Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայում եւ Չինաստանում |shantnews.am|

Ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայում եւ Չինաստանում |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ազգային օդերեւութաբանական վարչությանը, Խաղաղ օվկիանոսում՝ Հոնսյու կղզու հյուսիսարեւելյան ափերի մոտ, սեյսմիկ իրադարձություն է գրանցվել։ Ցունամիի վտանգ չկա, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովի հատակից 40 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան։ Ստորգետնյա ցնցումներ են դիտվել նաև Աոմորի, Ակիտա, Իվատե, Միյագի, Չիբա և Տոկիոյի պրեֆեկտուրաներում։ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում ևս 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումը գրանցվել է Ցինհայ նահանգի Հայսի-մոնղոլա-տիբեթական Մաննայ քաղաքում:  
09:12 - 04 ապրիլի, 2024
Ճապոնիան չի շնորհավորի Պուտինին վերընտրվելու կապակցությամբ. Ճապոնիայի ԱԳՆ |shantnews.am|

Ճապոնիան չի շնորհավորի Պուտինին վերընտրվելու կապակցությամբ. Ճապոնիայի ԱԳՆ |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիան չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը՝ զերծ մնալով մեկնաբանություններից։ «Ճապոնիայի կառավարությունը շնորհավորանքներ չի հղում նախագահ Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մենք ձեռնպահ ենք մնում այլ մանրամասների պատասխանելուց»,- ՌԻԱ Նովոստիի հարցին պատասխանել են ԱԳՆ-ից։ Նախագահական ընտրությունները Ռուսաստանում տեղի են ունեցել մարտի 15-ից 17-ը։ Ռուսաստանի Կենտրոնական կոմիտեի ղեկավար Էլլա Պամֆիլովան հինգշաբթի օրը կայացած նիստում հայտարարել է քվեարկության պաշտոնական արդյունքները՝ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28%-ը, Նիկոլայ Խարիտոնովը՝ 4,31%, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,85%, Լեոնիդ Սլուցկին՝ 3,20։ %:
09:31 - 22 մարտի, 2024
Ճապոնիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ և հետագա խթանմամբ. Աոկի Յուտակա
 |armenpress.am|

Ճապոնիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ և հետագա խթանմամբ. Աոկի Յուտակա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական վստահեցնում է՝ Ճապոնիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ և հետագա խթանմամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց՝ Հայաստանն ապրում է դժվար ժամանակներ և Ճապոնիան ամուր կանգնած է իր գործընկերոջ կողքին՝ նրան ցուցաբերելով բամաշերտ ու բազմաոլորտ աջակցություն։ Դեսպանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության  խաչմերուկ» նախաձեռնությունը միանշանակ կարող է նպաստել տարածաշրջանային ինտեգրացիոն պրոցեսներին։ «Ճապոնիան ունի որակյալ և բարձրակարգ ենթակառուցվածքներ, որոնք կարող են ներդրվել տարածաշրջանային մեգածրագրերի իրականացման գործում։ Միջազգային տրանսպորտային միջանցքը, որը կապում է Եվրոպան Կենտրոնական Ասիայի ու հեռավորասիական տարածաշրջանի երկրների հետ, կարող է շահութաբեր լինել ինչպես Ճապոնիայի, այնպես էլ Հայաստանի համար։ Մեր կառավարությունը հետաքրքրված է նաև Հարավային Կովկասով անցնող Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործմամբ, ուստի պատրաստ է քննարկել, հստակեցնել ու ընդլայնել այդ ուղղությամբ հետաքրքրությունների շրջանակը՝ գիտակցելով, որ տարածաշրջանային մեգա ծրագրերի իրականացումն, անշուշտ, բխում է Հայաստանի կենսական շահերից»,- ասաց Աոկի Յուտական։ Նա արձանագրեց, որ Հայաստանի և ճապոնիայի միջև հարաբերությունները զարգանում են միաժամանակ մի շարք բնագավառներում, այդ թվում՝ հատկապես սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։ «Փոխգործակցության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին անմիջական աջակցության ցուցաբերումը։ Օժանդակելով համայնքներին, որտեղ նրանք տեղավորվել են՝ օգնում ենք նման ճակատագրի արժանացած մարդկանց։ Այս պահին իրականացման փուլում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագիրը»,- նշեց դեսպանը։ Աոկի Յուտական հիշեցրեց, որ երկու տարի առաջ մեկնարկեց Ճապոնիայի կառավարության կողմից հաստատված «Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհային մեծ նախագիծը, որի շրջանակում ճապոնական կողմի աջակցությամբ արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Դրանցից են, օրինակ, Սպիտակի բժշկական կենտրոնին բժշկական սարքավորումների տրամադրման, Գեղարքունիքի մարզի հաշմանդամ երեխաների բարեկեցության հաստատությունների հասանելիության բարելավման, Սյունիքի մարզի Կավճուտ գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցման, Շիկահողին և հարակից գյուղերին շտապօգնության մեքենա տրամադրելու, Գյումրիում անապահով բնակչության համար գյուղատնտեսական ուսումնական կենտրոնի կառուցման, Արարատի մարզի Խարբերդի մասնագիտացված մանկատան բարեկարգման, Մարմաշեն գյուղում ՏՏ կենտրոնի ստեղծման, Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման, Մալիշկա և Գետափ գյուղերում ոռոգման ցանցի ստեղծման ծրագրերը և նմանատիպ շատ այլ նախաձեռնություններ։ «Մեր երկիրը կարող է Հայաստանին անմիջականորեն օգնել՝ նրա տնտեսական կարողություններն ու ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով։ Այս տարվա համար արդեն հաստատվել են տասնչորս ծրագրեր, ճապոնական կողմը պատրաստ է ավելացնել իրականացվող ծրագրերի թվաքանակը, որոնք առնչվում են կրթական, առողջապահական, բնապահպանական, գյուղատնտեսական բնագավառներին»,- ասաց մեր զրուցակիցը։ Դեսպանն առանձնահատուկ կարևորեց նաև մշակութային կապերի ամրապնդումը՝ նշելով, որ երկու ժողովուրդներն ունեն պատմական շատ ընդհանրություններ, հայերենն ու ճապոներենը բավականին հարուստ, բացառիկ ու ինքնատիպ լեզուներ են, երկու ժողովուրդների կյանքում մշակույթն ունի առանձնահատուկ տեղ և դերակատարություն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
10:47 - 15 մարտի, 2024
ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել փոխշահավետ համագործակցություն. Մհեր Գրիգորյան

ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել փոխշահավետ համագործակցություն. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: Շնորհավորելով տոնի առթիվ՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել բարեկամության ոգու և ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն: Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ հայ-ճապոնական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել և հզորանալ՝ ի շահ երկու երկրների: «Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումը` բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը մեր տարածաշրջանում ու ողջ աշխարհում կայուն խաղաղության և ժողովրդավարության զարգացման գործում: Այս կապակցությամբ ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Ճապոնիայի կառուցողական դերը և հավասարակշռված դիրքորոշումը մեր տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների կարգավորման համատեքստում»,- նշել է Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրմանն ուղղված հումանիտար աջակցության, ինչպես նաև տարիներ շարունակ ժողովրդավարական ինստիտուտների, աղետների կանխարգելման, բնապահպանական կարողությունների և մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված աջակցության համար: Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև 2025 թվականին Ճապոնիան Օսակա քաղաքում կայանալիք «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կարևորությանը:
21:39 - 22 փետրվարի, 2024
ՀՀ նախագահն ու Ճապոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կարևորության վերաբերյալ

ՀՀ նախագահն ու Ճապոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կարևորության վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային:   Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:   Դեսպան Յուտական շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար:   Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, բնական աղետների դիմակայման և այլ ոլորտներում փոխգործակցության ակտիվացման ու ճապոնական լավագույն փորձի կիրառման հեռանկարներին: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման շարունակական խթանումը: Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կարևորության վերաբերյալ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը իր շնորհակալական խոսքն է հղել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և հիմնախնդիրները բանակցային եղանակով լուծելու հարցում Ճապոնիայի հստակ դիրքորոշման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված մարդասիրական աջակցության համար:      
19:21 - 22 փետրվարի, 2024
Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծով. դեսպանը՝ Փաշինյանին

Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծով. դեսպանը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան-Ճապոնիա համագործակցությունը բոլոր ոլորտներում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական կապերի հետևողական զարգացման ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ գործակցությունը ճգնաժամերի կառավարման ոլորտում: Աոկի Յուտական նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը հետաքրքրված է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության ամրապնդման:
18:15 - 09 փետրվարի, 2024
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին
 |tert.am|

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին |tert.am|

tert.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան վերահաստատել է Ռուսաստանի հետ տարածքային վեճերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու իր մտադրությունը։ Միաժամանակ Կիսիդան հայտարարել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդլայնման շարունակման մասին, գրում է kommersant.ru-ն։ «Ռուս-ճապոնական հարաբերությունները բարդ իրավիճակում են հայտնվել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատճառով, սակայն Ճապոնիան հավատարիմ է մնում տարածքային խնդրի լուծմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանը ուղղված կուրսին», - ասել է վարչապետը: 2022 թվականի վերջին Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների համար պայմաններ չի տեսնում։ 2023 թվականի հունվարին ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսությունն անհնար է, քանի որ Ճապոնիայի իշխանությունները չեն հրաժարվում իրենց «հակառուսական կուրսից»։ Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության համաձայնագրի մշակման շուրջ։ Դրա գլխավոր խոչընդոտը մնում է Կուրիլների հարավային մասի իրավունքների շուրջ անհամաձայնությունը։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ներառվեց Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի խումբ փոքր անմարդաբնակ կղզիների սեփականությունը։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի ինքնիշխանությունն այս տարածքների նկատմամբ, որն ունի համապատասխան միջազգային իրավական բազա, կասկածից վեր է։
14:19 - 30 հունվարի, 2024
Ճապոնիայում ուժեղ երկրաշարժից հետո ավերված տների թիվն աճել է
 |armenpress.am|

Ճապոնիայում ուժեղ երկրաշարժից հետո ավերված տների թիվն աճել է |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում հունվարի 1-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով մասնակի վնասված կամ ամբողջությամբ ավերված տների թիվը գերազանցում է 31, 5 հազարը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է «Kyodo» գործակալությունը՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի վարչակազմի ամփոփ տվյալները։ Վնասված կառույցների մեծ մասը Նանաո և Նոտո բնակավայրերում են, վնասված տների ընդհանուր թիվը 31 670 է։  Վերջին տվյալներով՝ 7, 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 232 մարդ, 22-ի հետ կապ հաստատել հնարավոր չէ։ Առնվազն 10 հազար 61 մարդ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ 359 տարհանման կենտրոնում մնում է 13, 9 հազար մարդ։ Իշիկավա պրեֆեկտուրայում ավելի քան 6, 9 հազար տնային տնտեսություններ մնում են առանց էլեկտրականության։ Աղետի վայրում աշխատում են 7 հազար ինքնապաշտպանական ուժեր։
12:05 - 20 հունվարի, 2024
Հյուսիսային Կորեան փորձարկել է ստորջրյա միջուկային զենքի համակարգ
 |armenpress.am|

Հյուսիսային Կորեան փորձարկել է ստորջրյա միջուկային զենքի համակարգ |armenpress.am|

armenpress.am: ԿԺԴՀ-ն ստորջրյա միջուկային զենքի համակարգի փորձարկում է անցկացրել՝ ի պատասխան ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի զորավարժությունների: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «ԿԺԴՀ ազգային պաշտպանության ակադեմիային առընթեր ստորջրյա սպառազինությունների համակարգերի ինստիտուտը Ճապոնական ծովի ջրատարածքում անցկացրել է մշակման փուլում գտնվող «Հեիլ-5-23» ստորջրյա միջուկային զենքի համակարգի կարևոր փորձարկում», - հայտնել են երկրի Պաշտպանության նախարարությունից։ Դրա հետ մեկտեղ չի հստակեցվում, թե կոնկրետ երբ է անցկացվել փորձարկումը, սակայն նշվում է, որ այն դարձել է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի «սադրիչ զորավարժությունների» պատասխանը, որոնք հունվարի 15-ից ծովում անցկացվում են հարավկորեական Ջեջու կղզու շուրջը։ «Ներկայիս զորավարժությունները... տարածաշրջանում իրադրության հետագա ապակայունացման պատճառ են դարձել և ակցիաներ են, որոնք լրջորեն սպառնում են մեր պետության անվտանգությանը», - հայտարարել են ԿԺԴՀ-ում։ Փհենյանը նախազգուշացրել է, որ կշարունակի պատասխան քայլեր ձեռնարկել «ԱՄՆ ռազմածովային ուժերի ու նրա դաշնակիցների թշնամական ռազմական գործողությունները զսպելու համար», և սպառնացել է «աղետալի հետևանքներով»:  
13:12 - 19 հունվարի, 2024
Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 220-ի, վիրավորվել է ավելի քան 1000 մարդ |tert.am|

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 220-ի, վիրավորվել է ավելի քան 1000 մարդ |tert.am|

tert.am: Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո շրջանում հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 220-ի, 1014 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով պրեֆեկտուրայի իշխանությունների հրապարակած տվյալներին։ Այսօր ավելի վաղ Իսիկավայի իշխանությունները հրապարակել էին 26 մարդու անուն, որոնց գտնվելու վայրը դեռևս չի հաջողվել պարզել։ Այս թիվն առայժմ մնում է անփոփոխ։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ կտրուկ աճել է մասնակի կամ ամբողջությամբ ավերված տների թիվը. եթե առավոտյան այն 2000-ից ավելի էր, ապա այժմ հայտնի է դարձել, որ այդպիսի տներն առնվազն 11,3 հազար են։ Բացի այդ, պրեֆեկտուրայում 11,3 հազար տուն մնում է առանց էլեկտրականության։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ին կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր:
14:31 - 13 հունվարի, 2024
Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ Ձեր անձնական գործունեությամբ ու ջանքերով ավելի կխորանա Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամությունը: Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները՝ հաստատումից ի վեր, առանձնահատուկ են դարձել, դրանք եղել են անկեղծ, իսկապես բարեկամական և բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային արդյունավետ փոխգործակցություն ենք ունեցել: Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր են եղել, այն բոլոր ծրագրերը, որոնք Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվել են և ես վստահ եմ, որ դրանք նաև իրենց շարունակությունը կունենան:Մենք նաև արժևորում ենք այն դերը, որն ունի Ճապոնիան և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, որը միտված է խաղաղությանը և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը»: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար ասել է. «Մինչև Հայաստան ժամանելը և արդեն այստեղ նկատել եմ, թե որքան շատ են մարդիկ, որոնք ցանկանում են մեր երկրների հարաբերություններն ավելի զարգանան: Բոլորն ասում են, որ մենք ունենք ընդհանրություններ և շատ ընդհանուր արժեքներ: Ես իմ ջանքերը չեմ խնայի, մեր երկրների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման համար»: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև բազմաշերտ համագործակցության զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ հարցեր: Շեշտվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտներում համագործակցային մեծ ներուժի առկայությունն ու վերջինիս ամբողջական իրականացմանն ուղղված քայլերի ակտիվացման կարևորությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման հնարավորություններին, այս համատեքստում ընդգծվել է քաղաքական բարձր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանման անհրաժեշտությունը:Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ տարբեր մակարդակի քաղաքական փոխայցելությունները, ինչպես նաև ակտիվ դիվանագիտական, մշակութային շփումներն ու ոլորտային համագործակցությունը նպաստում են երկու ժողովուրդների միմյանց ճանաչելուն և ամրապնդում են երկրների միջև առկա փոխգործակցությունը:Դեսպան Յուտական, անդրադառնալով հայ-ճապոնական կապերի շարունակական սերտացմանը, նշել է, որ վերջին տարիներին Ճապոնիայում ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանով, մասնավորապես՝ Ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների ուղիով ընթանալու պատճառով:Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարևորությունն ու դերակատարությունը երկրի հետագա զարգացման գործում:
16:35 - 11 հունվարի, 2024
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 161-ի |news.am|

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 161-ի |news.am|

news.am: Ճապոնիայում հունվարի 1-ից շարունակվող երկրաշարժերի շարքի զոհերի թիվը հասել է 161-ի։ Այս մասին են վկայում Ճապոնիայի տարածաշրջանային իշխանությունների հրապարակած տվյալները։ Աղետի հետևանքով առնվազն 560 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները դեռ չեն կարողանում գտնել 195 բնակչի։ Ամենամեծ վնասը տեղի է ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում, որտեղ առնվազն 1370 տուն ամբողջությամբ կամ մասամբ ավերվել է, իսկ հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շենք։ Տուժած տարածաշրջանը շարունակում է զգալ էլեկտրաէներգիայի և ջրի և վառելիքի պակաս: Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը՝ ներառելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներին։ Վերջին անգամ փրկարարներին հաջողվել է գտնել և փլատակների տակից կենդանի մարդու հանել հունվարի 6-ին՝ տեղի 90-ամյա բնակչուհու, ով ավելի քան հինգ օր անցկացրել է սեփական տան փլատակների տակ:
09:37 - 08 հունվարի, 2024