Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Գյումրիում Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը հանդիպում են ունեցել գերեվարված զինծառայողների ծնողների հետ

Գյումրիում Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը հանդիպում են ունեցել գերեվարված զինծառայողների ծնողների հետ

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները՝ դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հունիսի 17-ին հանդիպում են ունեցել Գյումրիում: Նրանք ներկայացրել են դաշինքի ծրագիրը՝ ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու ուղղությամբ, ինչպես նաև տարբեր ոլորտներում մեծ փորձառություն և գիտելիք ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կադրային մեծ ներուժը: Հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը պատասխանել են գյումրեցիներին հետաքրքրող ու մտահոգող հարցերին, նրանցից լսել մարզի առաջնահերթ խնդիրները, անդրադարձել դրանց լուծման ուղիներին: Արթուր Վանեցյանը և ՀՀ երրորդ նախագահը Գյումրիում հանդիպում են ունեցել նաև գերեվարված զինծառայողների ծնողների հետ: Այսօր մայրաքաղաքում ևս «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակել է ընտրարշավը. ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումները եզրափակել է Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումներով:
17:36 - 17.հունիսի.2021
Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ. Ռուբինյան |1lurer.am|

Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրառում է արել Ֆեյսուքի իր էջում. «Քոչարյանը հերթական անգամ հարցազրույցում պատերազմի սկսվելու մեղքը դրել է Հայաստանի վրա։ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը նույնպես այս ընթացքում աչքի են ընկել նման մտքերով։ Ես այս մարդկանց արտահայտած բազմաթիվ մտքերի հետ խնդիր ունեմ, ինչը նորմալ է քաղաքական պայքարի շրջանակներում, բայց այս մեկ թեզն ուղղակի անընդունելի է ու խայտառակ վտանգավոր։   Նրանք, կամա, թե ակամա, ամիսներ շարունակ զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ, որովհետև նրանք ռազմական ագրեսիայի սանձազերծման մեջ մեղադրում են ոչ թե Արցախի ժողովրդի վրա հարձակված ու բազմաթիվ ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանին, այլ Հայաստանին։   Նրանք պիտի ստանան զրո քվե։ Ապագա կա»:  
14:41 - 17.հունիսի.2021
«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում

Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների ուղեկցությամբ համատեղ հանդիպումներ են ունենում մարզի բնակավայրերում: Հանդիպումների շարքը մեկնարկել է Վանաձորից: Լոռեցիների հետ շփումների ժամանակ նրանք ներկայացնում են «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրը, ճգնաժամում գտնվող և բազում մարտահրավերների առջև կանգնած մեր պետության համար այս ծանր իրավիճակում պարտադրված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու՝ դաշինքի դրդապատճառներն ու նպատակը, ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու իրենց պատկերացումներն ու ծրագրային լուծումները, ինչպես նաև դաշինքի ներկայանալի թիմի մասնագիտական հնարավորությունները դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները մարզի բնակիչների հետ շփումների ընթացքում լսում են լոռեցիների մտահոգություններն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, առաջարկում դրանց լուծման ուղիները, պատասխանում բնակիչների հարցերին: Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ամենօրյա բակային հանդիպումներ է ունենում երևանցիների հետ:
16:32 - 14.հունիսի.2021
Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են. Սերժ Սարգսյան |tert.am|

Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 15 գերու վերադարձին և նրանց բարի վերադարձ մաղթեց:«Նրանք դժոխքի միջով են անցել, Բաքվի բանտերում նրանց նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է, մենք նույնիսկ չգիտենք, թե քանի գերի ունենք և գերության մեջ քանի հայ զինվոր ու սպա են սպանվել, իսկ որ այդպիսի դեպքեր կան, դա միանշանակ է»,-ասաց նա: Սերժ Սարգսյանը նշեց, որ այս կապիտուլյանտ իշխանությունների ամենամեծ թերություններից մեկն էլ կայանում է նրանում, որ այդ ամբողջ տեղեկատվությունը նրանք փակ են պահում: Նա նշեց՝ ինչ իմացել են, իրավապաշտպան կառույցների աշխատանքի արդյունք է: «Բանից պարզվում է, որ մենք ունենք Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչված 60 հոգի հայ գերի, մենք ունենք տեսագրություն՝ 30 հոգու, ինդետիֆիկացված ևս 47: Այսինքն մենք չգիտենք՝ քանի գերի ունենք: Այս իշխանությունների առաջին խնդիրը դա պետք է լիներ և ութ ամիս է ի՞նչ են արել: Ուզում եմ բոլոր քաղաքական ուժերին կոչ անել, որ չշահարկեն այդ մարդկանց անունները. նրանք դժոխքի միջով են անցել և այս նախընտրական պրոցեսներին չպետք է մասնակցեն»,-ասաց նա: «Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիևի հհետ պաս տալով խաղու՞մ են: Լավ դա մարդկայի՞ն վերաբերմունք է»,-ասաց նա և նշեց, որ Փաշինյանը թքած ունի ամեն ինչի համար, միայն մեկ երկու մանդատ ավելին տանի: «Ադրբեջանում քեֆ-ուրախություն է, վերջապես ստացել են, և դա իրենց շատ ձեռնտու է, բայց մի հանգամանք էլ կա. որ ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել»,-ասաց նա և նկատեց, որ Մոնթեի ծննդյան օրը մենք առանց կրակոցի տվեցինք Քարվաճառը, իսկ մահվան օրը՝ հունիսի 12-ին, տվեցինք քարտեզները:  
20:33 - 13.հունիսի.2021
Սերժ Սարգսյան․ «3 տարիների ընթացքում թալանի բազմաթիվ փաստեր են հրապարակվել, բայց որևէ մեկի մասին բացատրություն չկա» |hetq.am|

Սերժ Սարգսյան․ «3 տարիների ընթացքում թալանի բազմաթիվ փաստեր են հրապարակվել, բայց որևէ մեկի մասին բացատրություն չկա» |hetq.am|

hetq.am: Սերժ Սարգսյանը և «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներն այսօր հանդիպել են Վայոց ձորի մարզի բնակիչների հետ, որի ընթացքում Սարգսյանը նշել է, որ ներկայիս իշխանություններն իրենց մեղադրել են թալանի մեջ, սակայն մինչև հիմա, երեք տարվա ընթացքում, թալանի ոչ մի դեպք բացահայտված չէ։ Ըստ Սարգսյանի՝ գալիք ընտրություններից հետո նոր իշխանություններին շատ երկար ժամանակ հարկավոր չի լինի թալանչիներին բացահայտելու համար։ Սարգսյանի խոսքով՝ քար լռություն եղավ այն ասեկոսների մասին, որոնք կապված էին կազինոների հետ, և որևէ փաստ չներկայացվեց։ Ըստ Սարգսյանի՝ ներկա իշխանությունն իշխանության եկավ այն թեզերով, որ «Հայաստանը թալանում են», «կառավարում են օլիգարխները», «ժողովուրդը կեղեքվում է» և «Հայաստանում աղքատություն կա, որովհետև կան հարուստներ».  «Ի՞նչ տեղի ունեցավ, անցավ որոշակի ժամանակ և այս մարդը հայտարարեց, որ այլևս Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր, և դա պատահական չէր, սխալմունք չէր, լավ մտածված քայլերի հաջորդականություն էր»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո սկսվեց ընկերություն խոշոր սեփականատերերի հետ, և նրանք ընկերությունն ամրապնդելու համար սկսեցին «մուծվել» տարբեր ֆոնդերի։ «Կամաց-կամաց հասարակությունը տեսնում էր, որ փաբերում պարտքով պիվա խմողներն ինչպես են սկսել թանկարժեք մեքենաներով երթևեկել, ինչպես են բնակարաններ և տներ ձեռքբերում, բայց դա պիտի ունենա իր շարունակությունը։ Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, (Խաչատուր Սուքիասյան) դարձավ բյուրեղյա, մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը»,- հավելեց Սարգսյանը։ «Երեք տարիների ընթացքում թալանի բազմաթիվ փաստեր են հրապարակվել, բայց որևէ փաստի մասին բացատրություն չկա... Հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը։
22:52 - 11.հունիսի.2021
Յուրաքանչյուրս պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ վահան և մի դագանակ, որով պետք է քշենք պողպատյա գործիքը մեր դեմ օգտագործողներին․ Սերժ Սարգսյան |tert.am|

Յուրաքանչյուրս պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ վահան և մի դագանակ, որով պետք է քշենք պողպատյա գործիքը մեր դեմ օգտագործողներին․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Այսօր առավոտյան մենք լսեցինք, որ թավշապետը հայտարարեց, որ Հայաստանում ավարտվել է թավշյա հեղափոխությունը և սկսվում է կամ արդեն սկսվել է պողպատյա հեղափոխությունը։ Այս մասին այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին։ «Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում պողպատյա հեղափոխություն, բայց մենք երեք տարիների ընթացքում ականատես եղանք, այսպես ասած, թավշյա հեղափոխության ողջ պերճանքին։ Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է ժողովրդին տարբեր մասերի բաժանել, պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի և կեղծիքի տարածում, մեր անվտանգության համակարգի փլուզում, Ղարաբաղի 75 տոկոսի հանձնում, զոհեր հազարավոր մարդկանց, որպեսզի վարչապետը կառչած մնա իր աթոռին, մենք հասկացանք, որ նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի օկուպացում և այդ օկուպացիայի դեմ անկարողություն՝ պաշտպանելու սեփական սահմանը»,–ասաց նա։ Սերժ Սարգսյանը նշեց, որ եթե կապիտուլյանտը պողպատե հեղափոխություն ասելով հասկանում է ավելի ուժգնացում այս պրոցեսների, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան։
16:44 - 11.հունիսի.2021
Ձայնագրությունը նրա մասին է, թե Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատու մոտեցմամբ ինչպես բերեց ու հասցրեց մեզ պատերազմի․ Արթուր Վանեցյան |tert.am|

Ձայնագրությունը նրա մասին է, թե Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատու մոտեցմամբ ինչպես բերեց ու հասցրեց մեզ պատերազմի․ Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Ձայնագրությունը նրա մասին է, թե Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատու մոտեցմամբ ինչպես բերեց ու հասցրեց մեզ պատերազմի, այսօր Հայաստանի բնակավայրերից մեկում կապիտուլյանտը հերթական անգամ ավտոբուսով բերված մի խումբ մարդկանց դիմաց ելույթ էր ունենում ու ուզում էր բացատրել, թե ինքը ինչ լավ ու հայրենասեր քայլ է արել: Այս մասին երեկ Սյունիքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը: «Իրականում այն, ինչ մենք լսում ենք ձայնագրության մեջ, տրագեդիա է: Պատկերացրեք, որ կա մի ակումբ և դա պայմանական անվանենք Միջազգային հարաբերությունների ակումբ, որտեղ կապիտուլյանտը պատահաբար փողոցից հայտնվել է այնտեղ և սկսել է խաբել, ֆռռացնել և խուսափել տարբեր պատասխաններից և հարցերից, իսկ ակումբի մարդիկ ուզել են հասկանալ, թե ով է այս «կինդեր-սյուրպրիզը» և հասկացել են, որ մի փողոցային, սովորական ավանտյուրիստ, որը ինչպես խաբում է երկրի ներսում, այդպես էլ խաբում է կամ փորձում է խաբել միջազգային հարաբերությունների հսկաներին»,- ասաց Արթուր Վանեցյանը: Նա նաև նշեց, որ այդ նույն «միջազգային ակումբում» Հայաստանի ներկայացուցիչները 20 տարի շարունակ կարողացել են հասկանալ առկա խնդիրները և լուծումներ տալ, տարիներ շարունակ հայ ներկայացուցիչները հանդիսացել են բանիմաց, փորձառու և հայրենասեր մարդիկ, իսկ կապիտուլյանտը փորձում էր խաբել այդ «միջազգային ակումբի» հսկաներին, որի արդյունքում մենք ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, կորսված հայրենիք, իսկ ՀՀ սահմաններում են գտնվում ադրբեջանական զորքերը:
10:53 - 11.հունիսի.2021
Սերժ Սարգսյան. «Եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ» |hetq.am|

Սերժ Սարգսյան. «Եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ» |hetq.am|

hetq.am: «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր հանդիպում է ունեցել Սյունիքի բնակիչների հետ, որի ընթացքում ՀՀ երրորդ նախագահին հարց են տվել՝ արդյոք նա տիրապետում է՝ ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը։ Որին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ այն հայանպաստ փաստաթուղթ է, բայց չի ստորագրել։ «Բա ինչու՞ չի ստորագրել, բա Ալիևը չէր ստիպել ստորագրել։ Բա Ալիևն ինչի՞ է մտել մեր տարածքներ»,- ասաց Սարգսյանը։ Տեղեկացրեց, որ այսօր եղել է Տեղ գյուղում, որի տարածքներից 350 հա-ն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ Սարգսյանի՝ Ալիևը մտել է այդ տարածքներ, որ ճնշի Փաշինյանին, իսկ վերջինս ստորագրի փաստաթուղթը։ «Ինչ պատահեց, որ Ալիևը համբերում է մինչև ընտրություններն ավարտվի, բա հայանպաստ է, ստորագրեր, բա ինչի՞ արտաքին գործերի նախարարը հրաժարական տվեց իր տեղակալներով հանդերձ, ինչու՞, երբ ունենք հսկայական խնդիրներ նաև միջազգային ասպարեզում և չունենք մեկը, որը կարողանա ներկայացնել ՀՀ ԱԳՆ-ն տարբեր հարթակներում։ Թող ինքն ասի՝ ինչ է խոստացել Ալիևին, որ նա իր կարծիքը փոխել է»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Ըստ Սարգսյանի՝ եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ, եթե չի ստորագրել, ուրեմն պետք է սպասել նոր «սյուրպրիզների»։ Հարց հնչեցրեց, եթե փաստաթուղթը հայանպաստ է, ինչու՞ են գաղտնի պահել և խոսել դրա մասին միայն հասարակական ճնշումից հետո։Շարունակությունը՝ hetq.am-ում։
23:02 - 10.հունիսի.2021
Սերժ Սարգսյանը հրապարակել է խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը հրապարակել է խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանի մասին, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից, նշում, որ 2018 թվականի մայիսին Սոչիում իրեն են մոտեցել Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն, ասել, որ ինքն ունի ժողովրդական մեծ վստահություն, ու դա պատմական շանս է Ղարաբաղի հարցը լուծելու համար, և կրկին առաջարկել են Լավրովյան պլանը, իսկ Փաշինյանը նշել է, թե առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման դա ընդհանրապես քննարկելու թեմա չէ։ Ապա Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում է․ «Ինձ համար պարզ էր, էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել, ուրիշ տեղ հայտնվել։ Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, բայց դա կլինի, պետք է այդ կոնվեյերի վրայից դուրս պրծնել»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել՝ ապացուցելու պնդումը, թե ինքը «բանակի գումարները տանուլ է տվել կազինոներում»՝ նշելով․ «Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա»։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:23 - 09.հունիսի.2021
«Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն». Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի տված ժամկետի մասին |news.am|

«Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն». Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի տված ժամկետի մասին |news.am|

news.am: Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով. Սերժ Սարգսյանի ասածը հետեւյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելու, խոսելու ենք փաստերով: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը: «Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ այն քարոզչությունը, որը վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ. «Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Այդպես էլ 3 տարում չդարձավ քաղաքական դեմք: Մենք գործ ունենք սոցիոպատիկ երեւույթների հետ, առավել եւս նման տիպի մարդիկ այդպես են արձագանքում իրենց գահավիժող վարկանիշին: Կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում փաստը, որ վարկանիշը գահավիժում է: Ավելին, մեկ հանդիպման ժամանակ նա ասում է նախադասություններ, մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր եւ ստիպված յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դա կոմպենսացնել բռնության կոչեր հնչեցնելով: Ինչքան էլ հետո փորձեն ասել, որ քաղաքական վենդետա, կադրային ջարդ բառերը քաղաքական տերմինաբանություն են, կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ նման մտքեր չեն առաջանում, որ խոսքը քաղաքակիրթ տերմինաբանության մասին է: Ակնհայտ է, որ փորձում է հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը կհանգեցնի միգուցե եթե այսպես շարունակվի, նաեւ ներքին բախումների: Սա անթույլատրելի է»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»:
12:53 - 09.հունիսի.2021
Անբարոյականին 24 ժամ եմ տալիս՝ կա՛մ փաստ է հրապարակում իմ՝ խաղատներ գնալու մասին, կա՛մ ես եմ իր ընտանիքի մասին փաստեր ներկայացնում. Սերժ Սարգսյան

Անբարոյականին 24 ժամ եմ տալիս՝ կա՛մ փաստ է հրապարակում իմ՝ խաղատներ գնալու մասին, կա՛մ ես եմ իր ընտանիքի մասին փաստեր ներկայացնում. Սերժ Սարգսյան

tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է մեղադրանքներին, թե ինքը զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»: Նա Փաշինյանին 24 ժամ է տվել՝ ասածն ապացուցելու համար։ «Տեսել եք՝ ինչպես է ասում, «եթե»-ներով է ասում։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին և ես անհրաժեշտ չէի համարում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկում և պիտի ասեին, թե այդ ամբողջ ինֆորմացիան պահվում է: 24 ժամ եմ տալիս, թող մի փաստ ներկայացնի. չներկայացրեց՝ մորթելու եմ»,-ասաց նա:
21:17 - 08.հունիսի.2021
Այս ընտրությունը անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու վերջին շանս ստանալու համար է․ Սերժ Սարգսյան

Այս ընտրությունը անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու վերջին շանս ստանալու համար է․ Սերժ Սարգսյան

Տեսնում եմ, որ շատերդ զարմացած եք, որ արարողակարգով առաջինը նախատեսված էր իմ ելույթը, բայց խոսեց պարոն Վանեցյանը։ Կարծում եմ՝ դա ճիշտ է. ես եմ առաջարկել և իմ այդ քայլով մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ գեներալ Վանեցյանը գլխավորում է մեր դաշինքի նախընտրական ցուցակը, ուրեմն ամեն տեղ ինքը պետք է լինի առաջինը, ինքը պետք է առջևից գնա, ինքը պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես` իմ փորձով, իմ հնարավորություններով և իմ խորհուրդներով անհրաժեշտ պահին կանգնած եմ նրա թիկունքին, կանգնած եմ ձեզնից յուրաքանչյուրի թիկունքին: Այնպես որ, ամեն ինչը ճիշտ է: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ գործընկերներ, այսօր, ոչ սովորական պայմաններում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ինչպես գիտեք, այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին։ Մեզ բոլորիս պարտադրվեցին արտահերթ ընտրությունները Հայրենիքի համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցինք մարտահրավերն և պատրաստ ենք այս կռիվը կամ, ինչպես մեր էպոսում է ասվում, վերջին զարկը տալու հանուն Հայաստանի ապագայի: Սեփական աթոռը Հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու` արտահերթ ընտրությունների ճանապարհը, որին ի սկզբանե մենք դեմ էինք: Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը իր օրինակով է մեր ժողովրդին ցույց տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը։ Մեր դաշինքը, ինչպես գիտեք, գլխավորում է Արթուր Վանեցյանը։ Տարբեր առիթներով վերջին շաբաթներին արդեն խոսել եմ Արթուր Վանեցյանի անբասիր ծառայության, հայրենասիրության և նրա գլխավորած կուսակցության հետ Հանրապետականի դաշինք կազմելու պատճառների մասին։ Գալիք երկու շաբաթվա ընթացքում մեր թեկնածուները մեզ հետ միասին կշրջեն Հանրապետության բոլոր մարզերով, և մեր ծրագրով՝ ապագայի մեր պատկերացումներով կներկայանանք մեր ժողովրդի դատին։ Մենք վճռական ենք տրամադրված: Մեր թիմի յուրաքանչյուր անդամ՝ ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք և պատիվ՝ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար: Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ։ Այս անգամ, ցավոք, ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է։ Այս ընտրությունը Հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Այս ընտրությունը անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ կամ, նույնիսկ, վերջին շանս ստանալու համար է։ Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները կամ ձեր զավակները իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները` որպես կորուսյալ Հայրենիքի ևս մի հատվածի մասին պատմող հուշ։ Սիրելի՛ թիմակիցներ, նախորդ երեք տարիներն Հանրապետականը անցավ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ ատելության խոսքի թիրախ, ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք ու չընկրկեցինք։ Իմ ու իմ թիմակիցների համար այժմ հեշտ է ասել՝ «մենք զգուշացնում էինք», «մենք կանխատեսել էինք» և այլն։ Բայց դրանք այսօր արդեն անօգուտ խոսքեր են. այդ խոսքերը հետ չեն բերելու ո՛չ մեր 5000 նահատակված տղաներին, ո՛չ էլ մեր հայրենիք Արցախի կորսված 75 տոկոսը, ո՛չ տուն են կառուցելու 35.000 փախստականի համար և ո՛չ էլ վերականգնելու են մեր ազգային արժանապատվությունը: Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար ամենաթանկը՝ իրենց կյանքը տված մեր հերոսները այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենա: Հայաստանը այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների հարգանքն ու վստահությունը։ Այս պոպուլիստ և անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում՝ որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում, ու դատապարտվենք դանդաղ մահվան։ Եվ հիմա հենց այդ վիճակում ենք: Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վերհառնելու հնարավորություն են։ Այս օրերին երբեմն նկատում ենք, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել։ Ես երբեք չեմ եղել «սև-սպիտակի» կամ կործանարար այլ ջրբաժանների կողմնակից։ Իմ գործունեությամբ միշտ փորձել եմ համերաշխություն ու միասնականություն ապահովել մեր երկրի ներսում։ Մեր խնդիրը երկրում կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ Չկա երկու բևեռ։ Այս դասը պետք է բոլորը սովորած լինեին արդեն։ Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ` իր սպասարկուներով, իսկ մյուս կողմում՝ ժողովուրդ և առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր։ Մեր նպատակը ոչ թե հերթական բևեռացմանն ու պառակտումներին տանելն է, այլ բոլորի հաղթանակով կապիտուլյանտների իշխանությանը ջախջախիչ պարտության մատնելը։ Ես հաճախ եմ լսում իմ բազմահազար թիմակիցներից, այդ թվում՝ այստեղ ներկա շատերից, արդյո՞ք ընտրություններում հաղթանակի դեպքում, ինչում ես ավելի քան վստահ եմ, պատեհապաշտները դարձյալ չեն հայտնվի մեր շարքերում՝ իմ ներողամտության կամ, գուցե, ոչ հիշաչարության արդյունքում: Ասեմ այսպես՝ այս ծանրագույն ազգային ճգնաժամում, երբ մեր պետությանը թե՛ ներսից, թե՛ դրսից պատերազմ է հայտարարված, պետք է անկարևոր համարենք ամեն ինչ, բացի պատերազմի ելքը մեր օգտին դարձնելը: Ուստի, բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, կրկնում եմ` այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը, և իրենք էլ մեզ հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարերենք` քանի որ Հայրենիքից թանկ ոչինչ չկա, հակառակ դեպքում՝ ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ: Եվ վերջում երկու խոսք մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռ մոլորության մեջ են: Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը։ Թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ Արդեն 27 օր է՝ մեր ինքնիշխան տարածքում են գտնվում թշնամական զորամիավորումները։ Ամեն օր հովիվներ ու զինվորներ են գերեվարվելու։ Թշնամին նոր գյուղեր ու ավաններ է գրավելու։ Ձեզ չեն հարգելու ոչ դրսում, ոչ ներսում. անարգելու են։ Մենք դառնալու ենք «իզգոյ» պետություն ու ժողովուրդ, որի հետ ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել: Դիմում եմ նաև իմ այն հայրենակիցներին, որոնք հիասթափված են ու անտարբեր. Հայե՛ր, իմ սիրելի՛ հայեր, դուրս եկեք այդ անտարբերության մահաբեր ու կործանարար թմբիրից: Կոչ եմ անում մեր բոլոր համակիրներին, օգտագործե՛ք այս քարոզարշավը դեռևս նիկոլիզմով ախտահարված ձեր ընկերների ու բարեկամների հետ զրուցելու, նրանց հարցերին պատասխանելու համար։ Օգնեք նրանց։ Նրանք ձեր քույրերն ու եղբայրներն են։ Եղեք համբերատար ու անկեղծ։ Մենք մեր հերոս նահատակներին, իրենց առողջությունը Հայրենիքի զոհասեղանին դրած զինվորներին, սպաներին ու նրանց սերունդներին հաղթանակած և հզոր Հայրենիք ենք պարտք։ Պարտք փակելը նորմալ մարդու համար արժանապատվության հարց է, պատվի հարց է, իսկ մենք պատիվ ունենք: Աստված բոլորիս զորավիգ»։
23:00 - 07.հունիսի.2021
Համաներում կհայտարարենք նրանց, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած․ Սերժ Սարգսյան  |tert.am|

Համաներում կհայտարարենք նրանց, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Այս ընտրությունները պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։Նա նշեց, որ իրենց խնդիրը կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ «Չկա երկու բևեռ, այս դասն արդեն բոլորը պետք է սովորած լինեն։ Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ՝ իր սպասարկուներով, իսկ մյուս կողմում ժողովուրդ և առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր»,–ասաց նա։ Սերժ Սարգսյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց․ «Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը և իրենք էլ մեր հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ»,-ասաց նա։ Դիմելով, իր բնութագրմամբ, մոլորյալներին՝ նա նշեց․ «Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը»։
19:35 - 07.հունիսի.2021
Ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է․ Փաշինյանը՝ ի պատասխան Քոչարյանի՝ դուելի հրավերին

Ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է․ Փաշինյանը՝ ի պատասխան Քոչարյանի՝ դուելի հրավերին

Մեկը կա՝ վախենում է գալ և բանավեճի մասնակցել, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով։ Այս մասին Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որում նա ասել էր․ «Բանավեճի ցանկություն չկա, բայց դուելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տեսակով, բայց չեմ կարծում տղամարդկությունից խոսացողը տղամարդկության հետ առնչություն ունի»։ «Ես ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է»,- հավելեց Փաշինյանը։ Վարչապետի թեկնածուն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հետևյալ հայտարարությանը․ «Եթե ես լինեի գլխավոր գերագույն հրամանատար, երդվում եմ, ինքնասպան կլինեի։ Ես ինձ ուղղակի կգնդակահարեի։ Ո՞ւմ ա պետք այդպիսի կյանքը․ 5000 հոգու մահ խղճիդ, COVID-ի 5000-ը չեմ ասում։ Բացի այդ, ջախջախված զորք, ադրբեջանցին քեզ ծաղրումա, 10 կոպեկանոցա դարձնում։ Ասումա՝ դու ո՞վ ես որ քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես»։ Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Մյուսն էլ ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ինքս ինձ կգնդակահարեի։ Իսկ որ վերջին 10 տարվա՝ ՀՀ զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ մոնտեկառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ»։
12:57 - 07.հունիսի.2021