Սերգեյ Շոյգու

Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Հունիսի 24-ին, Մոսկվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ միջազգային ռազմաքաղաքական զարգացումները և աճող վտանգներն ու մարտահրավերները ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգային միջավայրի համար։ Նիստի մասնակիցները քննարկել են նաև մարդասիրական ականազերծման ինժեներական համատեղ ստորաբաժանում ձևավորելու, ռազմակրթական ոլորտում համագործակցության խորացման, ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈՒ կապի, ինչպես նաև ՀՕՊ միասնական համակարգերի ձևավորման համար անհրաժեշտ իրավական և կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Համաձայնեցվել է նաև խորհրդի 2023 թվականի գործունեության ծրագիրը։  Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, ինչպես նաև ԱՊՀ  պաշտպանության նախարարների խորհրդի 30-ամյակին նվիրված համատեղ հայտարարությունը: Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմական համագործակցության հագեցած օրակարգը և հարաբերությունների դաշնակցային բնույթը, լրացուցիչ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսին Մոսկվայում կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:
20:10 - 24 հունիսի, 2022
Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստները պատրաստ են հացահատիկի արտահանմանը․ ՌԴ ՊՆ

Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստները պատրաստ են հացահատիկի արտահանմանը․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական Մարիուպոլի և Բերդյանսկի նավահանգիստներն աշխատում են սովորական ռեժիմով և պատրաստ են հացահատիկի արտահանմանը, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Սկսել է աշխատել Բերդյանսկի նավահանգիստը։ Գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգով՝ հացահատիկը կարող է բեռնվել այդ նավահանգիստներում [Բերդյանսկի և Մարիուպոլի – խմբ․]», - ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Մարիուպոլի նավահանգստի ականազերծումն ավարտված է, այն գործում է սովորական ռեժիմով և ընդունել է առաջին բեռնանավերը։ «Ականզերծման  աշխատանքները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, ստուգվել է շուրջ 3 հազար հեկտար, ականազերծվել է գրեթե 15 հազար պայթյունավտանգ առարկա։ Ականներից ամբողջությամբ մաքրվել է «Ազովստալ» գործարանի տարածքն, այդ թվում՝ դրա ստորգետնյա կառույցները», - ասել է Շոյգուն։ Նորա Վանյան
16:50 - 07 հունիսի, 2022
Գերեվարված ուկրաինացի զինվորականների թիվը գերազանցում է 6 հազարը․ Շոյգու |azatutyun.am|

Գերեվարված ուկրաինացի զինվորականների թիվը գերազանցում է 6 հազարը․ Շոյգու |azatutyun.am|

azatutyun.am: Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկզբից ի վեր գերեվարված ուկրաինացի զինվորականների թիվը գերազանցում է 6 հազարը։ Այսօր Մոսկվայում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Գերեվարված ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 6 հազար 489-ի։ Վերջին հինգ օրերին գերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 126 զինծառայող», - ասել է Շոյգուն։ Անդրադառնալով ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում տիրող կացությանը՝ Շոյգուն պնդել է, որ այստեղ գտնվող կենսական ենթակառույցների աշխատանքը խափանված չէ։ «Մարիուպոլի և Բերդյանսկի նավահանգիստները պատրաստ են սկսել հացահատիկի առաքումները։ Բնականոն կերպով է աշխատում նաև Եվրոպայի խոշորագույն՝ Զապորոժիեի ատոմակայանը», - նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
16:35 - 07 հունիսի, 2022
Շոյգուն հայտարարել է Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման մասին

Շոյգուն հայտարարել է Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունն այժմ կարող է իրականացվել Դոնբասի տարածքով և ռուսական վերահսկողության տակ անցած ուկրաինական մյուս տարածքներով։ Նախարարի խոսքով՝ ռազական գործողությունների արդյունքում ռուսական զորքերը զբաղեցրել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զգալի մասն, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները, հայտնում է «Կոմերսանտը»։ «Բաց է ավտոմոբիլային հաղորդակցությունը Ռուսաստանի տարածքից ցամաքային հատվածով դեպի Ղրիմ։ Վերականգնված է Ղրիմի թերակղզու ջրամատակարարումը Հյուսիս-ղրիմյան ջրագծով», - ասել է Շոյգուն ՌԴ ՊՆ խորհրդակցության ընթացքում։ Դոնի Ռոստով-Ղրիմ մայրուղին անցնում է Մարիուպոլով, ինչպես նաև Բերդյանկսով և Մելիտոպոլով։ «Ռուսաստանի պաշտպանության նախարարության և «Ռուսական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության համատեղ ջանքերով երկաթուղային վեց կետերում պայմաններ են ստեղծել Ռուսաստանի և Դոնբասի, Ուկրաինայի և Ղրիմի միջև լիարժեք տեղաշարժի համար։ Գործարկվել են բեռնափոխադրումները դեպի Մարիուպոլ, Բերդյանսկ և Խերսոն», - ասել է նախարարը։ Վերականգնված երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է 1,2 հազ․ կմ։ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկի քաղաքի բնակելի թաղամասերն «ամբողջությամբ ազատագրված են», գրում է Meduza-ն։ «Ամբողջությամբ ազատագրվել են Սևերոդոնեցկ քաղաքի բնակելի թաղամասերը։ Շարունակվում է վերահսկողության սահմանումը դրա արդյունաբերական գոտու և մոտակա բնակավայրերի նկատմամբ», - նշել է նա։ Նորա Վանյան
16:22 - 07 հունիսի, 2022
Ուկրաինայում Ռուսաստանի հարձակման դանդաղումը Շոյգուն բացատրել է խաղաղ բնակչության տարհանմամբ |tert.am|

Ուկրաինայում Ռուսաստանի հարձակման դանդաղումը Շոյգուն բացատրել է խաղաղ բնակչության տարհանմամբ |tert.am|

tert.am: Ռուսական զինված ուժերը դանդաղեցնում են Ուկրաինայում հարձակման տեմպերը: Դա արվում է, որպեսզի բոլոր խաղաղ բնակիչները կարողանան լքել շրջապատված բնակավայրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, գրում է life.ru-ն ։ «Որպեսզի բնակիչները լքեն շրջապատված բնակավայրերը, հայտարարվում են լռության ռեժիմներ և ստեղծվում են մարդասիրական միջանցքներ: Իհարկե, դա դանդաղեցնում է հարձակման տեմպերը, բայց դա արվում է միտումնավոր՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- ասել է Շոյգուն: Նա ընդգծել է, որ ռուսական բանակը, ի տարբերություն ուկրաինականի, չի հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող են լինել քաղաքացիական անձինք։
16:22 - 24 մայիսի, 2022
Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհումը |news.am|

Պուտինը հրամայել է չեղարկել «Ազովստալ»-ի գրոհումը |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի  «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել եւ հրամայել է չեղարկել այն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը նպատակահարմար չեմ համարում։ Հրամայում եմ չեղարկել»,- ասել է Պուտինը։ «Այո», - պատասխանել է Շոյգուն: Պուտինը «Ազովստալ»-ի վրա գրոհի չեղարկումը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։ «Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում՝ առավել եւս՝ մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը փրկելու մասին։ Կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ եւ սողալ գետնի տակով այդ արդյունաբերական օբյեկտներով»,- ասել է Պուտինը: «Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին»,- ընդգծել է նա։ Ռուսաստանը երաշխավորում է կյանքը եւ արժանապատիվ վերաբերմունքն այն ուկրաինացի զինվորականներին, ովքեր դուրս կգան «Ազովստալ»-ից, ասել է Պուտինը։
12:03 - 21 ապրիլի, 2022
Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված իրադրության կայունացման ուղիները։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, գրում է TACC-ը։ «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
14:09 - 25 մարտի, 2022
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպել են

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպել են

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետությունը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան: Նույն օրը, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:    
19:28 - 25 փետրվարի, 2022