակներով քվեարկության արդյունքները։ Ներկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում են Գերմանիայի վերամիավորման պահից ի վեր ամենամեծ թվով կուսակցություններ: Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իրենց թեկնածուներին առաջադրել են 47 քաղաքական միավորումներ։ Խորհրդարան մտնելու իրական շանսեր, սակայն, ունեն միայն ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, սոցիալ-դեմոկրատները, «Կանաչները», Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը և Ձախ կուսակցությունը: Բունդեսթագում տեղերի համար կպայքարի ռեկորդային թվով թեկնածու՝ 6 211, այդ թվում ՝ 2 024 կին: Առավել մանրամասն՝ armenpress.am-ում
14:50 - 26 սեպտեմբերի, 2021
ԵՄ-ն Ռուսաստանին կիբեռհարձակումների մեջ է մեղադրել Գերմանիայում կայանալիք ընտրությունների նախաշեմին
 |tert.am|

ԵՄ-ն Ռուսաստանին կիբեռհարձակումների մեջ է մեղադրել Գերմանիայում կայանալիք ընտրությունների նախաշեմին |tert.am|

tert.am: Եվրոպական հանձնաժողովը Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեղադրել է Ռուսաստանին եվրոպական ժողովրդավարական ընտրություններին միջամտելու փորձ անելու համար։ Ինչպես փոխանցում է CNN֊ը, Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ անդամ երկրները վնասակար կիբեռ֊գործողություններ են արձանագրել, որոնք հայտնի են Ghostwriter ընդհանուր անվան ներքո և առնչություն ունեն Ռուսաստանի հետ։ Հայտարարության մեջ ասվում է, որ նման անընդունելի գործողությունները սպառնալիք են ԵՄ միասնականությանն ու անվտանգությանը։ ԵՄ տվյալներով` հարձակումների են ենթարկվել մի շարք խորհրդարաների անդամներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ։ Աղբյուրը նշում է, որ մեղադրանքները հնչել են Գերմանիայում սեպտեմբերի 26֊ին նախատեսված Բունդեսթագի ընտրություններից օրեր առաջ։
14:55 - 25 սեպտեմբերի, 2021
Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին. Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր

Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին. Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «2020 թվականի աշնանը բռնկված պատերազմից մեկ տարի անց այդ ցավագին շաբաթների մասին հիշողությունը ստվերում է այսօրվա տոնակատարությունները: Բազմաթիվ են այն մարտահրավերները, որոնց առջև այժմ կանգնած է Հայաստանը 2020 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարից հետո: Միաժամանակ, հունիսի խորհրդարանական խաղաղ և թափանցիկ ընտրությունները լավատեսություն են ներշնչում, որ Հայաստանը կառուցողաբար և նոր ավյունով կդիմակայի այդ մարտահրավերներին: Գերմանիան այսուհետ էլ ամուր կկանգնի Հայաստանի կողքին՝ սատարելով հետագա պետական և հասարակական բարեփոխումները: Բացի այդ, Դաշնային կառավարությունն իր ուժերի ներածի չափ կշարունակի սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և եռանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծմանն ուղղվող ջանքերը: Մաղթում եմ, որ Ձեր առաջնորդությամբ Ձեր երկիրն ու համերկրացիները հաջողությամբ հաղթահարեն համավարակը: Հայ ժողովրդին հղած իմ բարեմաղթանքներին հավելում եմ անձնական մաղթանքներս՝ Ձեզ և Ձեր ընտանիքին»: 
12:02 - 23 սեպտեմբերի, 2021