Սեդա Սաֆարյան

Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանց իրավապաշտպանն է, զոհված անձանց իրավահաջորդների ներկայացուցիչը դատարանում, Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ, փաստաբան։

 

ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև առնվազն մի քանի հոգի կողմ կքվեարկեր նախագծին. Ա. Մինասյանը՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի մասին
 |tert.am|

ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև առնվազն մի քանի հոգի կողմ կքվեարկեր նախագծին. Ա. Մինասյանը՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի մասին |tert.am|

tert.am: «Քաղաքացիական պայմանագիր»-ն, ըստ էության, իր վարքագծով հրապարակավ արձանագրեց, որ ՍԴ դատավորը, այո՛, թույլ է տվել օրենքի խախտում, բայց քանի որ իրենց նշանակածն ու սիրելին է, հետևաբար օրենքը կարևոր չէ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ամփոփելով անցած նիստերը, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդադառնալով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին առնչվող հարցի քննարկմանը ԱԺ-ում: Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ էր ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Դրա համար հիմք էր ներկայացվում այն, որ, ըստ «Հայաստան» խմբակցության», ՍԴ դատավորը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել նախագծի քվեարկությանը։ ««Քաղաքացիական պայմանագիր»-ը ցույց տվեց, որ ինքը որևէ կապ չունի իրավունքի գերակայության, սահմանադրականության, ժողովրդական արժեքների հետ, նույնիսկ խուսափեց ու վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև համոզված եմ՝ առնվազն մի քանի հոգի կլինեին, որոնք տարբեր հիմնավորումներով կողմ կքվեարկեին այս նախագծին»,-ասաց Մինասյանը: Վերջինս նշեց, որ փաստաբանական հանրության ձայնը երբ բարձրացվում է ԱԺ-ում, տեսանելի է, թե իշխող քաղաքական ուժը «ինչպիսի ատելությամբ է լցված իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների հանդեպ»:
11:54 - 23 մարտի, 2023
ԱԺ-ն չի դիմի ՍԴ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով
 |armenpress.am|

ԱԺ-ն չի դիմի ՍԴ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը չընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ որոշման նախագիծը: Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ որոշման նախագծի քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: 30 կողմ ձայնը բավարար չէ, որպեսզի որոշումն ընդունված համարվի։ Որոշման նախագծով «Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր, դեկտեմբերի 16-ից պաշտոնը ստանձնելով, պահպանել է իր անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը մինչև 2023 թվականին հունվարի 27-ը: Մինչդեռ օրենքի պահանջի համաձայն՝ իր ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ իր այդ կարգավիճակը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտնել էր, որ Սեդա Սաֆարյանը պետությանը՝ հանձին ՊԵԿ-ի, ծանուցել է որպես անհատ ձեռնարկատեր և հարկ վճարվող իր գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու մասին: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավոր գործուղման էին, մնացած ներկաները մասնակցել են քվեարկությանը:
14:49 - 22 մարտի, 2023
Ըստ ՔՊ պատգամավորի՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը կազմակերպել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատը»

Ըստ ՔՊ պատգամավորի՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը կազմակերպել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատը»

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ընդդիմության նախագիծը։  ՔՊ խմբակցության պատագամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթի ժամանակ հիշեցրեց, որ ԱԺ-ն ընդունել էր «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքի նախագիծը, ինչից հետո ընդդիմադիրները դիմել էին Սահմանադրական դատարան դրա որոշ դրույթների սահմանադրականությունը քննելու համար։ ՍԴ հայտարարություն այս օրենքի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։ Ապա նա ներկայացրեց, որ այս պահի դրությամբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով ընդհանուր 150 միլիարդ դրամ է պահանջվում բռնագանձել տարբեր անձանցից։ «Այն, ինչ տեղի է ունենում հիմա ՍԴ-ի դատավորի նկատմամբ այլ բան անվանել չի կարելի, քան պայքար, որը նախաձեռնել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատը»»։ Նա նաև կոչ արեց ընդդիմադիր այն պատգամավորներին, որոնք անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործերով, չմասնակցեն հարցի քննարկմանը՝ իր խոսքով, ելնելով շահերի բախման տեսանկյունից։ Հավելենք, որ ՍԴ դիմելու ընդդիմության նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։  ՔՊ պատգամավորների հարցերը վերաբերում էին նրան, թե արդյո՞ք Սեդա Սաֆարյանը ունեցել է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել է դատավորի անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջը։ Այդ պահանջի խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է, ինչը քննարկելու համար Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ, որը վերջնական որոշումը կայացնողն է։ 
12:29 - 22 մարտի, 2023
ԱԺ-ն քննարկում է Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու ընդդիմության նախաձեռնությունը
 |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու ընդդիմության նախաձեռնությունը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը նիստում ներկայացրեց «Հայսատան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Մինասյանը հայտնեց, որ այս նախագծի համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, նաև մամուլում այլ հրապարակումները: Պատգամավորը հիշեցրեց՝ իրավակարգավորումների համաձայն՝ ՍԴ դատավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում անհատ ձեռնարկատեր լինելը՝ ի թիվս ևս 2 այլ դեպքերի: «Այս դեպքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Սեդա Սաֆարյանը, ԱԺ կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր և լինելով անհատ ձեռնարկատեր, պահպանել է իր այդ կարգավիճակը մինչև 2023 թվականին հունվարի 27-ը: Մինչդեռ օրենքի պահանջի համաձայն՝ իր ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում տիկին Սաֆարյանը պետք է դադարեցներ իր այդ կարգավիճակը, պետք է դուրս գար պետական հաշվառումից»,-ասաց Մինասյանը: Սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի կողմից ընտրվելով՝ Սեդա Սաֆարյանը ՍԴ մասին օրենքի կարգավորումների համաձայն՝ լիազորությունները պետք է ստանձներ դեկտեմբերի 10-ից, սակայն ստանձնել է դեկտեմբերի 16-ից, երբ ԱԺ նիստում տվել է երդումը: Պատգամավորն այս հարցում ևս խնդիր է տեսնում: «Այնուամենայնիվ, եթե նույնիսկ դեկտեմբերի 16-ին է ստանձնել, դա նշանակում է, որ Սեդա Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը պետք է դադարեցվեր առավելագույնը մինչև հունվարի 16-ը ներառյալ: Այսպիսով, ունենք օրենքի այս խախտումը, ինչը հիմք է տալիս պնդելու և ներկայացնելու այս որոշման նախագիծը»,-նշեց Մինասյանը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտնեց, որ Սեդա Սաֆարյանը 2022 թվականի նոյեմբերի 30-ին դիմել է Փաստաբանների պալատ՝ խնդրելով կասեցնել փաստաբանական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տվող իր արտոնագրի գործողությունը նույն թվականի դեկտեմբերի 8-ից: «Դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է, ինչի հիման վրա դեկտեմբերի 19-ին որոշում է կայացվել փաստաբան Սեդա Սաֆարյանին ժամանակավորապես հանելու փաստաբանների ցուցակից: Վերը նշվածը վկայում է, որ Սեդա Սաֆարյանը ձեռնարկել է համապատասխան բոլոր միջոցները դեռևս դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ՝ իր ձեռնարկատիրական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցնելու համար»,-ասաց Ջուլհակյանը: Պատգամավորը նշեց, որ դատավորի լիազորությունները ստանձնելու օրը կամ եթե լիազորությունները ստանձնելու օրը ընդունվում է դեկտեմբերի 10-ը, ապա լիազորությունների ստանձնումից հետո 6-րդ օրը, այսինքն՝ Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված 1-ասմյա ժամկետում Սեդա Սաֆարյանը պետությանը՝ հանձին ՊԵԿ-ի, ծանուցել է որպես անհատ ձեռնարկատեր և հարկ վճարվող իր գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու մասին: Նման պայմաններում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ հնարավոր չէ խոսել դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների՝ առնվազն բովանդակային խախտման մասին, իսկ եթե կա խախտում, ապա դա խիստ տեխնիկական է: Եվ ըստ հանձնաժողովի՝ նման պարագայում տեղին չէ այնպիսի գործիքի կիրառումը, ինչպիսին ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորի լիազորության դադարեցման պահանջով դատարան դիմելն է:
11:47 - 22 մարտի, 2023
Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին

Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ընդդիմության նախագիծը։ Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն  է։ Հիմնական զեկուցողը խմբակցության քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը, հարակից զեկուցողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել է դատավորի անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջը։ Այդ պահանջի խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է, ինչը քննարկելու համար Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ, որը վերջնական որոշումը կայացնողն է։  Ընդդիմադիր խմբակցությունները զրույցում հայտնել էին, որ այդ հարցով իրավական գործընթաց կսկսեն, իսկ իշխող խմբակցությունը մեր հարցումն անպատասխան էր թողել։ Ավելի ուշ իշխանական մի քանի պատգամավորներ հայտարարել էին, որ Սաֆարյանի արարքը խնդրահարույց չեն համարում։ Նախագծի հիմնավորումները՝ այստեղ։ Ինչ քննարկվեց Հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի նիստում, դիմելով Արծվիկ Մինասյանին, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց, թե արդյո՞ք այս դիմումը որևէ կապ ունի իրենց նախորդ դիմումի՝ «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի չեղարկման հարցման հետ՝ խնդրելով նշել՝ քանի պատգամավոր է իրենց դաշինքից անցնում «ապօրինի գույքի բռնագանձման» գործերով․ «Որ ասում եք՝ ԱՁ է ունեցել Սեդա Սաֆարյանը, արդյո՞ք որևէ գործարք այդ ժամանակահատվածում կատարվել է, այսինքն՝ ինչ-որ մեկից գումար վերցվե՞լ, ծառայություն մատուցվե՞լ է, թե՞ ոչ, թե՞ առհասարակ չեք հետաքրքրվել»։ Մինասյանը պատասխանեց, որ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքի չեղարկմանը չի վերաբերել դիմումը, այլ վիճարկել են կոնկրետ ձևակերպումներ, որոնք, ըստ նրա, ստեղծել են իրավական անորոշություն, առաջարկել են, որ այս հարցերով քննության առարկա դառնա սահմանադրականության հարցը, ինչի հիման վրա ՍԴ-ն նաև ուղարկել էր միջագզային համապատասխան կառույցներին կարծիք ստանալու և ստացել է այն․ «Որևէ կապ այս երկու դիմումների միջև ես չեմ տեսնում։ Ավելին՝ ես կարծում եմ՝ արհեստականորեն փորձել գտնել ինչ-որ կապեր, անցյալից եկող միջանձնային հարցեր, հարաբերություններ, տեղին չէ»,- արձագանքեց Մինասյանը։ Նրա խոսքով՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը, ինքնին, ըստ օրենքի անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստն է․ «Կապ չունի՝ ինքն էդ ընթացքում անհատույց է մատուցել, մատուցել է, չի մատուցել։ Ծառայություններն էական չեն ԱՁ-ի դադարեցման հետ կապված»։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դիտարկում արեց՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցությունը վիճարկում է «Ապօրինի բռնագանձման մասին» օրենքն ամբողջությամբ։ Ալեքսանյանը արձագանքեց, որ Մինասյանը չնշեց որևէ գործարք, որ ԱՁ-ն կատարել է․ «Ես հակված եմ այն մտքին, որ չի եղել [գործարք]։ Նշում եք նաև, որ փաստաբանական լիցենզիան է դադարեցրել տիկին Սաֆարյանը։ Էդ լիցենզիան, ի դեպ, եղել է էդ ԱՁ-ի հիմքը, այսինքն՝ էդ Աձ-ն որպես էդպիսին կառուցված է եղել էդ լիցենզիայի շուրջ։ Այսինքն՝ եղել է փաստաբանական լիցենզիա, ԱՁ-ով տրամադրել է փաստաբանական ծառայություն։ Կասեցրել է լիցենզիան, աշխատանքային ազատել է միակ աշխատողին, ու փաստացի ոչ մի գործունեություն չէր կարող ծավալել էդ ԱՁ-ով»։ Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ փաստը Սեդա Սաֆարյանն է․ «Դուք չեք կարողանում ներել Սեդա Սաֆարյանին և նրա աշխատանքը հանրային կյանքում և փաստահավաք խմբում (Մարտի 1-ի հարցով,- խմբ․)։ Ոչ թե Դուք, այլ Ձեր խմբակցության ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ասացիք՝ սա անձնական չի։ Անձնական չի նաև Ձեր լիդեր Ռոբերտ Քոչարյանի՞ կողմից՝ հավաքական, խմբակային տեսանկյունից, թե ընդհանրապես»։ Մինասյանը պատասխանեց, որ բոլոր հարթությունների մասով սա անձնական չէ․ «Երբ խմբակցությունում որոշում է կայացվել ներկայացնելու այս դիմումը, հավատացնում եմ՝ որևէ ձևով Սեդա Սաֆարյանի նախկին գործունեությունը չի հանդիսացել հիմք»։  ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը ևս հարց ուղղեց՝ նշելով, որ դեկտեմբերի 16-ին Սեդա Սաֆարյանը հայտարարել է հարկ վճարողի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, աշխատակցին ազատել է աշխատանքից, դեկտեմբերի 19-ին դադարեցվել է նրա փաստաբանական արտոնագիրը, ու Մինասյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել փաստաբանի լիցենզիայի դադարեցումից հետո։ Մինասյանը նշեց, որ բոլոր հայտարարությունները հարկային պարտավորությունների առնչությամբ են, բայց կապված չեն իրավաբանական այն փաստի հետ, թե ինքը որպես անհատ ձեռնարկատեր կարող էր հանդես գալ, թե ոչ։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե ինքը այդ հայտարարությունից հետո խախտում է անում, դա առաջացնում է հարկային հետևանք, բայց ոչ երբեք այլ դրսևորումներ․ «Չկա որևէ օրենսդրության մեջ ԱՁ-ի՝ պետական հաշվառումը դադարեցնելու որևէ այլ ընթացակարգ, քան դիմել ու դադարեցնել, այսինքն՝ դուրս գալ հաշվառումից։ Ես կրկնում եմ՝ խոսքը հարկային հետևանքներ առաջացնող հայտարարությունների մասին չէ։ Ձեր վկայակոչած փաստը, եթե դա եղել է, որևէ ձևով չէր ազատում նրան անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակից դուրս գալու՝ օրենքով նախատեսված ընթացակարգը պահպանելուց»։ Արծվիկ Մինասյանը ասաց նաև, որ արտոնագիրը տվյալ գործունեությամբ զբաղվելու թույլտվությունն է ընդամենը, բայց անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը ցանկացած այլ գործունեությունն է, որ արգելված չէ օրենքով․ «Դուք բերեցիք ապրանքների ներմուծման օրինակը, ես կարող եմ շատ ավելի համեստ օրինակ բերել՝ իրավական խորհրդատվություն։ Եվ երբ Սեդա Սաֆարյանը արդեն դեկտեմբերին ներկայացրել է հայցադիմումին լրացում կամ ուղղում, ցույց է տալիս, որ այո, այնուամենայնիվ, եղել է գործունեություն։ Կրկնում եմ՝ այդ գործունեության բնույթը վճարովի է, թե անվճար, կարևոր չէ։ Ամենակարևոր փաստն այն է, թե որպես անհատ ձեռնարկատեր ինչու չի դիմել դադարեցնելու այն»։  Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, ավելի քաղաքական հարց հնչեցրեց՝ հետաքրքրվելով՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ այս հարցի արծարծմամբ «Հայաստան» դաշինքը որեւէ եղանակով չի վիճարկում 2020թ․ սահմանադրական փոփոխությունները, ՍԴ նոր կազմի ձեւավորումը եւ ՍԴ նոր կազմն ամբողջությամբ դիտարկում է որպես լեգիտիմ․  «Եւ երբ դուք գալիս եւ վիճարկում եք ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման հարցը, դուք ընդունում եք ե՛ւ կազմի իրավաչափությունը, ե՛ւ սահմանադրական փոփոխությունների իրավաչափությունը, ե՛ւ իր ընտրության իրավաչափությունը։ Այսինքն՝ նաեւ ֆիքսում ենք, որ ձեր դիրքորոշումը՝ չմասնակցելու պետական մարմինների ձեւավորմանը, չի պահպանվում, եւ դուք այս ընտրությունը դիտարկում եք որպես ԱԺ կողմից կայացված ընտրություն։ Ոորովհետեւ եթե ես չեմ ընդունում դատարանի իրավազորությունը, անահատական կազմը, դատավորին, ապա անտրամաբանական է, որ գամ, ասեմ՝ լիազորությունները դադարեցվի»,- նկատեց Վարդանյանը։  Ի դեպ, Վարդանյանի խոսքով՝ այն հարցը, թե երբ պետք է Սաֆարյանը ստանձներ լիազորությունները, ունի հստակ պատասխան՝ Ազգային ժողովի նիստում․ «Լիազորությունները չէր կարող ստանձնել մինչեւ ամսի տասը, որովհետեւ էդ դեպքում ՍԴ-ում կունենայինք երդման ներքո գտնվող ոչ թե ինը, այլ տասը դատավոր, դրա համար պետք է ստանձներ տասից հետո։ Տասից հետո մոտակա նիստը, երբ հնարավոր եղավ նիստ հրավիրել եւ հրավիրել տիկին Սաֆարյանին, դա ամսի 16-ն էր։ Որպեսզի ձեզ մոտ բոլոր կասկածները փարատվեն, ասեմ, որ 16-ը նրա լիազորությունների ստանձնման ժամկետն է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով նաեւ, որ Ալվինա Գյուլումյանի դեպքում, երբ նա նշանակվում էր ՍԴ դատավոր, նախագահի հրամանագրի եւ ԱԺ-ում տրված երդման միջեւ բավականին մեծ ժամկետային խզում է եղել՝ մոտ վեց-յոթ ամիս, որովհետեւ պետք է դադարեցներ լիազորությունները ՄԻԵԴ-ում։ Վարդանյանը Մինասյանին նաեւ խնդրեց պարզ, հասկանալի ձեւով բացատրել, թե Սեդա Սաֆարյանն ի վերջո ի՞նչ է արել, որը հիմք է տալու, որ նա այլեւս չզբաղեցնի դատավորի պաշտոնը․ պարզ, հասկանալի այնպես, որ երբ փողոցում որեւէ մեկը մոտենա, հարցնի՝ հասկանա։ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Վարդանյանի առաջին դիտարկումներն ըստ էության նույնական էին․ «Եւ Դուք ինքներդ հերքեցիք [դրանք] Ձեր վերջին դիտարկումով, երբ ասացիք՝ արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, լեգիտի՞մ եք համարում, եւ այլն, վերջում ասացիք՝ դուք դիմումներ էիք ներկայացնում էս դատարանին, որպեսզի չթողնեք նրանք աշխատեն։ Հիմա կողմնորոշվեք, եթե մենք դիմում ենք ներկայացրել Բարձր դատարան, ուրեմն ձեր առաջին պնդումը, որ մենք չենք ճանաչել, դա այդպես չէ, էն, որ մենք գնահատել ենք, որ ապօրինի սահմանադրական փոփոխություն եք իրականացրել, էդ գնահատականի մեջ էլ ենք մնացել մենք, ավելին՝ մեր բազմաթիվ դիմումներն էս ընթացքում ՍԴ եւ ՍԴ-ի կայացրած որոշուների վերաբերյալ մեր տված գնահատականները նույնպես հայտնի են։ Հիմա ուզում եմ կրկնել, որ ձեր ձգտումը, ցանկությունը՝ հանրային իշխանության, այդ թվում ՍԴ-ն, դատական իշխանությունը զավթելու ուղղությամբ անընդհատ շարունակվում են»,- ասաց Մինասյանը, իսկ Վարդանյանը հարցրեց՝ հիմա զավթա՞ծ է ՍԴ-ն, Մինասյանն էլ պատասխանեց՝ «բնականաբար զավթել եք»։ Մինասյանի համար անհասկանալի է, թե ՔՊ-ն ինչու է այս հարցով այդքան մտահոգ․ «Ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի ՍԴ-ն էս հարցը քննության առարկա դարձնի։ Մենք չենք որոշումը՝ Սեդա Սաֆարյանը պաշտոնանկ արվի, թե չէ, որոշողը ՍԴ-ն է, այն ատյանն է, որի անդամ է ներկայումս տիկին Սաֆարյանը, եւ որը համարվում է սահմանադրական արդարադատության իրականացման բարձրագույն մարմինը՝ համաձայն մեր Սահմանադրության։ Հիմա ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի էս մարմինը քննարկի հարցը։ Ընդհանրապես ձեզ մոտ հարց չկա՞ օրենքի հետ կապված։ Քիչ առաջ վկայակոչում էիք՝ օգուտ ստացե՞լ է, թե՞ չէ․ օրենքը որեւէ ձեւով անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի անհամատեղելիության պահանջը խախտելը կապո՞ւմ է օգուտ ստանալու հետ, թե՞ ոչ»։ Պատգամավոր Արփի Դավոյանն արձագանքեց՝ «ես Ձեզ եմ հարցնում», ինչին ի պատասխան՝ Մինասյանը պնդեց՝ չկա այդպիսի ձեւակերպում․ «Կարգավիճակով է պայմանավորված, դա նույնն է, որ ասեք՝ ճիշտ է՝ գրանցված է, բայց սաղ կյանք բարեգործությամբ է զբաղվել, կամ անձը զբաղեցրել է ինչ-որ պաշտոն, բայց հենց անցել է մեկ այլ պաշտոնի, որը չի թույլատրում էդ պաշտոնին լինելը, թեեւ դուրս չի եկել էդ պաշտոնից, բայց երբեք էդ պաշտոնից բխող գործողությունները չի արել։ Հիմա ինքը խախտե՞լ է, թե ոչ․ իհարկե խախտել է։ Օրենսդիրը, սահմանադիրը պայմանավորել է կարգավիճակով․ եթե կա օրենքում սխալ ձեւակերպում, շատ լավ, թող ՍԴ-ն քննի, գա էդ եզրակացությանը, բայց թողնենք էդ որոշումը ՍԴ-ին, ինքներս ՍԴ-ի ֆունկցիա չվերցնենք մեզ վրա․․․»։ Հաջորդիվ Մինասյանը մեկնաբանեց, որ ՍԴ մասին օրենքում հստակեցված է, թե որ պահն է համարվում լիազորությունների ստանձնման պահը․ «Եթե թափուր տեղի վրա է գնում՝ անմիջապես երդումից հետո, եթե դատավորի լիազորությունների դադարեցման ժամանակ պետք է ընտրվի, ապա դատավորի լիազորությունների դադարեցման օրն է համարվում էս նոր դատավորի լիազորությունների ստանձնումը»։ Ինչ վերաբերում է քաղաքացուն պարզ բացատրելու հարցին, Մինասյանն ասաց, որ այսպես կպատասխանի․ «Դատավորը, որ նշանակվում է, պարտավոր է նշանակման պահից մեկ ամսվա ընթացքում դադարեցնի ԱՁ-ի, բաժնետիրոջ կարգավիճակը, համատեղ գործունեության պայմանագիրը, տիկին Սեդա Սաֆարյանը նշանակվել է դատավոր, եւ մեկ ամսվա ընթացքում դուրս չի եկել անհատ ձեռնարկությունից»։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի անդամներին կոչ արեց դրական եզրակացություն տալ այս նախագծին, եթե իրոք կա դեպք, երբ անհամատեղելիություն կա, այլ ոչ թե անհամատեղելիությունը պարզապես ժամկետով նախատեսված եւ, ըստ էության, հիմնական գործունեությունից բխող կազմակերպաիրավական ձեւի դադարեցումով պայմանավորված չէ․  «Եթե գտնում եք, որ Սեդա Սաֆարյանը, ՍԴ դատավորի պաշտոնը զբաղեցնելով, զբաղվել է բիզնեսով, եթե ունեցել է այլ պետության քաղաքացիություն, եթե ստացել է ապօրինի եկամուտ, եթե գտնում եք, որ իր պաշտոնը չարաշահել է եւ ունեցել է անհամատեղելի պաշտոն, այո, պետք ա դիմենք, բայց, ցավոք, պարոն Մինասյան, որեւէ եղանակով չեք համոզել ինձ եւ հանձնաժողովի մեծամասնությանը, որ Սեդա Սաֆարյանը, որը մի քանի ամիս առաջ է նշանակվել ՍԴ դատավոր, այնպիսի անհամատեղելիության հետ է բախվել․․․ Բայց ինչ ա արել Սեդա Սաֆարյանը, Սեդա Սաֆարյանն ընդամենը, կասեցնելով փաստաբանական գործունեության արտոնագիրը, ժամկետի խախտմամբ, բայց սեփական գործողություններով գնացել, դիմել է պետռեգիստրին եւ ստացել համապատասխան պատասխան»։ Նախագծի հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, դիմելով Մինասյանին, ասաց, որ նախագծում երեք ամսաթիվ է ներկայացվել՝ որպես ժամկետի հոսման սկիզբ՝ հաշվարկելու մեկամսյա ժամկետը՝ սեպտեմբերի 15՝ ընտրության օրը, դեկտեմբերի 10, դեկտեմբերի 16` երդման օրը։ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ այս երեք օրերից որեւը մեկը «Հայաստան» խմբակցության համար հի՞մք է, որ այդ օրվանից է սկսում հոսել մեկամսյա ժամկետը։ Նա նաեւ հարցրեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ շահերի բախման հարցերով ուսումնասիրություն իրականացնելու հիմնական մարմինը մեր պետությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, արդյոք դիմել եւ կարծիք ուզե՞լ են նախագում ներկայացված փաստերի վերաբերյալ, ի՞նչ պատասխան են ստացել, եւ ի վերջո՝ նախագիծ բերելուց առաջ Սեդա Սաֆարյանից մեկնաբանություն ուզե՞լ են խնդրո առարկա հարցերի վերաբերյալ։ Մինասյանն ասաց, որ ոչ միայն ինքը, այլեւ իրենց խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը չի փորձել կապ հաստատել Սեդա Սաֆարյանի հետ, նա նաեւ մյուսներին խորհուրդ տվեց դա չանել, որովհետեւ, Մինասյանի մեկնաբանմամբ, դատավորի հետ նախապես քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում, նշանակում է ուղղակի խախտել օրենքը, ավելին՝ կասկածի տակ դնել ցանկացած որոշում․ «Տիկին Սեդա Սաֆարյանն ունի լեգիտիմ հնարավորություն՝ այդ փաստարկները ներկայացնելու ԱԺ նիստում։ Ինչո՞ւ եք դուք մղում մեզ, նաեւ ձեզ՝ խախտելու օրենքի պահանջը։ Ես ինձ երբեք թույլ չեմ տա դատավորի հետ քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում»։ Ինչ վերաբերում է ԿԿՀ դիմելուն, Մինասյանն ասաց, որ չեն դիմել։ Նա նշեց, որ իրենց դիմումի մեջ չկան շահերի բախումների վերաբերյալ փաստաբանների վերլուծությունները, իսկ իրենց այս դիմումով կոնկրետ մեկ փաստի դիտարկում են անում․ «Առաջարկում ենք, որպեսզի ՍԴ-ն անդրադառնա, եւ, նորից եմ կրկնում, շատ հնարավոր է՝ օրենքի մեկնաբանություն տա։ Ինչո՞ւ չեք ուզում դա անել․․․ Չգիտեմ»։ Մինասյանն առաջարկեց չոր փաստերի սկզբունքով գնալ՝ հնարավորություն տալ Սահմանադրական դատարանին մեկնաբանել։ Արդին հարակից զեկուցման ժամանակ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, սեպտեմբերի 15-ը մեկամսյա ժամկետի սկիզբ ընդունելը, իր կարծիքով, անհեթեթ է, քանի որ, ըստ այդ տրամաբանության, եթե առաջանորդվենք «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի տառացի մեկնաբանությամբ, ապա ստացվում է, որ անձը, չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները։  Ջուլհակյանն իր ելույթում նշեց, որ այն հանգամանքը, որ Սաֆարյանը դեռեւս մինչեւ դատավորի լիազորությունները ստանձնելը դիմել է Փաստաբանների պալատ եւ կասեցրել իր արտոնագրի գործողությունը, ըստ այդմ՝ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները՝ դեռեւս դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ իր ձեռնարկատիրական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար, վկայում է այն մասին, որ Սաֆարյանը, հանդիսանալով դատավոր, միաժամանակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու որեւէ դիտավորություն չի ունեցել։ Ըստ Ջուլհակյանի՝ այն, որ Սաֆարյանը դեռեւս դեկտեմբերի 16-ին՝ իր լիազորությունները երդմամբ ստանձնելու օրը դիմել է ՊԵԿ եւ ներկայացրել հայտարարություն՝ իր գործունեությունը այդ իսկ օրվանից անորոշ ժամկետով դադարեցնելու մասին, վկայում է կրկին այն մասին, որ Սաֆարյանը չի ունեցել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դիտավորություն, եւ հենց գիտակցելով նման անհամատեղելիությունը՝ տիկին Սաֆարյանն ինքը դիմել է ՊԵԿ եւ ծանուցել իր գործունեության դադարեցման մասին։ Անդրադառնալով նախագծի նաեւ այլ հատվածների՝ Ջուլհակյանն ասաց, որ եթե նույնիսկ կա խախտում, ապա, իր համոզմաբ, այդ խախտումն ընդամենը տեխնիկական է, եւ ոչ բովանդակային։  Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության․ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելուն կողմ քվեարկեց երեք պատգամավոր, դեմ՝ ութ, որոնք ՔՊ խմբակցության անդամներ են, ձեռնպահ չեղավ։ Նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ։
14:47 - 20 մարտի, 2023
Ընդդիմադիր խմբակցությունները Սեդա Սաֆարյանի հարցով իրավական գործընթաց կնախաձեռնեն

Ընդդիմադիր խմբակցությունները Սեդա Սաֆարյանի հարցով իրավական գործընթաց կնախաձեռնեն

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից առերեւույթ խախտում թույլ տալու առնչությամբ իրավական գործընթաց կնախաձեռնեն։ Հիշեցնենք՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո որպես ներկայացուցիչ վերաքննիչ բողոք է մուտք արել դատարան, ինչի իրավունքը արդեն չուներ։ Միեւնույն ժամանակ նա սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել են դատավորի վարքագծի եւ անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատավորի վարքագծի կանոնները խախտելը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է, ինչի համար համախատասխան դիմում կարող է ներկայացնել ՍԴ առնվազն 3 դատավոր։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ այդ նպատակով վարույթը կարող է հարուցվել ենթադրյալ խախտումը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո։ Անհամատեղելիության պահանջը խախտելը լիազորությունների դադարեցման հիմք է, որի նպատակով ՍԴ իրավասու է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների թվի առնվազն երեք հինգերորդի կողմից ընդունված որոշմամբ։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը փետրվարի 14-ին գրավոր հարցումներ է ուղարկել Աժ երեք խմբակցություններին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք քննարկել են Սեդա Սաֆարյանին վերաբերող հիշյալ դեպքը, ի՞նչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ, եւ պատրաստվո՞ւմ են ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ․ եթե այո, ապա ե՞րբ, եթե ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ։ Փետրվարի 21-ին ԱԺ խմբակցություններին դիմել են նաեւ փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով Սեդա Սաֆարյանի կողմից ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ՍԴ դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ իրենց միջնորդությունը եւ առաջարկելով կազմակերպել ՍԴ դիմելու գործընթացը։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այսօր տեղեկացրել է, որ ստացել են փաստաբանների համատեղ դիմումը, այժմ ընթանում են «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի մշակման աշխատանքները: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւս տեղեկացրել է, որ իրենք ստացել են փաստաբանների գրությունը, այս պահին «Հայաստան» դաշինքի հետ քննարկում են, թե ինչ ընթացակարգով են շարժվելու․ «Փաստաբանների վեր հանած խնդիրները խիստ տրամաբանական են եւ համապատասխանում են ՍԴ դատավորի աշխատանքի անհամատեղելիության խնդրին, եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տարբերակներից մեկով կսատարի այդ գործընթացին»,- մեր զրույցում ասել է Մամիջանյանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեր հարցմանը չի պատասխանել։ Նրա օգնական Սյուզի Սարգսյանը փոխանցել է, որ դրանում նշված հարցերը հարցազրույցի բնույթ են կրում։ Դրանից բացի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ըստ Սարգսյանի, տարածվում է գործադիր իշխանության վրա, իսկ պատգամավորներին չի վերաբերում։ Նշենք, սակայն, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։ Ազգային ժողովը օրենսդիր իշխանություն իրականացնող պետական մարմին է, եւ թե՛ ԱԺ աշխատակազմը, թե՛ պատգամավորները գրավոր հարցումների հիման վրա պարտավոր են եւ մշտապես տեղեկություններ տրամադրում են։   Միլենա Խաչիկյան
18:25 - 27 փետրվարի, 2023
Մեր ընդդիմադիր ընկերները իմ մասնագիտական փորձառության, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են բարդում ինձ վրա․ այսօր կարող էին այդ հարցերն ուղղել ինձ

Մեր ընդդիմադիր ընկերները իմ մասնագիտական փորձառության, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են բարդում ինձ վրա․ այսօր կարող էին այդ հարցերն ուղղել ինձ

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը Ազգային ժողովում ունեցած եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բացակայությանը․ «Ես այս մարդկանց, մեր ընդդիմադիր գործընկերների հետ տարիներով առնչվել եմ և երևի ամենալավը գիտեմ, թե իրենք որ քրեական գործերով և ինչ են արել, ինչպես են արել, ուր են հասցրել մարդկանց, և քանի որ ես ՍԴ գնում եմ օրենքի գերակայություն ապահովելու համար, ես մի բանի վրա ուզում եմ կանգ առնել։ Մեր ընդդիմադիր ընկերները ամեն տեղ, ամեն ինչից խոսում են, հատկապես իմ մասնագիտական փորձառությունից, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են բարդում իմ վրա։ Կարող էին այսօր լինել դահլիճում ու ինձ այդ հարցերն ուղղել, բայց ոչ։ Շատ ավելի հարմար  է պատերի տակ բամբասել, պատասխաններ չստանալ, իրավունքը այլաձևել։ Դու իրավունքից խոսես իրենք քաղաքականությունից խոսեն ու քեզ վերագրեն քաղաքական մոտեցումները»։Սաֆարյանն ասաց՝ այն մարդիկ, ովքեր իր հետ Սահմանադրությունից պետք է խոսեին, դատարանի դահլիճում չէին կարող 1 տարի 8 ամիս Սահմանադրության 3-4 հոդվածի վերլուծությամբ զբաղվել ու առաջ չգնալ․ «Այն մարդիկ, ովքեր անմեղության կանխավարկածի մասին պիտի հարցնեին, չէին կարող իրենց մեդիաներով անձիք, ովքեր դատապարատված չեն, նրանց վերաբերյալ գեղարվեստական ֆիլմեր նկարեն, ու ամեն ինչ անեն, որ դատավորները նրանց դատեն»։Սաֆարյանն ասաց՝ ընդդիմադիրները փորձել են ՍԴ արժանապատվությունը կապել այսօրվա իրավիճակների հետ, բայց ՍԴ-ին իրենք են վիրավորել տարիներ շարունակ։ ՍԴ դատավորի թեկնածուն նշեց, որ ՍԴ-ն իրականացնում է իրավունքի քաղաքականության կամ դատական քաղաքականություն, լուծում սոցիալական վեճեր և իրավապարտադիր մեկնաբանման ենթարկում գործող օրենսդրությունը․ «ՍԴ-ն ապահովում է իր բացառիկ իրավասությանը վերաապահված այլ հարցերով պետական քաղաքականության իրականացումը։Դատական իշխանությունը խստիվ արգելում է զբաղվել կուսակացական գործունեությամբ,  իր գործունեությունը պայմանավորվեոլվ անհատական և խմբային շահերով։ Հետևաբար պետք է  տարանջատել քաղաքականությունը որպես պետության գործառույթ և կուսակցական և խմբակային գործունեությունը՝ որպես անձի վարք, որը հակոտնյա է դատավորի կոչմանը»։  Նա ընդգծեց՝ հարցին անդրադառնալը կարևոր է  համարում, որովհետև դատավորները հաճախ անհարկի կաշկանդվում են հանրային նշանակությամբ դատական գործերը քննելիս և խուսափում են արտադատարանական հարթակում կարծիք հայտնելուց որևէ էական հարցի վերաբերյալ։ «Պահպանելով դատավորների էթիկայի կանոնները՝ դատական իշխանության ներկայացուցիչները  պարտավոր են դրսևորել մասնագիտական  սկզբունքայնություն և քաղաքացիական խիզախություն՝ պահպանելով  անգամ պաշտոնական սահմանափակումները, նրանք պետք է բարձրացնեն մասնագիտական կարծիքը հասարակությանը հուզող իրավական խնդիրների վերաբերյալ»։ Սաֆարյանն ասաց՝ մասնագիտական գործունեության ընթացքում եկել է մի շարք հիմնարար հետևությունների․ «Չի կարելի հետապնդել արդարությանը, այն զսպանակի նման կարող է սեղմվել, բայց մի օր ընդարձակվել ու շառաչուն ապտակ հասցնել ոչ միայն հետապնդողին, այլ բոլորիս։ Պետությունը ուժեղ է, երբ ուժեղ է, երբ ուժեղ ու իրավատեր է իր քաղաքացին, ուժը առանց իրավունքի մերկ է ու բիրտ, ուժն իրավունքով անկասելի է, հետևապես պետք չէ ընկնել մի ծայրահեղությունից մյուս, ուժն է ծնում իրավունք, թե իրավունքը՝ ուժ։ Իրավունքը բերում է ուժ անհատին, պետությանը, իսկ այդ ուժը կայուն ու երաշխավարոված իրավունք ազգից մինչև ոցիալական խմբեր ու քաղաքացիներ, Սահմանադրությունը խոսք չէ, այն պետութթյան կայուն զարգացման գավականն է»։ Սեդա Սաֆարյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլորին իրեն աջակցելու համար, նաև կառավարությանը ու Նիկոլ Փաշինյանին՝ այդ պաշտոնում նրան նշանակելու համար։
15:22 - 15 սեպտեմբերի, 2022
ԱԱԾ-ում երկու տարի շարունակ տեղեկատվության հոսք է եղել․ Սեդա Սաֆարյան |armtimes.com|

ԱԱԾ-ում երկու տարի շարունակ տեղեկատվության հոսք է եղել․ Սեդա Սաֆարյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի ունեցած տեղեկություններով՝ օպերատիվ տվյալների իրացման գործընթացքում երկու տարի շարունակ ԱԱԾ-ում տեղեկատվության հոսք է եղել, ինչը շատ բացասական է անդրադարձել Հատուկ քննչական ծառայության աշխատանքի վրա, որը զբաղվում է Մարտի 1-ի մայր գործի նախաքննությամբ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Սեդա Սաֆարյանն ասաց, որ փորձ է արվել պետական մակարդակով դա ուղղել, բայց որեւէ անձի փոփոխությունը դեռ կադրային փոփոխություն չէ․ ըստ նրա՝ այն օղակները, որ պետք է դրանով զբաղվեն, չեն ցանկանում զբաղվել, եւ բոլորին հայտնի է, թե ինչու․ «Եթե Վանեցյանն այսօր զբաղվում է քաղաքական ինտրիգներով, պատկերացնո՞ւմ եք այս երկու տարվա ընթացքում ՀՔԾ-ի հետ համագործակցելու նրա մեխանիզմը եւ ցանկության բացակայությունը, դրա արդյունքում տեղեկատվական արտահոսք եղել է, եւ կան սպանություններ, որոնք ներկա պահին բացահայտված չեն»։ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ դրանց ուղղությամբ դեռ աշխատանքներ կտարվեն․ «Եթե փաստաբանին կամ մեկ ուրիշ՝ երրորդ անձի ասում են, որ այսինչն է սպանել, մենք կարողանում ենք դա իմանալ, ապա ես կարծում եմ, որ նորմալ օպերատիվ աշխատողներ ունենալու պարագայում հաստատապես դա բացահայտված կլիներ․ կա շրջանակ, որտեղ առկա է սպանություն կատարող անձը, սուբյեկտը, անգամ եթե մի քիչ ավելի նեղացնեն, ինքնությունը կարող են ակնհայտ պարզել»,- ասաց նա։ Սաֆարյանի խոսքով՝ դատաիրավական ռեֆորմը, առավել եւս՝ այս գործով պայմանավորված, չիրականացվեց, ինչի արդյունքում տուժեցին իրենք․ «Ինքը Ռոբերտ Քոչարյանն անգիր գիտի, թե որ խմբավորումներն են սպանությունների հեղինակները, ովքեր են կատարել, վստահ եմ՝ գիտի, թե ինչ դիպուկահարներ են օգտագործել, այնպես չէ, որ անգործության մատնվելու իր տեսակետը՝ իբր ինքը տեղյակ չէ, իր օգտին է խոսում»։ Մեկ ու կես տարվա դատավարությունը, ըստ Սաֆարյանի, իրենց եւ հանրությանն ապացուցեց, որ դատարանի դահլիճում տեղի չի ունենում դատավարություն, նրա խոսքով՝ տպավորություն է, որ մարդիկ լսարան են մտել ու ուզում են իրենց դասախոսությունները կարդալ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:20 - 07 սեպտեմբերի, 2020
Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց |lragir.am|

Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց |lragir.am|

lragir.am: Մարտի մեկի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի փաստաբանը չէր ներկայացել նիստին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին։ Մեղադրող կողմը պնդում է, որ դատավարությունն արհեստականորեն ձգձգվում է։ Յուրի Խաչատուրովն առաջարկեց հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչու է բացակայում իր փաստաբան Միհրան Պողոսյանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանը հայտարարեց, որ Միհրան Պողոսյանի բացակայություն անհարգելի է։ «Ինձ համար գոնե ակնհայտ է, որ սա դատական նիստը ձգձգելուն ուղղված վարքագծի շարունակություն է։ Ոչ մի հանկարծակի խնդիր էլ չի առաջացել, սա պլանավորված վարքագիծ է»,- ասաց դատախազը։ Արմեն Գևրոգյանն էլ հայտարարեց, որ իր պաշտպան Էրիկ Ալեքսանյանը արձակուրդ է գնում։ «Ամեն ոք Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքով կայացնում է իր որոշումը։ Այս դահլիճում նստած ամեն ոք իրավունք ունի արձակուրդ գնալու կամ չգնալու։ Ի՞նչ  է նշանակում՝ միտումնավոր են գնում»,- ասաց Գևորգյանը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը կուլիսներում նախաձեռնում է նիստերը հետաձգելու գործողություններ, ինչի հետևանքով պարբերաբար նմանօրինակ դեպքեր են արձանագրվելու։ «Եվ ես կարծում եմ՝ աննպատակ չեն այս հետաձգումները, այս հետաձգումների արդյունքները մենք հետո առիթ կունենանք տեսնելու։ Եվ կտեսնենք, որ այս հետաձգումները կապված են նաև որոշակի նշանակումների, որոշակի փոփոխությունների ու հանգամանքների հետ»,- ասաց Սեդա Սաֆարյանը։ Ըստ նրա՝ այս տեմպերով դեռ մեկ տարի էլ դատական նիստերը կհետաձգվեն, և գործի ըստ էության քննություն չի լինի։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան արամ Վարդևանյանը լրագրողներին ասաց, որ հենց պաշտպանական կողմն է արձակուրդի ցանկություն ներկայացնում, ըմբոստություն է նկատվում։ «Բայց երբ մենք ունեինք իրավիճակ, որ նույն դեկտեմբեր ամսին 4 դատական նիստ չունեցանք, որևէ մտահոգություն դա ոչ մեկի մոտ չէր առաջացնում»,- նշեց նա։
14:14 - 11 օգոստոսի, 2020
12 տարվա մեր պայքարին ես այսպիսի տուժող չեմ տեսել, ինչո՞ւ նա իմ կողքը չի կանգնել. Սարգիս Քլոյան |armtimes.com|

12 տարվա մեր պայքարին ես այսպիսի տուժող չեմ տեսել, ինչո՞ւ նա իմ կողքը չի կանգնել. Սարգիս Քլոյան |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին տուժող կողմն ամբողջությամբ առարկեց գործով տուժող ճանաչված Սերգեյ Եղիազարյանի շահերի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությանը: Մասնավորապես, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ասաց. «Ես ճանաչում եմ բոլոր տուժողներին, 12 տարվա մեր պայքարին ես այսպիսի տուժող չեմ տեսել, ինչո՞ւ նա իմ կողքը չի կանգնել, հիմա նոր եկել, իր ձայնը բարձրացնում է, որտե՞ղ էիր այս 12 տարի»: Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ կարծիք հայտնեց, որ Էդուարդ Ասլանյանի կողմից չներկայացվեցին այնպիսի փաստեր, որոնք դատախազների անաչառությունը կասկածի տակ են դնում հենց տուժողի իրավունքների տեսանկյունից։ «Այս տուժողից նման բաներ սպասելի էր՝ այն առումով, որ ամբաստանյալների շահերի պաշտպանությունը ի սկզբանե որդեգրած տուժողի ներկայացուցիչ է»,- ասաց նա:   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
17:55 - 21 հուլիսի, 2020
Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է

Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է

Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող երկու անձանցից մեկը:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են, աղմկել, հայհոյել և Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրել:Նախաքննությունը շարունակվում է:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:50 - 12 մայիսի, 2020
Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը:Նախաքննական մարմնի կողմից որոշումներ են կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են, աղմկել, հայհոյել և Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրել:Նախաքննությունը շարունակվում է:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու  ուղղությամբ։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:23 - 05 մայիսի, 2020
Մուշ թաղամասում ապրիլի 24֊ին փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Մուշ թաղամասում ապրիլի 24֊ին փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Երևան քաղաքի Մուշ թաղամասում ապրիլի 24֊ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի (խուլիգանություն) 3֊րդ մասի հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:Նա նաև տեղեկացրել է, որ նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ֊ հետախուզական գործողություններ։«Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններիցս մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ։ Հետագա լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, ստուգման առարկա են բոլոր հնարավոր շարժառիթները»,-հայտնել է Աբրահամյանը և հավելել, որ քննության ընթացքի և արդյունքների մասին հընթացս թույլատրելիության սահմաններում կտրվի համապատասխան տեղեկատվություն։ 
16:54 - 26 ապրիլի, 2020
Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ ոստիկանությունում է |hetq.am|

Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ ոստիկանությունում է |hetq.am|

hetq.am: Փաստաբան Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի հետ տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ այս պահին ոստիկանությունում է։ Այս մասին ասաց Սեդա Սաֆարյանը։ Այսօր առավոտյան փաստաբանն ահազանգել է այն մասին, որ ապրիլի 24-ի ուշ երեկոյան Երևանի Մուշ թաղամասում, որտեղ դստեր տունն է գտնվում, ծեծի են ենթարկել իր դստերը, փեսային, վերջինիս քրոջը, մորն ու հորը։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով են երեք անձինք գտնվում ոստիկանությունից։ Նրանց կարգավիճակի վերաբերյալ Սեդա Սաֆարյանին տեղեկություններ չեն տրվել։ Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը միայն նշեց, որ Երևանի Մուշ թաղամասում տեղի ունեցած ծեծի վերաբերյալ հաղորդումը ստացվել է Ոստիկանության Մալաթյայի բաժնում՝ ապրիլի 24-ին, ժամը 23:40-ին, դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է կատարվում։  
21:13 - 25 ապրիլի, 2020