ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը մեղավոր է ճանաչվել հայտարարագիր չներկայացնելու համար

Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը մեղավոր է ճանաչվել հայտարարագիր չներկայացնելու համար

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալի Ա. Մ.-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր դիտավորությամբ չներկայացնելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալը դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, զրկվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, սակայն նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել և սահ­մա­նվե­լ է փոր­ձաշր­ջան՝ 2  տա­րի ժամ­կե­տով: Ավելի վաղ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացվել են Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մ.-ի կողմից  հայտարարագիրը հիշյալ հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Որպես քրեական գործ հարուցելու առիթ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ դրանք ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:  Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով 2022թ. մարտի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
15:38 - 27 հունիսի, 2022
2020-ի նոյեմբերի 9-10-ին պետական շենքերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով 25 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ․ Դատախազություն

2020-ի նոյեմբերի 9-10-ին պետական շենքերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով 25 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ․ Դատախազություն

Չնայած լրագրողների առանձին հարցումներին պատասխանների միջոցով 2020թ. նոյեմբերի 9-10-ի դեպքերի առնչությամբ քննվող քրեական գործերի մասին համապատասխան ամփոփ տեղեկատվություն տրամադրվել է, սակայն դատելով նույնի առնչությամբ չդադարող բանավոր հարցումներից՝ թերևս առկա է ավելի հրապարակային մակարդակով այդ տեղեկատվությունը հանրայնացնելու անհրաժեշտությունը: Այս մասին գրառում է կատարել  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա մասնավորապես գրել է․ «2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս նախաքննությունը շարունակվում է: Տվյալ քրեական գործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Բացի այդ, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ: Դատարան ուղարկված քրեական գործերից հինգով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Դրանցից՝ 1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է: 1 քրեական գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ դատախազության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: 1 քրեական գործով կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) ամբաստանյալը դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով: 1 քրեական գործով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան: 1 քրեական գործով դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման և 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման»:
13:00 - 27 հունիսի, 2022
Դատարանը չի կալանավորել հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ սպային, որն ուղեկցում էր Փաշինյանին |factor.am|

Դատարանը չի կալանավորել հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ սպային, որն ուղեկցում էր Փաշինյանին |factor.am|

factor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցած Ճանպարհային ոստիկանության սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը: Արման Նավասարդյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել ապրիլի 29-ին։ Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որը հանգեցրել է մարդու մահվան։ Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող Արամ Նավասարդյանը, արագ սլանալով, վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին: Կինն ու դեռ չծնված երեխան մահացել էին: Այս քրեական գործով անցնող այլ կասկածյալներ և մեղադրյալներ չկան:
22:22 - 25 հունիսի, 2022
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են պատերազմի հարուցած հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման խնդիրներ

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են պատերազմի հարուցած հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման խնդիրներ

 Մինսկում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի միջև: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները: «Կողմերն ընդգծել են գլխավոր դատախազների եռակողմ ձևաչափի պահպանման կարևորությունը որպես տարածաշրջանում կայունության և օրինականության, լարվածության թուլացման և բնակչության առաջնային կենսական իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իրավական ոլորտում շփումները շարունակելու գործուն հարթակ: Այս առումով շեշտվել է հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի  եռակողմ հայտարարության հումանիտար պահանջների ամբողջական կատարման ուղությամբ ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախանձախնդիր և հետևողական ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած նախորդ եռակողմ հանդիպումների ընթացքում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում միջադեպերի, դրանց առթիվ իրականացվող քննությունների վերաբերյալ կողմերի միջև օպերատիվ տեղեկատվության միջնորդավորված փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրադադարի հանցավոր խախտումները շարունակվել են, որոնց արդյունքում եղել են մարդկային կորուստներ, խաղաղ բնակչության համար ստեղծվել են կենսական իրավունքների իրացման, անվտանգության նոր սպառնալիքներ: Որպես ակնառու օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազը վկայակոչել է Փառուխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած գործողությունները, որոնց արդյունքում հայկական կողմից զոհվել է 3 և մարմնական վնասվածքներ ստացել 16 զինծառայող: Արթուր Դավթյանն ընդգծել է ինչպես Փառուխ գյուղում կատարված այդ գործողությունները, այնպես էլ հրադադարի կոպիտ խախտումների մյուս դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:   Այդ իրողությունները նաև փաստում են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչների ռեսուրսի գգտագործմամբ տեղեկատվության օպերատիվ փոխանակման ձևաչափի արդյունավետությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությունը: Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  բարձրացրել է հատկապես 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետի անկատար մնալու հանգամանքը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում անհիմն պահվող՝ ադրբեջանական կողմից հաստատված 38 պահվող անձանց շուտափույթ վերադարձը առանցքային նշանակություն ունի կողմերի միջև վստահության վերականգնման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների ձևավորման համար՝ հատուկ ընդգծելով եռակողմ հայտարարության հումանիտար պահանջները հայկական կողմից լիարժեք կատարված լինելու հանգամանքը: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական կողմի միջնորդությամբ շարունակել բանակցությունները՝ հումանիտար խնդիրները սեղմ ժամկետներում և լիարժեք լուծելու նպատակով:
19:22 - 24 հունիսի, 2022
Արթուր Դավթյանը Մինսկում ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ Հայաստանի բարեփոխումները

Արթուր Դավթյանը Մինսկում ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ Հայաստանի բարեփոխումները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին: Քննարկվել են ԱՊՀ տարածաշրջանում անդրազգային մի շարք հանցատեսակների դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների կատարած աշխատանքները, այդ ուղղություններով միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակը: Գնահատվել են ԱՊՀ անդամ պետությունների հաստատած մի շարք ոլորտներում համագործակցության ծրագրերի՝ 2021 թ. համար նախատեսված միջոցառումների կատարման արդյունավետությունը, դատախազությունների միջև համագործակցության կատարելագործման պրակտիկան: Ընդունվել են ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործունեությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Նիստին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, արդյունքները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք ածանցվում են միջազգային համագործակցության անկատար կառուցակարգերի պատճառով: Մասնավորապես, Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման դեմ պայքարը, դրանց օրինական տնտեսական շրջանառություն վերադարձնելու խնդիրը ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից է: Հայաստանը միացել է հանցավոր ճանապարհով գույքի և եկամուտների ձեռքբերման, «լվացման», հայտնաբերման  և բռնագանձման վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաներին, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով ներգրավված է այս հանցատեսակի դեմ պայքարի մի քանի միջազգային հարթակներում: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ փողերի լվացման դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է միջազգային առաջադեմ չափանիշների և փորձագիտական խորհրդատվությունների վրա խարսխված ազգային ռազմավարության մակարդակով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում այս հանցագործության հանցակազմի հատկանիշները սահմանվել են այդ երևույթի միջազգային-իրավական սահմանումների հիման վրա, որոնք զգալիորեն բարելավել են պրակտիկան: Մասնավորապես, ՀՀ իրավասու մարմիններում քննվող այս բնույթի հանցագործության դեպքերի քանակը 2017 թ. համեմատ 2021 թ. ավելացել է 5 անգամ: Չնայած նման դրական միտումներին, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն համարվում, ինչի հիմնական պատճառն այդ բնույթի քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության չգոհացնող վիճակն է՝ հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մեծամասսամբ դուրս է բերվում երկրի տարածքից: Հիմնական խնդիրները կապված են այս հանցատեսակի դրսևորման վերաբերյալ տարբեր երկրներում գործող իրավակարգավորումների և իրավամեկնաբանությունների, բանկային տվյալների պաշտպանության կառուցակարգերի տարբերություններով, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ծավալով կատարելու քննչական հարցումները: Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել գլոբալ լրջագույն հիմնահարց հանդիսացող «փողերի լվացման» երևույթի դեմ պայքարի միասնական իրավական սկզբունքների մշակումն ու գործարկումը, միջազգային համագործակցության անկախ իրավական պլատֆորմների ստեղծումը՝ այդ թվում նաև ԱՊՀ շրջանակներում:          Նա փոխանցել է ՀՀ դատախազության լիարժեք պատրաստակամությունը, հիմնվելով ՀՀ փորձի վրա, ներգրավվելու «փողերի լվացման» դեմ միջազգային իրավական կառուցակարգերի կատարելագործման գործընթացում:
14:56 - 24 հունիսի, 2022
Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հետ:   Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել իր գործընկերոջը Բելառուսի դատախազության համակարգի 100-ամյա տարեդարձի կապակցությամբ: Նա նշել է, որ ՀՀ դատախազությունն էլ շուտով բոլորում է 104-ամյակը, և նման պատկառելի կենսագրությունը երկու երկրների պարագայում էլ խոսում է դատախազությունների՝ որպես պետականության պահպանության, օրենքին և հասարակությանը ծառայելու ակունքներում կանգնած կայացած համակարգեր լինելու մասին:   ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության մակարդակն ու արդյունքները, որոնց շարունակում է նպաստել 2005թ. Մինսկում ստորագրված՝ Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության համաձայնագրի կենսագործումը:   Բելառուսի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ջերմ բարեմաղթանքների համար: Նա վստահություն է հայտնել, որ Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը կամրապնդի ԱՊՀ գոտում հանցավորության զսպման և հակազդման ոլորտում անդամ երկրների գործակցությունը, կնպաստի փորձի փոխանակմամբ և նոր անելիքների նախանշմամբ անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ի հատ եկող ընդհանուր մարտահրավերներին համատեղ ուժերով առավել արդյունավետ դիմակալելու գործին:   Կողմերն ընդգծել են հատկապես քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում դատախազությունների սերտ գործակցության բարձր արդյունավետությունը, քննարկել են երկու երկրների դատախազությունների ներուժի զարգացմանն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունները, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  
10:45 - 24 հունիսի, 2022
Քրգործ է հարուցվել մանկատների շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում այլ անձանց ընդգրկելու առթիվ

Քրգործ է հարուցվել մանկատների շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում այլ անձանց ընդգրկելու առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցաիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց բնակարաններով ապահովման գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման ոլորտում:  Ինչպես  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 13-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատվել է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հաշվառված՝ բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց ցուցակը: Որոշմամբ նախատեսվել է մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը ցուցակում ընդգրկված 163 շահառուներին նվիրաբերել անհատույց օգտագործման պայմանագրով նրանց տրամադրված բնակարանները։ «2003-2010թթ. ընթացքում շահառուների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերով շահառուները պարտավորվել են մշտական բնակության նպատակով այլ բնակավայր տեղափոխվելու կամ մինչև 6 ամիս ժամկետով այլ բնակավայր մեկնելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել նախարարությանը: Ընդ որում, շահառուի կողմից 6 ամսից ավելի բնակարանում չբնակվելու դեպքում պայմանագրի գործողությունը դադարում է, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս ծառայում է զինված ուժերում, գտնվում է ազատազրկման վայրերում, կամ բացակայում է բնակության վայրից բուժման կամ կրթական նպատակներով: Մինչդեռ պարզվել է, որ ցուցակում ներառված շահառուններից 1-ը մահացել է դեռևս 2018թ.՝ որոշումն ընդունելուց շուրջ 1 տարի 8 ամիս առաջ: 27 շահառու 2019թ.-ից սկսած 1 տարվա կտրվածքով 6 ամսից ավել գտնվել են ՀՀ-ից դուրս, ընդ որում, նրանցից 15-ը՝ առնվազն վերջին 2 տարին անընդմեջ: Իսկ 47 շահառու վերջին 10 տարվա կտրվածքով 1 տարվա ընթացում առնվազն 6 ամիս չի օգտագործել էլեկտրաէներգիա: Ընդ որում, 27 շահառու նախորդ 3 տարվա ընթացում անընդմեջ անշարժ գույքի գտնվելու հասցեով էլեկտրաէներգիա չի ծախսել, որոնցից 3-ը ՀՀ-ում չի բնակվել, 6 շահառու ունեն սեփականության իրավունքով գրանցված գույք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ սոցիալապես անապահով և հատուկ խնդիրներին դասված անձանց կացարանի խնդրի լուծման պետական ծրագրերի մշակումը, իրականացումն ու համակարգումը, ինչպես նաև դրանց իրականացման ընթացիկ մոնիթորինգը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության գործառույթներից է:   Այսինքն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում, տևական ժամանակ՝ 2015թ. ՀՀ-ից բացակայելու, բնակտարածքը չօգտագործելու, անշարժ գույքի առկայության, անգամ մահվան դեպքերում շահառուների հետ կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերը չեն լուծվել: Փոխարենը 2020թ. օգոստոսին այդ անձինք ներառվել են համապատասխան ցուցակում, որի արդյունքում նորմատիվ իրավական ակտի ուժով նրանց տրվել է բնակարանները սեփականաշնորհելու հնարավորություն, ինչի իրավունք վերջիններս չունեին: Նշվում է՝ նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առեևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
19:20 - 23 հունիսի, 2022
20-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ |azatutyun.am|

20-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ |azatutyun.am|

azatutyun.am: 20-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի մահից 6 օր անց Գլխավոր դատախազությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացնում է, որ զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործը։ Ըստ դատախազության, գործը հարուցվել է դեռ հունիսի 19-ին՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 2-րդ (կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 7-րդ [մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից], 13-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) կետերի հատկանիշներով: «Նշանակված է փորձաքննություն, իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- փոխանցել են դատախազությունից:
16:35 - 23 հունիսի, 2022
Հարուցվել է քրգործ «Գավառի մանկատան» այգու տարածքում սրճարան-ռեստորան կառուցապատելու գործընթացի առնչությամբ

Հարուցվել է քրգործ «Գավառի մանկատան» այգու տարածքում սրճարան-ռեստորան կառուցապատելու գործընթացի առնչությամբ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումանսիրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 3 հասցեում գտնվող նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքի օտարման և դրանում իրականացված կառուցապատման օրինականությունը: Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության ամբողջականությունն ապահովելու նպատակով վերաբերելի փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի կոմիտեից, Գավառի համայնքապետարանից, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից: Ուսումանսիրությամբ պարզվել է, որ 2011թ. և 2015թ. մանկատան 0.05 հա և 0.007հա տարածքները պայմանագրերով մեկ տարի ժամկետով վարձակալության են տրամադրվել քաղաքացի Լ. Հ.-ին՝ մանկական սրճարան կառուցելու համար:  Այդ նպատակով Գավառ քաղաքի համայնքապետի կողմից 09.07.2011թ. վարձակալին տրամադրվել է նոր կառուցվող օբյեկտի ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինթույլտվություն: 19.07.2013թ. Լ. Հ.-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որով որպես անշարժ գույքեր գրանցվել են 45.08 ք.մ. սրճարան, 10.41 ք.մ.  և 4.87 ք.մ. պահեստներ, 61.66 ք.մ. և 40.8 ք.մ. ծածկեր՝ սեփականության իրավունքով, մինչդեռ ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցապատման իրավունքով կառուցված շինությունները չէին կարող հանդիսանալ Լ. Հ.-ի սեփականությունը: Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ Գավառ քաղաքի համայնքապետի կողմից նույն վարձակալին 12.08.2019թ. տրվել է «Այգի» սրճարան-ռեստորան օբյեկտի վերահատակագծման, գոյություն ունեցող ծածկի ապակեպատման և նոր դահլիճի, խոհանոցի ու հովհարածածկի կառուցման շինթույլտվությունը՝ շինարարական աշխատանքները 168 օրում իրականացնելու պայմանով: Լ. Հ.-ն 2020թ. ապրիլին դիմել է Գավառ համայնքի ղեկավարին՝ խնդրելով երկարաձգել 2019թ. տրված շինթույլտվության ժամկետը ավարտական աշխատնքների ձևակերպման և նախագծային փոփոխությունների համաձայնեցման համար: Պարզվել է, սակայն, որ դիմումը ներկայացնելու ժամանակ արդեն իսկ անցած է եղել շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարական աշխատանքների կատարման 168-օրյա ժամկետը: Մինչդեռ Գավառի համայնքապետը անտեսելով նշված փաստը, խախտելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 30.04.2020թ. տրամադրել է նոր շինթույլտվություն՝ աշխատանքների իրականացման ժամկետ սահմանելով 60 օր: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ Լ. Հ.-ին 10.07.2020թ. տրվել է շահագործման թույլտվություն, ավարտական ակտ, սակայն 04.08.2020թ.-ին ՀՀ  կադաստրի կողմից որոշում է կայացվել նշված հասցեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին, քանի որ շինության բնութագրում բոլոր շինությունների կառուցման տարեթիվը գրառված է 2013թ., մինչդեռ ավարտական ակտը տրվել է 2020թ.-ին: Առկա են առերևույթ տվյալներ, որ 2013թ. կատարված շինարարական աշխատանքները ներկայացվել են որպես 2020թ. կատարված և այդ պայմաններում տրամադրվել է շահագործման թույլտվություն, ավարտական ակտ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերևույթ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրանով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու հանցավոր արարքի հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:
12:38 - 21 հունիսի, 2022
Պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի. նրանք կալանավորվել են

Պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի. նրանք կալանավորվել են

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից հետո մինչև մայիս ամսվա վերջ մարզի տարածքում արձանագրվել են պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականներությունների կատարման հետ կապված, բռնություն գործադրելու դեպքեր: Հարուցված քրեական գործերով նման արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել 7 անձ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։  Լոռու մարզի դատախազությունում կատարված դիտարկումները փաստում են, որ մարզի տարածքում նմանատիպ հանցավոր գործողությունների դեպքեր արձանագրվել են նաև դրանից հետո: Մասնավորապես, 2022թ. հունիսի 3-ին ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 18:15-ի սահմաններում, Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2 աշխատակից ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ծխելու համար կանգնեցրել են նշված բնակավայրի մի բնակչի ավտոմեքենան, ինչից հետո պարզվել է, որ վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում: Սթափության վիճակի զննության ընթացքում, պարեկային ծառայության աշխատակիցներին են մոտեցել նույն բնակավայրի 3 բնակիչներ, ովքեր գտնվելով ոչ սթափ վիճակում, իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը խաթարելու դիտավորությամբ, սկսել են վիճաբանել պարեկների հետ:  Այդ ընթացքում նրանք առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ոտքով հարվածել են պարեկներից մեկին, բռնելով վերջինիս գոտուց ամրացված մահակից և ատրճանակի պատյանից ու քաշելով՝ փորձել են հափշտակել հատուկ միջոցը և հրազենը: Միաժամանակ ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել և վնասել են պարեկների ծառայողական ավտոմեքենան: Նշված գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Բացի այդ, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում 2022թ. հունիսի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի համանուն վարչական շրջանի տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2 այլ պարեկներ ավտոմեքենայի տարեկան տեխնիկական զննում անցած չլինելու պատճառով կանգնեցրել են Արարատի մարզի Արարատ գյուղի մի բնակչի վարած ավտոմեքենան, ապա պահանջել ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը: Պարեկներից մեկից տեղեկանալով վարորդական իրավունքի վկայականն իր մոտ չգտնվելու պատճառով ավտոմեքենան ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու նրա օրինական մտադրության մասին՝ քաղաքացին սկսել է վիճաբանել վերջինիս հետ, որի ընթացքում զույգ բռունցքներով միաժամանակ հարվածել է նրա կրծքավանդակի առաջային մակերեսին՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա նկատմամբ գործադրել առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: 2022թ. հունիսի 15-ին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված երկու քրեական գործերով միջնորդություններ են ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալների նկատմամբ էլ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են: ՀՀ դատախազությունը նորից քաղաքացիներին խստորեն զգուշացնում է, որ իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու ցանկացած դրսևորում արժանանալու է կոշտ հակազդեցության և դատախազությունը հետամուտ է լինելու նման արարքներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:19 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ, հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:Հանձնարարվել է նաև ապահովել ստւգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն։ Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել:
14:42 - 20 հունիսի, 2022
Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը. Արամ Վարդևանյան |news.am|

Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը. Արամ Վարդևանյան |news.am|

news.am: Մենք ներկայացրել ենք պետական իրավական ոլորտի մեր տեսլականը, որից բխելու են դետալավորված գործողություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Եթե դատական համակարգը, իրավապահ համակարգը չլինեն անկախ, անվախ ու արդար, որևէ բարեփոխում հնարավոր չէ։ Ներկայացնեմ 9 կետից բաղկացած սկզբունք, որոնք ցույց են տալիս, թե ինչ չպետք է լինի այս ոլորտում. 1. Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել։ 2. Անչափահասին, ապագա զինվորին ծեծող և զինվորներ ծնող հայ մայրերին ծեծող ոստիկաններին չի կարելի դուրս չշպռտել ոստիկանությունից, իսկ իրական ոստիկաններին արժանապատիվ կյանք չապահովել։ 3. Չի կարելի դատավորին պատժիչ բութ գործիքի վերածել։ 4. Միայն կալանավորող, կալանքը ֆետիշացնող դատավորներ չի կարելի կարգել, իսկ եղած նմաններին դուրս չշպռտել համակարգից։ 5. Չի կարելի դատավորի միջոցով վարկերի բեռի տակ հայտնված բազմազավակ ընտանիքի միակ բնակարանը բռնագանձել, իսկ դղյակներից միայն խոսել ու վախենալ։ 6. Չի կարելի քննիչներին ստիպել, իրենց խղճի դեմ գնալով, ապօրինի գործեր կարել, իսկ դատախազներից պահանջել դա հաստատել։ 7. Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը։ 8. Չի կարելի, որ արդարություն ապահովող դատավորի աշխատավարձը լինի ավելի ցածր, քան ոչինչ չանող ՔՊ-ական նախարարինը՝ իր պարգևավճարներով։ 9. Չի կարելի, որ պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն առանց բարձրագույն կրթության, առանց կենսագրության, առանց պրոֆեսիոնալիզմի, պարզապես իշխանության ու կոնկրետ շահերի ծառայող մարդիկ։ Այս չի կարելի-ները չեն լինելու, որովհետև մինչև վերջ ենք պայքարելու»,- ասաց նա։ Նշենք, որ ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։ Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
21:45 - 18 հունիսի, 2022
Պաշտպանները դատարանում պնդեցին՝ «Ռեստարտ»-ի անդամներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն

Պաշտպանները դատարանում պնդեցին՝ «Ռեստարտ»-ի անդամներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն

#Կարճասած «Ռեստարտ» նախաձեռնության գործով պաշտպանները դատարանում հանդես եկան ճառով՝ պնդելով, որ իրենց պաշտպանյալներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն։ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ այս ողջ ընթացքում միակ դրական բանն այն էր, որ երեւույթը, որին իրենք բախվել էին, բարձրաձայնվեց, եւ իրենք հուսով են, որ իրավապահ մարմիններն այսուհետ նման դեպքերի հետ կապված ավելի կոմպետենտ վարքագիծ կդրսեւորեն, իսկ քաղաքացիները իրավունքներն էլ պաշտպանված կլինեն։ Դատական վիճաբանությունների փուլն այսպիսով ավարտվեց, մնաց լսել միայն ամբաստանյալների վերջին խոսքը։ #Մանրամասն «Ռեստարտի տղաները Նարեկ Մալյանին առեւանգելու նպատակ չեն ունեցել, այլ ցանկացել են նրան նետել աղբարկղը՝ որպես ակցիա հայհոյանքի դեմ»։ Սա է այն գլխավոր պնդումը, որի շուրջ պաշտպանական կողմը երեկ կառուցեց իր պաշտպանական ճառը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Պետրոսյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննությունը։ «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամները, հիշեցնենք, մեղադրվում են 2019 թ․ մարտի 4-ին Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Հարությունյանը Սկսելով ճառը՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը հիշեցրեց՝ տղաների իրականացրած ակցիան պայմանավորված է եղել նրանով, որ Նարեկ Մալյանը տեւական ժամանակ հրապարակային հարթակներում հայհոյել է նրանց, իսկ նրանց սկզբունքները թույլ չեն տվել դրան հայհոյանքով պատասխանել, ուստի տղաները ցանկացել են Մալյանին նետել աղբարկղը, դա տեսագրել եւ հրապարակել՝ ցույց տալու համար, որ հայհոյողների տեղը աղբամանն է։ Ըստ Կարեն Մեժլումյանի՝ որպեսզի առկա լինի առեւանգում, պարտադիր է ազատությունից ապօրինի զրկած պահելու նպատակը, սակայն ո՛չ առաջադրված մեղադրանքում, ո՛չ մեղադրական եզրակացության մեջ, ո՛չ մեղադրական ճառերում նշված չէ, թե տղաները ցանկանում էին Մալյանին այլ վայր տեղափոխել եւ պահել․ «Այսինքն՝ առաջադրված մեղադրանքը չի պարունակում առեւանգման օբյեկտիվ կողմի հատկանիշները, էլ չեմ ասում հակառակը հիմնավորող ապացույցների մասին»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ հենց մեղադրող դատախազն էր իր ճառում իրավացիորեն նշում, որ առեւանգման օբյեկտիվ կողմը կարող է դրսեւորվել տուժողին իր կամքից անկախ իր բնական միկրոսոցիալական միջավայրից կտրելով, այլ վայր տեղափոխելով եւ այնտեղ պահելով․ «Այսինքն՝ այս արարքը կարող է ավարտված համարվել նշված եղանակով անձին իր միկրոսոցիալական միջավայրից հանելու պահից, եթե միայն հաստատվի վերջինիս այլ վայր տեղափոխելու եւ պահելու նպատակը»։ Որպես հիմնավորում՝ Կարեն Մեժլումյանը մեջբերեց Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ օրենքի իմաստով անձի առեւանգումը պետք է հասկանալ որպես ապօրինի դիտավորությամբ գործողություն՝ կապված կենդանի անձին իր կամքից անկախ վերցնելու եւ այլ վայր տեղափոխելու հետ՝ հետագա պահելու նպատակով, իսկ Գերագույն դատարանի Պլենումի դիրքորոշմամբ էլ՝ քրեական օրենքի իմաստով՝ անձի առեւանգումը պետք է ընկալվի նրան ապօրինի բռնելը, տեղափոխելը, այլ վայրում պահելը՝ հետագայում այլ հանցանք կատարելու կամ այլ դրդապատճառներով»։ Սա, ըստ պաշտպանի, հավաստում է, որ մեղադրողը, գործով հետազոտված ապացույցներին  հղում կատարելով, պետք է հիմնավորեր, որ տղաները ցանկացել են Մալյանին տեղափոխել այլ վայր եւ այնտեղ իր կամքին հակառակ ազատությունից զրկած պահել, սակայն ըստ նրա՝ ոչ միայն դա հիմնավորող ապացույցներ չկան, այլ անգամ մեղադրանքի որոշման, մեղադրական եզրակացության եւ մեղադրական կողմի ճառերում նման պնդում, նման գործողությունների վերագրում տղաներին չկա․ «Այսինքն՝ ե՛ւ մեղադրանքում, ե՛ւ փաստացի առեւանգման կազմը բացակայում է»,- ասաց նա։ Ելույթ ունեցավ նաեւ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը՝ հայտարարելով, որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հիմնավորվեց, որ գործով տուժող ճանաչված Նարեկ Մալյանը թիրախավորել էր «Ռեստարտ» նախաձեռնությանը եւ ամբաստանյալներին, եւ հանդես գալով որպես հասարակական գործիչ՝ տեւական ժամանակ իրեն թույլ է տվել ամբաստանյալների հասցեին հանրային հարթակներում հնչեցնել անձնական բնույթի վիրավորանքներ եւ սեռական հայհոյանքներ․ «Այդ կերպ նա մեր պաշտպանյալներին դրդել է, ինչու ոչ, նաեւ սադրել է իր դեմ գործողություններ կատարել կամ համահունչ կերպով պատասխանել, ինչին նրանք, ինչպես նշել են իրենց ցուցմունքներում, ընդունակ չեն, քանի որ նրանք իրենց նախաձեռնությամբ, նաեւ իրենց բարոյական կերպարով պայքարում են նման անօրինականությունների դեմ»։ Ըստ Պետրոսյանի՝ իրենց պաշտպանյալները, քաջ գիտակցելով, որ չպետք է տրվեն սադրանքների, միեւնույն ժամանակ հասկանալով, որ պետք է հանրայնացնեն Մալյանի ոչ իրավաչափ արարքը, ցանկացել են ընդամենը ակցիայի շրջանակում նրան տեղափոխել աղբարկղը եւ այդ մասին անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին․ «Ի դեպ, նշեմ, որ Մալյանը ոստիկանության բաժին տեղափոխվելուց հետո նույնիսկ բողոք չի ներկայացրել, քանի որ այդ պահին էլ իրեն քաջ հայտնի է եղել, թե ինչ է կատարվում, նա իր դատաքննական ցուցմունքում նշել է, որ նույն պահին տեղեկացել է, որ իրեն ցանկանում էին նետել աղբարկղը»։ Նման ցուցմունք, ըստ նրա, նաեւ գործով վկա ոստիկաններն են տվել՝ նշելով, որ ոստիկանության բաժին տեղափոխվելիս՝ դեռ ավտոմեքենայի մեջ, տղաները ասել են, որ կատարել են սոսկ ակցիա եւ ցանկացել են Մալյանին նետել աղբարկղը։ Պաշտպանը կարեւորեց այն հանգամանքը, որ տղաներն անձամբ են տեսանկարահանել են միջադեպի ընթացքը, եւ դրանից բացի, դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, որտեղ շուրջբոլորը տեսախցիկներ են, ինչը փաստում է, որ նրանք որեւէ բան թաքցնելու միտում չեն ունեցել․ «Այլ հակառակը, ցանկացել են հանրայնացնել, որպեսզի պայքարեն այդ սարսափելի երեւույթի դեմ, երբ անձը կարող է իրեն թույլ տալ հայհոյանքներ հնչեցնել, մայր հայհոյել եւ այդ ամենը անել հանրային ձեւով»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ այդ փաստը Մալյանն էլ է դատարանում ընդունել․ «Կա՞ մեկ ապացույց, որը կվկայի, որ մեր պաշտպանյալները ցանկանում էին Մալյանին տեղափոխել եւ ինչ-որ տեղ պահել, չկա, չի կարող լինել, մարդիկ, կներեք, պիտի անմեղսունակ լինեին, որ նման բան մտածեին․ եթե այդ ամենը կատարվում էր Ամիրյան փողոցում՝ քաղաքի ամենաբանուկ մասում, ԱԱԾ շենքի կողքը, տեսախցիկների առջեւ, իրենք էլ էին նկարում, ի՞նչ առեւանգման մասին կարող է խոսք լինել կամ նպատակը ի՞նչ կարող էր լինել, եթե գործի նյութերով միանշանակ ապացուցված է Նարեկ Մալյանի վարքագիծը»։ Պետրոսյանն ընդգծեց, որ մեղադրողը իր ճառով հպանցիկ ձեւով է անդրադարձել Մալյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքին եւ չի նշել, որ պետք է տուժողի հակաօրինական վարքը եւս նկատի ունենալ․ «Բայց իր անդրադարձը վկայում է, որ մեղադրանքի կողմը շատ լավ գիտի, քաջատեղյակ է, որ այս ակցիան հենց այդ վարքագծի դեմ է, որ հանրային կերպով բոլորը տեղեկանան, որ հայհոյելը դատապարտելի է, խայտառակ արարք է, եւ ինչպես գիտենք, մեր պաշտպանյալներն էլ նշում էին, թե դրա պատճառով ինչքան սպանություններ եւ ինքնասպանություններ են եղել բանակում, հիմա մենք նույնը հանրային ենք տեսնում, եւ ի՞նչ պատասխան են տվել դրան, իմ կարծիքով՝ ամենագրագետ եւ ճիշտ պատասխանը, որովհետեւ եթե մարդկանց հայհոյում են, եւ չես ուզում ավելի վատ կերպով վարվել, պետք է հանրայնացնես, որպեսզի նա հասկանա, որ իր արաքը պարսավելի է եւ անընդունելի է»,- ասաց պաշտպանը՝ նման ակցիան առեւանգման փորձ որակելը աբսուրդ համարելով․ «Այս արարքներում մեր պաշտպանյալները պետք է արդարացվեն»,- եզրափակեց նա։ Լուսանկարում՝ ամբաստանյալները, պաշտպան Կարեն Մեժլումյանը Ելույթ ունեցան նաեւ ամբաստանյալներից երկուսը։ Մասնավորապես, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենք ի սկզբանե մեկ կանխատեսում եւ մեկ նպատակ են ունեցել․ կանխատեսումը եղել է այն, որ եթե նման վարքագիծը հանրության կողմից անհանդուրժողական վերաբերմունքի, իսկ իրավապահ մարմինների կողմից համարժեք գնահատականի չարժանանա, կեղեքելու է պետությունը, ինչպես կոռուպցիան, եւ թունավոր մթնոլորտ է ստեղծելու։ Ուստի իրենց ակցիայի նպատակը, ըստ Պետրոսյանի, եղել է երեւույթը հանրայնացնելը․ «Միակ դրական բանը այն էր, որ այս երեւույթը բարձրաձայնվեց, սրա մասին խոսվեց, եւ մենք հուսով ենք, որ մեր իրավապահ մարմինները նման դեպքերի հետ կապված ավելի կոմպետենտ վարքագիծ կդրսեւորեն, քաղաքացիները իրավունքները պաշտպանված կլինեն, իսկ քաղաքացիներն էլ  իրենց կարծիքը բարձրաձայնելիս չեն շրջանցի Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքները, չեն օգտագործի սեռական բնույթի հայհոյանքներ, այլ՝ միայն թույլատրելի միջոցներ, այսինքն՝ բանավեճ, խոսք, փաստարկներ»։ Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ ՀՀ-ում հայհոյանքի եւ ծանր վիրավորանքի քրեականացումը ամենաբացահայտ ապացույցն էր այն բանի, որ երկրում կար օրենսդրական բաց։ Այնուհանդերձ, նա ընդգծեց, որ մինչ օրենսդրական այդ փոփոխությունը, երբ համանման դեպքեր եղան այլ քաղաքացիների, անգամ պաշտոնատար անձանց հետ, նույն Դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց հենց հայհոյողի, ոչ թե պատասխանողի նկատմամբ։ Պետրոսյանը նշեց՝ որպես ՀՀ քաղաքացի՝ ուզում է հասկանալ՝ մեզ մոտ օրենքի՞ գերակայություն է թե՞ իրավունքի․ «Մենք խոսեցինք օրենքից, օրենքից, օրենքից, մինչդեռ  նշվում է, որ օրենքի գերակայությունը պետք է բխի բնական իրավունքից, իսկ մեր բնական իրավունքներից ամենաառաջինը արժանապատիվ ապրելու, մեր ընտանիքի պաշտպանության իրավունքն է, որի մասին ցավոք ոչ մի խոսք չասվեց»,- նշեց նա՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում իրենց պատկերացումը արդարության մասին որոշակի փոխակերպումների էր ուզում ենթարկվել, սակայն իրենք չեն հուսահատվում եւ չեն հիասթափվում․ «Բայց երբ քաղաքացու իրավունքները ոտնահարվում են, դրա մասին պետք է հիշել ոչ թե այն ժամանակ, երբ նա դիմի, այլ պետությունը դա պետք է տեսնի, ոորվհետեւ այդ իրավունքները մեզ տրված են, երաշխավորված են, ինչ-որ տեղ գրված չէ, որ այդ իրավունքները աշխատում են այն ժամանակ, երբ քաղաքացին փաստաբանի միջոցով դիմում է համապատասխան մարմիններին»։ Խոսելով կոնկերտ գործի փաստական հանգամանքներից՝ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ ցավոք սրտի, այդպես էլ չբացահայտվեցին այն մարդիկ, ովքեր իսկապես ներկա էին դեպքի ժամանակ․ «Այն ոստիկանները, որոնց հղում է կատարվում, եկել են դեպքից հետո, իսկ այն մարդիկ, ովքեր այդտեղ են եղել քաղաքացիական հագուստով եւ ներկայացել որպես «քրեական», չկան»,- ասաց նա՝ հավելելով, որ չբացահայտվեց նաեւ այն մարդկանց ինքնությունը, որոնք նկարում էին միջադեպը։ Պետրոսյանը ցավով նշեց նաեւ, որ ոչ նախաքննության, ոչ դատաքննության ժամանակ տուժողի վարքագիծը չփոփոխվեց «Եվ այս 4 տարիների ընթացքում ոչ ոք այդպես էլ չկարողացավ բացատրել, թե «Ռեստարտ»-ի գործունեության մեջ հակաազգային, հակապետական ինչ երեւույթ կա»,- եզրափակեց նա։ Ամբաստանյալ Հրաչյա Խլղաթյանն էլ կրկնեց, որ իրենք ոչ մեկի չեն առեւանգել, եւ իրենց նպատակը եղել է սոսկ ակցիան՝ հայհոյանքի դեմ․ «Մեղադրանքը անհիմն է, ես այն չեմ ընդունում եւ չեմ հասկանում, թե այս պահին ինչու եմ այս հոդվածով այստեղ»,- ասաց նա։ Լուսանկարում՝ աջից՝ դատախազ Սեւակ Պողոսյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը Պաշտպանական կողմի ճառերի ավարտից հետո հայտարարություն արեց տուժող Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնելով, որ մեղադրող դատախազը նախորդ նիստին միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ Աթանեսյանն ասաց, որ պատիժը չի կարող պայմանականորեն չկիրառվել, եթե ամբաստանյալները չեն զղջում․ «Իհարկե, դա դոգմա չէ, սակայն պրակտիկա է, որը առկա է մեր դատական համակարգում շատ վաղուց»,- ասաց նա՝ խնդրելով դատարանին դատավճիռ կայացնելիս դա հաշվի առնել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 20-ին։   Միլենա Խաչիկյան      
10:53 - 18 հունիսի, 2022
Աղետի գոտում բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման փաստը կստուգվի քրեական գործով

Աղետի գոտում բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման փաստը կստուգվի քրեական գործով

 ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ Շիրակի մարզպետից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների պայմանագրային պարտավորությունների կատարման վիճակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի և 2021թ. հունիսի 17-ի համապատասխան որոշումներով սահմանվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները, որոնք վերաբերում են Շիրակի մարզի 7 գյուղական բնակավայրերի 27 բնակելի տների շահառուներին: «Որոշման կատարումն ապահովելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվել է շահառու ճանաչված ընտանիքների բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման պայմանագիր, որի կատարման համար հատկացվել է 437 մլն ՀՀ դրամ: Պայմանագրի համաձայն՝ բնակելի տների շինարարական աշխատանքների ֆինանսավորումը ՀԿ-ին մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվում է փուլերով՝ ըստ ՀԿ-ի կողմից իրականացված առանձին գույքային միավորների մասով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար ՀԿ-ի կողմից ներկայացված ծրագրային հաշվետվությունների հիման վրա վերջինիս փոխանցվել է 310 մլն 156 հազ. 400 ՀՀ դրամ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման համար նշված գումարը ստանալու նպատակով «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ն 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար կազմել և ՀՀ Շիրակի մարզպետարան է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ ընդհանրական տվյալներ պարունակող հաշվետվություններ, որոնցում բացակայել են յուրաքանչյուր գույքային միավորի մասով կատարված աշխատանքի քանակական ու որակական բնութագրիչները: Իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն ստուգել կամ հսկել իրականացվող աշխատանքները, ինչի արդյունքում մշտադիտարկում իրականացրած ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը զրկվել է կազմակերպության կողմից կատարված աշխատանքների և օգտագործված գումարների արժանահավատությունը գնահատելու հնարավորությունից: Նշվում է՝ բացի այդ, պարզվել է նաև, որ պայմանագրի շրջանակներում բարեգործական ՀԿ-ն պետական միջոցների հաշվին կատարել է ընդհանուր 13.336.500 ՀՀ դրամի ծախսեր. ձեռք է բերել հիմնական միջոց և վճարել մատուցված ծառայությունների դիմաց, որոնք չեն նախատեսվել պայմանագրով, անմիջական չեն առնչվել կնքված պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման կամ նորոգման հետ, արժեքի մեջ ներառման ենթակա չեն: Նշված աշխատանքների մասին ՀԿ-ն 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար հաշվետվություն է ներկայացրել մարզպետարան, իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք ընդհանուր 13.336.500 ՀՀ դրամ են փոխանցել ՀԿ-ին բնակելի տների կառուցման արժեքի մեջ ներառման ոչ ենթակա ծախսերի դիմաց՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ: «Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել հանցավոր արարքների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (2 դրվագ): Նախաքննություն կատարելու և դրա շրջանակներում անօթևան ընտանիքների համար բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման հանգամանքները լրիվ, oբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:25 - 17 հունիսի, 2022
«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հոդված է հրապարակել այն մասին, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը չի համապատասխանում գլխավոր դատախազին ներկայացվող պահանջներին։ Վարդապետյանը, հիշեցնենք, իշխող խմբակցության՝ գլխավոր դատախազի թեկնածուն է։ Ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է սեպտեմբեր ամսին։ Թերթը, մասնավորապես, գրել է․ «Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան»։ Նախ նշենք, որ եթե խոսքը գիտական կոչումների եւ աստիճանների մասին է, ապա Աննա Վարդապետյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ նա ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն) եւ դոցենտի գիտական կոչում։ Ինչ վերաբերում է դասային աստիճաններին, ապա դրանց առկայությունը պարտադիր պայման չէ դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ նշանակվելու համար։  Գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով։ Ըստ այդմ, Սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածն էլ, որպես լրացուցիչ պահանջներ, սահմանում է, որ գլխավոր դատախազ կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որը տիրապետում է հայերենին եւ ՀՀ-ում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։  Սրանից բացի, օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է նաեւ դատախազ նշանակվելու սահմանափակումները, որոնց մեջ եւս դասային աստիճանի բացակայությունը ներառված չէ։ Ավելին, «Դատախազության մասին» օրենքը հստակ սահմանում է Դատախազության դասային աստիճանները, դրանց շնորհման կարգն ու ժամկետները։ Ըստ 46-րդ հոդվածի՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է, որը շնորհվում է դատախազությունում նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս։ Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ նշանակվելու դեպքերին։ Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս, ըստ նույն հոդվածի, դատախազին շնորհվում է օրենքով տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը, իսկ գլխավոր դատախազի նվազագույն դասային աստիճանը արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է։ Այսինքն՝ թերթի այն ենթադրությունը, թե Վարդապետյանին կընտրեն դատախազ եւ նոր միայն կոչում կտան, բնականոն գործընթաց է։ Թեեւ թերթը մեջբերել է նախկին գլխավոր դատախազների դասային աստիճանները՝ այն համատեքստում, որ նրանք, որպես գլխավոր դատախազ, ունեցել են դրանք, սակայն այդ աստիճանները եւս նրանց շնորհվել են պաշտոնի նշանակվելուց հետո։ Մասնավորապես, Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազ է ընտրվել 2013 թ․ հոկտեմբերի 1-ին, իսկ թերթի մեջբերած՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը ստացել է նույն թվականի դեկտեմբերի 29-ին։ Երկու տարի անց՝ 2015 թ․ դեկտեմբերի 28-ին էլ, նրան շնորհվել է արդեն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Աղվան Հովսեփյանը որպես գլխավոր դատախազ պաշտոնավարել է երկու անգամ՝ 1998-1999թթ եւ 2004-2013թթ։ Պետական խորհրդականի դասային աստիճանը Հովսեփյանին շնորհվել է 1999 թ․ մարտի 23-ին, իսկ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2003 թ․ հուլիսի 1-ին։ Արամ Թամազյանն էլ գլխավոր դատախազ է նշանակվել 2001 թ․ փետրվարի 20-ին եւ պաշտոնավարել մինչեւ 2004 թթ։ Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան նրան շնորհվել է 2003 թ․ մայիսի 27-ին, իսկ իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2012 թ․ հունիսի 29-ին։ Նշված դասային աստիճաններից առաջ նախկին գլխավոր դատախազները, իհարկե,  ունեցել են  այլ, ավելի ցածր դասային աստիճաններ, սակայն դա պայմանավորված է նրանով, որ նրանք մինչ այդ էլ իրավապահ համակարգում պետական ծառայություն իրականացրել են։ Իսկ Վարդապետյանը, թեպետ դասային աստիճաններ ենթադրող պաշտոններ չի զբաղեցրել, սակայն ունի մասնագիտական՝ օրենքով պահանջվող առնվազն 10 տարվա փորձառությունը։ Այնուհանդերձ նշենք նաեւ, որ Վարդապետյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել, եւ շատերը հիշատակել են այն աղմկահարույց դեպքը, երբ նա,  վարչապետի օգնական լինելով, խմբագրումներ էր արել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք առաջադրելու քննիչի որոշման տեքստում, ինչի իրավունքը չուներ։ Այդ դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում նյութեր էին նախապատրաստվել, որից հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր։  Մեջբերելով Սահմանադրության հիշյալ 177-րդ հոդվածը՝ թերթը նաեւ գրել է․ «Ո՞վ է գնահատել Աննա Վարդապետյանի մասնագիտական որակները, որտե՞ղ են դրսեւորվել դրանք. դատախազի նշանակման համար նրա մասնագիտական որակները պետք է գնահատեն մասնագետները, այլ ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»։  Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր խմբակցություն կարող է առաջարկել գլխավոր դատախազի մեկական թեկնածու, հետեւաբար բնական է, որ խմբակցությունը առաջարկել եւ գնահատել է իր թեկնածուի մասնագիտական որակները։ Խմբակցությունների առաջարկած թեկնածուների ցանկից ի վերջո ԱԺ իրավասու հանձնաժողովն է ընտրելու այն անձին, որի թեկնածությունը պետք է առաջադրվի ԱԺ-ում։ Իսկ ԱԺ-ն գլխավոր դատախազին ընտրելու է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Հավելենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ թեկնածու առաջարկելու մասին խմբակցությունների որոշմանը պետք է կցվեն Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաեւ թեկնածուի լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին, իսկ համապատասխանելու դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր դատախազի թեկնածուի  բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:   Լուսանկարում՝ Աննա Վարդապետյանը   Միլենա Խաչիկյան  
15:55 - 17 հունիսի, 2022