Մոլդովա

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է հարցին՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և դուրս գալ ԱՊՀ-ից |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է հարցին՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և դուրս գալ ԱՊՀ-ից |tert.am|

tert.am: Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է հետևել Մոլդովայի օրինակին և մտածել ԱՊՀ-ից դուրս գալու մասին։ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ԱՊՀ-ում և շահագրգիռ մասնակից է Համագործակցության մեջ, նշել է դիվանագետը։ «Որոշակի փուլում ԱՊՀ հարթակում Երևանի ակտիվության նվազում իսկապես նկատվել է, սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել՝ հայկական կողմը միացել է հոկտեմբերին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծ մասին։ 2023 թվականի 13-ին աջակցել է Համագործակցության կանոնադրական մարմինների նախորդ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները»,- ասել է նա։ «Մենք կազմակերպությունում որևէ «պառակտման» նշաններ չենք տեսնում, ընդհակառակը, չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, ԱՊՀ-ի ներսում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով»,- ասել է դիվանագետը։ ԱՊՀ ձևաչափում առկա մեխանիզմները, որոնք թույլ են տալիս երկրներին ինքնուրույն որոշել ներգրավվածության աստիճանը կազմակերպության գործերին, պայմաններ են ստեղծում համագործակցության հետագա խորացման համար, ընդգծել է նա։ Ավելի վաղ Մոլդովայի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դոյնա Գերմանը հայտարարել էր, որ հանրապետությունը վերջնականապես դուրս կգա ԱՊՀ-ից մինչև 2024 թվականի վերջ։
10:52 - 08 փետրվարի, 2024
Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ |azatutyun.am|

Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Լիլիան Դարիուսը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան խիստ բողոք է ներկայացվել՝ կապված «պաշտոնական Քիշնևի ոչ բարեկամական գործողությունների հետ»։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է՝ եթե դրանք շարունակվեն, ապա ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում լրացուցիչ պատասխան միջոցներ ձեռնարկել։ Մոսկվան ընդգծել է, որ արձանագրել է «ռուսական և ռուսալեզու լրատվամիջոցների քաղաքական դրդապատճառներով հետապնդումների փաստեր, որոնք հակասում են խոսքի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտում Քիշնևի միջազգային պարտավորություններին։ Մոլդովա մուտք գործող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության դեպքերը դարձել են համակարգային, Մոլդովայի ղեկավարությունը շարունակում է հակառուսական բնույթի ագրեսիվ հայտարարություններ անել»։ Ի պատասխան՝ դեսպանին զեկուցվել է մոլդովացի մի շարք պաշտոնյաների մուտքը Ռուսաստան արգելելու որոշման մասին։ Մոսկվան նաև մտահոգություն է հայտնել Մոլդովայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների հրահանգիչների մասնակցությամբ Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման մասին տեղեկությունների կապակցությամբ: «Նման աջակցությունն անընդունելի է, այն հանգեցնում է Մոլդովայի չեզոք կարգավիճակի քայքայմանը և Կիևի ռեժիմի կողմից ռազմական գործողություններին նրա անմիջական մասնակցությանը», - ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում։
09:54 - 11 հունվարի, 2024
Մոլդովան մտադիր է դուրս գալ խաղաղապահների և հակաահաբեկչական աջակցման ԱՊՀ համաձայնագրերից
 |armeniasputnik.am|

Մոլդովան մտադիր է դուրս գալ խաղաղապահների և հակաահաբեկչական աջակցման ԱՊՀ համաձայնագրերից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ շրջանակում ևս երկու համաձայնագիր է չեղարկում՝ ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում կառույցների աջակցմանն ուղղված համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոլդովայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։ Այս տարեսկզբից Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ-ի շրջանակում 22 համաձայնագիր է չեղյալ հայտարարել։ «Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամները երկուշաբթի օրվա նիստին հավանություն են տվել 1992 թվականի մարտի 20-ին Կիևում ստորագրած ռազմական դիտորդների խմբի և հավաքական խաղաղապահ ուժերի վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրի չեղարկման մասին զեկույցներին, ինչպես նաև հակամարտության գոտիներում ռազմական դիտորդների և հավաքական խաղաղապահ ուժերի խմբերի նախապատրաստման և կիրառման ժամանակավոր ընթացակարգի մասին արձանագրության չեղարկմանը, որը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 4-ին։ Եվս մեկ փաստաթուղթ, որը կչեղարկվի, ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի ձևերի դեմ պայքարի ոլորտում իրավասու մարմինների տեխնիկանյութական անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մասին համաձայնագիրն է», - նշվում է ԶԼՄ-ների համար տարածած խորհրդարանի հաղորդագրության մեջ։ Առաջին փաստաթղթի չեղարկումն առաջարկել է հանրապետության ՊՆ-ն։ Նախագծի տեղեկատվական գրության մեջ նշվում է, որ որպես ԱՊՀ անդամ պաշտոնական Քիշնևի համար նպատակահարմար չէ կատարել այդ համաձայնագրերը, քանի որ երկիրը ԱՊՀ շրջանակում չի փոխգործակցում ռազմաքաղաքական ոլորտում։ Երկրորդ նախաձեռնությունը պատկանում է Տեղեկատվության և անվտանգության ծառայությանը, որը նշում է, որ վերջին տարիներին այդ փաստաթղթի դրույթներից չի օգտվել։ Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանը չեղարկել էր տեղեկատվական գործունեության ոլորտում Տեղեկատվության և անվտանգության ծառայության և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության համագործակցության մասին ՌԴ-ի հետ 1994 թվականի ապրիլի 18-ին Քիշնևում ստորագրած միջկառավարական համաձայնագիրը։ Մոլդովայի իշխանությունները նախորդ տարվանից սկսեցին խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել ԱՊՀ-ի հետ կնքած բոլոր համաձայնագրերը և չեղարկել նրանք, որոնք «անարդյունավետ» են դարձել՝ հույս ունենալով դրանք փոխարինել ԱՊՀ երկրների հետ երկկողմ պայմանագրերով։
17:42 - 18 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։ Ադրբեջանին կոչ է արվել ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։ ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարությունը խստորեն դատապարտում է «Համաս»-ին և նրա դաժան ահաբեկչական հարձակումը Իսրայելի վրա։ «Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի։ Մենք հաստատում ենք Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը այդ նողկալի հարձակումներից», - նշված է փաստաթղթում։ Հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ միասին կանգնած են Իսրայելի կողքին՝ ընդդեմ ահաբեկչության, նշել, որ պաղեստինցի ժողովուրդը ևս «Համաս»-ի զոհն է։ Շառլ Միշելն ասել է, թե ցանկանում են խաղաղության գործընթաց՝ հիմնված երկու պետության սկզբունքի վրա։ ԱՄՆ նախագահը երեկ կայացած այդ հանդիպմանը ասել էր, որ Իսրայելից ու Եգիպտոսի նախագահից հավաստիացումներ է ստացել, որ հումանիտար օգության համար Գազայի հատվածի անցակետը կբացվի, ասել, որ քննարկում են իրավիճակը Իսրայելում և Ուկրաինայում ու նաև տնտեսական հարցեր է շոշափել՝ առաջարկելով քննարկել մետաղի, ալյումինի, օգտակար կարևոր հանածոների, նրա խոսքերով, «անարդար առևտուրը»։ Նահանգները և Եվրամիությունը Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել դաժան պատերազմը և անհապաղ, ամբողջովին ու առանց վերապահումների դուրս բերել զորքերը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից։ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը և նրանց եվրոպական ձգտումներին։
18:56 - 21 հոկտեմբերի, 2023
Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին․ Շառլ Միշել |azatutyun.am|

Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին․ Շառլ Միշել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի և Մոլդովայի Եվրամիութանը միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին սպասվող Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում, երեկ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով Սլովենիայի Բլեդ քաղաքում՝ միջազգային ռազմավարական ֆորումի բացմանը։ Բացի այդ, ըստ Միշելի, անդրադարձ կլինի նաև Վրաստանն օրակարգ վերադարձնելու հարցին։«Հնարավորությունների պատուհանը բաց է: Մենք պետք է գործենք: Այդ իսկ պատճառով Եվրամիության առաջնորդները կքննարկեն ընդլայնման հարցը մեր հաջորդ Եվրոպական խորհրդի նիստերում: Մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունները սկսելու հարցում: Ես ակնկալում եմ նաև, որ Բոսնիա-Հերցեգովինան և Վրաստանը ևս կվերադառնան օրակարգ», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը: Միշելի խոսքով՝ Վրաստանը կարող է ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ, երբ անհրաժեշտ քայլերը կատարի։
09:32 - 29 օգոստոսի, 2023
Մոլդովայի օդանավակայանում կրակ բացած տղամարդը մեղադրվում է Տաջիկստանում բանկի փոխնախագահի առևանգման մեջ |news.am|

Մոլդովայի օդանավակայանում կրակ բացած տղամարդը մեղադրվում է Տաջիկստանում բանկի փոխնախագահի առևանգման մեջ |news.am|

news.am: Մոլդովայի օդանավակայանում կրակ բացած Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Աշուրովը մեղադրվում է Տաջիկստանում «Օրիոնբանկի» փոխնախագահ Շուհրաթ Իսմաթուլոևի առևանգման մեջ։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի գլխավոր դատախազությունը։ Նշվում է, որ Իսմաթուլոևի առևանգումը տեղի է ունեցել այս տարի հունիսի 23-ին։ «Այդ օրը տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել և օպերատիվ-քննչական խումբ ձևավորվել՝ տվյալ հանցանքի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։ Քննության ընթացքում պարզվել է, որ Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Քարիմի Աշուրովը (ծնված 1980թ․) տվյալ հանցանքը կատարելուց հետո փախել է Մոլդովա Թուրքիայի միջոցով՝ նպատակ ունենալով հետագայում թաքնվել ԵՄ երկրներում։ Մոլդովայի պետական սահմանը հատելիս նրան ձերբակալել են, նա խլել է իրավապահներից մեկի ատրճանակն ու կրակ բացել։ Մոլդովայի երկու իրավապահ սպանվել է, ուղևորներից մեկը վիրավորվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեյսին։ Հակաահաբեկչական գործողության ժամանակ Աշուրովը վնասվածք է ստացել։ Վերջինս այս գործողությանն է գնացել այն բանից հետո երբ նրան թույլ չեն տվել մուտք գործել հանրապետություն։ Հետաքննությունը շարունակվում է։
10:45 - 01 հուլիսի, 2023
Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կարող է ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել. ՀՀ վարչապետ
 |armenpress.am|

Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կարող է ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել. ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է  ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել: Փաշինյանն այս մասին ասաց հունիսի 1-ին Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975 թ-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը: «Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է՝ մենք ոչ մի խնդիր չունենք»,-ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի՝ Արծվաշենը վերադարձնի և Տիգրանաշենը վերցնի: Սակայն Փաշինյանը ցանկանում է, որ այդ հարցի արժեքը չգերագնահատվի: «Այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի խնդիր, որն անլուծելի է: Չկա այդպիսի հարց: Եթե ճանապարհն, օրինակ, այսպես չի կարող անցնել՝ այնպես կանցնի: Ոչ մի խնդիր չկա: Իրականում մենք մեր ճանապարհային ցանցն այսօր էլ Հանրապետությունում այնքան ենք զարգացնում, որ այդպիսի անլուծելի խնդիր չկա»,-ասաց Փաշինյանը: Վարչապետի կարծիքով՝ այդ անկլավների հարցով շատ թեմաներ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցություն գործելու համար: «Մենք ասում ենք, որ քաղաքական մակարդակում անկլավներն ընդունում ենք, իրենք էլ ընդունում են Արծվաշենը: Արծվաշենն էլ է անկլավ: Ենթադրենք, Ադրբեջանն ուզում է դա, ուրեմն՝ մենք էլ վերցնում ենք Արծվաշենը»,-նշեց նա: Վարչապետը հավելեց՝ շատ հարցեր կան. օրինակ, թե քաղաքացիներն այդ ճանապարհը ոնց պետք է անցնեն, բազմաթիվ հարցեր պետք է համաձայնեցվեն: Վարչապետը հորդորեց թույլ չտալ, որ այդ թեման հոգեբանական ազդեցություն գործելու համար գործիք դառնա: ՀՀ վարչապետը Մոլդովայում հնգակողմ հանդիպումից հետո հայ համայնք հետ հանդիպմանն ասել էր, որ կարծես թե կողմերը դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որպես հիմք, վերցվեն 1975 թվականի քարտեզները:
11:03 - 02 հունիսի, 2023
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան |armenpress.am|

Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո հայ համայնքի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով արդյունքներին:  «Ընդհանուր առմամբ պետք է քննարկումը համարեմ օգտակար»,- ասաց վարչապետը: Փաշինյանը հիշեցրեց, որ Պրահայում պայմանավորվել էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Ալմաթայի հռչակագիրը ստորագրվել է 1991 թ. դեկտեմբերին ԽՄ փլուզումից հետո: Ալմաթայի հռչակագիրն այն մասին էր, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը՝ գոյություն ունեցող սահմանների շրջանակներում:  «Պրահայում այդ պայմանավորվածությունը մենք ձեռք բերեցինք, իսկ Բրյուսելում մի քայլ էլ գնացինք առաջ, եկանք այն ըմբռնման, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը, իսկ ՀՀ-ն՝ Ադրբեջանի՝ 86.600 քկմ տարածքայի ամբողջականություն»,- ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ ըմբռնումն այն է, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափով, որը պետք է գործի կամ տեղի ունենա միջազգային ներգրավվածությամբ, որ այդ օրակարգը մոռացության չմատնվի: «Այսօր շատ նախնական մի դետալ էլ կա, որը կարևոր է: Ինչու եմ ասում շատ նախնական, որովհետև պետք է ստուգենք Ադրբեջանի արձագանքն այսօրվա հանդիպմանը: Կարծես թե կողմերը դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները: Սա նշանակում և մեկ քայլ՝ վերահաստատելու 29.800 քկմ և 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը»,- հավելեց Փաշինյանը: 
21:54 - 01 հունիսի, 2023
ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը: ՀՀ վարչապետը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ: Մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վարչապետը զրուցել է Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի, Լատվիայի վարչապետ Կրիշտյանիս Կարինշի, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորայի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտայի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:  Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:  
16:21 - 01 հունիսի, 2023