Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և համայնքապետների ուղեկցությամբ դիտարկել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։ Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Պայմանագրային արժեքը կազմում է 3 153 360 000 ՀՀ դրամ։ Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա նոյեմբերին:
14:29 - 08 ապրիլի, 2024
Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-հարավի Լանջիկ- Գյումրի հատվածի և Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը

Գնել Սանոսյանը հետևել է Հյուսիս-հարավի Լանջիկ- Գյումրի հատվածի և Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ երեկ դիտարկել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի հատվածի, ինչպես նաև նույն հատվածում կառուցվող Կարկաչանի կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը։ Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից, շրջայցին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, համայնքապետեր և կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ։ Նախարարին տեղում զեկուցվել են կատարվող աշխատանքների ընթացքը, բարդությունները։ Սանոսյանը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։ Նշված հատվածում այս պահին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա ամռանը։  
17:15 - 06 ապրիլի, 2024
Կառավարությունը 1 մլրդ 805 մլն դրամ հատկացրեց 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
 |1lurer.am|

Կառավարությունը 1 մլրդ 805 մլն դրամ հատկացրեց 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար |1lurer.am|

1lurer.am: 2021, 2022, 2023 թվականին իրականացված ծրագրերի համար Կառավարության կողմից հատկացում պետք է իրականացնենք. հատկացվող գումարը կազմում է 1 մլրդ 805 մլն դրամ և վերաբերում է 10 համայնքի թվով 27 սուբվենցիոն ծրագրերի։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, կլինի, որ այս տարի ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացրել ենք 6 մլրդ 640 մլն դրամ»,- նշեց նախարարը։ Սանոսյանը ներկայացրեց ըստ մարզերի բաշխվածությունը, որը հետևյալն է. Արագածոտն՝ 1 ծրագրի համար 230 մլն դրամ, Արարատ՝ 3 ծրագրի համար 170 մլն դրամ, Արմավիր՝ 3 ծրագիր՝ 185 մլն դրամ, Գեղարքունիք՝ 1 ծրագիր՝ 26 մլն դրամ, Լոռի՝ 8 ծրագիր՝ 441 մլն դրամ, Կոտայք՝ 3 ծրագիր՝ 53 մլն, Շիրակ՝ 6 ծրագիր, 342 մլն դրամ, Վայոց ձոր՝ 3 ծրագիր՝ 293 մլն դրամ և Տավուշ՝ 2 ծրագիր՝ 115 մլն դրամ։
11:28 - 21 մարտի, 2024
Գնել Սանոսյանը չի բացառում սահմանային որոշ հատվածներում ենթակառուցվածքների վերակառուցումը
 |civilnet.am|

Գնել Սանոսյանը չի բացառում սահմանային որոշ հատվածներում ենթակառուցվածքների վերակառուցումը |civilnet.am|

civilnet.am:  Տավուշի մարզի չորս գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի վարչական տարածքում չեն։ Այս մասին մարտի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարն ասել է, որ հայկական կողմն իր հերթին 31 գյուղերի տարածքներ է պահանջում Ադրբեջանից։ «Սահմանազատումն ու սահմանագծումը նրա համար են, որ հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, այն կողմ՝ Ադրբեջանը։ Որոշակի սահմանագիծ կա, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն՝ հասկանալու համար, թե որ քարտեզներով են աշխատելու: Պետք է երկու կողմերի համար ընդունելի ինչ-որ քարտեզ վերցնել՝ իրավական, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա»,- ասել է Սանոսյանը։ Հարցին, թե ինչու է վարչապետը շտապում ասել, որ այդ չորս գյուղերը Հայաստանի տարածքում չեն, երբ սահմանազատման գործընթացն ավարտված չէ, նախարարը պատասխանել է․ «Ինչքան էլ աշխատանքներն ավարտված չեն, բայց կան աշխատանքներ, այսինքն՝ ինչ-որ աշխատանքներ են արել, կան որոշակի քարտեզներ, որոնցում ինչ-որ բան է երևում»։ Գնել Սանոսյանի խոսքով՝ որոշ հատվածներում ՀՀ ենթակառուցվածքները սահմանագծին մոտ են, և սահմանազատման գործընթացից հետո հնարավոր է՝ դրանք վերակառուցելու անհրաժեշտություն առաջանա։ «Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ենթակառուցվածքները սահմանագծին բավական մոտ են, որոշ տեղերում, գուցե պարզվի, որ հատում են սահմանը: Որոշ տեղերում հնարավոր է՝ վերակառուցելու հարց առաջանա: Խոսքն այսօրվա գործող որոշ ճանապարհների մասին է: Պետք է դրանք հստակեցվեն»,- ասել է նա: Նախարարը տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների վերակառուցման ուղղությամբ աշխատանքները դեռ չեն սկսվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հրավիրած ասուլիսին հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ «1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»։ «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»,- ասել է Փաշինյանը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը մարտի 9-ին հայտարարություն էր տարածել՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։ Այս գյուղերի մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Գլխավոր լուսանկարը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտուց՝ Տավուշի մարզում/ Կարեն Հարությունյան  
17:36 - 13 մարտի, 2024
ՀՀ-ն ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար մեծ ծավալի աշխատանք է կատարել. նախարարը մանրամասներ հայտնեց
 |armenpress.am|

ՀՀ-ն ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար մեծ ծավալի աշխատանք է կատարել. նախարարը մանրամասներ հայտնեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մեծ ծավալի աշխատանք է կատարել նախորդ տարի, որպեսզի դուրս գա Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից», այսինքն՝ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կարողանան թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ, հիմնական փաստաթղթային աշխատանքների գրեթե մեծ մասն իրականացվել է: Այս մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում: «Մենք «սև ցուցակի» հետ կապված խնդիր ունենք: Նախորդ տարի մեծ ծավալի աշխատանք է արվել՝ դուրս գալու «սև ցուցակից»: Հիմնական փաստաթղթային աշխատանքների գրեթե մեծ մասն իրականացվել է, մեր մեծ խնդիրը մնում է տեսուչների հետ կապված աշխատանքը, որը շարունակում ենք իրականացնել»,-ասաց Սանոսյանը: Հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:
14:58 - 13 մարտի, 2024
Պետական հողերի օտարման դեպքում արժեքի 30 տոկոսը կուղղվի տվյալ համայնքի բյուջե

Պետական հողերի օտարման դեպքում արժեքի 30 տոկոսը կուղղվի տվյալ համայնքի բյուջե

Կառավարությունը այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: «Նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ ընդունեցինք, ապա ԱԺ-ում բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ իրականացրինք, և նախկին գործող կարգին, այն է՝ երբ պետական գույք վաճառելու դեպքում համայնքին տրվում էր 30 տոկոսն արժեքի, ավելացրինք նաև պետական հողերը: Հիմա այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն կա Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ իրականացնել»,- հարցը զեկուցելիս նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը հիշեցրել է, որ արդեն 2024 թ. հունվարի 1-ից գործում են օրենքն ու այս կարգավորումները. «Այս տարի ինչ պետական հողերի օտարում ունենանք, դրանց արժեքի 30 տոկոսը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե»: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա ևս մեկ քայլ է նախորդ քայլերի շարքում, որոնցով էականորեն մեծանում են ՏԻՄ-երի կարողությունները: «Մենք անշարժ գույքերի մասով, այսինքն՝ շենք-շինությունների մասով, արդեն իսկ այս որոշումը կայացրել էինք: Գումարած սրան՝ հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված՝ ունենք կարգավորումներ, որ ազդակիր համայնքներում ռոյալթիի 2 տոկոսը վերադարձվում է համայնքներին: 2024 թ. հունվարի 1-ից համայնքներին տրվող դոտացիաների թիվն ավելացրեցինք, և նաև արդեն երկար ժամանակ սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնում, որտեղ, ըստ էության, համայնքների կարողությունները՝ կապիտալ ներդրումներ իրականացնելու, միջին հաշվով, կրկնապատկվում են: Չնայած շատ դեպքեր ունենք, երբ իրականում ֆինանսավորում ենք ծրագրերի 60-70 տոկոսը: Ընդհանուր առմամբ՝ սա համայնքների կարողությունները զարգացնելու մեր քաղաքականության շրջանակում է: Մենք սրանով նաև պետական բյուջեի միջոցները համայնքային խողովակով ավելի արդյունավետ մոտեցնում ենք հենց համայնքների բնակիչներին»,- ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը հավելել է, որ փաթեթը բավականին մեծացնում է համայնքների կարողությունները. «Դա պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի հարաբերության ճիշտ բալանսներ է ձևավորում: Սա կարևոր ուղղություն է, որը մենք առաջ ենք մղում»: Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել նաև ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Անդրադառնալով հարցին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այդ որոշումը համայնքների և բնակիչների համար կարևոր է: «Մենք ունենք 71 համայնք, որոնցից 64-ը խոշորացված է: Այդ 64-ից 55-ում արդեն գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 55-ում գործում է 75 գրասենյակ: Այսինքն՝ կան համայնքներ, որտեղ մեկից ավելի գրասենյակներ կան, և ահա ունենք 40 համայնք, որոնք ներառվել են մի ծրագրում, որտեղ համայնքը սկսում է պետական այլ գերատեսչությունների ծառայություններ մատուցել, մասնավորապես՝ պետական ռեգիստրի, կադաստրի, միգրացիայի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն: Այս որոշմամբ այդ 40 համայնքից զատ մյուս համայնքներն էլ ենք մտցնում այդ ցանկում, որպեսզի առաջիկայում համապատասխան վերապատրաստումներն անցնեն համայնքային աշխատողները, և համայնքապետարանը սկսի մատուցել այդ ծառայությունները, որպեսզի մեր քաղաքացիները կադաստրի գրասենյակ, միգրացիոն ծառայություն և շատ այլ ծառայություններ գնալու կարիք չունենան և հենց համայնքում ստանան այդ ծառայությունները»,- նշել է նախարարը:
17:28 - 07 մարտի, 2024
ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանին ընտրելու հարցը. ինչ ծրագրեր ունի թեկնածուն
 |1lurer.am|

ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանին ընտրելու հարցը. ինչ ծրագրեր ունի թեկնածուն |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Գարեգին Բաղրամյանը 1995 թվականից աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախ որպես տեխնիկական փորձաքննության վարչության առաջին կարգի մասնագետ: 2004-ից զբաղեցրել է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետի պաշտոնը, իսկ 2011-ից՝ սակագնային քաղաքականության վարչության պետի պաշտոնը: 2018 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, ապա` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: 2019-ին ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, պարգևատրվել է մի շարք մեդալներով: ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ հանձնաժողովի հետ մի շարք ուղղություններով աշխատել են, և դա իր դրական արդյունքն է բերել: Ուղղություններից մեկն արևային էներգետիկայի ոլորտում համատեղ աշխատանքն է, ինչի արդյունքում ոլորտում մեծ առաջընթաց կա, արևային էներգիայի բալանսը բարձր տեմպերով ավելանում է, ինչն էներգետիկ անկախության ցուցանիշ է: Մյուս ուղղությունը վերաբերում է էներգետիկ շուկայի ազատականացմանը:  Գարեգին Բաղրամյանն իր ելույթի ժամանակ ևս առանձնացրեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասով իրականացված աշխատանքները: Ըստ նրա՝ ռեֆորմը կարևոր ազդակ է միջպետական առևտրի խթանման համար. «Շուկայի մեկնարկից ի վեր Վրաստանից ներկրվել է շուրջ 180 միլիոն կիլովատ-ժամ, իսկ արտահանվել` 510 միլիոն, ինչը շուրջ 10 անգամ գերազանցում է շուկայի մեկնարկին նախորդած 10 տարիների միջին տարեկան ցուցանիշը: Միջպետական առևտրի ներուժը հնարավոր կլինի ամբողջությամբ օգտագործել Հայաստան-Վրաստան նոր ենթակառուցվածքի գործարկման արդյունքում»: Անդրադառնալով պաշտոնում ընտրվելու պարագայում անելիքներին՝ Գարեգին Բաղրամյան ասաց, որ նախատեսվում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի վերանայում, էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին, ինչպես նաև գազամատակարարման մասին լիովին նոր օրենքների ընդունում, էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի վերանայում: Ջրային համակարգի մասով նախատեսվում է լավարկել վարձակալության պայմանագիրը, այդ թվում՝ վերանայել սպասարկման որակի բարելավման, մաքրման կայանների շահագործման վերաբերյալ քաղաքականությունները: Նաև առաջիկա 2-3 տարվա ընթացքում բնակավայրերի առնվազն 80 տոկոսում հասանելի կլինի բոլոր երեք օպերատորների փոխադարձ ներթափանցելի 4G ծածկույթ: Երևանում, Գյումրիում և Վանաձորում կներդրվի շարժական լայնաշերտ կապի 5G ցանց:
15:48 - 28 փետրվարի, 2024
Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման որոշ հավանական տարբերակներ
 |armenpress.am|

Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման որոշ հավանական տարբերակներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի միանգամից մի քանի տարբերակով։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ներկայում Տարածքային կառավարման նախարարության, տարբեր գերատեսչությունների ու մարզպետարանների ընդգրկմամբ քննարկումներ են ընթանում ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի շուրջ, որը դեռևս վերջնական տեսքի չի բերվել։ «Բավականին մեծ ու կարևոր ծրագիր է և բավարար քննարկումներ են պետք, որպեսզի իսկապես լավ ծրագիր լինի և մի կողմից կարողանանք իրականացնել, մյուս կողմից իսկապես տա այն արդյունքները կամ լուծի այն սոցիալական խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են»,-ասաց նախարարը։ Անդրադառնալով բնակապահովման տարբերակների հարցին՝ գերատեսչության ղեկավարը մանրամասնեց, որ քննարկվել են մի քանի տարբերակներ։ «Ընդ որում՝ չի բացառվում, որ մենք մեկ ուղղությամբ չենք գնա։ Տարբեր ուղղություններով կգնանք. դրանք կլինեն և առկա բնակարանների հետ կապված, և նորերի կառուցման, և վաուչերային որոշակի համակարգի։ Այսինքն՝ տարբեր մոդելներ ու մեթոդներ են քննարկվում։ Չի բացառվում, որ դրանք միաժամանակ կիրառվեն»,-պարզաբանեց Սանոսյանը։
10:41 - 27 փետրվարի, 2024
Սանոսյանն անդրադարձել է մանկապարտեզների շինարարությանն ու պետբյուջեի միջոցներով աշխատանքների վերահսկողության խնդրին
 |armenpress.am|

Սանոսյանն անդրադարձել է մանկապարտեզների շինարարությանն ու պետբյուջեի միջոցներով աշխատանքների վերահսկողության խնդրին |armenpress.am|

armenpress.am: Մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու վերակառուցման սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի արդեն 34 հայտ է ներկայացվել։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ սուբվենցիոն ծրագրերով մանկապարտեզների կառուցման ծրագրերի համար կառավարությունը համաֆինանսավորման իր մասնաբաժինը հասցրել է 70 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքների դեպքում՝ մինչև 85 տոկոսի։ Նրա խոսքով՝ ներկայում շինարարական տարբեր փուլերում են գտնվում 100-ից ավելի մանկապարտեզներ, որոնց մի մասն ավարտական փուլում է, մի մասը՝ գույքի ձեռքբերման, մյուսները՝ մրցութային կամ շինարարության։ Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարության վերահսկողության խնդիրներին՝ Սանոսյանը նշեց, որ այդ գործառույթը պատվիրատուն պատվիրակում է տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերությանը․ ընդ որում՝ պետք է իրականացվի շինարարության հեղինակային և տեխնիկական հսկողություն։ Առաջինի դեպքում նախագծողը պետք է հսկի, որ կառուցապատումն իրականացվի իր նախագծի համաձայն, իսկ երկրորդի դեպքում՝ տեխնիկական վերահսկողություն իրականացնողն է հիմնական հսկողը։ «Այս պրոցեսում, իսկապես, տարբեր խնդիրներ ունենք։ Հաճախ մտածում են, որ պետք է համայնքապետարանը, մարզպետարանը, նախարարությունները, կոմիտեները, այլ գերատեսչություններն անընդհատ հսկեն, երբ իրականում հսկող մարմինը կամ կառույցը մրցույթով ընտրված կազմակերպություն է։ Ինչո՞ւ ենք մենք ակնկալում, որ համայնքապետը, մարզպետը, նախարարը, մյուս գործընկերները հսկեն, որովհետև իրականության մեջ մենք խնդիր ունենք հսկող կազմակերպությունների հետ»,-պարզաբանեց գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով՝ պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում հսկող կազմակերպությունների համար նախատեսված են տույժ-տուգանքներ, ընդհուպ՝ պայմանագրի խզում կամ տվյալ ընկերությանը «սև ցուցակ» ուղարկելու գործընթաց։ Այդուհանդերձ, ըստ Սանոսյանի, խնդիրները դրանից չեն պակասում, քանի որ  դրանք լրացուցիչ իրավական, դատական գործընթացներ են։ «Դաշտի չկայացած լինելը, ընկերությունների պակասը, բերում է նրան, որ պետական մարմինները հաճախ սկսում են շինարարության հսկողի դեր ստանձնել։ Այս խնդիրները հաշվի առնելով՝ և՛ շինարարության փուլում, և՛ ավարտի, ինչպես նաև երաշխիքային ժամկետի փուլում մշտադիտարկման գործընթաց են իրականացնում թե՛ նախարարության, թե՛ մարզպետարանի, թե՛ համայնքապետարանի և տեսչական մարմնի աշխատակիցները։ Նրանք միասին շրջայցեր են իրականացնում շինարարության տարբեր փուլերում, որպեսզի կարողանան տեսնել, թե ինչ է կատարվում։ Եվ ցավով պետք է արձանագրել, որ, այո, հաճախ նաև թերություններ, խախտումներ են հայտնաբերվում, և հայտնաբերված խնդիրը պատճառ է դառնում, որ չվճարենք, որոշակի գործընթաց սկսենք ու զգուշացումներ կամ պահանջներ ներկայացնենք շինարարներին, ինչն առաջին հայացքից մեր ընդհանուր աշխատանքների մեջ պետք է չլիներ»,-հավելեց նախարարը՝ հայտնելով, որ եթե հայտնաբերված թերությունները շտկելի են, ապա ժամանակ է տրվում այն վերացնելու համար, իսկ անշտկելի խնդիրները ենթադրում են իրավական այլ գործընթացներ։
16:17 - 19 փետրվարի, 2024
Բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք համայնքների դոտացիան կավելանա. մանրամասնում է նախարարը
 |armenpress.am|

Բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք համայնքների դոտացիան կավելանա. մանրամասնում է նախարարը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության 4 համայնքներում 500 միլիոն դրամի չափով մասնակցային  բյուջետավորմամբ ձևավորված  սուբվենցիաների փորձնական ծրագիրը նախապատրաստական փուլում է։ Այս մասին «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ բյուջեում համապատասխան հատկացումն արդեն արված է և նախապայման է դրված նույն բյուջետային տարվա ընթացքում ավարտել այդ ծրագրերը։ «Իրականության մեջ մեր սուբվենցիոն ծրագրերը մասնակցային բաղադրիչ են: Որպես կանոն, համայնքներն այս ծրագրերը պետք է մեզ ուղարկեն այն դեպքում, երբ համայնքում հանրային լսումների նման քննարկումներ են տեղի ունեցել և, այսպես ասած, կազմվել է համայնքի տվյալ տարվա բյուջեին բնորոշ այն աշխատանքների կամ անելիքների ցանկը, որոնք այդ քննարկումների արդյունքում որոշվել է։ Այսինքն՝ պետք է համայնք-համայնք անցնել, բնակիչներին լսել, հասկանալ՝ այդ բնակավայրի առաջնահերթ խնդիրներից որո՞նք են, որ այս տարի պետք է լուծել»,-ասաց Սանոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ մասնակցային բյուջետավորման համակարգը բավականին արդիական մեթոդ է։ Ըստ այդմ՝ փորձնական տարբերակով այն կկիրառվի Ջերմուկ, Աշտարակ, Աբովյան և Արմավիր համայնքներում, իսկ հաջողելու դեպքում կընդլայնվեն և աշխարհագրությունը, և  մեթոդի կիրառման ուղղությունները։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ գումարի կեսը, հիմնականում, կբաշխվի համաչափությամբ, իսկ մյուս մասը՝ որոշակի բանաձևեր կիրառելով։ «Կարևոր է, որ հնարավորություն կստեղծվի՝ մարդիկ կարողանան քվեարկել էլեկտրոնային կամ այլ հարթակներով: Այս մեթոդով,  համայնքին ու Կառավարությանը կհուշեն, թե ո՞ր ծրագրերն են առաջնային»,-պարզաբանեց նախարարն՝ ընդգծելով, որ այդկերպ բնակիչները մասնակից կդառնան իսկապես  առաջնային խնդիրների լուծմանը, բացի այդ, լսելի կլինի նրանց ձայնը, բարձրացրած խնդիրը։ Կառավարությունն ակնկալում է այս մեթոդի կիրառմամբ մեծ մասնակցություն: Նախարարը հույս է հայտնում, որ քվեարկված, առաջարկված ծրագրերն իսկապես կհամընկնեն համայնքի ամենաառաջնային խնդիրներին, ինչն, ըստ Սանոսյանի,  կնշանակի, որ ծրագիրը ճիշտ է աշխատում։ Այս գործիքի արդյունավետ կիրառման դեպքում նախատեսվում է այն օգտագործել նաև մյուս ծրագրերի համար։ Անդրադառնալով ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների սուբվենցիոն կարգի բարեփոխմանը, ՏԿԵ նախարարը նշեց, որ նախ՝ վերլուծվել է այս տարիներին այդ համայնքներում  կատարված աշխատանքների ծավալը։ Արդյունքում պարզ է դարձել, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում, ընդհանուր առմամբ, մոտ 1,7 միլիարդ դրամի չափով աշխատանքներ են կատարվել, ինչը Սանոսյանի գնահատմամբ՝ համեմատության մեջ բավարար չէ։ Մյուս կողմից, բավարար չեն այդ  համայնքների բյուջետային միջոցները։ Ուստի, Կառավարությունը երկու գործիք է ներդրել 2024 թվականից կիրառելու համար.  բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված այն համայնքների համար, որոնք մինչև 3500 բնակիչ ունեն և նրանց դոտացիոն գումարները կազմում են ընդամենը 10-20 միլիոն դրամ, նոր դոտացիոն կարգով սահմանվել է առնվազն 50 միլիոն դրամի չափով շեմ։ Բացի այդ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կառավարությունն իր կողմից ֆինանսավորման չափը կավելացնի  ևս 15 տոկոսով՝ 60-ից հասցնելով 75 տոկոսի։ «Մեծ հաշվով՝ կդառնա, որ գրեթե ամբողջ գումարը Կառավարությունն է տալիս, որովհետև մի մասը տալիս է դոտացիայով, մի մասը՝ հավելյալ տոկոսներով»,-ավելացրեց ՏԿԵ նախարարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված 9 համայնքի։ 
13:00 - 15 փետրվարի, 2024
Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում կմեծացնեն միմյանց մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի ծավալները
 |armenpress.am|

Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում կմեծացնեն միմյանց մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի ծավալները |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը նախ նշեց, որ մինչև 2036 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց»  ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին ավելի մեծ ծավալով գազ ներմուծելու և էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է տալիս։ «Ես կարծում եմ, որ իրավական փաստաթղթային առումով կարևոր փուլն իրականացրել ենք և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կարիքների և նաև ենթակառուցվածքների, կկարողանանք այդ հնարավորությունն օգտագործել։ Կառուցվում են էլեկտրահաղորդման նոր գծեր, որպեսզի կարողանանք ավելի մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Երկու կողմից էլ ծավալները մեծացնելու ցանկություն կա, և տարբեր փուլերում փոփոխությունները տեսանելի կլինեն»,-մանրամասնեց նախարարը։ Անդրադառնալով Հայաստանում ճանապարհների, դպրոցների և ջրամբարների կառուցման ծրագրերի շուրջ իրանական կողմի հետ համագործակցությանը՝ Սանոսյանը  պարզաբանեց, որ այդ ուղղություններով որքան խոշոր են ծրագրերը, այնքան մեծանում է շինարարական ընկերություններ գտնելու  խնդիրը։ Ըստ Սանոսյանի՝ Իրանը, աշխարհագրորեն  լինելով հարևան երկիր և ունենալով շինարարության ոլորտում բավականին զարգացած ընկերություններ, կարող է մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող շինարարական աշխատանքներին, ինչն արդեն որոշ դեպքերում իրականացվում է։ «Կարծում եմ երկուստեք ձեռնտու գործընթաց է․մենք ունենք շինարարական ընկերության կարիք, իրենք՝ համապատասխան շինարարական ընկերություններ, աշխարհագրական առումով հարևաններ ենք և նրանց այդ աշխատանքներում ներգրավելը հեշտ է»,-համոզմունք հայտնեց գերատեսչության ղեկավարը։ Սանոսյանը հաստատեց նաև, որ իրանական կողմը հետաքրքրված է նաև Հայաստանում  ջրամբարների կառուցման ծրագրերով։ Հայաստանը նախատեսում է շուրջ 15 ջրամբար կառուցել, որոնցից 3-ի նախագծերն արդեն ավարտական փուլում են և առաջիկայում կներկայացվեն մրցույթի։ Խոսելով ճանապարհաշինության ուղղությամբ իրանական կողմի հետ համագործակցությունից՝ ՏԿԵ նախարարը հայտնեց, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների մրցույթի հաղթող է ճանաչվել  իրանական ընկերությունը, որն այժմ հիմնական տեխնիկան Իրանից է տեղափոխում, և առաջիկայում շինաշխատանքները կմեկնարկեն։
16:53 - 12 փետրվարի, 2024
Քննարկվել են մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր

Քննարկվել են մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ 2024 թվականի առաջին խորհրդակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Գնել Սանոսյանը խորհրդակցության սկզբում ներկայացրել է նախարարության 2023 թվականի կատարողականը, որը կազմում է 98,2 %։ Կապիտալ ծրագրերի կատարողականը 96,1 % է, իսկ սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ 132 %: Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ դա համատեղ աշխատանքի արդյունք է, և հորդորել այս տարի ևս պահել աշխատանքի նույն տեմպը։   Խորհրդակցության ժամանակ նախարարը մարզպետներին, ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանին հանձնարարել է սերտ փոխգործակցության, ինչպես նաև ճանապարհների պահպանության և շահագործման մոնիթորինգի առցանց ծրագրի միջոցով օպերատիվ վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունների կողմից ձնամաքրման և ճանապարհների մշակման աշխատանքների նկատմամբ։ Նախարարը «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մարզպետներին հանձնարարել է ամենօրյա ռեժիմով հետևել դպրոցներում և մանկապարտեզներում տարվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարար Սանոսյանը հանձնարարել է նաև կառուցված և շահագործման հանձնված, ինչպես նաև կառուցված և դեռևս շահագործման չհանձնված դպրոցներում և մանկապարտեզներում իրականացնել ստուգայցեր, խստագույնս հետևել կրթական հաստատություններում գույքի պահպանմանը և խնամքին։ Նախարարը հանձնարարել է շարունակական աշխատանք տանել համայնքների հետ՝ վերջիններիս կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՄԺԾԾ-ները հաստատելու բյուջետային պարտադիր առաջադրանքը կատարելու նպատակով։ Քննարկվել է նաև մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր։ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արտակ Ալբերտյանը ներկայացրել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։ Ըստ այդ տվյալների՝ 2023 թվականին նախատեսված էր հավաքագրել 40, 124․5 մլն դրամ, հավաքագրվել է 41, 612․5 մլն դրամ։ Կատարողականը կազմել է 103,7 %։ 2022 թվականի համեմատ 34,9 % կամ 10, 767․2 մլն դրամով ավել հավաքագրում է իրականացվել։
17:57 - 05 փետրվարի, 2024
Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 3 միլիարդ 151 միլիոն դրամ կհատկացնի 34 համայնքներին 43 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության փետրվարի 1-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այդ ծրագրերից երկուսը դեռևս սկսվել էին 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին և 31-ը՝ 2023 թվականին։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 18,3 միլիոն դրամ, Արարատի մարզին 2 ծրագրի համար՝ 251 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 262 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 6 ծրագրի համար՝ 606 միլիոն դրամ, Լոռու մարզին 11 ծրագրի համար՝ 549 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 6 ծրագրի համար՝ 506 միլիոն դրամ, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 403 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 19 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 46 միլիոն դրամ և Տավուշի մարզին 5 ծրագրի համար՝ 437 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։ Նա նշեց, որ 2023 թվականին մարզպետարաններին ռեկորդային մեծ չափով ֆինանսավորում է հատկացվել՝ 30 միլիարդ 300 միլիոն դրամ։
12:05 - 01 փետրվարի, 2024
Հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ. Փաշինյան
 |1lurer.am|

Հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակը կբարձրանա, դրանց հնարավոր ռիսկերը կնվազեցվեն: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության հունվարի 25-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Ըստ նախարարի՝ առաջին կարգավորումը վերաբերում է ճանապարհային անվտանգության աուդիտին, այն է՝ ճանապարհային անվտանգության աուդիտը դառնում է պարտադիր պահանջ, ինչպես շինարարությունը սկսելուց առաջ, ընթացքում, այդպես էլ աշխատանքների ավարտից 1 տարի հետո: «Առաջին փուլը նախատեսում ենք սկսել 2025 թվականի հուլիսից՝ միջպետական ճանապարհները, այնուհետև հերաթականությամբ՝ հանրապետական և տեղական ճանապարհները»,- ասաց նա: Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է ստեղծել ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական և ինտեգրված համակարգ, որում կներառվեն ճանապարհատրանսպորտային պատահարները, զոհվածների և վիրավորների հետ կապված ինֆորմացիայի հավաքումը, ճանապարհային երթևեկության մասով վարչական իրավախախտումները, ավտոմոբիլային տվյալների վերլուծությունը և այլն: «Մենք հիմա տարբեր գերատեսչություններով ենք այս ինֆորմացիան վերլուծում, և նպատակն է, որ միասնական համակարգ լինի, որպեսզի կարողանանք վերլուծել: Կարևոր է, որ իրականացնենք պատահարների հանրային ծախսերի հաշվարկ»,- ասաց նախարարը և պարզաբանեց, որ խոսքը «վթարի արժեքի մասին» պատկերացում կազմելն է, ու երբ այդ ուսումնասիրությունն արվի, պարզ կլինի՝ մարդկային և ֆինանսական ինչ ռեսուրս է ծախսվում վթարի վրա, և գուցե կարիք կա ավելացնելու անվտանգային միջոցառումները այդ վթարները կանխելու նպատակով: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է թունելների հետ կապված կարգավորումներին: «Անվտանգային որոշակի պահանջներ ենք դնում՝ օդափոխության, լուսավորության, թունելներից տարհանման, հակահրդեհային համակարգերի հետ կապված»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ նախատեսվում է յուրաքանչյուր թունելի մասով ունենալ անվտանգության պատասխանատու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունը Կառավարության ուշադրության կենտրոնում է: «Լավ լուրն այն է, որ մենք այդ աշխատանքների արդյունքը նաև տեսնում ենք, որովհետև որոշակի մեթոդաբանությամբ աշխատել ենք, և տեսնում ենք, որ հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ»,- նշեց նա: Փաշինյանը նաև հորդորեց խնդրին ստեղծագործաբար մոտենալ և պատմեց ՆԳ նախարարի ներկայացրած մի միջոցառման մասին, երբ ոստիկանությունը գնացել է ավտոկայաններ՝ ստուգելու միկրոավտոբուսների անվադողերը: Այն անվադողերով մեքենաները, որոնք մաշվածության բարձր աստիճան են ունեցել, թույլ չեն տվել դուրս գալ երթուղի: «Եթե նրանք դուրս գային երթուղի, 10-ից 6-ը ճանապարհին երեկվա եղանակային պայմաններում հաստատ վթարի ենթարկվելու էր: Մենք չգիտենք՝ այս գործողության արդյունքում ինչքան կյանք ենք փրկել, ինչքան վիրավոր ենք փրկել, ինչքան միջադեպից ենք ազատվել»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նաև նկատեց՝ խնդիր կա ոչ միայն ճանապարհների անվտանգության, այլև դրանց որակի աուդիտի: 4 տարի առաջ կառուցված ճանապարհն այսօր այն վիճակում չէ, ինչ պետք է լիներ, ուստի պետք է երաշխիք, ստանդարտ ունենալ, թե հիմնանորոգված ճանապարհը քանի տարի պետք է առանց միջամտության ծառայի: «Մենք պետք է բանաձև ունենանք, թե ինչ վիճակում պետք է լինի այդ ճանապարհը երթևեկության ինտենսիվությունից և այլնից [հետո]...»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ այս մասով խնդիրներից մեկը բեռնատարների գերբեռնվածություն է: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում կա պայմանագրի մի ձև, երբ պետությունը կապալառու ընկերության հետ կնքում է երկարաժամկետ պայմանագիր, որտեղ ոչ թե կառուցում է ճանապարհը, այլ վճարում է, որ այդ ճանապարհը հիմնանորոգումից հետո ևս լինի առանց փոսերի, գծանշումներով, և այդ մասով պատասխանատուն շինարարն է, որն ամսվա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնում, եթե թերություններ են հայտնաբերվում, տուգանքներ են սահմանվում: Այս մասով ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ-ում հիմնանորոգված ճանապարհները 3 տարվա երաշխիքային սպասարկման մեջ են: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ՀՀ-ում չկա ճանապարհի վրա մի կետ, որով երթևեկելիս չզգաս՝ ճանապարհը փոխվեց: Նա նաև նկատեց, որ փոսը վերացնելիս վերանորոգված ճանապարհներին սպասարկման արդյունքում կարկատաններ են առաջանում, իսկ փոսալցումների դեպքում սովորաբար փոսալցված հատվածը ավելի բարձր է լինում, քան բուն ճանապարհը: Փաշինյանը սա լուծման ենթակա խնդիր համարեց: Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ճանապարհաշինական մի ընկերությանը նվեր է ուղարկել, որովհետև վերջինս իր աշխատանքներն իրականացնելիս պահպանել է ստանդարտները:
12:48 - 25 հունվարի, 2024
Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի
 |armenpress.am|

Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի և կստեղծվի ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական ու ինտեգրված համակարգ։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ նախագծի նպատակը ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակը բարձրացնելն է և դրանց հնարավոր ռիսկերի նվազեցումը։ «Առաջին կարգավորումը վերաբերվում է ճանապարհային անվտանգության աուդիտին։ Մենք սրանով սահմանում ենք, որ ճանապարհների անվտանգության աուդիտի անցկացումը դառնում է պարտադիր պահանջ։ Ճանապարհների նախագծման, շինարարության փուլից սկսած, ինչպես նաև շահագործմանը հանձնելուց մեկ տարի հետո պետք է աուդիտ իրականացվի։ Մենք այսպիսի փորձ ունենք մեր միջազգային ծրագրերով իրականացվող ճանապարհների հետ կապված, հիմա նաև միջպետական, հանրապետական և տեղական ճանապարհների մասով սա դարձնում ենք պարտադիր։ Այս պահանջը կատարելու համար ճանապարհային անվտանգության աուդիտորների որակավորման պահանջ ենք դրել, որպեսզի որակավորվեն մարդիկ, նաև որոշակի տուրք վճարեն, և այդ մասնագետները կարողանան աշխատանք իրականացնել։ Իհարկե, այստեղ կարևոր է, որ աուդիտորը չպետք է կապ ունենա նախագծող, հեղինակային, տեխնիկական հսկողություն  կամ շինարարություն իրականացնող ընկերության հետ»,-ընդգծեց Սանոսյանը՝ հավելելով, որ աուդիտի առաջին փուլը նախատեսում են անցկացնել 2025 թվականի հուլիսից։ Նախարարի խոսքով՝ երկրորդ կարգավորմամբ ցանկանում են ստեղծել ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական և ինտեգրված համակարգ, որի մեջ կներառվեն ճանապարհատրանսպորտային պատահարները, զոհվածների և վիրավորների հետ կապված տեղեկությունների հավաքագրումը, ճանապարհային երթևեկության ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ խախտումների, ավտոմոբիլային ճանապարհների վերաբերյալ տվյալների վերլուծությունը։ «Հիմա տարբեր գերատեսչությունների միջոցով ենք այս տեղեկությունը վերլուծում։ Մեր նպատակն է, որ միասնական համակարգ լինի, որպեսզի կարողանանք արդյունավետ վերլուծություն իրականացնել»,- ասաց Սանոսյանը։
11:53 - 25 հունվարի, 2024
Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտի հարցեր

Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտի հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-ԵՄ առկա փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որի համար առկա են լավ նախադրյալներ։ ԵՄ դեսպանն, իր հերթին, ընդգծել է, որ 2023 թվականը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով լավ տարի է եղել, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, և 2024 թվականն այդ առումով շատ կարևոր է լինելու: «Մենք հանձնառությունն ենք ստանձնել երկուստեք ամրապնդելու համագործակցությունը, խորացնելու փոխգործակցությունը բոլոր ուղղություններով»,- ասել է Վասիլիս Մարագոսը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հիմնականում ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ ԵՄ դեսպանն ընդգծել է, որ ավիացիոն ոլորտը, ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտը իրենց ուշադրության կենտրոնում են։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի կառուցման, ինչպես նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ։  
10:31 - 24 հունվարի, 2024