Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Բայդենը Ալիևին ուղղված ուղերձում վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը

Բայդենը Ալիևին ուղղված ուղերձում վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին Նովրուզի կապակցությամբ։ Ջո Բայդենը վերահաստատել է գործակցությունը շարունակելու և խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը: Բայդենի խոսքով՝ դա կնպաստի ապագա սերունդների անվտանգությանը: «Սպիտակ տունը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին: Նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու անվտանգային մարտահրավերները, խթանելու տարածաշրջանում խաղաղությունը: Տնտեսական գործակցության նոր հնարավորություններ կբացահայտենք»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։
13:16 - 16 մարտի, 2024
Թրամփն ու Բայդենը հաղթել են փրայմերիզներում և կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում
 |panarmenian.net|

Թրամփն ու Բայդենը հաղթել են փրայմերիզներում և կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում |panarmenian.net|

panarmenian.net: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և գործող ղեկավար Ջո Բայդենը հաղթել են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզներում (նախնական կուսակցական ընտրություններում), ուստի պաշտոնապես կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում, գրում է BBC-ն։ Փաստացի 2024-ի նախագահական ընտրությունները կդառնան 2020-ի ընտրարշավի կրկնությունը, երբ Բայդենը հաղթեց Թրամփին։ Վերջին անգամ նման իրավիճակ, երբ նույն երկու թեկնածուները կրկին հանդիպում են նախագահական ընտրություններում, վերջին անգամ եղել է 1950-ականներին։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենի առաջադրումը Դեմոկրատական կուսակցությունից ձևական բնույթ էր կրում, քանի որ երկրի գործող նախագահը, որը որոշում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, որպես կանոն, լուրջ մրցակցություն չի ունենում։ Հանրապետականների համար առաջադրման պայքարը բավական լուրջ էր։ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2024-ի նոյեմբերի 5-ին։
14:43 - 13 մարտի, 2024
ԱՄՆ-ում «սուպեր երեքշաբթի» է՝ 15 նահանգում ընթանում են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզները. Բայդենն ու Թրամփն առաջատար են |tert.am|

ԱՄՆ-ում «սուպեր երեքշաբթի» է՝ 15 նահանգում ընթանում են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզները. Բայդենն ու Թրամփն առաջատար են |tert.am|

tert.am: Այսօր ԱՄՆ-ում «սուպեր երեքշաբթի» է՝ 15 նահանգում ընթանում են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզները: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մինեսոտայում առաջատար է հանրապետականների նախնական ընտրություններում՝ հավաքելով ձայների 69,3%-ը՝ քվեաթերթիկների 27%-ի մշակումից հետո, հայտնում է Associated Press-ը։ Մինչդեռ նրա մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, հավաքել է ձայների 28,8 տոկոսը։ Ամերիկյան ԶԼՄ-ները կանխատեսում են Թրամփի հաղթանակը ևս առնվազն 11 նահանգում։CNN-ի տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ Ալաբամա նահանգում քվեաթերթիկների 43%-ը մշակելուց հետո Դոնալդ Թրամփը հավաքում է 84,2%, Վիրջինիայում՝ 63,1%, Մասաչուսեթսում՝ 62%։ , Օկլահոմայում՝ 81,9%, Հյուսիսային Կարոլինայում՝ 74,7%, Թենեսիում՝ 78,1%, Տեխասում՝ 77%, Կոլորադոյում՝ 62, 6%, Մենում՝ 70,7%, Արկանզասում՝ 76,4%, Մինեսոտայում՝ 70,7%։ Վերմոնտում, քվեաթերթիկների 88%-ի մշակման արդյունքներով, Դոնալդ Թրամփը հավաքում է 46,8%՝ առաջ անցնելով Նիկի Հեյլիից՝ 49,3%-ով։Մինչդեռ Ջո Բայդենը մի քանի նահանգներում գլխավորում է դեմոկրատների նախնական ընտրությունները։ Նախնական տվյալներով՝ Մինեսոտայում նա հավաքում է ձայների 72,6%-ը՝ քվեաթերթիկների 20%-ը մշակելուց հետո, Կոլորադոյում՝ 84,8%-ը, Արկանզասում՝ 89,5%-ը, Ալաբամայում՝ 90%-ը, Տեխասում՝ 86,3%, Թենեսիում՝ 93,9%, Օկլահոմայում՝ 71,7%, Մասաչուսեթսում՝ 81,4%, Վերմոնտում՝ 89,6%, Վիրջինիայում՝ 88,7%, Հյուսիսային Կարոլինայում՝ 87,8%։
09:43 - 06 մարտի, 2024
Ռամադանի ընթացքում Իսրայելը կդադարեցնի ռազմական գործողությունները. Բայդեն |1lurer.am|

Ռամադանի ընթացքում Իսրայելը կդադարեցնի ռազմական գործողությունները. Բայդեն |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում, որպեսզի ազատ արձակի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Առաջին հերթին, պահվող պատանդները պետք է ազատ արձակվեն։ Իսրայելցիները պայմանավորվել են, որ Ռամադանի ընթացքում չեն մասնակցի որևէ գործողության, որպեսզի ժամանակ տան բոլոր պատանդներին դուրս բերելու համար: Կարծում եմ, որ եթե մենք հասնենք ժամանակավոր հրադադարի, մենք կարող ենք շարժվել դինամիկայի փոփոխության ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ ղեկավարը: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ հույս ունի, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնությունը ձեռք կբերվի մարտի 4-ին:
12:46 - 27 փետրվարի, 2024
Բայդենը Նավալնիի այրու և դստեր հետ հանդիպման ժամանակ հայտնել է Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին |tert.am|

Բայդենը Նավալնիի այրու և դստեր հետ հանդիպման ժամանակ հայտնել է Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 22-ին հանդիպել է բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրու և դստեր հետ և նշել, որ Վաշինգտոնը Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ պատժամիջոցներ է նախատեսում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ «Նա անհավանական խիզախ մարդ էր, և զարմանալի է, թե ինչպես են նրա կինն ու դուստրը ընդօրինակում դա»,- ասել է Բայդենը լրագրողներին Նավալնիի կնոջ՝ Յուլյայի և դստեր՝ Դաշայի հետ հանդիպումից հետո։ Բայդենը նշել է, որ փետրվարի 23-ին Վաշինգտոնը «պատրաստվում է պատժամիջոցներ հայտարարել Պուտինի նկատմամբ, որը պատասխանատու է նրա մահվան համար»։ Իր հերթին Սպիտակ տունը հայտարարություն է տարածել հանդիպումից հետո՝ գրելով․ «Ջո Բայդենը հաստատել է, որ իր վարչակազմը վաղը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր խոշոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան Ալեքսեյի մահվան, Ռուսաստանի բռնաճնշումների ու ագրեսիայի, ինչպես նաև Ուկրաինայում նրա դաժան ու անօրինական պատերազմի»։
10:58 - 23 փետրվարի, 2024
Չսխալվեք, Պուտինն է պատասխանատու Նավալնու մահվան համար. Բայդեն
 |azatutyun.am|

Չսխալվեք, Պուտինն է պատասխանատու Նավալնու մահվան համար. Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացել է արևմտյան առաջնորդներին և դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ նա է պատասխանատու բանտարկված Ալեքսեյ Նավալնու մահվան համար։ «Նրա մահվան մասին հաղորդագրությունները, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, իսկ ես հիմք չունեմ չհավատալու, Ռուսաստանի իշխանություններն իրենց վարկածը կպատմեն: Չսխալվեք... Պուտինն է պատասխանատու Նավալնու մահվան համար»,- ասել է Բայդենը: Բայդենը հրաժարվել է «սպանություն» որակել Նավալնու մահը՝ նշելով, որ Սպիտակ տունը դեռ հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել։ Նա չմանրամասնելով հավելել է, որ դիտարկում է պատասխան քայլերի մի շարք տարբերակներ: ԱՄՆ նախագահը Նավալնուն անվանել է լիդեր, որը «խիզախորեն պայքարել է կոռուպցիայի, բռնության և այն բոլոր վատ երևույթների դեմ, որոնք հատուկ են Պուտինի ռեժիմին»: Նա Նավալնուն նկարագրել է որպես քաղաքական գործչի, որն ուներ այն, ինչ Պուտինը չունի՝ համարձակություն, սկզբունքայնություն, որը երազել է կերտել Ռուսաստան, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ: «Նավալնին հավատում էր այդ Ռուսաստանին: Նա գիտեր, որ սա այն գործն է, որի համար արժե պայքարել և կյանքը զոհաբերել»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքով ողբերգությունը ստիպում է հիշել, թե ինչ է հիմա վճռվում Ուկրաինայում, և հորդորել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամներին ընդունել Կիևին 61 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու օրինագիծը:
13:34 - 17 փետրվարի, 2024
Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում հաղթել են իրենց կուսակցությունների փրայմերիզներում
 |hetq.am|

Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում հաղթել են իրենց կուսակցությունների փրայմերիզներում |hetq.am|

hetq.am: Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը հաղթել են ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում կայացած Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների փրայմերիզներում։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով The Associated Press գործակալությանը։ Գործակալության վերլուծաբանները հանրապետականների փրայմերիզում նախկին նախագահի հաղթանակն անխուսափելի էին համարել առաջին տեղամասերում քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Նյու Հեմփշիրում Թրամփը հավաքել 54,0 %։ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն դառնալու համար նա ունի միայն մեկ մրցակից՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիքի Հեյլին։ Ամերիկյան այս նահանգում Հեյլիի օգտին քվեարկել է հանրապետականների 44,5%-ը։ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի ժամանակ էլ Ջո Բայենը ստացել է դեմոկրատների մոտ 70 %-ի աջակցությունը։ Կոնգրեսական Դին Ֆիլիփսն էլ հավաքել է ձայների 20,9%-ը, իսկ գրող Մարիանա Ուիլյամսոնը՝ 4,3 %։ 2023 թվականին Դոնալդ Թրամփը մեղադրյալի կարգավիճակ ստացավ չորս քրեական գործով։ Դատավարություններից առաջինի մեկնարկը նշանակված է մարտի 4-ին, սակայն պաշտպանական կողմի բողոքի հիման վրա այն կարող է հետաձգվել։ Նույնիսկ եթե Թրամփը մեղավոր ճանաչվի ու դատապարտվի ազատազրկման, դա չի զրկի նրան ընտրվելու իրավունքից։ Ամենայն հավանականությամբ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու կդառնա գործող նախագահ Ջո Բայդենը։ Նման դեպքերում կուսակցությունները սովորաբար առաջադրում են գործող նախագահի թեկնածությունը։ Սակայն Դեմոկրատական կուսակցությունը ևս փրայմերիզներ կանցկացնի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
12:12 - 24 հունվարի, 2024
Ջո Բայդենը Եմենի հութիներին «ահաբեկչական» խմբավորում է անվանել

Ջո Բայդենը Եմենի հութիներին «ահաբեկչական» խմբավորում է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եմենի հութիներին «ահաբեկչական» խմբավորում է անվանել` այդ տարածքում ամերիկյան և բրիտանական ռազմական հարվածների ֆոնին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Կարծում եմ՝ այո», - ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստ է հութիներին անվանել ահաբեկչական խմբավորում: Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը կպատասխանի հութիներին, եթե նրանք շարունակեն նույն  վրդովեցուցիչ վարքագիծը դրսևորել:  Հիշեցնենք,, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերվանից հարվածներ են հասցնում Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման օբյեկտներին: Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:
22:21 - 13 հունվարի, 2024
Բայդենն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը |shantnews.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում քննարկել է ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցը՝ մատնանշելով Շվեդիան դաշինքում արագ ընդգրկելու անհրաժեշտությունը, հայտնել են Սպիտակ տանը։ «Նրանք քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի ամրապնդման կարևորությունը, ներառյալ Շվեդիային որպես դաշնակից որքան հնարավոր է շուտ ընդունելու կարևորությունը, ինչպես նաև Թուրքիայի փոխհամատեղելիության հետագա ամրապնդումը», - ասվում է հաղորդագրության մեջ: Բայդենը և Էրդողանը նաև պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Բացի դրանից, Բայդենը Էրդողանին աջակցություն է հայտնել Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին կառուցողական քայլերի համար։ Հինգշաբթի օրը թուրքական T24 հրատարակությունը հայտնել է, որ թուրքական խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացման հետ կապված իրավիճակը բարդացել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտություն սկսելուց հետո, և կա Անկարայի և Վաշինգտոնի միջև վստահության բացակայություն: Շվեդիան՝ որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում համաձայնել է, որ դիմումը վավերացնելու դիմաց, նպաստի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցերը «կապված չեն միմյանց հետ»։ Օգոստոսին նա ասաց, որ լավատես է, որ Շվեդիան կմիանա դաշինքին այս աշնանը:
10:06 - 15 դեկտեմբերի, 2023
Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Բայդենի դեմ իմփիչմենթի հետաքննությանը |armenpress.am|

Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Բայդենի դեմ իմփիչմենթի հետաքննությանը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 13-ին 221 կողմ 212 դեմ ձայների հարաբերակցությամբ լիազորել է երկրի նախագահ Ջո Բայդենի նկատմամբ իմփիչմենթի հետաքննություն սկսել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։ Այսպիսով, Ներկայացուցիչների պալատի բոլոր հանրապետական անդամները կողմ են քվեարկել իմփիչմենթի հետաքննությանը, որը կարող է հանգեցնել նախագահի հեռացմանը պաշտոնից, եթե Սենատում կայացած դատավարության ժամանակ նրան մեղավոր ճանաչեն։ Հետաքննությունը կենտրոնացած է Բայդենի և նրա ընտանիքի անդամների, մասնավորապես՝ նրա որդի Հանթեր Բայդենի գործարար կապերի շուրջ։ Ըստ հանրապետական կոնգրեսականների՝ Բայդենի փոխնախագահության տարիներին նրա որդին արտերկրում, այդ թվում՝ Չինաստանում բիզնեսներից հսկայական եկամուտներ է ստացել, իսկ Ջո Բայդենն, իբրև, բազմաթիվ շփումներ է ունեցել իր ընտանիքի օտարերկրյա գործընկերների հետ։ Չնայած բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ կոնգրեսականները դեռ պետք է ապացույցներ ներկայացնեն, սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը X սոցիալական հարթակի իր էջում գրել է, որ նման ապացույցներ առկա են։ «Մենք տեսել ենք վկաների ցուցմունքներ և բանկային փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ օտարերկրյա հակառակորդներից միլիոնավոր դոլարներ են հոսել Բայդենների ընտանիք: Վկաները ցուցմունքներ են տվել Նախագահի բազմաթիվ շփումների մասին իր ընտանիքի օտարերկրյա հաճախորդների հետ», - գրել է Ջոնսոնը։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները պնդում են, որ Բայդենի նկատմամբ հետաքննությունը նախաձեռնվել է՝ որպես վրեժ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի երկու հետաքննությունների համար։
11:54 - 14 դեկտեմբերի, 2023
Կողմերին հաջողվել է հասնել «կարևոր առաջընթացի». հայտնի են՝ Բայդեն-Սի բանակցությունների արդյունքները |tert.am|

Կողմերին հաջողվել է հասնել «կարևոր առաջընթացի». հայտնի են՝ Բայդեն-Սի բանակցությունների արդյունքները |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպումը համարել է ամենակառուցողականներից մեկը և ասել, որ կողմերին հաջողվել է հասնել «կարևոր առաջընթացի», գրում է ՏԱՍՍ-ը:«Կարծում եմ, որ սա մեր ամենակառուցողական և արդյունավետ քննարկումներից մեկն էր... Մեր հանդիպումները միշտ եղել են բավականին անկեղծ, մենք ամեն ինչի շուրջ համաձայնության չենք եկել, բայց դրանք եղել են անկեղծ քննարկումներ.... Բայց այսօր, կարծում եմ, մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել», - հայտարարել է Բայդենը Սան Ֆրանցիսկոյում APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։Նա մանրամասնել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարում։«Նախևառաջ, ես ուրախ եմ հայտարարել, որ երկար տարիների ընդմիջումից հետո մենք վերականգնում ենք համագործակցությունը Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև թմրանյութերի դեմ պայքարում: Մենք քայլեր ենք ձեռնարկում զգալիորեն նվազեցնելու թմրանյութերի, քիմիական նյութերի հոսքը Չինաստանից արևմտյան կիսագնդեր: Այս պայքարը կյանքեր կփրկի: Եվ ես բարձր եմ գնահատում Սի Ծինփինի հանձնառությունն այս հարցում», - ասել է Բայդենը:ԱՄՆ-ն և Չինաստանը նաև պայմանավորվել են վերսկսել ուղիղ ռազմական շփումները և բարձր մակարդակով երկխոսությունը երկու երկրների զինվորականների միջև։«Չափազանց կարևոր է, որ մենք վերսկսենք ուղիղ ռազմական շփումները», - ասել է Բայդենը:«Կողմերի թյուրըմբռնումները կարող են հանգեցնել իրական խնդիրների այնպիսի պետության հետ, ինչպիսին է Չինաստանն է կամ որևէ այլ մեծ երկիր, այնպես որ, ես կարծում եմ, որ մենք իրական առաջընթաց ենք գրանցել այս տիրույթում», - շարունակել է Բայդենը:Նշվում է, որ ղեկավարները պայմանավորվել են հավասարության և հարգանքի սկզբունքների հիման վրա վերականգնել բարձր մակարդակի հաղորդակցությունը երկու երկրի զինված ուժերի միջև, վերսկսել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպումները:ՉԺՀ-ն և Միացյալ Նահանգները պայմանավորվել են փորձագիտական մակարդակով քննարկել արհեստական բանականության ոլորտում զարգացումներին առնչվող անվտանգային հարցեր։«Մենք նախատեսում ենք հավաքել մեր (ամերիկացի և չինացի) փորձագետներին՝ քննարկելու արհեստական բանականության ոլորտում ռիսկի և անվտանգության հետ կապված հարցեր... Գրեթե ամենուր, որտեղ ես գնում եմ ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր խոշոր առաջնորդ ցանկանում է քննարկել արհեստական բանականության ազդեցությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։Ուկրաինայի, Գազայի և Թայվանի մասինԲացի այդ, Բայդենն ասել է, որ Սի Ծինփինի հետ քննարկել է Ուկրաինայի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն մանրամասներ չի հայտնել։ Ավելի մանրամասն` tert.am-ում։ 
11:09 - 16 նոյեմբերի, 2023
Մերձավոր Արևելքում նախապատերազմյան ստատուս քվոյին վերադարձ չի կարող լինել, պետք է լինի լուծում՝ 2 պետության ստեղծմամբ. Բայդեն |tert.am|

Մերձավոր Արևելքում նախապատերազմյան ստատուս քվոյին վերադարձ չի կարող լինել, պետք է լինի լուծում՝ 2 պետության ստեղծմամբ. Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը չի կարող վերադառնալ նախապատերազմյան ստատուս քվոյին՝ ՀԱՄԱՍ-ի դեմ կռվելուց հետո և պետք է պաղեստինցիների հետ աշխատի հակամարտության՝ երկու պետությունների ստեղծմամբ լուծման ուղղությամբ, գրում է timesofisrael.com-ը: «Չկա վերադարձ դեպի ստատուս քվոն,որը եղել է հոկտեմբերի 6-ի դրությամբ», - ասել է Բայդենը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Դա նշանակում է ապահովել, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարող ահաբեկել Իսրայելին և օգտագործել պաղեստինցի խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան: Դա նաև նշանակում է, որ երբ այս ճգնաժամն ավարտվի, պետք է լինի տեսլական, թե ինչ է լինելու հաջորդը, և, մեր կարծիքով, դա պետք է լինի երկու պետությունների ստեղծմամբ լուծումը: Դա նշանակում է կենտրոնացված ջանքեր բոլոր կողմերից՝ իսրայելցիներից, պաղեստինցիներից, տարածաշրջանային գործընկերներից, համաշխարհային առաջնորդներից, որպեսզի կանգնեն խաղաղության ճանապարհին», - հավելել է նա:
11:27 - 26 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։ Ադրբեջանին կոչ է արվել ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։ ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարությունը խստորեն դատապարտում է «Համաս»-ին և նրա դաժան ահաբեկչական հարձակումը Իսրայելի վրա։ «Ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի։ Մենք հաստատում ենք Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը այդ նողկալի հարձակումներից», - նշված է փաստաթղթում։ Հանդիպմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ միասին կանգնած են Իսրայելի կողքին՝ ընդդեմ ահաբեկչության, նշել, որ պաղեստինցի ժողովուրդը ևս «Համաս»-ի զոհն է։ Շառլ Միշելն ասել է, թե ցանկանում են խաղաղության գործընթաց՝ հիմնված երկու պետության սկզբունքի վրա։ ԱՄՆ նախագահը երեկ կայացած այդ հանդիպմանը ասել էր, որ Իսրայելից ու Եգիպտոսի նախագահից հավաստիացումներ է ստացել, որ հումանիտար օգության համար Գազայի հատվածի անցակետը կբացվի, ասել, որ քննարկում են իրավիճակը Իսրայելում և Ուկրաինայում ու նաև տնտեսական հարցեր է շոշափել՝ առաջարկելով քննարկել մետաղի, ալյումինի, օգտակար կարևոր հանածոների, նրա խոսքերով, «անարդար առևտուրը»։ Նահանգները և Եվրամիությունը Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել դաժան պատերազմը և անհապաղ, ամբողջովին ու առանց վերապահումների դուրս բերել զորքերը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից։ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը և նրանց եվրոպական ձգտումներին։
18:56 - 21 հոկտեմբերի, 2023
«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն...». Բայդենը կոչով դիմեց ամերիկացիներին
 |amerikayidzayn.com|

«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն...». Բայդենը կոչով դիմեց ամերիկացիներին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Իսրայելից ԱՄՆ վերադառնալուց անմիջապես հետո, Իսրայել- ՀԱՄԱՍ հակամարտության հոկտեմբերյան մեկնարկից մոտավորապես երկու շաբաթ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմեց ԱՄՆ-ի քաղաքացիներին: Նախագահի ավելի քան տասնհինգ րոպեանոց ելույթի կենտրոնում՝ մեկ ռուս-ուկրաինական պատերազմն էր, մեկ՝ Իսրայել-Համաս հակամարտությունը: «Համասը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն»,- վստահ է ԱՄՆ-ի նախագահը. «Նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը...»: ԱՄՆ-ից աշխարհագրորեն շատ հեռու թվացող այս հակամարտություններում Իսրայելի ու Ուկրաինայի հաջողությունը կենսական նշանակություն են ԱՄՆ ազգային անվտանգության համար, կարծում է ԱՄՆ -ի նախագահը. «Պատմությունը ցույց է տվել, երբ ահաբեկիչներն ու բռնակալներն անպատիժ են մնում, նրանք ավելի շատ քաուս ու մահ են բերում»,- վստահեցրել է նախագահ Բայդենը՝ հավելելով. «Իրանը աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայոււմ ու աջակցում է ՀԱՄԱՍ-ին, մենք նրանց պատախանատվության կենթարկենք»: «Ահա թե ինչու վաղը ես պատրաստվում եմ Կոնգրես ուղարկել հրատապ բյուջետային հարցում՝ ֆինանսավորելու Ամերիկայի ազգային անվտանգության կարիքները, որոնք պետք է աջակցեն մեր կարևոր գործընկերներին, այդ թվում՝ Իսրայելին և Ուկրաինային: Դա խելացի ներդրում է, որը սերունդների անվտանգության համար է վճարվում», - ուղերձում նշել է Բայդենը: «ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին», վստահ է ԱՄՆ -ի նախագահը. «Համասը պաղեստինցիներին օգտագործում է որպես կենդանի վահան, և այդ մարդիկ տառապում են նրանց պատճառով»: Նախագահ Բայդենը վստահեցրեց նաև՝ Գազայում ապրող մարդիկ մարդասիրական օգնության, սննդի և դեղորայքի կարիք ունեն, և իր այցի շրջանակում Իսրայելի ու Եգիպտոսի ղեկավարության հետ համաձայնության է եկել՝ ՄԱԿ-ը օգնություն կուղարկի Գազայի գոտում ապրողներին: Հիշեցնենք, որ նախագահը ուղերձով դիմեց Վաշինգտոնից՝ Սպիտակ տան խորհրդանշական օվալ սենյակից, որտեղից նա սովորաբար դիմում է երկրի համար հատուկ նշանակություն ունեցող հարցերին անդրադառնալիս: Սա այս տարի նման ձևաչափով Բայդենի երկրորդ ուղերձն էր: Նախագահը դիմել էր ամերիկացիներին նաև այս տարվա հունիսին՝ պետական պարտքի շուրջ առաջացած ճգնաժամի ժամանակ:
09:50 - 20 հոկտեմբերի, 2023
Բայդենը հայտարարել է Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին
 |tert.am|

Բայդենը հայտարարել է Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիներին 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  Բայդենը հայտարարել է Իսրայելի ղեկավարների հետ բանակցություններից հետո: «Այսօր ես նաև հայտարարում եմ հավելյալ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին, որը կօգնի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներին, որոնք հարկադրված են եղել թողնել իրենց տները, այդ թվում՝ աջակցություն կցուցաբերվի Գազայում տիրող արտակարգ իրավիճակի առումով», - ասել է նա։ Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը համագործակցում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու կարիքավորներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել Կարմիր Խաչի աշխատակիցների մուտքը հիվանդանոցներ, ինչպես նաև բացել անցնելու ուղիներ մարդասիրական օգնության փոխադրման համար։
23:35 - 18 հոկտեմբերի, 2023