Շուշանիկ Ներսիսյան

Շուշանիկ Արամի Ներսիսյանը ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալն է։ Ծնվել է 1986թ. օգոստոսի 3-ին: 

Կրթությունը

1993-2003թթ. սովորել է Ա.Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 2001-2002թթ.՝ “Olive Branch” Բարձրագույն դպրոց Ապագա Լիդերների Փոխանակման Ծրագիր, Միսիսիպի, ԱՄՆ: 2003–2007թթ.  Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամի Կառավարման ֆալուլտետում:

Աշխատել է ԱԳ Էլեկտրոնային Առեւտրի Ծառայությունում որպես Գրասենյակի ղեկավար /դիլեր 02.2006 -11.2006թթ․:

Աշխատել է որպես ոպտենցիալ հաճախորդների տվյալների շտեմարանի ստեղծող եւ հետեւող: Ֆոնդային շուկային հետեւելու նպատակով  նոր աշխատակիցների վերապատրաստում: 04.2007-10.2011թթ. եղել է սպասարկման եւ վաճառքի մասնագետ։ 10.2014–04.2016թթ. ՄԲԾ բիզնես ծրագրերի եւ պորտֆելի կառավարման գլխավոր մասնագետ։ 04.2016-08.2017թթ.  եղել է ՄԲԾ բիզնես ծրագրերի պորտֆելի կառավարման մենեջեր, ՄԲԾ Գլոբալ Ստանդարտների Նախագծի Ներդրման Ղեկավար: 08.2017–07.2018թթ. Մանրածախ Բիզնեսի Ծառայությունների Վերահսկողության բաժնի ղեկավար: 07.2018-08.2018-«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ–ում եղել է  Մանրածախ Բիզնեսի Ծառայությունների (ՄԲԾ) Գլխավոր Վերահսկիչ:

2018 թվականի օգոստոսի 24-ից ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ է:

2018թ. օգոստոսի 27-ին նրան շնորհվել է «ՀՀ մաքսային ծառայության գնդապետ»-ի հատուկ կոչում:

ՊԵԿ-ը հորդորում է միջնորդներին գումար չգանձել հօգուտ պետության ապրանքների հրաժարումները ձևակերպելիս

ՊԵԿ-ը հորդորում է միջնորդներին գումար չգանձել հօգուտ պետության ապրանքների հրաժարումները ձևակերպելիս

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը «Ֆեյսբուք»-իր էջի գրառմամբ մաքսային միջնորդերին հորդորել է գումար չգանձել հօգուտ պետության ապրանքների հրաժարումները ձևակերպելիս։ Շուշան Ներսիսյանը նշել է. «Հարգելի քաղաքացիներ, Արձագանքելով վերջերս պտտվող լուրերին, ինչպես նաև համացանցում հայտնված բողոքներին, որ ՊԵԿ-ը, ի դեմս մաքսային միջնորդների (բրոկերների), գումար է գանձում հօգուտ պետության հրաժարված ապրանքներից, ցանկանում եմ տեղեկացնել, որ մաքսային միջնորդները պետական մարմիններ չեն, այլ մասնավոր, ծառայություն մատուցող կազմակերություններ են, որոնք քաղաքացիների անունից մաքսային մարմիններում հանդես գալու ծառայության համար գանձում են X գումար: ՊԵԿ-ը չունի որևէ լիազորություն ազդելու անհատ տնտեսվարողների գնային քաղաքականության վրա, այնուամենայնիվ, պատերազմի առաջին իսկ օրվանից, իմ անձնական խնդրանքն է փոխանցվել բորոր մաքսային միջնորդի ծառայություն մատուցող կազմակերություններին, որ հնարավորության դեպքում, հօգուտ պետության հրաժարված ապրանքների ձևակերպումներն իրականացվեն անվճար: Օգտվելով առիթից ուզում եմ ևս մեկ անգամ դիմել մաքսային միջնորդ կազմակերպություններին և ևս մեկ անգամ խնդրել, որ հրաժարում հօգուտ պետության ընթացակարգով ձևակերպումները հնարավորության դեպքում կատարվեն անվճար: ‼️Այն քաղաքացիներին, ովքեր կբախվեն նման խնդրի հետ, խնդրում եմ կապ հաստատել ուղիղ ինձ հետ 011/801095 համարով»:
19:36 - 30 հոկտեմբերի, 2020
Հայկական կողմից որևէ խախտում չի եղել.Ներսիսյանը՝ Ղազախստան տարված ավտոմեքենաների աղմուկի մասին |armenpress.am|

Հայկական կողմից որևէ խախտում չի եղել.Ներսիսյանը՝ Ղազախստան տարված ավտոմեքենաների աղմուկի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը վստահ է՝ Հայաստանում գնված և Ղազախստան տեղափոխված ավտոմեքենաների հարցում հայկական կողմից որևէ խախտում չի իրականացվել: Ղազախները հայկական պետհամարանիշներով այդ մեքենաներն իրենց երկրում վերավաճառելու համար ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան ու այն հանել հայկական հաշվառումից: Ներսիսյանը թեմային անդրադարձավ իր ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Հայաստանին տրվել էր սոցիալական հարց լուծելու համար արտոնություն և այն ոչ մի կերպ պետք չէ օգտագործել բիզնես նպատակներով: Ղազախստանը դժգոհություն էր հայտնել, որ իրենց քաղաքացիները՝ նաև ՀՀ քաղաքացիների օգնությամբ, փորձել են օգտվել Հայաստանի արտոնությունից և ավտոմեքենաներն արտոնությամբ ներմուծել Ղազախստան: Ղազախստանը որոշ սահմանափակումներ կամ արդեն մտցրել է, կամ փորձում է մտցնել՝ այդ ավտոմեքենաների մուտքը Ղազախստան արգելելու համար: «Հայաստանն այս պահին մեծ խնդիր չունի: Մենք, ոստիկանությունը Ղազախստանի կոլեգաների այցի ընթացքում ամբողջ տեղեկությունը տրամադրել ենք: Այն, ինչ իրականացվել է մեր կողմից, իրականացվել է առանց որևէ խախտման՝ ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանակում։ Հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,-ասաց Ներսիսյանը: Ղազախներն այս ավտոմեքենաները տարել են Ղազախստան հայկական գրանցումով: Այնտեղ վերավաճառելու համար այդ ավտոմեքենաները Հայաստանի գրանցումից պետք է դուրս գան։ «Եթե ցանկանան դրանք վերավաճառել, պետք է վերադառնան Հայաստան, եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, ապա դա կատարելուց հետո միայն այդ ավտոմեքենաները այստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան այնտեղ վերահաշվառել»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը: Նա նկատեց՝ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում տեղաշարժը եվրասիական տնտեսական միության տարածքում ազատ է: Ներսիսյանի համոզմամբ՝ ղազախներին մեքենա վաճառած հայերը որևէ խախտում թույլ չեն տվել և որևէ խնդիր չպետք ունենան: Ըստ էության ՀՀ քաղաքացուց մեքենա է գնել արտասահմանցի, որը Հայաստանում գրանցում է ստացել, այսինքն՝ իրավունք ունի Հայաստանում ավտոմեքենա հաշվառելու: Թե որքան ավտոմեքենա է Հայաստանից գնացել Ղազախստան, հստակ թվերով նշել հնարավոր չէ: Ներսիսյանը, սակայն, նշեց, որ ոստիկանության հետ խոսակցության ընթացում հասկացել են, որ մոտ 20 հազար ավտոմեքենա է գրանցված եղել ղազախի անունով:
16:16 - 14 փետրվարի, 2020
«Նորֆոլքի» հայտնի սխեմայի փլուզումից հետո տնտեսվարողների աճ է գրանցվել. ՊԵԿ փոխնախագահ |factor.am|

«Նորֆոլքի» հայտնի սխեմայի փլուզումից հետո տնտեսվարողների աճ է գրանցվել. ՊԵԿ փոխնախագահ |factor.am|

factor.am: 2019 թվականին ունեցել ենք մաքսային մուտքերի աճ, իսկ 2020-ին ակնկալում ենք ավելի քան 15% մուտքերի աճ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:Անդրադառնալով արտաքին տնտեսական գործունեություն՝ ներմուծում և արտահանում իրականացնող կազմակերպությունների աճի միտմանը՝ ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ 2014 թվականից սկսած նման տնտեսվարողների թիվը մշտապես շուրջ 5.000 է եղել, իսկ 2018 թվականի կեսերից զգալի աճ է գրանցվել: «2018-ի կեսերից մինչև այսօր 5.500 տնտեսվարողը դարձել է մոտ 12.200: Սա ավելի քան 120% աճ է ենթադրում: Սա բացատրվում է նրանով, որ «Նորֆոլքի» հայտնի սխեմայից փլուզումից հետո առևտրով զբաղվող տնտեսվարողներն իրենց ԱՁ-ներով սկսեցին զբաղվել նրմուծմամբ, մաքսազերծմամբ և այլն»,- նշեց Շուշանիկ Ներսիսյանը:
13:44 - 14 փետրվարի, 2020