Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները դեսպանների մակարդակով

 |armenpress.am|

Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները դեսպանների մակարդակով |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել են։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իսրայելի ԱԳ նախարար Յայիր Լապիդը հանդիպման ժամանակ  անդրադարձել են նաև երկու կողմի դեսպանների նշանակման հարցին: «Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն: Նա հայտնել է, որ  Անկարայի և Թել Ավիվի միջև դրական երկխոսության շարունակմամբ մոտ ապագայում նախատեսվում են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների այցեր։ Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիայի և Իսրայելի համագործակցության հաջող ոլորտներից մեկը անվտանգության ոլորտն է։ «Թուրքիան և Իսրայելը անընդհատ հետախուզական տեղեկություններ են փոխանակում։ Այս հարցը քննարկվել է նաև նախագահների մակարդակով։ Անվտանգության կառույցները մշտական կապի մեջ են»,- ասել է թուրք նախարարը։ Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան հանդես է գալիս տարաձայնությունների կարգավորման օգտին՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա։
13:35 - 24 հունիսի, 2022
Իսրայելի վարչապետը հայտարարել Է Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին

 |armenpress.am|

Իսրայելի վարչապետը հայտարարել Է Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին |armenpress.am|

armenpress.am:  Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը եւ ներքին անվտանգության նախարար Օմեր Բար-Լեւը հայտարարել են սահմանապահ ոստիկանության կազմում Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին, հայտնել է կառավարության ղեկավարի դիվանատունը: Դիվանատան տվյալներով, Իսրայելական գվարդիան ստեղծվում է Իսրայել պետության ներքին անվտանգությունն ու երկրի քաղաքացիների անձնական անվտանգությունն ամրապնդելու նպատակով»: «Իսրայելական գվարդիան լինելու է որակյալ, պատրաստված այն ուժի կողմից, որը միաժամանակ կարող է գործել մի քանի թեժ կետերում, կկարողանա հաջողությամբ գլուխ հանել անկարգությունների եւ արտակարգ իրավիճակների դեպքում»,- նշում է դիվանատունը: «Ազգային իսրայելական գվարդիան սկսում է գործել: Ինձ համար դա հանրագումարների ամփոփում է: Մենք դաժան անկարգություններ ենք տեսել Լոդում, Ակկոյում, երկրի տարբեր շրջաններում»,-ասել է Բենետը: Գվարդիայի կազմի մեջ մտնում են պահեստայինների եւ կամավորների ստորաբաժանումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:58 - 22 հունիսի, 2022
Իսրայելում խորհրդարանական արտահերթ  ընտրություններ կլինեն. Նեթանյահուն հույս ունի վերադառնալ իշխանության
 |hetq.am|

Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինեն. Նեթանյահուն հույս ունի վերադառնալ իշխանության |hetq.am|

hetq.am: Իսրայելի իշխող կոալիցիայի առաջնորդներ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը որոշել են ցրել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կլինեն հինգերորդը վերջին չորս տարիների ընթացքում։ Ընդ որում, ընտրությունների արդյունքներով իշխանության ղեկին վերադառնալու հույս ունի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ու արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը երկուշաբթի օրը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ Քնեսեթում կանցկացվի խորհրդարանի ցրման և նոր ընտրությունների անցկացման հարցով քվեարկություն։ Եթե այս որոշումն ընդունվի, ապա մինչև նոր ընտրությունները վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Յաիր Լապիդը։  Ինչպես նշում են իսրայելացի մեկնաբանները, ընտրությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին։ Արդեն մի քանի շաբաթ Իսրայելում շրջանառվում էին այն լուրերը, որ փլուզվել է կառավարական կոալիցիան։ Ութ կուսակցությունների կոալիցիան չէր կարողացել պայմանավորվել սկզբունքային մի հարցի շուրջ։ Խոսքն այն փաստաթղթի գործողության ժամկետի երկարացման մասին է, որով Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող հրեաներն ապրում են Իսրայելի, այլ ոչ Պաղեստինի ինքնավարության օրենքներով։ Երկարացման օգտին հրաժարվել էին քվեարկել կոալիցիայի մեջ մտնող արաբ պատգամավորները, իսկ վարչապետ Նաֆթալի Բենեթի և կառավարության մյուս գործընկերների համար սա սկզբունքային հարց էր։ Հիմա, ինչպես գրում է France 24-ը, խորհրդարանի ցրումից հետո բնակավայրերի կարգավիճակն ավտոմատաբար կերկարաձգվի, մինչև նոր կառավարության ձևավորումը։  Վերջերս իշխող կոալիցիան Քնեսեթում զրկվել էր ոչ կայուն մեծամասնությունից։ Դրա կազմից դուրս էր եկել Բենեթի կուսակցության անդամ Նիր Օրբախը ու կառավարությանը մնացել էր 120 ձայներից 59-ը։ Շարունակությունը՝ hetq.am-ում  
12:17 - 21 հունիսի, 2022
Իսրայելն ԱՄՆ-ի հետ ՀՕՊ մերձավորարևելյան դաշինք կստեղծի
 |hetq.am|

Իսրայելն ԱՄՆ-ի հետ ՀՕՊ մերձավորարևելյան դաշինք կստեղծի |hetq.am|

hetq.am: Իսրայելն ու ԱՄՆ-ն զբաղվում են հակաօդային պաշտպանության մերձավորարևելյան դաշինքի ստեղծմամբ, որն արդեն թույլ է տվել խափանել Իրանի փորձերը՝ սպառնալու տարածաշրջանի երկրներին։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ Քնեսեթի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստում։ «ԱՄՆ ղեկավարությամբ մենք կառուցում ենք հակաօդային պաշտպանության մերձավորարևելյան դաշինք, որն արդեն թույլ է տվել խափանել Իրանի փորձերը՝ սպառնալու Իսրայելին և տարածաշրջանի մյուս երկրներին։ Նախագահ Բայդենի այցը (նախատեսված hուլիսի 13-14-ը) կաջակցի այդ գործընթացին»,- Գանցի խոսքերը մեջբերել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ Գանցի՝ խոսքն Իրանին անօդաչու թռչող ապարատների կիրառման, ինչպես նաև հրթիռային զենքի, ներառյալ՝ թևավոր հրթիռների ուղղությամբ հակազդելու մասին է։ Իսրայելցի նախարարը հավելել է, որ այս նախագիծը կիրագործվի պաշտպանական ոլորտում Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցության շրջանակներում։ «Վերջին մեկ տարվա ընթացքում ես Պենտագոնի ու ԱՄՆ նախագահի վարչակազմի իմ գործընկերների հետ զբաղվել եմ մասշտաբային ծրագրով, որը կամրապնդի Իսրայելի և տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը։ Ես հույս ունեմ, որ այս համատեքստում մենք ևս մեկ քայլ առաջ կգնանք՝ նախագահ Բայդենի կարևոր այցի ժամանակ»,- ասել է Գանցը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:30 - 20 հունիսի, 2022
Եվրամիությունը համաձայնագիր է կնքել Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ գազի մատակարարման ավելացման մասին

Եվրամիությունը համաձայնագիր է կնքել Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ գազի մատակարարման ավելացման մասին

Եվրամիությունն, Իսրայելն ու Եգիպտոսն այսօր գործարք են կնքել Եմ երկրներին բնական հեղուկ գազի մատակարարման ծավալների ավելացման մասին, գրում է The Associated Press-ը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Իսրայելն ավելի մեծ քանակությամբ գազ կուղարկի ԵՄ երկրներ Եգիպտոսի միջոցով, որն այն հեղուկ վիճակում կարտահանի ծովով։ «Ես ջերմորեն ողջունում եմ այս պատմական համաձայնագրի սստորագրումը», - ասել է ֆոն դեր Լյայենը Եգպիպտոսի և Իսրայելի էներգետիկայի նախարարների հետ համատեղ ասուլիսին։ Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կնքվել է Եվրոպայի ջանքերով, որոնք ուղղված են էներգակիրների մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից զատ այլ «հուսալի մատակարարներից» դրանց ներկրմանը։ Գործարքի համաձայն՝ Եվրամիությունը կօգնի Եգպիտոսին և Իսրայելին ավելացնել գազի արդյունահանումն ու նրանց տարածքային ջրերում բացահայտել դրա նոր աղբյուրներ։ Դեռևս պարզ չէ, թե ինչ ծավալով գազ է Եվրոպային մատակարարելու Իսրայելը կամ Եգիպտոսը։ Անցյալ տարի ԵՄ-ն գազի իր պահանջարկի 40%-ը ներկրել է Ռուսաստանից, սա դժվարություններ է առաջացրել ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
15:14 - 15 հունիսի, 2022
Մի՛ թռեք Թուրքիա, եթե արդեն այնտեղ եք, շո՛ւտ վերադարձեք. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է համերկրացիներին
 |tert.am|

Մի՛ թռեք Թուրքիա, եթե արդեն այնտեղ եք, շո՛ւտ վերադարձեք. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է համերկրացիներին |tert.am|

tert.am: Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը երկուշաբթի հայտարարել է, որ Ստամբուլ այցելած իսրայելցիները պետք է հեռանան Թուրքիայի մայրաքաղաքից, ինչը պայմանավորված է Իրանի կողմից սպառնալիքների պատճառով, գրում է The Jerusalem Post-ը:Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ իսրայելցիները չպետք է այցելեն Ստամբուլ: Նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ հրապարակվել են տեղեկություններ առ այն, թե Իսրայելն ու Թուրքիան անցյալ ամիս կանխել են իրանական ահաբեկչությունը Ստամբուլում։Լապիդն ասել է, որ Իսրայելի անվտանգության կազմակերպությունները, ԱԳՆ-ն և վարչապետի գրասենյակը փորձում են փրկել իսրայելցիների կյանքը:«Այս ահաբեկչություններն ուղղված են հանգստի մեկնած իսրայելցիներին։ Նրանք դիտավորյալ  Իսրայելի քաղաքացիներին  են ընտրում առևանգելու կամ սպանելու համար: Դա կարող է պատահել ցանկացածի հետ: Դա իրական և անմիջական վտանգ է», - ասել է Լապիդը Կնեսետում «Յեշ Աթիդ» խմբակցության հանդիպման ժամանակ:«Մենք կոչ ենք անում իսրայելցիներին չթռնել Ստամբուլ, եթե դրա կարիքը չկա, մի՛ թռեք Թուրքիա: Եթե արդեն Ստամբուլում եք, որքան հնարավոր է շո՛ւտ վերադարձեք Իսրայել… Եթե պլանավորել եք թռիչք կատարել դեպի Ստամբուլ, չեղարկե՛ք», - ասել է ԱԳ նախարարը:
17:15 - 13 հունիսի, 2022
Իրանում արբանյակների և հրթիռների գծով 2 փորձագետ է զոհվել ավտովթարներից. Իրանը հարվածով է սպառնացել Իսրայելին
 |tert.am|

Իրանում արբանյակների և հրթիռների գծով 2 փորձագետ է զոհվել ավտովթարներից. Իրանը հարվածով է սպառնացել Իսրայելին |tert.am|

tert.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի երկու ներկայացուցիչ, որոնք զբաղվում էին անօդաչու սարքերի, հրթիռների և արբանյակների մշակմամբ, զոհվել են դժբախտ պատահարների հետևանքով, երկուշաբթի հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։Ավտովթար տեղի է ունեցել Թեհրանից 250 կմ հարավ-արևմուտք գտնվող Խոմեյն քաղաքում, մյուսը՝ Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան քաղաքում։ Սեմնանում զոհվել է Մոհամմադ Աբդուսը, որը ևս  մահացել է ծառայության ընթացքում:Մինչդեռ news.israelinfo.co.il կայքը հավելում է, որ Իրանի արտգործնախարարության խոսնակն այսօր արձագանքել է հրթիռային ծրագրերում ներգրավված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու սպաների մահվան մասին լուրերին և ասել, որ Իրանը կպատասխանի անմիջապես Իսրայելին հարվածով։Առավել մանրամասն՝ tert.am-ում
15:32 - 13 հունիսի, 2022
Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ
 |tert.am|

Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ |tert.am|

tert.am: Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. դա պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն ավելացնել իրենց զինանոցները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում։«Միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է «սառը պատերազմից» պիկից ի վեր»,- նշել են ինստիտուտի փորձագետները։ Ներկայում «հստակ նշաններ կան առ այն, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է», և «բոլոր ուժերը «միջուկային ակումբում» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում»,- ասել են փորձագետները։Միջազգային լարվածության ուժեղացմանը նպաստում է նաև այն փաստը, որ, ըստ հետազոտողների, այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», և «միջուկային զենքի դերն իրենց ռազմական մարտավարությունում գնալով ավելի նշանակալի է դառնում»։Ըստ SIPRI-ի՝ «միջուկային ակումբի» բոլոր երկրներն ակտիվորեն ծրագրեր են մշակում միջուկային զենքի հետ կապված կամ արդեն գոյություն ունեցող զինանոցներն են ընդլայնում։ Մասնավորապես, «Մեծ Բրիտանիան հայտարարել է միջուկային մարտագլխիկների պաշարների սահմանաչափի ավելացման մասին»՝ որոշելով «հրապարակայնորեն չներկայացնել դրանց թիվը», իսկ Ֆրանսիան «պաշտոնապես սկսել է միջուկային զենքով հագեցած երրորդ սերնդի սուզանավ ստեղծելու ծրագիրը»:Ինստիտուտը նաև նշում է, որ Հնդկաստանը և Պակիստանը «ավելացնում են միջուկային զենքի պաշարները և մշակում նոր առաքման համակարգեր», իսկ Իսրայելը «արդիականացնում է իր միջուկային զինանոցը»։ Միաժամանակ ԿԺԴՀ-ն «ակտիվորեն միջուկային զենք է փորձարկում» և, ըստ փորձագետների, «արդեն արտադրել է 20 մարտագլխիկ՝ բավարար ռեսուրսներով՝ լրացուցիչ 45-55 մարտագլխիկ արտադրելու համար»։ SIPRI-ի փորձագետների խոսքով՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Չինաստանում 300 նոր արձակման սիլոսներ են կառուցվում: Շարունակությունը՝ tert.am-ում
12:34 - 13 հունիսի, 2022
Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր են ստորագրել Դուբայում |armenpress.am|

Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր են ստորագրել Դուբայում |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը եւ Արաբական Միացյալ էմիրությունները (ԱՄէ) մայիսի 31-ին Դուբայում ստորագրել են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: The Jerusalem Post թերթի տվյալներով՝ համաձայնագրի ստորագրման շնորհիվ երկու երկրների միջեւ կվերանան ապրանքների 96 տոկոսի մաքսատուրքերը, ներառյալ սննդամթերքը, կոսմետիկան, բժշկական սարքավորանքները եւ դեղորայքը: Հրատարակությունը նշում է, որ դա առաջին նման համաձայնությունն է հրեական պետության եւ արաբական երկրի միջեւ: Ապրիլի 1-ին Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետի դիվանատունը հայտնել է, որ Իսրայելը եւ ԱՄէ-ն ավարտել են բանակցություներն ազատ առեւտրի շուրջ համաձայնագրի պայմանների վերաբերյալ: Բացի դրանից, երկու պետությունների միջեւ արդեն գործում են ավիացիոն հաղորդակցության, անայցագիր ռեժիմի, ներդրումների պաշտպանության եւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության համաձայնագրերը, ինչպես նաեւ փոխըմբռնման շուրջ մի շարք հուշագրեր: 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրեց փաստաթղթեր ԱՄէ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների նորմալացման շուրջ: Արեւմուտքում եռակողմ գործարաքն ստացավ «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը: Հետագայում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄէ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:30 - 31 մայիսի, 2022
Հորդանանը պաշտոնապես Վրաստանին է փոխանցել Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ գտնվող հողատարածքը |news.am|

Հորդանանը պաշտոնապես Վրաստանին է փոխանցել Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ գտնվող հողատարածքը |news.am|

news.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցի ընթացքում Հորդանանի իշխանությունները հանրապետությանն են հանձնել Հորդանան գետի ափին գտնվող հողատարածք, որն, ըստ լեգենդի, Հիսուս Քրիստոսի մկրտության վայրի մոտ է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Այսօր պատմական օր է։ Այսօր մեզ պաշտոնապես հանձնեցին այն հողը, որտեղ կկառուցվի վրացական մշակույթի կենտրոնը։ Հավանաբար սա այն օրն է, որի մասին երազել է յուրաքանչյուր վրացի, քանի որ վրացիները 300 տարի անց վերադառնում են Սուրբ երկիր»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Ղարիբաշվիլիի խոսքերը հողի հանձնման արարողությունից հետո։ Կառավարության ղեկավարը Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ին, արքայազն Գազիին, Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ին շնորհակալություն է հայտնել 4000 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի փոխանցման համար: Վրացական պետությանը հողատարածք փոխանցելու Հորդանանի իշխանությունների մտադրությունների մասին Ղարիբաշվիլին առաջին անգամ այս տարվա հունվարին էր հայտնել։
15:06 - 30 մայիսի, 2022
Թուրքիայի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել և Պաղեստին |azatutyun.am|

Թուրքիայի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել և Պաղեստին |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հույս ունեն ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական կապերը՝ փորձելով վերջ տալ երկարատև լարվածությանը Անկարայի և Թել Ավիվի հարաբերություններում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին երկօրյա այցով ժամանել է Պաղեստին, ապա Իսրայել՝ դառնալով վերջին 15 տարվա ընթացքում առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որը հյուրընկալվում է Իսրայելում։ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը միակարծիք են՝ անհրաժեշտ է երկխոսության տարբեր մեխանիզմներ մշակել ու զարկ տալ երկկողմ կապերին։ «Մեր նպատակը երկու երկրների միջև տնտեսական և քաղաքացիական համագործակցության ձևավորումն ու ընդլայնումն է», - իր հերթին, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը՝ հույս հայտնելով, որ դրական օրակարգը թույլ կտա երկու երկրներին քննարկել տարաձայնությունները կառուցողական ճանապարհով։ Թեև Թուրքիան և Իսրայելը մի շարք ընդհանուր տնտեսական և տարածաշրջանային զարգացման շահեր ունեն, երկու երկրների հարաբերությունները վերջին տասնամյակում պարբերաբար խորը ճգնաժամի են առերեսվում։ Հիմնական պատճառը Թուրքիայի հանրային աջակցությունն է պաղեստինցիներին։ 2010 թվականին Անկարան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելում և վեց տարվա դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո երկրում նոր դեսպան նշանակեց 2016-ին։ Երկու տարի անց դեսպանը կրկին հետ կանչվեց, և միայն նախորդ տարվա դեկտեմբերին Անկարան նոր դեսպան ուղարկեց Թել Ավիվ։
16:01 - 25 մայիսի, 2022
Իսրայելում կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքն է գրանցվել

 |armenpress.am|

Իսրայելում կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքն է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Իսրայելում մայիսի 20-ին գրանցվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը: Պարբերականի տվյալներով՝ վարակը հաստատվել է մի տղամարդու մոտ, ով վերջերս վերադարձել է Արևմտյան Եվրոպայից: Այժմ նա գտնվում է Թել Ավիվի կլինիկաներից մեկում: Բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ թեթև ախտանշաններ են, անհանգստանալու պատճառ չկա, սակայն նա շարունակելու է մնալ մեկուսացման մեջ: Կապիկի ծաղիկով մարդու վարակման դեպքերն առաջինը գրանցվել էին ապրիլ-մայիս ամիսներին՝ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում: Ներկայում այն հայտնաբերված է առնվազն 11 երկրում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Շվեդիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է առաջիկայում արտահերթ հանդիպում կազմակերպել՝ քննարկելու վարակի բռնկման հարցը: Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ: Աշխարհում տարածվող նոր՝ «կապկի ծաղիկ» վարակի մասին կարող եք կարդալ այստեղ։
11:05 - 21 մայիսի, 2022