Զարթոնք գյուղ

Զարթոնքը գյուղ է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, գտնվում է մարզկենտրոնից 13 կմ հարավ-արևելք՝ ծովի մակերևույթից 845 մ բարձրության վրա։ Բնակչության թիվը 2159 է։ Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, անասնաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ 

Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|

Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|

civilnet.am: Վահե Գրիգորյանը որպես Սահմանադրական դատարանի դատավոր կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու  հարցով ՍԴ նիստին։ Սահմանադրական դատարանի դատավորները որոշեցին չքննարկել համապատասխան միջնորդությունը, որը ներկայացվել էր «Զարթոնք» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից։ Վերջիններս բարձրացրել էին Գրիգորյանի՝ նիստին մասնակցելու անհնարինության հարցը։  Ըստ դատավորների՝ դատաքննության ներկա փուլում նման միջնորդություն լինել չի կարող։ Դատավոր Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ՍԴ դատավորներից մեկը, իսկ նման հարց չի քննարկվել. «Մենք չենք կարող ներկա փուլում դատավորի մասնակցության անհնարինության հարց քննարկել»,- ասաց նա։  «Հայաստան» և «Զարթոնք» դաշինքները իրենց միջնորդությամբ նշում էին, որ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք։ «Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը վկայակոչել էր այն փաստը, որ Մարտի 1-ի գործով Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի ու Սեյրան Օհանյանի դեմ։ Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։
12:07 - 09 հուլիսի, 2021
Կանադան չի աջակցում Ռուսաստանի վերադարձին G7-ի կազմ, քանի որ Մոսկվան շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը․ Ջասթին Թրյուդո |tert.am|

Կանադան չի աջակցում Ռուսաստանի վերադարձին G7-ի կազմ, քանի որ Մոսկվան շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը․ Ջասթին Թրյուդո |tert.am|

tert.am: Ի հեճուկս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  «Մեծ յոթնյակի» (G7) կազմ Ռուսաստանի վերադարձի առաջարկին՝ Կանադան չի աջակցում Ռուսաստանի վերադարձին G7-ի կազմ, քանի որ Մոսկվան շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, գրում է Reuters-ը։ «Ռուսաստանը հեռացվել է ակումբից այն ժամանակ, երբ մի քանի տարի առաջ ներխուժեց Ղրիմ, և նրա կողմից շարունակական անհարգալից վերաբերմունքի, միջազգային կանոնների և նորմերի խախտման պատճառով է այդ երկիրը դուրս մնում G7-ից, և կշարունակի դուրս մնալ»,- ասել է Թրյուդոն իր ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ: Հարցին, թե արդյոք կհրաժարվի մասնակցել 2020 թվականի հունիսի վերջին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին, եթե ներկա գտնվի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թրյուդոն չի պատասխանել, փոխարենն ընդգծել է, որ գագաթնաժողովից առաջ դեռ «հարցեր կան քննարկելու»։ «G7-ը միշտ եղել է դաշնակիցների և ընկերների հետ անկեղծ զրույցների վայր։ Հենց դա էլ ես հույս ունեմ տեսնել հետագայում»,- հավելել է Թրյուդոն։
13:43 - 02 հունիսի, 2020
Զարթոնք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Զարթոնք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: Կոմիտեն հայտնում է, որ 2019թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, մասնավորապես՝ յուրացրել է սոցիալական օգնության նպատակով համայնքի բյուջեից դուրս գրված գումարները: Դիմումի կապակցությամբ ոստիկանության Մեծամորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Զարթոնք համայնքի նշված բնակիչները, ովքեր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են, հաղորդումներ և բացատրություններ են տվել այն մասին, որ համայնքի ղեկավարն իրենց անուններով համայնքի բյուջեից ընդհանուրը 1 100 000 դրամ գումարի չափով օգնություն է դուրս գրել, սակայն իրենցից մեկն ընդհանրապես գումար չի ստացել, իսկ մյուսներն ստացել են ընդհանուրը 300 000 դրամ գումար: Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ART բարեգործական կազմակերպությունից Զարթոնքի համայնքապետարանին է փոխանցվել 400 ԱՄՆ դոլար գումար՝ քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված երկու զինծառայողների բուժման և հանգստի նպատակով, որը, սակայն, չի փոխանցվել նրանց: Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում 2019թ. մարտի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում տված անձինք, կատարվել դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի զննություն: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 15-ին համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:  
08:08 - 16 ապրիլի, 2019
Զարթոնքի նախկին գյուղապետը կողմնակիցների հետ դատարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում |tert.am|

Զարթոնքի նախկին գյուղապետը կողմնակիցների հետ դատարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում |tert.am|

tert.am: Զարթոնք  համայնքի  արդեն նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը  և իր կողմնակիցները  բողոքի ակցիա են  իրականացնում Արմավիրի մարզի ընդհանուր  իրավասության  դատարանի  դիմաց ՝ պահանջելով  ազատ   արձակել  Պարույր  Սարգսյանի թոռանը՝ Նարեկ  Մելքոնյանին, ով ձերբակալված է  Զարթոնք  գյուղում ապրիլի 13 –ին կրակոցներով  ուղեկցված  միջադեպի  գործով: Նախկին  գյուղապետն ասաց, որ դատարանը  քննարկում է թոռան  խափանման  միջոցի  հարցը: «Մենք  պահանջում ենք, որպեսզի արդարություն լինի և նա չկալանավորվի, այսքանը, այս  պահին ավելին չեմ  կարող ասել»,-նշեց նա: Նշենք, որ  բողոքի ակցիային մասնակցում են նաև մեծ թվով  երեխաներ:Զարթոնք գյուղի դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանը, ով նախկին գյուղապետի քույրն ավելի վաղ հայտնել էր, թե որդուն պաշտպանելու համար աշակերտական խորհուրդն է ոտքի ելել, նա վստահեցրել էր, որ ինքն այդ ամենի հետ կապ չունի:
08:01 - 16 ապրիլի, 2019
ՊՎԾ-ն Զարթոնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի դատախազություն

ՊՎԾ-ն Զարթոնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի դատախազություն

armenpress.am: ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի ՀՀ Գլխավոր դատախազություն: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը: «Ուսումնասիրության և մշտադիտարկման արդյունքում որոշակի խնդիրներ հայտնաբերվել են: Նախնական տեղեկանք ունենք, որն ամփոփվում է: Տեղեկանքում արտացոլվել են առերևույթ հանցագործության մասին վկայող հանգամանքներ, որոնք բնականաբար համապատասխան ընթացք են ստանում: Ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը կստանան համապատասխան ընթացք՝ տեղեկանքը, որպես հանցագործության մասին հաղորդում, կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասաց Քարամյանը: Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը նշեց, որ երկուշաբթի օրը հանդես կգա հայտարարությամբ:
13:26 - 13 ապրիլի, 2019
Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ. 2 անձ ձերբակալվել է

Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ. 2 անձ ձերբակալվել է

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյան
10:50 - 13 ապրիլի, 2019
Մեծամասնության ստորագրության դեպքում Զարթոնքի համայնքապետը պատրաստ է հրաժարական տալ. մարզպետ |armtimes.com|

Մեծամասնության ստորագրության դեպքում Զարթոնքի համայնքապետը պատրաստ է հրաժարական տալ. մարզպետ |armtimes.com|

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանք պահանջում են համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Գյուղացիների խոսքով՝ Սարգսյանը տարիներ շարունակ յուրացումներ եւ չարաշահումներ է իրականացրել: Զարթոնքցիները դիմել են նաեւ ՀՀ կառավարությանը՝ հարցի լուծման հնարավոր տարբերակների համար, եւ եթե հարցի լուծման ընթացքը երկարաձգվի, կփակեն կենտրոնական երկաթգիծը եւ գյուղապետարան տանող բոլոր ճանապարհները: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի ղեկավարի հետ նախապես համաձայնության են եկել եւ մեծամասնության ստորագրության դեպքում նա պատրաստ է գնալ քննարկումների՝ ընդհուպ մինչեւ հրաժարականի: Մեր հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Զարթոնք համայնքի բնակիչների բողոքի ակցիաները դադարեն, մարզպետը պատասխանեց. «Երբ Զարթոնքում բողոքի ալիք բարձրացավ մենք մի քանի անգամ հորդորեցինք, որպեսզի մարզպետարանում լինեն քննարկումներ: Մոտ 3 անգամ կազմակերպել ենք, բնակիչները չեն եկել: Հետո որոշել են անմիջապես գնալ կառավարություն, վերջերս էլ վարչապետի Արարատի մարզ այցելելու ընթացքում Զարթոնքի բնակիչները գնացին այնտեղ եւ հանդիպեցին վարչապետին: Երեկ հանդիպել են նաեւ իմ տեղակալի հետ: Իմ տեղակալը հստակ նշել է այն կետերը, պահանջները, որպեսզի սկսենք բանակցությունները: Նախ եւ առաջ բնակիչները պետք է ներկայացնեն մեծամասնության կողմից կատարված ստորագրահավաք: Երբ որ կներկայացվի մարզպետարան կամ կառավարություն այդ ստորագրությունները, դրանից հետո մենք կսկսենք համայնքապետի հետ քննարկումները: Ավելին՝ armtimes.com-ում
08:29 - 19 մարտի, 2019
Զարթոնքցիները սպառնում են փակել երկաթգիծը և գյուղապետարան տանող ճանապարհները

Զարթոնքցիները սպառնում են փակել երկաթգիծը և գյուղապետարան տանող ճանապարհները

Զարթոնքցիները մեկ օրով դադարեցրած ցույցերը վաղը վերսկսելու են, եթե մինչև այդ համայնքապետ Պարույր Սարգսյանը հրաժարական չներկայացնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը՝ ավելացնելով, որ այսօր առավոտյան ստեղծված իրավիճակը քննարկել են Արմավիրի փոխմարզպետի հետ: «Փոխմարզպետը մեզ առաջարկեց ստորագրահավաք անել: 350-400 ստորագրություն հավաքելու դեպքում կանցկացվի քննարկում, որից հետո կորոշեն համայնքապետի լիազորությունները վայր դնելու հարցը: Մենք մինչև այդ երկու անգամ հանդիպել էինք իր հետ, և հավասար էր պատասխան չստանալուն, քանի որ դրական պատասխան չենք ստացել»,- ասաց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը: Համայնքի բնակիչը պատմեց, որ փոխմարզպետի հետ հանդիպումից հետո մարզպետարանում պատահաբար հանդիպել են մարզպետին, և հարցը իրեն էլ են ներկայացրել: «Նա ասաց, որ մեզ չի ուզում տեսնել: Վերջնական խոսքն էլ եղավ այն, որ եթե անգամ Ա կետից Բ կետ գնան գործերը, ու վերջում գա իր մոտ, միևնույն է՝ մերժելու է»,- պատմեց համայնքի բնակիչը։ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանը իրավունք չունի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնել: Մարզպետը պատրաստ է հանդիպել ու քննարկել խնդիրը։ news.am
12:48 - 18 մարտի, 2019
Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում են 23 տարվա գյուղապետի հրաժարականը |shamshyan.com|

Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում են 23 տարվա գյուղապետի հրաժարականը |shamshyan.com|

Այսօր՝ մարտի 11-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղապետարանի դիմաց են հավաքվել մեծ թվով գյուղացիներ, ովքեր պահանջում են գյուղապետ Պարույր Սարգյանի հրաժարականը: Գյուղացիներն ասում էին. «23 տարի է՝ գյուղապետը տզրուկի նման ծծում է մեր արյունը, համբերության բաժակն արդեն լցվել է։ Եթե մի մարդ թամա է անում Քառօրյա պատերազմում կռված տղերքի գումարնեը յուրացնելով, թող ներեն մեզ՝ դա առնվազն սրբապղծություն է, իսկ նման գյուղապետ էլ չենք ուզում ունենալ։ Դիմել ենք վարչապետի վերահսկողական ծառայություն՝ Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով, որպեսզի ստուգումներ իրականացնեն և բազմաթիվ ապօրինություններ կհայտնաբերվի։ Սոցիալապես անապահով ընտանիքների անուններով խոշոր չափի գումարներ է դուրս գրել, մի մասը տվել է, մի մասն էլ գրպանել է։ Մենք բազմթիվ փաստեր ունենք գյուղապետի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ, ու այդ ամենը պատրաստվում ենք ներկայացնել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և վստահ ենք, որ նա, երբ ծանոթանա մեր ներկայացրած փաստերին, կդիմի կառավարություն, որպեսզի սկսեն գյուղապետարանում աուդիտ անցկացնել և կհորդորի գյուղապետին, որպեսզի նա, ով 23 տարի է՝ գյուղապետ է, ինքնակամ հրաժարական տա, հակառակ դեպքում մենք մինչև վերջ պայքարելու ենք։  shamshyan.com
10:02 - 11 մարտի, 2019