Հոկտեմբերի 27

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության ընթացքում էր, ըստ պաշտոնական վարկածի, Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։

«Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը. Գագիկ Ջհանգիրյան |news.am|

«Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը. Գագիկ Ջհանգիրյան |news.am|

news.am: «Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը, հիմա նախաքննությունը վերսկսվել է, եկեք համբերենք։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «հոկտեմբերի 27-ի» իրական մեղավորները պատժվա՞ծ են: «Հիմա, կարծում եմ, մեր բոլոր պետական, օպերատիվ, հետախուզական, քննչական, դատախազական մարմինները շահագրգիռ են այդ հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու համար։ Հուսանք, ամեն ինչ կպարզվի»,-ասաց նա: Հարցին՝ իրեն հրավիրե՞լ են այդ գործով որպես վկա, կամ մասնակցե՞լ է որեւէ քննչական գործողության, նա արձագանքեց. «Ես իրավունք չունեի որեւէ քննչական գործողության մասնակցելու: Դատախազը քրեական դատավարության օրենսգրքով, որը ժամանակին հսկողություն է իրականացրել այդ գործի նախաքննության նկատմամբ,. իրավունք չունի որպես վկա հարցաքննվի: Ես իրավունք չունեմ որպես վկա հարցաքննվեմ»:
14:15 - 05 մարտի, 2024
ԱԺ նախագահը չի բացառում արտաքին ուժերի շահագրգռվածությունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ
 |armenpress.am|

ԱԺ նախագահը չի բացառում արտաքին ուժերի շահագրգռվածությունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ներքուստ հայ ժողովուրդը գիտի, թե ովքեր են եղել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության դրդողները և դերակատարները։  «1999 թվականից այս կողմ շատ ժամանակ է անցել, և բնական է՝ ժամանակային բարդություններ կան, բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներն ու հիմնական կազմակերպիչներն ովքեր են եղել։ Ես հիմա իմ պաշտոնի բերումով ինձ իրավունք չեմ վերապահի բարձրաձայն ասել, դա մեղադրանք կհնչի։ Թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դրդապատճառները և դերակատարները գիտենք։ Մնում է այդ փաստը արձանագրվի և համապատասխան պատիժ լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանն արտաքին ուժերի շահագրգռվածություն տեսնում է, Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ բացառում։ Իհարկե, ո՞նց չեմ տեսնում»։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:  
16:25 - 27 հոկտեմբերի, 2023
Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել հոկտեմբերի 27-ի գործի քննության ընթացքից, 20 տարի անցել է, դժվար է․ Ստեփան Դեմիրճյան |tert.am|

Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել հոկտեմբերի 27-ի գործի քննության ընթացքից, 20 տարի անցել է, դժվար է․ Ստեփան Դեմիրճյան |tert.am|

tert.am: v class="inner-content clear-fix"> Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, երբ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված չէ։ Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։ Նրա խոսքով՝ քչերն են հավատում, որ մարդասպանների հետևում այլ ուժեր չեն եղել։ Ստեփան Դեմիրճյանը հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված այլ գնահատականներ չհնչեցրեց։ «Բնականաբար գոհ չեմ քննության ընթացքից, 20 տարին անցել է, դժվար է։ Այսօր զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի դեռ ընթանում է քննություն։ Իմ գնահատականը հայտնի է՝ դա ծանրագույն հարված էր մեր պետությանը, պետականությանը։ Հոկտեմբերի 27-ի կործանարար հետևանքները ակնհայտ են առ այսօր»,- հավելեց նա։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:
16:00 - 27 հոկտեմբերի, 2023
Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ Հոկտեմբերի 27-ի գործով բացահայտումների հասնելու հնարավորություն կլինի
 |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ Հոկտեմբերի 27-ի գործով բացահայտումների հասնելու հնարավորություն կլինի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լիահույս է, որ իրավական առումով հնարավորություն կա Հոկտեմբերի 27-ի գործով հասնելու բացահայտումների։ Անդրանիկ Քոչարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Կարծում եմ՝ նախկին քննչական խումբը շատ ծավալուն աշխատանք է կատարել և թողել է շատ հարուստ ժառանգություն գործը շարունակելու համար։ Ասում եք, թե ժողովրդի համար բացահայտված չի, բայց ես տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար ամեն ինչ բացահայտված է։  Իրավական առումով բացահայտումները ի՞նչ ընթացք պետք է ունենան, խնդիրը դրա մեջ է»,- ասաց Քոչարյանը։ Նա հիշեցրեց, որ Գլխավոր դատախազի հանձնարարականով գործը ստացել է իր շարունակությունը, և քննչական ու օպերատիվ խումբը աշխատում է այդ ուղղությամբ։ «Լիահույս եմ, որ կա հնարավորություն այդ ցանկալի բացահայտումներին հասնելու համար։ Գիտեք, որ շատ ցանկալի վկաներ գոյություն չունեն՝ մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում, ինչ-որ մարդիկ կան, կան նաև այն ծավալուն հատորները, որոնց մեջ կարող են գտնել բազմաթիվ դրվագներ, որոնց ուղղությամբ պետք է զարգանա քննությունը։ Վերջին հաշվով, բոլորդ մոռացել եք, թե ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը (1999 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար -խմբ․)։ Ալեքսան Հարությունյանը քանի դեռ կա, գործը դեռ շանս ունի բացահայտվելու։ Կարևոր վկաներից մեկն այն ժամանակ համարվում էր Ալեքսան Հարությունյանը և շատ տարօրինակ ձևով գործում ներառված, նաև կալանքի տակ գտնվողները հոկտեմբերի 27-ից հետո հնարավորություն ունեցան ոչ միայն ստի դետեկտորով չանցնելու, այլ ազատ արձակվեցին»,- ասաց Քոչարյանը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:  
15:51 - 27 հոկտեմբերի, 2023
Ինձ համար «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտված է․ Գագիկ Ջհանգիրյան |news.am|

Ինձ համար «Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտված է․ Գագիկ Ջհանգիրյան |news.am|

news.am: Ինձ համար հոկտեմբերի 27-ը բացահայտված է. ամեն ինչ քրեական գործի նյութերում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Նա նշեց որ հիմա  վերսկսվել է նախաքննությունն անջատված մասով, այսօր էլ դատախազությունը հաղորդագություն է  տարածել, պետք է սպասել արդյունքների։ «Կատարվում են քննչական, դատավարական գործողություններ, փորձաքննություններ են կատարվում, սպասենք արդյունքներին։ Ես կարծում եմ, որ հիմնա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը  հայաստանյան իրավիճակը նպաստավոր է, հիմա որևէ մարմին չի խոչընդոտում, սպասենք նախաքննության ավարտին»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։ «Ինձանից որևէ տեսակետ, գնահատական, միտք, դատողություն հարցնելը սխալ կլինի, որովհետև այս կամ այն կողմը կարող են դա դիտարկել որպես միջամտության նախաքննությանը, գնահատական նախաքննությանը»,- ասաց նա։ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ անջատված մասը վերաբերում էր հնարավոր  օժանդակողներին, դրդիչներին, կազմակերպիչներին, այլ չբացահայտված խմբի անդամներին։
14:55 - 27 հոկտեմբերի, 2023
Հոկտեմբերի 27-ի գործով՝ 2022-2023 թվականների ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների մասին

Հոկտեմբերի 27-ի գործով՝ 2022-2023 թվականների ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների մասին

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթով) հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով՝ 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում: Նախաքննության ընթացքում առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ տեսագրություններ և ձայնագրություններ, դրանցով նշանակվել են փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում: Ստացվել են դիմումներ և դրանց կից փաստաթղթեր, որոնց շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել ներկայացված փաստաթղթերը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտի հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ:
09:53 - 27 հոկտեմբերի, 2023
Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ
 |aysor.am|

Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ |aysor.am|

aysor.am: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ տվյալներ 2022 թվականի տարեկան հաղորդման  մեջ չի ներառել: Նրա գնահատմամբ՝ բովանդակային առումով Ազգային ժողովին ու հասարակությանը դեռ ասելիք չունեն: «Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից ու այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է ինձ,  քանի որ վարույթներով կան ժամկետներ, ըստ ժամկետների հրատապության՝ այդ դրվագները քննարկվում են», - Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազը: Նա գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով դիտարկել  քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը: «Այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է», - ընդգծեց Վարդապետյանը: Նա կարծում է, որ 2023 թվականի հաղորդման մեջ 800 հատորի առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն: Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործին՝ դատախազն ասաց, թե ինքը դեռ չի հասցրել անդրադառնալ դրան: «Այս 2 գործերից Մարտի 1-ն ինձ համար ամենաառաջնայինն  էր», - նշեց նա: Հոկտեմբերի 27-ին տարվա երկրորդ կեսին կանդրադառնան:
11:33 - 03 մայիսի, 2023
Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022 թվականի դրությամբ կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների մասին

Գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022 թվականի դրությամբ կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների մասին

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվում է 62207199  քրեական գործը: 2022 թվականի դրությամբ կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, դրանք կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց, օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը, Աշոտ Գասպարյանը, Հրաչյա Սարգսյանը, Կարեն Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը, Տարոն Սահակյանը և Ժորա Սարգսյանը, այլք: Կատարվել են մի շարք առգրավումներ: Այսպես. 1. Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի  անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ քննության ընթացքում մի շարք հարցեր պարզաբանելու համար: 2. Ոստիկանության և այլ պետական մարմինների տարբեր ստորաբաժանումներից առգրավվել են այս դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր, որոնք ներկայում գտնվում են ուսումնասիրության փուլում: Առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում: Ստացվել են գործով դատապարտյալներին տեսակցած անձանց տվյալները: Ստացված դիմումների, դրանց կից փաստաթղթերի և սկավառակների շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել են ներկայացված փաստաթղթերը և սկավառակները: Նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան:
15:04 - 27 հոկտեմբերի, 2022
Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման համար նույնիսկ այս պահին կա հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան

 |armenpress.am|

Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման համար նույնիսկ այս պահին կա հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին էլ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման համար հնարավորություն է տեսնում, այսպիսով` ՀՀ գլխավոր դատախազին հորդորում է հետևողական լինել այս հարցով։ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Հոկտեմբերի 27-ի շարունակաբար չբացահայտված լինելը մեզ չի տալիս հնարավորություն, որ մեր երկրում ներքին համերաշխություն կառուցենք և կասկածամտությունը հանենք մեր երկրի ներքին կյանքից: Ուստի, օրվա խորհրդին համահունչ, խնդրում եմ, որ նոր գլխավոր դատախազը հետևողական լինի Հոկտեմբերի 27-ի բացահայտմանն առնչվող բոլոր խնդիրների կապակցությամբ: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն՝ Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր վկաներ մահացել են, բայց նաև կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ:  Ըստ պատգամավորի՝ եթե այսքան տարի որևէ առաջընթաց չի եղել այս առումով, նշանակում է՝ խանգարող հանգամանքներ են եղել, և այդ խանգարող հանգամանքները անպայման նույնպես պետք է բացահայտվեն: 1999թ. այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում ահաբեկչություն կատարվեց, որի զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Վիրավորում ստացան մի շարք պաշտոնյաներ։ Ահաբեկիչների խումբը ղեկավարում էր Նաիրի Հունանյանը։ Հոկտեմբերի 27-ի հարձակման ժամանակ զոհված, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, 2019 թվականի դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին:
11:46 - 27 հոկտեմբերի, 2022
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Այսօր՝ Կառավարության նիստի սկզբում գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը։ «Այսօր լրանում  է 1999 թ․-ի հոկտեմբերի 27-ի ահավեկչության 23-րդ տարելիցը։ Այդ ահաբեկչությունը հարձակում էր ՀՀ-ի, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ։ Այդ օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբը ինքնձիգերով սպանեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նապագահի տեղակալնե Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին»,- նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:10 - 27 հոկտեմբերի, 2022
Դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները կիրառվում են Հոկտեմբեր 27-ի գործը բացահայտելու համար․ Արթուր Դավթյան |armenpress.am|

Դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները կիրառվում են Հոկտեմբեր 27-ի գործը բացահայտելու համար․ Արթուր Դավթյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Հոկտեմբեր 27-ի գործով անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։ «Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ հրապարակային հանդես ենք եկել։ Պատգամավորները ևս տեղյակ են դրա մասին։ Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով կազմակերպիչների վերաբերյալ կայացված որոշումը, վերաբացվել է քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով մեծ անելիք կա, ինչպես քննչական գործողությունների առումով, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների առումով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծեց Դավթյանը։ Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի խումբ այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ`ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: 2020 թվականի փետրվարի 2-ին Դատախազությունը հայտնել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել էր հասարակական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումն, որով վերջինս խնդրել էր անջատված գործով քննչական խումբ ստեղծել:
10:57 - 04 մայիսի, 2022
Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում. Ալեն Սիմոնյանը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին |armenpress.am|

Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում. Ալեն Սիմոնյանը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին |armenpress.am|

armenpress.am: Գործող իշխանությունն ամեն ինչ անելու է, որ 1999-ի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողությունից հետո: Անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքական թիմը նպատակ ունեցե՞լ է վերաբացել գործը, գտնել իրական մեղավորներին, ասաց. «Կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները և այն հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես գիտեր, որ ընտրությունները քսան ու ավել տարիների ընթացքում կեղծվում են: Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ, որ բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով»: Սիմոնյանը նշեց՝ ինքը պաշտոնյա է և իրավունք չունի որևէ հայտարարություն  անել, որը կարող է մեղադրանք պարունակել և հետագայում նաև ազդել իրավական պրոցեսների վրա: «Բայց քաղաքական առումով ես արդեն ասացի, որ բնական է, հիմնական դերակատարները պատժված են, նրանք գտնվում են բանտում: Մենք այսօր խնդիր ունենք և հարց ունենք ՝ հասկանալ պատճառները, իրականում այն դրդողները, այն մարդիկ, որոնք այդ ամենից, միգուցե, քաղաքական, միգուցե, ոչ քաղաքական շահ են ունեցել: Իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի, և ես չեմ կարծում, որ իրավասու եմ հիմա բարձրաձայնել դա»,-ասաց ԱԺ նախագահը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ ոճրագործությունը «Մեղրիի փոխանակման հետ» կապ ուներ՝ Սիմոնյանը չբացառեց: «Այսօր այն իրավիճակը, որ մենք ունենք պատերազմի հետ կապված,  սկսվել է հենց 1999-ի հոկտեմբերի 27-ին: Եթե չլիներ Հոկտեմբերի 27, մենք այս օրվան չէինք գա»,-հավելեց նա: ԱԺ նախագահը միևնույն ժամանակ վստահեցրեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում, դրա մեջ, կարծում եմ, որևիցե մեկը պետք է կասկած չունենա: Այն, ինչ տեղի ունեցավ, մեր պետականության ողնաշարը կոտրել էր: Այն ամենը, ինչը տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ին, դրա հետևանքն այդ օրվանից մինչև օրս քաղում ենք: Մենք պետք է հենց դրանից զգույշ լինենք, մտածենք այն բանի մասին, որ ինչ-որ պահի դադարեցվի այդ պրոցեսը, որովհետև այդ թափանիվը, որը սկիզբ առավ 1999-ի հոկտեմբերի 27-ին, մինչև օրս, ցավոք, պտտվում և իր հետևանքն է ունենում»: Ըստ ԱԺ նախագահի՝ այսօրվա ընդդիմությունը պետք է հնարավորինս քիչ խոսի այդ օրվա մասին, քանի որ դա տեղի է ունեցել նրանց իշխանավարման օրոք: «Թե հանրությունը, թե մենք բոլորս շատ ու շատ հարցեր կարող ենք ունենալ, թե, օրինակ ինչու ԱԱԾ ղեկավարն այդ օրն ԱԺ-ում չի եղել»,-ասաց նա:
14:36 - 27 հոկտեմբերի, 2021