Կիպրոս

ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հերթական ագրեսիան ընթացիկ տարվա մայիսի 12-ից Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման շարունակությունն է: Նա շեշտել է տարածաշրջանային կայունությունը վտանգող ադրբեջանական սադրիչ գործողություններին հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների քննարկման ընթացքում կարևորվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձումը, ինչպես նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովումը:
21:01 - 18 նոյեմբերի, 2021
Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են. հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի նախագահի հանձնակատարը

Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են. հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի նախագահի հանձնակատարը

On the final day of the official visit to Cyprus the Delegation led by the RA NA President met with the Presidential Commissioner of the Republic of Cyprus Photis Photiou. Welcoming the guests, the Presidential Commissioner conveyed the best wishes from the President of Cyprus, expressing regret that he left the country on a working visit a few days ago. The RA NA President thanked the Presidential Commissioner for the meeting and warm reception, adding that commonalities of the value of systems and world concept of the Armenians and the Cypriots are considered to be the basis of the Armenian-Cypriot centuries-old friendship. Both sides highlighted the continuous efforts directed to the prevention of the genocides by Armenia and Cyprus, as well as the united fighting in the issues of human rights, preservation of values and restoration of justice. Alen Simonyan considered invaluable the position of principle of the authorities of brotherly Cyprus and all colleagues of parliament in all vital issues concerning Armenia and the Armenian people. Touching upon the development of the Armenian-Cypriot relations, the Presidential Commissioner highlighted the role of the Armenian community of Cyprus. He presented details to the RA NA President about the state care in the preservation of the Armenian schools and church. They referred to the Armenian and Cypriot Diaspora, emphasizing the factor of Diaspora in voicing the joint problems and pre-indicating necessary solutions. The sides related to the Azerbaijani-Turkish military aggression, in this context discussing the topic of the missing, the prisoners of law and the hostages. The Presidential Commissioner has underlined that Armenia-Cyprus-Greece tripartite relations are considered to be one of the priorities of Cyprus. He has informed that in that framework an exhibition on the genocides of the Armenians and the Pontic Greeks is designed to open in the city of Thessaloniki of Greece, full of Armenians. At the end of the meeting the sides expressed confidence that the implementation of the joint programmes would have a significant contribution to the further expansion of the excellent relations existing between Armenia and Cyprus and outlining new opportunities of multi-spherical cooperation.
15:01 - 26 հոկտեմբերի, 2021
ԱԺ նախագահը և Նիկոսիայի քաղաքապետը քննարկել են կրթությանը, մշակույթին և փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր

ԱԺ նախագահը և Նիկոսիայի քաղաքապետը քննարկել են կրթությանը, մշակույթին և փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր

Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Քաղաքապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են բոլոր ասպարեզներում: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար՝ նշելով, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերություններին նպաստող գործոններից է նաև Կիպրոսի հայ համայնքը: Կողմերը քննարկել են մայրաքաղաքային կյանքում հայ համայնքի ընդգրկվածությանն ու դերակատարությանը վերաբերող հարցեր: Նիկոսիայի քաղաքապետի խոսքով՝ հայ համայնքի կենսագործունեությունը և ակտիվությունը համարվում է Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքի բաղկացուցիչ մասը: Նա հավելել է, որ հայկական մշակույթը Կիպրոսի մշակութային ամբողջականության դասական ուղղություններից է: Զրուցակիցները քննարկել են կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր:
19:25 - 25 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին: Հանդիպմանը կողմերը փաստել են երկու երկրների միջև փոխըմբռնման ու փոխաջակցության առկայությունը, հատկապես բարձր է գնահատվել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ: Անդրադարձ է եղել Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմաքաղաքական երկխոսությանը, որն իրականացվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափով հանդիպումների ընթացքում: Խոսելով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի սկզբունքային դիրքորոշման և Արցախի ժողովրդին աջակցության համար՝ կարևորելով արցախահայությանը 2020թ-ին տրամադրված մարդասիրական և ֆինանսական օժանդակությունը: Հիշատակվել է նաև 2020թ. հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի միաձայն ընդունումը: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ձևաչափում հնարավորությունների արդյունավետ կիրարկումը:
18:09 - 25 հոկտեմբերի, 2021
ԵԽ-ն մտահոգություն է հայտնել Վարոշայի կարգավիճակի վերաբերյալ Էրդողանի հայտարարության առնչությամբ |armenpress.am|

ԵԽ-ն մտահոգություն է հայտնել Վարոշայի կարգավիճակի վերաբերյալ Էրդողանի հայտարարության առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում են Կիպրոսի հյուսիսում գտնվող Ֆամագուստա քաղաքի Վարոշա շրջանի կարգավիճակին: Այս մասին նշվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ: «Նման միակողմ գործողությունները ափսոսանքի են արժանի, քանի որ հակասում են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի գործող բանաձևերին, որոնք լիարժեքորեն ճանաչված են Եվրոպայի խորհրդի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ: ԵԽ-ն կոչ է արել չեղարկել որոշումը՝ ընդգծելով, որ կողմերի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին:  Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:  
20:38 - 28 հուլիսի, 2021
Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը:  «ՆԱՏՕ-ի փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը որևէ պարագայում հնարավոր չէ: Դա հնարավոր դարձրին Հունաստանի պարագայում, սակայն այս պահին նման բան չի կարող քննարկվել: Քանի որ այժմ Թուրքիայում այնպիսի կառավարություն չկա, ինչպիսին կար, երբ Հունաստանը դարձրին ՆԱՏՕ-ի անդամ: Այժմ կանք մենք: Քանի մենք կանք, Հարավային Կիպրոսը ոչ մի պարագայում չեն կարող ընդունել, չեն կարող Թուրքիան շրջանցել»,- Էրդողանի խոսքերը փոխանցում է Kibris Online-ը:
20:53 - 21 հուլիսի, 2021