Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Սխալ է պնդել, թե ԼՂ-ից հայերը դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով |hetq.am|

Սխալ է պնդել, թե ԼՂ-ից հայերը դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով |hetq.am|

hetq.am: Այն հայտարարությունները, թե հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Ասել, թե իբր մեր խաղաղապահների անգործության պատճառով հայերը հեռացել են Ղարաբաղից, սխալ է»,- հայտարարել է Լավրովը։ Լավրովն այն կարծիքին է, թե Հայաստանն ամենից շատ օգուտն ունի ԵԱՏՄ-ում։ «ԵԱՏՄ-ից Հայաստանը համամասնորեն ամենաշատ օգուտներն է ստանում։ Հաշվարկված է, որ Հայաստանի տնտեսության 35 տոկոսն իրականացվում է ԵԱՏՄ-ին մասնակության հաշվին»,- նշել է Լավրովը։ «Հայաստանը, լինելով փոքր երկիր, ԵԱՏՄ-ին շատ ավելի քիչ է վճարում, քան մյուսները, այդ թվում՝ ֆինանսական ներդրումների մասով, բայց բացարձակ հավասար իրավունքներ ունի բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ, երբ որոշումներ են կայացվում, երբ քվեարկում են Եվրասիական տնտեսական միության անդամները»,- թեման եզրափակել է նա։
Այսօր 15:34
Մոսկվան պնդում է՝ Երևանը ինքը չի որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում |azatutyun.am|

Մոսկվան պնդում է՝ Երևանը ինքը չի որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանն ինքը դեռ չի որոշել իր տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտին։ «Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել»,- Комсомольская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը։ Ռուսաստանյան դիվանգիտության ղեկավարն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին և համոզմունք հայտնել, որ Երևանն ու Մոսկվան շարունակում են դաշնակիցներ մնալ, ընդ որում, ըստ Լավրովի, «ոչ միայն իրավաբանորեն»։ «Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ շարունակում ենք դաշնակիցներ համարել։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ ոչ միայն իրավաբանորեն, այնտեղ կան նաև այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Այս հայտարարություններին պաշտոնական Երևանը դեռ չի արձահանքել։ Լավարովը այս մասին խոսում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի ու Պուտինի երդմնակալության ֆոնին, որին Հայաստանն իր մասնակցությունն ու դրա ձևաչափը չի հաստատել։
Այսօր 15:16
Լավրովն ու Աբդոլլահիանը հաստատել են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգման տրամադրվածությունը

Լավրովն ու Աբդոլլահիանը հաստատել են միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգման տրամադրվածությունը

Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Ամիրաբդոլլահյանի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Գերատեսչության հաղորդմամբ՝ հիմնական ուշադրությունը դարձվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Ռուսական կողմը կրկին ընդգծել է իր խստիվ դատապարտումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության գրասենյակի վրա ապրիլի 1-ին Իսրայելի ավիահարվածի կապակցությամբ։ «Հաստատվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը։ Ընդգծվել է երկու կողմերի շահագրգռվածությունը քաղաքական և դիվանագիտական ​​համագործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական փոխգործակցության հետևողական աճի հարցում, այդ թվում՝ տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների ոլորտում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
21:04 - 13 ապրիլի, 2024
Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները․ Լավրով
 |azatutyun.am|

Արևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ բոլոր պատվիրակությունները, որոնք մասնակցել են Մինսկում արտգործնախարարների ժողովին, գիտակցել են, որ Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են ներխուժել ԱՊՀ ընդհանուր տարածքի բոլոր շրջաններ, այսօր հավաքին հաջորդած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, ասելով, թե Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս երկրները փորձում են խարխլել այնտեղ իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները: «Նրանք չեն ցանկանում թույլ տալ, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի աջակցությամբ: Նրանք նաև շատ ակտիվ փորձում են ներթափանցել Կենտրոնական Ասիա, ստեղծում են տարբեր ձևաչափեր, որոնք բացահայտ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ: Հրապարակավ ասում են, թե պետք է ապահովեն երկրների իրական ինքնիշխանությունը հետխորհրդային տարածքում, որպեսզի դրանք դուրս գան Ռուսաստանի Դաշնության ստվերից, նույն գործելակերպն է Մոլդովայի և շատ այլ շրջանների վերաբերյալ», - ասել է Լավրովը: Միաժամանակ, նա նշել է, թե Ռուսաստանի գործընկերները հավատարիմ են համագործակցության սկզբունքներին։ «Արևմուտքի հսկայական ճնշման ներքո մեր դաշնակիցները, մեր ռազմավարական գործընկերները հավատարիմ են մնում բոլոր առանցքային սկզբունքներին, որոնց վրա հիմնված է փոխգործակցությունն ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, Համագործակցության շանհայան կազմակերպության շրջանակներում», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, թե ռազմավարական առումով «այդ արևմտյան գիծը դատապարտված է ձախողման»: Հայաստանից Մինսկի հավաքին մասնակցում էր փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
17:54 - 12 ապրիլի, 2024
Ըստ Լավրովի՝ ԵՄ առաքելությունը վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության |arm.sputniknews.ru|

Ըստ Լավրովի՝ ԵՄ առաքելությունը վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀԱՊԿ-ը պատրաստ էր 2021-ին դիտորդական առաքելությունն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար։ «Известия» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հակիրճ պատմելով այդ նախաձեռնության ձախողման նախապատմությունը։ Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել է 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ, որից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է Եվրամիության առաքելությունը։ Ըստ նրա՝ դրանից մի քանի օր անց Փաշինյանը Հայաստան կանչեց ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա ընդամենը 2 ամսով է։ Իսկ 2 ամիս անց ԵՄ-ն կրկնապատկեց այդ առաքելությունը։ «Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ «Վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նշենք, որ վերջին ամիսներին փորձագետները արձանագրել են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և միջոցառումներին ու հրաժարվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական ​​նոտաներով։
10:33 - 29 մարտի, 2024
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում. Լավրով |armeniasputnik.am|

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված ՀՀ իշխանության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները ՌԴ–ի հետ, «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի ղեկավարությունը հեռահար նպատակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ Լավրովի խոսքով` Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեությունը։ «Չի նշվում, որ ՀԱՊԿ-ն է, որ բազմիցս պաշտպանել է ՀՀ շահերը դժվարին իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ էր իր խաղաղապահ առաքելությունն ուղարկել երկիր՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար»։  
19:49 - 28 մարտի, 2024
ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար
 |1lurer.am|

ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: «Որպես ՀԱՊԿ անդամ՝ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: ՀԱՊԿ-ի հետ մեր քննարկումը վերջին շրջանի՝ առնվազն 2021 թվականի մայիսից սկսած, եղել է այն, որ մենք պնդել ենք, որ Հայաստանը սահման ունի Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ը պնդել է, որ չունի, և չի ճանաչել, և նույնիսկ չի դատապարտել ՀՀ տարածքի օկուպացիան: Ես կասեի, որ այստեղ ավելի շատ անհրաժեշտություն կա, որ ՌԴ-ն՝ որպես ՀԱՊԿ անդամ, հստակեցնի իր դիրքորոշումները Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե Հայաստանը»,- այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ՀՀ վարած քաղաքականությանը, ապա, ըստ Արմեն Գրիգորյանի, Հայաստանը վարում է դիվերսիֆիկացման քաղաքականություն: «Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, օրինակ, ՌԴ-ի հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, և սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա, և Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև այլ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում»,- ասաց նա և հավելեց, որ խոսքը և՛ տնտեսական, և՛ անվտանգային հարաբերությունների մասին է: «Հայաստանը ոչ մի տեղ չի գնում: Հայաստանը նաև տարածաշրջայնացման քաղաքականություն է վարում, լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, փորձում է լավ հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների հետ, հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ, և սա է մեր օրակարգը: Եվ երբ ասում են՝ հստակեցնենք, ամեն ինչ հստակ է»,- ասաց նա:
18:18 - 06 մարտի, 2024
Լավրովի հետ հանդիպումից ԵՄ դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին. ՌԴ ԱԳՆ |news.am|

Լավրովի հետ հանդիպումից ԵՄ դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից Եվրամիության դեսպանների հրաժարումը հարցեր է առաջացնում Ռուսաստանում նրանց աշխատանքի մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս դեպքում, այդ մարդկանց հանդեպ ողջ հարգանքով կամ անհարգալից վերաբերմունքով հանդերձ, նրանք միայն ֆունկցիա են, նրանք միայն տեղեկություն են փոխանցում մի երկրից մյուսին։ Եվ հարց է առաջանում, ընդ որում՝ բոլորի մոտ միեւնույն հարցը. ըստ էության ի՞նչ են անում այդ մարդիկ եւ ինչո՞ւ, ինչպե՞ս են իրենք իրենց հասկանում մեր երկրի տարածքում, եթե իրենց գլխավոր ֆունկցիան չեն կատարում»,- ասել է նա «Соловьев Live»-ի եթերում։ «Նրանք իրենց ամբողջ ժամանակը, նկատի ունեմ դեսպանների արեւմտյան մասին, ՆԱՏՕ-ականներին, նվիրում են միայն մի բանի։ Չեմ ասում բոլորի մասին, բայց ասում եմ այդ «շարժիչի» մասին։ Նրանք զբաղվում են, առաջին՝ մեր երկրի ներքին գործերին միջամտելով։ Երկրորդ՝ տառացիորեն պերֆորմանսներով, որոնք նույնպես կապվում են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու հետ»,- ավելացրել է Զախարովան։ Երկուշաբթի Լավրովը հայտնել էր, որ վերջերս հրավիրել է Եվրամիության դեսպաններին խոսակցության Ռուսաստանի նախագահի ընտրություններից առաջ, բայց նրանք հրաժարվել են հանդիպումից երկու օր առաջ։
11:51 - 05 մարտի, 2024
Լավրովը և Ֆիդանը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին
 |armeniasputnik.am|

Լավրովը և Ֆիդանը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՌԴ գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում հանդիպման ժամանակ քննարկել է Կովկասում, Սև ծովում և Սիրիայում տիրող իրավիճակները։ Նախարարները հանդիպել են մարտի 1-ին` Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի ժամանակ։   «Օրակարգում շատ հարցեր կային և բացի երկկողմ համագործակցությունից, մենք տարածաշրջանային հարցերն ենք քննարկել։ Հնարավորություն ենք ունեցել քննարկելու Կովկասում խաղաղության գործընթացին (Հայաստանի և Ադրբեջանի միջև – խմբ.) առնչվող հարցեր, քննարկել ենք նաև տարբեր ուղիներով ընթացող գործընթացները` կապված Սև ծովում անվտանգության հարցերի հետ։ Սիրիայի հարցով նույնպես պետք էր քննարկել մի շարք հարցեր։ Դրա համար ավելի շատ ժամանակ է պետք, բայց մեզ հաջողվել է քննարկել այդ թեման, մենք պայմանավորվել ենք ավելի շատ ժամանակ հատկացնել այդ թեմային»,– ասել է Ֆիդանը։
15:08 - 03 մարտի, 2024
Ռուսաստանը ցավում է, որ Հայաստանը հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. Լավրով
 |armeniasputnik.am|

Ռուսաստանը ցավում է, որ Հայաստանը հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ-ն ցավում է, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ - ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել։ Այս մասին Անթալիայում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ «Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ - ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել` Ռուսաստանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե դա դաշնակցային չէ»,-հայտարարել Է Լավրովը: Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ընդ որում` պատերազմը կարող էր ավելի վաղ կանգ առնել: «Բացի այդ, կան հերյուրանքներ, որոնք ես մեջբերել եմ հայ պաշտոնյաների ելույթներից, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել 2020 թվականի սեպտեմբերին։ Սրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետև հենց Ռուսաստանն էր կանգնեցրել այդ պատերազմը և կարող էր կանգնեցնել այն շատ ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին, բայց այն ժամանակ Նիկոլ Վովայի Փաշինյանը Վլադիմիր Պուտինի կոչին ի պատասխան ասաց ՝ ո՛չ, մենք կռվելու ենք մինչև վերջ։ Դե, խնդրում եմ: Թեև հնարավոր էր շատ ավելի վաղ կանգ առնել, և կային տարբերակներ, որոնք հնարավորություն կտային ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի՝ Շուշին պահելով Ղարաբաղի կազմում»,- ասել է Լավրովը։ 
17:28 - 02 մարտի, 2024
Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով

Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով

Մոսկվան սպասում է, որ Երևանը  ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ իր վերջնական որոշման մասին արդեն հայտարարի։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։   «Սպասում ենք, որ բոլորիս պաշտոնապես հաստատեն, թե որն է լինելու վերջնական որոշումը․ ասում են՝ դե ֆակտո սառեցնում ենք ՀԱՊԿ-ում [շփումը-խմբ․], եթե ուզենք՝ դե յուրե կսառեցնենք, դե յուրե դուրս կգանք, ԵԱՏՄ-ն մեզ առայժմ հետաքրքիր է, քանի որ մենք այդտեղից ինչ-որ բան ենք ստանում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ «դա այդքան էլ գեղեցիկ պատկեր չէ»։  «Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենց համար կողմնորոշվեին, թե ինչպես են ցանկանում շարունակել ապրել և փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են ինտեգրացիոն տարբեր կառույցներում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ 
17:23 - 02 մարտի, 2024