Սահման

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. թարմացվող

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. թարմացվող

13։26- Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։ Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը ադրբեջանական ստորաբաժանումները դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ [ՀՀ ՊՆ] 10։32- Երեկ գիշեր խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։ [ՀՀ ՊՆ] 10։20- Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9 -ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղ ձևով լուծելու համար։ [ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդե] |armenpress.am| 07։57- Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում աթս-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր: Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։ [ՀՀ ՊՆ] 29․07․2021թ․ 22։31- Բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ: Նրանք պարբերաբար կրակում են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ: Բացի այն, որ ադրբեջանական զինված ուժերը անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, գտնվում են ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում` օրինակ, միայն այս հատվածում նվազագույն հաշվարկներով ավելի քան 1,200 հա արոտավայր, 220 հա խոտհարք, 250 հա վարելահող: Այս մասին առկա են օբյեկտիվ ապացույցներ: [ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Վերին Շորժա այցի շրջանակներում] 20։26- Համանախագահները մտահոգությամբ են վերաբերվում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրություններին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն: [ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը] |armenpress.am| 17։32- Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայի վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ։ Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին] |civilnet.am| 17։24- Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված դաժան էսկալացիան խորապես մտահոգիչ է: Գերմանիան երկու կողմերին էլ հրադադարի պահպանման և ուժերի ներածին չափով մարդկային կյանքերի պաշտպանության կոչ է անում։ [Գերմանիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգ] |tert.am| 17։06- Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների շարունակման կապակցությամբ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել: Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը: |armenpress.am| 16։39- Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք: Անհրաժեշտ ենք համարում ընդգծել Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ այցերի  անընդունելիությունը և սադրիչ բնույթը, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։ [Արցախի ԱԳՆ] 14։34- Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում է տեղի ունեցել: Եվ  դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է։ Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժեք իրականացումն ապահովելու համար։ [Դմիտրի Պեսկովը՝ ՀՀ վարչապետի՝ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուսական սահմանապահներ տեղակայելու մասին հայտարարության մասին] |tert.am| 14։13- Երեկ վիրավորում ստացած զինծառայողներն այժմ գտնվում են հոսպիտալում։ Զինվորներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից հետո դեռ ոչինչ չի փոխվել։ [Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյան] 12։35- Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը և լուսադեմին, այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշերը թեժ մարտեր էին ընթացել։ Մեկ վիրավոր ունենք, վիրահատել են, նորմալ է ամեն ինչ։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] 09։54- Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։ Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։ [ՀՀ ՊՆ] 09։28- ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։ Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանի բնակիչներին թույլ կտա միասին խաղաղ ապրել։ [ԱՄՆ Պետդեպարտամենտ] |tert.am| 08։39- Հուլիսի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է: Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան: [ՀՀ ՊՆ]   28․07․2021թ․ 19։42- Հուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում միջադեպեր չեն գրանցվել, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են օպերատիվ իրադրությունը։ [ՀՀ ՊՆ] 13։02- Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելն է, որովհետև, կածում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում՝ Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցային ճանապարհով: Ցանկացած այլընտրանք տանելու է փակուղի։ [Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ] |armenpress.am| 12։57- Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, Հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին: [Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը] 12։15- Կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանային նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքները և սկսել սահմանային դելիմիտացիայի շուրջ բանակցությունները։ Ադրբեջանն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը։ Մեր երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ կարժանանա վճռական պատասխանի։ [Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևա] 12։10- «Ես ՊՆ-ում որեւէ կարգավիճակ չունեմ, ազատ քաղաքացի եմ»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որն այսօր պարբերաբար տեղեկություն է հաղորդում հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածից, որտեղ գիշերվանից մարտական գործողություններ էին տեղի ունենում։ 11։59- Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ [ՀՀ ՊՆ] 11։46- ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։ Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։ [ՀՀ ՊՆ] 11։42- Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Այժմ հրադադարը հարաբերական պահպանվում է։ [ՀՀ ԱԳՆ] |armeniasputnik.am| 11։40- Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից:Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության պաշտոնական հաստատումը։ [ՀՀ ՄԻՊ] 11։38- Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանը համաձայնել է Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը սահմանագծին՝ սկսած Երևանի ժամանակով 10:00-ից՝ միաժամանակ կրակը չդադարեցնելու համար մեղադրելով ՀՀ-ին։  «Չնայած դրան, հայկական կողմը շարունակում է սրել իրավիճակը և կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։ Նշենք՝ ՀՀ ԱԳՆ-ից եւ ՀՀ ՊՆ-ից կրակի դադարեցման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվում։ 10։56- Ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվում քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը: Կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ստուգած փաստերը հաստատում են, որ կրակոցներն անընդհատ հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, այդ կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ, ունեն միասնական դիտավորություն, խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը: [ՀՀ ՄԻՊ] 9։57- Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։ [ՀՀ ՊՆ] 9։51- Ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը դեն, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել: Սույն հրատապ հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին: [ՀՀ ՄԻՊ] 9։15- Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Մարտական գործողությունները շարունակվում են: [ՀՀ ՊՆ] 9։15- Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան ՀՀ-ն գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։ [ՀՀ ԱԳՆ] 8։23- Հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։ [ՀՀ ՊՆ] 7։59- ժամը 07։00-ի դրությամբ տեղային մարտերը շարունակվում են։ Նախնական տեղեկություններով մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են։ [ՀՀ ՊՆ] 7:01- Հուլիսի 28-ին` ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: [ՀՀ ՊՆ]  
Այսօր 13:30
Ադրբեջանը իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն. Փաշինյանն անդրադարձավ սահմանային իրադրությանը

Ադրբեջանը իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն. Փաշինյանն անդրադարձավ սահմանային իրադրությանը

Despite the efforts of the Armenian government and the international community, the situation along the Armenian-Azerbaijani border is not stabilizing. This was stated by Acting Prime Minister of Armenia Nikol Pashinyan. "Azerbaijan continues its aggressive rhetoric and actions, while at the same time leaving unanswered all the proposals of the international community for a political and long-term settlement of the situation.  Despite the trilateral agreement from November 9, fake trials of Armenian POWs continue in Azerbaijan. Armenia understands its responsibility not to create security threats for the CSTO, not to involve the allied countries in military actions, and I officially rule out any provocative actions by the Armed Forces of the Republic of Armenia. At the same time, I think that one of the possible solutions to the issue of establishing the authenticity of mutual accusations of Azerbaijan and Armenia may be the placement of a monitoring mission of the CSTO along the Armenian-Azerbaijani border. If carrying out such a mission is impossible, we may have other acceptable international formats, including the OSCE Minsk Group Co-Chairs.  In the current situation I think it makes sense to consider the deployment of Russian border guards along the entire Armenian-Azerbaijani border, which will make the work on the demarcation of borders possible without the risk of military clashes. We are going to discuss this topic with our Russian partners." 
11:41 - 29 հուլիսի,2021
ՊՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրավիճակը

ՊՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրավիճակը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 28-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:  Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կցորդներին ներկայացվել է տեղեկատվություն հուլիսի 28-ի վաղ առավոտից Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի ուղղությամբ իրականացված մարտական գործողությունների վերաբերյալ: Ռազմական կցորդները  տեղեկացվել են, որ դիրքերը բարելավելու և հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերի, նռնականետերի և խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ հարձակվել են հայկական գերիշխող հենակետի վրա և ժամանակավորապես գրավել այն: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում, կրելով բազմաթիվ կորուստներ, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Լ. Այվազյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին սանձելու և հակազդելու ուղղությամբ: Ռազմական կցորդների ուշադրությունը հրավիրվել է այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր հակառակորդի կողմից զենքի կիրառմամբ իրականացված ամենալայնածավալ սադրանքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում և անմիջական վտանգ է ներկայացրել հարակից բնակավայրերի խաղաղ բնակչության համար: Տեղեկացվել է, որ հավատարիմ լինելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ամրագրված պարտավորությունների իրականացմանը, հայկական կողմի դիրքորոշումը մնում է հստակ և անփոփոխ՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից: Նշվել է, որ իրավիճակի սրման և հետագա ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:  Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանը: Ներկայացվել է ադրբեջանական կողմի իրականացված սադրանքի հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից ստեղծված իրավիճակը:
13:41 - 28 հուլիսի,2021
Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան Լաքոտ |tert.am|

Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան Լաքոտ |tert.am|

tert.am: «Լիովին տեղյակ եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես,  Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Մենք մտքով զինվորների հետք ենք և քաջ գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է  ունենում հայ-ադրբեջանական սահմանի վճակի շարունակական վատթարացման համատեքստում»,- հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պեղումներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում և ընդգծել, որ մտքով նաև Գեղարքունիքում է: Դեսպանը նշել է, որ այս իրադարձությունները առաջացնում են ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ դրանով հրադադարը խախտվում է, ինչի հետևանքով Հայաստանի սահմանների անվտանգային վիճակի վատթարացում է գրանցվում: «ֆրանսիան կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը, բայց միևնույն ժամանակ,  դա պետք է լինի արդար ու չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո»,- շեշտել է  Ժոնաթան Լաքոտը: Ըստ նրա՝ Մինսկի խմբի շրջանակում շփումներ կան ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի նախևառաջ սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ ներդրում ունենան, իսկ երբ պահը գա  ներդում ունենան նաև քաղաքական գործընթացում: «Այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանների վիճակն է:  Բնականաբար, մեր մտքում է և մենք չենք մոռանում 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված  համաձայնագրի որոշ կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետն է»,- նշել է դեսպանը:
12:45 - 28 հուլիսի,2021
Ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

As of 10:30 a.m., alarming-calls are being received from civilians that the Azerbaijani armed forces are firing in the direction of Sotk, Kut, Azat, Norabak, Nerkin Shorja, Verin Shorja villages of Gegharkunik province of Armenia. In particular, the villages of Kut and Verin Shorja, situated in a vulnerable position, are directly targeted. The shootings are intensive, and are fired from both small and large caliber weapons. Arman Tatoyan, the Human Rights Defender of Armenia, wrote this on his Facebook page. “The Human Rights Defender of Armenia recorded the official statement of the Ministry of Defense of Armenia, that these Azerbaijani military attacks have political motives. Therefore, the Defender draws the attention of international organizations to this statement. The facts verified by the Gegharkunik regional subdivision of the Office of the Human Rights Defender confirm, that the shootings are constantly provoked by the Azerbaijani armed forces. Those shootings are in the immediate vicinity of the Armenian villages, as well as at their direction, they have a common intention, and are violating the rights, life and peace of the civilian residents of Armenia.” 
10:55 - 28 հուլիսի,2021