Սեյյեդ Էբրահիմ Ռայիսի

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին Նոուրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։ «Թող գալիք տարին Իրանի համար նշանավորվի նորանոր հաջողություններով և ձեռքբերումներով։ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ հազարամյա պատմություն ունեցող ջերմ ու բարեկամական կապերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ նոր մակարդակի կբարձրացնենք երկկողմ հարաբերությունները՝ ի նպաստ տարածաշրջանային անվտանգության և մեր ժողովուրդների բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն ու բարեկեցություն»,- մասնավորապես ասվում է ուղերձում: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նոուրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բնության զարթոնքի ու գարնանամուտի տոնի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Թող Նոր տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի շարունակական ձեռքբերումներով ու հարատև խաղաղությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում ձևավորված ջերմ ու բարիդրացիական կապերը։ Համոզված եմ, որ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժն իրացնելով՝ ավելի կխորացնենք սերտ փոխգործակցությունը և կարճ ժամանակում ականատես կլինենք ընթացիկ ու նախանշված հավակնոտ մի շարք ծրագրերի իրագործմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման և հայ ու իրանցի ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:
19:55 - 20 մարտի, 2024
Ռայիսին և Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
 |factor.am|

Ռայիսին և Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը |factor.am|

factor.am: Իրանի և Ռուսաստանի նախագահներ Էբրահիմ Ռայիսին ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ռայիսին շնորհավորել է Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Ռուսաստանի նոր կառավարությունը հարմար հիմքեր կդնի հարաբերությունների հետագա ընդլայնման ու զարգացման, երկու ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության համար: Իրանական կողմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկու նախագահներն անդրադարձել են նաև ընդհանուր տարածաշրջանային շահերին, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում, գրում է Mehr-ը։ Նկատենք, որ ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ չկա Կովկասում տիրող իրավիճակին անդրադարձի մասին։ «Միջազգային օրակարգը դիտարկելիս անդրադարձ է եղել, մասնավորապես, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել խաղաղ բնակչության շարքում զոհերի թվի աճի և Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի աղետալի վատթարացման կապակցությամբ»,- նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։    
17:32 - 19 մարտի, 2024
Մհեր Գրիգորյանը Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին

Մհեր Գրիգորյանը Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այցի շրջանակներում փետրվարի 14-15-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի համանախագահությամբ Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում արձանագրվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններում հարաբերությունների զարգացմանը միտված պայմանավորվածություններ: Նիստին նախորդել է ԻԻՀ նախագահի տեղակալի հետ երկկողմ հանդիպում, որի ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը: Ընդգծվել է նախորդ՝ 2023 թվականին «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը և Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածությունը: Փոխվարչապետ Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները:
19:14 - 15 փետրվարի, 2024
Համաձայն չենք Հրվ. Կովկասում խնդիրները լուծելու պատրվակով օտարների ներկայությանը, ինչն ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի համար. Ռաիսին՝ Մհեր Գրիգորյանին
 |tert.am|

Համաձայն չենք Հրվ. Կովկասում խնդիրները լուծելու պատրվակով օտարների ներկայությանը, ինչն ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի համար. Ռաիսին՝ Մհեր Գրիգորյանին |tert.am|

tert.am: Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ-Իրան  տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է president.ir կայքը: «Մենք աջակցում ենք Թեհրանի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը», - ասել է Ռաիսին։ Ռաիսին Գրիգորյանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պատմական են, բարեկամական և կառուցողական: Անդրադառնալով Հարավային Կովկասի խնդիրներին՝ նա նշել է Իսլամական Հանրապետության ջանքերը կայունության և անվտանգության պահպանման ուղղությամբ։ Իրանի նախագահն այնուհետև ողջունել և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության կամքն ու պատրաստակամությունը՝ երաշխավորելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը և այդ հարցում Թեհրանի կարմիր գծերը։ «Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով օտարների ներկայությանը տարածաշրջանում, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ազգերի և կառավարությունների համար», - ասել է Իրանի նախագահը։ Հայաստանի փոխվարչապետն իր հերթին ասել է, որ ՀՀ կառավարության և ժողովրդի համար արժեքավոր և կարևոր է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը։ Նա ընդգծել է Հայաստանի կառավարության շահագրգռվածությունն ու կամքը՝ զարգացնելու տնտեսական և առևտրային հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հատկապես էներգետիկայի և տարանցման ոլորտներում։
16:40 - 15 փետրվարի, 2024
Ռայիսին և Էրդողանն ընդգծել են կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
 |armenpress.am|

Ռայիսին և Էրդողանն ընդգծել են կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Իրանն ու Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի, ընդգծել են Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։ Այս մասին հաղորդում է IRNA-ի կողմից հրապարակված հայտարարության տեքստը։ «Ընդգծելով կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ երկու երկրները 3+3 երկխոսության մեխանիզմը գնահատել են որպես անդամ երկրների միջև խորհրդակցությունների և կառուցողական համագործակցության հարմար հարթակ», - գրված է հայտարարության տեքստում։ Համատեղ հայտարարությունը ստորագրվել է հունվարի 24-ին Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով։ Փաստաթղթում կողմերը նաև դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում,  ընդգծել են երկու երկրների փոխադարձ կամքը՝ Սիրիայում խաղաղություն պահպանելու համար, իրենց աջակցությունն են հայտնել Եմենի տարածքային ամբողջականությանը, միևնույն ժամանակ շեշտել են միջազգային ջրերում, այդ թվում՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգության կարևորությունը, ինչպես նաև Ուկրաինայում կայուն խաղաղության կոչ են արել՝ հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսության միջոցով։ Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային հարթակը ենթադրում է համագործակցություն Հարավային Կովկասի 3 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի և նրանց 3 հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ Հարթակի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում, երկուսը՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, երրորդը՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը ոչ մի հանդիպման չի մասնակցել։
11:55 - 25 հունվարի, 2024
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։ Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է լսվել։ IRNA գործակալության տվյալով՝ Քերմանում պայթյունի հետևանքով զոհվել է 103 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է։ 
22:02 - 03 հունվարի, 2024
Իրանի նախագահը հինգշաբթի առավոտյան կմեկնի Թուրքիա. տեղի կունենա առանձնազրույց Էրդողանի հետ |news.am|

Իրանի նախագահը հինգշաբթի առավոտյան կմեկնի Թուրքիա. տեղի կունենա առանձնազրույց Էրդողանի հետ |news.am|

news.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի առավոտյան բարձրաստիճան քաղաքական ու տնտեսական պատվիրակության հետ մեկնելու է  Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, գրում է Mehr-ը։ Այցի ընթացքում Ռաիսին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցին։ Իրանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն նաև Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին։ Այնուհետեւ նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ ասուլիսում կներկայացնեն իրենց խորհրդակցությունների արդյունքները։ Ռաիսին և Էրդողանը կմասնակցեն Իրանի և Թուրքիայի գործարարների և տնտեսական առաջնորդների համատեղ հանդիպմանը, իսկ Իրանի նախագահը հանդիպում կունենա նաև Թուրքիայի իրանական համայնքի հետ։ Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով թուրքական աղբյուրին, հայտնել էին, որ Ռաիսիի և Էրդողանի բանակցությունները նվիրված են լինելու Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին։ Ռաիսիի այցը, որը նախատեսված էր նոյեմբերի վերջին, հետաձգվել է երկու տարածաշրջանային տերությունների արտգործնախարարների հակասական գրաֆիկների պատճառով, ասել է պաշտոնյան։ Այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում էր Նյու Յորքում՝ Գազայի հարցով մուսուլմանական երկրների «կոնտակտային խմբի» կազմում։
11:34 - 03 հունվարի, 2024
Իրանն աջակցում է Կովկասի հետ հաղորդակցության ուղիների բացման ցանկացած գործողության և հարթակի․ Ռայիսի
 |azatutyun.am|

Իրանն աջակցում է Կովկասի հետ հաղորդակցության ուղիների բացման ցանկացած գործողության և հարթակի․ Ռայիսի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանն աջակցում է կովկասյան տարածաշրջանի հետ հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողության և հարթակի՝ հարգելով բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ հաղորդակցության ուղիների բացումը գնահատելով «արդյունավետ քայլ խաղաղության ամրապնդման և հարևանների շահերի ապահովման ուղղությամբ»։ Ըստ Իրանի՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Կովկասը խաղաղության կարիք ունեցող կարևոր տարածաշրջան է, հայտարարել է Ռայիսին՝ շեշտելով՝ Իրանի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ հստակ է՝ պետք է այնպես անել, որ կովկասյան տարածաշրջանը մրցակցության դաշտ չդառնա արտատարածաշրջանային երկրների համար, հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները՝ առանց կողմնակի միջամտության։ Անդրադառնալով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպմանը՝ Ռայիսին այն հարաբերությունների կարգավորման կառուցողական քայլ է որակել։ «Փոխադարձ օգուտների և տարածաշրջանի երկրների շահերի ապահովումն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունն է», - ասել է Իրանի նախագահը։ Ըստ Իրանի նախագահի գրասենյակի՝ Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են նաև երկու երկրների միջև տնտեսական վերջին համագործակցությունը և տարածաշրջանի վերջին զարգացումները։ Հայկական կողմը երեկ հաղորդել է, որ Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, քննարկել հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր, անդրադարձել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
09:38 - 21 դեկտեմբերի, 2023
Մոսկվայում կայացել են Պուտին-Ռաիսի բանակցությունները․ կողմերը գնահատել են ռուս-իրանակական հարաբերությունները
 |tert.am|

Մոսկվայում կայացել են Պուտին-Ռաիսի բանակցությունները․ կողմերը գնահատել են ռուս-իրանակական հարաբերությունները |tert.am|

tert.am: Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 7-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահին Ռաիսիի հանդիպումը, որի ընթացքում նախագահներն անդրադարձել են Մոսկվայի ու Թեհրանի միջև հարաբերություններին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ ՌԴ նախագահի խոսքով՝ ռուս-իրանական հարաբերությունները շատ լավ են զարգանում, երկրներն ակտիվ համագործակցում են գրեթե բոլոր ուղղություններով, իսկ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 20%-ով։ Պուտինը նաև հավելել է, որ տարեվերջին նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, ինչը, ըստ ՌԴ առաջնորդի, հավելյալ հնարավորություններ կստեղծի փոխգործակցության ընդլայնման համար։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ևս դրական է գնահատել ՌԴ-ի և Իրանի հարաբերությունները՝ նշելով, որ վերջին տարիներին կա առաջընթաց, սակայն երկու երկրների շահերից է բխում այն էլ ավելի զարգացնելը։ Նա հավելել է, որ ՌԴ նախագահի հետ այս բանակցությունները կօգնեն բարենպաստ պայմաններ ստեղծել՝ կյանքի կոչելու այն հնարավորությունները, որոնք ունեն ռուս-իրանական հարաբերությունները։ Բացի այդ, կողմերը նաև մտքեր են փոխանակել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ, քննարկել իրավիճակը Գազայի հատվածում։
20:44 - 07 դեկտեմբերի, 2023
Պուտինը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Իրանի նախագահի հետ

 |factor.am|

Պուտինը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Իրանի նախագահի հետ |factor.am|

factor.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի կմեկնի Մոսկվա, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության առևտրատնտեսական, քաղաքական ասպեկտների շուրջ, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ «Հինգշաբթի առավոտյան Իրանի նախագահը ՌԴ նախագահ Պուտինի պաշտոնական հրավերով կմեկնի Մոսկվա՝ կառավարության պաշտոնյաների և Իրանի առևտրատնտեսական շրջանակների ներկայացուցիչների բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Մոսկվայում Ռաիսին խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի և Իրանի երկկողմ հարցերի, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության շուրջ, ինչպես նաև կքննարկի մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, հատկապես՝ Պաղեստինում տիրող իրավիճակը։
16:20 - 05 դեկտեմբերի, 2023