Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է։ 

Վարդան Ղուկասյանը 1984 թվականին ավարտել է  Վանաձորի առեւտրատնտեսական տեխնիկումը։ 2001 թվականին ավարտել է Շիրակի էկոնոմիկայի եւ կառավարման համալսարանը։ 2008 թվականին՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 

1999 թվականից մինչեւ 2008 թվականը երեք անգամ ընտրվել եւ ղեկավարել է Գյումրի քաղաքը։ 2004-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահին առընթեր ՏԻՄ մշտական գործող հանձնաժողովի անդամ։

2017 թվականի ապրիլի 2-ին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։

«Մեր իսկ ձեռքով կվերացնենք չարիքը». «Հանրային ձայն»-ը ներողություն է խնդրում Վարդան Ղուկասյանի համար

«Մեր իսկ ձեռքով կվերացնենք չարիքը». «Հանրային ձայն»-ը ներողություն է խնդրում Վարդան Ղուկասյանի համար

«Դոգ» մականվամբ բլոգերի ստեղծման և դեգրադացիայի մեջ կուսակցությունը ունի նաև իր մեղքի բաժինը, որի համար հայցում ենք հասարակության ներողամտությունը և պարտավորվում ենք չարիքը վերացնել մեր իսկ ձեռքերով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Արտակ Գալստյանը՝ անդրադառնալով քաղաքական ուժի և նրա համահիմնադիր, արդեն նախկին անդամ Վարդան Ղուկասյանի միջև ի հայտ եկած հակասություններին։ «Ավարտվեց կուսակցության շուրջ առաջացած թնջուկի առաջին փուլը։ Բլոգեր Վարդան Ղուկասյանը մինչ այդ հայտարարեց, որ 23000 ընտրող ձայն է տվել ոչ թե կուսակցությանը և գաղափարին, այլ իր հայհոյանքներին և հրավիրեց համագումար միայն իր համակիրներով, համագումարը տապալվեց և բլոգերին մնաց հայտարարել նոր ԴՈԿ անվամբ կուսակցության ստեղծման մասին։ Բլոգերի համագումարին ներկա էին 232 անձ, որից միայն 10%-ն էր կուսակցական։ Այսինքն, եթե ընդունենք, որ այդ 232 հոգին փողով բերած չէին, ապա բլոգերի համակիրները 23 000 ընտրողներից  ընդամենը 232 հոգին են։ Կուսակցությունն ունի մոտ 800 անդամ։ Բլոգերի կոչից հետո կուսակցությունից դուրս գալու դիմում և հայտարարություն են ներկայացրել ընդամենը 8 հոգի։ Այսինքն 800 կուսակցականից ընդամենը 8 հոգին են բլոգերի համակիրը։ Ընտրությունների ժամանակ կուսակցության ծրագիրը և գաղափարը ընտրել են 22 780 ընտրող։ Հայհոյանքը, մանկապղծությունը, արժեհամակարգի պղծումը, ընտանեկան արժեքների ոտնահարումը 232 հոգի։ Կուսակցության անդամ 800 հոգուց 792 հոգին համախմբված են կուսակցության գաղափարի շուրջ և մերժում են հայհոյանքը ու սրբապղծությունը որպես քաղաքական գործիքակազմ բլոգերի կիրառած մեթոդաբանությունը։ 792 կուսակցական ընտրեցին բարոյականությունը, ընտանեկան արժեքները, քրիստոնեական հավատը և մերժեցին բլոգերին։ Բլոգերին կուսակցությունից վտարելուց հետո ստացել ենք ևս 45 դիմում կուսակցությանը անդամագրվելու։ Շնորհակալ եմ «Հանրային Ձայն» կուսակցության անդամներից և հասարակությանը բարոյական արժեքների կողմը կանգնելու համար։ Շնորհավորում եմ «Հանրային Ձայն» կուսակցության անդամներին մեզ վարկաբեկող աղբից ազատվելու և ինքնամաքրվելու համար։ Նաև շեշտեմ, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը հանդես է եկել նոր «Արժեհամակարգ» նախաձեռնությամբ, հայկական սոցիալական հարթակը հայհոյող և սրբապիղծ բլոգերներից մաքրելու  նպատակով, քանի որ հասկանում է, որ Դոգ մականվամբ բլոգերի ստեղծման և դեգրադացիայի մեջ կուսակցությունը ունի նաև իր մեղքի բաժինը, որի համար հայցում ենք հասարակության ներողամտությունը և պարտավորվում ենք չարիքը վերացնել մեր իսկ ձեռքերով»,- նշված է Գալստյանի անունից տարածված հայտարարությունում։ Վարդան Ղուկասյանը հունվարի 19-ին հրավիրված համագումարում, որին տեսակապով էր մասնակցում, հայտարարեց, որ հրաժարվում է կուսակցությունից և քաղաքական նոր ուժ է հիմնում։ Ղուկասյանն ասել է, որ «Հանրային ձայն»-ի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը, որը կալանավորված է, «ամբողջությամբ գտնվում է իշխանության ձեռքի տակ և փորձում է կուսակցությանը ներքաշել դատական քաշքշուկների մեջ, որպեսզի դրանով իսկ թույլ չտա կուսակցությանը մասնակցել խորհրդարանական ընտրություններին»։ Նոր կուսակցությունը, Ղուկասյանի խոսքով, կկոչվի «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն», կարճ՝ «ԴՕԿ»՝ կրկնելով իր մականունը։ Քաղաքական նոր ուժի հիմնադիր համագումարը կկայանա մարտի 5-ին։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ղուկասյանի հիմնադրած «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ խորհրդի անդամ հանդիսացող Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և որ այդ հիմքով դադարեցված է համարվում նրա անդամությունը կուսակցությանը։ Ղուկասյանը, ի պատասխան, հայտարարել էր, որ եթե ինքը չլինի կուսակցությունում, այն կդադարի գոյություն ունենալ։
21:25 - 25 հունվարի, 2024
Վարդան Ղուկասյանը որոշել է նոր կուսակցություն բացել
 |armenpress.am|

Վարդան Ղուկասյանը որոշել է նոր կուսակցություն բացել |armenpress.am|

armenpress.am: Վարդան Ղուկասյանը որոշում է կայացրել հրաժարվել «Հանրային ձայն» կուսակցությունից և նոր կուսակցություն բացել՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» անունով, որով էլ կմասնակցի հետագայում ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ղուկասյանը այս մասին հայտարարել է իր հրավիրած համաժողովի ժամանակ։  Նա նշել է, որ դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվել որպես կուսակցություն՝ ընտրություններին մասնակցելու համար, ուստի որոշել է հրաժարվել իր կուսակցութունից։ «Ես որոշեցի իմ ստեղծած կուսակցությունից հրաժարվել և ստեղծել նոր կուսակցություն առանց այդ աղբի՝ երիտասարդ կադրերով համալրված, արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ հավակնություններ ներկայացնել, որ ինքն է դա արել։ Նոր կուսակցոթյունը ես որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝ կարճ ԴՕԿ։ Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը»,- ասել է Ղուկասյանը։ «Հանրային ձայն» կուսակցության ներսում կոնֆիլկտ էր առաջացել  դեռևս հունվարի 10-ին, երբ քաղաքական ուժի «Ֆեյսբուք»-ի էջը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դադարեցրել է Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։ Վարդան Ղուկասյանն իր հերթին հայտարարել էր, որ «Հանրային ձայն» կուսակցությունը ինքն է ստեղծել, և այդ կուսակցությունը առանց իրեն չի կարող լինել և հունվարի 19-ին համագումար հրավիրել։
22:39 - 19 հունվարի, 2024
«Դոգի» հրավիրած համագումարը չի կարող համարվել իրավազոր. «Հանրային ձայն» կուսակցություն

«Դոգի» հրավիրած համագումարը չի կարող համարվել իրավազոր. «Հանրային ձայն» կուսակցություն

Այսօր «Հանրային ձայն» կուսակցության նակին անդամ Վարդան Ղուկասյանի կողմից Երևանում հրավիրված համագումրը չի կարող համարվել իրավազոր։ Այս մասին տեղեկություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության պաշտոնական էջը։   «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդն այսօր տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ ներկա պահին կուսակցության անդամների թիվն ավելացել է՝ դառնալով 782, այսինքն այսօր հրավիրված համագումարը իրավազոր չէ։ «Քանի որ համագումարը չի հրավիրվել կուսակցության կառավարման խորհրդի անդամների թվի 2/3-ի որոշմամբ կամ կուսակցության անդամների թվի 1/5-ի նախաձեռնությամբ, որի հրավիրման վերաբերյալ որոշումը պետք է կրկին կայացնի խորհուրդը, որը առկա չէ, այսինքն` 2024թ․ հունվարի 19-ին հրավիրված համագումարը և համագումարի կողմից կայացված որոշումներն անօրինական են»,–նշված է հաղորդագրության մեջ։   Հունվարի 11–ին «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։   «Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։ Նա նաև հայտնել էր, որ հունվարի 19–ին հանրագումար է հրավիրում։
20:06 - 19 հունվարի, 2024
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 1999-2012 թվականներին Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար հանդիսացած Վ.Ղ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու այլ տարածքները չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց), նույն համայնքի ղեկավարի տեղակալ Գ.Մ.-ի, քաղաքաշինության բաժնի պետեր Հ.Կ.-ի և Ռ.Հ.-ի օժանդակությամբ, ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք: Անշարժ գույքերի՝ օտարման օրվա դրությամբ կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:  «Արդյունքում՝ Վ.Ղ.-ն պետության և համայնքի շահերին պատճառել է էական վնաս, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլն 60 հազար 815 դրամ կադաստրային արժեքով 4 անուն անշարժ գույքերը: Գույքերի մի մասը Վ.Ղ.-ն օտարել է «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել ինքն ու եղբայրը` Գ.Ղ.-ն, իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, իր ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին: Ա.Մ.-ն 2009 թվականին վերոնշյալ հողամասն առուվաճառքի պայմանագրով օտարել է Հ.Գ.-ին, Հ.Գ.-ն 2013 թվականին անհատույց օգտագործման պայմանագրով հողամասը հանձնել է Վ.Ղ.-ին, 2014 թվականին Հ.Գ.-ն վերոնշյալ հողամասը նվիրատվությամբ փոխանցել է Վ.Ղ.-ի մտերիմ Ս.Զ.-ին, ով 2017 թվականին՝ նվիրատվության պայմանագրով, տվյալ հողամասը փոխանցել է Վ.Ղ.-ի որդուն` Ս.Ղ.-ին: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին սեփական նախաձեռնությամբ Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ 24 դեպքով՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 7 դեպքով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 19 դեպքով՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) և 4 դեպքով՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)): Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև՝ Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ին օժանդակած Գ.Ղ-ի (եղբայր) և Ս.Ղ-ի (որդի) նկատմամբ: Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, մասնավորեցման ոչ ենթակա 19 անուն գույքերն օտարելու վերաբերյալ ոչ իրավաչափ վարչական ակտերը վերացնելու պահանջներով հայցեր է հարուցել Վարչական դատարան, իսկ 5 անուն գույքերի վերաբերյալ` նույն պահանջով, նախապատրաստվում են վարչական հայցեր: Միևնույն ժամանակ, նույն քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել  վերոնշյալ 24 անշարժ գույքերի ապօրինի օտարման գործընթացում Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից՝ 2006-2011 թվականների ընթացքում, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անզգուշությամբ պետության և համայնքի շահերին էական, իսկ որոշ դեպքերում՝ այլ ծանր հետևանքներ պատճառելու առերևույթ հանցավոր դեպքերի մասին: Այդ կապակցությամբ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:48 - 04 հոկտեմբերի, 2023
Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետի որդին․ ՔԿ

Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետի որդին․ ՔԿ

Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ՝ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետախուզության բաժանմունքի պետը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ։Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Ս.Ղուկասյանը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:08 - 19 օգոստոսի, 2021
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով նախաքննությունը շարունակվում է  

 |armenpress.am|

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով նախաքննությունը շարունակվում է |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Նրան մեղադրանք է առաջադրվել, և նա հարցաքննվել է: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանը:  Գործով փաստաթղթերի կեղծման ու կեղծված փաստաթղթերի գրանցման ընթացքում կատարված հանցավոր արարքների բոլոր հանգամանքները նախաքննության ընթացքում մանրակրկիտ ստուգվում են: «Եթե ի հայտ գան կոնկրետ անձանց կողմից հանցակցության փաստական տվյալներ, նշված անձանց արարքներին ևս կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,- նշեց Հովհաննես Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ դատարանի կողմից ապօրինի օտարված գույքի փաստը վերջնականապես հաստատվելուց հետո այդ գույքի սեփականությունը կարող է վիճարկվել քաղաքացիական դատարանում և վերադարձվել համայնքին: «Խոսքը Գյումրի քաղաքի տարածքում գտնվող մի քանի հողամասերի օտարման գործընթացների հետ է կապված, որի ընթացքում թույլ են տրվել ՀՀ օրենսդրության խախտումներ, և տվյալ հողամասերն օտարվել են տարբեր սուբյեկտների՝  Վ. Ղուկասյանի հետ բարեկամական-հարազատական կապերի մեջ գտնվող անձանց, այդ թվում նաև ինքն իրեն: Ղուկասյանը, հանդիսանալով աճուրդային հանձնաժողովի նախագահ, հողամասերը վարձակալության է տրամադրել  իրեն ու եղբորը հավասար բաժնեմասերով պատկանող «ԱՄԲԵՐՏԴ» ՍՊԸ-ին, այնուհետև վաճառքի միջոցով օտարել է, կամ լինելով հանձնաժողովի նախագահ և չունենալով իրավունք, տարածքն օտարել է իրեն »,- նշեց դատախազը: Վարդան Ղուկասյանի նկատմամբ այս պահին որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, սակայն նախաքննության ընթացքում տարբեր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, խափանման միջոցը կարող է փոխվել: Դատախազի տեղակալը հիշեցրեց, որ հիշյալ քրեական գործը հարուցվել էր դեռ 2019թ. վերջին: Բայց քննչական ու դատավարական գործողությունների ծավալուն ու բազմադրվագ լինելու պատճառով մեղադրանքը Ղուկասյանին հարուցվել է միայն 1.5 տարի անց: Օգոստոսի 11-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով (19 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ըստ մեղադրանքի` Վարդան Ղուկասյանը Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ պաշտոնեական փաստաթղթեր, տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ է կեղծել, համայնքային հողամասերի օտարման աճուրդներին ու մրցույթներին անձամբ մասնակցել ու հաղթող ճանաչվել, ինչը օրենքով անթույլատրելի է։ Շարունակությունը՝ armenpress.am-ում։ 
11:14 - 12 օգոստոսի, 2021
Քննչական կոմիտեն հայտնում է Գյումրու նախկին քաղաքապետ Ղուկասյանի կողմից պաշտոնի չարաշահման և կեղծիքի 19 դեպքի մասին

Քննչական կոմիտեն հայտնում է Գյումրու նախկին քաղաքապետ Ղուկասյանի կողմից պաշտոնի չարաշահման և կեղծիքի 19 դեպքի մասին

 ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 19 դեպքերի մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդան Ղուկասյանը, 1999թ. նոյեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերը զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալի, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետերի օժանդակությամբ, 2001-2011թթ. ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ՝ պետության և համայնքի շահերին պատճառելով էական վնաս, իսկ որոշ դեպքերում՝ անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ: «Մասնավորապես, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2001թ. հունիսի 25-ի որոշմամբ բարեկարգման, կանաչապատման, բացօթյա սրճարանի կազմակերպման, բացօթյա էստրադայի տեղադրման և այլ փոքր օբյեկտների տեղադրման ու կառուցապատման նպատակով քաղաքային զբոսայգու՝ 0.13 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրել է իրեն և եղբորը հավասար բաժնեմասերով պատկանող «Անբերդ» ՍՊԸ-ին: Այնուհետև՝  2002թ. նոյեմբերի 14-ին, տրամադրել է շինարարության թույլտվությունը` քաղաքային զբոսայգու տարածքում՝ նույն հողամասում, սրճարանային համալիրի շինմոնտաժային աշխատանքների կատարման համար, ապա՝ 2006թ. նոյեմբերի 1-ին, «Անբերդ» ՍՊԸ-ին պատկանող սրճարանային համալիրի լրակառուցման և ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել է նաև 0.103520 հա մակերեսով հողամասը: Այնուհետև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի կողմից կազմված կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 5 տեղեկանքները ներկայացվել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանմանը, որոնց մեջ ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված հողամասերի շարքում: Նշված տեղեկանքների հիման վրա՝ նշված հողամասերի նկատմամբ  2006թ. դեկտեմբերի 26-ին գրանցվել է «Անբերդ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, որի արդյունքում 3.043.488 ՀՀ դրամ կադաստրային արժեքով քաղաքային զբոսայգու հիշյալ հողամասը Վ.Ղուկասյանը փաստացի դարձրել է իր և եղբոր սեփականությունը: Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Ֆուրմանով փողոցի հարևանությամբ գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 300.0 քմ մակերեսով Սայաթ-Նովա 6 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2006թ. մայիսի 30-ին, նշված 2․734․200 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է ՓԲԸ-ի` վարչական շենք կառուցելու նպատակով: Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, 2006թ. օգոստոսի 11-ին խախտելով «Սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի հարևանությամբ գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 655.0քմ մակերեսով հողամասն աճուրդով օտարելու ժամանակ հանդես է եկել որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, որտեղ հաղթող է ճանաչվել վերոնշյալ «Անբերդ» ՍՊ ընկերությունը: Այնուհետև իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 655.0քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, ապա՝ 1.925.700 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը օտարել է նույն «Անբերդ» ՍՊԸ-ին` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, որից հետո՝ 2007թ. հոկտեմբերի 4-ին, տվել է շինարարության թույլտվությունը, և հողամասի վրա կառուցվել է առևտրի և սպասարկման օբյեկտ: Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2006թ. սեպտեմբերի 25-ին անձամբ մասնակցել է զինվորական սովխոզի տարածքի 210.0քմ չափերի հողամասն օտարելու աճուրդին, ճանաչվել է հաղթող, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 210.0քմ չափերի մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Դրա հիման վրա` 2006թ. հոկտեմբերի 10-ի որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառելով այն մասին, որ իբր հողամասը հանդիսանում է պետական սեփականություն, հիշյալ հողամասն օտարել է իրեն, որից հետո հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունները ճանաչել է օրինական: Բացի այդ, Վարդան Ղուկասյանը 2006թ. սեպտեմբերի 25-ին անձամբ մասնակցել է նախկին զինվորական սովխոզի տարածքի 400.0քմ չափերի Ա06-303 ծածկագրով հողամասն օտարելու աճուրդին, ճանաչվել է հաղթող, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, նշված 400.0քմ չափերի մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Դրա հիման վրա` 2006թ. հոկտեմբերի 10-ի որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառելով այն մասին, թե իբր հողամասը հանդիսանում է պետական սեփականություն՝ օտարել է իրեն և հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունները ճանաչել օրինական: Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, 2006թ. հոկտեմբերի 6-ին հանդիսանալով համայնքի աճուրդային հանձնաժողովի նախագահ, դիտավորյալ իր կողմից կայացրած պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշման մեջ չի ներառել այն հանգամանքը, որ Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող շինությունը հանդիսանում է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան: Ապա՝ նույն օրը կայացած աճուրդի ընթացքում 3.857.427 ՀՀ դրամ կադաստրային արժեքով նշված շինությունն օտարել է քաղաքացու, որից հետո՝ 2008թ. նոյեմբերի 14-ին, տրամադրել է շինության քանդման թույլտվությունը: Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ 31 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող 1598.75 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո` 2007թ. նոյեմբերի 19-ին, հիշյալ 3.060.007 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել է ՍՊԸ-ի: Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարն, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 100.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/1 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. դեկտեմբերի 3-ին, հիշյալ՝ 765.700 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով: Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1000.0 քմ մակերեսով Մարմաշենի խճուղի 9/1 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վ. Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. մարտի 17-ին, հիշյալ՝ 810.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով: Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը 2008թ. մարտի 11-ին Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ գտնվող հողատարածքն աճուրդով օտարելու ժամանակ հանդես է եկել որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, որտեղ հաղթող է ճանաչվել «Անբերդ» ՍՊ ընկերությունը, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 930.0քմ մակերեսով Ռուսթավելի 63/3 հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2.734.200 ՀՀ դրամ կադաստրային արժեքով նշված հողամասը, մարտի 24-ի որոշմամբ, օտարել է նույն «Անբերդ» ՍՊԸ-ին` կառուցապատման նպատակով: Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 360.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/8 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2008թ. մայիսի 7-ին հիշյալ՝ 689.040 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով: Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 400.0 քմ մակերեսով Շչերբինայի 19գ հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո 2008թ. հուլիսի 11-ին, հիշյալ՝ 765.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի վրա հետագայում առանց շինարարության թույլտվության կառուցվել է բնակելի տուն: Բացի այդ, Վարդան Ղուկասյանը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 400.0 քմ մակերեսով Տիմիրյազև 2/9 հասցեով հասցեավորված հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2008թ. հուլիսի 11-ին, հիշյալ՝ 765.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, որի վրա հետագայում առանց շինարարության թույլտվության կառուցվել է բնակելի տուն: Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասից 1200.0 քմ մակերեսով Մ.Մկրտչյան 48 հասցեով հասցեավորված առանձնացման նպատակով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև 2010թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ 2.296.800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հիշյալ հողամասն առանձնացրել է որպես գույքային միավոր, որի արդյունքում նշված ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչը հնարավորություն է ստացել օտարել այն և 2010թ. մարտի 29-ին հողամասն օտարվել է քաղաքացու: Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի ¾ հասցեի, համայնքային սեփականություն հանդիսացող 325.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը: Այնուհետև՝ 2010թ. հոկտեմբերի 12-ին, հիշյալ՝ 622.050 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով: Բացի այդ, Գյումրու համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4000.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2010թ. նոյեմբերի 18-ին, հիշյալ՝ 3.240.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, որի վրա հետագայում կառուցվել և շահագործվել է գազալցակայան: Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղ 11/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1000.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. փետրվարի 24-ին, հիշյալ՝ 810.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով: Բացի այդ, Գյումրու համայնքի նախկին ղեկավարը, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փող. 12/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 267.51 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը, կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. հունիսի 10-ին, հիշյալ՝ 332.247 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով: Բացի այդ, իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատելով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կողմից կազմված, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փող. 12/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 758.0 քմ մակերեսով հողամասի՝ իրեն ներկայացված գլխավոր հատակագիծը՝ Վարդան Ղուկասյանը կեղծել է նշված պաշտոնական փաստաթուղթը, որից հետո՝ 2011թ. հունիսի 10-ին, հիշյալ՝ 941.436 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը, սեփականության իրավունքով, հանձնել է քաղաքացու` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է:
18:55 - 10 օգոստոսի, 2021
7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

Նկարը՝ Iravaban.net-ի ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Այս խորհրդարանը գործունեություն ծավալեց 2 տարի 5 ամիս, և այս տարվա մայիսի 10-ին արձակվեց իրավունքի ուժով՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ չընտրելու մեթոդով, որպեսզի հունիսին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ նոր ընտրություններ։ 2 տարի 5 ամիս օրենսդիր մարմնում գործունեություն են ծավալել երեք խմբակցություններ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, մշակում, նաև փոփոխում է օրենքներ և այլն: Հետևաբար օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած երեք ուժերի աշխատանքի գնահատման մեթոդներից մեկն էլ նրանց ներկայացրած և ընդունած օրենսդրական նախագծերն են։ Օրենսդրական նախագծերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պաշտոնական Parliament.am կայքը, որտեղ հրապարակվում են պատգամավորների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ և դեռևս չեն քննարկվել, կամ ընդգրկվել են ԱԺ օրակարգում, բայց դեռ չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցություն Այսպես, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 81 պատգամավոր, որոնցից 15-ը այս գումարման Ազգային ժողովում չունեն ընդունված նախագծեր, իսկ նրանց մի մասը պարզապես չեն էլ ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Այս պատգամավորներից ոմանք միայն վերջերս են ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն կան նաև պատգամավորներ, որոնք արդեն 2 տարի 5 ամիս է՝ օրենսդիրում են։ Օրինակ՝ Մաթևոս Ասատրյանը խորհրդարանում 2 տարի 5 ամիս աշխատելու ընթացքում համահեղինակության կարգով նախաձեռնել է 2 օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, սակայն դրանցից մեկը հեղինակը հետ է վերցրել, իսկ մյուսը հանվել է շրջանառությունից։ Այսինքն՝ պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել է 2 օրենքի փոփոխության նախագծերի վրա, որոնք չեն ընդունվել։ Պատգամավոր Միքայել Զոլյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել ոչ մի նախագիծ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չունի ո՛չ ընդունված, ո՛չ օրակագում ընդգրկված և ո՛չ էլ շրջանառության մեջ դրած նախագծեր։ Պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես 7-րդ գումարման Ազգային ժողովում որևէ նախագիծ չի ներկայացրել։ Վերջինիս որպես հանձնաժողովի անդամ ներգրավված է եղել «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» նախագծի կազմում։ Պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր է։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում Ազգային ժողովին չի ներկայացրել և չի համահեղինակել որևէ օրենսդրական նախագիծ։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Վերջինիս ներգրավված է եղել մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Պատգամավոր Արտաշես Թևոսյանը մանդատը ստանձնել է խորհրդարանի ձևավորման հենց սկզբից։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում ներկայացրել է միայն մեկ նախագիծ, սակայն հետագայում հետ է կանչել այն։ Պատգամավորը չունի ընդունված ոչ մի նախագիծ, սակայն մեկ նախագիծ ընդգրկված է օրակարգում, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սա վերջին 2,5 տարիների ընթացքում միակ նախագիծն է, որը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ։  Արման Եղոյանը չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Վերջինս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է եղել, որոնք, սակայն, հեղինակը հետ է կանչել։ Նախագծերից մեկը, որի համահեղինակ է եղել Արման Եղոյանը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է․ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Մեկ այլ նախագիծ էլ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հետ է վերցվել։ Այս նախագիծը նորից ներկայացվել է ԱԺ․ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում Եղոյանը նույնպես ներառված է եղել․ այս դեպքում էլ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Երկրորդ անգամ ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Կինեմատոգրաֆիայի մասին մշակված նախագիծը արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախորդ երեք նախագծերը։ Այս անգամ ևս ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Այսինքն՝ այս պահին Եղոյանը օրակարգում ընդգրկված 3 նախագծերի համահեղինակ է։ Նարեկ Ղահրամանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սա կարող է պատճառ լինել օրենսդրական բնականոն գործունեության խաթարման, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը դեռևս չունի ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն նա համահեղինակ է օրենսդրական 2 նախագծի, որոնք ընգրկված են օրակարգում, իսկ մեկ նախագիծ էլ դեռ օրակարգում չէ։ Նախագծերից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, մյուսը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Պատգամավորը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխություն էլ է նախաձեռնել, որը շրջանառության մեջ է։ Պատգամավորներ Գոռ Երանյանը և Կարապետ Մխչյանը պատգամավորական մանդատ են ստանձնել համապատասխանաբար 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և 13-ին, սակայն նրանցից մեկն ընդհանրապես չունի նեկայացրած նախաձեռնություն, մյուսն ունի ներկայացրած, սակայն դեռ չեն ընդունվել։ Մասնավորապես Գոռ Երանյանը ընդհանրապես չունի ներկայացրած նախագիծ։ Կարապետ Մխչյանը օրենսդրական երկու [1,2] նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն է ունեցել, որոնք, սակայն, հեղինակը հետ է վերցրել։ Երկու նախագծերն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Պատգամավոր Հայկ Ցիրունյանը մանդատը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Պատգամավորը համահեղինակ է երկու նախագծերի, որոնք այժմ ընդգրկված են օրակարգում։ Դրանցից մեկը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, մյուսը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորը մինչ օրս չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, 14-ին և 24-ին։ Մանդատը ստանձնելուց ի վեր Նարեկ Գրիգորյանը չի ներկայացրել և համահեղինակության կարգով ներգրավված չի եղել որևէ օրենսդրական նախագծում։ Կարեն Գրիգորյանը մասնակցություն ունի 2 օրենսդրական նախագծում, որոնք հեղինակը հետ է վերցրել։ Նախագծերից երկուսն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Երկուսի դեպքում էլ նախատեսված են եղել գրեթե նույն փոփոխություններ, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ էլ հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո մինչ օրս չի համահեղինակել և չունի որևէ ներկայացրած նախագիծ։  Պատգամավորներ Էմմա Պալյանը և Վահագն Ալեքսանյանը մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2021 թվականի մարտի 22-ին և ապրիլի 6-ին։ Վերջիններս նույնպես օրենսդրական նախագծեր չեն հեղինակել կամ համահեղինակել։ Կան պատգամավորներ, որոնք ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ ունեն, սակայն նրանցից շատերինը նույն օրենսդրական նախագիծն է, որը մշակվել է շուրջ 55 պատգամավորների համատեղ ջանքերով։ Այսպես՝ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը և Լիլիթ Ստեփանյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծի համահեղինակ են։ Այս շարքի պատգամավորներից Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը և Արեն Մկրտչյանը չունեն հեղինակած կամ համահեղինակած օրենսդրական նախագծեր։ Վերջիններս չունեն նույնիսկ ներկայացրած օրենսդրական նախագծեր, բացի այս մեկից, որի կազմում իրենք նույնպես ընդգրկված են եղել։ Սերգեյ Մովսիսյանը համահեղինակ է 2 օրենսդրական նախագծի, որոնք դրվել են շրջանառության, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգում։ Հայկ Սարգսյանը 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 4 նախագիծ, սակայն բոլորի դեպքում էլ հեղինակը ընթացքից հետ է վերցրել։ Սարգսյանն այս պահին ունի 1 նախագիծ, որը դրվել է շրջանառության, սակայն դեռ ընգրկված չէ օրակարգում։ Մերի Գալստյանը ներկայացված է եղել 15 օրենսդրական նախագծերում․ բոլորի դեպքում հեղինակը ընթացքից հետ է վերցրել նախագիծը։ Այժմ պատգամավորը ներկայացված է 3 նախագծում, որոնք դրվել են շրջանառության, բայց դեռ ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյան 1 նախագծի հեղինակ է, սակայն ընթացքում այն հետ է վերցրել։ Այժմ կան 6 նախագծեր, որոնք շրջանառության մեջ են, սակայն դեռ օրակարգում չեն ընդգրկվել։ Պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Գասպարյանը և Արթուր Մանուկյանը համահեղինակ են ընդունված միայն մեկ օրենսդրական նախագծի՝ ««Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»։ Սակայն, բացի այս երեք պատգամավորներից, նախագծի համահեղինակ են ևս 35 պատգամավորներ։ Այս պատգամավորներից Ալեքսանդր Ավետիսյանը և Տաթևիկ Գասպարյանը բացի այս նախագծում ներգրավված լինելուց, չեն ներկայացրել որևէ այլ օրենսդրական նախագիծ։ Արթուր Մանուկյանը ներգրավված է 2 օրենսդրական նախագրեծում, որոնք ընդգրկված են օրակարգում։ 1 օրենսդրական նախագծի համահեղինակ է նաև պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Բացի այս մեկ ընդունված օրենսդրական նախագծից, պատգամավորը ներգրավված չի եղել որևէ այլ օրենսդրական նախագծում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ընդդիմադիր ուժերի պարագան մի փոքր այլ է։ Վերջիններս հնարավոր է չունենան ընդունված օրենսդրական նախագծեր իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանում մեծ թվով ներկայացված լինելու պատճառով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախագծերը չեն ընդունվում իշխանության ներկայացուցիչների դեմ քվեարկելու պատճառով, ինչը սովորաբար չի լինում «Իմ քայլի» ներկայացրած նախագծերի պարագայում։ Այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք այս խմբակցության պատգամավորների ներկայացրած, ընդունված և չընդունված նախագծերի մի մասի վերաբերյալ ամփոփ տվյալներ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և Սողոմոն Սողոմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեն ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ, սակայն այս նախագծի վրա համահեղինակության կարգով աշխատել են շուրջ 38 պատգամավորներ, որոնց թվում էին նաև հիշյալ անձինք։ Նախագիծը COVID 19-ի տարածումը կանխելու, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին է։ Վերոնշյալ պատգամավորներից Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը բացի այս ընդունված նախագծիչ չեն ներկայացրել որևէ այլ նախագիծ։ Պատգամավոր Նորա Առուստամյանը ներկայացրել է 2 օրենսդրական նախագիծ, սակայն դրանք մերժվել են։ Վերջինս ունի նաև օրակարգում ընդգրկված 1 նախագիծ։ Վարդևան Գրիգորյանը համահեղինակել է 5 նախագիծ, որոնցից 1-ը մերժվել է, 4-ը  հետ է վերցվել։ պատգամավոր Կարինե Պողոսյան ներկայացված է 2 օրեսնդրական նախագծում, որոնք սակայն հետ են վերցվել։ Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը և Իվետա Տոնոյանն ունեն ընդունված 2 օրենսդրական նախագիծ, որից մեկը հիշյալ նախագիծն է։ Այս պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Վարդան Վարդանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր։ Քաջիկ Գևորգյան համահեղինակ է մի նախագծի, որը դրվել է շրջանառության, սական ընդգրված չէ օրակարգում։ Ջանիբեկ Հայրապետյանը ներկայացրել է 5 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հեղինակը հետ է վերցրել, 2-ը՝ մերժվել։ Հրանտ Մադաթյան ներկայացված է 10 օրենսդրական նախագծում, որոնցից 9-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ Իվետա Տոնոյանը ներկայացրել է 4 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Ինչպես արդեն նշեցինք ընդդիմադիր պատգամավորների պարագայում մի փոքր այլ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ ասել է, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում՝ դեմ քվեարկելով, որից հետո, ամիսներ անց, որոշակի փոփոխության ենթարկելով իրենց անվան տակ ներկայացնում են նույն նախագծերը և ընդունում։ Հետևաբար ընդդիմադիր պատգամավորների մոտ հաճախակի են դեպքերը, երբ ներկայացվել են նախագծեր, որոնք չեն ընդունվել։ Այսպես, օրինակ, պատգամավորներ Հրանտ Այվազյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն վերջիններս ունեն ներկայացրած նախագծեր, որոնց մի մասը հենց հեղինակներն են հետ կանչել, մի մասն էլ մերժվել է։ Նշված պատգամավորներից Հրանտ Այվազյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ներկայացված օրենսդրական այլ նախագծեր։ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է 4 նախագիծ, որոնցից 2-ը հետ է վերցվել, 2-ը՝ մերժվել։ Սարիկ Մինասյանը ներկայացրել է 1 նախագիծ, որը հետագայում հետ է վերցրել։ Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը և Ռուբիկ Ստեփանյանն ունեն միայն մեկ ընդունված օրենսդրական նախագիծ, որը այն նույն նախագիծն է, որի մասին արդեն խոսեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների գործունեությունը ներկայացնելիս։ Այս պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Ռուբիկ Ստեփանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր, բացի վերոնշյալից։ Պատգամավոր Աննա Կոստանյան ներկայացրել է 8 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ը հեղինակը հետ է վերցրել, 3-ը՝ մերժվել է։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում նախաձեռնությունները ներկայացնում է խմբակցության և ոչ անհատ պատգամավորների անունից։ Ընդհանուր առմամբ խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել են 39-ը։  Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ 7-րդ գումարման խորհրդարանում կան 3 խմբակցություններում չընդգրկված 9 պատգամավորներ։ Նրանցից Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը համահեղինակել են միայն 1 օրենսդրական նախագիծ։ Այս նախագծի համահեղինակ է նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը։ Վերջինս համահեղինակել է նաև մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Աննա Գրիգորյանը բացի այս նախագծից համահեղինակության կարգով ընդգրկված է նաև երկու այլ նախագծերում, որոնք դրվել են շրջանառության, սական դեռ չեն մտել օրակարգ։ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է 4 այլ նախագիծ, որոնք դրվել են շրջանառության, սակայն ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, բացի 2 ընդունված օրենսդրական նախագծերից, համահեղինակել է մեկ օրենսդրական նախագիծ, որը հետագայում հեղինակը հետ է վերցրել 2 ընդունված օրենսդրական նախագիծ ներկայացնողների շարքում են նաև անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը։ Գոռ Գևորգյանը, բացի 2 ընդունված նախագծերից, ներկայացրել է նաև 1 այլ նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ օրակարգում։ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը ներկայացրել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնց մի մասը հեղինակներն են հետ վերցրել, մի մասն էլ մերժվել է խորհրդարանի կողմից։ Ընդհանուր պատկերը դիտարկելիս տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանին ներկայացված օրենսդրական նախագծերը հիմնականում ընդունվել են առանց խնդիրների, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծերի պարագայում կան մերժված շատ նախագծեր։ Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք չեն ներկայացրել և չունեն գեթ մեկ ներկայացված օրենսդրական նախագիծ, ոմանք էլ ունեն ներկայացված նախագծեր, սակայն միայն մեկ կամ երկուսն են ընդունվել խորհրդարանի կողմից։ Քանի որ օրենսդիր մարմնի գործառույթներից մեկն էլ օրենքներ մշակել, լրացնել և հեղինակելն է, հետևաբար, սա ակնառու ապացույց է, որի միջոցով էլ կարող ենք պատկերացում կազմել օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած պատգամավորների աշխատանքի մասին՝ այս խորհրդարանի արձակման պահին և նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Նարեկ Մարտիրոսյան
15:40 - 21 մայիսի, 2021
Տասը հոգի, հինգ մեքենայով եկել են իմ տան մոտ: Նրանց մեջ եղել են Հակոբ Սիմիդյանն ու Սարգսյան Հայկը. «Իմ քայլը» լքած պատգամավոր

Տասը հոգի, հինգ մեքենայով եկել են իմ տան մոտ: Նրանց մեջ եղել են Հակոբ Սիմիդյանն ու Սարգսյան Հայկը. «Իմ քայլը» լքած պատգամավոր

Այս գիշեր՝ «Իմ քայլ»-ից դուրս գալու հայտարարությունից ժամեր հետո, Վարդան Աթակեյանի՝ Պտղնիում գտնվող առանձնատան վրա հարձակման մասին մամուլում տարածված լուրերի վերաբերյալ: -Պարո′ն Աթաբեկյան, կմանրամասնեք՝ ի՞նչ հարձակում է տեղի ունեցել, ովքե՞ր են եղել: -Հարձակում տեղի չի ունեցել: Մեքենաներով մոտեցել են իմ տանը, ազդանշանը միացել է: Տեսախցիկներով նայել ենք, տեսել մեքենաներ: Մի տասը հոգի երիտասարդներ, դարպասի դիմաց հավաքված, ուզեցել են նայել ներս՝ 5-10 րոպե: Ոստիկանություն եմ կանչել: Ներսում մարդ է եղել, ես տանը չեմ եղել, ասել եմ՝ դուրս չգաք: Ոստիկանությունը եկել է, ներսից դուրս են եկել, պարզվել է, որ Հակոբ Սիմիդյանն ու Սարգսյան Հայկն են նաև եղել մեջները: Տուն են ուզել գնալ, իմ եղբայրը նրանց ճանաչում է, ասել է՝ Վարդանը չէ, ասել են՝օքեյ: Եղբայրս ասել է, եթե պետք է զանգեք, իրեն տեսեք, հիմա ինքը տանը չէ: -Ի՞նչ վիճաբանության մասին է խոսքը. այդպիսի տեղեկություններ տարածվեցին: -Ռազբորկա չի եղել: Միջադեպ տեղի չի ունեցել: Տեղի է ունեցել այն, որ գիշերը ժամը 01:00-ին հինգ մեքենայով մոտեցել են: Առաջին հայացքից կասկածելի են թվացել, հետո չեմ իմանում՝ ինչի են մոտեցել: Իսկ մինչև հիմա դեռ պարզ չէ, թե ինչու են ուզել ինձ տեսնել, հույս ունեմ կպարզվի օրվա մեջ: -Գուցե Ձեր հայտարարությո՞ւնն է պատճառը, գուցե իրենց մոտ ինչ-ինչ հարցե՞ր են առաջացրել: -Գուցե, բայց իմ համարը գիտեն, երևի կզանգահարեն, կասեն՝ ինչու են այդ ժամին այդքան մեքենայով մոտեցել իմ տան մոտ: Դժվար չէր ինձ զանգահարել, պայմանավորվել՝ հատկապես, որ Սիմիդյանը շատ լավ գիտի՝ ես որտեղ եմ լինում, ինչ եմ անում: Եթե այդպիսի տարօրինակ այց են արել, երևի կբացատրեն՝ ինչի համար էին եկել: -Մինչև այս՝ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են եղել Հակոբ Սիմիդյանի և Հայկ Սարգսյանի հետ, անհամաձայնություններ ունեցե՞լ եք: -Մոտավորապես մի քանի ամիս է՝ ես իրենց հետ գրեթե կապ չունեմ: Մտերիմ շփում չունենք, այդքան բան կարող եմ ասել: -Հիմա պատրա՞ստ եք իրենց հետ խոսել: -Այո, ո՞նց պատրաստ չեմ: Ինձ հետաքրքիր է՝ իրենք ինչու են եկել, ի՞նչ էին ուզում այդ ժամին այդքան մեքենայով: -Դիմե՞լ եք իրավապահ մարմիններին: -Երեկ ոստիկանություն եմ զանգել՝ չիմանալով ովքեր են մոտեցել, որովհետև տեսախցիկները լավ ցույց չեն տալիս: Ինձ համար տարօրինակ է եղել այդ ժամին այդքան մեքենա, մարդ իմ դարպասների դիմաց: Հետո, որ եղբայրս բացել՝ ճանաչել է, երևի որ տանը չեմ եղել, իրենք չեն պարզաբանել, թե ինչի համար են եկել: Ասել են՝ օքեյ, գնացել են: Մինչև հիմա չեն զանգել: -Դուք Ձեր այն մոտեցումները, որոնց համար այդ հայտարարությունն արեցիք շարունակո՞ւմ եք պնդել: Ձեր կարծիքը նո՞ւյնն է մնում Արցախի հարցով որոշման հետ կապված: -Արցախի հարցով իմ պահով պետք է նրբանկատ մոտենանք, քանի որ նախ ինձ համար անհասկանալի է՝ ինչու ես մինչև դա տեղյակ չեմ եղել: Հետո ինչքան էլ բացատրելի փաստարկներ բերվեն, որ ստեղծված իրավիճակում սա էր լուծումը՝ Արցախի հողի հանդեպ իմ զգացողությունը մի քիչ ուրիշ է: Ես այնտեղից եմ, իմ հայրը զոհվել է Արցախում, ինձ համար մի քիչ դժվար է դա ընդունելը: Այնպես որ՝ ես չեմ կարող այդ պատասխանատվությունը կիսել: Ինձ թվում է՝ ցանկացած մարդ, որը դա իմանա, կհասկանա, որ այս մարդուն ինչքան էլ բացատրեք, իր համար դժվար է դա ընդունելը: Դա քաղաքական որևէ բան չի էլի, ինչքան էլ դու դա ընկալես, ընդունելն է դժվար քեզ համար: Զուտ բարոյական մասով չես կարողանում ընդունել, դրա համար լավ կլինի, որ այս խնդիրը թե քաղաքական թիմն ըմբռնումով մոտենա ու, ինձ թվում է` ցանկացած իմացող մարդ ըմբռնումով կմոտենա: -Ճի՞շտ պահանջ եք համարում այս օրերին իշխող թիմի՝ իր ղեկավարի հետ միասին հեռացումը: -Եթե ժողովուրդը պահանջի, ճիշտ եմ համարում, բայց այս պահին դեռ լիարժեք ժողովրդի պահանջ ես չեմ տեսնում: -Հազարավոր մարդիկ, որ հանրահավաք են գնում, ժողովո՞ւրդ չեն: -Այդ հարցն այնպիսի հարց է, որ ինձ թվում է մի քիչ ժողովուրդը շոկի մեջ է՝ գնալով պատկերը փոփոխվում է, հակասական կարծիքներ կան: Պրոցեսը կզարգանա: Կարևորն այնպես չարվի, որ ներքաղաքական բախումներ լինեն ժողովրդի մեջ: Կարծիքները տարբեր են: Ինձ թվում է՝ գնալով այս ջուրը կզուլալվի, ավելի հստակ կարծիքներ կհնչեն, տեսանելի կլինի: Ես մի բանում վստահ եմ, որ եթե վարչապետը վստահ լինի, որ դա ժողովրդի իրական կարծիքն է, ինքն այդ կարծիքին ընդառաջ կգնա: Այդ մի բանում վստահ եմ՝ անկախ իմ անհամաձայնությանը քաղաքական թիմի հետ:Կարդալ ավելին՝ aravot.am-ում։ 
13:34 - 13 նոյեմբերի, 2020
Վարդան Ղուկասյանին առնչվող քրեական գործը դատախազությունից տեղափոխվել է քննչական կոմիտե |24news.am|

Վարդան Ղուկասյանին առնչվող քրեական գործը դատախազությունից տեղափոխվել է քննչական կոմիտե |24news.am|

24news.am: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող քրեական գործը Շիրակի մարզի դատախազությունից տեղափոխվել է քննչական կոմիտե։ Այդ մասին հայտնեցին դատախազությունից։  Հարցին՝ հարցաքննվե՞լ է Վարդան Ղուկասյանը, թե՞ ոչ՝ քննչական կոմիտեից տեղեկացրին՝ ոչ, գործը դեռ նախաքննական փուլում է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանը հարցաքննության կհրավիրվի «Թումո» կենտրոնի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինություններին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Դատախազը նշել էր, որ վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների և շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի և 314 հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաև, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաև Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում:
16:33 - 20 փետրվարի, 2020
Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. ՇՄ դատախազ |armtimes.com|

Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. ՇՄ դատախազ |armtimes.com|

armtimes.com: Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Հաղորդումը «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների մասին է: Դատախազն ասաց, մասնավորապես վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը:  Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ  314 հոդված հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաեւ որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկանան, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաեւ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: Հարցաքննվե՞լ է արդյոք Վարդան Ղուկասյանը: Դատախազն ասաց՝ դեռ՝ ոչ: «Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ, բայց վերջնական գնահատական ստանալու համար երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը, նոր կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց դատախազը: Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան իրականացված, որոնք եւս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարումը «Մոսկվա», Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ»-ի, «Մայիսյանի» եւ այլ կաթսայատների օտարումները: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:17 - 03 փետրվարի, 2020