Լիբանան

«Հեզբոլլահ»-ը երեք հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսում Շլոմի քաղաքի ուղղությամբ |tert.am|

«Հեզբոլլահ»-ը երեք հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսում Շլոմի քաղաքի ուղղությամբ |tert.am|

tert.am:«Հեզբոլլահ» շարժման զինված թևի մարտիկները հրթիռակոծել են իսրայելական Շլոմի քաղաքը: Այն Արևմտյան Գալիլեայում է՝ Լիբանանի սահմանից 1 կմ հեռավորության վրա։  ՏԱԱՍ-ի հաղորդմմամբ, այս մասին հայտնում է կազմավորման ռազմատեղեկատվական ծառայությունը և հավելում, որ այդ ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել։ Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են շիա ստորաբաժանումների ֆորպոստները Բլիդաում և Թեյր Հարֆում։ Հարավային Լիբանանի արևելյան հատվածում լարվածություն է տիրում սահմանի երկայնքով՝ Ռաշայա ալ-Ֆուխար քաղաքի և հարևան Քֆար Շուբա և ալ-Ֆրեյդիս գյուղերի մոտ, որտեղ հրաձգություն է ընթանում «Հեզբոլլահ»-ի զինյալների և իսրայելցի զինվորների միջև: Ականատեսների վկայությամբ՝ երկնքում կան իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնք հարվածում են ցամաքային թիրախներին:    
18:46 - 06 ապրիլի, 2024
«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությանը
 |armenpress.am|

«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությանը |armenpress.am|

armenpress.am: Բեյրութի հարավային արվարձանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին։ Շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հայտարարել է, որ հարձակումն իրենից ներկայացնում է վտանգավոր ոտնձգություն Լիբանանի ինքնիշխանության վրա, որը չի կարող անպատիժ մնալ: «Իսլամական դիմադրությունն անպատասխան չի թողնի իսրայելական այս հանցագործությունը: Սալեհ ալ Արուրիի սպանության համար հատուցումը կհետևի անհրաժեշտ ժամանակին, հարմար վայրում», - Telegram-ում «Հեզբոլլահ»-ի հրապարակած հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի մարտիկները վերահսկում են Բեյրութի հարավային Դահիյայի շրջանը, որտեղ հունվարի 2-ին անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել եռահարկ շենքին, որտեղ գտնվում էր ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը: Դրա հետևանքով զոհվել են ալ Արուրին և ևս վեց մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարներ։ Այս հարձակման համար Լիբանանը մեղադրել է Իսրայելին։ Ինչպես նշվում է շիաների կուսակցության հայտարարության մեջ, «Իսրայելը դիմել է քաղաքական սպանությունների այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ նրա զինված ագրեսիայի ձախողումը»:
11:35 - 03 հունվարի, 2024
Բեյրութում Իսրայելի հարվածից սպանվել է «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին․ Reuters |azatutyun.am|

Բեյրութում Իսրայելի հարվածից սպանվել է «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին․ Reuters |azatutyun.am|

azatutyun.am: Երեքշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով լիբանանյան և պաղեստինյան անվտանգության աղբյուրները։ Ըստ Reuters-ի՝ «57-ամյա Արուրին ծայրահեղական «Համաս»-ի առաջին բարձրաստիճան առաջնորդն էր, ով սպանվեց խմբավորման դեմ Իսրայելի գրեթե երեք ամիս առաջ մեկնարկած ջախջախիչ օդային և ցամաքային հարձակումից հետո»։ Աղբյուրը նախազգուշացնում է պատերազմի տարածման վտանգի մասին։ «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան նախազգուշացրել է Իսրայելին, որ Լիբանանում որևէ սպանություն արժանանալու է «խիստ արձագանքի»: Երեքշաբթի օրը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ Արուրիի սպանությունից հետո Մարջի մերձակայքում հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորների ուղղությամբ։ Իսրայելը երկար ժամանակ մեղադրում էր Արուրիին իր քաղաքացիների դեմ մահաբեր հարձակումների համար։ Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համաս»-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: Իսրայելը պատասխան գործողությունների է դիմել և հայտարարել է, որ կհաղթի։    
09:25 - 03 հունվարի, 2024
Իսրայելի բանակը հայտարարել է ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնելու մասին, որ Գազայի բնակիչները հեռանան քաղաքից
 |1lurer.am|

Իսրայելի բանակը հայտարարել է ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնելու մասին, որ Գազայի բնակիչները հեռանան քաղաքից |1lurer.am|

1lurer.am: Իսրայելական կողմը հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: ԶԼՄ-ները գրում են, որ ՑԱԽԱԼ-ը կրկին թիրախավորել է Ջաբալիայի փախստականների ճամբարը, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին: Ակտիվ մարտեր են Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում, որի տակ, իսրայելական կողմի համոզմամբ, ՀԱՄԱՍ-ին պատկանող ենթակառուցվածքներ կան: Հարյուրավոր պաղեստինցիներ շրջափակված են հիվանդանոցում, որտեղ ջուրն ու վառելիքը սպառվել են: Գազայի հատվածի հյուսիսում այժմ ընդամենը մեկ հիվանդանոց է գործում: Զոհերի թիվն ավելանում է: Իսրայելական և պաղեստինյան կողմերի զոհերի ընդհանուր թիվը հատում է 12 400-ը: Օրակարգում է գերիներ հարցը: Al Jazeera-ն գրում է, որ Կատարն աշխատում է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև գերիների փոխանակման ուղղությամբ: Նշվում է, որ Իսրայելը պետք է բանտերից ազատի պաղեստինցի 200 երեխայի և 75 կնոջ: Շարժումն էլ պետք է բաց թողնի 50-70 պատանդի՝ կանանց և երեխաների:  Իսրայելի բանակն այժմ հայտարարել է ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնելու մասին, որ Գազայի բնակիչները հեռանան քաղաքից: ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ Գազայի հատվածի հյուսիսից հարավ է հեռացել արդեն ավելի քան 1 միլիոն խաղաղ բնակիչ։
13:51 - 14 նոյեմբերի, 2023
Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ․ Հասան Նասրալլա

 |factor.am|

Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ․ Հասան Նասրալլա |factor.am|

factor.am: Լիբանանի «Հըզբոլլահ» արմատական խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ դիմել է Լիբանանում և ամբողջ աշխարհում իր կողմնակիցներին: Նա ՀԱՄԱՍ-ի հարձակումը 100 տոկոսով պաղեստինյան գործողություն է անվանել, սակայն չի բացառել ապագայում «Հըզբոլլահի» զինյալների և Իսրայելի միջև հակամարտության սրման հավանականությունը: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Հասան Նասրալլան գովաբանել է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար՝ հայտարարելով, որ զինյալները գործել են «ճիշտ, իմաստուն և արդար»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Եմենում և Իրաքում ծայրահեղական խմբավորումներին՝ Իսրայելի դեմ իրենց պայքարին մասնակցելու համար: «Հըզբոլլահը» Լիբանանի ամենամեծ ռազմաքաղաքական ուժն է։ ԱՄՆ-ը և Արևմուտքի այլ երկրներ այն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել ։ Այս պահին «Հըզբոլլահի» զինյալները հարձակումներ են իրականացնում իսրայելցի զինվորականների վրա լիբանանա-իսրայելական սահմանին և գնդակոծում Իսրայելի տարածքը: Բախումները գնահատվում են բավականին ինտենսիվ, ՑԱԽԱԼ-ը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել իր հյուսիսային սահմանների մոտ, սակայն մինչ օրս չի համարվում, որ «Հըզբոլլահ»-ը  ՀԱՄԱՍ-ի կողմից պաշտոնապես պատերազմի մեջ է մտել Իսրայելի դեմ: Ա մեն ինչ կարող էր փոխվել Նասրալլայի երկար սպասված ելույթից հետո, բայց կարծես թե լիբանանյան խմբավորումը պատրաստ չէ բարձրացնել հակամարտության  խաղադրույքները: Շիա խմբավորման առաջնորդի ելույթը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Իսրայել այցի հետ։ Շեյխ Հասան Նասրալլայի խոսքերով՝ Իսրայելի կանխարգելիչ հարվածը Լիբանանին կլինի Իսրայելի ամենամեծ սխալը իր գոյության ամբողջ ընթացքում: Նա հավելել է, որ իր գլխավորած «Հըզբոլլահ» շարժման գործողությունները ստիպել են ՑԱԽԱԼ-ին ուժերի մի մասը տեղափոխել Լիբանանի հետ սահման: «Ոմանք ասում են, որ «Հըզբոլլահը» պատրաստվում է պայքարի մեջ մտնել։ Ես ձեզ ասում եմ՝ մենք այդ մարտը վարում ենք հոկտեմբերի 8-ից։ Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ, բայց ես կարող եմ ձեզ ասել, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով, մեծ նշանակություն ունի, և դա վերջը չէ»,- հայտարարել է Նասրալլան։ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իր առաջին հրապարակային հայտարարության մեջ Նասրալլան նաև հայտարարել է, որ «Հըզբոլլահ» շարժումը, իբր, ոչինչ չի իմացել ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի հարձակմանը նախապատրաստվելու մասին:
10:53 - 04 նոյեմբերի, 2023
Այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել. ՀՀ ԱԳՆ
 |armenpress.am|

Այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների, ինչպես նաև հայ համայնքային կառույցների ղեկավար շրջանակների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև բազմահազարանոց լիբանանահայությանը անվտանգային լուծումներ առաջարկելու համար: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել: «Ի պատասխան մի քանի հարցումների՝ դեսպանության կողմից տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում նաև՝ այս պահին գործող Բեյրութ-Երևան կոմերցիոն չվերթների վերաբերյալ»,- հայտնել է Անի Բադալյանը։
20:55 - 24 հոկտեմբերի, 2023
Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է անում անհապաղ լքել Լիբանանը |hetq.am|

Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է անում անհապաղ լքել Լիբանանը |hetq.am|

hetq.am: Ամերիկյան իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ «անվտանգության ոլորտում անկանխատեսելի իրավիճակի պատճառով»: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։ «Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս զերծ մնալ Լիբանան մեկնելուց։ Խորհուրդ ենք տալիս Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին համապատասխան միջոցներ ձեռնարկել երկիրը լքելու համար, ներկայումս հասանելի են առևտրային տարբերակները: ԱՄՆ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որոշել են չլքել այդ երկիրը, խորհուրդ ենք տալիս պատրաստել գործողությունների պլաններ արտակարգ իրավիճակների դեպքում» - ընդգծվում է հայտարարության մեջ։ Ըստ Պետքարտուղարության հայտարարության՝ Լիբանանը լքելու ամենահարմար տարբերակը Բեյրութի օդանավակայանն է։  Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իրավիճակի սրման ֆոնին Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավում «Հեզբոլահ» շարժման ենթակառուցվածքներին ու դիրքերին։
10:44 - 23 հոկտեմբերի, 2023
Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց հետո |armeniasputnik.am|

Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց հետո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հարվածից հետո ի պաշտպանություն Պաղեստինի ցույցեր են սկսվել Թուրքիայում, Թունիսում, Լիբանանում, Իրանում, Գերմանիայում, Հորդանանում, Սիրիայում և այլ երկրներում։ Շատ քաղաքներում դրանք տեղի են ունեցել Իսրայելի և ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների մոտ:   «Դո՛ւրս եկեք Թուրքիայից, Ամերիկա մարդասպան»- նման կարգախոսով թուրքերը Ստամբուլում բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ։ Բացի այդ, նրանք հրավառ նյութեր են շպրտել դեսպանատան շենքի ուղղությամբ և փորձել են գրոհել այն։   Ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:   Հորդանանում հազարավոր ցուցարարներ փորձել են ներխուժել Իսրայելի դեսպանատուն, նույնիսկ հրկիզել են շենքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հայտարարել Մերձավոր Արևելքում։
10:58 - 18 հոկտեմբերի, 2023