Սարգիս Խանդանյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1990թ. հունիսի 24-ին Գավառում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Քաղաքագետ: 2013թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մարդաբանության ֆակուլտետը: Մարդաբանության մագիստրոս:

2010-2015թթ. աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, «Ժողովրդի ձայնը» հաղորդաշարի հեղինակ: 2014-2015թթ.՝ «Change.org» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու,  մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին: 2015-2016թթ. եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու:

2016-2018թթ.՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր: 2018-2019թթ.՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2018 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հայկական կողմը պնդում է` համաձայնեցված հոդվածներից հետընթաց անել չի կարելի. Սարգիս Խանդանյան
 |1lurer.am|

Հայկական կողմը պնդում է` համաձայնեցված հոդվածներից հետընթաց անել չի կարելի. Սարգիս Խանդանյան |1lurer.am|

1lurer.am: Խաղաղության պայմանագրի բանակցությունները, ըստ էության, այսօր շարունակվում են: Այսօր և վաղը Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու, և ըստ այդ բանակցությունների արդյունքների կարող ենք գնահատական տալ, թե ինչ փուլում ենք: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Գիտեք, որ եղել է առաջարկների յոթերորդ ռաունդը, այսօր և վաղը տեքստի վրա արտգործնախարարները կաշխատեն, և դրանից հետո կհասկանանք՝ արդյոք առաջընթաց գրանցո՞ւմ են այս բանակցությունները, թե՞ դեռ լրացուցիչ բանակցությունների կարիք կա»,- մանրամասնեց Խանդանյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հայ պաշտոնյաները խաղաղության պայմանագրի տեքստի վերջին երկու փոխանակումներից հետո հետընթացի մասին են խոսել, սակայն փակագծեր չեն բացվել՝ ինչ է ցանկանում Ադրբեջանը, որ դա որակվում է որպես հետընթաց, պատգամավորը ասաց՝ ենթադրում է, որ բանակցությունների և պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ընթացքում հոդվածներում եղել են որոշակի դետալներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից: «Մենք շարունակաբար պնդել ենք, որ համաձայնեցված հոդվածների շուրջ պետք է պահպանվեն այդ համաձայնությունները»,- նշեց Սարգիս Խանդանյանը՝ ընդգծելով՝ յուրաքանչյուր խմբագրումից հետո փոփոխություններ են տեղի ունենում, և կարևորել, որ փաստաթղթի բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն ռեժիմով, այլ բուն բանակցությունների ընթացքում: Հարցին՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմն է հետ կանգնել համաձայնություններից, Խանդանյանը ևս մեկ անգամ ճշգրտեց՝ խոսքը ադրբեջանական կողմի  մասին է: «Հայկական կողմը պնդում է, որ այն, ինչ համաձայնեցված է, պետք է պահպանվի, և դրանից հետընթաց անել չի կարելի: Ընդհանուր առմամբ՝ բանակցությունների սկզբունքների մասին է խոսքը»,- ընդգծեց նա: Լրագրողներից մեկի հարցին՝ ինչ հույս կա, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո իր ստորագրության տերը կլինի, Խանդանյանը նկատեց՝ բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ: «Բանակցությունների ընթացքում բանակցված և համաձայնեցված մի շարք դետալներ հետագայում փաստաթղթում իրենց արձանագրումը չեն գտնում, բայց եթե ելնենք այն կանխավարկածից, որ հույս չկա, և ինչ էլ ստորագրվի, հետագայում լարվածությունը չի ավարտվելու, ապա իմաստ չկա բանակցությունների: Մեր բանակցությունների ամբողջ իմաստը դա է, որպեսզի լարվածությունը նվազեցվի, և որոշակի շրջանակ ձևավորվի բանակցային համագործակցության, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն հաստատել»,- նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: 
13:21 - 28 փետրվարի, 2024
ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունների սառեցումը քաղաքական գնահատական է. Խանդանյան
 |armeniasputnik.am|

ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունների սառեցումը քաղաքական գնահատական է. Խանդանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը քաղաքական գնահատական է, ոչ թե իրավական ամրագրում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա, և արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանը չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին: «Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումները ՀԱՊԿ–ի գործունեության կամ անգործության վերաբերյալ։ Դա իրավիճակի կոնկրետ արձանագրում է։ Ժամանակը ցույց կտա` հետագայում կհետևեն գործընթացներ, թե ոչ»,– ասաց Խանդանյանը։ Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին: Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
13:10 - 28 փետրվարի, 2024
Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը. Սարգիս Խանդանյան
 |1lurer.am|

Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը. Սարգիս Խանդանյան |1lurer.am|

1lurer.am: Չէի ցանկանա նման կանխատեսում անել, բայց, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում՝ 2023 թվականի երկրորդ կիսամյակում, բանակցությունների ընթացքում առաջընթաց չգրանցելը անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ, բայց ես ուրախ եմ, որ այս պահին, ըստ էության, սկսվեցին բանակցությունները: Երկրների ղեկավարների մակարդակով տեսանք Մյունխենում, և այժմ շարունակվում են արտգործնախարարների մակարդակով: Այս մասին լրագրողների զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների այս փուլում նոր սադրանքի հնարավորություն առկա՞ է: Հարցին՝ արդյոք բանակցությունների վերսկսումը երաշխի՞ք է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգը չեզոքացել է, Խանդանյանը ընդգծեց՝ չի ցանկանա կանխատեսել՝ սահմանին լարվածության աճի հավանականության վրա ինչպես կարող են ազդել բանակցությունները, սակայն տրամաբանությունն այնպիսին է, որ եթե կան բանակցություններ, լարվածությունը պետք է նվազի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին բանակցությունների նպատակով արևմտյան, այլ ոչ թե ռուսական հարթակներ տանելու հնարավորությանը, պատգամավորը նկատեց՝ ժամանակը և բանակցությունների շարունակականությունը ցույց կտան: «Խնդիրը Ադրբեջանին ոչ թե արևմտյան հարթակ, այլ կառուցողական դաշտ բերելն է: Եթե մեր գործընկերներին հաջողվի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, և հանգել այն պահին, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, ապա դա լավ նշան կարող ենք համարել»,- ասաց նա: Հարցին՝ Ալիևը օրեր առաջ հայտարարել էր, որ եթե Հայաստանն ուզում է պայմանագիրը կնքվի, պետք է կատարվեն Ադրբեջանի բոլոր պահանջները, Խանդանյանը ընդգծեց՝ այդ հայտարարություններն անընդունելի են: «Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը, նաև լրացուցիչ պահանջներ առաջ քաշելու փորձերը, որովհետև մի բան հստակ է և նաև հստակ է մեր միջազգային գործընկերներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար սկզբունքների շրջանակը համաձայնեցված է: Այդ սկզբունքների շրջանակներում պետք է հարաբերությունները կարգավորվեն, և համաձայնությունները ձեռք բերվեն: Դրանցից դուրս լրացուցիչ պահանջները անընդունելի են, և դա կառուցողականության մասին չի վկայում»,- ասաց նա:
13:05 - 28 փետրվարի, 2024
Խանդանյանը Լատվիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, դրա ձգձգման պատճառները

Խանդանյանը Լատվիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, դրա ձգձգման պատճառները

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել է մեր երկրում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի): Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարևորել է Լատվիայի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի միջև ակտիվ շփումներն ու արդյունավետ փոխգործակցությունը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին: Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, դրա ձգձգման պատճառներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են մի շարք ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:  
15:42 - 12 փետրվարի, 2024
Խորհրդային իշխանությունները բավականաչափ ջանք չգործադրեցին, որ հետաքննեն եւ պատժեն Բաքվի հայերի կոտորածը կազմակերպած ջարդարարներին. Սարգիս Խանդանյան

Խորհրդային իշխանությունները բավականաչափ ջանք չգործադրեցին, որ հետաքննեն եւ պատժեն Բաքվի հայերի կոտորածը կազմակերպած ջարդարարներին. Սարգիս Խանդանյան

1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում իրականացված հայերի ջարդերի 34-րդ տարելիցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Բաքվում սպանված հայերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը: «Ոգեկոչում ենք 1990 թվականին տեղի ունեցած հայերի ջարդերի հետեւանքով զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը, որը մեր պատմության ամենացավալի էջերից մեկն է: Ցավոք, այն ժամանակվա խորհրդային իշխանություններն ու Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը եւս բավականաչափ ջանք չգործադրեցին, որպեսզի հետաքննեն եւ պատժեն ջարդարարներին»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով միջազգային հանրության լռության ներքո տեղի ունեցած ջարդերը նույնիսկ նույն հանրության կողմից չուսումնասիրվեցին եւ քաղաքական գնահատականի ու դատապարտման չարժանացան, ինչն առիթ դարձավ, որ հետագայում եւս հարեւան երկիրը շարունակի նույն քաղաքականությունը:
16:37 - 19 հունվարի, 2024
Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են. Սարգիս Խանդանյան

Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են. Սարգիս Խանդանյան

Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ այս համատեքստում շատ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցությունը: Կարծում եմ` երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Կա արդեն փոխգործակցության հուշագրի նախագիծ, որի ստորագրումը նոր մակարդակի կհասցնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Գուրգեն Արսենյանը եւ Լենա Նազարյանը: Սարգիս Խանդանյանը կարեւոր ձեռքբերում է համարել առաջիկայում Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացումը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրին: Նշվել է, որ չնայած դժվարություններին` Հայաստանը հավատում է, որ տարածաշրջանում  ի վերջո խաղաղություն եւ կայունություն կհաստատվի, ու այդ նպատակով հայկական կողմը գործուն քայլեր է ձեռնարկում: Սարգիս Խանդանյանը խոսել է նաեւ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հարյուրամյակներով ապրող հայերի բռնի տեղահանման մասին: Հայ խորհրդարանականները ողջունել են հյուրերին, խոսել մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման անհրաժեշտության մասին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին ներկայացրել է ԱՄԷ-ի` որոշ երկրների հետ խնդիրներ ունենալու պարագայում հարաբերություններ կարգավորելու փորձը: Հյուրը համոզմունք է հայտնել, որ հարեւանների հետ փոխգործակցությունը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը: Կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ աջակցում են նախաձեռնության իրագործմանը:
15:34 - 16 հունվարի, 2024
«Պետք չէ աբսուրդի մեջ ընկնել»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևանի հայտարարության մասին
 |armeniasputnik.am|

«Պետք չէ աբսուրդի մեջ ընկնել»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևանի հայտարարության մասին |armeniasputnik.am|

Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքերը։ «Մենք ուշադրություն ենք դարձրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանի հայտարարությանը, թե Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում «միջազգային հեղինակություն ունեն, և դա նրանց լեգիտիմություն է տալիս», - ասել է Զախարովան։ Նա նշել է, որ ցավոք, մի շարք մարդիկ, որոնք նման բաներ են հայտարարում պարզապես կորցրել են չափի զգացումը։ Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ հետընթացի» մասին Երևանի հայտարարություններին, Զախարովան նշել է, որ դա շատ կարևոր հարց է բուն Հայաստանի համար։ Հարավային Կովկասում իրական կայուն խաղաղություն հաստատելու համար այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը դա բարձր մակարդակով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որը ստորագրվել է 2020-2022 թվականներին։ «Վաշինգտոնը և Բրյուսելը դրանք կա՛մ պատճենել են, հիշեցնեմ նրանց, ովքեր խոսում են այդ երկու հարթակների առավել լեգիտիմ լինելու մասին, կամ դրանք վերաշարադրել են ՝ ի նպաստ սեփական շահերի», - ասել է Զախարովան։ Նա հարցադրում է արել, թե նման կեղծ միջնորդների ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք գնալ ընդհանրապես, եթե հավաքական Արևմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, անարգում է միջազգային իրավունքը, պատերազմներ, հակամարտություններ հրահրում, գունավոր հեղափոխություններ կազմակերպում, բոլորին Արևմուտքի հորինված կանոններն է պարտադրում։ «Եվս մեկ կարևոր պահ՝ եթե վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներում որևէ բան քննարկվի, ինչը օրինակ կհակասի Հայաստանի ազգային շահերին, մի՞թե հետագայում չեն հիշի նման քաղաքական գործիչների այն հայտարարությունների մասին, որ այդ հարթակները հայտարարություններին և փաստաթղթերին ավելի մեծ լեգիտիմություն են տալիս։ Պարզապես պետք է պատմություն, սեփական երկրների և տարածաշրջանների պատմություն ու համաշխարհային պատմություն իմանալ», - ասել է նա։ Զախարովան ընդգծել է, որ ռեգրեսիայի, պրոգրեսիայի, լճացման մասին ցանկացած գնահատական, որոնք տալիս են Երևանի, Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները պաշտոնական մակարդակում, այդ պետության բացարձակ իրավունքն է։ Նա նաև չի բացառել հայտարարությունների և Երևան ԱՄՆ դեսպանորդի այցի միջև որևէ կապը։
15:49 - 12 հունվարի, 2024
Սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է Խորհրդային միության վերջին քարտեզներով. Խանդանյան
 |azatutyun.am|

Սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է Խորհրդային միության վերջին քարտեզներով. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմի համար սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է խորհրդային շրջանի իրավասու մարմինների կողմից տպագրված և իրավական փաստաթղթերով հիմնավորված վերջին քարտեզներով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտում է՝ պաշտոնական Երևանը շարունակում է սրա անհրաժեշտության մասին պնդել: «Եթե այս սկզբունքը չպաշտպանվի ու չիրագործվի, ապա անհասկանալի է, թե ինչպես տեղի կունենա սահմանազատման գործընթացը», - նշեց Սարգիս Խանդանյանը: Երևանը բանակցային գործընթացում մշտապես հայտարարել է, թե կողմ է, որ սահմանազատումն իրականացվի Խորհրդային միության ամենաթարմ՝ 1975 թվականի քարտեզներով: Արտաքին գործերի նախարարությունից փոխանցում են, թե քննարկում են սահմանազատման սկզբունքները ամրագրելու, քարտեզների ընդգրկման հնարավորությունը, որպեսզի գործընթացը լինի հստակ և կանխատեսելի: Բաքուն մինչ օրս չի հայտարարել, թե համաձայն է այդ քարտեզով սահմանազատմանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ենթադրում է, թե ինչու:
17:22 - 11 հունվարի, 2024
Երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան
 |panorama.am|

Երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին. Սարգիս Խանդանյան |panorama.am|

panorama.am: «Հայաստանը կողմ է, որ Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունավետություն ունենան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Ըստ նրա, Հայաստանը կարևորում է, որ այն ֆորմատները, որոնք ձևավորված են՝ ԱԳ նախարարների, երկրների ղեկավարների մակարդակով, շարունակական լինեն։ «Դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները և նաև ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում»,- ասաց նա։ Ս. Խանդանյանը նշեց, որ  երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին, որ որևէ տեղ, ժամ կամ օր ֆիքսվի, որպեսզի Հայաստանը մասնակցի Ադրբեջանի հետ բանակցություններին և Հայաստանն էլ մերժել է այդ առաջարկը։ «Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքների ամրագրումը, որովհետև բանակցությունները լինեն միջնորդների մասնակցությամբ, թե երկկողմ, եթե սկզբունքները չարձանագրվեն, ապա, այո, պայմանավորվածություններն այն արժեքը չեն ունենա, որն ակնկալում ենք»,- ասաց Ս. Խանդանյանը։
13:13 - 10 հունվարի, 2024
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան |azatutyun.am|

Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց, «Ազատության» հետ զրույցում պնդեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը։ «Դրանք այն կարմիր գծերն են, որոնք Հայաստանը չի կարող ուղղակի այդպես զիջել», - ընդգծեց Խանդանյանը: Իրանի հետ դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման շուրջ պայմանավորվածությունից հետո Բաքուն հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցքն» իրենց համար կորցրել է գրավչությունը»։ Բայց վերջին օրերին թե՛ ադրբեջանցի, թե՛ թուրք պաշտոնյաները ոչ միայն ակտիվորեն խոսում են միջանցք բացելուց, այլև պայմաններ առաջ քաշում։ Բաքվի պահանջը նախօրեին ձևակերպեց Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, թե Հայաստանը պետք է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Թուրքիայի տրանսպորտի նախարարը ժամկետներ նշեց, թե ակնկալում են, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի 5 տարուց՝ մինչև 2029-ը թիվը։ Ո՛չ Արտգործնախարարությունը, ո՛չ կառավարությունը պաշտոնապես դեռ չեն արձագանքել։
13:25 - 09 հունվարի, 2024
Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է գերիներին վերադարձնելու պարտավորությունից. գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում. Սարգիս Խանդանյան
 |aysor.am|

Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է գերիներին վերադարձնելու պարտավորությունից. գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում. Սարգիս Խանդանյան |aysor.am|

aysor.am: Գերիների վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում, այս մասին ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա, սակայն, կոնկրետ օր չնշեց։ «Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է պարտավորությունից, ի վերջո, դա գրավոր ստանձնած պարտավորություն է», - նշեց նա՝ ենթադրելով, որ կան որոշակի կազմակերպչական հարցեր, որոնք ընթացքի մեջ են։ «Պետք է ակնկալել, որ մոտակա ժամանակահատվածում դա տեղի կունենա, ուղղակի, հաշվի առնելով հարցի զգայունությունը, չէի ցանկանա շատ մանրամասներ քննարկել հրապարակայնորեն», - ասաց Սարգիս Խանդանյանը։ Նա հայտարարեց նաև, որ գերիների այս խմբի վերադարձից հետո Բաքվում շարունակելու են մնալ հայ ռազմագերիներ։ «Հայաստանը շարունակելու է աշխատանքները, որ այս մարդիկ ևս վերադառնան Հայաստան»,- նշեց պատգամավորը։ Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։ Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությ ունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
12:51 - 13 դեկտեմբերի, 2023
Սա գործընթացի մի մասն էր. ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել, որ բոլոր գերիները վերադառնան. Խանդանյան
 |1lurer.am|

Սա գործընթացի մի մասն էր. ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել, որ բոլոր գերիները վերադառնան. Խանդանյան |1lurer.am|

1lurer.am: Տեղի են ունեցել բանակցություններ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև, և այդ բանակցությունների արդյունքում այս հայտարարությունն է տեղի ունեցել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նա ընդգծեց, որ հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա, բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմի միջև: «Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում շատ զգայուն հումանիտար հարցի՝ գերիների վերադարձին, որի շուրջ շատ երկար և բազմիցս խոսել ենք, և հնարավորություն է առաջացել հարցը այս ձևաչափում բանակցել և լուծել: Սա շատ կարևոր հայտարարություն է, և չպետք է թերագնահատել, սակայն նաև պետք չէ գերագնահատել այն ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ: Այն, ինչ Հայաստանը շարունակ ասել է, շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել դեռևս այս տարվա հուլիսին եռակողմ հանդիպման ընթացքում, և Հայաստանը հորդորում է նաև այլ գործընկերներին, միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»,- նշեց պատգամավորը: Նա լրագրողների խնդրանքով անդրադարձավ այն հարցին, թե արդյոք 32 գերիների անունները, որոնք շրջանառվում են, համապատասխանում են իրականությանը, և արդյոք քննարկումներ կան ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներին ՀՀ վերադարձնելու մասին: «Ես կխուսափեմ որևէ անուն հնչեցնել, նախ՝ որ մանրամասներին, ցանկերին ծանոթ չեմ, բացի դա, շատ զգայուն թեմա է, և մինչև գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, նաև ԶԼՄ-ներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, քանի որ դա բարդ կարող է լինել գերիների հարազատների համար»,- ասաց Սարգիս Խանդանյանը՝ նշելով, որ ըստ հայտարարության՝ դա պետք է տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում. «Ժամերի, օրերի հարց է: Եթե ես չեմ սխալվում՝ հայտարարության տեքստի մեջ կար, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանի վրա է տեղի ունենալու այդ փոխանակումը»,- ասաց նա: Խանդանյանը նշեց, որ բանակցությունները ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև վերջին շաբաթներին են ընթացել: «Կարճ ժամանակահատվածի մասին է խոսքը»,- ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Ինչ վերաբերում է բոլոր գերիներին վերադարձնելու հարցին, ապա պատգամավորը նշեց. «Սա գործընթացի մի մասն էր, և որոշակի արդյունք կա այս գործընթացի հետ կապված, և ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական դիվանագիտության ճանապարհով, որ բոլոր գերիները և այլ պահվող անձինք, որոնք Ադրբեջանում են, նմանատիպ գործընթացի արդյունքում ևս վերադառնան»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ 
12:26 - 08 դեկտեմբերի, 2023
Երևանը հակված է Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով՝ Միշելի միջնորդությամբ. Խանդանյան
 |azatutyun.am|

Երևանը հակված է Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով՝ Միշելի միջնորդությամբ. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Երևանը հակված է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը շարունակել բրյուսելյան Ֆորմատով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախագահող Սարգիս Խանդանյանը։ Հայաստանի հետ երկկողմ ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցությունների առաջարկ Բաքուն երեկ արեց։ Ընդ որում, չհստակեցնելով՝ բանակցային ո՞ր ձևաչափի մասին էր խոսում՝ ղեկավարների, արտգործնախարարների, թե՞ սահմանազատման հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետերի, որոնք մինչ այդ սահմանին հանդիպելու պրակտիկա արդեն իսկ ունեն։ Երևանն այսօր պատասխանեց՝ պատրաստ է բանակցությունների՝ միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչման, խորհրդային ամենաթարմ քարտեզներով սահմանազատման, ինքնիշխանության հարգմամբ ապաշրջափակման սկզբունքների հիման վրա։ Հայտարարեցին, թե պետական սահմանին առաջարկել են սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել։ «Հուլիսին հիմնական սկզբունքները համաձայնեցվել են և այս տրամաբանությունից ելնելով պետք է ապահովել բանակցությունների շարնակականությունը և շարունակել հանդիպումը լիդերների մակարդակով Եվրոպական միության, մասնավորապես, նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Բայց տեսանք, որ Ադրբեջանը թե՛ Գրանադան, թե՛ Բրյուսելը մերժեց, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս տրամաբանությանը և ցանկանում է հասնել կարգավորմանն այս շրջանակներում», - նշեց Խանդանյանը: Ընդդիմությունն Ադրբեջանի առաջարկի մեջ վտանգներ է տեսնում։ Հայաստան խմբակցությունից Արմեն Ռուստամյանը կարծում է՝ արևմտյան հարթակները բոյկոտող Ալիևը այժմ կա՛մ դեմ առ դեմ հանդիպման, կա՛մ Ռուսաստանի միջնորդությանն է հակված՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իր ուզածը ստանալու համար։ «Ալիևն ի՞նչ է ասում, Ալիևն ասում է՝ եթե չես համաձայնվելու այլ ձևաչափով, իսկ այսօր ինքը ավելի հենված է եռակողմի վրա, որովհետև բաներ ունի դեռ ստանալու կապված Նախիջևանի հետ կապի հետ: Արևմուտքից ինչ իրեն պետք էր այլևս ստացել է և որևէ խնդիր այնտեղ նա չունի, դրա համար ասում է՝ եթե դու ուզում ես շարունակել քո տրամաբանությամբ ինձ կանչել Արևմուտք, ես չեմ գալու, քո այլընտրանքը՝ կա՛մ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների դաշտ, կա՛մ մենք տետ ա տետ պետք է իրար հետ բանակցենք», - ասաց Ռուստամյանը:
16:14 - 22 նոյեմբերի, 2023
ՀՀ ԱԺ-ն ասել է, որ պատրաստ է ապահովել Ադրբեջանի պատգամավորների անվտանգությունը ԽՎ նստաշրջանի ընթացքում. Սարգիս Խանդանյան

ՀՀ ԱԺ-ն ասել է, որ պատրաստ է ապահովել Ադրբեջանի պատգամավորների անվտանգությունը ԽՎ նստաշրջանի ընթացքում. Սարգիս Խանդանյան

Հակաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանին չմասնակցող երեք երկրների պատվիրակություններից պարզաբանումներ չեն եղել։ Հիշեցնենք` Երևանում այսօր մեկնարկած ԽՎ նստաշրջանին չեն մասնակցում Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, մի քանի անգամ նրանք հարց են բարձրացրել տարբեր ֆորմատներով՝ կապված Հայաստանում իրենց անվտանգության հետ։ ՀՀ Ազգային ժողովը խորհրդարանական վեհաժողովի նախագահին և Վեհաժողովին արձագանքել է՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան»,- նշեց Խանդանյանը։ Պատգամավորը նաև պատասխանեց հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի չմասնակցելու պատճառն այն է, որ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Խանդանյանը չհամաձայնեց, որ Ռուսաստանի չմասնակցության պատճառը դա է։
14:36 - 18 նոյեմբերի, 2023