Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Ազատի Հովսեփյանը (ապրիլի 20, 1981Մեծ ՄանթաշՇիրակի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2006թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության եւ հոգեբանության ֆակուլտետի իրավաբանական հոգեբանության բաժինը: 2017թ.՝ նույն բուհի լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոնի հայցորդ է:

2007-2008թթ. եղել է «Հույսի կամուրջ» հկ արտ թերապեւտ, 2007-2018թթ.՝   Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հոգեբան, արտ թերապեւտ: 2007-2008թթ.՝ UNISEF-ի «Կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում հատուկ կրթության մասնագետների վերապատրաստող: 2008 թվականից՝  «Ներառական կրթություն» դասընթացի վերապատրաստող մասնագետ, փորձագետ: 2009-2013թթ.՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն եւ խնամք» հկ «Առողջ ապրելակերպ» ծրագրի դասավանդող մասնագետ: 2010-2011թթ.՝ «Փրկենք երեխաներին» հկ «Տարածաշրջանային նախաձեռնություն» ծրագրի համակարգող: 2015 թվականից՝ «Հույս եւ օգնություն» հկ «Սեռական բռնություն», «Հանդուրժողականություն, խարան եւ խտրականություն, կարծրատիպեր», «Ապահով համացանց»  ծրագրերի սեմինարավար: 2013-2015թթ.՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հկ «Ներառական կրթության դժվարությունները եւ պատճառները» ծրագրի  փորձագետ: 2013-2018թթ.՝ «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հկ ներառական կրթության վերապատրաստող մասնագետ: 2015-2018թթ.՝ Գյումրիի «Էմիլի արեգակ» խնամքի կենտրոնի դասընթացավար, խորհրդատու: 2016-2018թթ.՝ «Արմավիրի  զարգացման կենտրոն» հկ վերապատրաստող մասնագետ: 2016-2018թթ.՝ «Հույսի կամուրջ» հկ «Սահուն անցում մանկապարտեզից դպրոց» ծրագրի համակարգող: 2018 թվականից՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոս: 2018-2019թթ.՝  Շիրակի մարզպետի  տեղակալ:

2004-2007թթ.՝ «Վորլդ Վիժն Հայաստան» (World Vision Armenia) միջազգային կազմակերպության հոգեբան: 2005-2011թթ.՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդական բաժնի ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված  ծրագրերի ուսուցանող:  2006-2011 «Հոգեբանների ակումբ»-ի անդամ: 2008-2011թթ.՝ «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն» հկ գործող  անդամ: 2009-2017թթ.՝ ՀՀ  դպրոցներում «Թմրամիջոցների դեմ պայքարի» կոալիցիայի անդամ: 2009թ.՝ «Ճանաչիր քո երկիրը», 2011թ.՝ «Պատմամշակութային հուշարձանների պահպանում» նախաձեռնությունների հիմնադիր անդամ: 2010թ.՝ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ», 2014թ.՝ «Ոչ թալանին» (Էլեկտրիկ Երեւան), «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին», 2015թ.՝ «Ապրանքներ անմիջապես գյուղերից», 2016թ.՝ «Աջակցություն  թիկունքից առաջնագիծ»,  «Աջակցենք զոհված զինվորների ընտանիքներին» նախաձեռնությունների հիմնադիր անդամ, համակարգող: 2014թ.՝  «Դեմ եմ» շարժման կրթության հարցերի համակարգող: 2016թ.՝ Կողբ եւ Բերդավան համայնքներում իրականացվող «Եռաչափ մոդելավորում» եւ «Ծրագրավորում» ծրագրերի համակարգող: 2017թ.՝ «Ինովացիոն եւ տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադիր:

ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց պատգամավորական գործունեության ծախսերի գումարը 200 հազար դրամով ավելացնելու նախագիծը |armtimes.com|

ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց պատգամավորական գործունեության ծախսերի գումարը 200 հազար դրամով ավելացնելու նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն այսօր  քննարկեցին և առաջին ընթերմամբ ընդունեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։ ԱԺ նիստում  Վիկտոր Ենգիբարյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից, հիմնականում՝ վառելիքի ծախսերից օգտվելու համար ամսական տրամադրվող 50 000 դրամը բավարար չէ։ Ենգիբարյանն իր ելույթում ընդգծեց՝ նախագիծը բխում է հանրության շահերից. «Սա միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը։ Սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորների համար, որոնք մարզերից են և պետք է հանդիպեն ընտրողների հետ»,–ասաց պատգամավորը: Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դիտարկմամբ իմաստ չկա հավելյալ 200 հազար դրամ գումար ավելացնելու, քանի որ այդ ծախսերն այսպես թե այնպես հոգվում են.«Այո, մարզի պատգամավորները մարզեր ուղևորվում են, սակայն Երևանի կամ ցուցակով ընտրված պատգամավորները, ինչպես տեսանք, մարզեր առհասարակ չայցելեցին, կամ գործուղումների միջոցով այցելեցին»: Վիկտոր Ենգիբարյանն էլ նշեց՝ բոլոր պատգամավորները օրենսդիր աշխատանք են կատարում: «Սակայն օրինակ՝ Պետաիրավական հանձնաժողովի պատգամավորները հատուկ ծանրաբեռնվածություն ունեն: Դուք որպես Շիրակի մարզից ընտրված պատգամավոր բազմաթիվ առիթներ եք ունեցել այցելելու ձեր մարզի բնակիչներին: Երբ պատգամավորները գործուղվում են արտասահման մենք գործ ենք ունենում մեծ ծախսերի հետ, և այդ ծախսերը ծածկվում են: Բայց համաձայնեք, որ հանրապետության ներսում պատգամավորների ծախսերը բարելավվելու կարիք կա»: Հովսեփյանն էլ առաջարկեց պարգևավճարով խրախուսել այն պատգամավորներին, որոնք իրապես այդ գումարը ծառայեցնում են դրա համար տրամադրված առաքելությանը.«Ոչ թե բոլորը 250 հազար դրամ հավասարապես կստանան, մի մասը կվերցնի այդ գումարը ու կհամարի դա որպես աշխատավարձի մի մաս, այն դեպքում, երբ այդ գումարը պետք է ծառայի նպատակային, ինչը մենք չենք տեսել 2,5 տարվա ընթացքում»,-շեշտեց անկախ պատգամավորը: Ենգիբարյանը նշեց, որ ոչ ոք չի կարող ասել, թե որ պատգամավորն է լավ աշխատել, որը՝ վատ.«Դա միայն քաղաքացների գործն է, որը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, իսկ վերջին ընտրությունների միջոցով շատ խոսում ձևով մենք այդ գնահատականը ստացանք»: «Իմ քայլ»-ի պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ դիմելով Վիկտոր Ենգիբարյանին խնդրեց նախագծի ֆինանսական կողմին ավելի մանրամասն անդրադառնալ: Պատգամավորը նկատեց՝ նախորդ տարվա համեմատ ԱԺ ծախսերը չեն ավելանալու. «2020-ի տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 274,5 մլն դրամ, իսկ այս փոփոխության արդյունքում ծախսը կկազմի 256,8 մլն դրամ»: Ենգիբարյանը հայտնեց` քանի որ պատգամավորների քանակը կրճատվել է, հավելյալ ծախսերի կարիք չի լինի. «Պանդեմիայի ընթացքում էլ խորհրդարանը տնտեսել է և բյուջե է վերադարձրել մոտ 1,4 միլիարդ դրամ գումար»: Ենգիբարյանը հիշեցրերց, որ վերջին անգամ 2020-ի մարտին են ԱԺ պատգամավորները պարգևավճար ստացել, բայց ԱԺ աշխատակազմն է խրախուսվել դրա փոխարեն: Նախագծի երկրորդ ընթերցումը կլինի 24 ժամվա ընթացքում: 
13:57 - 15 հուլիսի,2021
«Իմ քայլը» չի արձագանքել Արցախի օկուպացված տարածքների վերաբերյալ հայտարարության նախագիծը արտահերթ նստաշրջան ներառելու առաջարկին |hetq.am|

«Իմ քայլը» չի արձագանքել Արցախի օկուպացված տարածքների վերաբերյալ հայտարարության նախագիծը արտահերթ նստաշրջան ներառելու առաջարկին |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցությունը չի արձագանքել անկախ  պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի, Աննա Գրիգորյանի և Թագուհի Թովմասյանի խնդրանքին` արտահերթ նիստի օրակարգում ներառել նաև «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման և ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին» հայտարարության նախագիծը: Նախագծի հեղինակներն այսօր հրավիրված ճեպազրույցին ասացին, որ գրավոր նամակով դիմել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով այդ հարցը ևս ներառել արտահերթ նստաշրջանի օրակարգում, սակայն Միրզոյանը պատասխան նամակով տեղեկացրել է, որ վերջիններս պետք է դիմեն ԱԺ արտահերթ նստաշրջան նախաձեռնող պատգամավորների խմբին և «Իմ քայլը» խմբակցությանը: Պատգամավորներն այդպես էլ վարվել են, սակայն այդպես էլ որևէ արձագանք չեն ստացել, ինչի հետևանքով հայտարարությունը չի ներառվել նստաշրջանի օրակարգում: Սոֆիա Հովսեփյանի գնահատմամբ` խորհրդարանական մեծամասնությունն այդ քայլով հերթական անգամ անտեսում է Արցախի կարգավիճակի հարցը: Նա ընդգծեց, որ հայտարարության տեքստը համաձայնեցվել է Արցախի խորհրդարանի հետ, ինքնանպատակ չի եղել,եղել է նաև Հայաստանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի համաձայնությունը: Թագուհի Թովմասյանն էլ հավելեց, որ Հայաստանը որպես պետություն պետք է որևէ փաստաթղթով արձանագրի, որ Արցախն օկուպացված է, նրա համար անհասկանալի է, թե ինչու է գործող իշխանությունը խուսափում այդ փաստն արձանագրել: «Եթե չենք ընդունում, որ Շուշին, Հադրութը օկուպացված են, աշխարհից ինչ ենք ակնկալում»,-ասաց Թովմասյանը: Նշենք, որ ըստ այդ հայտարարության` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ՝ զինադադարի ռեժիմի պահպանման և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտմամբ Արցախին պարտադրված հերթական պատերազմի արդյունքում ստորագրված հրադադարի հայտարարություն։ Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
16:50 - 01 հուլիսի,2021
Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին երաշխավորագիր տալ կալանքից ազատման համար, եթե կան այլ պատգամավորներ, միացեք. Սոֆյա Հովսեփյան

Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին երաշխավորագիր տալ կալանքից ազատման համար, եթե կան այլ պատգամավորներ, միացեք. Սոֆյա Հովսեփյան

Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: «Գործի քննությանը վստահ եմ չի ազդելու իր ազատության մեջ լինելը։ Եթե կան այլ պատգամավորներ խնդրում եմ միացեք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու.. Հրապարակային եմ գրում, քանի որ գիտեմ գործողությունից հետո ինձ քոչարյանական են անվանելու ինչպես Բադասյանին երաշխավորագիր տվածս ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին, թե  ԲՀԿ ական եմ, բայց դա ինձ չի անհանգստացնում։ Կաղնուն մոլախոտով չես վախեցնի... Քանի դեռ «արդարադատություն» կոչվածը սելեկտիվ է գործում, չհամարձակվեք որևէ մեկդ «արդարադատություն» բառն անգամ շոշափել...»,- գրել է նա:
14:06 - 22 հունիսի,2021
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են պատասխանատվության ենթարկել առողջապահության նախարարին |hetq.am|

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են պատասխանատվության ենթարկել առողջապահության նախարարին |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել արտադրական կանեփի մշակումն ու արտադրությունը: Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը: Ըստ նախագծի` արտադրական կանեփի արտադրությամբ կարող է զբաղվել միայն իրավաբանական անձը, որը ստացել է արտադրական կանեփի արտադրության լիցենզիա: Նշենք, որ արտադրական կանեփի մշակությունը թույլատրվելու է միայն փակ տարածքներում՝ ջերմոցներում, տնկարաններում, սածիլանոցներում, որոնց ներկայացվող պահանջները սահմանվում են լիցենզավորման կարգում: Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստացած անձը կարող է զբաղվել ինչպես մշակությամբ և վերամշակմամբ միասին, այնպես էլ այդ գործողություններից մեկով: Ընդդիմադիր և անկախ պատգամավորները քննադատեցին կառավարությանը նման նախագծեր արտահերթ նիստով ներկայացնելու համար: Տիգրան Ուրիխանյանը նկատեց` հանրությունն առանց այդ էլ թմբիրի մեջ է, այժմ էլ կառավարությունն ուզում է արտադրական կանեփի մշակման թույլտվություն տալ: Պատգամավորների քննադատության հիմնական թեման, սակայն, զոհված զինծառայողների` Աբովյանի դատաբժշկական կենտրոնում հայտնաբերված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման պայմաններն էին: Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը նկատեց` մինչ այս պահը քաղաքական մեծամասնության պատգամավորներից որևէ մեկը չի անդրադարձել այդ դեպքին ու չի դատապարտել: Ըստ պատգամավորի` առողջապահության նախարարը պետք է պատասխանատվության ենթարկվի: Մեկ այլ նախագծի զեկուցող Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն առաջարկեց վերադասի հետ միասին հրաժարական տալ: «Դեպքի հետ կապված արդարացումներ չկան, ոչ մեկը չի փորձում արդարացնել եղելությունը: Երևի տեղյակ եք, որ կենտրոնի աշխատակիցները ազատվել են, ես վստահ եմ, որ դա մասնավոր դեպք է, չի կրում համակարգային բնույթ: Էսօր նաև տեղեկացա, որ քրեական գործ է հարոցվել, թող քննություն գնա, մեղավորներն իրենց արժանի պատիժը կրեն»,-ասաց փոխնախարարը: Քննադատական ելույթով հանես եկավ նաև «Իմ քայլի» նախկին անդամ, այժմ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանը` ընդգծելով, որ զինվորների մարմինները ոչ պատշաճ պայմաններում պահելը վկայում է պետության վերաբերմունքի մասին, և սա ուղերձ է, որ որևէ մեկը չցանկանա զոհվել հայրենիքի համար:
13:20 - 03 հունիսի,2021
Թագուհի Թովմասյանը և ևս երկու պատգամավոր կձևավորեն «Արցախ» նախաձեռնությունը |tert.am|

Թագուհի Թովմասյանը և ևս երկու պատգամավոր կձևավորեն «Արցախ» նախաձեռնությունը |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում իր ելույթում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ ինքը և իր գործընկեր, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը նոր են վերադարձել Արցախից  և որոշել են Սոֆյա Հովսեփյանի հետ՝ ոչ իր իրավաբանական ձևակերպմամբ, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս, ձևավորել  «Արցախ» նախաձեռնությունը: «Մենք պատրաստվում ենք լինել թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում Արցախի ձայնը, քանի որ մենք մինչև հիմա Արցախի հետ բարեկամական խմբի ֆորմատ ունենք և այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք,  որովհետև հատկապես պատերազմից հետո, եթե պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխիքը, հիմա կարող ենք ասել, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և Գեղարքունիքում և Սյունիքում  մենք մեր մաշկի վրա զգում ենք, թե թշնամուն քանի կիլոմետր հեռու էր պահում  Արցախը»,-ասաց նա և նշեց, որ դա պետք է գնահատել։
11:55 - 19 մարտի,2021
Քո ազգի ներկայացուցչի՝ Ադրբեջանից վերադարձը գերխնդիր չէ, իշխանությո՞ւնն է գերխնդիր. Սոֆիա Հովսեփյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին |1lurer.am|

Քո ազգի ներկայացուցչի՝ Ադրբեջանից վերադարձը գերխնդիր չէ, իշխանությո՞ւնն է գերխնդիր. Սոֆիա Հովսեփյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Այն, որ ընդդիմությունը գերիների հարցը շահարկելով՝ քաղաքական դիվիդենտներ է վաստակում, հասկանալի է, ընդդիմություն է, սակայն երբ դա իշխանությունն է անում՝ չեմ հասկանում, անկեղծ ասած: Գերիների հարցն ամբողջ ազգին է վերաբերում, և պետք է մտածենք՝ ոչ թե ընդդիմություն է, իշխանություն է, այլ՝ յուրաքանչյուր մարդ՝ իշխանություն թե արտախորհրդարանական ուժ, ով ինչ ջանքեր կարողանում է ներդնել այս հարցում, պետք է գնա և այդ հարցը լուծի: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը՝ պատասխանելով գերիների մասին «Լուրեր»-ի հարցին: Պատգամավորի խոսքով՝ ինքը թեև ներկայումս իշխանության մեջ չէ, բայց առաջին օրից շարունակում է զբաղվել այդ հարցով: «Օր շուտ գերիների վերադարձը ամեն մեկիս խնդիրն է, և եթե Վանեցյանը հայտարարություն է անում՝ եթե ես լինեմ իշխանության, ապա այս որակի իշխանություն, ես հույս ունեմ՝ երբեք չի ունենա: Այսինքն՝ քո ազգի ներկայացուցչի ազատ լինելը, Ադրբեջանից վերադարձը քեզ համար գերխնդիր չէ, և իշխանությո՞ւնն է գերխնդիր: Սա ընդամենը կա՛մ չմտածված, կա՛մ այդքան գրագիտություն ունեցող անձի մոտեցում է, որը ես չեմ հարգում: Կրկնում եմ՝ այսօր ես, լինելով անկախ պատգամավոր, չունենալով Կառավարության կողմից որևէ լիազորություն, օգտվում եմ բոլոր հնարավոր տարբերակներից և գործում եմ: Եթե ինքը կարող է կարճ ճանապարհ գտնել և նաև ՌԴ-ում կամ այլ կապերով կարող է այդ հարցը լուծել, կարող է անձամբ Կառավարությունից լիազորություն պահանջել և այդ հարցը, աջակցության կարգով, հանուն գերիների լուծել: Ես չեմ կարծում, որ իշխանությունը չտա նրան այդ լիազորությունը»,- հավելեց Հովսեփյանը: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե իր՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց:
13:15 - 03 մարտի,2021
Պետք է քննարկվի ծախսերի կրճատման հարցը. փոխվարչապետ

 |armenpress.am|

Պետք է քննարկվի ծախսերի կրճատման հարցը. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Պետությունը նախատեսում է քննարկել ծախսերի արդյունավետության հարցը, 10 տոկոսի շրջանակում կրճատումները չեն բացառվում: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում ՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին: Պատգամավորի տեղեկությամբ՝ հրահանգ է իջեցվել մինչև 10 տոկոս կրճատելու ծախսերը: Նա հետաքրքրվեց՝ արդյոք բոլոր ոլորտներում են արվելու կրճատումներ: «Նման հրահանգ չկա: Այդ գործընթացը ոչ թե հրահանգավորված է այդ տոկոսային շրջանակում, այլ ուղղակի շրջանակ է որոշվել, որի շրջանակում, այո, պետք է քննարկվի ծախսերի արդյունավետության հարցը»,-ասաց փոխվարչապետն ու դա համարեց տրամաբանական: Գրիգորյանի խոսքով՝ կառավարությունը գնահատականներ ունի, թե նախորդ տարի որ ոլորտում որ ծախսերն ինչ չափով են թերակատարվել կամ չեն կատարվել այն արդյունավետությամբ, որը ենթադրվել է: «Հետևաբար 10 տոկոսի շրջանակում քննարկում կազմակերպելը հունվար-փետրվարին համարում ենք շատ ողջամիտ գործընթաց»,-ասաց փոխվարչապետը: Նրա կարծիքով՝ կան ծախսեր, որոնք հնարավոր կլինի կրճատել, և դա նորմալ գործընթաց է:  
19:18 - 10 փետրվարի,2021
Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության․ Սոֆյա Հովսեփյան |tert.am|

Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության․ Սոֆյա Հովսեփյան |tert.am|

tert.am: Ես կարծում և այդ մասին խոսել եմ, որ այս փուլում պետք է ժամանակավոր կառավարում կազմակերպել։ Այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը և՞ս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Ես կարծում եմ՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության։ ԱԺ-ն պետք է ընտրի այդ անձին՝ երեք քաղաքական ուժերի և անկախ պատգամավորների որոշման արդյունքում։ Սկզբնական շրջանում անգամ առաջարկ արեցի խմբակցությունում, որ «Իմ քայլը»-ից լինի վարչապետը, բայց քաղաքական թիմը որոշեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում փոխել կառավարող ղեկավարին»,-ասաց նա՝ կարևորելով արտահերթ ընտրությունների արդար կազմակերպումը։ «Ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք կրկին արդար, անկաշկանդ ընտրություններ, առանց որևէ լծակ օգտագործելու, ճնշումներ գործադրելու՝ լեգիտիմ իշխանություն ընտրել, ապա պետք է այս պահին ժամանակավոր կառավարում ձևավորվի»,-ասաց Հովսեփյանը։
15:07 - 11 հունվարի,2021
Սոֆյա Հովսեփյանը որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից

Սոֆյա Հովսեփյանը որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից

Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և կգործի որպես անկախ պատգամավոր:  «Սիրելի՛ հայրենակիցներ, որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր: Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո: Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը: Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից: Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը: Միևնույն ժամանակ, ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք»,- գրել է նա: 
10:06 - 09 հունվարի,2021
Նազելի Բաղդասարյանը եւ Սոֆիա Հովսեփյանը մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած այցից

Նազելի Բաղդասարյանը եւ Սոֆիա Հովսեփյանը մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած այցից

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի եւ Սոֆիա Հովսեփյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում օրենսդիրները մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած իրենց այցի վերաբերյալ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել նախորդող օրերին տարածված տեղեկություններին, որ Շուշիի շրջանի Հին Շեն եւ Մեծ Շեն հատվածում մի խումբ քաղաքացիներ շրջափակման մեջ են, իսկ Խծաբերդում գտնվող մեկ այլ խումբ գերեվարվել է: Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով դեկտեմբերի 17-ին պատգամավորները մեկնել են Արցախ: Նազելի Բաղդասարյանը նշել է, որ հանդիպել են Արցախի նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, խոսել Մարդու իրավունքների պաշտպանի հետ, հանդիպել այլ գերատեսչությունների, այդ թվում՝ ՊԲ հրամանատարության հետ, քննարկել վերոնշյալ հատվածների խնդիրները: Այդ ամենի արդյունքում հնարավոր է եղել Հին Շեն եւ Մեծ Շեն հատվածում իրականացնել հերթափոխ: Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ իրենք ուշ երեկոյան Պաշտպանության բանակի հետ ունենալով որոշակի համաձայնություն՝ Լիսագորի հատվածով հասել են մինչեւ վիճելի դիրքերի հատված, հանդիպել հերթափոխող 72 կամավորների հետ, ովքեր Շիրակի մարզից էին: Օրենսդիրները համոզվել են, որ քաղաքացիներն անվտանգ են, որից հետո վերջիններիս ճանապարհել են Շիրակի մարզ: Բանախոսն ընդգծել է, որ տարբեր լրատվամիջոցներով փորձ է արվել այս գործընթացին քաղաքական երանգ տալ, շահարկել տարբեր մարդկանց անուններ: Նա հորդորել է բանակին վերաբերող հարցերը չքաղաքականացնել: Պատգամավորի համոզմամբ՝ այսօր գերխնդիր է կենտրոնանալ եւ անվտանգությանը վերաբերող հարցերը վերահսկելի դարձնել: Սոֆիա Հովսեփյանը մասնավորապես խոսել է  Խծաբերդի մարտական դիրքերից 62 զինվորականների գերեվարվելու փաստի մասին: Նշվել է, որ հանդիպել են պատասխանատու գերատեսչությունների, նաեւ՝ ռուսական կողմի հետ, ներկայացվել է ամբողջական խնդիրը եւ փոխանցվել գերեվարվածների անվանական ցուցակը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գերեվարված անձանց հարազատները: Պատգամավորը նշել է, որ գերիների վերադարձի ժամկետ անվտանգությամբ պայմանավորված չի նշվել: ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը վստահեցրել է, որ գերիների կյանքին եւ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում: Արցախ մեկնած պատգամավորները հանդիպել են նաեւ ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ, քննարկել արցախահայության առջեւ ծառացած մի շարք խնդիրներ: Ըստ Սոֆիա Հովսեփյանի՝ խնդիրների համալիր լուծման համար միասնական աջակցություն է անհրաժեշտ: Ի հավելումն՝ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը փաստել է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների փոխգործակցությունը լինելու է շարունակական, ինչի համար առկա է բավարար քաղաքական կամք: Գերեվարված անձանց հետ կապված նա վստահեցրել է, որ գործընթացը թափանցիկ է եւ որեւէ տեղեկություն ծնողներից չի թաքցվելու: Նա արձանագրել է, որ այս պահին ճշգրտված ցուցակներ եւ անուններ չկան, հանդիպման ընթացքում այդ ցուցակները փոխանցվել են գեներալ Մուրադովին, անվանական ճշգրտումներ կլինեն առաջիկա օրերին: Պատգամավորը նկատել է, որ համացանցում անուններ եւ ցուցակներ են շրջանառվում, ինչը, ըստ նրա, կարող է վնասել գործընթացին: Պատգամավորները նշել են, որ կապի մեջ են նաեւ այս գործով զբաղվող իրավապաշտպանների, Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երի հետ: Նրանք անդրադարձել են նաեւ այս թեմայի լուսաբանմանը՝ նշելով, որ պետք է այս հարցում անվտանգության նկատառումներից ելնելով զգուշություն ցուցաբերել:  Պատգամավորները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:
18:42 - 22 դեկտեմբերի,2020
Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. պատգամավոր |1lurer.am|

Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ Արցախ կատարած այցից: Պատգամավորը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: «Հանդիպումներ ունեցանք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ներկայացվեց ամբողջական խնդիրը և ցուցակները, որը վերցրել են իրենց մոտ, և ըստ դրա նույնականացում կարվի: Ռուսական կողմը, պարոն Մուրադովը վստահեցրեց, որ գերիների կյանքին և առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Այսինքն՝ իրենք ամրագրել են այս փաստը»,- ասաց Հովսեփյանը: Ըստ պատգամավորի՝ կա խոսք, որ մյուս գերիները, որոնք վաղուց էին գերեվարվել, նույնպես կվերադարձվեն: Ժամկետների մասին պատգամավորը չխոսեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Հովսեփյանն անդրադարձավ նաև այս օրերին Սյունիքի մարզում տիրող տրամադրություններին: «Կա անհանգստություն, և բնական է, որ այն պետք է լիներ: Բնական է, որ երկար ժամանակ խաղաղ ու հանգիստ ապրող Սյունիքն այսօր անվտանգության խնդիր ունի թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ առաջիկայում կլինի Սյունիքում: Պատգամավորն անգամ առաջարկեց իր գործընկերներին Ամանորը միասին դիմավորել Սյունիքում:  «Ուղղակիորեն մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձ կարգավիճակում: Այն վտանգները, որոնք ամեն տարի լինում էին Տավուշում, և գյուղացիներն արդեն սովոր էին ադրբեջանցիների 500 մետր կամ 1 կիլոմետր հեռու լինելուն և սադրանքներին ու ինչ-որ քայլերին, որոնք կարող են լինել այստեղ: Այդ մարդկանց պարզապես մենակ թողնելու իրավունք չունենք»,- նշեց Հովսեփյանը:
14:19 - 22 դեկտեմբերի,2020
Ռուստամ Մուրադովը հաստատեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը․ Նազելի Բաղդասարյան

Ռուստամ Մուրադովը հաստատեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը․ Նազելի Բաղդասարյան

Պաշտոնական Բաքուն ընդունել է  հայկական կողմի 62 քաղաքացու գերեվարման փաստը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  ՀՀ ԱԺ  Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Նա  նշել է. «Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից եւս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։ Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»։
12:30 - 20 դեկտեմբերի,2020