Դավիթ Սանասարյան

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության գործող պետն է։

Ծնվել է 1984թ․ հուլիսի 23-ին։ 2004-2009 թթ. սովորել է Ակադեմիական միջազգային ինստիսուտի իրավաբանական ֆակուլտետում։ 2017 թ.-ին սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։

2007-2012 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական։ 2010 թ․ «Ժառանգություն» կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ 2013 թ․ մայիսին «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից ու միանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

2018 թ. մայիսի 21-ից Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար։ 2019թ․ ապրիլի 18-ին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է ՀՀ վարչապետի որոշմամբ։

2021 թ․ հունվարի 13-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին։

Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում․ միջնորդում եմ, որպեսզի նրան տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ․ Դավիթ Սանասարյան

Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում․ միջնորդում եմ, որպեսզի նրան տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսուբքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում.   «Վարուժան Պարսամի Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. ունենալով առողջական լուրջ խնդիրներ, գտնվում է անազատության մեջ։   Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի։   ԱԺԲ-ն եթե ունի երաշխավորողների դիմում, ապա պատրաստ եմ ստորագրել։ Առողջություն Վարուժանին»,- նշված է գրառման մեջ։   Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ  իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։
14:33 - 17 նոյեմբերի, 2022
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
18:17 - 02 հուլիսի, 2022
Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած` 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին: Բաբայանն ասաց` պատճառները մի քանիսն են: «Հլը չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ», - նշեց նա: Բաբայանը պատերազմի օրերին եղել է Արցախի ԱԽ քարտուղարը: Նա չի ցանկանում առայժմ հրապարակել իր որոշման պատճառները, ասաց` անձնավորված չէ, ակնարկեց, թե խաղի կանոնները չեն պահպանում. «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»: Թե ինչու է Բաբայանը հեռացել հանձնաժողովից, չհաջողվեց պարզել իշխանական անդամներից: Նրա դերը շատ կարևորած Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց «Ազատության» զանգերին: Պատերազմի հանգամանքներն Ազգային ժողովում քննելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, երբ դեռ չէր ձևավորվել 8-րդ գումարման Ազգային ժողովը: Այդ հայտարարությունից 10 ամիս է անցել, բայց հանձնաժողովի բուն աշխատանքը դեռ չի սկսվել, երկու դռնբաց նիստ է եղել 2 ամիս առաջ տեխնիկական բնույթի: Մինչև հանձնաժողովի ձևավորումը ամիսներ շարունակ իշխանականներն իրավական ուղիներ էին փնտրում, որ շրջանցեն ԱԺ կանոնակարգն ու հանձնաժողովն ավելի մեծ մասշտաբով ձևավորեն, ընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերը: Այդ լուծումներն օդում մնացին: Վարչապետ Փաշինյանի հետ համագործակցող արտախորհրդարանական ուժերից ընտրեցին Սամվել Բաբայանին, Նորայր Նորիկյանին և Դավիթ Սանասարյանին: Անդրանիկ Քոչարյանը նրանց վերջին նիստում ներկայացրեց անկախ խորհրդատուի կարգավիճակում: Մյուս անկախ խորհրդատուներն ի՞նչ իրավական հիմքերով են հանձնաժողովում և արդյոք հետևելու են Սամվել Բաբայանի օրինակին, թե՞ կաշխատեն: Նորիկյանն ու Սանասարյանը չարձագանքեցին մեր զանգերին: Փաշինյանի հետ համագործակցող 11 արտախորհրդարանական ուժերից մեկից պետք է Բաբայանին փոխարինող ընտրեն, քննիչ հանձնաժողովում միայն իշխանական պատգամավորներ են, ընդդիմադիրները հենց սկզբից են հրաժարվել այս հանձնաժողովում աշխատել:  
16:29 - 27 ապրիլի, 2022
«Միութենական պետության մաս դառնալու պարտադրանքներին ի պատասխան մեր անվտանգությունն ապահովելու լոլոները սեղանին չդնեք»․ Սանասարյանը՝ իշխանություններին

«Միութենական պետության մաս դառնալու պարտադրանքներին ի պատասխան մեր անվտանգությունն ապահովելու լոլոները սեղանին չդնեք»․ Սանասարյանը՝ իշխանություններին

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ, ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սերժ Սարգսյանին և յուր թիմին ի պատասխան, Փաշինյանին՝ ի գիտություն. Եթե 2013թ․-ին Հայաստանի ոչ բարով իշխանությունները մի գիշերվա մեջ չփոխեին երկրի եվրոպական վեկտորը և ԵԱՏՄ չտեղավորեին, 2020-ին մենք չէինք ունենա նման ողբալի վիճակ։ ԵԱՏՄ կոչվող ճահիճը մտաք՝ հիմքում դնելով Արցախի անվտանգությունը։ Եթե անգամ 2013-ին ԵԱՏՄ չմտնելու արդյունքում Ադրբեջանը հարձակվեր, ինչին խիստ կասկածում եմ, ապա վստահաբար կարող եմ ասել, որ այդ ժամանակվա Ադրբեջանն իրենից մեծ սպառնալիք չէր ներկայացնում։ Որպեսզի ավելի պարզ լինի վերոնշյալը, պետք է խորությամբ ուսումնասիրել SIPRI-ի կայքը և կտեսնեք, որ 2013-ից սկսած է Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել մեծ քանակությամբ ՏՈՍ-1, Սմերչ, T90-S տանկեր, հակատանկային Բաստիոն համակարգեր և այլ։ Այսինքն՝ նույնիսկ Կրեմլի պահանջը կատարելով՝ Հայաստանը մտավ մի ճահիճ, որտեղ ոչ տնտեսական զարգացում կար, ոչ էլ անվտանգության ապահովում, փոխարենը ավելի խոր ու համապարփակ շրջապատվեց Ադրբեջանի դաշնակիցներով։ Ասել կուզեմ, լռե՛ք, եթե ժամանակին, ի թիվս այլ որոշումների, Հայաստանը դուրս բերեիք ռուսական ճահճից, այսօր կունենայինք լրիվ այլ իրավիճակ։ Նույնն ասում եմ օրվա իշխանություններին. միութենական պետության մաս դառնալու պարտադրանքներին ի պատասխան մեր անվտանգությունն ապահովելու լոլոները սեղանին չդնեք»։
22:43 - 06 ապրիլի, 2022
ԱԱԾ-ն արձագանքել է «Apple»-ի ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսները գաղտնալսելու մասին տեղեկություններին

ԱԱԾ-ն արձագանքել է «Apple»-ի ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսները գաղտնալսելու մասին տեղեկություններին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներից իրենց հեռախոսների նկատմամբ հաքերային հարձակում իրականացնելու վերաբերյալ դիմումներ կամ ահազանգեր չեն ստացվել: Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: ««Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսներ «Pegasus» տեսակի ծրագրի միջոցով հնարավոր ներթափանցման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ առկա չեն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չեն ստացվել ՀՀ իշխանությունների կողմից «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ»,-ասված է ԱԱԾ-ի տրամադրած պատասխանում: ԱԱԾ-ն նաև հավելել է, որ տարբեր տեսակի հաքերային հարձակումների կանխարգելման համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր հանրության շրջանում մեդիագրագիտության ցուցանիշի բարձրացման ուղղությամբ: Նոյեմբերի 24-ին քաղաքական մի քանի գործիչներ հայտարարեցին, որ «Apple»-ից ստացել են նամակ այն մասին, որ իրենց հեռախոսը, հավանական է, ենթարկվելէ հաքերային հարձակման: Տեղեկատվական անվտանգության մասնագետներն ահազանգեցին, որ հարձակումը, հնարավոր է, կատարված լինի իսրայելական «Pegasus» լրտեսական ծրագրի միջոցով։ Իրենց հեռախոսների վրա հնարավոր հաքերային հարձակման վերաբերյալ նամակներ ստանալու մասին հայտնել էին ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը և այլք։
16:49 - 04 դեկտեմբերի, 2021
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստին: Հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և մաղթել հաջող ու արդյունավետ քննարկումներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկայում:
16:54 - 11 սեպտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դավիթ Սանասարյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դավիթ Սանասարյանի հետ

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Սանասարյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա մեր հանդիպումը նախաձեռնել եմ լսելու համար Ձեր տեսակետները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Դուք նորաստեղծ քաղաքական ուժ եք, նորաստեղծ քաղաքական կուսակցություն եք, կուզեի նաև լսել Ձեր տեսակետները, թե ինչ քայլեր պիտի Ձեր գնահատմամբ կատարվեն, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ընդդիմությունը փոխարդաձաբար ավելի լսելի և հասանելի լինեն: Իհարկե, արտախորհրդարանական ընդդիմություն հասկացությունը բավականին լայն հասկացություն է, և այդտեղ կան ուժեր, որոնց գաղափարները, մոտեցումները հակադիր և հակադարձ են միմյանց: Սա էլ մի խնդիր է, բայց ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգրվանը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, մենք պետք է առնվազն փորձենք գտնել մեթոդներ նույնիսկ հակադիր տեսակետների համադրման միջոցով ինչ-որ սիներգիա, ինչ որ էներգիա ստանալու: Այնպես որ շնորհակալ կլինեի, եթե այս հարցերի վերաբերյալ Ձեր տեսակետներն արտահայտեիք: Շնորհակալ եմ: Դավիթ Սանասարյան – Շնորհակալություն պարոն Փաշինյան, ինչպես դուք նշեցիք «Ինքնիշխան Հայաստանը» նորաստեղծ կուսակցություն է, և մի ամիս է բոլորել, ինչ պետական գրանցում է ստացել: Կուսակցությունում հավաքված են մարդիկ, ովքեր անցել են և՛ ապրիլյան, և՛ 44- օրյա պատերազմներով, հավաքված են մարդիկ, ովքեր անցել են բոլոր պայքարների բովերով: Եվ մենք նաև մեզ համարում ենք 2018 թվականի հեղափոխության կրողները ու նաև ամեն ինչ անելու ենք, որ հեղափոխության հարթակից այն ինչ որ խոսք ենք տվել մենք և դուք, իրականություն դառնան: Մենք ձեզ քննադատել ենք նաև տարբեր հարցերով՝ սկսած հեղափոխության հարթակից տված խոստումների կիսատ մնացած հարցից, այն հարցից, որ նախկին իշխանությունները՝ ժողովրդին կեղեքած, թալանած և ժողովրդի վրա ուժ գործադրած իշխանությունները, ոչ միայն չեն գտնվում համապատասխան քրեակատարողականներում, այլ նաև հայտ էին ներկայացրել ժողովրդից խլելու ժողովրդի իշխանությունը: Եվ հույս ունենք, որ այս հանդիպումները նոր մշակույթ են ստեղծելու, և այն մոտեցումները, այն ծրագրերը, այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք, անպայման ներկայացնելու ենք, որովհետև մեր համար խնդիրը այն չէ, թե որ քաղաքական ուժը, որ քաղաքական ուժին ինչ սուր քննադատություն է տալիս: Մենք նաև ամբողջ քարոզարշավի ժամանակ ժողովրդին խնդրել ենք, որ ծափ չտան ատելության քարոզ անողներին, ծափ չտան պառակտողներին և թշնամի ման եկողներին միմյանց մեջ: Մենք ասել ենք, որ Հայաստանում չունենք թշնամի և վստահաբար գնում ենք առաջ: Ինչպես Դուք նշեցիք, ունենք խնդիրներ. կան ընդդիմադիր ուժեր, որոնց հետ որևիցե քայլ մենք չենք պատկերացնում, բայց կան հարցեր, որոնք պետք է նստենք, միասին հասկանանք, որովհետև սա մեր պետությունն է, որևիցե մեկը մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր ուժերով կարողանանք դուրս գալ այս վիճակից: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
15:06 - 23 հունիսի, 2021
Մեր առաքելությունն այն է, որ ներկա-նախկին կռվից դուրս մարդիկ ողջամտության ձայն ունենան խորհրդարանում.  Սանասարյան |armtimes.com|

Մեր առաքելությունն այն է, որ ներկա-նախկին կռվից դուրս մարդիկ ողջամտության ձայն ունենան խորհրդարանում. Սանասարյան |armtimes.com|

armtimes.com: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանում այսօր Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում էր: Վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ կուսակցության անդամները շրջում էին փողոցներով, այգիներով, բարևում քաղաքացիներին, թռուցիկներ բաժանում, զրույցի բռնվում նրանց հետ: Քաղաքացիներին ողջունելով՝ Սանասարյանը «Էս վիճակից դուրս ենք գալու» արտահայտությունն էր կրկնում: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ թիմի համար անընդունելի են ատելության կոչերը, իրենց առաքելությունը քաղաքացիներին այլընտրանք առաջարկելու մեջ է: «Մեր առաքելությունն այն է, որ ներկա- նախկին այդ վատ  կռվից դուրս քաղաքացիներն իրենց ողջախոհության, ողջամտության ձայնն ունենան խորհրդանում, եւ մեզ համար դա լինելու է սուրբ պարտականություն, ինչպես որ Հայաստանի ազատության, զարգացման, անվտանգության եւ ինքնիշխանության  համար պայքարել ենք տարիներ շարունակենք: Հիմա էլ մեր գործը տեղափոխելու ենք Ազգային ժողով: Մենք գնալու ենք սահամնամերձ գյուղեր, քաղաքներ, բերելու ենք այդ մարդկանց խոսքը, իրենց խնդիրները եւ դրանց լուծումներ ենք տալու Ազգային ժողովում»,- ասաց նա, ապա հավելեց, որ իրենց կուսակցությունում մարդիկ են, որոնք երբեւիցե չեն քաշվել մի կողմ, այլ միշտ պայքարել են: «Մենք նվիրյալներ ենք, սա ոչ միայն խոսք է, սա նաեւ գործ է, որովհետեւ մենք եղել ենք բոլոր պայքարներում, մենք վերջին երկու պատերազմների ժամանակ եղել ենք ամենաթեժ տեղերում, մեր տղաների մեծ մասը պատերազմի մեդալակիրներ են, մարդիկ, ովքեր իրենց անձը չեն դրել մի կողմ եւ պետք եղած ժամանակ եղել են փողոցում ու խրամատում»: Դավիթ Սանասարյանի խոսքով՝ այն բոլոր խոսակցությունները, թե Հայաստանը միութենական պետություն կարող է լինել Ռուսաստանի հետ եւ մնալ անվտանգ, պարզապես անհիմն քարոզներ են:
21:50 - 16 հունիսի, 2021
Թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է, որը Հայաստանում ստեղծել է անիշխանություն․ Դավիթ Սանասարյան

Թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է, որը Հայաստանում ստեղծել է անիշխանություն․ Դավիթ Սանասարյան

Ռոբերտ Քոչարյանները, Սերժ Սարգսյանները նորից եկել, ուզում են իշխանություն վերցնել, բայց նրանք ուր պետք է լինեին․․․։ Բանտում չեն, որովհետեւ մեր իշխանությունը թույլ է։ Այս մասին քարոզարշավի ընթացքում, զրուցելով քաղաքացիների հետ, ասել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։ «Ասում են՝  դատաիրավական համակարգը պետք է բարեփոխվի, չի բարեփոխվում, դանդաղ, կրիայի քայլերով առաջ ենք գնում, չգիտեմ՝ մինչեւ երբ ենք սենց շարժվելու։ Ասում են՝ ընտրական օրենսգիրք պիտի բարեփոխվի, Սերժի գրած ընտրական օրենսգրքով ուզում են ընտրություն անցկացնել, դրա համար ամեն տեղ՝ բոլոր քաղաքներում, գյուղերում, պաստառներ են կպցնում՝ բոլորդ գիտեք՝ ում փողերով են անում»,-նշել է Սանասարյանը։ Նրա խոսքով՝ հիմա էլ ամեն տեղ խոսակցություն է տարածվում, որ փորձում են «փողով ժողովրդից ձայն առնել», բայց ժողովուրդը պետք է թույլ չտա, որ նման բան տեղի ունենա․ «Դրա թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է, որ Հայաստանում ստեղծել է անիշխանություն․ ոչ մի խոստում կյանքի չի կոչվել, որոշ բաներ փոխվել են, բայց ժողովուրդը դրա համար չի տվել լիազորությունը , որ գնար քիչ-միչ ինչ-որ բաներ աներ։ Ժողովուրդն ասել է՝ գնացեք, թալանչիներին նստացրեք, երկրում կարգուկանոն հաստատեք, այնպես արեք, որ ժողովուրդը շնչի, նորից չմտածի երկրից դուրս գալու մասին»,-ասել է Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ մեր զոհված տղաները մեզ պատգամ են տվել՝ պետք է լինենք արժանապատիվ, բոլորով բռունցք դառնանք, ուժեղանանք եւ այս վիճակից դուրս գանք։
20:51 - 12 հունիսի, 2021
Կայացավ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը

Կայացավ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը

Այսօր տեղի ունեցավ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարի օրակարգը հաստատելուց հետո մասնակիցները կողմ քվեարկեցին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ստեղծմանը, որից հետո ելույթ ունեցան կուսակցության հիմնադիր անդամները։ Հիմնադիր անդամներից Դավիթ Սանասարյանն իր ելույթը սկսեց՝ անդրադառնալով երեք տարի առաջ այս օրը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ «Ժողովրդի ճնշման ներքո Հայաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և ընդունեց իր սխալը։ Հենց այս օրը փողոցները ողողված էին հաղթանակի բերկրանքի, հուզմունքի, ուրախության ճիչերով»։ Սանասարյանի խոսքով՝ անցել է երեք տարի, բայց մեր երազանքները մնում են անկատար․ «Այո՛, կատարվել են փոփոխություններ, բայց դրանց ծավալն ու բովանդակությունը չեն համապատասխանում հեղափոխական հարթակից ու այլ ամբիոններից տված մեր խոստումներին։ Երեք տարին բավարար ժամանակ էր՝ իրականացնելու համակարգային լուրջ փոփոխություններ»։  Սանասարյանի խոսքով՝ կառավարությունը կարող էր փոփոխություններր իրականացնել Զինված ուժերում, դատաիրավական համակարգում, իրավապահ մարմիններում և առանցքային այլ ոլորտներում, բայց անկարող է եղել և հիմա էլ է անկարող։ Խոսելով Արցախյան հակամարտությունից և բանակցային գործընթացից՝ Դավիթ Սանասարյանը նշեց․ «Հայաստանի նման փոքր երկրի անվտանգության բարձրացման գրավականներից մեկն իր սուբյեկտայնությունն ու արտաքին քաղաքական որոշումներ կայացնելու արդյունքում ինքավարության մակարդակի բարձրացումն է, ասել է թե՝ որևէ երկրից միակողմանի արտաքին կախվածության ֆոնը թուլացնելու, հավասարակշռելու կարևորությունն է։ Մեզ համար ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում ռազմավարական առաջնահերթություններից է նաև երկրի սուբյեկտայնության և ինքնիշխանության մակարդակի էական բարձրացումը, ինչն իր հերթին կբարձրացնի Հայաստանի արտաքին քաղաքական կշիռը և հետևաբար՝ նաև անվտանգությունը»։ Սանասարյանը նշեց, որ իրենց կուսակցությունն Արցախի հարցի լուծումը տեսնում է Արցախի Հանրապետության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային իրավունքի շրջանակներում․ «Մենք տեսնում ենք Հայաստանում այնպիսի հզոր պետության կառուցման հնարավորություն, որը կկարողանա ապահովել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ապա և վերամիավորումը Մայր Հայաստանին»։ Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենք համագործակցելու են այնպիսի ուժերի հետ, որոնք չունեն արատավոր անցյալ, որոնց պատասխանատու դեմքերը պետության առջև հանցագործություն չեն իրականացրել․ «Մենք մերժում ենք «հինգերորդ շարասյուն» հանդիսացող ուժերի միութենական նկրտումները»։ Համագումարի ժամանակ ընդունվեցին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ծրագիրը և  կանոնադրությունը։ Աննա Սահակյան
23:51 - 23 ապրիլի, 2021
Դիմում եմ ներկայացրել վարչապետին, որ ինձ ազատի ՊՎԾ ղեկավարի պաշտոնից. Դավիթ Սանասարյան

Դիմում եմ ներկայացրել վարչապետին, որ ինձ ազատի ՊՎԾ ղեկավարի պաշտոնից. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Պետական վերահսկողկան ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվելու համար: «Սիրելի՛ հայրենակիցներ, շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։  Վաղուց կայացրել եմ ինձ համար դժվար մի որոշում, բայց հաշվի եմ առել հետպատերազմյա ցնցումներից բխող վտանգները և հետաձգել եմ այն, որպեսզի չմեծացնեմ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների վերադառնալու հնարավորությունները։ Անկախ այն բանից, որ իմ հանդեպ սխալ է արվել, չեմ արել մի քայլ, որ իմ պատճառով ձախողվի հեղափոխության արդյունքում ձևավորված և ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը։Ավելին՝ լեգիտիմ իշխանությանը ճգնաժամային իրավիճակներում միշտ սատարել եմ։ Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս, որի փորձն արել եմ նաև հրադադարից անմիջապես հետո։  Ուստի այսօր դիմում եմ ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որ ինձ ազատի Պետական վերահսկողկան ծառայության ղեկավարի պաշտոնից։Հայրենակիցնե՛ր, պատերազմից հետո ստեղծված կառավարման և քաղաքական ճգնաժամերից դուրս գալու հիմնականում երկու արհեստական ընտրության առաջ եք կանգնած. սատարել փողոցում բողոքի ակցիաներ իրականացնող նախկին ռեժիմի ներկայացուցիչներին (որոնց մեծ մասին մերժել ենք միասնականորեն) և ներկա կառավարությանը, որն այդպես էլ տարբեր պատճառներով չկարողացավ իրականացնել հեղափոխության, ապաև՝ ընտրությունների ժամանակ տված խոստումների մեծ մասը։Ձեր մեծամասնությունը, ներկա իշխանություններից դժգոհ լինելով հանդերձ, չի մասնակցել նախկինների կազմակերպած փողոցային պայքարին, կամ սատարում է ներկա կառավարությանը միայն նրա համար, որ չմեծացնի նախորդների ռևանշի շանսերը։ Իսկ քաղաքական այսպիսի ստատուս քվոն հղի է պետության անվտանգության սպառնալիքներով և հանդիսանում է զարգացման իրական խոչընդոտ։  Ուստի, հայտարարում եմ, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում ենք նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնենք ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման մեր բանաձևերը։ Ծառայել եմ, ծառայում եմ և ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Սանասարյանը։       
21:31 - 13 հունվարի, 2021
Դատախազը միջնորդեց բերման ենթարկել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցներին |factor.am|

Դատախազը միջնորդեց բերման ենթարկել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցներին |factor.am|

factor.am: ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը մեկ ամիս դադարից հետո հետաձգվեց։ Այսօր պետք է տեղի ունենար վկաների հարցաքննությունը, սակայն նրանց մի մասի ծանուցումները վերադարձվել էին դատարան, մյուս մասն էլ տեղեկացրել էր, որ կարևորելով դատավարության մասնակիցների առողջությունը չեն ներկայանա նիստին, («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված անձինք են բուժում ստանում), վկաներից բացի դատարան չէր եկել նաև Գևորգ Խաչատրյանի պաշտպանը, քանի որ արձակուրդում է։ Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը միջնորդեց բերման ենթարկել դատարան չներկայացած վկաներին, նրան միացան բոլորը, բացի փաստաբան Արսեն Սարդարյանից: Դատարանը նշեց, որ իրավասու չէ բերման ենթարկել վկաներին, քանի որ նրանք իրենց բացակայության մասին տեղեկացրել են դատարանին և պատճառաբանությունը դատարանը անհարգելի չի որակում։ Դավիթ Բալայանը որոշեց ևս մեկ անգամ ծանուցել վկաներին դատարան ներկայանալու համար: Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 13-ին։ Շարունակությունը՝ factor.am-ում։
11:59 - 14 սեպտեմբերի, 2020
Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու քրգործի քննությունը կվերսկսվի

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու քրգործի քննությունը կվերսկսվի

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործի քննությունը վերսկսվելու է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Քիչ առաջ դատավոր Ա. Մաթևոսյանը բավարարեց իմ բողոքը՝ Դ. Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու քննիչի որոշման դեմ: Գործի քննությունը կվերսկսի»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի փաստով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):
12:36 - 02 սեպտեմբերի, 2020