Կապան

Կապան՝ քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արեւելքում, Երեւանից 320 կմ հարավ-արեւելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջեւ», նաեւ՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:

Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին
 |armeniasputnik.am|

Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին: Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։ «Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին նոտաների փոխանակման միջոցով համաձայնագիր կնքելու մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջարկը»,-ասվում է փաստաթղթում: ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախագծի մեջ կատարել փոփոխություններ, որոնք չեն լինի սկզբունքային: Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։ ՀՀ ԱԳՆ-ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։
22:52 - 02 նոյեմբերի, 2023
Կապանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը քառօրյա այցով եղել է Իրանի Սպահան քաղաքում

Կապանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը քառօրյա այցով եղել է Իրանի Սպահան քաղաքում

Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի հրավերով հոկտեմբերի 20-24-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը քառօրյա պաշտոնական այցով եցել է Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքում: Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից։ Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները։ Սպահանի քաղաքապետը, ողջունելով պատվիրակությանը, իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկու քաղաքների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։ Գևորգ Փարսյանը ևս շնորհակալություն է հայտնել Ալի Ղասեմզադեին հրավերի և իր գլխավորած պաշտոնական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար։ Անդրադառնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակին՝ համայնքի ղեկավարը հաստատել է Կապանի և Սպահանի 5-րդ շրջանի միջև գործընկերային հարաբերություններ ձևավորելու իր պատրաստակամությունը, ընդ որում, հաշվի առնելով տեղի հայ համայնքի կարևոր դերակատարությունը։ Սպահան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կապանի պատվիրակությունը ՍՀԹ Ազգային Առաջնորդարանում հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի նախագահությամբ հանդիպում է ունեցել նաև Թեմի պատգամավորական ժողովի, Թեմական և կրոնական խորհուրդների, Հաշվեքննիչ մարմնի, Հայ Դատի հանձնախմբի անդամների ու համայնքում գործող միությունների նախագահների հետ։ Հանդիպմանը քննարկված թեմաների առանցքում եղել է Սյունիքը, ԼՂ-ում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և այս օրերին համայն հայության կողմից դիմագրավվող մարտահրավերները, ինչպես նաև Սպահանի հետ նոր կապերի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Քառօրյա այցի շրջանակներում պատվիրակության անդամները եղել են Սպահանի պետական համալսարանում, հանդիպել Հայագիտական ամբիոնի ակադեմիական կազմի հետ, այնուհետև այցելել Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ հանդիպել են «Արմէն» տարրական և «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրենությունների հետ: Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում Գևորգ Փարսյանը հանդիպումներ է ունեցել նաև Քաշանի քաղաքապետի և համայնքապետի հետ, և նրանց կողմից ստացել փոխգործակցության առաջարկներ։ ԻԻՀ Կապանի պատվիրակության այցը եզրափակվել է մայրաքաղաք Թեհրանում, «Արարատ» մարզամշակութային միությունում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով։
16:24 - 27 հոկտեմբերի, 2023
Կապանում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ

Կապանում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ

Կապանում այսօր Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի ղեկավարի Անդրեյ Շանինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։   «Մանրամասն քննարկվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որը զգալիորեն կհեշտացնի Հայաստանի հարավում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:   Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կարևոր ներդրում կունենա հայ–ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։ Ընդգծվել է նաև, որ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի նաև երկու երկրների մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
20:33 - 16 հոկտեմբերի, 2023
Սյունիքը կարող է միջազգային օդանավակայան ունենալ
 |hetq.am|

Սյունիքը կարող է միջազգային օդանավակայան ունենալ |hetq.am|

hetq.am: Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր:  Հատկանշական է, որ «Սյունիքը» ՀՀ ընդամենը երրորդ օդանավակայանն է, որն ունի IATA-ի կոդ: «Զվարթնոց» (Երեւան) – EVN (IATA), UDYZ (ICAO)«Շիրակ» (Գյումրի) – LWN (IATA), UDSG (ICAO)«Սյունիք» (Կապան) – YUK (IATA), UDCK (ICAO)«Էրեբունի» (Երեւան) – UDYE (ICAO)«Ստեփանավան» (Ստեփանավան/Տաշիր) – UDLS (ICAO), ներկայում չի շահագործվում Չնայած ֆորմալ առումով Սյունիքի մարզկենտրոնն այսուհետ կարող է ընդունել կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային չվերթեր, իրականությունն այն է, որ Կապանի օդանավակայանը ներկայում սպասարկում է միայն ներքին չվերթ՝ Երեւան-Կապան-Երեւան: Ընդ որում՝ ներքին ուղեւորափոխադրումները դեպի Կապան սկսվեցին այս տարվա օգոստոսի 21-ից:  Թռիչքներն իրականացնում է երեւանյան «ՆովԷյր» ավիաընկերությունն իր միակ՝ «L-410UVP-E20» ինքնաթիռով (ՀՀ գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար:  Օգոստոսի 17-ին այս օդանավով աշխատանքային այցով Երեւանից Կապան էր մեկնել վարչապետ Փաշինյանը: Նույն օրը հայտարարվեց, որ օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առիթով, կլինի Երեւան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո նախատեսվում են կանոնավոր չվերթեր: Ամսի 19-ին Երեւանից Կապան էին թռել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նկատենք, որ օդանավի սեփականատերը հենց ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամն է: Սյունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարեց, որ թռիչքները լինելու են յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ: Թռիչքը Երեւանից՝ 08:00-ին, Կապանից՝ 10:00-ին: Առաջին չվերթը, ինչպես ասվեց, տեղի ունեցավ օգոստոսի 21-ին: Դրանից հետո չվերթեր են կայացել նաեւ սեպտեմբերի 1-ին ու 4-ին: Իսկ ահա մնացած 7 չվերթերը չեն կայացել եղանակային վատ պայմանների պատճառով: Բանն այն է, որ դեպի Կապան եւ այնտեղից հետադարձ չվերթերը կատարվում են վիզուալ թռիչքների կանոններով (VFR), որոնց դեպքում եղանակի համար նախատեսված են շատ ավելի խիստ պահանջներ, քան սարքավորումներով թռիչք (IFR) կատարելիս: Այսինքն՝ եթե եղանակն այնպիսին է, որ չեն ապահովվում VFR-ով նախատեսված նվազագույն պայմանները, ապա չվերթ չի կարող կատարվել:  Ժամանակին ավիատորների շրջանում քննարկվում էր այն հարցը, որ Կապանը կարող է որպես միջազգային օդանավակայան ընդունել եւ ճանապարհել Իրանից եկող եւ դեպի Իրան մեկնող չվերթեր համեմատաբար փոքր ինքնաթիռների կատարմամբ: Ինչու՞ փոքր ինքնաթիռների. որովհետեւ «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմը սերտիֆիկացվել է որպես «2B» դասի աերոդրոմ, ինչը նշանակում է, որ այն կարող են օգտագործել այնպիսի օդանավեր, որոնց թեւերի լայնքը 15-24 մ է, իսկ շասսիի արտաքին ակերի հեռավորությունը միմյանցից՝ 4,5-6 մ: 19 հոգու համար նախատեսված «L-410»-ը հենց նման ինքնաթիռ է:  Այլ կերպ ասած՝ «Սյունիք» օդանավակայանը չի կարող ընդունել այնպիսի խոշոր օդանավեր (օրինակ՝ «Boeing» կամ «Airbus»), որոնք վայրէջք են կատարում Երեւանի «Զվարթնոցում» կամ Գյումրու «Շիրակում» (սրանք ունեն «4D» դասի աերոդրոմներ): Բայց ավելի փոքր օդանավերի հարցում այն պետք է որ խնդիր չունենա:  Այստեղ, բնականաբար, պետք է հաշվի առնել արտաքին անվտանգային գործոնը, քանի որ «Սյունիք» օդանավակայանը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի, իսկ ներկա պայմաններում՝ հակամարտ զորքերի շփման գծի անմիջական հարեւանությամբ: Հիշեցնենք, որ օգոստոսին ադրբեջանցիները մի քանի անգամ սադրանքի դիմեցին՝ կրակելով օդանավակայանի շենքի ուղղությամբ:  Կա եւս մի խնդիր «Սյունիքը» միջազգային օդանավակայան դարձնելու հարցում: Խոսքը ՀՀ կառավարության եւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ 2001 թ. դեկտեմբերին կնքված պայմանագրի մասին է: Հիշեցնենք, որ այդ պայմանագրով 2002 թ. հունիսից «Զվարթնոցը» 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց Էռնեկյանի նորաստեղծ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, իսկ 2007-ին պայմանագրում ներառվեց նաեւ «Շիրակ» օդանավակայանը:  Իսկ ահա «Սյունիք» օդանավակայանն իր հերթին 2017 թ. սեպտեմբերին կնքված կոնցեսիոն պայմանագրով Կապանի համայնքապետարանը 25 տարով անհատույց հանձնել է ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին, որը 50-50 համամասնությամբ պատկանում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին (պետական հիմնադրամ է) եւ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամին: Կառավարության եւ Էռնեկյանի միջեւ 2001 թ. կնքված կոնցեսիոն պայմանագրով, երբ «Շիրակը» դեռ դրանում ներառված չէր, նախատեսվել է, մասնավորապես, հետեւյալը (ընդգծումները «Հետքինն» են). «Եթե ՀՀ կառավարությունը ուղղակիորեն կամ երրորդ անձանց հետ կնքվող պայմանագրի միջոցով (ա) կառուցում է օդավանակայանից («Զվարթնոցից» - հեղ.) բացի որեւէ այլ միջազգային օդանավակայան ՀՀ տարածքում կամ գոյություն ունեցող օդանավակայաններից որեւէ մեկը դարձնում միջազգային օդանավակայան, կամ (բ) կառուցում է տեղական նշանակության օդանավակայան օդանավակայանից («Զվարթնոցից» - հեղ.) երկու հարյուր հիսուն (250) կմ շառավղով հեռավորության վրա, ապա նշված շինարարության սկսվելու պահից մինչեւ ավարտին հաջորդող մեկ տարվա ավարտի պահը կառավարիչն իրավունք ունի դադարեցնել սույն պայմանագիրը [...] եւ համապատասխան հատուցում ստանալ ՀՀ կառավարությունից: Կողմերն ընդունում են ի գիտություն, որ Գյումրու օդանավակայանը սպասարկում է թռիչքներ ԱՊՀ երկրներ։ Գյումրու օդանավակայանը, բացի ԱՊՀ երկրներ թռիչքներից, միջազգային թռիչքներ սպասարկել չի կարող»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:08 - 25 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանցիները կրկին կրակել են Կապանի օդակայանի վրա. սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է հարուցվել |azatutyun.am|

Ադրբեջանցիները կրկին կրակել են Կապանի օդակայանի վրա. սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է հարուցվել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանցիները կրկին հրազենից կրակել են Կապանի օդակայանի վրա՝ վնասելով օդակայանի շինությունների պատերը։ «Ազատության» տեղեկություններով՝ վնասվել են նաև օդակայաննի պատուհանները։ Անձնակազմից ոչ ոք չի տուժել։ Դեպքը, Քննչական կոմիտեի փոխանցմամբ, տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին, գիշերը ժամը 3-ին։ Կրակոցները արձակվել են հակառակորդի կողմից վերահսկվող տարածքներից։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ սպանության փորձ, որը կատարվել է անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, և ազգային, էթնիկ հայացքներով կամ թշնամանքի շարժառիթով գույքի ոչնչացում։ «Ատլանտիս» ընկերությունից «Ազատությանը» հայտնեցին, որ այսօր Կայացել է Երևան-Կապան-Երևան թռիչքը։ Մառախուղ չի եղել: Նախորդ երկու թռիչքները մառախուղի պատճառով չէին կայացել։ Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակեց շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ Ադրբեջանական կողմը օդակայանի ուղղությամբ կրակեց նաև հաջորդ օրը, ընդ որում Հայաստանի պաշտոնյաների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վայրէջքից րոպեներ առաջ։ Այս դեպքերով ևս քրեական գործ է հարուցվել՝ երկու հոդվածներով՝ սպանության փորձ, որը կատարվել է անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, և ազգային, էթնիկ հայացքներով կամ թշնամանքի շարժառիթով գույքի ոչնչացում։
13:05 - 04 սեպտեմբերի, 2023
Կապանի երաժշտական դպրոցի տնօրենի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է

Կապանի երաժշտական դպրոցի տնօրենի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Վ.-ն, զբաղեցնելով «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ ՀՀ պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակելով 1 մլն 816 հազ. ՀՀ դրամ: Ինչպես տեղեկանում ենք Հահակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ ՀՈԱԿ-ի տնօրեն Լ. Վ.-ն, որոշելով հափշտակել իրեն վստահված խոշոր չափերով պետական գույքը, պայմանավորվածություն է ձեռք բերել դստեր հետ՝ նրան նույն ՀՈԱԿ-ում որպես գործավար ձևակերպելու և վերջինիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում նրա անվամբ յուրաքանչյուր ամիս որպես աշխատավարձ ելքագրվող գումարներն ստանալու և յուրացնելու վերաբերյալ: Դստեր՝ աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրվանից՝ 2021 թվականի մայիսի 12-ից մինչև աշխատանքից ազատելու օրը՝ 2023 թվականի հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում, Լ. Վ.-ն յուրաքանչյուր ամիս աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք ներկայացրել  հաշվապահություն՝ աշխատավարձի վճարման համար:  Արդյունքում՝ նշված կեղծ տեղեկագրերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից վերը նշված ժամանակահատվածում որպես աշխատավարձ անօրինական հաշվարկվել և ելքագրվել է ընդհանուր` 1.816.998 ՀՀ դրամ, որը միասնական դիտավորությամբ յուրացվել է: Վերը նշված հանցանքի կատարման համար Լ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
13:38 - 29 օգոստոսի, 2023
Հայաստանի կառավարությունը ԻԿԱՕ-ին տեղեկացրել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին
 |azatutyun.am|

Հայաստանի կառավարությունը ԻԿԱՕ-ին տեղեկացրել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը Կապանի օդակայանի վրա Ադրբեջանի կողմից օգոստոսի 18-ին և 19 -ին արձակած կրակոցների մասին, ինչից տուժել էր օդակայանի պատուհաններից մեկն ու տանիքը։ Հայաստանի իշխանությունը ԻԿԱՕ-ից աջակցություն է խնդրել՝ հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակել էին շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
16:43 - 24 օգոստոսի, 2023
Կապանի օդանավակայանը այսօր դարձյալ թիրախավորվել է ադրբեջանական կողմից․ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն

Կապանի օդանավակայանը այսօր դարձյալ թիրախավորվել է ադրբեջանական կողմից․ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանական կողմից կրկին թիրախավորվել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ «Անվտանգության աշխատակիցները հյուրերին շտապ տարհանել են տարածքից»,- հավելել է նա։ Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ-ն «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկություն չունի։  Հիշեցնենք, որ այսօր ինքնաթիռով Կապան են մեկնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։ Միջադեպը տեղի է ունեցել մինչ վայրէջքը։
17:55 - 19 օգոստոսի, 2023
Հաջորդ շաբաթվանից Երևանից Կապան կանոնավոր չվերթեր կլինեն
 |armenpress.am|

Հաջորդ շաբաթվանից Երևանից Կապան կանոնավոր չվերթեր կլինեն |armenpress.am|

armenpress.am:  Հաջորդ շաբաթ կտրվի Երևան-Կապան ուղղությամբ կանոնավոր չվերթների մեկնարկը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ: Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ»,- գրել է վարչապետը։    Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին այցելել է Սյունիքի մարզ՝ Երևան-Կապան ավիաչվերթով։ Փաշինյանի այցն աշխատանքային է։ Սյունիքի մարզում վարչապետին է ներկայացվում մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։    Ապրիլի 26-ին Երևանից դեպի Կապանի օդանավակայան փորձնական թռիչք էր իրականացրել 19 ուղևորի համար նախատեսված չեխական արտադրության մարդատար օդանավը։ Այնուհետև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ փորձնական թռիչքի ընթացքում որոշակի խնդիրներ էին նախանվել, որոնք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնելու։ Սանոսյանն ընդգծել էր, որ Հայաստանի կառավարության նպատակն է Երևանից Կապան կանոնավոր չվերթերի գործարկումը։ 
16:09 - 17 օգոստոսի, 2023
Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ռուս դիվանագետները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին
 |armenpress.am|

Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ռուս դիվանագետները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ ռուսաստանցի դիվանագետներն արդեն հաջորդ ամիս կմեկնեն Սյունիքի մարզ։ «Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը՝ լիարժեք ձևաչափով։ Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել մեր ղեկավարների կողմից մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Արդեն սեպտեմբերին ռուս դիվանագետները կայցելեն տարածաշրջան՝ անմիջապես «տեղում» օպերատիվ հարցերով զբաղվելու համար», - նշել է պաշտոնյան։ Գոնչարը հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքների միջև եղբայրական հարաբերությունների հաստատման հետ կապված բազմաթիվ առաջարկներ կան, և աշնանը Հայաստանում պլանավորված է հերթական՝ 10-րդ Միջտարածաշրջանային ֆորումը։
12:57 - 04 օգոստոսի, 2023
Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ
 |armenpress.am|

Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ։  «Ես երեք պաշտոնական հանդիպում կունենամ։ Մեկը նորանշանակ դեսպանի հետ, մյուսը՝ Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ, երրորդը՝ Չեխիայի դեսպանի հետ, որոնք այստեղ են գտնվում։ Կքննարկենք տարբեր հարցեր, բնականաբար, չենք շրջանցի կարևոր՝ բոլորիս հուզող հարցերը։ Մենք տեսնում ենք այդ երկրների կողմից գործադրվող ջանքերը,  հատկապես Ֆրանսիայի կողմից, որն անում է ամեն ինչ։ Ես շատ շնորհակալ եմ Ֆրանսիային, որովհետև մենք բոլոր առումներով ամենամեծ ջերմությունը ստանում ենք հենց այդ երկրից»,- «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության լրագրողների հետ զրույցում ասաց Ղուկասյանը։   Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Կապանում մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի բացման արարողությանը։ 
15:06 - 02 օգոստոսի, 2023