Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար։ 

Ծնվել է 1956 թ. ապրիլի 28-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ 

1978 թ. -ին ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ոազմական ուսումնարանը
1991 թ.-ին՝ Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան։

1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1991-1992 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար,  ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ 1992-1994 թթ եղել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1994-1999 թ.՝ ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

1999թ-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2020թ.-ի օգոստոսի 19-ից եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը։ 
2020թ. նոյեմբերի 20-ից մինչև 2021 թ․-ի հուլիսի 20-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1994 թ. ստացել է գեներալ-մայորի, 1996 թ․-ին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի,
ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ:
Պարգևատրվել է անվանական զենքով՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից:
Արցախյան պատերազմի մասնակից է:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ուղղվել
 |news.am|

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ուղղվել |news.am|

news.am: Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այդ մասին հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից։  «Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև  2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև   եռակողմ համաձայնագրերի իրագործելիության  վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը», նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝  Կիևի նացիստական ​​ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։ Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի կողմից  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ.Վ.Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին: Մտահոգություն է  հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Մ.Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոյի տեսաբան  Ա.Գևորգյանի ձերբակալությունների առիթով։ Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման  բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։ Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»,- ասվում է հայտարարության մեջ
20:14 - 08 սեպտեմբերի, 2023
Երևանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից Ադրբեջանի հետ սահմանին. ՌԴ-ում ՀՀ դեսպան |1lurer.am|

Երևանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից Ադրբեջանի հետ սահմանին. ՌԴ-ում ՀՀ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումից: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «ՀԱՊԿ դիտորդներից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի տարածաշրջան կատարած այցի արդյունքում, չստորագրվեց այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր լրամշակել փաստաթուղթը։ Փաստաթուղթն այժմ լրամշակման փուլում է»,- նշել է դեսպանը։ Հարությունյանը նաև հերքել է որոշ հայտարարություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախապատրաստում է երկիրը դուրս բերել ՀԱՊԿ-ից։ «Նման մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն առումով, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ստորագրված պայմանագրերով, իսկ դրանք ստորագրվել են դեռևս 90-ական թվականներին: Դուք շատ լավ գիտեք, որ մեր ղեկավարների միջև տասնյակ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են եղել։ Մեր վարչապետը  նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող, դա չի համապատասխանում իրականությանը: Ընդհակառակը՝ մենք ունենք փոխհարաբերությունների խորացում, և այս անկայուն ժամանակահատվածում մեր հարաբերություններն ավելի են խորանում ու խորանալու են։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ Հայաստանը ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և տարածաշրջանային մյուս բոլոր կազմակերպությունների անդամ է, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը։ Այդ պատճառով այս ամենը կարելի է ընկալել որպես մարդկանց հայտարարություններ, որոնք չեն հասկանում մեր փոխհարաբերությունները»,- հավելել է Վաղարշակ Հարությունյանը։
19:00 - 27 հունվարի, 2023
Դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀԱՊԿ միացյալ շտաբ

Դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀԱՊԿ միացյալ շտաբ

Հուլիսի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը և ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն այցելել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբ։ Աշխատանքային հանդիպմանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը տեղեկացրել է հայկական կողմին ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական շահերի պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի, կառավարման մարմինների, ուժերի և միջոցների մասին, ինչպես նաև անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում զորքերի և ուժերի համատեղ պատրաստման գործընթացին։ Վ․ Հարությունյանը, Վ․ Բիյագովը և գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը ներկա են եղել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնում, որտեղ իրականացվում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումն ու տեղեկատվության փոխանցումը։ Կենտրոնը տրամադրում է նաև տեղեկատվական, վերլուծական և տեխնոլոգիական աջակցություն ՀԱՊԿ կանոնադրական և աշխատանքային մարմինների գործունեությանը՝  կառույցի անդամ պետությունների անվտանգության ապահովմանն ուղղված ժամանակին որոշումների կայացման նպատակով։ Հյուրերը ծանոթացել են նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի ստորաբաժանումների գործունեությունը, ինչպես նաև Միջազգային ռազմական կենտրոնի ցուցահանդեսային դահլիճում ներկայացված պատմական ցուցադրությանը։
20:28 - 14 հուլիսի, 2022
«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|

«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է` քաղաքական նշանակումներն ԱԳ նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է, և ամենևին ոչ բոլոր նախարարներն են կարիերային դիվանագետներ: Խորհրդարանում ասաց ԱԳ նախարարը՝ պատասխանելով պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե նախարարն ինչ դիրքորոշում ունի այն հարցում, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումներ են արվում: Արարատ Միրզոյանն արձագանքեց` մի շարք երկրներում նմանատիպ պրակտիկա է գործում նաև դեսպաններ նշանակելու հարցում: «Դա եղել է մինչև 2018-ի հեղափոխությունը, նաև հեղափոխությունից հետո, պատերազմից առաջ, պատերազմից հետո, կլինի նաև ապագայում: Եթե վերջին մի քանի քաղաքական նշանակումներից եք հարցնում, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ դեսպանները մեր լավագույն դեսպաններից են»,- ասաց նա: Հիշեցնենք, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումների շարքին են դասվում նախկին պատգամավոր Լիլիթ Մակունցի` Միացյալ Նահանգներում, նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի` Գերմանիայում, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանի` Իսպանիայում, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի` ՌԴ-ում նշանակումները: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն էլ հիշեցրեց, որ մի շարք երկրներում Հայաստանը դեսպանատան գործունեության համար տարածքներ է վարձակալում, նա հետաքրքրվեց, թե կան արդյոք հաշվարկներ` տարածքներ ձեռք բերելն արդյոք ավելի շահեկան չի լինի: «Շատ լուրջ ֆինանսիստ պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե տնօրինում ես քո գույքը, շատ ավելի շահավետ է, քան վարձակալությունը: Մենք որդեգրել ենք քաղաքականություն, աստիճանաբար, ըստ առաջնահերթությունների քիչ-քիչ փորձենք անցնել դրան, հիմա էլ կա, մինչև մեզ էլ արվել է»,- ասաց Միրզոյանը: Գլխավոր նկարը՝ «Ֆոտոլուր» գործակալության
15:19 - 06 հունիսի, 2022
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին. կանցկացվեն շտաբային բանակցություններ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին. կանցկացվեն շտաբային բանակցություններ

 ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի  գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած  պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով: Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:
18:50 - 13 հուլիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 8-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ: Զրուցակիցները քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմագոտիներում և դրա հանգուցալուծման ուղիները, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը: Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովն անդրադարձել են հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացմանն ուղղված երկկողմ ծրագրերի ու գործողությունների քննարկման նպատակով առաջիկա օրերին Հայաստան ժամանող ՌԴ ՊՆ պատվիրակության հետ նախատեսվող բանակցությունների օրակարգը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը:
17:34 - 08 հուլիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրական սրահներում, ծանոթացել ընկերությունների գործունեությանը,  իրականացվող նախագծերին և ապագա ծրագրերին: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ընկերությունների արտադրանքը, մասնավորապես՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները։ Այցի ընթացքում քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները։ Վաղարշակ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
10:33 - 26 հունիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում

Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։  Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրական սրահներում, ծանոթացել ընկերությունների գործունեությանը,  իրականացվող նախագծերին և ապագա ծրագրերին: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ընկերությունների արտադրանքը, մասնավորապես՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները։ Այցի ընթացքում քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները։ Վաղարշակ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
21:19 - 25 հունիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է  մատուցել Մեծ հայրենականում  զոհված մարտիկների հիշատակին

Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհված մարտիկների հիշատակին

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Վաղարշակ Հարությունյանը՝  Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ  այցելել է  Հաղթանակի  զբոսայգի,  ծաղկեպսակներ  դրել  անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Այնուհետեւ նրանք այցելել  են Վետերանների միություն՝  հանդիպելու եւ երախտիք հայտնելու հաղթանակը կերտած վետերաններին: Հիշեցնենք, որ 80 տարի առաջ այս օրը ֆաշիստական Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: Խորհրդային բազմազգ ժողովուրդների կողքին արիաբար մարտնչեցին նաեւ մեր հայրենակիցները. անգնահատելի է հայերի ներդրումն ընդհանուր հաղթանակի նվաճման գործում: Հունիսի 22-ը հիշատակի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում:
15:01 - 22 հունիսի, 2021
Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանին շնորհավորել է ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների կապակցությամբ

Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանին շնորհավորել է ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների կապակցությամբ

Հունիսի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռաոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։   ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և դրա հանգուցալուծման ուղիները։ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները գոհունակություն են հայտնել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագոծակցության դինամիկ զարգացման կապակցությամբ և շեշտել այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի ժամանակին և լիարժեք իրականացման կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին։
19:29 - 21 հունիսի, 2021