Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ։

Ծնվել է 1965 թվականի մարտի 5-ին: Ծննդավայրը՝ Ստեփանակերտ: 1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։ 1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։ 1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավելի պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։

1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները։ 1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։ 1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։

1995-1999 թթ. ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996)։ 1992-1995 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1995-1999 թվականներին եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, 4.5 տարի անց նրան ներում է շնորհվել։

2004-2005 թվականներին ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը ։ 2005 թվականին հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։ 2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում: 2018 թվականին ազատ է արձակվել բանտից։ 

Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած` 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին: Բաբայանն ասաց` պատճառները մի քանիսն են: «Հլը չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ», - նշեց նա: Բաբայանը պատերազմի օրերին եղել է Արցախի ԱԽ քարտուղարը: Նա չի ցանկանում առայժմ հրապարակել իր որոշման պատճառները, ասաց` անձնավորված չէ, ակնարկեց, թե խաղի կանոնները չեն պահպանում. «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»: Թե ինչու է Բաբայանը հեռացել հանձնաժողովից, չհաջողվեց պարզել իշխանական անդամներից: Նրա դերը շատ կարևորած Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց «Ազատության» զանգերին: Պատերազմի հանգամանքներն Ազգային ժողովում քննելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, երբ դեռ չէր ձևավորվել 8-րդ գումարման Ազգային ժողովը: Այդ հայտարարությունից 10 ամիս է անցել, բայց հանձնաժողովի բուն աշխատանքը դեռ չի սկսվել, երկու դռնբաց նիստ է եղել 2 ամիս առաջ տեխնիկական բնույթի: Մինչև հանձնաժողովի ձևավորումը ամիսներ շարունակ իշխանականներն իրավական ուղիներ էին փնտրում, որ շրջանցեն ԱԺ կանոնակարգն ու հանձնաժողովն ավելի մեծ մասշտաբով ձևավորեն, ընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերը: Այդ լուծումներն օդում մնացին: Վարչապետ Փաշինյանի հետ համագործակցող արտախորհրդարանական ուժերից ընտրեցին Սամվել Բաբայանին, Նորայր Նորիկյանին և Դավիթ Սանասարյանին: Անդրանիկ Քոչարյանը նրանց վերջին նիստում ներկայացրեց անկախ խորհրդատուի կարգավիճակում: Մյուս անկախ խորհրդատուներն ի՞նչ իրավական հիմքերով են հանձնաժողովում և արդյոք հետևելու են Սամվել Բաբայանի օրինակին, թե՞ կաշխատեն: Նորիկյանն ու Սանասարյանը չարձագանքեցին մեր զանգերին: Փաշինյանի հետ համագործակցող 11 արտախորհրդարանական ուժերից մեկից պետք է Բաբայանին փոխարինող ընտրեն, քննիչ հանձնաժողովում միայն իշխանական պատգամավորներ են, ընդդիմադիրները հենց սկզբից են հրաժարվել այս հանձնաժողովում աշխատել:  
16:29 - 27 ապրիլի, 2022
Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու համար. Դավիթ Բաբայան
 |azatutyun.am|

Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու համար. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բավականին ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու՝ ադրբեջանական զինուժին ելման դիրքեր վերադարձնելու համար, վստահեցնում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Պաշտոնյան պնդում է՝ իրավիճակը վերահսկելի է: «Այո, բարդ է, բայց դա կապ չունի: Մենք ապրում ենք նման իրավիճակում տարիներ շարունակ, առավել ևս 2020 թվականի վերջի երրորդ պատերազմից հետո հայտնվել ենք նման բարդ իրավիճակում: Բայց դա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվենք», - ասաց Բաբայանը: Առաջնագծի բոլոր հատվածներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, գիշերը և մինչև առավոտյան ժամը 10-ը իրավիճակը չի փոխվել՝ մնալով լարված, սակայն հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Փառուխում պայմանավորվածություն է խախտվել, այս մասին այսօր հրապարակավ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով՝ ադրբեջանցիներն առաջ են եկել ռուս խաղաղապահների ներկայությամբ: Ստեփանակերտում կարծում են, որ այս իրավիճակից նաև ռուս խաղաղապահներն են անակնկալի եկել: «Հիմա ռուս խաղաղապահները նույնպես, միգուցե առաջին անգամ, տեսել են՝ ով ով է, հասկացել են՝ ինչ է Ադրբեջանը: Եվ իսկապես սա մի իրադարձություն է, որն անակնկալի բերեց նաև ռուս խաղաղապահներին», - նշեց Դավիթ Բաբայանը: Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց նաև, որ Փառուխի օրինակով Ադրբեջանական հարձակման տարածման միտումներ կան: Փառուխը հիմա, ըստ պաշտոնական տեղեկությունների, խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ ռազմավարական Քարագլուխ բարձունքում ամրացված հենակետերում դեռ շարունակում է մնալ Ադրբեջանի զինուժը: Արցախի արտաքին գործերի նախարարն ասում է՝ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր ծավալապաշտական նկրտումները, սա նորություն չէ. «Մենք գիտենք՝ ինչ է Ադրբեջանը, սա ոչ միայն Փառուխն է, սա գազամատակարարման երկու անգամ տապալումն է, հումանիտար ահաբեկչություն է և այլն, բայց պետք է կանգնենք, պետք է աշխատենք, պետք է ամուր լինենք, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք և իսկապես հասկանանք, որ պատմական պահ է, մենք իրավունք չունենք սխալներ գործելու»: Պաշտոնական Ստեփանակերտից Արցախի կարգավիճակի մասին խոսակցություններ ֆոնին կրկին հաստատում են՝ իրենց համար կարմիր գիծ է՝ Արցախը երեբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
21:02 - 31 մարտի, 2022
«Բունկեր» եմ գնացել, որ Արցախի նախագահին զեկուցեմ, թե ինչ է կատարվում, կարգադրություն չեմ տվել. Սամվել Բաբայան |armenpress.am|

«Բունկեր» եմ գնացել, որ Արցախի նախագահին զեկուցեմ, թե ինչ է կատարվում, կարգադրություն չեմ տվել. Սամվել Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը վստահեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ինքը որևէ ղեկավարում չի իրականացրել, հրամանատարական շտաբ է գործուղվել որպես Արցախի նախագահի խորհրդական, որևէ կարգադրություն չի տվել. այսպիսով Բաբայանը ՀՀ ԱԺ-ում ստեղծված՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ներկայացվածությունը լիովին անաչառ է համարում: Բաբայանը նման տեսակետ հայտնեց քննիչ հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում: Սամվել Բաբայանը նախ հայտնեց, որ ինքը հանձնաժողովում ներգրավվել է որպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ, իր մասնակցության համար իրավական հիմքեր կան: Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պատերազմի կառավարողներից մեկը, ինչպե՞ս է անաչառ լինելու հանձնաժողովում՝ Բաբայանն ասաց. «Արցախի Հանրապետության անվտանգության քարտուղարը նամակով դիմել է Արցախի Հանրապետության ՊԲ-ին, գրավոր պատասխանել են. «Դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ բանակի մասին հարցնել»: Ի՞նչ ղեկավարումից եք խոսում»: Ես «բունկերում» եղել եմ որպես նախագահի խորհրդական: Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ այնտեղ, որ երեկոյան զեկուցեմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Ես ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ: Կանգնել եմ, իրենք գործել են, ես տեսել եմ, զեկուցել եմ իր վերադասին»: Անդրադառնալով հարցին, թե, հաշվի առնելով իր նախկինում տված գնահատականները որոշ մարդկանց քայլերին, որքանո՞վ է անաչառ իր ներկայությունը քննիչ հանձնաժողովում, Բաբայանը պատասխանեց. «Լրիվ անկեղծ անաչառ է լինելու»: Անդրադառնալով հարցին՝ քննիչ հանձնաժողովը, որը ձևավորել է իշխանությունը, կարո՞ղ է արդար քննություն իրականացնել՝ նա ասաց, որ ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննել, եթե ինքը մեղավոր չէ, ցուցադրել, թե մեղքն ումն է եղել: «Երբ այս իշխանությունը ստացել է մի «օժիտ», հիմա պետք է պարզենք, թե գործող իշխանության մեղքը որքանո՞վ կա: Օրինակ՝ Արցախի բանակի հրամանատարին և շտաբի պետին, որոնք որոշող են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ առաջարկով, ուզում եմ ճշտել, թե ով է առաջարկել, որ այդ մարդկանց նշանակեն. պարզվում է, որ այնտեղի գործող իշխանությունը. առաջարկել են Բակո Սահակյանը և Տիգրան Աբրահամյանը, որը հիմա ասում է, որ ընդդիմադիր է »,-ասաց Բաբայանը:
14:43 - 21 փետրվարի, 2022
Պատերազմի օրերի հրամանները ԶՈՒ-ի կողմից կեղծելու մասին Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին

Պատերազմի օրերի հրամանները ԶՈՒ-ի կողմից կեղծելու մասին Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ: Նախօրեին Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի» տաղավարում հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու։ «Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (նկատի ունի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել», - ասել է Բաբայանը։
13:38 - 03 դեկտեմբերի, 2021
Արցախի ԱԳ նախարարը շնորհավորել է Աբխազիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Արցախի ԱԳ նախարարը շնորհավորել է Աբխազիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ինալ Արձինբային, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հարգելի պարոն Արձինբա,Արտաքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից  ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առթիվ։ Այդ բարձր և պատասխանատու պետական պաշտոնում մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ Արցախում հատուկ նշանակություն են տալիս Աբխազիայի հետ հարաբերություններին։ Հաշվի առնելով Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության բազմամյա փորձը և բարձր մակարդակը՝ համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հանուն մեր երկրների ժողովուրդների կենսական շահերի։ Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում ամուր առողջություն և ամենայն բարիք, իսկ եղբայրական Աբխազիային՝ խաղաղություն և բարգավաճում»։
16:49 - 19 նոյեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Բաբայան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ես, որքան հնարավոր է, հետևել եմ Ձեր քարոզարշավին նախընտրական շրջանում, և ափսոսում եմ, որ Ձեր քաղաքական ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ արգելքը: Եվ այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ՝ լսելու Ձեր տեսակետները հետագա քաղաքական պրոցեսների մասին և նաև այն մասին, թե ինչպես կարող ենք մենք, ինչ ֆորմատներ ենք հնարավոր տեսնում, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ Դուք, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինենք իրար համար, ինչպիսի հնարավորություններ եք տեսնում այս ամենում: Սամվել Բաբայան - Շնորհակալ եմ: Առաջին հերթին, բոլորիդ շնորհավորում եմ, Ձեր կուսակցությանը, որովհետև, իրոք, մեծ պատասխանատվության տակ եք մտել: Ապագան պետք է կառուցել, և Հայաստանը մեծ հույսեր է կապում ձեզ հետ, որ զարգացում ապահովենք, պաշտպանված լինենք: Ես իմ կողմից մյուս 2 կուսակցություններին ևս շնորհավորել եմ, որովհետև պետք է կարողանաք համախմբել այս վիճակը և դրան պիտի գնանք: Ապագան դա է պահանջում մեզանից: Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր: Սա առաջինը: Երկրորդը՝ այս ամբողջ քաղաքական պրոցեսի մեջ մենք ներկայացրել ենք մեր տեսակետը: Ես կփորձեի նշել քաղաքական ֆունդամենտալ խնդիրները՝ Սահմանադրությունը և օրենսդրությունը հիմքն է: Այս ամբողջ վայրիվերումները, իմ և մեր թիմի կարծիքով, գալիս են օրենսդրական բազայի անկատարությունից և երկիմաստությունից: Սա լուրջ պրոբլեմ է, և իմ խնդրանքն է, որ հետագայում դրան շատ լուրջ ուշադրություն դարձնեք: Մենք պետք է պետությունը հզորացնենք այնպես, որ մարդն իր ամբողջ դրական լիցքերը կարողանա ներդնել, և ոչ մի խոչընդոտ չլինի: Չարիքը բոլորիս մոտ էլ կա, պետք է սահմանափակենք օրենքներով, օրենսդրական ակտերով, որ չլինի: Նորից եմ ասում, անկեղծ ուրախ եմ, - որևիցե կապ չունի, թե մենք ինչ տոկոս ենք ստացել, ինչ է եղել, ինչպես է եղել - ժողովուրդն է որոշում, ես բազմիցս ասել եմ՝ այդ ձև են ճիշտ գտել, այդ ուղղությամբ են տեսել իրենց ապագան, գնացել են այդ ուղղությամբ: Դա պետք է բոլորս ողջունենք, փորձենք՝ ինչքանով կարող ենք օգտակար լինել այդ ամբողջ պրոցեսին: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
18:49 - 22 հունիսի, 2021
Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցության պատկերացումները երկրի զարգացման վերաբերյալ |1lurer.am|

Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցության պատկերացումները երկրի զարգացման վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: «Անվտանգ ու ապահով հայրենիք» կարգախոսով է «Ազատական» կուսակցությունը մասնակցում խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Ընտրական ցուցակը գլխավորող Արցախի հերոս Սամվել Բաբայանը խոստանում է՝ իրենց ընտրվելու դեպքում առաջին քայլը, որ կանեն սահմանադրությունը փոխելն ու կիսանախագահական մոդելին անցնելն է:Սամվել Բաբայան («Ազատական» կուսակցության ընտրական ցուցակի 1-ին համար) - Մենք առաջարկում ենք ոչ թե ասել պայքարում ենք, այլ հստակ օրենսդրությունը փոխել, պարզեցնել, հստակեցնել, որ անգամ, եթե քո հարազատն ա էդ հանցանքը կատարել ցանկության դեպքում էլ չկարողանաս իրեն օգնել:  «Անվտանգությունն այլընտրանք չունի». Բաբայանը պրոֆեսիոնալ, հզոր բանակի ստեղծմամբ է պատկերացնում անվտանգային խնդիրների լուծումը: Կուսակցության առաջնորդի խոսքով՝ ծրագիրը կազմելիս բոլոր հարցերը քննարկել, վերլուծել ու անիրատեսական խոստումներ չեն տվել: Իր նպատակը ոչ թե վարչապետ դառնալն է, այլ ռազմական գերատեսչությունը ղեկավարելն ու հզորացնելը:Սամվել Բաբայան - 18 տարեկան երեխան 1 տարի բանակում ուչեբկա ծառայի ու գնա իրենց տուն, ցանկության դեպքում, եթե իր կյանքը ցանկություն ունի բանակի հետ կապի, նա գալիս ա, պայմանագիր կնքում 6 ամիս նորից պարապում, նոր միայն ծառայում պայմանագրային:«Ազատականը» բարեփոխումներ է նախատեսում նաև սոցիալ-տնտեսական ոլորտներում: Սամվել Բաբայանը վստահ է՝ իրենք այն ուժն են, որ կարող են Հայաստանի տնտեսությունն ուշքի բերել: Շատ աշխատատեղեր ստեղծելու խոստումներ չեն տալիս, փոխարենը խոստանում են բիզնեսը հզորացնել ու մրցունակ դարձնել: Ինչ վերաբերում է գերիների հարցին, Բաբայանն իր տարբերակն է առաջարկում:Սամվել Բաբայան - Մեր գերիների դիմաց պետք ա վերցնենք, փոխանակենք: Ուրիշ ոչ մի ձև, բայց առաջին հերթին, որ դու չվերցնես, հետո ինքը չվերցնի առաջին գիծը փակել ա պետք օպերատիվ, անցնել երկրորդ քայլին: Սայա ձևը+ Ադրբեջանցու հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր: Այ էդ փայտը գցել ենք, վիզներս ծռել, նայում ենք իրար: Պիտի կարողանանք հզոր բանակ ունենալ, մեր խնդիրներն ամբողջովին լուծելու ենք, դժվար չի:«Արցախի հարցը պետք է դիվանագիտությամբ լուծվի»,- ասում է Սամվել Բաբայանն ու նորից հիշեցնում՝ Շուշին և Հադրութը առանց պատերազմի հետ բերել չի լինի:
20:53 - 14 հունիսի, 2021
«Ազատական» կուսակցությունը Շիրակի մարզում էր |armenpress.am|

«Ազատական» կուսակցությունը Շիրակի մարզում էր |armenpress.am|

armenpress.am: «Ազատական» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը Շիրակի մարզում էր: Սամվել Բաբայանի գլխավորությամբ հանդիպումը մարզի ընտրողների հետ մեկնարկեց  Գյումրու Մարզամշակութային կենտրոնի դահլիճում: Քաղաքացիների հետ հարց ու պատասխանի ընթացքում Սամվել Բաբայանը նշեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններում բավարար ձայներ հավաքելու ու հաղթանակ արձանագրելու դեպքում պետական անվտանգությունը կլինի առաջնային: «Բանակի խնդիրը, անկասկած, մեր առաջնահերթություններից է, և ես բազմիցս ասել եմ, որ միայն հզոր, անպարտելի բանակը կարող է դառնալ տնտեսության կայուն զարգացման գրավականը: Մենք կարողանալու ենք ապահովել ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը»,- հավաստեց Սամվել Բաբայանը՝ վստահեցնելով, որ պետական անվտանգության ապահովումը կարող է  լինել միայն  արդիական սպառազինությամբ՝ պրոֆեսիոնալ բանակով: Խոսելով  44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառների մասին՝  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը նշեց. «Մեր ժողովուրդը չի պարտվել, պարտվել է ղեկավարությունը: Վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում: Ասել եմ, որ անհրաժեշտ է պատրաստել ուժեղ ու հզոր բանակ, որովհետև միմիայն մեր սեփական ուժերով մենք կարող ենք պաշտպանել մեզ և ստիպել հաշվի նստել մեզ հետ։ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում լինելու ժամանակ անտեսվեցին իմ առաջարկները լրջորեն վերաբերվելու արտաքին սպառնալիքներին և բանակի սպառազինության վերանայման խնդրին: Վերջին 10 տարին, նրանք, ովքեր ղեկավարել են, պետք է պատասխան տան՝ գեներալներն էլ, քաղաքական ղեկավարներն էլ: Մենք անելու եք ամեն ինչ, որ մեղավորները պատժվեն  ու պատասխան տան: Ավելին ասեմ, ես չեմ գտնում, որ իմ թոռը պետք է այդ գեներալներին,  կամ այդ ղեկավարերին թոշակ տա: Այդ մարդկանց պագոնները պետք է պոկվի:  Ապատժելի ոչ մեկը չպետք է մնա»: Ուժեղ ու պրոֆեսիոնալ բանակ ունենալու դեպքում, ըստ բանախոսի, Ադրբեջանը կգնա փոխզիջման: «20 տարի լափել են բանակը, մենք բանակ չունենք: Հենց մեր բանակն ունենանք՝ մեր խդիրները կլուծվեն, բայց ոչ պատերազմի միջոցով. տեսնելով մեր բանակը՝ Ադրբեջանը կգնա փոխզիջման»: ՀՀ քաղաքացու համար կարևորը ապահով երկիրն է, իր խոսքում նշեց Սամվել Բաբայանը։ Դա ունենալու դեպքում միայն սոցիալական վիճակը կարող է բարելավել. «Բոլոր 25 կուսակցությունները գալիս են ընտրողների հետ հանդիպման ու խոստանում, որ իրենց ընտրվելու դեպքում աշխատավարձը կբարձրացնեն, բայց մեկը չկա ասող՝ դու սահմանադրության առաջին կետը ապահովվի, ավտոմատ իմ աշխատավարձն էլ կբարձրանա»: Խոսելով այն մասին, թե  հնարավորության  դեպքում «Ազատական» կուսակցությունը որ ուժի  հետ կոալիցիա կկազմի,  կուսակցության ղեկավարը նշեց՝ նրանց հետ, ովքեր կհամաձայնեն միանալ «Ազատական»-ի  սկզբունքներին:  «Այսօր ես չգիտեմ ԱԺ ովքեր են մտնելու ու ինչ տոկոսներ են լինելու: Այսօրվա գործողությունները տանում են նրան, որ կարող է նաև կոալիցիայի  կարիքը չզգացվի»,-նշեց կուսակցության  առաջորդը:  Սամվել Բաբայանը խոսեց նաև Խծաբերդում գերեվարված տղաների հետվերադարձի մասին. «Խաղաղ պայմաններում գերի ընկած տղաների համար  պատասխան  պետք է տա Ղարաբաղի հրամանատարությունը, իսկ տղաների հետ վերադարձը հնարավոր է փոխանակման միջոցով՝ հենց այն ադրբեջանցիներով, ովքեր մտել են Հայաստանի տարածքները: Ես ասում եմ՝ մեզ ձայն տալով, մենք բանակը կհզորացնենք՝ գերիների հարցով կնստենք, կբանակցենք  ու կփոխանակենք»,- նկատեց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ «Ազատական»-ը կապահովի ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը: 
21:48 - 13 հունիսի, 2021
Պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք․ Սամվել Բաբայան

Պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք․ Սամվել Բաբայան

Մենք ընտրում ենք օրենսդիր մարմին, մենք խոսում ենք օրենքներից, Սահմանադրության փոփոխություն պետք է լինի։ Այս մասին «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հայտարարել է «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանը։ «Քաղաքացին՝ ցանկացած մեկը, պետք է կարողանա այդ Սահմանադրությունը ապահովի, այդ մարդը իր պոտենցիալը, դրական լիցքերը պետք է ներդնի իր երկրում, ստեղծի, ստեղծագործի, արարի, և պետությունը, օգտվի, հարկի։ Պետք է Սահմանադրությունը այդ ճանապարհը ապահովի, մեր Սահմանադրությունը դա չի ապահովում, դրա համար այդ պոտենցիալը ունեցող հայերը դուրս են գալիս արտասահման, ցանկացած երկիր, կարողանում են ստեղծել, ստեղծագործել, արարել»։ Անդրադառնալով անվտանգային հարցերին, ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածքում լինելու հանգամանքին, Սամվել Բաբայանն ասաց, որ Հայաստանը ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները։ «Մեր խնդիրները մենք պետք է լուծենք։ Ասում էին՝ ՄԱԿ-ին դիմենք։ Պետք է Ադրբեջանը թույլ տա իր տարածքում այդ կողմերը հետ քաշվեն,  եթե Ադրբեջանը ցանկանում է՝ այդ խնդիրը լուծվի, Ադրբեջանին պետք չի Հայաստանի սահման մտնի, հետո այլ ուժեր բերի, իր տարածքում տեղակայի։ Մի քիչ լրջանալ է պետք։ Մենք պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք։ Մեզ այլընտրանք չունենք»։ Սամվել Բաբայանը անդրադարձավ նաև Արցախյան առաջին պատերազմին ու հայկական կողմի հաղթանակին։ «Մտովի հետ գնացեք 1992 թ․։ Ի՞նչ վիճակում եք եղել և ինչ պարտություն էր ձեր ճակատին գրված, և դրանից հետո ինչ փոխվեց Արցախում, որ մենք հաղթեցինք։ Եթե այդ պերիուդը հստակեցնեք ամենքդ ձեր համար, հասկանալի կլինի՝ ինչ է կատարվել։ Քանի որ ես բնավորությունով այսքան տարի չեմ խոսել, չեմ ասել իմ դերը կամ մյուսի դերը, մնացածը կարողացել են իրենց ներկայացնել, որովհետև պետությունը, լրատավական միջոցները, գումարները, իրենց ձեռքին են եղել։ Ներկայացրել են, որ դա իրենք են, փրկել են, հաղթող են։ Մարդը ՀՀ տարածքում չի եղել այդ տարիներին, այդ տարածքները ազատագրելուց, մարդիկ կան, որ ներկայացնում եք հերոս, 1993 թվականի մայիսից 1993 թվականի օգոստոսի վերջ ՀՀ տարածքում չի եղել»։
21:36 - 12 հունիսի, 2021
Սամվել Բաբայանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին «Ազատական» կուսակցության թիմով

Սամվել Բաբայանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին «Ազատական» կուսակցության թիմով

Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Այդ վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր ղեկավարներին՝ բաց նամակներով և ուղիղ հաղորդագրություններով: Ասել եմ, որ քիչ ժամանակ ունենք, որ մենք փաստորեն չունենք ո'չ դաշնակիցներ, ո'չ գործընկերներ, ովքեր պատրաստ են ստորադասել իրենց շահը հանուն մեզ, որ անհրաժեշտ է պատրաստել ուժեղ ու հզոր բանակ, որովհետև միմիայն մեր սեփական ուժերով մենք կարող ենք պաշտպանել մեզ և ստիպել հաշվի նստել մեզ հետ։ Իմ ասածներն անտեսվել են, առաջարկներս ընկալվել որպես  ծայրահեղ արմատական, իսկ կանխատեսումներս՝ ուռճացված և անհնարին։ Գրեթե 20 տարի ես պայքարել եմ Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության անտարբերության ու տգիտության դեմ, որպեսզի կանխեմ  սպառնացող պատերազմը, կանխեմ  հազարավոր մեր տղաների զոհն ու Արցախի կորուստը: Եվ նույնիսկ Արցախի Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնում լինելու ժամանակ անտեսվեցին իմ առաջարկները` լրջորեն վերաբերվելու արտաքին սպառնալիքներին և բանակի սպառազինության վերանայման  խնդրին: Իսկ պատերազմի ժամանակ այնպիսի մի ստոր երևույթի հանդիպեցի, ինչպիսին է ռազմական և քաղաքական ղեկավարության պատրաստակամությունը ընթացք չտալ իմ առաջարկություններին, որպեսզի հետագայում չճանաչեն հաղթական որոշումների հեղինակայնությունը: Այսքանից հետո արժե՞ շարունակել նման պայքարը հանուն մեր միացյալ Հայրենիքի ու մեր ժողովրդի վերածննդի: Ես կարող եմ հիշեցնել ինձ հայտնի այն ասացվածքը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին, և մի կողմ քաշվել, չխանգարելով իշխանության համար պայքարողներին վերջնականորեն կործանել Հայաստանը: Բայց ես գիտակցում եմ, որ իրավունք չունեմ դավաճանելու արցախյան առաջին պատերազմում հաղթանակած և երկրորդ պատերազմում իրենց հայրերի գործի համար նահատակված մեր տղաների հիշատակը: Ես չեմ կարող անտարբեր հետեւել, թե ինչպես են իմ անպարտելի ազգին դարձնում ջարդված, ու հուսալքված բնակչություն` մասնատելով քաղաքական գզվռտոցներում: Ես չեմ ուզում, որ մեր բանակը մնա ջարդված, իսկ մեր զինվորն` անպաշտպան: Ես չեմ կարող հանդուրժել, որ իմ հողում տիրի թշնամին` ոտնահարելով իմ ժողովրդի իրավունքը:  Այդ պատճառով ես նորից մտնում եմ քաղաքականություն, որպեսզի համատեղ ուժերով վերածնենք մեր միասնական Հայրենիքը: Մի անգամ մենք դա արեցինք, ընդ որում իրավիճակն այն ժամանակ ավելի ծանր էր, քան հիմա:  Ղարաբաղյան շարժումը, որն սկսվել է 1988թ., երկու տարուց վերածվեց ռազմական բախման: 1990թ. արդեն մեր ֆիդայական ջոկատների և ադրբեջանական զինուժի միջև տեղի էին ունենում  զինված բախումներ: 1991թ. սկսվեց լայնածավալ պատերազմը: Ադրբեջանն ուներ հզոր բանակ, զինված հրետանիով և ծանր տեխնիկայով, իսկ մենք` առանձին,ցիրուցան կամավորական խմբեր, որոնք զինված էին հիմնականում ինքնաշեն հրացաններով, իսկ հետագայում` թշնամուց առգրավված զենքերով: Մի տարվա ընթացքում ադրբեջանական բանակին հաջողվել էր մոտենալ ընդհուպ մինչև Մարտունու շրջկենտրոն,գրավել Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի 90%, Ասկերանի և Հադրութի շրջանների մի շարք գյուղեր․այսինքն, Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը(1,8հազ․կմ2)։ Ադրբեջանի ղեկավարությունն այն ժամանակ արդեն հայտարարում էր Ստեփանակերտում և Շուշիում հաղթական թեյախմության և սեփական դրոշի բարձրացման ամսաթիվը։  Այն ժամանակ Հայաստանի կամ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությունից որևէ մեկը, արդյոք, վերցրել է պատասխանատվությունը տարածքային և մարդկային կորուստների համար...ո'չ։ Այն ժամանակ տեղի ունեցավ ճիշտ նույն բանը, ինչը հիմա։ Ոչ ոք չէր ուզում պատասխան տալ արդյունքի համար, ոչ ոք չէր ուզում լինել մեղավոր, և ոչ ոք չէր ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Արցախի և արցախցիների հետագա ճակատագրի համար, որովհետև այն ժամանակ, ինչպես և այսօր, մենք ջախջախված էինք ու թույլ, և ոչ ոք չէր տեսնում ելքը։ Սակայն ես հստակ գիտակցում էի, որ կա փրկության ճանապարհ, և դա ուժեղ, մարտունակ բանակն է։ Եվ ես ստանձնեցի: Կրկնում եմ, ավելի ծանր պայմաններում, քան այսօր։ Այն ժամանակ բանակի փոխարեն կային ցիրուցան, երբեմն իրար միջև հակասություններ ունեցող ֆիդայական ջոկատներ։ Սպառազինություն ընհանրապես չկար, տարածքները թշնամու վերահսկողության տակ էին,  իսկ մնացած քաղաքներն ու գյուղերը ավերված և հակառակորդի ինտենսիվ ռմբակոծության տակ։ Բայց ես ստանձնեցի։ Ես սկսեցի զրոյից. իրարից անկախ զինվորական ջոկատներից դեպի  միասնական բանակ` զինվորական խստագույն կարգապահությամբ և ղեկավարման հստակ հիերարխիկ կառուցվածքով։ Պետք էր բացատրել մարտիկներին, ովքեր մինչ այդ կռվում էին ինքնուրույն,  որ այսուհետ նրանք պիտի անվերապահորեն  ենթարկվեն հրամաններին և գործեն միմիայն դրանց հիման վրա, և ինձ՝ 27-ամյա երիտասարդին, դա հաջողվեց։ Հինգուկես ամսվա ընթացքում մենք ունեցանք օրինակելի բանակ` օպերատիվ համակարգման ղեկավարմամբ։ Ես մանրակրկիտ ձևով մշակում էի ամեն մի օպերացիա, և շուտով իմ ղեկավարմամբ մենք հետ վերցրինք ոչ միայն գրավված տարածքները, այլև ազատագրեցինք Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Լաչինի, Կուբատլուի, Զանգելանի և Ջեբրայիլի շրջանները․ գրեթե 10 հազ․կմ2։ Մենք հերոսական ժողովուրդ ենք՝ անպարտելի ու անխորտակելի: Մեզ անհրաժեշտ է միայն գրագետ ձևով համախմբել ու առաջնորդել համահայկական, համազգային ներուժը։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ են առաջնորդի, վերլուծաբանի և կառավարման հմտություններ։ 44-օրա պատերազմն ու մեր պարտությունը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ առանց առաջնորդի բանակը գլխատված է, իսկ հաղթանակն` անհնար։  Երկու տարվա ընթացքում մենք իրական ուժ դարձանք, որն ունակ էր թելադրել իր կամքը հակառակորդին։ Մենք ստիպեցինք, որ մեզ հետ հաշվի նստեն ոչ միայն Ադրբեջանը, այլև բոլոր միջնորդները։ Այդ ընթացքում մենք ունեինք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Եվ ուզում են ոմանք այս փաստը ընդունել, թե ոչ, սակայն դա իմ անձնական ձեռքբերումն է, որը ես արժանիորեն կիսում եմ ժողովրդիս հետ, որովհետև միմիայն մեր ժողովրդի անվերապահ աջակցության շնորհիվ անհնարինը դարձավ հնարավոր։ Ցավոք, այդ հզոր բանակը հետագա 20 տարիներին միտումնավոր կազմաքանդվեց, իսկ ազգի հաղթանակն առանց խղճի խայթի ով ուզում, վերագրում էր իրեն։ Ես արդեն չէի առարկում դրա դեմ: Ինձ այլևս չէր զարմացնում ո'չ իմ ժողովրդի կարճ հիշողությունը, ո'չ էլ իշխանավորների  լկտիությունը: Ես պատրաստ էի ընդմիշտ մնալ ստվերում, սահմանափակվելով խորհրդատվական գործունեությամբ, պայմանով, որ իմ առաջարկներն իրագործվելու են, իսկ խորհուրդներիս հետամուտ են լինելու: Սակայն, ցավոք, միայն 44-օրյա պատերազմի ելքից հետո  դուք համոզվեցիք,  որ ես ճիշտ էի: Դուք  տեսաք մեր բանակի թշվառ վիճակը և բարձրագույն զինվորականների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարության ապաշնորհ պատրաստվածությունը: Պատշաճ հակաօդային  պաշտպանություն կազմակերպելու` օդը փակելու և առաջնագիծն ամրապնդելու իմ առաջարկների անտեսման համար վճարեց մեր ժողովուրդը` հազարավոր մեր տղաների կյանքերով ու առաջին պատերազմի հերոսների կերտած հաղթանակը կորցնելով: Բոլորդ տեսաք, թե ինչպես են բանակի նախկին ու ներկա  ղեկավարները, գլխավոր շտաբի պետերը և որոշ գեներալներ ակտիվորեն խուսափում  44-օրյա պատերազմի արդյունքի պատասխանատվությունից` փորձելով ամեն գնով իրենցից հեռացնել սեփական մեղքերը: Եվ դրանք գրեթե նույն ղեկավարությունն ու նույն գեներալիտետն են, ովքեր ինձ հեռացնելուց հետո ավելի քան 20 տարի իրենց և ձեզ համոզում էին, որ արցախյան առաջին պատերազմի հաղթանակը իրենց վաստակն է։ Այն ժամանակ ես ասում էի, որ մենք քիչ ժամանակ ունենք. այսօր ես պնդում եմ, որ մենք  այլևս ժամանակ չունենք: Թշնամին Հայաստանի սահմաններին չէ, թշնամին արդեն անցել է սահմանները: Միևնույն ժամանակ, չնայած վերահաս աղետին, ներքաղաքական կյանքը շարունակում է մնալ վակուումի մեջ: Մեր քաղաքական գործիչները շարունակում են ակտիվորեն բաժանել իշխանությունը՝ համառորեն չնկատելով մեր գլխին կախված թուրը: Մենք բոլորս այսօր ականատես ենք դառնում, որ հակամարտող քաղաքական ուժերը պատրաստ են ամեն ինչի ՝ իշխանությունը պահելու կամ իշխանությոան գալուհամար: Այս նպատակին հասնելու համար նրանք ոչնչի առջև կանգ չեն առնելու և արդեն իսկ օգտագործում են հսկայական ֆինանսական ռեսուրսներ: Վերոնշածս արտաքին և ներքին սպառնալիքներն ինձ ստիպում են որոշում կայացնել մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ես ստիպված եմ քաղաքականություն մտնել, որպեսզի իմ քաղաքական թիմի հետ հանդես գամ որպես զսպող գործոն՝ ծայրահեղ տրամադրված ուժերը հավասարակշռող ու կայունացնող, որ թույլ չտանք ճակատագրական սխալներ գործեն, և ստիպենք, որ հաշվի նստեն իրական օրակարգի և արտաքին վտանգների հետ: Ես բավականին օբյեկտիվ ու սթափ եմ գնահատում քաղաքական ուժերի հնարավորությունները, հատկապես մեդիա և ֆինանսական ռեսուրսները,  բայց դա ամենևին էլ չի նվազեցնում մեր շանսերը: Այո, մենք չունենք համապատասխան ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ, բայց հույս ունեմ, որ մեր ժողովուրդը այս անգամ կանի սթափ ու ճիշտ ընտրություն և կաջակցի մեզ: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում` լուծում կա, և ես լի եմ պատրաստականությամբ ու վճռականությամբ` մեկ անգամ ևս ստեղծել անպարտելի ու հզոր բանակ, որը անխուսափելիորեն կապահովի մեր Հայրենիքի խաղաղությունը: Այսօր բոլոր նրանց ժամանակն է, ովքեր անտարբեր չեն, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և պատրաստ են ստորադասել իրենց անձնական շահը հանուն ազգի բարօրության: Եվ հենց այդպիսինն է «Ազատական» կուսակցության թիմը, որի հետ ես պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին: Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի մարտահրավերներ կան Հայաստանի առաջ և գիտենք դրանց լուծման ուղիները: Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ, չլինել անտարբեր մեր երկրի ճակատագրի հանդեպ, համախմբվել մեզ հետ և աջակցել մեզ` հանուն մեր միասնական Հայրենիքի վերածննդի, որտեղ մեր ժողովրդի ու երկրի անվտանգությունն ու ապահովությունը նորից կդառնան պետական գերակա խնդիր»:
17:41 - 25 մայիսի, 2021
Ընդհանրապես չեմ բացառում որևիցե մեկի հետ համագործակցությունը․ Սամվել Բաբայանը՝ գալիք ընտրությունների մասին

Ընդհանրապես չեմ բացառում որևիցե մեկի հետ համագործակցությունը․ Սամվել Բաբայանը՝ գալիք ընտրությունների մասին

Խնդիրը հետևյալն է․ առաջին հերթին պետք է Արցախի խնդիրը լուծել, իրար տարածքային ամբողջականությունը վերականգնել, տալ մանդատային տարածք, նոր անցնել այդ խնդրին։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրներ կարող է նախանշել սահմանագծման հետ կապված։ Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը դա չի անում, ապա որևիցե խնդիր պետք չի քննարկել։ «Տավուշի առնչությամբ ես կասեմ, որ այնտեղ կան խնդիրներ, եթե իրոք գնում են դեմարկացիայի, էնտեղ ահագին տարածքներ կան, որ մերն է իրենց ձեռքին և հակառակը՝ կա մի երկու անկլավ, որ իրենցն է։ Խնդիր է, թե որն է շահողը լինելու՝ ավելի շատ մենք ենք շահելու, թե իրենք»,- նշեց նա։ Բաբայանը ասաց, որ ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմական գերատեսչության խնդիրն էր թույլ չտալ, որ դա կատարվեր, բայց այն արդեն կատարվել է։ «2, 3 անգամ սահմանը երկարաձգվել է՝ չհաշված Թուրքիայի ճակատը։ Մարդ էլ չունես՝ կանգնեցնես։ Դրա համար բացատրում եմ, որ պետք է բանակ կառուցել, գլուխդ կախես, ատամներդ սեղմես, կառուցես պրոֆեսիոնալ բանակ։ Էն հեքիաթը, որ պատմում են՝ փող չունենք, էս չունենք, էն չունենք։ Փող չունեք՝ գերի հանձնվեք թուրքին, ռուսին, պարսիկին, ամերիկացուն։ Ինչ խոսում ենք, ասում են՝ փող չունեք։ Ասեք՝ խելք չունենք, կհասկանանք, ասում եք՝ փող չունենք՝ չենք հասկանում»,- նշեց նա։ Անդրադառնալով գալիք ընտրություններին՝ Սամվել Բաբայանն ասաց, որ անպայման մասնակցելու են դրանց։ «Ես ընդհանրապես չեմ բացառում որևիցե մեկի հետ համագործակցությունը․ սա մեկ։ Երկրորդը երեք նախագահները մասնակցում են, թող մասնակցեն, հասարակությունն է որոշում՝ իրենց հնարավորություն է տալիս կառավարել, թե չէ։ Մենք անգամ չգիտենք՝ ինչ ուժեր են մտնելու պառլամենտ, ովքեր են լինելու դրանք»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում երեք նախագահների՝ ընտրություններին մասնակցությունը, և արդյո՞ք կա ուժ, որի հետ բացառում են համագործակցությունը։ Խոսելով նաև վարչական ռեսուրսի կիրառման մասին՝ Բաբայանն ասաց, որ գումարների բաժանումը միանշանակ է․ «Ամեն կուսակցություն իր վստահված անձն ընտրատեղամասում պարտավոր է պահել, եթե մարդ չունես, ապա ինչու ես մտել պայքարի մեջ։ Ոչ մեկը, բացի պետական մարմնից, չի կարող ընտրակաշառքի դեմն առնել։ Ինֆորմացիա ունեմ, որ տեղ-տեղ դրանով զբաղվում են»։ Բաբայանը անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ համաձայն որի՝ «մենք ոչ թե Ադրբեջանին ենք պարտվել, այլ ոչմիթիզականությանը»։ «Նորից եմ ասում․ հիմա կարելի է հետ գնալ, ասել՝ գիտեք՝ ես ճիշտ էի այն ժամանակ և այլն։ Ես ասում եմ՝ երկու կողմն էլ սխալ են։ Եթե դուք զենքը առնեիք, բանակը պատրաստեիք, էս վիճակը չէր լինի։ Ոչ մի բան չեք արել, նստել եք թախտին, սպասել բախտին, մեկ էլ պարտվել, ասում եք՝ ես ճիշտ էի։ Այսինքն՝ դա հարցի պատասխան չէ։ Առաջին նախագահին հարգելով՝ ասում եմ 92-ին ամբողջ ազգով՝ ընդդիմությունն էլ հետը քեզ ասում էին, որ դու տարածքները՝ Շահումյան, Մարտակերտ, պայմանավորվել ես հանձնել, հավատայի՞նք։ Խի, որովհետև չէինք կարողանում կռվել, պատրաստ չէինք, ջոկատներ էինք կռվեցնում։ Հենց փոխեցինք իրավիճակը, զարգացանք, գնացինք առաջ, բոլորն ասացին՝ հաղթած նախագահ եք՝ մոռանալով իրականությունը։ Հիմա էլ է նույնը․ եթե չեք կարողացել կազմակերպել, չեք կարողացել այդ խնդիրը լուծել, բերաններդ փակեք։ Ատամներդ սեղմիր, պատրաստիր քո բանակը քո երկրի պաշտպանության համար։ Ավելորդ խոսակցությունն անիմաստ է»,- ասաց Բաբայանը։
13:11 - 24 մայիսի, 2021
ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ առաջնագծից հանվել են միայն 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող. Սամվել Բաբայանի պարզաբանումը

ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ առաջնագծից հանվել են միայն 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող. Սամվել Բաբայանի պարզաբանումը

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասում է․ «Ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում ս.թ. ապրիլի 20-ին Մովսես Հակոբյանի կողմից Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քատուղար Սամվել Բաբայանի հասցեին հնչեցված մեղադրանքների` հայտնում ենք, որ Մ. Հակոբյանը կանխակալ մոտեցմամբ խեղաթյուրում է փաստերը` այդպիսով ակնհայտորեն միջանձնային խնդիրները դնելով պետական-պաշտպանական-անվտանգային խնդիրների հիմքում: Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Մովսես Հակոբյանի կողմից հնչեցվել են մտքեր Ս. Բաբայանի կողմից «պատերազմի ժամանակ ցանկություններ իրականացնելու», «թիկունքում ստորաբաժանում ձևավորելու», «առաջնագծից զինվորներ հանելու», «քանի փամփուշտ կրակելու», «առաջին գծի ստորաբաժանումներին մեծ վնաս հասցնելու», և արդյունքում «որևէ խնդիր չկատարելու» և այլնի վերաբերյալ: Ի պարզաբանումն սույնի` տեղեկացնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմագրավելու նպատակով ԱՀ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ և ԱՀ Նախագահի համապատասխան գրությունների համաձայն իրականացվել է աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց: ԱԽ գրասենյակի համապատասխան վարչության պետ Գրիգորի Սահակյանի անմիջական ղեկավարությամբ ձևավորվել է 2 գումարտակ և 3 առանձին վաշտ, այդ թվում` գրոհային, որոնք նախքան մարտական առաջադրանքներ ստանալը և խնդիրներ կատարելը ներդաշնակման նպատակով անցել են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ: Ստորաբաժանումները ստացել և հաջողությամբ իրականացրել են մարտական առաջադրանքներ առաջնագծի տարբեր ուղղություններում, մասնավորապես. Հոկտեմբերի 1-ին ձևավորվել է առաջին ստորաժանումը, որի տեղաբախշման վայր է ընտրվել Ասկերանի շրջանի Ռև համայնքը: Հոկտեմբերի 7-ին գումարտակի հավասարեցված ստորաբաժանումը մարտական խնդիր է ստացել կատարելու երթ Ռև-Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ-Ջրական (Ջաբրայիլ) երթուղով և զբաղեցնելու նախատեսված բնագիծը` հետագայում գրոհի մասնակցելու նպատակով: Ստորաբաժանման հրամանատարական կազմը. գումարտակի հրամանատար՝ Արամ Ավագյան, վաշտերի հրամանատարներ՝ Գարեգին Ստեփանյան, Վալերի Սարգսյան, Վարդան Խառատյան: Հոկտեմբերի 8-ին, գումարտակի ստորաբաժանումները գրոհել են Քայնդ-Հորադիզի ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերը: Գրոհի ընթացքում գումարտակը հաջողել է գրավել 5 մարտական դիրք և ամրանալ այդ դիրքերում, որտեղ մինչև հոկտեմբերի 9-ը շարունակել է վարել դիրքային մարտեր` խոցելով հակառակորդի շոշափելի կենդանի ուժ և զրահատեխնիկա և սպասելով ավագ պետի կողմից կազմակերպվող մեծ օպերացիային, որն այդպես էլ տեղի չունեցավ: Անհավասար մարտերից հետո, կրելով կորուստներ, ստորաբաժանումը հոկտեմբերի 9-ին հետ է նահանջել ելման դիրքեր, ապա Հադրութ քաղաք՝ հետագա մարտական խնդիրները ճշտելու համար: Քյանդ-Հորադիզի մարտական դիրքերում ստորաբաժանումը մարտերի ընթացքում տվել է 3 զոհ (Արամ Մկրչյան, Հակոբ Առաքելյան, Արամ Պողոսյան) և տասնյակ վիրավորներ: Ի դեպ, այս ուղղությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում հաջողվել է շրջափակումից դուրս բերել թվով 19 ժամկետային և պայմանագրային զինծառայողների: Հոկտեմբերի 10-ից գումարտակը բաժանվել է երկու մասի: Առաջին և երկրորդ վաշտերը Արամ Ավագյանի գլխավորությամբ տեղափոխվում են Կյավաք՝ եկեղեցու (Մենգելենաթա) բարձրունքի ուղղությամբ՝ նախանշված նոր բնագծի գրավման և պաշտպանության համար, որտեղ մինչև հոկտեմբերի 24-ը վարել են պաշտպանողական մարտեր: Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 15-ը նշված երկու վաշտերը կրել են մարտական հերթապահություն Սարգսաշեն և Ակնաղբյուր գյուղերի միջև ընկած հատվածում: Այս մարտերի ընթացքում զոհվել է մեկ աշխարհազորային (Արսեն Դավթյան): Վաշտի ստորաբաժանումներից մասնակցել են նաև Քարին Տակի պաշտպանությանը և Շուշիի գրոհին: Հոկտեմբերի 10-ին երրորդ վաշտը` Գարեգին Ստեփանյանի գլխավորությամբ վերականգման նպատակով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ, որտեղ էլ համալրվել է Վանք գյուղում նոր ստեղծվող գումարտակի անդամներով: Հոկտեմբերի 15-ից, համաձայն ԱՀ կառավարության որոշման, Մարտակերտի շրջանի Վանք (հրամանատար` Արմեն Հակոբյան) և Դրմբոն (հրամանատար՝ Արտակ Առուստամյան) գյուղերում ստեղծվում են աշխարհազորային մեկական գումարտակներ, իսկ Հաթերք գյուղում (հրամանատար՝ Սամվել Առուստամյանը)՝ մեկ վաշտ, որոնք համալրում են ՊԲ թիվ 99212սանիտարական գումարտակը: Հոկտեմբերի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում նշված նորաստեղծ գումարտակներում և վաշտերում կազմակերպվում են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ: Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 3-ը Վանքի գումարտակը գրոհային երրորդ վաշտի հետ ներգրավվում է 7-րդ ՊՇ-ում մարտական հերթապահության՝ սկզբից 8, այնուհետև ևս 4 մարտական դիրքերում (ընդհանուր առմամբ՝ 12 մարտական դիրք): Նոյեմբերի 3-ին իրականացվում է 7-րդ ՊՇ-ի դիրքերի մարտական հերթափոխ: Դրմբոնի գումարտակը փոխարինում է Վանքի գումարտակին և մինչև նոյեմբերի 17-ը մարտական հերթապահություն է տանում նշված դիրքերում: -րդ 7 ՊՇ-ի դիրքերում Դրմբոնի գումարտակը նոյեմբերի 3-ից 4-ը ունենում է 2 զոհ (Արագած Ավանեսյան, Միքայել Մկրտումյան) և 4 վիրավոր: Նոյեմբերի 5-ին 3-րդ գրոհային վաշտի մեկ դասակ մասնակցում է Քարին Տակի պաշտպանությանը, այնուհետև նոյեմբերի 6-ին վաշտի կազմով ներգրավվում Շուշիի գրոհին: Շուշիի գրոհի ընթացքում 3-րդ վաշտը ունենում է 3 զոհ (Արտաշ Ղալայան, Արսեն Ապրեսյան, Վադիմ Հովհաննեսյան) և 12 վիրավոր: Գրոհից հետո նոյեմբերի 6-ի երկրորդ կեսին վաշտը դուրս է բերվում վերականգման շրջան: Նոյեմբերի 5-ից 10-ը Վանքի գումարտակը ներգրավված էր Ներքին Սզնեք-Շոշ բնագծի պաշտպանությանը, որի ընթացքում գումարտակը ունեցել է 3 զոհ (Ալեքսեյ Մակիյան, Արտակ Ավագիմյան, Վահագն Սեյրանյան) և 6 վիրավոր: Վանքի գումարտակից հոկտեմբերի 19-ին զոհվել է նաև 5-րդ ՊՇ-ում ծառայություն իրականացնող Մելսիկ Ղազարյանը: Հաթերքի առանձին վաշտը մարտական հերթապահություն էր վարում 4 մարտական դիրքում` փակելով 38 Ահգմ-ի և 7-րդ ՊՇ-ի սահմանազատման հատվածում բաց տեղամասերը: Մարտերի ընթացքում զոհեր և վիրավորներ չեն եղել: Մարտական գործողությունների ընթացքում Վանքի և Առաջաձորի վաշտերի անձնակազմերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են հոկտեմբերի 5-ից 6-ը պլանավորվող օպերացիայի մասնակցությունից: ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված ստորաբաժանումները, բացի վերը նշվածիցս, չեն հրաժարվել ոչ մի օպերացիայի մասնակցությունից: Հատկանշենք նաև, որ ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ գումարտակները ստեղծվելու և համալրվելու նպատակով առաջնագծից հանվել են միայն 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող: Նշված անձնակազմի դուրս հանելը առաջնագծից 5-րդ ՊՇ-ի կողմից մարտական խնդիրների կատարման խոչընդոտ հանդես չի եկել և 5-րդ ՊՇ մարտերի ընթացքում ոչ մի դիրք չի զիջել:Ստորաբաժանումները համալրած մյուս անդամները ազատ պահեստազորայիններ էին, տարբեր տեղերից ժամանած կամավորներ, ինչպես նաև տարբեր պատճառներով այլ ստորաբաժանումներից դուրս մնացած զինապարտներ:Ընդհանուր առմամբ, բոլոր ստորաբաժանումներում ընդգրկված էին մոտ 650 զինծառայող, որոնցից մարտական գործողությունների ընթացքում ունեցել են 13 զոհ և 45 վիրավոր: ԱՀ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված ստորաբաժանումների գործունեության այլ մանրամասներ նպատակահարմար չենք գտնում ներկայացնելու` հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ»։
13:27 - 23 ապրիլի, 2021
«Հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը. ողջ-առողջ են, թե համամիտ չեն իմ ասածի հետ, թող խոսեն». Սամվել Բաբայան
 |tert.am|

«Հրաման տվել է երկու անձ` Ջալալ Հարությունյանը և այսօրվա հրամանատարը. ողջ-առողջ են, թե համամիտ չեն իմ ասածի հետ, թող խոսեն». Սամվել Բաբայան |tert.am|

tert.am: Հնարավոր չէր կանխել պատերազմը, ես դեռ 2013-ից ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ հայկական կողմը ապրում էր հույսով, որ գերտերությունները թույլ չէին տա պատերազմ։ Այս մասին «Առաջին ալիք»-ի եթերում ասաց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Հարցին՝ հրամանատարական շտաբում` բունկերում մարդկանց հրամաննե՞ր են տվել, Երևանի՞ց են կառավարել, Սամվել Բաբայանն ասաց, որ հրաման տվել է երկու անձ. «Կա Ջալալ Հարությունյան և այսօրվա հրամանատարը, հրաման միայն իրենք են տվել, մեծամտությունը, խանդը այդ մարդկանց մեջ այնքան էր․․․ Եթե իմ բառերին Ջալալ Հարությունյանը կամ մյուսը համամիտ չեն, թող ասեն։ Կա հրամանատար, ողջ-առողջ են երկուսն էլ, չէիր կարող անգամ հրետանու պետին ասել`  կարելի՞ է այս արկը խփել՝ առանց իրենց հետ համաձայնեցնելու։ Ինչո՞ւ չեն խոսում այդ մարդիկ, ինչու՞ չեն ասում ճշմարտությունը։ Հիմա ասում եմ` տղերք, կա՛մ բոլորդ պագոններդ պոկեք՝ այստեղի, Ղարաբաղի շտաբի պետերից սկսած, կա՛մ տղամարդավարի դուրս եկեք, ճիշտը ասեք, ասեք` այո, պարտվել ենք, չենք նախատեսել, լռելելով ի՞նչ եք լուծելու, միևնույնն է՝ քննությունը գալու է ձեր դուռը։ Ոչ ոք այդ շտաբում չէր կարող հրաման տալ»: Սամվել Բաբայանը նաև ասաց, որ եթե հաղթեին, ապա կասեի՞ն, թե դրսից հրամայել են։ Հարցին, թե ինչո՞ւ պաշտոնաթող գեներալներին թույն չեն տվել, որ օգնեն, Սամվել Բաբայանն ասաց. «Իմ իմացածով, օրինակ՝ Սեյրան Օհանյանի պատմությունը, որ ասում է` չեն թողել, երրորդ-չորրորդ օրը Արցախի նախագահն ասաց` ոչ ոք չգնա բունկեր, որովհետև հրամանատարը դեմ է, ասում է` խանգարում եք։ Հիմա ասում եմ` կանչեք նախագահին քննչական, թող գան, ասեն, որ չեն թողել, գնան, ազգը փրկեն։ Ինչո՞ւ, ինչու՞ իրենց կարիքը չեն զգացել Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը։ Իմ կարծիքով` համարել են, որ օգուտ չի, իրենք ավելին գիտեն»:
12:20 - 18 ապրիլի, 2021
«Լելե-Թեփե օպերացիա» չի եղել, եղել է «Քյանդ-Հորադիս». ես եմ առաջարկել, ունեցել ենք 2 զոհ. Սամվել Բաբայան |news.am|

«Լելե-Թեփե օպերացիա» չի եղել, եղել է «Քյանդ-Հորադիս». ես եմ առաջարկել, ունեցել ենք 2 զոհ. Սամվել Բաբայան |news.am|

news.am: Որպես այդպիսին «Լելե-Թեփե օպերացիա» չի եղել, եղել է «Քյանդ-Հորադիս օպերացիա», որի գաղափարը ես եմ առաջարկել: Այս մասին Հանրային ՀԸ հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրուցում ասել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ «Ես որքան գիտեմ՝ պատերազմի ժամանակ էլ եւ պատերազմից հետո, այս վերջին 5-6 օրը ավելի ակտիվ ինչ-որ Լելե Թեփե են ասում։  Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի- խմբ․) 5-6-ը, երբ հակառակորդի մի թեւը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թեւը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թեւը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը ելոկտորով կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպելու, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչեւ Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում․ ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է ե՛ւ Ջալալը, ե՛ւ Օնիկը Գասպարյանը, որ այո, դա է միակ ձեւը»,- ասաց նա: Բաբայանի խոսքով`  խոսում են 700-ից ավելի զոհի մասին, 44 տեխնիկայի մասին, այնինչ 2 զոհ է հոկտեմբերի 7-ին եղել այդ գործողությունից հետո, խոցվել է 4 տանկ: Օպերացիան որոշողը, կայացնողը Ղարաբաղի հրամանտարն է․ երկու բիրգադ է կցել իր ռեզերվներով, որ այս օպերացիան իրականացնի։ Գնացել է՝ ամսի 6-ին, առավոտյան ամբողջ շտաբով, որ սպաները տեսնեն, թե գումարտակի հրամանտարը որտեղով է մտնելու, իրականում տեսնեն, իմանան տարածքը, եւ ինչ խնդիր են կատարում։ Ամսի 7-ին օպերացիան սկսել են։ Ամբողջ Ղարաբաղի բանակային շտաբը եղել է Ֆիզուլիի հրամանատարական կետում, տեսախցիկը դրված է, ամբողջը նկարվել է։ Դա պետք է էլի առգրավել, բերել, ծանոթանալ՝ ստերի աստիճանը ինչ է լինում։ Օպերացիան սկսում են, տանկային բրիգադը ճեղքում է, մտնում, Ցորի մոտոհրաձգային բրիգադը։ Հակառակորդը դիմավորում է դրոշներով, մոտ 150 հոգի խփում են, էլ չի շարժվում առաջ, այդտեղ կանգնում է։ Երբ տանկային բրիգադը հասկանում է, որ իր մեջքը պահողը չի մտել, նրանք էլ են կանգնում, անձնակազմը դուրս է գալիս։ 4 տանկ է խփվում, ոչ թե 44։ Ընդհանուր առմամբ 11 տեխնիկա տանկային բրիգադից խփվում է, մի մասը թողնում են, մի մասը խփվում է, հետո 3 տեխնիկան հանում են այնտեղից։ Երկրորդ բրիգադում մի տանկ ԱԹՍ-ն է խփում, երկրորդ ՀՄՄ-ն վարորդը վատ է զգում, գցում է ձորը։ Այսինքն ամսի 7-ին զոհվում են 2 հոգի՝ տանկային բրիգադի տանկային հրամանատարը եւ Ցորից վաշտի հրամանտար, 10-ից ավելի վիրավոր են տալիս։ Բայց մենք խոսում ենք 700-ից ավելի զոհի մասին, խոսում ենք 44 տեխնիկայի մասին, որ կորցրել ենք այնտեղ, որ աչքի լույսի պես այդ երկու բրիգադը պահել ենք, տարան, գլուխները կերան, այդ բանակը երրորդ կողմից է ղեկավարվել, չորրորդ։ Ես ձեզ ասում այն, ինչ փաստ է»,- մանրամասնեց Բաբայանը։ Նրա խոսքով` այդ բրիգադը մինչեւ այդ օպերացիան մասնակցել է Թալիշի օպերացիային, որի գաղափարը տվել է Մովսես Հակոբյանը.  «Թվերը դիմացս դրված են՝ տանկային բրիգադից 22 տանկ է գնացել, 6-ը խփվել է, Ցոր-ի մոտհրաձգային բրիգադից գնացել են, 4-5 տեխնիկա խփվել են, շփոթել են Թալիշի, Մատաղիսի ճանապարհը, տասնյակ վիրավորներ ունենք եւ զոհեր։ Այնտեղ տանկեր գտագործելու տարածք չկար։ Դա եղել է հոկտեմբերի 1-2-ին։ Խնդիրը նրանում է, որ այս ամենը անում են մարդիկ, ովքեր ընդհանրապես բանակից գաղափար չունեն, գեներալներ են իրենց համարում, որոշումներ են ասում, որ մենք եթե մասնակցեինք, չգիտենք՝ ինչ կանեինք։ Մասնակցել ես, քո առաջարկով այս 6 տանկն ու 4-5 ՀՄՄ-ն խփվել է, զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել։ Խնդրեմ քննչական վարչությանը՝ ստուգեն՝ այս ուղղությամբ որոշումը ով է առաջարկել եւ ինչպես է եղել։ Սրանից հետո էլ եղել են մի շարք առաջարկներ, դա արդեն թող ճշտեն՝ ինչ է առաջարկել տվյալ անձը»։Շարունակությունը կարդացեք news.am-ում։
11:10 - 18 ապրիլի, 2021
Դիմում եմ և' իշխանություններին, և' ընդդիմադիր ուժերին։ Կա'նգ առեք․Սամվել Բաբայանի կոչը

Դիմում եմ և' իշխանություններին, և' ընդդիմադիր ուժերին։ Կա'նգ առեք․Սամվել Բաբայանի կոչը

ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կոչը․ 25 տարի շարունակ հայ ազգը մոլորեցվում էր  կեղծ օրակարգերով։ Խոսվում էր զանազան ռիսկերից, մարտահրավերներից, բացի ամենահրատապից, որ մեր արտաքին թշնամին օրեցoր հզորանում է և մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման իրական վտանգի առաջ։ 25 տարի շարունակ մեր սահմանների ամրապնդման ու պաշտպանունակության բարձրացման փոխարեն, բոլորը, ում հաջողվել է հասնել իշխանության, զբաղվել էին անձնական հարստացմամբ: Արդյունքում մենք կորցրինք Արցախի 80% և ոչ մի կերպ չենք կարողանում ապաքինվել այդ հարվածից։ Այսօր, համախմբվելու և միասնական ջանքերով ճգնաժամային ծրագիր մշակելու փոխարեն,մեզ դարձյալ կեղծ օրակարգեր են մատուցում, շարունակելով մասնատել մեր վիրավոր ազգը։ Ես դիմում եմ և' իշխանություններին, և' ընդդիմադիր ուժերին։ Կա'նգ առեք։Մենք այն վիճակում չենք, որ կարողանանք թույլ տալ բաժանել մեր ժողովրդին։ Վաղուց է եկել ժամանակը, որ մենք հրաժարվենք բազմաթիվ կուսակցություններից, որովհետև այսօր չպետք է լինեն կլանային շահեր, կա միայն մեկ` ազգային շահ,միայն մեկ խնդիր՝ ինչպես նորից հառնենք մոխրից ու  դառնանք իրապես հզոր  միասնական Հայաստան: Թանկագին հայեր, մենք համոզվեցինք, որ մեր արտաքին թշնամին խելացի, հզոր ու նենգ է: Նա առիթը բաց չի թողնի հարձակվելու և ավարտին հասցնելու մեկ դար առաջ սկսած հայոց եղեռնը, երբ մենք  զբաղված ենք ներքին գզվրտոցներով։ Այսօր մենք բոլորս դեռ կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ:  Ես դրա վերաբերյալ տարիներ ի վեր շատ եմ խոսել,տարիներ շարունակ ես մատնանշել եմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմին նախապատրաստվելու և մեր անգործության մասին, պատերազմին մեր անպատրաստության մասին, մեր զինվորի չպաշտպանվածության մասին։ Ինձ այն ժամանակ չէին լսում։ Ինձ չհաջողվեց դա հասցնել նրանց, ովքեր այն ժամանակ իշխանություն էին ու  որոշումներ էին կայացնում: Այսօր ես նորից եմ կրկնում՝ խելքի' եկեք։ Պատերազմի վտանգը չի անցել։ Մենք պետք է անհապաղ վերակառուցենք մեր բանակը, ամրապնդենք մեր պաշտպանունակությունն ու մտածենք մեր Ազգի և Հայրենիքի փրկության մասին: Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում:  Բայց մենք նորից ենք ուզում կրկնել այդ ճակատագրական սխալները: Այո', ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի ու ասածի համար։ Պարտության և կապիտուլյացիայի համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները:  Բայց դրա համար կան դատարաններ ու իրավական համակարգ: Ես ինքս եմ դարձել բազմաթիվ դատական գործընթացների նախաձեռնողը, որոնք վերաբերվում են այս վերջին պատերազմի բազմաթիվ որոշումներին։ Եվ ես բոլորին առաջարկում եմ սեփական մեղադրանքները հրապարակներից տեղափոխել իրավական դաշտ, այլ ոչ թե  ստեղծել կեղծ ազգային օրակարգ՝ մեր ժողովրդին շեղելով իրական վտանգից։
18:11 - 25 փետրվարի, 2021