էդուարդ Աղաջանյան

2012թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան, 2016թ.՝ նույն համալսարանի մագիստրատուրան: Ֆինանսական ակտիվների կառավարման մագիստրոս:

2009-2010թթ. աշխատել է Մոնակոյի Ալբերտ 2-րդ  արքայազնի հիմնադրամի գիտական գծով տնօրենի օգնական: 2011թ.՝ «Մերիլ Լինչ» հիմնադրամի ֆինանսական հարցերով խորհրդականի օգնական: 2012 – 2016թթ. զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ: 2018թ. աշխատել է «HSBC» բանկի ռիսկերի կառավարման մասնագետ: 2018-2021թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2018թթ. եղել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2018թ. մայիսի 10-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: 2021 թվականի հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Վարչապետը Նիդերլանդներում է երկօրյա պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդներ: Հայաստանն ու Նիդերլանդներն այս տարի նշում են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեցին Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Մայիսի 11-ին նախատեսվում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի հետ: Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում ներկա կգտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանականում Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Հաագայի Խաղաղության պալատ (Արդարադատության միջազգային դատարանի կենտրոնակայան և Մշտական միջնորդ դատարանի նստավայր), Նիդերլանդների խորհրդարանում կհանդիպի Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:
19:35 - 10 մայիսի, 2022
Այն, ինչ մենք տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է․ Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմության բողոքի ակցիաների մասին

Այն, ինչ մենք տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է․ Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմության բողոքի ակցիաների մասին

Այն, ինչ այսօր տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է, որում նաև ներգրավված են անձինք, ում հետագիծն այլ բան ենթադրելու տեղիք չի տալիս։ ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Այսօրվա, այսպես կոչված, անհնազանդության ակցիաները ոչ այլ ինչ են, քան կրկնօրինակում 2018-ի իրապես համաժողովրդական շարժման տակտիկական լուծումներով համեմված կամ ամբողջությամբ դրանցով պայմանավորված գործողություններ, որոնք ամբողջությամբ բովանդակազուրկ են։ 2018 թ․ կար օբյեկտիվ հանրային դժգոհություն, որը պայմանավորված էր օբյեկտիվ խնդիրներով, որոնք կուտակված էին 20 և ավելի տարիների ընթացքում, իսկ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, միանշանակ աթոռակռիվ հիշեցնող և որևէ նոր բովանդակություն չառաջարկող գործընթաց է, որում նաև ներգրավված են անձինք, ում հետագիծն այլ բան ենթադրելու տեղիք չի տալիս»,- ասաց Աղաջանյանը։ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ մինչ օրս որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ չի պատասխանել հետևյալ հարցին՝․ «Եթե դուք լինեիք իշխանություն թե՛ նախքան պատերազմը, թե՛ պատերազմից հետո, որո՞նք կլինեին ձեր քայլերը։ Ես ընդամենը մեկ անգամ ԳԵղամ Մանուկյանի կողմից լսել եմ մոտավորապե հետևյալ պատասխանը, որ մենք չեն անի սա, չենք անի երկրորդը, չենք անի երրորդը։ Հաջորդ հարցը վերաբերում է հետևյալին՝ իսկ ի՞նչ կանեք դուք՝ գալով իշխանությանը։ Հարցի պատասխանը անփոփոխ է՝ մենք չեն անի սա, չենք անի երկրորդը, չենք անի երրորդը»։ Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Հետևելով վերջին օրերին ընդդիմադիր շարժման հարթակից հնչող ելույթներին՝ ես կարող եմ մի քանի արձանագրում անել․ Առաջինը և կարևորագույնը ընդդիմադիրների մոտ որևէ նոր բովանդակության իսպառ բացակայությունն է։ Որևէ նոր օրակարգ, որևէ նոր առաջարկություն, որևէ նոր պատճառ, որի համար ժողովուրդը պետք է ատքի կանգնի՝ ընդդեմ մեր իշխանության, ոտքի կանգնի որպես ընդդիմադիրների կողմնակից և ընդհանրապես նոր քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվի, ուղղակի գործնականում չկա»։ Անդրադառնալով ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից բռնության դեպքերին՝ Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Ես կարծում եմ և վստահ եմ, որ բոլոր նման դեպքերը օբյեկտիվ քննության կարժանանան։ Ինչ վերաբերում է Ոստիկանության գործունեության ընդհանուր գնահատականին, ես կիսում եմ իմ գործընկերների գնահատականը, որ ընդհանուր առմամբ, Ոստիկանությունը պրոֆեսիոնալ կերպով կարողացել է իր առաջ դրված խնդիրը լուծել՝ մասնավորապես ապահովելով ակցիայի մասնակիցների անվտանգությունը մի կողմից, զուգահեռաբար նաև այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը բավականին բարձր մակարդակով իրականացվել է Ոստիկանության կողմից։ Էդուարդ Աղաջանյանը անդրադարձավ նաև հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել նշանակում է ճանաչել Արցախն էլ Ադրբեջանի կազմում․  «Մենք ևս Արցախի հարցը տարանջատում ենք և մշտապես տարանջատել ենք ձեր կողմից նշված հարցից։ Հայաստանը մշտապես հանդես է եկել հետևյալ դիրքորոշումից, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել Հայաստանի համար։ Հայաստանը իր դիրքոշումն այս հարցում չի փոխել։ Հետևաբար, Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է լինել ՀՀ համար արցախցիների ինքնորոշման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարց և ոչ երբեք տարածքային վեճ Ադրբեջանի հետ»,- ասաց Աղաջանյանը։ Անդրադառնալով Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Բրյուսելը յուրացնում է Հայաստան-Ռուսաստան- Ադբեջան համաձայնությունները, Աղաջանյանը նշեց․ «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն անհանգստացած է այդ գործընթացով։ Ես տեղյակ եմ, որ վարչապետը բավականին հաճախ հեռախոսազանգեր է ունենում Ռուսաստանի նախագահի հետ, ԵԽ նախագահն է նաև շփվել Ռուսաստանի նախագահի հետ հենց նույն թեմայի վերաբերյալ։ Եվ հետևաբար, որակել այդ հայտարարությունը որպես անհանգստություն կամ անհանգստության արտահայտում, կարծում եմ՝ այդքան էլ տեղին չէ։ Կարծում եմ՝ Ռուսաստանը ևս պետք է շահագրգռված լինի, որ այն հարցերը, որոնք ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով վերջիններիս միջնոդությամբ չի ստացվում լուծել, կամ դրանց լուծումը դանդաղում է, եթե որևէ երրորդ կաղմի միջնորդությունն աջակցում է այդ խնդիրների լուծմանը, դա ձեռնտու է առաջին հերթին նաև Ռուսաստանին»։ Աղաջանյանը անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող գերիների հարցին․ «Մենք չենք մոռացել գերիներին․ թե՛ ԱԺ-ում՝ բոլոր հանդիպումների ժամանակ, թե՛ միջազգային կառույցներում՝ բոլոր հանդիպումների ժամանակ, գերիների հարցն առաջնային կարևորության հարց է, որը մշտապես դրվում է մեր գործընկերների սեղանին»։
20:30 - 03 մայիսի, 2022
Հայկական կողմը կտրանականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը․ Աղաջանյան
 |civilnet.am|

Հայկական կողմը կտրանականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը․ Աղաջանյան |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չենք տեսնում․ ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»,- նշեց Աղաջանյանը։ Հարցադրմանը, թե ո՞րն է Թուրքիայի նպատակը, ժամանա՞կ ձգել, Աղաջանյանը պատասխանեց, որ Թուրքիային ձեռնտու է լինել այս խոսակցության մեջ։ Արշալույս Մղդեսյանի հարցին, թե ինչ էր նշանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ օրերս արած հայտարարությունը սահմանների վերաճշգրտման վերաբերյալ, Աղաջանյանը պատասխանեց, որ նման ակնարկ եղել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը շեշտեց՝ «այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ»։ «Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»,- ասաց Աղաջանյանը։
15:59 - 03 մայիսի, 2022
Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԽԽՎ-ում

 Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: Աղաջանյանը իր ելույթում նշել է, որ ուկրաինական ճգնաժամը և դրա հումանիտար հետևանքներն  այս պահին չափազանց կարևոր են Եվրոպայի խորհրդի համար՝ հավելելով, որ ինչպես կարելի էր ակնկալել, Ադրբեջանն օգտվեց միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից՝ ձեռնարկելով բացահայտ գործողություններ՝ խախտելով Մարդու իրավունքների ևհիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան։ «Մասնավորապես՝ հիմք ընդունելով Կառավարության պահանջը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոցներ՝ կոչ անելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն խաղաղ բնակչության Կոնվենցիայով ամրագրված երաշխիքների նկատմամբոտնձգություններին , ինչպես նաև կոչ անելով հարգել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպականկոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները։ Չնայած վերոգրյալին, նույնիսկ Դատարանի միջանկյալ միջոցներից հետո Ադրբեջանը շարունակել է խախտել Կոնվենցիայով ստանձնածիր պարտավորությունները։ Որպես այդպիսին՝ 2022 թվականի փետրվարից ադրբեջանական զինուժը շարունակաբար ահաբեկել են Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ֆիզիկական սպառնալիքի և հոգեբանականճնշման տարբեր հանցավոր գործողությունների միջոցով, ինչպես նաև բարձրախոսներով ուղիղ, սպառնացող և վախեցնող հայտարարություններով՝ ուղղված խաղաղ բնակչությանը։ Պարբերաբար հնչող հայտարարություններում սահմանամերձբնակչությանը կոչեր են արվում դադարեցնել հողագործությունը և լքել իրենց տները, հակառակ դեպքում՝ սպառնում են ընտանիքներին ֆիզիկական ոտնձգություններով»,- ասել է Աղաջանյանը: Նա հավելել է, որ նույն ժամանակահատվածում մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղում գազամատակարարումը դադարեցվել է՝ ավելի քան 150,000 մարդ թողնելով առանց ջեռուցման, շուրջ 1,5 մետր բարձրության ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում։ «Միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանը մարտի 19-ին վերականգնել է գազի մատակարարումը, սակայն այն նորից դադարեցրել 2 օր անց։ Հարգելի գործընկերներ, վերոգրյալը էթնիկական զտման դասական օրինակ է։ Եվ մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, փաստացի Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից։ Այդուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում ՀարավայինԿովկասում խաղաղության օրակարգին և տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը։  
13:58 - 26 ապրիլի, 2022
Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է․ Էդուարդ Աղաջանյան

Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է․ Էդուարդ Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի գործողություններին։ Վերջինս Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանության առջև հավաքված հայերի բողոքներին պատասխանել է «գորշ գայլերի» նշանով։  «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,- գրել է Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում։
20:18 - 24 ապրիլի, 2022
Երբ խոսում են նշաձողի իջեցումից, սա թերևս ոչ թե և ոչ այնքան նշաձողի իջեցում է, այլ տոնայնության և դիրքավորման փափկեցում․ Էդուարդ Աղաջանյան

Երբ խոսում են նշաձողի իջեցումից, սա թերևս ոչ թե և ոչ այնքան նշաձողի իջեցում է, այլ տոնայնության և դիրքավորման փափկեցում․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձել է ապրիլի 13-ին կառավարության 2021 թ․-ի կատարողական զեկույցի քննարկմանը  Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի որոշ շեշտադրումների։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի միջազգային հանրությունը ՀՀ-ից պահանջում է Արցախի կարգավիճակի համար սահմանած նշաձողը իջեցնել, Աղաջանյանն ասաց․ «Խոսքը մի նշաձողի մասին է, որի շուրջ միջազգային հանրությունը առաջարկում է կոնսոլիդացնել վերջիններիս դիվանագիտական և քաղաքական պոտենցիալը՝ ի նպաստ Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծման, և սա իրականում կարևորագույն հանգրվան է՝ հաշվի առնելով, որ վերջին 30 տարիների ընթացքում, ըստ էության, հայկական կողմը որևէ կերպ չի կարևորել կամ միգուցե կարևորել է, բայց քաղաքական կամք չի ցուցաբերել, այնուամենայնիվ, համաձեյնեցնել այն դիրքորոշումը կամ եթե կուզեք այն կարմիր գծերը միջազգային հանրության, հետևաբար և ամբողջ աշխարհի ընկալման հետ»։ 30 տարի անց պատերազմ ունենալու պատճառներից մեկը, Աղաջանյանի խոսքով, այն էր, որ բանակցությունները մտել էին փակուղի՝  հաշվի առնելով, որ երկու կողմերը որևէ կերպ պատրաստ չէին իջեցնել այն նշաձողը, որը նախանշել էին դեռևս կոնֆլիկտի սկզբից։ «Հայաստանի պարագան, ի տարբերություն Ադրբեջանի, այս տարիների ընթացքում եղել է բանակցությունների բացասական կողմում այն առումով, որ, ըստ էության, հայկական կողմը եղել է դիվանագիտական լուսանցքում կամ դիվանագիտական մեկուսացման մեջ։ Սա նշանակում է, ըստ էության, որ այն հիմնարար խնդիրները և խնդրո առարկա հարցերի վերաբերյալ դիրքորոշումներում միջազգային հանրությունը, ըստ էության, ամբողջապես կիսում էր Ադրբեջանի դիրքորոշումները, մասնավորապես ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում ՝ նաև  ռեզուլյացիաներով, ՄԱԿ-ի 4 բանաձերը՝ որպես օրինակ»։ Աղաջանյանի խոսքով՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի ավելի հայանպաստ լուծում ստանալու համար պարտավոր են անել առավելագույնը, որպեսզի ՀՀ-ի դիրքորոշումները հնարավորինս ընկալելի և ընդունելի լինեն միջազգային հանրության համար․ «Եվ որպեսզի մենք վերջապես այդ դիվանագիտական մեկուսացումից դուրս գանք, որում եղել ենք վերջին գրեթե 30 տարիների ընթացքում այս կոնֆլիկտի համատեքստում։ Մենք համարում ենք, որ սա կարևորագույն լծակ է և կարևորագույն միջոց, որով հնարավորինս հայանպաստ լուծման կարելի է հասնել այս կոնֆլիկտի հանգուցալուծման համատեքստում»։ Դիտարկմանը, որ նախկինում կարգավիճակի հարց քննարկվել է, Աղաջանյանն ասաց․ «Ի պատասխան  Ադրբեջանի կողմից առաջարկված 5 կետանոց օրակարգային կետերի, որը հանդիսանում է առաջարկ կամ հիմք դրա հետագա խաղաղության բանակցությունների սկզբի դրման համար, ահա այդ 5 կետանոց առաջարկին հայկական կողմը լրացնող առաջարկ է ուղարկել Ադրբեջանին, որտեղ այդ թվում ներառված է Արցախի կարգավիճակի և Արցախի ժողովրդի իրավուքների իրացման հարցերը, հետևաբար մենք այս համատեքստում որևէ փոփոխության կամ առնվազն կտրուկ փոփոխությունների չենք գնում և Արցախի կարգավիճակի հարցը մնում է օրակարգում, այլ բան, թե կարգավիճակ թե իրավունքներ, որտեղ է առաջնահերթությունը»։ Էդուարդ Աղաջանյանը նաև Նիկոլ Փաշինյանի ելույթի ևս մի հատված հիշեցրեց․  «Կհիշեք, որ վարչապետի ԱԺ-ի վերջին եւլույթում արտահայտվեց հետևյալ միտքը, որ մենք պետք է կարգավիճակի առաջնահերթությունը փոխարինենք, ըստ էության, իրավունքների իրացման նպատակով։ Բովանդակությունն եմ ասում։ Իմ կողմից որպես դիտարկում այս ձևակերպմանը կարող եմ ասել հետևյալ, որ այս ձևակերպումը, ըստ էության, ամբողջությամբ արտացոլում և արտահայտում է այս տարիների ընթացքում բանակցությունների սեղանի շուրջ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, որովհետև երբ մենք խոսում ենք Արցախյան հիմնախնդրի մասին և մշտապես շեշտում ենք, որ սա երբևէ տարածքային վեճ չի եղել և եղել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր։ Իմ ընկալումը բառիս բուն և ուղիղ իմաստով իջեցման մասին չէ, սա ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է եղել մշտապես»։ Աղաջանյանն ասաց՝  երբ խոսում են նշաձողի իջեցումից, սա թերևս ոչ թե և ոչ այնքան նշաձողի իջեցում է, այլ տոնայնության և դիրքավորման փափկեցում։ «Սա բովանդակային առումով գրեթե որևէ կերպ չի փոխում այն նպատակները, որոնք ՀՀ-ն ու հայ ժողովուրդը ունեցել է այս կոնֆլիկտի համատեքստում»։
15:41 - 15 ապրիլի, 2022
ՀՀ վարչապետի ելույթում Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս լինելու մասին որևէ ձևակերպում չի եղել. Էդուարդ Աղաջանյան |armenpress.am|

ՀՀ վարչապետի ելույթում Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս լինելու մասին որևէ ձևակերպում չի եղել. Էդուարդ Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Արցախի հարցի որևէ լուծում, որի հետևանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար: Այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանական ճեպազրույցում: Պատգամավորը, նախ անդրադառնալով Արցախի ԱԺ-ի նախորդ օրն արած հայտարարությանը, վստահեցրեց. «Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել: Եվ բնական է, որ այս գործընթացի կարևորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է»: Հայտարարության առնչությամբ պատգամավորը նշում է՝ կարող է ընդամենը ենթադրել, որ Արցախի գործընկերները լավ չեն հասկացել ՀՀ վարչապետի ելույթի բովանդակությունը՝ կրկին շեշտելով, որ որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել, ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը: «ՀՀ-ի համար Արցախյան հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել, եղել է արցախցիների, արցախահայության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու, այսինքն՝ իրավունքի իրացման խնդիր: Հետևաբար, մեզ համար, ըստ էության, կարգավիճակը մշտապես եղել է միջոց այս իրավունքներն իրացնելու համար: ՀՀ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ մշտապես եղել է անփոփոխ»,-ասաց պատգամավորը: Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու հարցին՝ Աղաջանյանը պարզաբանեց. «Խոսքն առաջին հերթին այն նշաձողի մասին է, որի արդյունքում կապահովվի ՀՀ-ի շուրջ միջազգային հանրության այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում առնվազն հայանպաստ լուծումը կդառնա առավել հավանական: Մենք ունենք 30 տարվա բանակցային փորձ, որի ընթացքում մենք ունեցել ենք որոշակի նշաձող, և այդ թվում պայմանավորված դրանով, ՀՀ-ն այդ 30 տարիների ընթացքում, ըստ էության, եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ, դրա պայմաններում, որի հետևանքները, կարծում եմ, բոլորս տեսնում ենք հընթացս, նաև տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո: Կարծում եմ՝ ժամանակն է հետևություն անել մեր սխալներից, շարժվել իրատեսական նկատառումներով»: Անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանի կազմում լինելն անընդունելի է՝ Աղաջանյանը շեշտեց, որ ՀՀ վարչապետի ելույթում Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս լինելու մասին որևէ ձևակերպում չի եղել:   Անդրադառնալով Արցախի հնարավոր կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Աղաջանյանը վստահեցրեց. «Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ՝ պետք է, որ ընդունելի լինի բոլորի համար՝ առաջին հերթին արցախցիների համար: Պայմանն այն է, որ եթե արցախցիների համար դա ընդունելի է, ենթադրում եմ, որ ՀՀ քաղաքացիների և Հայաստանի համար դա ևս ընդունելի է: Խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, որի առկայության պայմաններում ենթադրվում է, որ արցախցիները չեն ուզենա լքել Արցախը: Հակառակ պարագայում այն լուծումը, որ կառաջարկվի, բնականաբար չի լինի ՀՀ շահերին համապատասխան, ոչ էլ արցախցիների: Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող լինել ընդունելի Հայաստանի Հանրապետության համար»:  Ըստ նրա՝այդ իրատեսական շարժառիթներով ու նկատառումներով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները կարևոր են համարում միջազգային հանրության հետ նույն մակարդակի, նույն գծի վրա լինելն այս հարցում: Պատգամավորը սա չափազանց կարևոր պայման համարեց, որպեսզի հարցը լուծվի առավել բարենպաստ ձևով: Հիշեցնենք, որ Փաշինյանը ապրիլի 13-ին հայտարարել է, որ միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար: «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»,- նշել է նա: Փաշինյանի խոսքով` այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգը այլընտրանք չունի:
12:03 - 15 ապրիլի, 2022
Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու․ Աղաջանյան
 |azatutyun.am|

Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու․ Աղաջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու ու քննարկվելու, վաղը Բրյուսելում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ հայտնում է Ազգային ժողովի արտաքին հարբերությունների հանձնաժողովի ղեկավարը։ «Իհարկե այն ֆոնը, որը որ նախորդում է այս հանդիպմանը, լավագույնը չէ, մեղմ ասած, և, բնականաբար, այդ հանդիպման ընթացքում պետք է շատ ցավոտ և սուր հարցեր դրվեն սեղանին, և կողմերը փորձեն այդ սուր կետերը հարթել և փորձել առաջ շարժվել, որը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։ Փաշինյան-Ալիև հանդիպումը վաղը տեղի է ունենալու վերջին շաբաթների Արցախում խիստ լարված մթնոլորտի ֆոնին․ ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունները, ներխուժել էր խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Բացի այդ Բաքուն մինչ օրս չի արձագանքել խաղաղության բանակցություններում նաև Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու և այս հարցով Մինսկի խմբին դիմելու՝ Հայաստանի առաջարկը։ Ավելի վաղ Երևանը Բաքվի՝ միամյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկը համարել էր ընդունելի՝ նշելով, սակայն, որ Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերն ամբողջական չեն և պետք է լրացվեն։  
16:56 - 05 ապրիլի, 2022
Էդուարդ Աղաջանյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները

Էդուարդ Աղաջանյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 30-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:  Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների զարգացման հարցում: Քննարկվել են խորհրդարանների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կողմերն ընդգծել են ԱԺ Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական խումբ ունենալու անհրաժեշտությունը: Խոսելով երկու երկրների փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման մասին՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ համագործակցության զարգացման զգալի ներուժ է տեսնում մի շարք ոլորտներում: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքում ՀՀ-Նիդերլանդներ համագործակցությանը: Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները դատապարտող բանաձևերի ընդունման համար: Հանձնաժողովի նախագահը կարևորագույն խնդիր է համարել հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք: Նիկո Սխերմերսը ևս կարևորել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Ընդգծվել է խորհրդարանական հարթակում մի շարք ծրագրերի իրականացումը՝ ուղղված խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի լիարժեք օգտագործմանը:
18:20 - 30 մարտի, 2022
Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչին՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ

Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցչին՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ

Քիչ առաջ նամակ եմ հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիկսենին։ Նամակում նկարագրել եմ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած սողացող պատերազմի վերջին օրերի գործողությունները և գազի մատակարարման խափանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։ Այս մասին հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:   Միջազգային խորհրդարանական գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչդեռ միջազգային հարթակներում Ադրբեջանը հանդես է գալիս Հարավային Կովկասում իբրև թե խաղաղության հաստատման դիրքերից, գործողությունների մակարդակում Ադրբեջանը շարունակում է հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որպես նպատակ ունենալով ամբողջությամբ հայաթափել Արցախը։   Ընդգծել եմ միջազգային հանրության կողմից ստեղծված իրավիճակին արագ արձագանքի և Ադրբեջանին անհապաղ զսպելու կարևորությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցված և վերջնական կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։
14:34 - 26 մարտի, 2022
Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը. Էդուարդ Աղաջանյան

Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ հատկապես ՀՀ անկախության ձեռք բերումից հետո բազմաթիվ հարցերում մեր երկրին ու հայ ժողովրդին մշտապես աջակցելու համար: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձևերն ու կոչերը: Խոսելով երկկողմ փոխգործակցությունից` կողմերը փաստել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված` «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Որպես ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ` Էդուարդ Աղաջանյանը արժևորել է բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության զարգացումը: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը, ինչպես նաև Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրակարգային կարևորագույն խնդիրներից է ռազմագերիների և այլ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք, որը մարդասիրական խնդիր է: Դեսպանը վերահաստատել է, որ երկու երկրների իշխանությունների միջև առկա է արդյունավետ երկխոսություն: Անն Լույոն խոսել է խորհրդարանների միջև համագործակցության խորացման կարևորության մասին, բարձր գնահատել Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը:
15:56 - 25 մարտի, 2022
Էդուարդ Աղաջանյանը ՌԴ-ից ակնկալում է գործնական արդյունք՝ փարատելու հանրության շրջանում որոշ կասկածները

 |armenpress.am|

Էդուարդ Աղաջանյանը ՌԴ-ից ակնկալում է գործնական արդյունք՝ փարատելու հանրության շրջանում որոշ կասկածները |armenpress.am|

armenpress.am: Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Ռուսաստանի հետ հարաբերվելու կամ համագործակցելու հնարավորությունները սպառված չեն և գործնականում աշխատանքները շարունակվում են: Մարտի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Առնվազն սպառված չի ՌԴ խաղաղապահների արդիականությունը վերջիններիս պատասխանատվության ներքո գտնվող տարածքում: Եվ, կարծում ենք, որ վերջիններիս հետ հնարավոր է, այնուամենայնիվ, լուծումներ գտնել և հասնել այն կետին, որպեսզի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից բխող պարտավորվածությունները բոլոր կողմերը իրականացնեն, այդ թվում` ՌԴ խաղաղապահները»,- ասաց Աղաջանյանը: Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունը որևէ ազդեցություն գործնականում չի ունենում, Աղաջանյանն ասաց, որ , առնվազն սոցիալական ցանցերին հետևելով,  տպավորություն ունի, որ հանրության բավականին լայն շերտերի մոտ որոշ կասկածներ կան այդ գործընթացների հետ կապված: «Այդ թվում նաև կան հարցեր և հարցադրումներ առ այն, թե արդյոք հնարավոր է, որ սա տեղի է ունենում ադրբեջանցիների և խաղաղապահների միջև որոշակի պայմանավորվածությունների արդյունքում: Ես անձամբ չէի ուզի այդպես կարծել և որևէ հիմք կամ նույնիսկ ցանկություն չունեմ այդ ուղղությամբ մտածել, բայց ,կարծում եմ, որ սա ևս մի խնդիր է, որը պետք է փարատվի մեր ռուս գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների գործադրման արդյունքում, որի հետևանքով ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր և այս լարվածությունը կնվազի: Դրա արդյունքում ,կարծում եմ, որ մեր հանրության ընկալումները կփոխվեն և նշվածս կասկածները կամ մտավախությունները կփարատվեն»,- ընդգծեց Աղաջանյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
15:46 - 25 մարտի, 2022
Տարածքը խաղաղապահների պատասխանատվության գոտում է, ակնկալում ենք հստակ պատասխան ՌԴ-ից. Էդուարդ Աղաջանյան

 |armenpress.am|

Տարածքը խաղաղապահների պատասխանատվության գոտում է, ակնկալում ենք հստակ պատասխան ՌԴ-ից. Էդուարդ Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտում. Աղաջանյանն ընդգծեց՝  ակնկալում են ռուս գործընկերներից հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում են այդ իրադարձությունները տեղի ունեցել: Մարտի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ  Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացում է արցախահայության իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու քաղաքականություն, և տեղի ունեցողը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորում է, որին ականատես ենք լինում հակամարտության մեկնարկից ի վեր: «Վերջին շրջանում` հետպատերազմյան ժամանակահատվածում, այս գործընթացը ձեռք է բերել առանձնահատուկ և գործնական կոնկրետ տեսք, որի մասին Հայաստանի Հանրապետության իշխանությունները բազմիցս տեղեկացրել են և ահազանգել են միջազգային հանրությանը: Այս գործընթացի գնահատականը բազմիցս տրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, վարչապետի կողմից և նաև Ազգային ժողովի պատգամավորների և, մասնավորապես, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների կողմից»,- շեշտեց Աղաջանյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընդգծեց`Ադրբեջանը հերթական անգամ խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: «Տվյալ պարագայում խոսքը այն կետի մասին է, որ կողմերը պարտավորվում են դադարեցնել ռազմական գործողությունները, մնալ իրենց զբաղեցրած դիրքերում և այդ սահմանագծով ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեին, որոնք  տեղակայվել են»,- հավելեց Աղաջանյանը: Էդուարդ Աղաջանյանը ուշադրությունը հրավիրեց մի կարևոր հանգամանքի վրա ` խոսքը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում գտնվող տարածքի մասին է: «Այստեղ մեր հիմնական հարցը և աշխատանքը տվյալ պարագայում մեր ռուս գործընկերների հետ է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև փաստացի առաջխաղացման հետևանքով  ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն՝ շրջանցել են նրանց: Կրկնում են, որ սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ մեր ռուս գործընկերներից, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա: Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի և ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան այն ելման դիրքերից, որտեղից այդ առաջխաղացումը տեղի է ունեցել»,- ասաց Աղաջանյանը:  
15:15 - 25 մարտի, 2022
Կարծում եմ՝ պետք է այդ գործընթացը քննարկվի․ Աղաջանյանը՝ ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդն անվտանգ ապրի

Կարծում եմ՝ պետք է այդ գործընթացը քննարկվի․ Աղաջանյանը՝ ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդն անվտանգ ապրի

Գլխավոր լուսանկարը՝ Ազգային ժողովի Մենք տարբեր առիթներով հայտարարել ենք․ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է դեռևս 1991 թվականին՝ Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծման մասին որոշումը, որտեղ կողմերը իրար տարածքային ամբողջականությունն ամբողջությամբ ճանաչում են։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ից Հայաստանին ներկայացված առաջարկների փաթեթին, մասնավորպես՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցին։ «Եվ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքների նկատմամբ որևէ հավակնություն չունի և երբևէ չի ունեցել։ Եվ առհասարակ Արցախի հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել Հայաստանի համար, այլ առաջին հերթին և միայն Արցախի բնակչության՝ իրենց հողում և իրենց ծննդավայրում ապրելու իրավունքի իրացումն է»,-նշել է Աղաջանյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից որևէ նոր առաջարկ Հայաստանի կողմից չկա։ Հարցին՝ այսինքն համաձա՞յն եք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Աղաջանյանը պատասխանեց․ «Մենք կարծում ենք, որ դա՝ որպես նախապայման, նույնիսկ իմաստ չունի առաջադրել Հայաստանի առաջ, որովհետև դա արդեն կայացած փաստ է»։ Իսկ հարցին, թե ինչ տարածքներ նկատի ունի, երբ ասում է, որ Հայաստանը նկրտումներ չունի Ադրբեջանի տարածքների նկատմամբ, պատասխանեց․ «Խոսքը Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված հինգ կետերից մեկն է։ Դրա վերաբերյալ Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է, մասնավորապես՝ որ արդեն իսկ այդ գործընթացն իրականացված փաստ է»։ Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը մեկ անգամ չէ հայտարարել, որ Ադրբեջանի տարածք է ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Աղաջանյանը պատասխանեց․ «Մեր դիրքորոշումն այդ դիտարկմանը ևս արձագանքում է և փակում է հարցը հետևյալ համատեքստում․ Արցախի տարածքը մենք երբևէ․․․ Կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ երբևէ Հայաստանը որևէ նկրտում չի ունեցել, և խոսքը Արցախի հայ բնակչության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքի մասին է»։  Նրա խոսքով՝ կոնֆլիկտի համատեքստը՝ սկսած 1990-ականներից, սա է եղել։  Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդն անվտանգ ապրի, Աղաջանյանը պատասխանեց․ «Դա, ես կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի, և վերջնական կարգավիճակին հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։ Իսկ ճշտող հարցին, թե արդյոք երբ ասում է, որ Հայաստանն Արդբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է, նկատի ունի Արցախն էլ Արդեջանի կազմո՞ւմ, Աղաջանյանը պատասխանեց․ «Ես նկատի ունեմ, որ Արցախը, ես կուզեի՝ այդ հարցերը տարանջատեինք այնուամենայնիվ։ Որպեսզի տարընթերցում չլինի, ուզում եմ շատ հստակ տարանջատենք երկու բան․ գոյություն ունի Արդբեջանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, որի ամբողջականությունը Հայաստանը ճանաչել է դեռևս 90-ականների սկզբին։ Գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ՝ ԼՂԻՄ տարածք, որը դեռևս Սովետական ժամանակներից ունեցել է որոշակի ինքնավարություն։ Եվ խնդիրը ի հայտ է եկել այս տարածքում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ ազգային պատկանելիությունից բխող կոնկրետ գործողությունների հետևանքով»։  Աղաջանյանի խոսքով՝ դա վերածվել է լայնամասշտաբ պատերազմի, և դրա հետևանքները մենք ապրում ենք այսօր։
17:25 - 15 մարտի, 2022
Ադրբեջանական կողմը տրամադրված չէ սկսելու երկաթուղիների վերականգնումն ու կառուցումը․ Աղաջանյան |azatutyun.am|

Ադրբեջանական կողմը տրամադրված չէ սկսելու երկաթուղիների վերականգնումն ու կառուցումը․ Աղաջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանական կողմը որևէ կերպ տրամադրված չէ սկսելու երկաթուղիների վերականգնման և կառուցման գործընթացը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ վկայակոչելով Ադրբեջանի հետ ունեցած գրագրությունները։ Աղաջանյանը շեշտեց՝ այժմ ադրբեջանական կողմը հայտարարությանը հակասող դիրքորոշում է որդեգրել, թե ամբողջ գործընթացը պետք է մեկ փաթեթի շրջանակում դիտարկել՝ ավտոճանապարհը և երկաթուղին միաժամանակ պետք է բացվեն, ինչն, ըստ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, ուղիղ հակասում է այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել այդ թվում՝ երրորդ կողմի ներկայությամբ։ «Երբ եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի միջև, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջին հերթին գործընթաց կսկսվի երկաթուղիների վերականգնման և կառուցման հետ կապված, որի վերաբերյալ կար փոխադարձ համաձայնություն։ Այս գործընթացը որևէ տեղ չի հասել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը ուղիղ այդ հայտարարությանը հակասող դիրքորոշում է որդեգրել այս պահին, և գործնականում մեր գրագրության արդյունքում պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը որևէ կերպ տրամադրված չէ այդ գործընթացը սկսել, և, հակառակը, այս պահին պարզվում է, որ իրենց դիրքորոշումը կայանում է նրանում, որ ամբողջ գործընթացը պետք է մեկ փաթեթի շրջանակում լուծվի՝ և՛ ավտոճանապարհը, և՛ երկաթուղին միաժամանակ, ինչն ուղիղ հակասում է այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել այդ թվում՝ երորրդ կողմի ներկայությամբ», - ասաց Աղաջանյանը։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նկատեց՝ հաճախ առանձին հանդիպումներում, որոնց ներկա են գտնվում նաև երրորդ կողմերը, Ադրբեջանի կողմից հնչում են դիրքորոշումներ, հայտարարություններ, պատկերացումներ, որոնք ուղիղ հերքվում են հետագայում պաշտոնական հայտարարությունների տեսքով։ «Սա, բնականաբար, առնվազն չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը և բովանդակային քննարկմանը և հարցերի լուծմանը», - եզրափակեց Աղաջանյանը։ Հարցազրույցն ամաբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
15:11 - 15 մարտի, 2022