Զբոսաշրջության կոմիտե

Զբոսաշրջության պետական կոմիտեի գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում տուրիզմի զարգացմանը:

11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ, ինչը Հայաստանի համար բացարձակ ռեկորդ է. Վահան Քերոբյան
 |news.am|

11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ, ինչը Հայաստանի համար բացարձակ ռեկորդ է. Վահան Քերոբյան |news.am|

news.am: ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացած՝ Զբոսաշրջության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախագծերի փաթեթը էական բարեփոխում է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեագրել բոլոր այն մարտահրավերները, որոնք առկա են զբոսաշրջության ոլորտի զարգացման առջև, ինչպես նաև իրացնել այն հնարավորությունները, որոնք տալիս է վերոնշյալ ոլորտը աշխարհում՝ մասնավորապես Հայաստանում: «Ներկայումս Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային բնագավառի զարգացման ճանապարհին առկա են մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել: Դրանց շարքում առաջնային տեղ են զբաղեցնում ծառայությունների որակի բարելավումը, քաղաքացիների սպառողական իրավունքների լիակատար պաշտպանությունը, ոլորտում տվյալների և վիճակագրության բարելավման անհրաժեշտությունը»,- ասաց նախարարը: Նախագծերի փաթեթը նպատակ ունի հասցեագրել հետևյալ հարցերը՝ զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների հստակեցման և վերահսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով զբոսաշրջային ծառայություններ մատուցողների գործունեության որոշ տեսակներ դառնում են ծանուցման ենթակա, սահմանվում են հստակ չափանիշներ և պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար, հստակեցվում են զբոսաշրջային բնագավառում կարգավորման շրջանակը, Կառավարության և պետական լիազորված մարմնի լիազորություններն ու գործառույթները, զբոսաշրջային բնագավառում ներդրվում են զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային գրանցամատյան և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան, սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով սահմանվում են որոշակի պահանջներ, այդ թվում՝ պայմանագրերի կնքում, երաշխիքների, այդ թվում՝ ֆինանսական երաշխիքների տրամադրում և այլն: Որակական չափանիշներն ապահովելու նպատակով ներդրվում են միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ, ներդրվում է զբոսաշրջային ավտոբուսներով ուղևորափոխադրողների որակավորման համակարգ, հստակեցվում են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները և ապահովվում անհրաժեշտ մեխանիզմներ այդ կազմակերպությունների պատշաճ գործունեության համար: Պատասխանելով պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ զբոսավարների ոլորտում կարգավորման շրջանակին առնչվող հարցին՝ Քերոբյանը տեղեկացրեց, որ  ներկայացված նախագծով զբոսավարի գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա, և զբոսավարները պետք է որոշակի չափանիշներին համապատասխան ատեստավորումից հետո ստանան, ըստ էության, նաև լիցենզիա, որը ծանուցման ենթակա գործունեություն է: Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց նաև, որ երկու օր առաջ հրապարակվել են ամսվա զբոսաշրջային տվյալները: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ 11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ, ինչը Հայաստանի համար բացարձակ ռեկորդ է»,- ուրախությամբ ասաց էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանը նաև հայտնեց, որ ներկայումս Հայաստանը ՀԲ-ի հետ հասցեավորում է Կառավարության միջոցառումների ծրագրով 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման միջոցառումը, և նախատեսվում է կնքել մոտ 150 միլիոն դոլարի պայմանագիր՝ ուղղված վերոնշյալ 20 կլաստերների զարգացմանը և ենթակառուցվածքների մեջ ներդրմանը:
16:18 - 08 դեկտեմբերի, 2023
Այս տարվա 6 ամիսներին արդեն ունենք 1 մլն զբոսաշրջիկ. սա մինչեւ հիմա եղած ցուցանիշներից ամենալավն է. Սիսիան Պօղոսեան
 |news.am|

Այս տարվա 6 ամիսներին արդեն ունենք 1 մլն զբոսաշրջիկ. սա մինչեւ հիմա եղած ցուցանիշներից ամենալավն է. Սիսիան Պօղոսեան |news.am|

news.am: Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում արդեն ունենք 1 մլն զբոսաշրջիկ, որը մինչեւ հիմա եղած թվերից ամենալավն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը: «Երբ համեմատում ենք 2019թ․-ի առաջին 6 ամսվա հետ, որը ոլորտի համար եղել է ամենալավ տարին, այս տարի արդեն 30 տոկոս աճ ենք գրանցել: Մենք 2019-ի փակել ենք 1,9 մլն զբոսաշրջիկով, եւ եթե այսպես շարունակենք ասյ տարի, հույս ունեմ, որ 2 մլն-ը կգերազանցենք եւ ավելի լավ թվեր կունենանք այս տարի»,-ասաց նա: Խոսելով զբոսաշրջության ոլորտում նման թվեր արձանագրելու պատճառների մասին, Սիսիան Պօղոսեանն ասաց. «Առաջին հերթինմ ենք բավականին խիստ աշխատում ենք Հայաստանի բրենդը ներկայացնել միջազգային շուկայում, որ ավելի ճանաչելի դառնա: Ունենք շատ հետաքրքիր արշավներ մեր թիրախային շուկաներում, թիրախային երկրներում: Շատ պարբերականներում շատ հետաքրքիր նյութեր են գրվում Հայաստանի մասին: Աշխատում ենք տարբեր ավիաընկերությունների հետ՝ «Վիզէյր», «ՖլայԱռնա», շուտով նաեւ «ԷյրՖրանս»-ի հետ, նաեւ «Էյր Բալթիկի» հետ: Մասնակցում ենք տարբեր միջազգային ցուցահանդեսների, շուտով պետք է գնանք Փարիզ եւ Հայաստանը ներկայացնենք որպես գրավիչ ուղղություն: Բացի այդ, այս պահին շատ ակտիվ ճնաչողական այցեր ենք կազմակերպում հենց այդ թիրախային երկրներից: Այսօր Իտալիայից 8-հոգանոց խումբ ենք հրավիրել, թե բլոգերներ, թե մեդիայի ներկայացուցիչներ: Իրենք բացահայտում են Հայաստանը եւ գովազդում մեր երկիրը Իտալիայում: Մանավանդ արդեն ունենք ուղիղ թռիչքներ Իտալիայի երեք քաղաքներից՝ Հռոմից, Վենեցիայից եւ Միլանից»: Պօղոսյանի խոսքով, Հայաստան եկող զբոսաշրջիկներից 52 տոկոստ ՌԴ-ից են, պա Վրաստանից ու Իրանից. «Այս երեք երկրները միշտ եղել են առաջին երեք տեղերում. «Մենք նաեւ ակտիվացնում ենք եվրոպական երկրները՝ Ֆրանսիա, Գերմանիա, Դուբայում արդեն բավականին հետաքրքիր արշավներ ունենք, եւ արդյունքը տեսնում ենք: Դուբայից դեպի Հայաստան մեծ հոսք կա»:
12:12 - 10 հուլիսի, 2023
Զբոսաշրջությունը միայն ննջատեղերի և հյուրանոցների առկայությունը չէ․ Ապրեսյանը՝ ոլորտի խնդիրների մասին
 |armenpress.am|

Զբոսաշրջությունը միայն ննջատեղերի և հյուրանոցների առկայությունը չէ․ Ապրեսյանը՝ ոլորտի խնդիրների մասին |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսից ու պատերազմից հետո զբոսաշրջության ոլորտը Հայաստանում հետզհետե վերականգնվում է, ինչն ինքնին բնական գործընթաց է, թեև, միաժամանակ, իրականացվել են նաև մեծածավալ աշխատանքներ՝ երկիրը հավուր պատշաճի գովազդելու և տվյալ ոլորտը պետական ու մասնավոր միջոցների շնորհիվ խթանելու նպատակով։ Այս տեսակետը հայտնեց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։   Նրա դիտարկմամբ՝ հիմա ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել կազմակերպված զբոսաշրջությանը, որը դեռևս ամբողջությամբ կայուն վերականգնման փուլ չի թևակոխել։ Թեև այստեղ ևս որոշ չափով աշխուժություն կա, սակայն այդ հանգամանքը պայմանավորված է գլխավորապես անհատական այցելություններով։ Կազմակերպված զբոսաշրջությունն ավելի պատասխանատու ոլորտ է, հետևաբար, մեր տարածաշրջանում տիրող ոչ այնքան կայուն իրավիճակն արտասահմանցիներին ստիպում է ավելի զգուշավոր լինել։ «Մյուս կողմից եվրոպական և այլ շուկաներում Հայաստանի մասին տեղկատվությունը չափազանցված է ներկայացվում, ինչը նույնպես ազդում է մեր երկրի գրավչության վրա։ Հատկապես եվրոպական շատ երկրներում Հայաստանը տեղի իրավասու կայքերում ներկայացվում է կարմիր գոտիներով, ինչը ենթադրում է ոչ անվտանգ և ոչ ապահով միջավայրի առկայություն։ Դա բացասական հետևանքներ է ունենում, որովհետև տուրօպերատորները չեն ուղարկում զբոսաշրջային հայտեր։ Այս ուղղությամբ դեռ պետք է աշխատանքներ իրականացվեն ինչպես պետական-դիվանագիտական, այնպես էլ ոլորտը ներկայացնող կազմակերպությունների մակարդակով, որպեսզի միջազգային հանրությանը մատուցվի ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվություն Հայաստանի մասին»,- ասաց Ապրեսյանը։ Ուրախացնում է այն իրողությունը, որ զգալիորեն և աշխուժորեն զարգանում է ներքին տուրիզմը, այստեղ վերջին շրջանում գրանցվել է դինամիկ աճ, շատացել են ուղղությունները։ Մասնավոր հատվածն անգործ չի եղել նաև համավարակի ժամանակաշրջանում և մշակել է նոր պրոդուկտներ, որովհետև պահանջարկն էլ չէր ուշանում: Հետևաբար, ոլորտը գործել է հիմնականում ներքին զբոսաշրջության հաշվին՝ տալով դրական արդյունքներ։  Ապրեսյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում զարգանում է նաև արկածային, էքստրեմալ տուրիզմը, որի համար Հայաստանում կան բնական պայմաններ, ռեսուրսներ, ու մեր երկիրն այդ առումով չի զիջում աշխարհի շատ պետություններին։ Բայց այս ուղղությունը նույնպես պետք է ինստիտուցիոնալացվի, այսինքն՝  պետք է սահմանել չափանիշներ, մշակել զբոսաշրջային արահետներ, ունենալ մասնագիտացված բարձրակարգ զբոսավար-ուղեկցորդներ, նրանց պետք է կրթել՝ ստեղծելով համապատասխան դպրոց։   Խոսելով ենթակառուցվածքների զարգացվածության մասին՝ Ապրեսյանն ընդգծեց, որ դա ավարտուն կամ ստատիկ պրոցես չէ, ենթակառուցվածքները միշտ պետք է զարգանան պահանջարկին զուգընթաց։ Եթե կանխատեսումների համաձայն դինամիկ աճը շարունակվելու է, դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվաքանակն ավելանալու է, ուրեմն մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեծացող պահանջարկն ապահովելու։ Եթնակառուցվածքները միայն ննջատեղերն ու հյուրանոցները չեն։ Դրանց քանակն ապահովելուն զուգընթաց՝ անհրաժեշտ է բարձր թողունակությամբ որակյալ ճանապարհներ ու ավտոկայանատեղիներ, կանգառներ կառուցել զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ բոլոր վայրերում։ Նրա խոսքով՝ զարգացում կա, բայց ճանապարհների կահավորվածության առումով դեռ անելիքներ կան։ «Մենք, իհարկե, ունենք շատ բարձր մակարդակի տուրօպերատորներ, որոնք սեփական կարողություններով ողնաշարային դերակատարություն ունեն հատկապես կազմակերպված զբոսաշրջության ոլորտում, սակայն բարեխիղճ տուրօպերատորների կողքին կան նաև պրոֆեսիոնալիզմից շատ հեռու սուբյեկտներ, որոնք նույնիսկ գրանցված չեն և հարկեր չեն վճարում, աշխատում են կանխիկ շրջանառությամբ՝ մատուցելով ցածրորակ ծառայություններ, խաթարելով մրցակցային միջավայրը, հարվածելով երկրի իմիջին, բացասական ազդեցություն ունենալով նաև ներդրումային ծրագրերի իրականացման վրա»,- ասաց Ապրեսյանը։ Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահի պնդմամբ՝ շատ կարևոր են իրենց կողմից առաջարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Այդ հարցում կա ընդհանուր ընկալում Կառավարության հետ։ Ներկայացվել է օրենքի նախագիծ, որի միջոցով պետք է լուծվեն շատ խնդիրներ և ավելի գրավիչ կդառնա գործարար միջավայրը, քանի որ անհրաժեշտ կարգավորումներ կմտցվեն այս ոլորտում։ Մասնավորապես, նախատեսվում է ծանուցման ենթակա գործունեության տեսակներ սահմանել տուրօպերատորի, գործակալի և զբոսավարի ծառայությունների մասով, նաև պարտադիր որակավորման ենթակա դարձնել զբոսաշրջային տրանսպորտը։ Կայուն զարգացում ապահովելու համար, օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ, անհրաժեշտություն կա լիցենզավորելուց բացի իրականացնել նաև հարկային ճկուն քաղաքականություն։ Այդ առումով առաջարկվում է արտոնագիր ստացած տուրօպերատորների կողմից իրացվող ներգնա զբոսաշրջային փաթեթների նկատմամբ կիրառել ավելացված արժեքի հարկման զրոյական դրույքաչափ, ինչն, Ապրեսյանի համոզմամբ, զգալիորեն կբարելավի մրցակցային գործարար միջավայրն ու կամբողջացնի բարեփոխումների փաթեթը։          
11:10 - 21 հունիսի, 2023
2021թ. նոյեմբերի տվյալներով Հայաստան է այցելել 816 հազար զբոսաշրջիկ. մեծ հոսք եղել է ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից |armenpress.am|

2021թ. նոյեմբերի տվյալներով Հայաստան է այցելել 816 հազար զբոսաշրջիկ. մեծ հոսք եղել է ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար 2021 թվականը բավական ակտիվ տարի է եղել, թեպետ թվային ցուցանիշները գոհացնող չեն, եթե դրանք համեմատում ենք 2019 թվականի ու դրան նախորդող տարիների հետ: Այս մասին նշեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանն՝ ամփոփելով 2021 թվականի արդյունքները: «Այս տարվա տվյալները դեռ վերջնական ամփոփված չեն, սակայն նոյեմբերի հաշվարկներով ունեցել ենք 816 հազար ներգնա զբոսաշրջիկ: Կարծում եմ, դեկտեմբերի տվյալներն ամփոփելով, մենք 900 հազարի շեմը կանցնենք: Եթե համեմատենք 2020 թվականի՝ դժվար ժամանակաշրջանի, ցուցանիշի հետ, ապա այս տարվա տվյալները 50 տոկոսվ աճել են: 2019 թվականի հետ համեմատելով էլ տեսնում ենք, որ 50 տոկոսով զիջում ենք: Այսինքն՝ անելիքներ ունենք, որպեսզի 2019 թվականի շեմին հասնենք ու առաջ շարժվենք»,-ասաց Արթուր Խաչատրյանը: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը նշեց, որ ունենք հիմնական շուկաներ, որտեղից առավել շատ զբոսաշրջիկներ են գալիս՝ Ռուսաստան, Իրան, ԱՄՆ (այստեղից՝ հիմնականում սփյուռքահայերն են գալիս), Գերմանիա, Վրաստան, Ֆրանսիա: Կան նաև պոտենցիալ համարվող շուկաներ՝ Ուկրաինա, ԱՄԷ, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Իտալիա: Պոտենցիալ երկրների ուղղությամբ սկսվել է մարքեթինգային արշավ, իրականացվել են ճանաչողական այցեր, իրենց ճանաչված պարբերականներում տպագարվել են Հայաստանի մասին պատմող հոդվածներ: «Հիմնականում հոսք դեպի Հայաստան նկատվում է Ռուսաստանից ու Իրանից: Նրանց հետաքրքրության դաշտում պատմամշակութային վայրեր այցելություններն են, գաստրո ուղղությունը, արկածային զբոսաշրջությունը: Հետաքրքրությունը կապված է զբոսաշրջիկի ցանկության հետ»,-ասաց Արթուր Խաչատրյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:33 - 29 դեկտեմբերի, 2021
Հունիսին Իրանից Հայաստան է ժամանել ավել քան 8000 զբոսաշրջիկ․ հնարավոր է՝ տասնօրյա ցենզը վերանայվի․ Գայանե Այվազյան

Հունիսին Իրանից Հայաստան է ժամանել ավել քան 8000 զբոսաշրջիկ․ հնարավոր է՝ տասնօրյա ցենզը վերանայվի․ Գայանե Այվազյան

Հանրության շրջանում շարունակվում են քննարկումները COVID-19-ի դեմ պատվաստանյութի անվճար տրամադրման վերաբերյալ․ մի մասի պնդմամբ՝ սա լավ տարբերակ է Հայաստանում առողջապահական տուրիզմի զարգացման համար, իսկ մյուս մասի կարծիքով՝ Հայաստանը գնում է պատվաստանյութը, եւ գործընթացը ձեռնտու չէ պետության համար։  Ինչպես հայտնի է՝ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների պատվաստման համար ընտրվել է «AstraZeneca» պատվաստանյութը․ դեղաչափը տրամադրվում է անվճար։ Վերջին շրջանում պատվաստումների համար Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես Իրանից ժամանածները։  Պատվաստանյութերի անվճար տրամադրման գործընացի՝ զբոսածրջության վրա ազդեցության վերաբերյալ Infocom.am-ը զրուցել է Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի, թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանի հետ։  Մեր զրույցում Այվազյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջության ոլորտում աճ գրանցվել է ամենաշատը հունիս եւ հուլիս ամիսներին։ Փորձագետի խոսքով՝ դա նույնիսկ անզեն աչքով տեսանելի էր։ Այս ամիսներին հիմնական պատվաստումային տուրիզմի թիրախը իրանացիներն էին, բայց Հայաստան են ժամանում նաեւ այլ երկրներից, որոնք պատվաստվում են, բայց նրանց քանակը փոքր է։ Իսկ հիմնական, ավելի մեծ խումբը Իրանից է, քանի որ Իրանում կա նաեւ պատվաստումների հասանելիության խնդիր․ դեռեւս պատվաստվում են 55-ից բարձր տարիք ունեցող մարդիկ եւ երիտասարդներն էլ են ուզում պատվաստվել, որպեսզի նաեւ շատ հանգիստ կարողանան շրջագայել, դրա համար այս տարբերակը իրենց հարմար է, քանի որ Հայաստանը մոտիկ է, կարող են գալ պատվաստվել։ «Այդ առումով, իհարկե, գրանցվեց իրանցի զբոսաշրջիկների աճ, հունիս ամսին ունեցանք 8000-ից ավելի իրանացի զբոսաշրջիկ եւ նախորդ ամսվա համեմատ, կարելի է ասել, թիվը կրկնապատկվեց։ Հուլիս ամսվա տվյալները դեռ ամփոփված չեն, բայց, իհարկե, հուլիսի առաջին կեսը նույնպես շատ ակտիվ էր, ու վստահ եմ, որ մինչեւ հուլիսի կեսը կրկին այցերը շատ են եղել, այս պահին հոսքը մի փոքր թեթեւացել է, դա նաեւ անզեն աչքով է երեւում։ Դա պայմանավորված է 10-օրյա ժամկետով, որ զբոսաշրջիկը 10 օր պետք է անցկացնի Հայաստանում՝ պատվաստվելու համար։ Դրա պատճառների մասին խոսել է Առողջապահության նախարարությունը․ որպեսզի խնդիրներ չառաջանան եւ մեր քաղաքացիները կարողնանան առաջնահերթ պատվաստվել, դրա համար որոշակի սահմանափակումներ դրվեցին»,- հավելեց Այվազյանը։ Վերջինս ընդգծեց, որ 10-օրյա ցենզի սահմանման պատճառներից մեկն էլ հոսքերի կառավարումն է, քանի որ տեսանելի էր, որ հոսքերի կառավարման հետ խնդիրներ առաջացան, որովհետեւ միանգամից մեծ հոսքեր եկան։ Փորձագետի դիտարկմամբ՝ մի կողմից այդ հոսքերը բարենպաստ ազդեցություն ունեցան տուրիզմի վրա, բայց, միեւնույն ժամանակ, որոշակի բացասական ազդեցություններ եւս կային երկրի տնտեսության վրա, քանի որ մի շարք զբոսաշրջիկներ գալիս էին շատ կարճ ժամանակով։ «Հետո նկատեցինք, որ նույնիսկ կեցության ու մնալու խնդիր ունեինք, այսինքն՝ փորձում էին առանց կեցության մեկ օրով գալ, պատվաստվել եւ նորից վերադառնալ, ինչը, իհարկե, չի կարող դրական լինել, որովհետեւ, եթե խոսում ենք տուրիզմից, ակնկալում ենք, որ տուրիստը գումար կծախսի եւ իր կեցության հարցերը կհոգա, ինչը կարդարացներ անվճար պատվաստումը։ Այս դեպքում, սակայն, արդարացված չէր, դրա համար որոշակի սահմանափակում դրվեց։ Այս պահին 10 օր է սահմանված, բայց հետագայում այն կարող է վերանայվել՝ պատվաստանյութերի նոր քանակի ստացման հետ»,- նշեց Այվազյանը՝ հավելելով, որ վերանայման արդյունքւոմ կարող է օրերի քանակը կրճատվել։  Այս դեպքում, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, նորից կխթանվի զբոսաշրջությունը, ինչը նոր երեւույթ է, բայց մի շարք երկրներում արդեն կարելի է դիտել նման ռազմավարություն․ նման կերպ երկրները խթանում են զբոսաշրջությունը, եւ դա էլ իր դրական կողմերն է ունենում, որովհետեւ համավարակից ամենաշատ տուժած ոլորտը՝ տուրիզմը, կարիք ունի առողջացման, ուստի բոլոր հնարավոր տարբերակներով փորձում են առողջացնել։ Օրինակ՝ Նյու-Յորքում, Բալիում, Ռուսատանում նման ռազմավարություն է մշակվում, պատվաստումային փաթեթներ են մշակվում՝ զբոսաշրջային ոլորտն աշխուժացնելու համար։ «Մեզ մոտ դա մի քիչ սպոնտան ստացվեց, չեմ կարող ասել, թե հստակ մշակված ռազմավարություն կար, բայց մենք էլ սկսեցինք դրա դրական կողմերը գնահատել եւ հետագայում հաշվի ենք առնելու, իհարկե, բոլոր դրական կողմերը։ Հիմա էլ խրախուսում ենք զբոսաշրջային ընկերություններին՝ փաթեթներ մշակել եւ առաջարկել 10-օրյա ժամկետով գալ, շրջագայել, պատվաստվել եւ վերադառնալ իրենց երկիր»,- ասաց փորձագետը։ Նա նշեց, որ Կոմիտեի մշակած ռազմավարություն չկար, այսինքն՝ պատվաստումային տուրիզմ զարգացնելու միտումներ ամենասկզբից չկային։ Խոսելով պատվաստանյութերի անվճար տրամադրման կարգի մասին՝ Այվազյանը շեշտեց, որ դա առողջապահության նախարարության որոշումն էր, քանի որ դա պայմանավորված էր պատվաստանյութերի առկայությամբ։ Որոշման պատկաճներից մեկն այն էր, որ ՀՀ քաղաքացիների մոտ պատվաստվելու ցանկությունը քիչ էր, կար պատվաստանյութերի բավարար քանակ, դրա համար պատվաստումները բաց էին նաեւ զբոսաշրջիկների համար։ Երբ հոսքն ավելացավ, ԱՆ-ն նույնպես իր ռազմավարության մեջ դիտարկեց պատվաստանյութերի քանակը, եւ կարիք առաջացավ կանոնակարգելու։ Պատվաստումային տուրիզմը նորություն է եղել նաեւ Զբոսաշրջության կոմիտեի համար։ Գործընթացն ունի իր դրական եւ բացասական կողմերը, որոնք մասնագետները դիտարկում են։  Անդրադառնալով հանրային տարբեր հարթակներում քննարկվող այն հարցին, թե պատվաստանյութերի համար պետք է որոշակի գումար սահմանել, Այվազյանը հայտնեց, որ այս հարցն ավելի շատ Առողջապահության նախարարության որշելիքն է, Կոմիտեն այս առումով ասելիք չունի։ «Եթե հարցը դիտարկենք զբոսաշրջության տեսանկյունից, ապա լավագույնը անվճար տրամադրումն է, քանի որ այդ դեպքում զբոսաշրջիկների հոսքը մեծ է։ Երբ սահմանում ես որոշակի վճար, ապա սահմանափակումներ ես մտցնում։ Հիմա օրերի առումով կա սահմանափակում, որը որոշակիորեն ազդում է հոսքի վրա, նույն կերպ նաեւ վճարը կարող է ազդել, բայց այդ նույն վճարն էլ շատ տարակուսելի է՝ ի՞նչ վճար դնել, որքա՞ն գումար սահմանել, որպեսզի այն արդարացված լինի։ Շատ հաճախ կային հաշվարկներ, որ ավելի օգուտ է, որ զբոսաշրջրիկը գա այստեղ, գումար ծախսի, քան վճար սահմանվի։ Նաեւ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը՝ անվճար տարբերակն ավելի ձեռնտու է, ուղղակի պետք է հասկանալ, թե ինչպես պետք է անել, որ կարգավորվեն հոսքերը։ Այս ուղղությամբ էլ աշխատանք տարվում է, քանի որ ԱՆ-ն արդեն որոշակի համակարգ է մշակել, եւ կա արդեն էլեկտրոնային տոմսի հնարավորություն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ Փորձագետի դիտարկմամբ՝ սահմանված ցենզն էլ ունի իր բացատրությունը եւ կարիք չկա այն շատ շահարկել, իսկ բացատրությունն այն է, որ Հայաստանում դեռ կա պատվաստանյութերի քանակների խնդիր, երբ այդ խնդիրը լուծվի, հնարավոր է՝ ժամկետն իջեցվի։ «Հիմա առաջնայինը Հայաստանի համար իր քաղաքացիներին պատվաստելն է: Միայն պատվաստումային տուրիզմը չէ շարժիչը, մեր հիմանկան նպատակը դա չէ, այլ այն, որ մենք ապահովենք մեր քաղաքացիների անվտանգությունը եւ, իհարկե, ինչքան շատ պատվաստվեն, այնքան Հայաստանը ավելի հետաքրքիր կդառնա զբոսաշրջիկների համար, քանի որ նաեւ ավելի անվտանգ կլինի։ Անվճար պատվաստանյութերի տրամադրումը մի ձեւ է խթանելու, բայց միակ ու հիմնական ձեւը չէ»,- հավելեց Այվազյանը։  Այն հարցին, թե ընդհանուր առմամբ ի՞նչ դրական ազդեցություն ունեցավ պատվաստանյութերի հայտնվելը զբոսաշրջության մեջ, Այվազյանը նշեց, որ պատվաստումների դրական կողմն այն է, որ շատ երկրներ իրենց սահմանափակումները թեթեւացրել են, հատկապես եվրոպական երկրները, որոնք երկար ժամանակ փակ մնացին, բայց պատվաստանյութերն ինչ-որ չափով հնարավորություն տվեցին, որ այդ սահմանափակումները թեթեւացվեն։ «Օրինակ՝ նույն Անգլիան բոլոր սահմանափակումները հանել է, որովհետեւ պատվաստված է իր բնակչության, եթե չեմ սխալվում, 70 տոկոսից ավելին։ Այսինքն՝ դրական տեղաշարժ կա, եւ դրանով է պայմանավորված, որ հիմա ակտիվ պատվաստումային քաղաքականություն է տարվում, որովհետեւ հասկանալի է, որ, ցավոք սրտի, կորոնավիրուսը չի վերացել եւ շարունակելու է իր գործը, հիմա էլ նոր շտամների ի հայտ գալը բացասական է ազդում զբոսաշրջության վրա»։  Ասպրամ Փարսադանյան
16:13 - 29 հուլիսի, 2021