Ղրիմ

Ղրիմի թերակղզի կամ Ղրիմ  արեւմտահայ աղբյուրներում՝ Խրիմ, թերակղզի Ուկրաինայի հարավում։ Թերակղզում է գտնվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը եւ Սեւաստոպոլ քաղաքը։ Տարածությունը 25,5 հազար կմ² է։ Արեւմուտքում եւ հարավում ողողվում է Սեւ, արեւելքում՝ Ազովի ծովերով։ Արեւելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչեւ 8 կմ) պարանոցով։ Ղրիմի արեւելքում գտնվում են Կերչ, արեւմուտքում՝ Թարխանկուտ թերակղզիները, հյուսիսարեւելյան ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։

Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է |armenpress.am|

Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է |armenpress.am|

armenpress.am: Ղրիմի կամուրջը նախատեսված ժամկետից 18 օր շուտ ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը «Տելեգրամ»-ի իր ալիքում: «Լավ լուր՝ ճանապարհային աշխատողներից. Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է՝ ժամանակացույցից 18 օր շուտ: Երթևեկությունը բացվել է բոլոր չորս գծերով» - տեղեկացրել է նա: Խուսնուլինը հավելել է, որ ամբողջ աշխատանքը տևել է 3 ամսից էլ քիչ: Հուլիսի 17-ին Ռուսաստանը հայտնել էր, որ Ղրիմի կամուրջը պայթեցրել են ուկրաինական վերջրյա անօդաչու թռչող սարքերը: РБК-Украина պարբերականն էլ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Ղրիմի կամրջի վրա հարձակումը Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի և Անվտանգության ծառայության իրականացրած հատուկ գործողություն է։
16:52 - 14 հոկտեմբերի, 2023
Ռուսաստանը ռազմածովային բազա կստեղծի Աբխազիայում
 |civilnet.am|

Ռուսաստանը ռազմածովային բազա կստեղծի Աբխազիայում |civilnet.am|

civilnet.am: Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ Ռուսաստանը «մոտ ապագայում» ռազմածովային բազա կստեղծի Օչամչիրում: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Բժանիան ասել է, որ Սուխումին Մոսկվայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռազմածովային բազա ստեղծելու վերաբերյալ, որպեսզի հզորացնի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Աբխազիայի պաշտպանական կարողությունները։ Ասլան Բժանիան հարցազրույցը տվել է Սև ծովի ափին գտնվող ռուսական առողջարանային քաղաք Սոչիում, որտեղ հոկտեմբերի 3-4-ը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Հանդիպումն անցել է բարեկամական, վստահելի մթնոլորտում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բժանիան՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել ստեղծվելիք ռազմածովային բազայի մասին։ Բժանիան նաև ասել է, որ Պուտինի հետ քննարկել է Միութենական պետությանը (վերազգային միություն Ռուսաստանի և Բելառուսի միջև) Աբխազիայի անդամակցության հարցը։ «Մենք բոլոր հիմքերն ունենք Ռուսաստանի Դաշնության աջակցության վրա հույս դնելու,- ասել է Բժանիան,- Մենք խոսեցինք ապագայում Միութենական պետությանը Աբխազիայի հնարավոր անդամակցության մասին»։ «Այս ամենը դրական ընդունվեց, մենք պետք է դրա վրա աշխատենք օր ու գիշեր»,- ասել է Բժանիան, որն այս տարվա սկզբին հերքել էր Միութենական պետությանը Աբխազիայի միանալու մասին լուրերը: Բժանիան հավելել է, որ Պուտինը խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Աբխազիային էներգակիրների մատակարարման ոլորտում։ Նրանք քննարկել են նաև Աբխազիայում էլեկտրակայանի ստեղծման հարցը։ Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան հինգշաբթի շեշտել է, որ «ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, Աբխազիայի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է»։ Նա պնդել է, որ ռազմածովային բազան համապատասխանում է «մեր ժողովրդի հիմնարար շահերին՝ նպաստելով մեր անվտանգության ամրապնդմանը»։ Միաժամանակ Արձինբան կարևորել է ուժի չկիրառման մասին Վրաստանի կառավարության հետ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։ «Սա այն հարցը չէ, որը պետք է հետաձգել։ Մենք արտաքին աշխարհն ենք։ Այնուամենայնիվ, Վրաստանի դիրքորոշումը չի նպաստում Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին»,- ասել է Արձինբան։ Աբխազիայում ռազմածովային բազա ստեղծելու մասին հայտարարվում է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը, որի կենտրոնակայանը ներկայումս գտնվում է Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում, սկսել է ավելի հաճախ հրետակոծվել Ուկրաինայի զինուժի կողմից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:30 - 09 հոկտեմբերի, 2023
Ռուսական կողմի պնդմամբ՝ Ղրիմի կամրջի մոտ երկու հրթիռ է խոցվել
 |hetq.am|

Ռուսական կողմի պնդմամբ՝ Ղրիմի կամրջի մոտ երկու հրթիռ է խոցվել |hetq.am|

hetq.am: Ղրիմի կամրջի շրջանում ռուսական ՀՕՊ ուժերը խոցել են երկու հրթիռ։ Այդ մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Վերջինիս տվյալներով՝ կամուրջը չի վնասվել։ Ակսյոնովի խորհրդական Օլեգ Կրյուչկովը գրել է. «Հատուկ ծառայությունների կողմից ստեղծվել է ծխածածկույթ։ Երթևեկությունը կվերսկսվի առաջիկայում»։ Երևանի ժամանակով 15:10-ին կամրջի վրա երթևեկությունը վերականգնվել է։ Սոցիալական ցանցերում կադրեր են հրապարակվում Կերչից։ Տեսանյութերում երևում է կամրջի շուրջ առկա ծխածածկույթը։   ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական բանակը Ղրիմի կամրջի ուղղությամբ արձակել է С-200 զենիթային կառավարվող հրթիռ։ Գերատեսչությունը պնդում է, որ հրթիռը հայտնաբերվել և խոցվել է երկնքում։ Տուժածներ ու ավերածություններ չկան։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 12-ի գիշերը Ղրիմը ենթարկվել էր 20 անօդաչուների հարձակման։ Գերատեսչության տվյալներով՝ 14 անօդաչու ոչնչացվել էր ՀՕՊ ուժերի կողմից, 6-ը՝ չեզոքացվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցոներով։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժածներ ու ավերածություններ չկան։
18:00 - 12 օգոստոսի, 2023
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հետ է մղել Ղրիմի վրա 20 անօդաչուների հարձակում
 |hetq.am|

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հետ է մղել Ղրիմի վրա 20 անօդաչուների հարձակում |hetq.am|

hetq.am: Օգոստոսի 12-ի գիշերը Ղրիմը ենթարկվել է 20 անօդաչուների հարձակման։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։  Գերատեսչության տվյալներով՝ 14 անօդաչու ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից, 6-ը՝ չեզոքացվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցոներով։ ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տուժածներ ու ավերածություններ չկան։ Թերակղզու մի քանի շրջանների երկնքում հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի մասին ավելի վաղ հայտնել էր Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։ Գիշերը՝ տեղի ժամանակով 01:30-ին, Ղրիմի կամրջի վրա դադարեցվել էր նաև երթևեկությունը։ Այն վերականգնվել է՝ 03:15-ին։ «Крымский ветер» տելեգրամյան ալիքում հրապարակվել են թերակղզու արևմուտքում գտնվող Նովոօզյորնոյե գյուղի վրա գիշերային հարձակման կադրերը։ Ալիքի տվյալներով՝ այնտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազա, որտեղ մեծ թվաքանակով ռազմատեխնիկա է պահվում։ Վերջին շաբաթներին Ղրիմը պարբերաբար ենթարկվում է անօդաչուների հարձակման։ 
16:19 - 12 օգոստոսի, 2023
Անօդաչու թռչող սարքը հարվածել է Ղրիմում գտնվող ռազմական պահեստի
 |azatutyun.am|

Անօդաչու թռչող սարքը հարվածել է Ղրիմում գտնվող ռազմական պահեստի |azatutyun.am|

azatutyun.am: Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանությունը խոցել կամ ճնշել է 11 անօդաչու թռչող սարք, սակայն զինամթերքի պահեստին «հարված է եղել», ասել է բռնակցված թերակղզու ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Որոշում է կայացվել տարհանել մոտակա գյուղերը՝ պայթյունի վայրից հինգ կիլոմետր շառավղով։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, գրել է նա իր Տելեգրամի ալիքում։ Երկաթուղու և Ջանկոյ-Սիմֆերոպոլ մայրուղու վրա երթևեկությունը դադարեցվել է։ Երկու օրվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ անօդաչու թռչող սարքը հարվածում է Ղրիմում գտնվող ռազմական պահեստի։ Շաբաթ օրը նույն Ակսյոնովը հայտնել էր, որ Կրասնոգվարդեյսկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։ Այս գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Մոսկվայի վրա, հայտնել են Ռուսաստանի իշխանությունները: Նրանցից մեկը հարվածել է ՌԴ ՊՆ գլխավոր շենքի մոտ գտնվող շենքին։
11:26 - 24 հուլիսի, 2023
Ուկրաինայում պաշտոնապես մեկնաբանել են Ղրիմի կամրջի վրա հարձակումը |armenpress.am|

Ուկրաինայում պաշտոնապես մեկնաբանել են Ղրիմի կամրջի վրա հարձակումը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա հարձակման բոլոր մանրամասները կբացահայտի «Ռուսաստանի նկատմամբ հաղթանակից հետո»։ Այս մասին РБК-Украина-իմ հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության խոսնակ Արտյոմ Դեխտյարենկոն։ «Առայժմ մենք հետաքրքրությամբ հետևում ենք, թե ինչպես պուտինյան ռեժիմի խորհրդանիշներից մեկը հերթական անգամ չկարողացավ դիմակայել ռազմական ծանրաբեռնվածությանը», - ասել է Դեխտյարենկոն։ Նա նշել է, որ Ղրիմի կամուրջը ռուսական զորքերին ռազմական մատակարարումների տրանսպորտային միջանցքներից մեկն է։ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունները մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Ցանկացած անօրինական կառույց, որն օգտագործվում է Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենքեր մատակարարելու համար, երկար կյանք չի ունենա», - գրել է Պոդոլյակը Twitter-ում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը, հայտարարել էր, որ «Կիևի վարչակարգն ահաբեկչական է», և որ ուկրաինական պաշտոնատար անձինք «որոշումները կայացնում են ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ»։ Հիշեցնենք, որ ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ լույս հուլիսի 17-ի գիշերը ժամը 03։05-ին Ղրիմի կամրջի վրա հարձակում է իրականացվել ուկրաինական երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Միջադեպի հետևանքով զոհվել է 1 տղամարդ և 1 կին, նրանց 14-ամյա դուստրը վիրավորվել է։
14:23 - 17 հուլիսի, 2023
Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչությունն» իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ. Զախարովա |tert.am|

Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչությունն» իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ. Զախարովա |tert.am|

tert.am: «Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունն իրականացվել է ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ». այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է կամրջի վրա տեղի ունեցածը, գրում է iz.ru-ն։«(Կիևի) ռեժիմն ահաբեկչական է և ունի միջազգային կազմակերպված հանցավոր խմբի բոլոր հատկանիշները։ Որոշումները կայացնում են ուկրաինացի պաշտոնյաները և զինվորականները՝ ամերիկյան և բրիտանական հետախուզական գործակալությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ղեկավարում են ահաբեկչական պետական կառույցը», - գրել է նա իր թելեգրամյան ալիքում։Հուլիսի 17-ին՝ ժամը 03:05-ին, Ղրիմի կամրջի վրա ուկրաինական երկու անօդաչու վերգետնյա սարքի միջոցով ահաբեկչություն է իրականացվել։ Երկու մեծահասակ մահացել է, մի աղջիկ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է շտապօգնության մեքենայով։ Վնաս է ստացել Ղրիմի կամրջի ճանապարհային հատվածին:
12:36 - 17 հուլիսի, 2023
ՌԴ քննչական կոմիտեն Ղրիմի կամրջի պայթյունի մեջ մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայություններին |armenpress.am|

ՌԴ քննչական կոմիտեն Ղրիմի կամրջի պայթյունի մեջ մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայություններին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի քննչական կոմիտեի հատուկ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողության հատկանիշներով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ քննչական կոմիտեն՝ պայթյունի պատասխանատու անվանելով Ուկրաինայի հատուկ ծառայություններին։ «Հետաքննության տվյալներով՝ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է Ղրիմի կամրջի հատվածներից մեկը։ Զոհվել է երկու խաղաղ բնակիչ՝ տղամարդ և կին, որոնք թեթև մարդատար մեքենայով անցնում էին կամրջով։ Նրանց անչափահաս դուստրը վիրավորվել է։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ)Ղրիմի կամրջի պայթյունից հետո սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակել է բանաստեղծություն․ «Սոխա՛կ, իմ սիրելի՛ եղբայր, նորից կամուրջը գնաց «քնելու»։ Այն անգամ մեկ… Երկու»։ Բանաստեղծությունն ունի հետևյալ հետգրությունը․ «Երաժշտությունը՝ ժողովրդական, բառերը՝ ՈւԱԾ-ի»։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ղրիմի կամրջի վրա 2022 թ․ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած նախորդ պայթյունին արձագանքել էր նմանատիպ մի բանաստեղծությամբ։
12:09 - 17 հուլիսի, 2023
Արտակարգ պատահար Ղրիմի կամրջին. երթևեկությունը դադարեցված է |1lurer.am|

Արտակարգ պատահար Ղրիմի կամրջին. երթևեկությունը դադարեցված է |1lurer.am|

1lurer.am: Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է Կրասնոդարի շրջանի առողջապահության նախարարությունը: Պաշտոնական աղբյուրները պատահարի մասին մանրամասներ չեն հաղորդում, սակայն որոշ ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր կամրջի հրթիռակոծման մասին։ Առավոտյան արտակարգ պատահարի մասին հայտարարել էր Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսիոնովը` նշելով, որ կամրջով երթևեկությունը դադարեցվել է: Նա խորհուրդ է տվել խուսափել կամրջով երթևեկելուց և այլ երթուղիներ ընտրել: Աքսիոնովը նաև կոչ է արել պահպանել հանգստություն և տեղեկություններ ստանալ միայն ստուգված աղբյուրներից: Ղրիմի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում, չօգտվել կամրջից: Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության` պատահարի հետևանքով Ղրիմի կամրջի հենարանները չեն վնասվել, վերականգնման կարիք ունի միայն կամրջի ճանապարհային ծածկույթը։
09:28 - 17 հուլիսի, 2023
Ֆրանսիայում Չինաստանի դեսպանը կասկածի տակ է դրել նախկին ԽՍՀՄ երկրների ինքնիշխանությունը ու նշել՝ «Ղրիմն ի սկզբանե պատկանում էր Ռուսաստանին» |azatutyun.am|

Ֆրանսիայում Չինաստանի դեսպանը կասկածի տակ է դրել նախկին ԽՍՀՄ երկրների ինքնիշխանությունը ու նշել՝ «Ղրիմն ի սկզբանե պատկանում էր Ռուսաստանին» |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայում Չինաստանի դեսպանի հայտարարությունը դարձել է դիվանագիտական սկանդալի պատճառ, պաշտոնական Պեկինը, սակայն, դեռ լռում է: Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շայը կասկածի տակ է առել հետխորհրդային հանրապետությունների անկախությունը և այն, որ Ղրիմը պատկանում է Ուկրաինային։ Բալթյան երկրները, Ուկրաինան և Ֆրանսիան հանդես են եկել խիստ հայտարարություններով՝ դատապարտելով չինացի դիվանագետի այս դիրքորոշումը։ Ուրբաթ երեկոյան Լու Շայը ֆրանսիական հեռուստաալիքին ասել է, որ նախկին ԽՍՀՄ երկրները «միջազգային իրավունքի համաձայն արդյունավետ կարգավիճակ չունեն, քանի որ չկա միջազգային համաձայնագիր, որը կոնկրետ ձև կհաղորդի նրանց ինքնիշխան կարգավիճակին»։ Ղրիմի կարգավիճակի մասին հարցին էլ պատասխանելիս Լու Շայը հայտարարել է․ «Կախված է նրանից, թե ինչպես եք նայում դրան: Կա պատմություն: Ղրիմն ի սկզբանե պատկանում էր Ռուսաստանին: Խրուշչովն էր, ով Ղրիմը տվեց Ուկրաինային Խորհրդային Միության ժամանակ»: Հաջորդ իսկ օրը Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Փարիզը մտահոգությամբ է ընդունել չինացի դիվանագետի այս հայտարարությունները և խնդրել է պաշտոնական Պեկինին հստակեցնել Ղրիմի հարցով դիրքորոշումը: Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները կտրուկ դատապարտել են Չինաստանի դեսպանի հայտարարությունը։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այն անվանել է անհասկանալի, Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Լու Շայի հայտարարությունը պատճառներից մեկն է, թե ինչու Բալթյան երկրները չեն վստահում Ուկրաինայում խաղաղության հաստատման Չինաստանի միջնորդությանը, Լատվիայի արտաքին գործերի նախարարն էլ դեսպանի խոսքերն անվանել է «բացարձակապես անընդունելի»: Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն, իր հերթին, ասել է, թե դեսպանը «աշխարհագրության հետ կապված ակնհայտ խնդիրներ ունի», և նրա հայտարարությունը հակասում է պաշտոնական Պեկինի դիրքորոշմանը: Հավելենք՝ Ֆրանսիայում Չինաստանի դեսպանատունը հեռացրել է հարցազրույցի սղագրությունը։ Չինաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ հարգում են բոլոր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը և աջակցում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին
11:55 - 24 ապրիլի, 2023
Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև |armenpress.am|

Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Ղրիմը հետ նվաճելու Ուկրաինայի փորձը հիմք կդառնա ցանկացած զենքի, այդ թվում՝ միջուկային դոկտրինայով նախատեսված զենքի կիրառման համար: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Եթե խոսենք ինչ-որ լուրջ հարձակումների մասին, որոնք կապված են Ղրիմը հետ գրավելու փորձի հետ, ապա միանգամայն ակնհայտ է, որ դա հիմք է պաշտպանության բոլոր միջոցների կիրառման համար, ներառյալ՝ միջուկային զսպման հիմնական դոկտրինայի հիմունքներով նախատեսվածները, երբ Ռուսաստանի դեմ ցանկացած տեսակի զենքի օգտագործումը սպառնում է հենց պետության գոյությանը», - ասել է Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նա հստակեցրել Է, որ «պետության մի մասը պոկելու փորձը նշանակում է, որ դա ոտնձգություն է հենց պետության գոյության դեմ»։ «Ուստի հետևություններ արեք ինքներդ. այստեղ միանգամայն ակնհայտորեն հիմքեր կան ցանկացած զենքի կիրառման համար: Բացարձակապես ցանկացած», - ասել Է Անվտանգության խորհրդի փոխնախագահը՝ հույս հայտնելով, որ դա հասկանում են օվկիանոսից այն կողմ ՌԴ-ի բոլոր «բարեկամները: Ըստ որում, Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինայի հայտարարությունները Ղրիմը «վերադարձնելու» մասին շատ բանով քարոզչություն են։ «Զանազան հայտարարությունները Ղրիմը կամ ևս ինչ-որ բան վերադարձնելու մասին… հասկանում եք, քարոզչություն է, դրան պետք է այդպես Էլ վերաբերվել, և պատերազմի ժամանակ դա միշտ կա», - նշել Է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
15:56 - 24 մարտի, 2023
ԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածը |armenpress.am|

ԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածը |armenpress.am|

armenpress.am: Ղրիմի Ջանկոյ քաղաքում տեղային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել:  Քաղաքային վարչակազմի ղեկավար Իգոր Իվինը հայտնել է, որ քաղաքում մարտի 20-ի երեկոյան անօդաչու թռչող սարքեր են խոցվել, մեկ մարդ վիրավորվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նաև վնասվել են էլեկտրացանցերի մի քանի օբյեկտներ: Իվինը հայտնել է, որ Ջանկոյի երկու փողոցներում հայտնաբերվել են ԱԹՍ-ների բեկորներ: Ռուսաստանի Քննչական կոմիտեն իր հերթին հայտնել է, որ հետաքննում է դեպքի հանգամանքները։ «Նախնական տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են տնային տնտեսություն և խանութ, մեկ մարդ վիրավորվել է: Բոլոր խոցված անօդաչուների թիրախը եղել են քաղաքացիական օբյեկտները», - ասվում է Քննչական կոմիտեի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում: Իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «ժամանակավորապես բռնակցված Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացել են ռուսական «Կալիբր ՆԿ» թևավոր հրթիռներ, երբ դրանք տեղափոխվում էին երկաթուղով: Միևնույն ժամանակ, Կիևը չի հաստատում և չի հերքում իր մասնակցությունը ենթադրյալ հարվածին:
13:06 - 21 մարտի, 2023