Եվրասիական զարգացման բանկ

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա» ընկերության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց։ ««Լիդիան» ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում եւ էական տնտեսական աճ է ապահովելու։ Գնահատված է, որ Ամուլսարի, «Լիդիան»-ի աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 1%-ով մոտավորապես, եւ դա բավականին բարձր ցուցանիշ է, մենք հնարավորություն չունենք հրաժարվելու մնան հնարավորություններից»։   Այս մասին հուշագրի ստորագրման արարողությանը ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ընկերությունը արդեն ունի անհրաժեշտ բոլոր թույլատվությունները աշխատանքը սկսելու համար, այսինքն՝ որեւէ օրենսդրական արգելք չկա այս պահին էլ։ Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը ստանալու է ընկերության բաժնետոմսերը, սակայն դրա դիմաց որեւէ բան չի վճարելու, փոխարենը ապահովելու է գործարքի ապահովագրումը որոշակի ռիսկերից նաեւ որպես բաժնետեր։ Նա նշեց, որ ազդակիր համայնքները ամեն տարի ստանալու են 7 մլրդ դրամի աջակցություն ընկերության կողմից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերոբյանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։  Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։  
17:34 - 22 փետրվարի, 2023
Աշխատանքային միգրանտների համար ստեղծվել է «Աշխատանք ԵԱՏՄ»-ում թվային հավելվածը

 |armenpress.am|

Աշխատանքային միգրանտների համար ստեղծվել է «Աշխատանք ԵԱՏՄ»-ում թվային հավելվածը |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ստեղծել է «Աշխատանք ԵԱՏՄ»-ում թվային հավելվածը, որն արդեն հասանելի է բոլոր շահառուների համար, որոնք հիմնականում աշխատանքային միգրանտներ են։  Այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։  «Հավելվածն արդեն հասանելի է IOS և Android համակարգերի համար: Այն ունի ավելի քան 18 ծառայություն, որից կարող են օգտվել աշխատանքային միգրանտները՝ մինչև աշխատանքի մեկնելը, աշխատանքի ժամանակ և դրանից հետո։ Այն շատ դինամիկ զարգանալու է, ունենք ճանապարհային քարտեզ, որը հաստատել է ՌԴ փոխվարչապետը»,- ասաց Սարգսյանը:  Նրա համոզմամբ՝ հավելվածը կունենան միլիոնավոր օգտատերեր, քանի որ աշխատանքային միգրացիան եվրասիական տարածքում մասշտաբային է: Առաջիկայում նպատակ ունեն ընդլայնել այս պրոդուկտը ԱՊՀ երկրների տարածքում:  «Հավելվածով թեթևացնում ենք միգրանտների կյանքը: Նրանք հնարավորություն կունենան հեռավար կարգով ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ մինչև տվյալ երկիր տեղափոխվելը: Հավելվածում հնարավոր կլինի ստանալ միգրանտներին հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Սարգսյանը:
15:36 - 30 նոյեմբերի, 2022
Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ   |armenpress.am|

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին կտրամադրվի 1 միլիոն 719 հազար դոլարի չափով դրամաշնորհ։  Կառավարությունը հավանություն տվեց համապատասխան համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրի նպատակը հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումն է: «Ծրագիրը միտված է 5-6 ուղղություններով աշխատանքներ իրականացնելուն։ Ծրագրով նախատեսվում է մոտ 20 շենքում էներգախնայողության մակարդակի աճի մոտ 50 տոկոսով ծրագրեր իրականացնել, որը կբերի էներգիայի 50 տոկոսի խնայողության»,- նշեց նախարարը: Նա նշեց, որ ծրագիրն արդեն մեկ փուլով իրականացվել է, և բավական լավ արդյունքներ են գրանցվել։ Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման ժամկետը երկու տարի է, սակայն եթե չկարողանան այդ ժամանակահատվածում ավարտել, ապա ժամկետն ավելացնելու հնարավորություն կա:
13:15 - 27 հունվարի, 2022
Տիգրան Սարգսյանը մանրամասներ հայտնեց «Ճանապարհորդություն առանց Covid-19- ի» ծրագրից

Տիգրան Սարգսյանը մանրամասներ հայտնեց «Ճանապարհորդություն առանց Covid-19- ի» ծրագրից

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց «Ճանապարհորդություն առանց Covid-19–ի» նախաձեռնության վերաբերյալ: Սարգսյանը Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում մասնավորապես ասաց. «Մեր խնդիրն է կորոնավիրուսի համավարակի առաջացրած սահմանափակումների համար գտնել այնպիսի թվային լուծումներ, որոնք թույլ կտան մեզ հաղթահարել այդ սահմանափակող խոչընդոտները, հատկապես ազատ տեղաշարժի խոչընդոտը, որ հիմա շատ խիստ հարվածում է տնտեսությանը»: Սարգսյանի խոսքով՝ թվային պրոդուկտն արդեն պատրաստ է: Հավելվածը գրանցման փուլում է, որ մարդիկ կարողանան ներբեռնել իրենց սմարթֆոններում և օգտագործել: Հավելվածը հնարավոր կլինի ներբեռնել App Store-ում և Google Play-ում:«Լաբորատորիաները, որտեղ մեր պոտենցիալ բուժառուները կարող են թեստ հանձնել, գտնվում են մեր ընդհանուր ցանցում: Մենք այդ լաբորատորիաներում ներդնում ենք ծրագիր, և երբ մարդիկ թեստ են հանձնում, ստանում են թվային պատասխան՝ QR կոդով իրենց սմարթֆոններով»,- ասաց Սարգսյանն ու հավելեց, որ միաժամանակ վերահսկող մարմինները հնարավորություն են ունենում կարդալ QR կոդը: Նախաձեռնությունը քննարկվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Եվ որոշում է ընդունվել պիլոտային ծրագիր անել: Այս ծրագրին մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը և Բելառուսը: «Մեր ֆորումին (Առաջին եվրասիական համագումար-խմբ.) մասնակցելու համար պատվիրակություն կլինի Հայաստանից, Բելառուսից: Նրանք թեստ կհանձնեն իրենց երկրների այդ լաբորատորիաներում, կստանան QR կոդ, և Ռուսաստանում արդեն կկարդան այդ QR կոդերը»,- ասաց Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ այս փորձարարության արդյունքում արդեն կընդունվեն համապատասխան որոշումներ՝ ողջ եվրասիական միության տարածքում կիրառել-չկիրառելու համար: Փորձնական ծրագրի արդյունքները կներկայացվեն կառավարություններին: Դրանից հետո որոշումներ կկայացվեն:
16:14 - 30 նոյեմբերի, 2020
Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալի պաշտոնում |armenpress.am|

Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալի պաշտոնում |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ է նշանակվել Տիգրան Սարգսյանը։  Այս մասին հայտնեցին բանկի լրատվական ծառայությունից։ Տիգրան Սարգսյանը 2016-2020 թթ․ եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, 2008-2014 թթ․՝  ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ․՝ ՀՀ ԿԲ նախագահ։ Եվրասիական զարգացման բանկը ֆինանսական կազմակերպերպություն է, որը հիմնադրել են ՌԴ-ն ու Ղազախստանը՝ 2006թ․ հունվարին։ Կազմակերպության նպատակը մասնակից պետություններում շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին ու փոխադարձ առևտրա- տնտեսական կապերի զարգացմանն աջակցությունն է։ Կազմակերպության կանոնադրական կապիտալը 7 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Եվրասիական զարգացման բանկի մասնակից պետություններ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, ՌԴ-ն և Տաջիկստանը։
15:06 - 23 մարտի, 2020