Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

ՊԵԿ նախագահը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում գործակցությանն առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում գործակցությանն առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջում:   «Հանդիպմանը քննարկել ենք հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։   Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում:   Բարձր եմ գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության ծրագրերի արդյունքները և կարևորել եմ դրանց շարունակականության ապահովումը»,- նշված է գրառման մեջ:  
16:40 - 20 հուլիսի, 2022
ՀՀ-ն և Վրաստանը սերտացնում են գործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում. ՊԵԿ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գործընկերոջ հետ

ՀՀ-ն և Վրաստանը սերտացնում են գործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում. ՊԵԿ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գործընկերոջ հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը,  Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Վրաստանում: Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, ինչպես նաև Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական ինտելեկտով (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:  Անդրադարձ է կատարվել նաև բյուջետային գործընթացի կառավարմանը, դրա ընթացքում քաղաքացիների մասնակցությանը, ինչպես նաև հարկային և մաքսային բարեփոխումներին, այդ թվում՝ Վրաստանի հարկման համակարգերի առանձնահատկություններին: Վրացի գործընկերները ներկայացրել են հարկային ճեղքի ոլորտային գնահատման գործում և հարկային կամ մաքսային ծառայության կողմից հարկ վճարողներին մատուցվող ծառայություններից գոհունակության գնահատման հետ կապված իրենց փորձը:  ՀՀ ՊԵԿ նախագահը գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Ընդգծվել է, որ  հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:  Կողմերն անդրադարձել են ապրանքների բացթողումից հետո իրականացվող հսկողության շրջանակում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգի առանձնահատկություններին։ Քննարկվել է նաև ապրանքների բացթողումից հետո հսկողություն իրականացնող ստորաբաժանումների պաշտոնատար անձանց միջև ուղիղ հաղորդակցության, տեղեկությունների՝ օպերատիվ կարգով փոխանակման ընթացակարգի հաստատման հարցը։  Դիտարկվել են ըստ ռիսկայնության մակարդակի՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց դասակարգման, օրինապահ տնտեսվարողների համար կիրառվող պարզեցումներին առնչվող հարցերը: Քննարկման առանցքում է եղել նաև լիազորված տնտեսական օպերատորից տարբերվող կարգավիճակի առկայության դեպքում՝ տնտեսվարողի որոշակի արտոնություններից օգտվելու կարգը: Հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող՝ Հայաստանից ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կարգավորման, շուտ փչացող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների արտահերթ բացթողման հնարավորության, ինչպես նաև՝ հրատապ լուծում պահանջող հարցերի պարզաբանման և տեղեկատվության փոխանակման նպատակով Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային մարմինների միջև ղեկավարների մակարդակով շուրջօրյա օպերատիվ կապի ներդրման հարցերին։  Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան հուլիսի 8-ին Թբիլիսիում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն: Կողմերը կարևորել են երկու երկրների մաքսային և հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու գործուն քայլերը` ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: 
09:58 - 11 հուլիսի, 2022
ՀՀ ՊԵԿ և Վրաստանի ՖՆ եկամուտների ծառայության ղեկավարներն կնքել են էլ. տվյալների փոխանակման ծրագրի մեկնարկի փաստաթուղթ

ՀՀ ՊԵԿ և Վրաստանի ՖՆ եկամուտների ծառայության ղեկավարներն կնքել են էլ. տվյալների փոխանակման ծրագրի մեկնարկի փաստաթուղթ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հուլիսի 8-ին գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ Թբիլիսիում ստորագրել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն: Ինչպես ղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել մաքսային հսկողության գործառնությունները՝ երկու երկրների տնտեսվարողների և փոխադրողների համար հնարավորինս աննկատ և վերջիններիս նվազագույն ներգրավվածությամբ։
19:50 - 08 հուլիսի, 2022
ՊԵԿ նախագահն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն

ՊԵԿ նախագահն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ  անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին: ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմի հետ: Ռուստամ Բադասյանը և վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանապահ ծառայության առանձնահատկություններին: Դիտարկվել են նաև սահմանային անցման կետերում մաքսանենգության դեմ պայքարի համատեղ գործակցության արդյունավետության բարձրացման քայլերը: Կոմիտեի ղեկավարը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմին ներկայացրել է առաջիկայում մեկնարկող՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը: Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատեն անցակետի արդիականացումից հետո: Կարևորվել է Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով:
15:33 - 22 հունիսի, 2022
Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցը. ՊԵԿ նախագահի այցը Մեղրի

Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցը. ՊԵԿ նախագահի այցը Մեղրի

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ հունիսի 15-ին աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար: Մեղրիի անցակետում ներկայացվել են քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմանները: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:  Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ տնտեսվարողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Հայաստանի հարավային սահմանային անցակետի արդիականացումը ևս կարևոր նշանակություն ունի: Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ առաջիկայում ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: ՊԵԿ նախագահը հյուրերի հետ շրջել է տարածքում, ծանոթացել անցակետի արդիականացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը: Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը պայմանավորված է անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի շարունակաբար ավելացող աճով: Այն կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումները:
15:47 - 15 հունիսի, 2022
Ռուստամ Բադասյանը ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով

Ռուստամ Բադասյանը ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 9-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովի հետ՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, ՊԵԿ նախագահը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ երկար տարիների համագործակցության, մաքսային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Գարմոննիկովին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով: Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գարմոննիկովին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար՝ երախտագիտություն հայտնելով համատեղ գործունեության ընթացքում ծագած խնդիրների լուծման գործում Հայաստանում պաշտոնավարման տարիներին դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և արդյունավետության համար։ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև գործընկերային և բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված ՀՀ-ում ՌԴ մաքսային ծառայության ներկայացուցչի ջանքերն ու եռանդը։ Ռուստամ Բադասյանը հաջողություն է մաղթել Սերգեյ Գարմոննիկովին մասնագիտական հետագա գործունեության մեջ: Սերգեյ Գարմոննիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
17:15 - 09 հունիսի, 2022
Հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով պետությունը 22,7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել վարկառուներին.Բադասյան |news.am|

Հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով պետությունը 22,7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել վարկառուներին.Բադասյան |news.am|

news.am: Պետությունը 2021 թվականին հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձրել 22.7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 70 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Եկամտային հարկի գծով վերադարձված գումարները 2021-ին կազմել են 32.6 մլրդ դրամ՝ 83.8 տոկոսով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: «Ընդ որում, հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձվել 22.7 մլրդ դրամ եկամտային հարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 70.4 տոկոսով կամ 9.4 մլրդ դրամով»,-ասաց Բադասյանը:
12:49 - 01 հունիսի, 2022
ՊԵԿ նախագահն անդրադարձավ ՀՀ բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը |armenpress.am|

ՊԵԿ նախագահն անդրադարձավ ՀՀ բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը դեռ պետք է որոշում կայացնի՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնում է միանգամից ամբողջությամբ բոլորի համար, թե փուլ առ փուլ: Այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: ՔՊ-ից Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ վարչապետը հայտարարել է 2024-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մտադրության մասին: Նա հետաքրքրվեց, թե տեխնիկական հնարավորությունների, ենթակառուցվածքների մասով ի՞նչ փուլում են, ի՞նչ աշխատանք կա կատարելու: «Մենք պետք է քաղաքական որոշումներ կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ներդրում բոլորի համար, թե՞ փուլ-փուլ ենք գնում, օրինակ՝ առաջին խումբ հարկ վճարողները, որոնք համատարած հայտարարագրման համակարգով պետք է հայտարարագիր ներկայացնեն, կարող են լինել, օրինակ, ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը, կամ միգուցե ընդլայնվում է պաշտոնյաների ցանկը»,-ասաց Բադասյանը: Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական մասի ապահովմանը՝ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ որոշումը կայացնելու արդյունքում տեխնիկական որևէ խնդիր չի լինի ՊԵԿ-ի կողմից, շատ արագ էլեկտրոնային համակարգերը կադապտացնեն և հայտարարագրերը հնարավոր կլինի սահմանված ժամկետում ներկայացնել, վերլուծել:
11:49 - 01 հունիսի, 2022
Իշխանափոխության հանրային պահանջ չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան |1lurer.am|

Իշխանափոխության հանրային պահանջ չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան |1lurer.am|

1lurer.am: Իշխանափոխության հանրային պահանջ ես չեմ տեսնում: Այդ մասին Կառավարությունում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Ես որպես քաղաքացի իմ կարծիքն արտահայտել եմ և պնդում եմ»,- նշեց նա:  Բադասյանը հիշեցրեց, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով. «Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը մեկ տարի առաջ իր ընտրությունը կատարել է: Հետընտրական իրավիճակներում կամ որևէ քաղաքական իրադարձությանն արձագանքելու դեպքում, բնականաբար, կա Սահմանադրությամբ նախատեսված պրոցես, և այդ պրոցեսները պետք է կիրառվեն»: Ինչ վերաբերում է 2018 թվականին և այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների համեմատությանը, ՊԵԿ նախագահը նկատեց. «Եթե 2018 թվականի իրադարձությունները համեմատում ենք այսօրվա իրադարձությունների հետ, ապա որևէ աղերս չկա թե՛ հանրության ներգրավվածության առումով, թե՛ հանրային պահանջի ձևակերպման, թե՛ այն մթնոլորտի, որով ընթանում էին 18 թվականի հավաքները: Այն ժամանակ պայքարում էինք կոռուպցիայի, ամենաթողության և դրա միջոցով պետական ինստիտուտները, այդ թվում՝ անվտանգությամբ զբաղվող պետական ինստիտուտները քայքայելու դեմ, և այդ պայքարը հաջողությամբ է պսակվել, և հիմա դժվարին պայքար է գնում, որ այդ պետական ինստիտուտները կառուցվեն»:
12:56 - 19 մայիսի, 2022
Օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է. Բադասյանը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

Օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է. Բադասյանը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ:  «Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ: Հարկ վճարելը սահմանված է որպես սահմանադրական պարտականություն։ Ժողովրդավարական հասարակությունում հարկ վճարելը հանդիսանում է պետության և քաղաքացու միջև կնքված համաձայնության կարևորագույն բաղկացուցիչ, որով քաղաքացիները ոչ միայն լիազորում են իրենց անունից գործել, այլև դրա համար ստեղծում իրական հնարավորություններ։ Անկախությունից ի վեր, շարունակաբար այս գիտակցումն ավելի է ամրապնդվում։ Հայաստանի Հանրապետությունում անվտանգային, սոցիալական խնդիրների լուծումը, օրինականության ամրապնդումը, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովումն անմիջական կախման մեջ են հավաքագրվող հարկերից։ Հայրենիքը սիրելու, հայրենիքի մասին հոգ տանելու լավագույն և ամենակարևոր դրսևորումը սահմանադրական պարտականությունների, այդ թվում՝ հարկ վճարելու, կատարումն է։ Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ Կառավարությունը որդեգրել է հարկ վճարողների և հարկային մարմնի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման և օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականություն: Կարող եմ գոհունակությամբ փաստել, որ վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել հարկ վճարողների և հարկային մարմնի միջև կառուցողական երկխոսության զարգացման, հարկային կարգապահության մակարդակի բարձրացման և հարկ վճարելու մշակույթի արմատավորման ուղղություններով: Օրինապահ հարկ վճարող լինելը պատվավոր կարգավիճակ է, որին այսօր ձգտում է յուրաքանչյուր գործարար: Օրինապահ հարկ վճարողների համար գնալով ավելի անտեսանելի է դառնալու հարկային և մաքսային վարչարարությունը, իսկ ՊԵԿ-ն ընկալվելու է որպես գործընկեր։ Հարգելի՛ գործարարներ,   վստահեցնում եմ, որ ձեր բարեխիղճ վարքագիծը, օրինապահությունը և հարկ վճարելու մշակույթի առավել արմատավորումը մշտապես արժանանալու են պետության խրախուսանքին և աջակցությանը: Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր պետականության ամրապնդման, մեր և գալիք սերունդների լուսավոր ապագայի: Հ․Գ․ 1992 թվականի ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ձևավորվել են հարկային համակարգը, դրա սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները: Նպատակ ունենալով ընդգծել հարկ վճարողների դերը պետականաշինության գործում և խրախուսել հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր ու ճշգրիտ կատարման պատրաստակամությունը՝ 2021 թվականին որոշում է ընդունվել ապրիլի 19-ը սահմանել որպես Հարկ վճարողի օր»,- նշված է Բադասյանի շնորհավորական ուղերձում:
11:14 - 19 ապրիլի, 2022
ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, մաքսային և հարկային ոլորտներում տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել նաև Ղազախստանի Հանրապետության հարկային ու մաքսային օրենսդրություններում կատարված վերջին փոփոխություններին վերաբերող հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական կողմին առաջիկայում ծանոթացնել Պետական եկամուտների կոմիտեում ներդրված և կիրառվող էլեկտրոնային համակարգերին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հետագա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ դրա շրջանակում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ:
15:36 - 31 մարտի, 2022
Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին և ԱՁ-ներին պետական աջակցության տրամադրման կարգը |1lurer.am|

Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին և ԱՁ-ներին պետական աջակցության տրամադրման կարգը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: «Այս նախագծով ՏՏ ոլորտի կազմակերպություններին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում վերադարձնում ենք նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ նպատակները երկուսն են՝ ֆրիլանսերների մեծ խմբին դուրս բերել ստվերից՝ առաջարկելով այնպիսի պայմաններ, որ գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից, և չգրանցված լինելն ավելի ձեռնտու չլինի, և երկրորդ՝  կանգնեցնել ՏՏ ոլորտի մասնագետների հոսունությունը: «Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն»,- ասաց Բադասյանը: «Մենք զուգահեռ ունենք շրջանառվող նախագիծ, որը, ըստ էության, այս արտոնյալ վիճակին տալու է օրենսդրական տեսք: Սա միանգամյա օժանդակության միջոցառում չէ»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս պիլոտային ծրագիրը իրականացնում ենք 12 ամսվա ժամանակահատվածի համար: Մեկ տարվա ընթացքում լիազոր մարմնի հետ քննարկելով կհանգենք եզրահանգման»,- նշեց ՊԵԿ նախագահը:
13:24 - 24 մարտի, 2022
Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին |armenpress.am|

Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին |armenpress.am|

armenpress.am: Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով: Վստահեցրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձման հետևանքով որքանո՞վ են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները: «Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով»,-նշեց Բադասյանը: Անդրադառնալով նորակառույց ճանապարհում առաջացած դժվարությունների վերաբերյալ դիտարկմանը՝ նա ասաց, որ պայմանավորված եղանակով՝ մեկ կամ երկու օր կարող են խնդիրներ առաջանալ, նույն խնդիրները կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա: «Դա Իրանի հետ մեր հարաբերությունների վրա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում էր Հայաստան, այսպես թե այնպես, նույն ծավալով էլ մտնում է»,-ասաց Բադասյանը: Նա հիշեցրեց նոր ճանապարհների կառուցման մասին, որոնց գործարկման դեպքում հավելյալ խնդիրներ չեն առաջանա:
15:18 - 16 մարտի, 2022
ՊԵԿ նախագահը մանրամասներ ներկայացրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հետ կապված քրեական գործից |armenpress.am|

ՊԵԿ նախագահը մանրամասներ ներկայացրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հետ կապված քրեական գործից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում մանրամասներ ներկայացրեց կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վերաբերյալ, որի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի անձնական միջոցներից բյուջե է վերականգնվել 15 մլրդ ՀՀ դրամ: «Եթե հիշողությունս չի դավաճանում, քրեական գործի շրջանակում սա ամենամեծ վերականգնումն է: Ասեմ, որ քննվում էր բազմադրվագ քրեական գործ: Կոնկրետ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ին վերաբերող դրվագը կապված էր 2016-2017 թվականներին կնքված պայմանագրերի հետ: Քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու: Մեղադրանք է առաջադրվել կոմբինատի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է»,- ասաց Ռուստամ Բադասյանը: Նա տեղեկացրեց, որ նշանակվել է համալիր հարկային ստուգում, ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է  ակտ և ընկերությանն առաջադրվել է 15 մլրդ դրամի պարտավորություն: Ակտի դեմ ևս առարկություն չի ներկայացվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ի համասեփականատեր է: «Մենք այս ընթացքում տնօրենների խորհրդում նաև մեր ներկայացուցչին ենք նշանակել: Առաջիկայում մեկ, երկու տեղերում ևս նշանակումներ կիրականացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 
15:27 - 03 մարտի, 2022