#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
«Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Դիլիջան խոշորացված համայնքից

«Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Դիլիջան խոշորացված համայնքից

«Ապրելու Երկիր Կուսակցությունը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Մենք պատասխանատու ենք կերտել Ապրելու Դիլիջան. «Ապրելու Երկիր Կուսակցությունը» մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ Հարգելի՛ գործընկերներ, «Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Դիլիջան խոշորացված համայնքից։ Կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը, Դիլիջան խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը, ավագանու անդամների թեկնածուներն ու կուսակցության համակիրները Դիլիջանի նշանավոր, հնգասյուն կոթողի մոտ ուղերձով և կոթողի լուսավորությամբ ազդարարեցին քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ «Սիրելի՛ Դիլիջանցի…Քո համայնքը, մեր Դիլիջանը կարող է դառնալ մի վայր, որը ամեն հյուրընկալվողի կգրավի իր բարեկարգ ու լուսավոր փողոցներով, ժամանցի հետաքրքիր ու մարդաշատ վայրերով»,- ուղերձում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը։ «Ապրելու երկիր» կուսակցության՝ Դիլիջանի համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը, անդրադառնալով միջոցառման խորհրդին, նշեց. «Քարոզարշավը լուսավորությամբ մեկնարկելը պատահական չէ. լույսը կյանքի, պայծառ ապագայի ու նոր հույսերի խորհրդանիշ է։ Ես այսօր, հենց այստեղից ու այսկերպ մեկնարկելով քարոզարշավը, մենք հայտարարում ենք, որ հանձնառու ենք խնդիրների բացահայտման, դրանց լուծմանն ուղղված զարգացման արդյունավետ ծրագրերի ու ներդրումների շնորհիվ մեր համայնքը դարձնել ամենաապրելու համայնքը։ «Դիլիջանը կարող է դառնալ համայնք, որը տեսնելու, որի հարուստ պատմության, մշակութային անգին ժառանգության մասին իմանալու, որի բոլոր փոքր ու մեծ գյուղերում շրջելու և Դիլիջանի համն ու հոտը զգալու համար զբոսաշրջիկները կգան աշխարհի ամեն անկյունից։ Մենք պատասխանատու ենք կերտել ապրելու Դիլիջան, մենք պատասխանատու ենք կերտել ապրելու երկիր»- ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Դիլիջանը կարող է լինել համայնք, որը կլինի գիտական, կրթական ու ժամանցային միջոցառումների ամենացանկալի ու գրավիչ վայրերից մեկը։ Դիլիջանը կարող է դառնալ համայնք, որտեղ կգան ապրելու…որովհետև Դիլիջանը ապրելու համայնք է»,- իրենց ուղերձում նշեցին կուսակցության անդամներն ու Դիլիջան համայնքի ավագանու թեկնածուները։ Նշենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Ապրելու երկիր» կուսակցությունն այս ընտրություններում կմասնկացի Հայաստանի հինգ համայնքում՝ Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջանի խոշորացված համայնքում և Գյումրիում։ Ընդհանուր բոլոր համայնքների ավագանիների կազմում ընդգրկված են ավելի քան 100 թեկնածու»։
Այսօր 15:24
Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով. Գորիսի համայնքապետ

Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով. Գորիսի համայնքապետ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երկու ամսից ավելի է, ինչ կալանավորված է, հայտարարություն է տարածել եւ տեղեկացրել, ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունը՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. «Սիրելի՛ հայրենակիցներ, Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ, Մեծ պատասխանատվությամբ եւ վճռականությամբ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թեեւ այս պահին անազատության մեջ եմ, սակայն, վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է, վերականգնվելու է նաեւ թասիբով ու սկզբունքային իմ հայրենակիցների աջակցությամբ, քանի որ մենք մեր շիտակ ճանապարհն անցել ենք բոլորի աչքի առաջ: Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ։ Իսկ այդ հեռանկարները կյանքի կոչելու համար ունեմ բավարար կամք ու վճռականություն, աշխատասիրություն ու հայրենիքիս գործովս ծառայելու բարձր պատասխանատվություն ու նվիրում։ Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող՝ չնայած ստեղծված բոլոր խոչընդոտների եւ իմ հանդեպ ծավալվող անարդարությունների, քանի որ իմ գործն արդար է, շահս՝ բացարձակ պետականամետ, գաղափարախոսությունս՝ ազգային։ Քանի որ բոլոր այս ստեղծած արհեստական դժվարությունները, առ ոչինչ են այն մեծ առաքելության, որի համար ստացել եմ ձեր միաձայն վստահության քվեն դեռ 2017 թվականին, այն է՝ Գորիս համայնքի զարգացումն ու ազգաբնակչության բարեկեցության հաստատումը։ Իմ փոխարեն այսօր թող խոսեն այն բոլոր աշխատանքներն ու իրականացրած նախագծերը, որոնք կյանքի են կոչվել այս չորս տարիների ընթացքում՝ իմ եւ իմ թիմի ամենօրյա անձնվիրաբար նվիրումի շնորհիվ, իհարկե՝ ստանալով Ձեր ամենօրյա զորակցությունն ու աջակցությունը այն սրբազան գործին, որն իրականացնում էինք՝ օր առաջ ունենալու մեր երազանքների Գորիսը։ Կարծում եմ, արդեն գիտեք, որ երկար խոսել չեմ սիրում։ Վստահ եմ՝ արդեն հասցրել եք նկատել, որ իմ սկզբունքների հիմքում ոչ թե սին խոստումներն ու ականջ շոյող բառերն են, այլ իրական գործերն ու մնայուն արժեքների ստեղծումը, որը պատվով պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ այլ ինչ է, քան անձնվիրաբար ծառայություն ՝ Աստծո, հայրենիքի եւ ժողովրդի առաջ, որը կատարել եմ ու պատրաստ եմ կատարել մեծ պատվով, պատասխանատվությամբ ու գորիսեցուն հատուկ բարձր արժանապատվությամբ»։
11:14 - 22 սեպտեմբերի,2021
Հայտնի են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները |armtimes.com|

Հայտնի են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները |armtimes.com|

armtimes.com: Այսօր թիվ 31 ՏԸՀ-ում կայացավ հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը: Որոշվեց, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարում կներկայանա: Նշենք, որ, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մնացած բոլոր ուժերը ներկա էին և մասնակցեցին վիճակահանությանը: «Երևի թյուրիմացություն է եղել իրար մեջ, թե ով պետք է գա, դրա համար չեն եկել: Համ էլ հերթական համարը 10-րդն էր, վերջում մնացել էր էդ մի ձվիկը (նկատի ունի պարկուճները, որոնց մեջ դրված էին վիճակահանվող թվերը - հեղ.), ես հանեցի: Սա զուտ տեխնիկական հարց էր»,-  ասաց ՏԸՀ նախագահը: ՔՊ-ի փոխարեն վիճակահանությունն իրականացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: Ըստ վիճակահանության արդյունքների՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկները բաշխվել են հերթական հաջորդականությամբ. «Հայրաքաղաք» դաշինք «Արժանապատիվ ուղի» կուսակցություն Հայաստանի հանրապետական կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն Հայաստանի կոմունիստական կուսակցություն  «Գյումրին կռնա» դաշինք «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն «Թասիբով» դաշինք «Ապրելու երկիր» կուսակցություն
14:12 - 18 սեպտեմբերի,2021
ՀՀԿ-ն հրապարակել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների իր ընտրացուցակը

ՀՀԿ-ն հրապարակել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների իր ընտրացուցակը

ՀՀԿ-ն հրապարակել է հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրությունների մասնակցության ընտրացուցակը: Կուսակցությունը Գյումրիում ներկայանում է 33 հոգանոց ցուցակով: Այս մասին գրված է կուսակցության ֆեյսբուքյան էջում: ՀՀԿ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանը: Ընտրապայքարում կլինեն նաև հետևյալ անձինք՝   Ղուկասյան Արտյոմ Գեորգիի Միրզոյան Նարեկ Լյովայի Մարգարյան Հասմիկ Անդրանիկի Կոշտոյան Արտյոմ Ցոլակի Ավետիսյան Դավիթ Սուքիասի Մեսրոպյան Նարինե Մուշեղի Աթոյան Տիգրան Երվանդի Թագվորյան Վահե Գրիգորի Ալեքսանյան Սիրանուշ Ռուբիկի Հայրապետյան Արտակ Ֆերդինանտի Ուզունյան Գարիկ Արամի Եղոյան Վարսենիկ Ռաֆիկի Գրիգորյան Արթուր Արսենի Ավդալյան Արման Հրաչի Ջանոյան Մարիամ Ստյոպայի Բարսեղյան Էդգար Միասնիկի Գրիգորյան Ալբերտ Վարդանի Գևորգյան Ասյա Արայի Այվազյան Ռոլանդ Սուրենի Մուրադյան Կարին Արթուրի Մնացականյան Վոլոդյա Գևորգի Եսիմսեյտով Զոհրաբ Մուրադի Մկրտչյան Աննա Վոլոդյայի Մինասյան Արսեն Ցոլակի Իգիթյան Սոկրատ Գուրգենի Պողոսյան Զուբեիդա Կարապետի Համբարյան Անի Սամվելի Բագրատյան Սերգեյ Արտուշի Մովսիսյան Մադլեն Մանվելի Ղազարյան Դավիթ Արայի Դիլանյան Նաիրա Գևորգի Մինասյան Ռուբիկ Նորիկի Ղուկասյան Աննա Գագիկի
11:09 - 17 սեպտեմբերի,2021
Ընդհանուր առմամբ ընտրական հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել 75 անձի. ՀՔԾ

Ընդհանուր առմամբ ընտրական հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել 75 անձի. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը նույն մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ փորձել են 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում կաշառք տալ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ներկայացված թեկնածուների ցուցակի 16-րդ համարը զբաղեցնող Ռուբեն Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ` արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին Ռ. Խլղաթյանը գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պետրոսյանի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և Գ. Պետրոսյանի կողմից այդ գումարը ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն Ռ. Խլղաթյանը և Գ. Պետրոսյանը հանցագործությունը ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ: Վերը նշված հանցավոր արարքների` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար խմբի կազմում երկու կամ ավելի անձանց գումարի տեսքով կաշառք տալու փորձի համար Ռուբեն Խլղաթյանին և Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հարկ է նշել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական հանցագործությունների, այդ թվում` ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննված քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 75 անձի: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:39 - 15 սեպտեմբերի,2021
Քաղաքապետարանից պարզաբանում են Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ-ի անսպասելի ազատումը |infocom.am|

Քաղաքապետարանից պարզաբանում են Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ-ի անսպասելի ազատումը |infocom.am|

infocom.am: 2019 թվականի նոյեմբերին Երեւանի քաղաքապետարանը Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար էր նշանակել այգու նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանին: Սակայն բոլորովին վերջերս Սիմոնյանն ազատվել է այդ պաշտոնից: Նրա փոխարեն այգու տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նախկին աշխատակիցներից Արեւիկ Մկրտչյանը: «Հայկական ժամանակը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ երկու տարի է՝ տնօրենի մրցույթ չէր հայտարարվում եւ հիմա էլ չի հայտարարվում, փոխարենը նախկին ԺՊ-ն փոխարինել է մեկ այլ ԺՊ-ով: «Կորոնավիրուսային համավարակի պայմաններում հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականները, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի եւ ՀՀ-ում ռազմական դրության իրավական ռեժիմի գործողությամբ պայմանավորված՝ ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթ չի կազմակերպվել»,- պարզաբանել են քաղաքապետարանի լրատվականից: Ավելի վաղ խոսելով Վլադիմիր Սիմոնյանի հանկարծակի ազատման մասին՝ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ պատճառը փաստաթղթերի անհամապատասխանությունն է տնօրենի պաշտոնի համար ներկայացվող պահանջներին: Խնդրել էինք նշել, թե խոսքն ի՞նչ անհամապատասխանության մասին է, եւ ի՞նչն է եղել պատճառը, որ այն մինչեւ հիմա հայտնի չէր: «Համապատասխան պետական մարմնի կողմից 2021թ. մայիսին Երեւանի քաղաքապետարան է ներկայացվել տեղեկատվություն առ այն, որ Վլադիմիր Սիմոնյանի կողմից ներկայացված որոշ փաստաթղթեր չեն կարող հիմք հանդիսանալ նշված պաշտոնում նշանակվելու համար: Մասնավորապես՝ վերջինիս կողմից ներկայացված բակալավրի որակավորման դիպլոմը չի համապատասխանում ՀՀ-ում բակալավրի որակավորման համար սահմանված չափանիշներին»,- ի պատասխան մեր հարցի՝ հայտնել են քաղաքապետարանից:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:19 - 14 սեպտեմբերի,2021
ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 3 օր․ պարզաբանում է ԿԸՀ նախագահը |factor.am|

ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 3 օր․ պարզաբանում է ԿԸՀ նախագահը |factor.am|

factor.am: ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 3 օր: ԿԸՀ որոշմամբ՝ նախատեսվել էր 2021թ. ՏԻՄ ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին: ԿԸՀ-ն այսօ որոշում կայացրեց դեկտեմբերի 5-ին ևս ՏԻՄ ընտրություններ անցակացնել: ԿՀԸ նախագահ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ ԿԸՀ կողմից սահմանվել են օրերը, իսկ թե որ համայնքում որ օրը կկազմակերպվեն ընտրությունները, կորոշի ՏԻՄ ընտրություններ նշանակող մարմինը: Նշենք, որ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ԿԸՀ այսօրվա՝ օգոստոսի 26-ի նիստում նշեց, որ բազմաթիվ համայնքներ պետք է խոշորացվեն, նոյեմբերի 14-ին հնարավոր է այդ գործընթացն ավարտված չլինի և հնարավոր չլինի այդ համայնքներում ընտրություններ կազմակերպել, այդ հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաև հնարավորություն տալով քաղաքական ուժերին իրենց աշխատանքները պլանավորել այդ նոր խոշորացված համայքններում, անհրաժեշտ է, որ ԿՀԸ-ն ՏԻՄ ընտրությունների անցկացման ևս մեկ օր նշանակի:
17:00 - 26 օգոստոսի,2021
Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրությունների քարտեզը

Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրությունների քարտեզը

Հայաստանում լրացել են բազմաթիվ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները, և այդ համայնքներում առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Մի քանի օր առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել էին, որ  ՏԻՄ-երի հերթական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա 440 համայնքում։ Այս տարվա հուլիսի 7-ի դրությամբ՝ ՏԻՄ-երի արտահերթ ընտրություններ անցակցնելու անհրաժեշտություն կա մոտ 20 համայնքում (այդ թիվը կարող է փոփոխվել)։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցած տարվա որոշմամբ 2021-ին ՏԻՄ ընտրությունների օրեր էին սահմանվել մարտի 14-ը, սեպտեմերի 26-ը և հոկտեմբերի 17-ը։ Մի քանի օր առաջ, սակայն, ԿԸՀ-ն որոշեց ՏԻՄ ընտրությունների օրեր սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 17-ի փոխարեն սահմանել հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը։ Infocom-ը պատրաստել է սպասվող ՏԻՄ ընտրությունների պատկերն արտացոլող քարտեզ։ Կանաչ գույնով նշված են այն համայնքները, որտեղ լրացել են/աշնանը լրանում են և՛ ավագանու, և՛ համայնքապետի լիազորությունների ժամկետները, և այնտեղ կանցկացվեն ընտրություններ։ Կապույտով նշված են այն համայնքները, որտեղ լրանում է միայն ավագանու կամ միայն համայնապետի լիազորությունների ժամկետը, և որտեղ կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Մոխրագույնով նշված են այն համայնքները, որտեղ լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, բայց այնտեղ չեն անցկացվի ընտրություններ մինչև գործող ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը (մոխրագույնով նշված համայնքներում ընտրություններ չեն անցկացվի, քանի որ այնտեղ ՏԻՄ ընտրություններն այսուհետ լինելու են համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ պետք է ընտրվի ավագանի, ավագանու կազմից՝ համայնքապետ։ Երբ կլրանա ավագանու լիազորությունների ժամկետը, այն ժամանակ էլ կանցակցվեն ընտրություններ․ առավել մանրամասն՝ այստեղ)։ Նարնջագույնով նշված են այն համայնքները, որոնք միավորվել են՝ ձևավորելով խոշորացված համայնքներ, և այնտեղ առաջին անգամ պիտի միավորված կազմով ՏԻՄ ընտրություններ անցկացվեն։ Մանուշակագույնով նշված են այն համայնքները, որտեղ լրանում են ՏԻՄ լիազորությունների ժամկետները, սակայն ընտրություններ չեն կայանա մինչև այդ համայնքների խոշորացումը։ Աննա Սահակյան
21:24 - 27 հուլիսի,2021
Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ

Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ամբողջ ընթացքում, քվեարկությունից հետո ընկած ժամանակահատվածում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների, ահազանգերի, ԶԼՄ հրապարակումների առթիվ դատախազության հսկողության ներքո իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ 2021թ. հուլիսի 22-ի դրությամբ հարուցվել է 78 քրեական գործ:   Դրանցից՝       33-ը՝ հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, 6-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, այդ թվում՝ նաև կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, 6-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու կամ  երրորդ անձանց համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելու, 5-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու, 3-ը՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու 2-ը ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝  տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը հափշտակելու առերևույթ հատկանիշներով, 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, 1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, 1-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, հարկադրելու կամ հավաքին մասնակցելու, կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու, 1-ը՝ ծեծի, 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, 2-ը՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, 1-ը՝ պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, 11-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:  Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 83 անձանց նկատմամբ, որոնցից, մասնավորապես՝ 33-ը մեղադրվում կամ կասկածվում է ընտրակաշառք տալու համար, 38-ը՝ ընտրակաշառք վերցնելու համար, 3-ը՝ մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու համար, 3-ը՝ քարոզչական պաստառի վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար, 1-ը՝ ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու համար, 1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկության փորձ կատարելու համար, 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, 1 անձ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար, 1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու համար, 1-ը՝ կեղծ քվեաթերթիկ պատրաստելու և իրացնելու համար:   Ընտրական հանցագործություններ կատարելու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշիքնների և 2 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձանց, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինք»՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 2, «ԲՀԿ»՝ և «Վերելք»՝ 1-ական: Թեկնածուներից մեկը, ում ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել դատարանի որոշման արդյունքում, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է  ՀՀ տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Բոլոր 8 թեկնածուների, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս  16 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից մեկի նկատմամբ դատախազի որոշմամբ հետագայում ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ: Արդեն իսկ 14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան, որոնցից 4 գործ՝ ընտրակաշառք տալու, փորձի, ստանալու և ընտրակաշառքի օժանդակության վերաբերյալ ( 11անձ, որոնցից 2-ը ընտրակաշառք ստանալու, 9-ը՝ տալու համար, վերջիններս բոլորը՝ հարում են «Պատիվ ունեմ» դաշինքին), 1 գործ՝ 1 անձի (հարում է «Հայաստան» դաշինքին) վերաբերյալ՝ անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու վերաբերյալ, 1 գործ 1 անձի (հարում է «Հայաստան» դաշինքին) վերաբերյալ՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ և 1-ը՝ 1 անձի (հարում է «Հայաստան դաշինք»ին) վերաբերյալ՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ: Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, առանձին գործեր քննվում են մեկ վարույթում:
12:52 - 23 հուլիսի,2021
ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  ուժը կորցրած ճանաչեց 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը: Գրանցումը ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ հուլիսի 22-ի արտահերթ նիստում ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Որոշմամբ ուժը կորցված են ճանաչվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ  Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Սուրեն Պապիկյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Արայիկ Հարությունյանի, Անահիտ Ավանեսյանի, Արմեն Փամբուխչյանի, Դիանա Գասպարյանի, Գնել Սանոսյանի, Համբարձում Մաթևոսյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Հարությունյանի, Արարատ Գրիգորյանի, Դավիթ Գևորգյանի, Նարեկ Մկրտչյանի, Հակոբ Սիմիդյանի գրանցումները, ինչպես նաև «Հայաստան» դաշինիքի ընտրական ցուցակում ընգրկված պատգամավորի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Մարիաննա Եփրեմյանի, Ալեքսանդր Խաչատուրյանի գրանցումները: Այսպիսով ՔՊ-ից ինքնաբացարկ էր ներկայացրել 17 անձ, «Հայաստան» դաշինքից՝ 3: Որոշման նախագիծն ընդունվեց 7 կողմ ձայներով:
16:31 - 22 հուլիսի,2021
Առուշ Առուշանյանի պաշտպաններն ստորագրել են քննչական խումբ կազմելու արձանագրությունը. ՀՀ ՀՔԾ

Առուշ Առուշանյանի պաշտպաններն ստորագրել են քննչական խումբ կազմելու արձանագրությունը. ՀՀ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին անդրադարձել է  Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի պաշտպանության կողմի նոր հայտարարությանը։ «Քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմը, հետևություններ չանելով նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հայտարարությունից և շարունակելով մանիպուլյատիվ վարքագիծը` հրապարակել է իր տեսակետը հավաստող «ապացույցներ», ինչին ի պատասխան` ստիպված ենք հրապարակել նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին 2021 թվականի հուլիսի 10-ին կայացված որոշումն ու 2021 թվականի հուլիսի 15-ին հիշյալ որոշումը մեղադրյալին և նրա պաշտպաններին ծանոթացնելու վերաբերյալ արձանագրությունը»,- նշված է ՀՔԾ մամուլի ծառայության պարզաբանման մեջ։ Ըստ աղբյուրի՝  պաշտպանության կողմն արդեն երկրորդ անգամ անհասկանալի կերպով պնդում է, որ վերը նշված փաստաթղթերը չեն տրամադրվել իրենց և դատարանին: «Առնվազն տարօրինակ է, թե ինչպես է հիշյալ փաստաթղթերի փաթեթը բացակայել հենց պաշտպանների մոտ այն դեպքում, երբ դրանց պատճենները վարույթի ընթացքում ներկայացվել են կողմերին և դատարանին: Սակայն անկախ այս հանգամանքից, ինչպես արդեն նշվեց, պաշտպանները դեռևս 2021 թվականի հուլիսի 15-ին ծանոթացել են քննչական խումբ կազմելու մասին որոշմանը, ինչի մասին փաստում է դրա վերաբերյալ կազմված արձանագրությունը` հավաստված վերջիններիս ստորագրություններով»,- հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից, որի համաձայն, այսպիսով` առավել քան ակնհայտ է, որ պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:   Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ՀՔԾ-ն պաշտպաններին կոչ է անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության ու մասնագիտական էթիկայի շրջանակներում և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելուց:
21:20 - 19 հուլիսի,2021