Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
ՀՀ նախագահը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի կարևորությունը

ՀՀ նախագահը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի կարևորությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործում:Հանդիպմանը քննարկվել է նաև արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերը առաջնահերթություն են իր համար և իր ղեկավարած կառույցի ուշադրության ներքո են: 
14:34 - 25 մայիսի, 2022
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին
 |1lurer.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին:  Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ ծանոթացել են Էդուարդ Մարտիրոսովի պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքի հետ: Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Սա մեր առաջին տեսակցությունն էր այդ անձին: Կարմիր խաչի կոմիտեի ձևաչափի շրջանակներում հնարավորություն է տրվել ընտանիքի հետ կապ հաստատել նամակի և Կարմիր խաչի ուղերձի տեսքով: Տեսակցության առանցքում էր առաջին հերթին գրանցել նրան և ստուգել պահման պայմանները, նրա առողջական վիճակը, իսկ այնուհետև հույս ունենք, որ նման այցերը, քանի դեռ նա այնտեղ է, կլինեն պարբերական: Պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, տեղեկացրել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ ճանապարհին, կորել է կապը զինծառայողի հետ: Պարզվել էր, որ Մարտիրոսովը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը, գտնվում է ադրբեջանական կողմում, և ձեռնարկվում են քայլեր նրան վերադարձնելու ուղղությամբ:    
17:19 - 02 մայիսի, 2022
Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Ողջունելով հյուրին՝ Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է հանդիպման ձևաչափը և նշել, որ հատկապես հետպատերազմական շրջանում առկա են  համատեղ քննարկման անհրաժեշտություն ունեցող բազմաթիվ հարցեր և որոշակի գործընթացներ: Արգիշտի Քյարամյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է 2020 թվականի արցախյան պատերազմի սանձազերծման, խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու և բռնի անհետացման դեպքերը։ Կոմիտեի ղեկավարը փաստել է, որ ագրեսիվ պատերազմի ընթացքում զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքների մասին՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության առաջին իսկ օրերից, համագործակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ՝ ապահովելով նաև հիշյալ կառույցի կողմից բարձրացված բոլոր հարցերի հրատապ արձագանքն ու պատշաճ աջակցության ցուցաբերումը՝ մասնավորապես տեղեկատվության փոխանակման ասպարեզում: Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով՝ նախաքննությամբ հաստատված թվով 205 անձանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը, ինչպես նաև՝ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհետ կորած 777 անձանց որոնողական աշխատանքների խնդիրը։ Առաջնահերթությունների շարքում ներկայացվել է ներկայում Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայկական կողմին վերադարձնելու, ինչպես նաև բռնի անհետացած անձանց կարգավիճակի հստակեցմանը վերաբերող խնդիրները։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն ներկայացրել է պատվիրակության կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո իրականացված և նախատեսվող գործընթացների, ռազմական գործողությունների վայրերում կատարվող որոնողական աշխատանքների առանցքային ուղղությունները, ինչպես նաև մարդասիրական իրավունքի ոլորտում նախաքննական մարմնի հետ շփումների հիմնական դրսևորումներն ու համագործակցության շրջանակները: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդյունավետ գործունեություն է ծավալել  ադրբեջանական կողմից հաստատված գերիների հետ տեսակցությունների և վերջիններիս հարազատների հետ կապի ապահովման, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների կատարման և տեխնիկական աջակցության ցուցաբերման հարցերում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև քննարկված հարցերի մասով հետագա արդյունավետ և շարունակական փոխգործակցության, վերջինիս ուղղությունների առավել ընդլայնման շուրջ՝ մասնավորապես կարևորելով գերեվարման փաստերի, գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կազմակերպումն ու ցանկալի արդյունքների ապահովումը:
18:18 - 27 ապրիլի, 2022
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը ընդունել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը

ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը ընդունել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը

Ապրիլի 23-ին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ: Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանը աջակցելու համար:
11:55 - 23 ապրիլի, 2022
Ուկրաինայում մարդասիրական միջանցքների իրականացումը տեղում դժվար է․ ԿԽՄԿ

 |factor.am|

Ուկրաինայում մարդասիրական միջանցքների իրականացումը տեղում դժվար է․ ԿԽՄԿ |factor.am|

factor.am: Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ երկրի արևելքում և հարավում այսօր համաձայնեցվել է ինը մարդասիրական միջանցք՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Սակայն մարդասիրական միջացքները, որոնք համաձայնեցվում են, շատ բարդ է գործնականում կյանքի կոչել։ Այս մասին հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մամուլի խոսնակ Լյուսիլ Մարբոն, գրում է BBC-ին։ Նա ասել է, որ միջանցքների իրականացումը գործնականում դժվար է. ճակատային գիծը միշտ անկայուն է, զինադադարները փխրուն են, նաև անհրաժեշտ է իմանալ ամբողջ շղթան՝ որն է ճշգրիտ երթուղին, որն է ժամկետը, և «սա է այն, ինչն իրականում այդքան դժվարացնում է մարդասիրական միջանցքների իրականացումը»։ Նա, սակայն, նշել է, որ դրանք հաջողությամբ են իրականացվել որոշ շրջաններում, մասնավորապես, երեկ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից 2500 մարդ է տարհանվել։ Սակայն Մարիուպոլի նման այլ շրջաններում, ըստ նրա, հումանիտար միջանցքների իրականացումը դժվար է, քանի որ մարդիկ դիմում են շրջափակված քաղաքից դուրս գալու համար՝ «իրենց հսկայական վտանգի ենթարկելով»:
15:56 - 15 ապրիլի, 2022
ԿԽՄԿ ղեկավարն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայում հումանիտար հարցերը

ԿԽՄԿ ղեկավարն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայում հումանիտար հարցերը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարն ասել է, որ նախքան Ուկրաինայից խաղաղ բնակչությանը պատշաճ կերպով տարհանելը անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակների միջև համաձայնություն։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Պիտեր Մաուրերն այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։ «Անհնար է մտածել մուտքի կամ տարհանման մասին թե՛ Մարիուպոլում, թե՛ մեկ այլ վայրում, եթե մենք տեղում չունենք ամուր և մանրամասն համաձայնություն զինվորականների միջև»,- նշել է նա: Մաուրերը, որն անցյալ շաբաթ այցելել էր Ուկրաինա, հայտնել էր, որ Մոսկվայի բանակցություններում կբարձրաձայնի ռազմագերիների, անհայտ կորածների և կալանավորված քաղաքացիական անձանց հարցերը։ Լավրովն էլ հանդիպումից հետո հայտարարել է՝ Ռուսաստանը հիմքեր չունի ակնկալելու, որ Ուկրաինան կկատարի միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։  «Այսօր մենք մանրամասն խոսեցինք հարցի քաղաքական կողմի մասին: Այն մասին, թե ինչպես են Կիևի իշխանությունները և տարբեր բնակավայրեր վերահսկող ազգայնականները փորձում կանխել խաղաղ բնակիչների ազատ ելքը, փորձում նրանց օգտագործել որպես կենդանի վահան, ծանր զենքեր են տեղակայում քաղաքային թաղամասերում և իրականացնում այլ գործողություններ, որոնք ուղղակիորեն հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին»,-  հայտարարել է Լավրովը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը լսել է ԿԽՄԿ գործընկերների առաջարկությունները այն որոշումների վերաբերյալ, որոնք նրանք կարևոր են համարում հումանիտար մուտքի, հումանիտար միջանցքների գործարկման խնդիրների առավել արդյունավետ քննարկման համար։  
16:40 - 24 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը ևԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

Սուրեն Պապիկյանը ևԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Թիերի Ռիբոյին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար՝ նշելով, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք: Միաժամանակ, Սուրեն Պապիկյանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման բացառապես մարդասիրական հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ: Թիերի Ռիբոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ:
19:06 - 21 մարտի, 2022
Ուկրաինան Ռուսաստանին կոչ է արել անհապաղ համաձայնության գալ մարդասիրական միջանցքների շուրջ

Ուկրաինան Ռուսաստանին կոչ է արել անհապաղ համաձայնության գալ մարդասիրական միջանցքների շուրջ

Ուկրաինան Ռուսաստանին կոչ է արել անհապաղ համաձայնության գալ Կիևի, Խարկովի, ինչպես նաև Վոլնովախայի և Մարիուպոլի համար մարդասիրական միջանցքների շուրջ: Այս մասին ճեպազրույցում ասել է Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։ «Մենք ռուսական կողմին և Կարմիր խաչին ուղարկել ենք նաև հումանիտար միջանցքների մշակված երթուղիները՝ Վոլնովախա-Զապորոժիա, Մարիուպոլ-Զապորոժիա, Կիև և Կիևի շրջան՝ արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ, ինչպես նաև Խարկով և Խարկովի մարզ՝ արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ համաձայնեցնել այդ երթուղիները, տեղեկացնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին այս մասին և ապահովել մշտական հրադադար այդ երթուղիներում»,- ասել է Վերեշչուկը։
15:18 - 08 մարտի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը և ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանից հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը և ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանից հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին: «ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԿԽՄԿ մանդատի շրջանակում Արցախում իրականացվող ծրագրերը: Իր հերթին Պաշտպանը պատվիրակության ղեկավարին է ներկայացրել նախորդ շաբաթ Արցախ կատարված այցի ընթացքում արձանագրած փաստերն ու հետևությունները: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի դիրքորոշմամբ՝ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Նման քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր դատապարտվել են, համապատասխանաբար, 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ դրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի  կոպիտ խախտում է: Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և ՄԻՊ հաստատության միջև համագործակցության դերը մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների պաշտպանության հարցում՝ վերահաստատելով համագործակցելու իրենց պատրաստակամությունը:  
23:30 - 07 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հրատապությանը

Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հրատապությանը

Ժնևում մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, անդրադառնալով ԿԽՄԿ գործունեությանը որպես ոչ քաղաքական և մարդասիրական կառույցի` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունն՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը Պիտեր Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը, ինչպես նաև՝ բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտմանը: Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու և վերջիններիս տեղում ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակելու համագործակցությունը հումանիտար հարցերի կարգավորման նպատակով։
15:55 - 01 մարտի, 2022