Էդվարդ Հովհաննիսյան

ՀՀ ՊԵԿ նախագահ։ Ծնվել է 1983 թվականի հունվարի 10-ին։

1990-2000թթ. սովորել է Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոցում, Արմավիրի վարժարանում։ 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի աստիճան։

07.2009-10.2010թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արմավիրի տարածքային հարկային տեսչությունում՝ որպես առաջատար մասնագետ-իրավաբան, իրավաբանական և հարկադիր գանձումների խմբի առաջատար մասնագետ։ 10.2010-12.2013թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությում՝ որպես 1-ին բաժնի հետաքննիչ։

12.2013-05.2014թթ. եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ։

05.2014-09.2014թթ. եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ, 09.2014-03.2016թթ.՝ ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ։

03.2016-06.2017թթ. եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ, 06.2017-08.2017թթ.՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ։

08.2017-06.2018թթ. եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 2 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ-բաժնի պետի տեղակալ, 06.2018-02.2019թթ.՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ, 02.2019- 07.2019թթ․՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ։

07.2019-06.2020 աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, 2020թ․ հունիսից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահն է։

Փաշինյանը Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

Փաշինյանը Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։  «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։  Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել 2021 թ. նոյեմբերի 26-ին։  Նշենք, որ ՀՀ վարչապետը այսօր եղել է Վաղարշապատում, այցելե է Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոց։ Նիկոլ Փաշինյանը նկատել է որոշ խախտումներ, նկատողություններ արել։ «Բոլոր պատասխանատուները պետք է լինեն առավելագույնը հետեւողական՝ թերությունները վեր հանելու եւ որակյալ աշխատանք ապահովելու գործում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։  Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ եղել էր Լոռիում՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը այցի ընթացքում շինարարական մի շարք խախտումներ էր նկատել և դրանց վերաբերյալ նկատողություններ արել։ Ինչից հետո աշխատանքից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։    
17:39 - 05 հունվարի, 2024
Արմավիրի մարզպետը ճանաչողական այցով եղել է Էջմիածնի ԲԿ-ում և Վաղարշապատի հիվանդանոցում

Արմավիրի մարզպետը ճանաչողական այցով եղել է Էջմիածնի ԲԿ-ում և Վաղարշապատի հիվանդանոցում

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Էջմիածնի բժշկական կենտրոն և Վաղարշապատի հիվանդանոց: Տնօրենների ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, իրականացված և նախատեսվող ծրագրերին: Էջմիածնի բժշկական կենտրոնում Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հանձնաժողովի անդամների հետ, ծանոթացել համավարակի ընթացքի, հիվանդների թվի, կազմակերպվող աշխատանքների, ինչպես նաև պատվաստման գործընթացի հետ: Մարզպետին ներկայացվել են նաև վերջին մի քանի տարիներին բժշկական կենտրոնում իրականացված մեծածավալ աշխատանքները, ձեռք բերված բժշկական սարքավորումները, որոնց արդյունքում բարելավվել է սպասարկման որակը և ավելացել պացիենտների թիվը: Մարզպետի շրջայցն ամփոփվել է Վաղարշապատի հիվանդանոցում, որտեղ նախ ծանոթացել է վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքներին և բարեփոխումներին, ապա հանդիպել բժշկական կազմի հետ, քննարկել առաջնային կարևորության մի շարք հարցեր և ներկայացրել հիվանդանոցի՝ շուրջ 1.4 մլրդ արժողությամբ վերակառուցման ծրագիրը: Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է հաստատությունում իրականացված աշխատանքները, ունեցած ձեռքբերումները՝ կարևորելով դրանց շարունակականությունը: Նա ուրախությամբ ներկայացրել է նաև երկու տարի ժամկետով նախատեսվող հիվանդանոցի վերակառուցման ծրագիրը, որը հնարավորություն կստեղծի առավել լավ պայմաններում իրականացնել բժշկական ծառայությունների մատուցումը: Հանդիպման շրջանակում մարզպետն ընդգծել է բուժսպասարկումը որակյալ և բարեխիղճ իրականացնելու կարևորությունը՝ բուժանձնակազմից ակնկալելով համարժեք վերաբերմունք և աշխատանք պացիենտների շրջանում:
21:52 - 12 հունվարի, 2022
Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: Նշենք, որ Բադասյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։ Նոր կառավարության ձևավորմամբ նախարարի պաշտոնն այժմ զբաղեցնում է Կարեն Անդրեասյանը։
09:53 - 04 օգոստոսի, 2021