Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ընդգծվել է 2023 թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով: ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
16:59 - 21 մարտի, 2024
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
 |armenpress.am|

«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար։ Բրյուսելում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին՝ մարտի 18-ին, Միշելը Euractiv կայքում հրապարակել է հոդված՝ «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի» խորագրով։ Շառլ Միշելը հոդվածը սկսում է՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին պատմելով։ «Հեռախոսով լսելով Վլադիմիր Զելենսկիի մռայլ ձայնը․ «Ռումբերն ընկնում են մեզ վրա, սա լայնածավալ ներխուժում է», ես հասկացա, որ այդ պահին ամբողջ անվտանգության համակարգը, որ գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդմիշտ փոխվել է։ ԵՄ-ն նույնպես դրա հետ միասին պետք է արագ փոխվի», - գրում է Միշելը: Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելում է, որ պատերազմի մեկնարկից երկու տարի անց «պարզ է դարձել, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայում, ինչպես 10 տարի առաջ կանգ չի առել Ղրիմում»։ «Ռուսաստանը շարունակում է ապակայունացնող մարտավարությունը Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ աֆրիկյան մարցամաքում», - գրում է նա։ Միշելը նաև գրում է, որ համարժեք արձագանք չտալու դեպքում Եվրոպան կարող է լինել հաջորդը։ «Եթե ​​մենք ԵՄ-ի պատասխանը ճիշտ չկազմակերպենք և Ուկրաինային բավարար օգնություն չտրամադրենք Ռուսաստանին կանգնեցնելու համար, ապա մենք հաջորդը կլինենք», - հավելում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ Այս առումով Միշելը Եվրոպային առաջարկում է վերանայել իր մոտեցումը տնտեսության նկատմամբ և առաջնահերթություն տալ պաշտպանական խնդիրներին՝ անցնելով «պատերազմի տնտեսության» ռեժիմի։ «Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար: Մենք այլևս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ-ում կամ որևէ այլ վայրում ընտրությունների արդյունքներից», - նշում է Շառլ Միշելը՝ հավանաբար, արձագանքելով ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, որը նշել էր, որ ընտրվելու դեպքում չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք պաշտպանությանը չեն ուղղում անհրաժեշտ գումարը։
10:51 - 19 մարտի, 2024
Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել անցնել «ռազմական տնտեսության» ռեժիմի
 |1lurer.am|

Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել անցնել «ռազմական տնտեսության» ռեժիմի |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն խաղաղություն է ցանկանում, ապա «պետք է պատրաստվի պատերազմի», քանի որ Միությունը դիմակայում է անվտանգության ոլորտում ամենալուրջ մարտահրավերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: «Մենք պետք է լավ պատրաստվենք պաշտպանության հարցում և անցնենք «ռազմական տնտեսության ռեժիմի»,- գրել Է Միշելը La Libre Belgique թերթում հրապարակված հոդվածում: «Ժամանակն է ստանձնել մեր սեփական անվտանգության պատասխանատվությունը: Մենք այլևս չենք կարող ապավինել ուրիշներին կամ կախված լինել Միացյալ Նահանգներում կամ այլուր ընտրական փուլերից»,- կարծում է Եվրոպական խորհրդի ղեկավարը: Նա կոչ է արել «ուժեղացնել ներուժը ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի համար՝ պաշտպանելու ժողովրդավարական աշխարհը»: Միշելն ընդգծել է. «Ավելի ուժեղ Եվրոպան կնպաստի ՆԱՏՕ-ի ամրապնդմանը և կբարելավի մեր հավաքական պաշտպանությունը»: Միշելը նշել է, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինան առաջնահերթություն դարձնի, «ինչպես նաև ավելի շատ ու ավելի խելամիտ ծախսեր կատարի ռազմական նպատակների համար»:
20:55 - 18 մարտի, 2024
Միշելը Պուտինին «շնորհավորել» է «ընտրություններում ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ
 |tert.am|

Միշելը Պուտինին «շնորհավորել» է «ընտրություններում ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ |tert.am|

tert.am: Եվրոպական խորհրդի նախագահը հեգնել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան այսօր մեկնարկած նախագահական ընտրություններով հաղթանակի կապակցությամբ: ԵՄ պաշտոնյան համապատասխան գրառումն արել է X սոցիալական ցանցի միկրոբլոգում: «Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ։ Չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն», - գրել է Միշելը:ՌԴ-ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն արդեն հինգերորդ անգամ է առաջադրվել։
16:42 - 15 մարտի, 2024
Համաշխարհային առաջնորդներն արձագանքում են Նավալնիի մահվան լուրին
 |azatutyun.am|

Համաշխարհային առաջնորդներն արձագանքում են Նավալնիի մահվան լուրին |azatutyun.am|

azatutyun.am: Համաշխարհային առաջնորդներն արձագանքում են ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրին: Վաշինգտոնը մտադիր է ռուս ընդդիմադիր գործչի հետ տեղի ունեցածը քննարկել դաշնակից երկրների հետ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առանց հավելյալ մանրամասների։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է՝ Նավալնիի մահը խոսում է Պուտինի համակարգի «թուլության ու նեխածության» մասին: «ԵՄ-ն այս ողբերգական մահվան միակ պատասխանատուն համարում է ռուսական ռեժիմին»,- X-ում գրել է Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է՝ ցնցված է ռուս քաղաքական գործչի հետ տեղի ունեցածից: «Սա վկայում է այն մասին, թե ինչպես է փոխվել Ռուսաստանը։ Ցավոք սրտի, այս գործընթացը վաղուց է սկսվել, այն վաղուց է հեռացել ժողովրդավարությունից», - նշել է Շոլցը։ «Լինելով ռուսաստանյան ժողովրդավարության ամենավառ պաշտպանը՝ Ալեքսեյ Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում ցուցաբերել է անհավանական քաջություն», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ «Կրեմլի կողմից սպանված», - պնդել է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը։ «Ինչ էլ մտածեք Ալեքսեյ Նավալնիի՝ որպես քաղաքական գործչի մասին, քիչ առաջ նա դաժանաբար սպանվել է Կրեմլի կողմից։ Դա փաստ է, և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ներկայիս ռուսաստանյան ռեժիմի իրական էության մասին», - գրել է Լատվիայի առաջնորդը։ Ռուսաստանը պետք է պատասխանի լրջագույն հարցերի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ պահանջելով պարզել 47-ամյա քաղաքական գործչի մահվան բոլոր հանգամանքները։ «ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների ակնթարթային արձագանքը Նավալնիի մահվանը՝ Ռուսաստանի հասցեին ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտում է։ Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
18:52 - 16 փետրվարի, 2024
Շառլ Միշելը ցանկանում է վաղաժամ թողնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը
 |factor.am|

Շառլ Միշելը ցանկանում է վաղաժամ թողնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը |factor.am|

factor.am: Շառլ Միշելը հայտարարել է հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրում է Euronews-ը։ Ընտրվելու դեպքում Միշելը կլքի Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։ Դա նշանակում է, որ ԵՄ-ն կունենա ընդամենը վեց ամիս՝ Եվրոպայի խորհրդի նոր նախագահ ընտրելու համար։ Եթե ​​պետությունների ղեկավարները չկարողանան համաձայնության գալ Միշելի իրավահաջորդի հարցում, ապա նրան կփոխարինի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, քանի որ այս տարվա հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում խորհրդում նախագահելու է Հունգարիան։ Գործող կանոնների համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը չի կարելի համատեղվել Եվրախորհրդարանի մանդատի հետ, հետևաբար, Միշելը ստիպված կլինի հրաժարական տալ։ Լրատվամիջոցը գրում է, որ Օրբանը Բրյուսելի համար ոչ ցանկալի թեկնածու է։ Հունգարիայի առաջնորդը հայտնի է միգրանտների դեմ կոշտ հռետորաբանությամբ, նրան մեղադրում են նաև միության քաղաքականությանը դիմադրություն ցույց տալու, համաեվրոպական արժեքները չհարգելու մեջ։ Օրբանը բազմիցս  հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների և միության կողմից Ուկրաինային աջակցության դեմ։  
14:27 - 08 հունվարի, 2024
Տրանսպորտային կապի կոնկրետ մոդելների մասին քննարկումներ կան․ Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
 |factor.am|

Տրանսպորտային կապի կոնկրետ մոդելների մասին քննարկումներ կան․ Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին |factor.am|

factor.am: Եվրամիությունն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջիկայում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, Բրյուսելյան բանակցությունները վերսկսվում են։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Արդյո՞ք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրվի, արդյո՞ք դա կլինի անմիջապես կողմերի միջև, թե միջազգային միջնորդների աջակցությամբ․ այս հարցերին ի պատասխան Միշելն ասել է, որ կարևորն արդյունքն է։ «Ինձ համար կարևորը արդյունքն է։ Մենք շատ սերտ աշխատել ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։ Ինչպես հայտնի է, կողմերի միջև մեծ դժվարություններ են եղել թե՛ պատմության, թե՛ միմյանց հետ փոխհարաբերությունների առումով։ Բայց մենք որոշակի առաջընթաց ունենք, և ես շատ լավատես եմ։ Մենք վճռական ենք աշխատել կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- նշել է Միշելը՝ ողջունելով նաև Հայաստանի-Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Խոսելով պայմանագրի դրույթների իրականացման երաշխավորի մասին, նա ասել է․ «Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրամիությունը, հետևում է, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում, քանի որ որքան Հարավային Կովկասն առաջադիմում է անվտանգության և տնտեսական զարգացման առումով, այնքան լավ Եվրամիության և աշխարհի համար։ Օրինակ՝ կարծում ենք, որ էթնիկ հայերի՝ Ղարաբաղի շրջան վերադառնալու կամ գոնե այնտեղ այցելելու իրավունքները պետք է երաշխավորվեն։ Դա պետք է ապահովվի ազգային փոքրամասնությունների անվտանգության պաշտպանության տեսանկյունից միջազգային չափանիշներին համապատասխան։ Դա պետք է երաշխավորվի Ադրբեջանի Սահմանադրության մեջ ներառված ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակներում։ Մենք բանակցում ենք և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Իլհամ Ալիևի հետ՝ բոլոր դժվարությունները վերացնելու համար»։ ԵԽ նախագահն անդրադարձել է նաև արևմտյան պաշտոնյաների՝ Ադրբեջանին ուղղված նախազգուշացուներին` զերծ մնալու Հայաստանի հանդեպ ուժի կիրառումից․ «Քննարկումներ են ընթանում տրանսպորտային կապի տարբեր մոդելների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը կապելու են Նախիջևանի հետ։ Նախագահ Ալիևը բազմիցս հստակ հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Բայց կոնկրետ մոդելների մասին քննարկումներ կան։ Պետք է լինի այնպիսի մոդել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտվի»։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանի  այն, որ  բանակցությունները փակուղի են մտել վերջին մեկ ամսվա ընթացքում, այն, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ հանդիպումներից և արդյո՞ք Բրյուսելում խաղաղության բանակցությունների բոլոր փուլերում չե՞ն զգացել, որ «Ադրբեջանն իրենց խաբել է»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:31 - 13 դեկտեմբերի, 2023
Երևանը հակված է Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով՝ Միշելի միջնորդությամբ. Խանդանյան
 |azatutyun.am|

Երևանը հակված է Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով՝ Միշելի միջնորդությամբ. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Երևանը հակված է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը շարունակել բրյուսելյան Ֆորմատով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախագահող Սարգիս Խանդանյանը։ Հայաստանի հետ երկկողմ ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցությունների առաջարկ Բաքուն երեկ արեց։ Ընդ որում, չհստակեցնելով՝ բանակցային ո՞ր ձևաչափի մասին էր խոսում՝ ղեկավարների, արտգործնախարարների, թե՞ սահմանազատման հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետերի, որոնք մինչ այդ սահմանին հանդիպելու պրակտիկա արդեն իսկ ունեն։ Երևանն այսօր պատասխանեց՝ պատրաստ է բանակցությունների՝ միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչման, խորհրդային ամենաթարմ քարտեզներով սահմանազատման, ինքնիշխանության հարգմամբ ապաշրջափակման սկզբունքների հիման վրա։ Հայտարարեցին, թե պետական սահմանին առաջարկել են սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել։ «Հուլիսին հիմնական սկզբունքները համաձայնեցվել են և այս տրամաբանությունից ելնելով պետք է ապահովել բանակցությունների շարնակականությունը և շարունակել հանդիպումը լիդերների մակարդակով Եվրոպական միության, մասնավորապես, նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Բայց տեսանք, որ Ադրբեջանը թե՛ Գրանադան, թե՛ Բրյուսելը մերժեց, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս տրամաբանությանը և ցանկանում է հասնել կարգավորմանն այս շրջանակներում», - նշեց Խանդանյանը: Ընդդիմությունն Ադրբեջանի առաջարկի մեջ վտանգներ է տեսնում։ Հայաստան խմբակցությունից Արմեն Ռուստամյանը կարծում է՝ արևմտյան հարթակները բոյկոտող Ալիևը այժմ կա՛մ դեմ առ դեմ հանդիպման, կա՛մ Ռուսաստանի միջնորդությանն է հակված՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իր ուզածը ստանալու համար։ «Ալիևն ի՞նչ է ասում, Ալիևն ասում է՝ եթե չես համաձայնվելու այլ ձևաչափով, իսկ այսօր ինքը ավելի հենված է եռակողմի վրա, որովհետև բաներ ունի դեռ ստանալու կապված Նախիջևանի հետ կապի հետ: Արևմուտքից ինչ իրեն պետք էր այլևս ստացել է և որևէ խնդիր այնտեղ նա չունի, դրա համար ասում է՝ եթե դու ուզում ես շարունակել քո տրամաբանությամբ ինձ կանչել Արևմուտք, ես չեմ գալու, քո այլընտրանքը՝ կա՛մ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների դաշտ, կա՛մ մենք տետ ա տետ պետք է իրար հետ բանակցենք», - ասաց Ռուստամյանը:
16:14 - 22 նոյեմբերի, 2023
Բուխարեստն աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերին․ Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին
 |factor.am|

Բուխարեստն աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերին․ Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին |factor.am|

factor.am: Ռումինիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լումինիտա Օդոբեսկուն Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ Ռումինիան հանդես է գալիս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հարգման հիման վրա։ «Ռումինիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Մենք հանդես ենք գալիս այս հարցի լուծման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հարգմամբ: Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատումը մեծ նշանակություն ունի Ռումինիայի համար»,- ասել է Օդոբեսկուն։ Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերի 5-ից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում։ Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Միաժամանակ, հավելենք, որ Շառլ Միշել միջնորդությամբ հանդիպումներից հրաժարվում է հենց Բաքուն։
17:33 - 06 նոյեմբերի, 2023