Մեծ յոթնյակ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է «Մեծ յոթնյակի» հայտարարությանը՝ խիստ ողջունելի համարելով փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի՝ Ադրբեջանին ուղղված պահանջի ձևակերպումը, որը կարող է և պետք է դառնա միջազգային իրավունքի արտահայտման և գերակայման առաջին ցուցիչը։ Հայտարարության մեջ նշված է. ««Մեծ յոթնյակի» արտգործնախարարները հանդես են եկել Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչով՝ պահպանելու լիակատար հանձնառությունը խաղաղության գործընթացին։ Արտգործնախարարներն անընդունելի են համարել հետագա էսկալացիան։ Վերջիններս նաև կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների անհանգստությունը տարածաշրջանային խնդիրների առնչությամբ։ Սակայն, մենք հարկ ենք համարում հավելելու, որ Հայաստանը չէ էսկալացիայի չդիմելու հորդորի հասցեատերը, որովհետև հակամարտության պատմության ողջ ընթացքում Հայաստանը երբևէ հանդես չի եկել էսկալացիա հրահրողի դերում, ի տարբերություն Ադրբեջանի, որը կրում է բոլոր պատերազմների և սահմանային սրացումների ողջ պատասխանատվությունը։ Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ Ադրբեջանի նախագահը քանիցս հանրայնորեն շեշտել է պատերազմապաշտական իր համոզմունքների և ռազմական ուժով խնդիրների լուծման պրակտիկայի նպատակային կիրառման մասին, ինչը Ադրբեջանի հրահրումներն ու սադրանքները դարձնում է պարզապես անքննելի։ «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից և անաչառ կերպով քննի, Մասնավորապես, վերջին տարիների իրողությունները։ Այնուհանդերձ, խիստ ողջունելի է փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պահանջի ձևակերպումը, որը կարող է և պետք է դառնա միջազգային իրավունքի արտահայտման և գերակայման առաջին ցուցիչը։ 2020 թ․ ի վեր Ադրբեջանը որևէ քայլ չի կատարել բռնի տեղահանվածների՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո միջազգայնորեն երաշխավորված վերադարձի ապահովման ուղղությամբ։ Փոխարենն Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղում կամայական և միակողմանի բնակեցման որևէ կերպ չվերահսկվող և իրավականորեն չհիմնավորված գործընթաց։ «Մեծ յոթնյակի» արտահայտած մտահոգությունները չպետք է սահմանափակվեն միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար բնիկ էթնիկ հայության իրավունքների վերականգնման հրամայականով։ Դրանք պետք է ընդգրկեն նաև 1988-1992 թ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության բռնի տեղահանման, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Գանձակի և հայաշատ ու հայկական այլ բնակավայրերում տեղի ունեցած կոտորածների, ջարդերի ու բռնությունների համար Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու, բռնի տեղահանված հայության իրավունքների հարցը։ Մարդկության վերջին հարյուրամյակների պատմությունն ապացուցում է, որ անպատժելիությունն ու քաղաքական ընտրանքայնությունն են սկիզբ դառնում նորանոր հանցագործությունների համար։ Ասվածի փայլուն արտահայտությունն է առնվազն վերջին մեկ դարում Ադրբեջանի կողմից հայության տարբեր զանգվածների նկատմամբ իրագործված փուլային ցեղասպանությունը, որը մինչ այժմ չի ստացել իր իրավաքաղաքական արժանի գնահատականը՝ ուղեկցող և հաջորդով բազմաթիվ հանգամանքներով հանդերձ»։
21:06 - 19 ապրիլի, 2024
«Մեծ յոթնյակը» վերահաստատել է Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարևորությունը

«Մեծ յոթնյակը» վերահաստատել է Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարևորությունը

Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և կայուն խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Այս մասին ասվում է «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որում հիշեցվում է նաև 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հրապարակված Համատեղ հայտարարությունը․ «Խրախուսում ենք պահպանել համագործակցության այդ ոգին հետագա փոխգործակցություններում։ Հետագա սրումն անընդունելի կլինի»։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանվածների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը իրենց տներ»,- նշված է հայտարարության մեջ: Բացի այդ՝ G7-ը և նրա անդամները պատրաստակամություն են հայտնել նպաստել հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, հատկապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրված բանակցային շրջանակում։  «Վերահաստատում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարևորությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք խրախուսում ենք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցությունը և բոլոր սահմանների վերաբացումը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանի»,- հայտարարել է G7 երկրները։
15:58 - 19 ապրիլի, 2024
G7-ը կքննարկի Իսրայելի հարձակումն Իրանի վրա |news.am|

G7-ը կքննարկի Իսրայելի հարձակումն Իրանի վրա |news.am|

news.am: Մեծ յոթնյակի (G7) երկրներն ապրիլի 19-ին Իտալիայում արտգործնախարարների հանդիպմանը կքննարկեն Իրանի տարածքին Իսրայելի ենթադրյալ հարվածի հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։«Կանադայի ԱԳՆ-ն ինձ տեղեկացրել է Իրանում գիշերային պայթյունների մասին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք դա կքննարկենք արտգործնախարարների հետ այսօր առավոտյան Իտալիայում կայանալիք G7-ի նիստում»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։ Հյուրընկալելով հանդիպումը Կապրի կղզում՝ Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին X-ում ասել է, որ Իսրայելի ենթադրյալ հարվածից հետո իրավիճակի զարգացումը կքննարկվի աշխատանքային վերջին օրվա առավոտյան նիստում, երբ սպասվում է վերջնական հայտարարությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։  
13:33 - 19 ապրիլի, 2024
«Մեծ յոթնյակը» Իրանին զգուշացրել է ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ տրամադրելու հետևանքների մասին

«Մեծ յոթնյակը» Իրանին զգուշացրել է ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ տրամադրելու հետևանքների մասին

«Մեծ յոթնյակը» հայտարարություն է տարածել՝ «երրորդ կողմերին» զգուշացնելով Մոսկվային բալիստիկ հրթիռներ տրամադրելու հետևանքների մասին։ «Մենք չափազանց անհանգստացած ենք այն հաղորդագրություններից, որ Իրանը դիտարկում է բալիստիկ հրթիռներ և նման տեխնոլոգիաներ փոխանցել Ռուսաստանին այն դեպքում, երբ ռուսական ռեժիմին մատակարարված անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ անողոք հարձակումների համար»,- ասվում է հայտարարության մեջ։ «Մեծ յոթնյակը» կոչ է անում Իրանին չանել դա, քանի որ դա կնպաստի տարածաշրջանի ապակայունացմանը և ցույց կտա, որ Իրանը էական նյութական աջակցություն է տրամադրում Ուկրաինայում ՌԴ սկսած պատերազմին։ «Եթե Իրանը սկսի բալիստիկ հրթիռներ կամ նման տեխնոլոգիաներ տրամադրել Ռուսաստանին, մենք պատրաստ ենք արագ և համակարգված արձագանքել՝ ներառյալ Իրանի դեմ նոր և հատուկ միջոցներ կիրառելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:34 - 16 մարտի, 2024
G7-ի երկրները նախազգուշացրել են, որ նոր հակաիրանական պատժամիջոցներ կկիրառեն, եթե Թեհրանը ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարի
 |tert.am|

G7-ի երկրները նախազգուշացրել են, որ նոր հակաիրանական պատժամիջոցներ կկիրառեն, եթե Թեհրանը ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարի |tert.am|

tert.am: Յոթնյակի (G7) երկրները պատրաստ են քայլեր ձեռնարկել և արագ համակարգված պատասխան տալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ փոխանցի Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների հայտարարության մեջ, որը տարածել են Reuters-ը և ANSA-ն։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Եվրոպացի պաշտոնյաները, ըստ WSJ-ի, զգուշացրել են Թեհրանին, որ «այդ քայլն իրենց համար կարմիր գիծ կլինի Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ սահմանելու հարցում»: Փետրվարի վերջին Սպիտակ տան ներկայացւոցիչ Ջոն Քիրբին էլ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի պատժամիջոցներ կիրառել, եթե տեղեկություն ստանա Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին։ Պարբերականը միաժամանակ նշել է, որ Արևմուտքը դեռևս ապացույցներ չունի, որ Իրանը մտադիր է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին։ Սակայն G7-ը մտահոգություն է հայտնել, որ Իրանը չի բացառում նման տարբերակը։
22:11 - 15 մարտի, 2024
G7-ը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը և դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից |azatutyun.am|

G7-ը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը և դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարելիցի կապակցությամբ «Մեծ յոթնյակի» (G7) ղեկավարները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ռուսաստանին անհապաղ դադարեցնել պատերազմը: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին հարգել միջազգային իրավունքը և ոչ մի կերպ չհաստատել կամ արդարացնել Ռուսաստանի կողմից տարածքները ուժով զավթելու փորձերը: Մենք երբեք չենք ճանաչի Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի անցկացրած այսպես կոչված «ընտրությունները», ինչպես նաև դրանց արդյունքները»,- ասվում է հայտարարության մեջ։ G7-ը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև Ուկրաինայում ռուսական զորքերի իրականացրած ռազմական հանցագործությունները: Երկրները նաև հայտարարել են, որ կշարունակեն միջոցներ ձեռնարկել Մոսկվայի եկամուտները նվազեցնելու համար։
12:21 - 25 փետրվարի, 2024
Միջազգային վճռական քայլերն ու ներգրավված կողմերի պարտավորություններն առաջնահերթ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միրզոյան |1lurer.am|

Միջազգային վճռական քայլերն ու ներգրավված կողմերի պարտավորություններն առաջնահերթ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով G7-ի երկրների արտգործնախարարների հայտարարությանը, որում վերջիններս կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները: «Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ մենք ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերն ու բոլոր ներգրավված կողմերի հստակ հրապարակային պարտավորություններն առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում՝ համաձայն Գրանադայի հայտարարության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների ապահովման համար: Հայաստանը նման պարտավորություն ունի»,- գրել է Միրզոյանը:
23:16 - 08 նոյեմբերի, 2023
G7-ը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով
 |news.am|

G7-ը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով |news.am|

news.am: Յոթնյակի խմբի (G7) երկրները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով։ Այս մասին նշվել է «յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն արվել է Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքների հիման վրա։ «Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից ռազմական գործողության իրականացումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետեւանքներից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում եւ ողջունում ենք նրանց հումանիտար կարիքների անհապաղ բավարարման ջանքերը, որոնք ստիպված հեռացել են իրենց տներից»,- ասված է հայտարարությունում։ Նշվել է, որ G7-ը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման քայլերը՝ ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»։
14:01 - 08 նոյեմբերի, 2023
Վլադիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ կայցելի Հիրոսիմա և կմասնակցի G7-ի առաջնորդների գագաթնաժողովին, որն այս տարի կայանում է ճապոնական այդ քաղաքում։ Տեղեկությունը այսօր՝ մայիսի 19-ին, հաստատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ «Այնտեղ կընդունեն շատ կարևոր որոշումներ, այդ իսկ պատճառով մեր նախագահի ֆիզիկական ներկայությունը կարևոր է, որ պնդի մեր շահերը, բացատրի, տա հստակ առաջարկներ և հստակ փաստարկներ այն մասին, թե ինչ է կատարվում մեր երկրում»,- «Рада» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դանիլովը։ Ավելի վաղ, ճապոնական Kyodo գործակալությունը, հղում անելով ամերիկյան և ճապոնական մի շարք պաշտոնյաների, հայտնել էր, որ Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին։ Bloomberg գործակալությունը նաև նշել էր, որ Ուկրաինայի նախագահը Ճապոնիա կժամանի ամերիկյան զինվորական ինքնաթիռով՝ Սաուդյան Արաբիայում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին մասնակցելուց հետո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ճապոնացի պաշտոնյաները հայտարարում էին, որ Զելենսկին կմասնակցի տեսակապով։ Հիշեցնենք, որ Հիրոսիմայում արդեն իսկ մեկնարկել է G7-ի գագաթնաժողովը։ Այն կավարտվի մայիսի 21-ին։ G7-ի երկրներից զատ, որի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ և ԵՄ-ն, Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավիրվել են նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կուկի կղզիների, Կոմորյան կղզիների, Հարավային Կորեայի առաջնորդները։
15:41 - 19 մայիսի, 2023
G7-ի արտգործնախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու մտադրությունը
 |armenpress.am|

G7-ի արտգործնախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու մտադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինային նվիրված նախարարական հանդիպման նստաշրջանի ընթացքում G7-ի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել Կիևին աջակցությունը և ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: «Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարները հաստատել են, որ իրենք առաջվա պես հավատարիմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելուն, լիարժեք կերպով համակարգելուն և դրանց պահպանումն ապահովելուն, ինչպես նաև Ուկրաինային վճռական աջակցությունը շարունակելուն», - ասվում է նստաշրջանի արդյունքների շուրջ Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հանդիպման մասնակիցները նաև «համաձայնել են ուժեղացնել համակարգումը պատժամիջոցներից խուսափումը և երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումները կանխելու կամար»։ Ապրիլի 16-ին Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում (Նագանոյի պրեֆեկտուրա) մեկնարկել են G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների բանակցությունները։
11:10 - 17 ապրիլի, 2023
Նյու Դելիում ավարտվել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը |1lurer.am|

Նյու Դելիում ավարտվել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: v>Նյու Դելիում ավարտվել է G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա նիստը: Քսանյակն ամփոփիչ փաստաթուղթ է հրապարակել՝ հանդես գալով աշխարհում բազմակողմ և թափանցիկ կառավարման օգտին:   Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ը պետք է արձագանքի կառույցի բոլոր անդամների պահանջներին՝ հավատարիմ մնալով իր հիմնարար նպատակներին: Նշվում է, որ 20-ի խմբին հաջողվել է համաձայնության գալ նիստի շրջանակում քննարկված գրեթե բոլոր, մասնավորապես՝ կորոնավիրուսի, մատակարարման շղթաների փխրունության, կլիմայի փոփոխության և այլ հարցերի շուրջ:   Ուկրաինային վերաբերող երկու կետի չեն աջակցել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները: Այդ դրույթները մատնանշում են համաշխարհային տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության բացասական ազդեցությունը, դատապարտում ռազմական գործողությունները և շեշտում միջուկային զենքի օգտագործման կամ օգտագործման սպառնալիքի անթույլատրելիությունը
20:05 - 02 մարտի, 2023
Լիտվան պաշտպանել Է Թայվանի վերաբերյալ G7-ի հայտարարությունը

 |armenpress.am|

Լիտվան պաշտպանել Է Թայվանի վերաբերյալ G7-ի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Լիտվան պաշտպանում է Թայվանի նեղուցում ստեղծված իրադրության շուրջ G7-ի երկրների հայտարարությունը: Այդ մասին հայտարարել է այցով կղզում գտնվող Լիտվայի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Ագնե Վայչյուկյավիչյուտեն: Ավելի վաղ G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Թայվանի նեղուցում ՉԺՀ-ի «սպառնալից» գործողությունների, մասնավորապես, զորավարժությունների առնչությամբ, որոնք կարող են հանգեցնել էսկալացման: «Յոթնյակի» ԱԳ նախարարները նաեւ կարծիք են հայտնել, որ ՉԺՀ-ի «էսկալացիոն» արձագանքը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցին, վտանգում է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Ի պատասխան ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը կարող է վերանայել իր վերաբերմունքը G7-ի երկրների հետ երկխոսության նկատմամբ, եթե նրանք չվերանայեն իրենց դիրքորոշումը Թայվանում ստեղծված իրադրության հարցում: «Լիտվիան պաշտպանել է G7-ի հայտարարությունը, որն արվել է անցած շաբաթ»,- հայտարարել է Վայչյուկյավիչյուտեն, որի խոսքը մեջբերում է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը: Լիտվայի քաղաքական գործիչը Թայբեյը համարել է Վիլնյուսի «շատ մերձավոր բարեկամը» եւ «հուսալի գործընկերը», նշելով, որ երկիրը կշարունակի հնարավորություններ փնտրել Թայվանի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար՝ իր տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանական շուկաների ընդլայնման ուղղությամբ ջանքերի շրջանակներում հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:23 - 12 օգոստոսի, 2022
G7-ի երկրները պայմանավորվել են ուսումնասիրել ռուսական նավթի գնի սահմանափակման հարցը

G7-ի երկրները պայմանավորվել են ուսումնասիրել ռուսական նավթի գնի սահմանափակման հարցը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները համաձայնության են եկել ուսումնասիրել ռուսական նավթի փոխադրման արգելքի սահմանման հարցը, եթե նավթը վաճառվել է որոշակի գնից բարձր արժեքով, հայտնում է Reuters-ը։ «Համախոհ երկրներին առաջարկում ենք ուսումնասիրել մեր գործողություններին միանալու հնարավորությունը», - նշել են G7-ի երկրների առաջնորդները կոմյունիկեում։ Նշենք, որ Բավարիայի Էլմաու ամրոցում G7-ի գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներն էին պատերազմն Ուկրաինայում, դրա տնտեսական հետևանքները, սննդամթերի և էներգակիրների գների կտրուկ աճը։ «Մեծ յոթնյակը» դիտարկում է նշված գնային սահմանափակումները, որպեսզի թույլ չտա Մոսկվային շահույթ ստանալ Ուկրաինա ներխուժումից, որի պատճառով կտրուկ աճել են էներգակիրների գները։ Դա չեզոքացնում է ռուսական նավթի և գազի ներկրման կրճատմանն ուղղված Արևմուտքի ջանքերը։ Ռուսական նավթի արտահանումից ստացվող եկամուտներն աճել են մայիսին՝ անգամ ծավալների կրճատման պայմաններում, ասված է Միջազգային էներգետիկ գործակալության հունիսյան հաշվետվությունում։   Նորա Վանյան
16:46 - 28 հունիսի, 2022
G7-ը մտահոգ է Մինսկին միջուկային լիցք կրելու կարողությամբ հրթիռներ փոխանցելու ՌԴ որոշմամբ

G7-ը մտահոգ է Մինսկին միջուկային լիցք կրելու կարողությամբ հրթիռներ փոխանցելու ՌԴ որոշմամբ

Մեծ յոթնյակի (G7) երկրների առաջնորդները «լուրջ մտահոգություն» են հայտնել Ռուսաստանի այն հայտարարությունների առնչությամբ, որ նա կարող է Բելառուսին փոխանցել միջուկային լիցք կրելու կարողությամբ հրթիռներ, հայտնում է DW-ն։ G7-ը չարդարացված է անվանել Ռուսաստանի կողմից միջուկային հռետորաբանության կիրառումը և զգուշացրել է, որ քիմիական, կենսաբանական և միջուկային զենքի ցանկացած կիրառում լուրջ հետևանքներ է ունենալու։ Նշենք, որ հունիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Մոսկվան մոտակա ամիսներին Մինսկ կուղարկի «Իսկանդեր-Մ» հրթիռային-մարտավարական համալիրներ, որոնք կարող են կրել ինչպես բալիստիկ, այնպես էլ թևավոր հրթիռներ՝ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային  կոմպլեկտավորմամբ։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։ Նորա Վանյան
19:44 - 27 հունիսի, 2022