Վարոս Սիմոնյան

Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Մեղրու ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները |armenpress.am|

Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Մեղրու ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու խորհրդի ղեկավարն է, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները:  «Մեր խորհրդի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ունենք մի շարք զարգացումներ: Մեղրու ազատ տնտեսական գոտին այս պահին իր սահմաններով 1.7 հա է, և հարակից տարածքները պատկանում են այլ սեփականատերերի: Դրանք, գումարած 1.7 հա-ին, ընդհանուր դառնում են 11.4. հա, որն իդեալական է տնտեսական գոտին վերագործարկելու համար: Մենք որոշել ենք չսպասել դատական գործերին, այդ հողը հետ բերելու կամ գնելու հարցերին: Մենք սկսել ենք բանակցությունները մի շարք գործընկերների հետ, մեծամասնությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից են»,-  ասաց Վարոս Սիմոնյանը: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ընդունել են 3 պատվիրակությունը Իրանից, որոնցից արդեն իսկ ստացել են մի շարք առաջարկներ: Ընթացակարգը հետևյալն է, խորհուրդը ստանում է առաջարկները, որոնք քննարկվում են, ամբողջացվում են ու ներկայացվում են ստեղծված հանձնաժողովին: Վերջինիս կազմում են ՀՀ էկոնոմիկայի, Ֆինանսների, Արդարադատության նախարարության, ՊԵԿ-ի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները: «Այն առաջարկները, որոնք կստանան 60-ից ավելի միավոր, ըստ կառավարության հաստատված կարգի, դրանց առնչությամբ կընդունվի կառավարության որոշում ու դրանք կդառնան ազատ գոտու օպերատոր: Այսինքն՝ մենք սկսում ենք աշխատանքները, վերագործարկում ենք 1.7 հա-ից, որի վրա տեղակայված է վարչական շենքը: Կա նաև դատական գործընթաց վերջնական ակտ ստանալու համար, բայց դա մեզ չի խոչընդոտում վերագործարկելու»,-ասաց Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքով, հաջորդ փուլով կգնա հարակից տարածների ձեռքբերումը և միացումը Մեղրու ազատ տնտեսական գոտուն:   ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ գործընթացները, ընդհանուր առմամբ, շատ դանդաղ են գնում:  Ի պատասխան ԲՀԿ պատգամավորի, Վարոս Սիմոնյանը հիշեցրեց, որ նախորդ տարի համավարակ էր ու պատերազմ:  
17:43 - 03 հունիսի, 2021
Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|

Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|

tert.am: Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում հունվարի 1-ից սկսած։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի՝ ջերմոցային տնտեսությանն ու տեղական արտադրողներին վերաբերող հարցին։ «Ձմեռը բավականին սաստիկ է եղել, ջերմոցատերերը շատ են գազ օգտագործել, հիմա ունեն բերք, որն իրենց վրա բավականին թանկ է նստել և խնդիր ունեն Իրանից ու նաև Թուրքիայից ներկրվող լոլիկի, պղպեղի հետ կապված։ Ինչպե՞ս է պաշտպանվում մեր տեղական արտադրողը ու ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ մարդիկ կարողանան սպառել բերքը»,-հետաքրքրվեց պատգամավորը։ Փոխնախարարը համաձայնեց՝ միանշանակ ճիշտ է, որ ձմեռը շատ սաստիկ է եղել, և գազի սպառումը միգուցե որոշ չափով բարձրացրել է ծախսն ու ապրանքի գինը։ «Հնարավոր է մինչև 20-30 օր նման պրոցես լինի, որովհետև թանկ ապրանքը վերջին ամիսներին ստացած ապրանքն է, դրանից հետո, քանի որ չկան գազի և այլ ծախսեր, եղանակային փոփոխությունները տեղի են ունեցել, այն գնային առումով դառնում  է ավելի գրավիչ»,-ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։
11:35 - 12 ապրիլի, 2021
Պետությունը կթույլատրի մինչև 2020թ. հոկտեմբերի 20-ը պատվիրված, վճարված թուրքական ապրանքների ներմուծումը |armenpress.am|

Պետությունը կթույլատրի մինչև 2020թ. հոկտեմբերի 20-ը պատվիրված, վճարված թուրքական ապրանքների ներմուծումը |armenpress.am|

armenpress.am: Պետությունը թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ ի շահ հայ տնտեսավարողի՝ թույլատրելով այն ապրանքների մուտքը, որոնց մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչև 2020-ի հոկտեմբերի 20-ը, միևնույն ժամանակ ներմուծման արգելքի տակ են հայտնվել մի շարք այլ ապրանքատեսակներ ևս: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «Եթե նախկինում մենք արգելել էինք մոտ 2285 ապրանքատեսակի ներմուծում, փոփոխությամբ ներառել ենք ավելի շատ ապրանքատեսակներ: Որոշակի ապրանքատեսակների մասով բացառություն է արվել, քանի որ դրանք հանդիսանում էին միջանկյալ սպառման արտադրանք, որոնք որպես հումք կիրառվում են տեղական արտադրության մեջ: Փորձել ենք այնպես անել, որ մեր տնտեսավարողները չունենան ներմուծմամբ պայմանավորված իրենց վերջնական արտադրանքը թողարկելու հետ կապված խնդիրներ», - ասաց Սիմոնյանը:  Կան այնպիսի ապրանքատեսակներ, որոնց մատակարարումը նախատեսված է եղել հունվարի 1-ից հետո, սակայն բոլոր վճարումները, պայմանագրերը և պատվերները իրականացված են եղել դեռևս 2020 թվականի ընթացքում: Այս հարցում պետությունը զիջումների է գնացել: «Փոփոխությամբ ամրագրվել է, որ այն պատվերները, որոնք իրականացվել են մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը, ներմուծումը կթույլատրվի և ներմուծման ժամկետային սահմանափակում չի դրվել», - ասաց Սիմոնյանը: Այս որոշումը տարածվել է մինչև հոկտեմբերի 20-ը կնքված մատակարարման պայմանագրերի վրա, քանի որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը 6 ամիս ժամկետով արգելող որոշումն ընդունվել է հոկտեմբերի 20-ին: Պետությունը նաև ցանկություն ունի նշյալ արգելքի ժամկետը ևս 6 ամիս երկարաձգել: Հարկ է նշել, որ 6 ամիս ժամկետը պահպանվելու է, դրանից հետո նախատեսվում են խստացումներ: Այսինքն, տնտեսավարողները պետք է հաշվի առնեն, որ այն ապրանքները, որոնց ներմուծումն այս պահին թույլատրվում է, գուցե 6 ամիս հետո ընդգրկվեն ներմուծման արգելքի նոր ցանկում: Հայաստանի Հանրապետության կառավարությունն 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: Աննա Գրիգորյան
12:59 - 17 փետրվարի, 2021
Հայաստանում գրանցված տնտեսավարողները հեշտությամբ կկարողանան մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին |armenpress.am|

Հայաստանում գրանցված տնտեսավարողները հեշտությամբ կկարողանան մասնակցել Ռուսաստանի պետական գնումներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում գրանցված ընկերությունները հուլիսի 1-ից հնարավորություն կստանան հեշտությամբ մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին։ Հայկական ընկերություններն առավել մրցունակ են թեթև արդյունաբերության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության ճյուղերում:Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «ՌԴ-ն անցյալ տարի ապրիլին խստացրել է իր պետական և մունիցիպալ գնումների ընթացակարգերը, որի արդյունքում այդ գնումներին կարող են մասնակից լինել ՌԴ-ում գրանցված և գործունեություն ծավալող տնտեսավարողները: ՌԴ-ի այս նախաձեռնությունն  առաջացրել է ԵԱՏՄ ընդհանուր կանոնների խախտում, ինչի առնչությամբ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հայտնել են իրենց անհամաձայնությունը։Արդյունքում սկսվել է բանակցային գործընթաց, քանի որ, համաձայն ԵԱՏՄ օրենսդրության, մեր տնտեսավարողները պետք է ունենան  հավասար իրավունքները ՌԴ-ում կամ ԵԱՏՄ մյուս անդամ երկրում գրանցված այլ տնտեսավարողների պես», - ասաց Սիմոնյանը: «Իրականացված շատ դժվար բանակցային գործընթացի արդյունքում փոփոխություն պետք է արվի ներկայումս գործող խիստ ծագման կանոններում, և նոր կանոններ սահմանվեն, որոնք թույլ կտան, որ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսավարողները, որոնք այդ կանոնների շրջանակում կարող են մուտք գործել համակարգ և մասնակցել պետական գնումների գործընթացին: Արդյունքում՝ 2021-ի հուլիսի 1-ից հայկական ընկերությունները կկարողանան  մասնակցել ՌԴ իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին»,-ասաց Սիմոնյանը: Ներկայումս ձևավորվում է ազգային ռեեստր՝ գրանցամատյան, որի լիազոր մարմինը ՀՀ-ում էկոնոմիկայի նախարարությունն է և նախարարության  համապատասխան վարչությունը: ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների լիազորված մարմինների համապատասխան վարչություններն անցնում են թրեյնինգային դասընթացներ, թե ինչպես իրականացնել գրանցումներ գրանցամատյանում, ընկերությունների կողմից առաջարկվող արտադրանքն ինչ չափանիշների պետք է համապատասխանի: Նոր կանոնները բավականին խիստ կանոններ են, որոնք մշակվել են ԵԱՏՄ անդամ երկրների, նաև վերջիններիս գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ռեեստրում գրանցումները կսկսվեն հուլիսի 1-ից, և գրանցված ընկերությունները կկարողանան մասնակցել ՌԴ պետական և մունիցիպալ գնումներին: «Ոլորտները հետևյալն են՝ հաստոցաշինություն, մեքենաշինություն, հատուկ մեքենաշինություն, էներգետիկ մեքենաշինություն, կահույքի և փայտամշակման արդյունաբերություն, երկաթուղային մեքենաշինություն, կոմպրեսորային և սառնարանային արտադրանք, թեթև արդյունաբերություն, քիմիական ճյուղի արտադրանք և նավաշինություն: Պարզ է, որ նշվածներից ոչ բոլոր ոլորտներում կկարողանանք մասնակցություն ցուցաբերել, սակայն կան ոլորտներ, որոնցում հայկական ընկերությունները կայացած են, օրինակ՝ թեթև արդյունաբերության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության»,-նկատեց փոխնախարարը: Շարունակությունը՝ armenpress.am-ում։   
18:12 - 16 փետրվարի, 2021
Էկոնոմիկայի փոխնախարարը թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում գնաճ և դեֆիցիտ չի կանխատեսում |armenpress.am|

Էկոնոմիկայի փոխնախարարը թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում գնաճ և դեֆիցիտ չի կանխատեսում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը շուկայում ապրանքների դեֆիցիտ և գնաճ չի կանխատեսում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավորապես արգելելու դեպքում: Այս մասին Սիմոնյանն ասել է Կառավարության լրատվական ծրագրի հետ զրույցում: «Առաջարկվում է Հայաստան ներմուծվող թուրքական ծագում ունեցող ապրանքների ժամանակավոր արգելումը, հիմնականում այն ապրանքների, որոնք ունեն վերջնական սպառման նպատակ: Թուրքիան սատարում է Ադրբեջանին ու այդ ֆինանսական միջոցներն ուղղվում են թե' պատերազմին, թե' ահաբեկչական գործողություններին` ընդդեմ Արցախի ու Հայաստանի Հանրապետության: Ապրանքների դեֆիցիտ չի լինելու, կարծում եմ, որ գների թանկացում նույնպես չի լինի, կավելանան ուղղակի այլ շուկաներից ներմուծման ծավալները»,- ասաց Սիմոնյանը: Էկոնոմիկայի փոխնախարարը հավելեց, որ նախատեսվում է արգելքը կիրառել դեկտեմբերի 31-ից, իսկ կառավարությունն ու նախարարությունը թուրքական ապրանքներ ներմուծող տնտեսավարողներին կօգնեն նույն ապրանքները ներմուծել այլ շուկաներից: «Դեկտեմբերի 31-ն այն ողջամիտ ժամկետն է, որը թույլ կտա մեր տնտեսավարողներին` վերադասավորվել այլ շուկաներ, եթե ներմուծում են կատարում միայն Թուրքիայից: Այլընտրանքային շուկաներ կան, որովհետև այդ ապրանքատեսակները, որոնք ներմուծվում են, այնպես չի, որ միայն Թուրքիայում են արտադրվում: Համադրելի շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Չինաստանը, Հարավ-արևելյան Ասիայի երկրները»,- նշեց փոխնախարարը: Սահմանափակման ընդունման դեպքում այն կգործի 6 ամիս ժամկետով, սակայն արգելքը կարող է երկարաձգվել:
18:58 - 17 հոկտեմբերի, 2020
Հայաստանում տնտեսավարողներին իրազեկել են ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին

Հայաստանում տնտեսավարողներին իրազեկել են ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է կազմակերպվել տեքստիլի և փայտամշակման ու կահույքագործության ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որն անցկացրել է նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։  Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման նպատակն է ծանոթացնել տնտեսավարողներին ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին և համատեղ ուժերով  ձևավորել հայակական կողմի միասնական դիրքորոշումը, որը կբխի գործարար համայնքի շահերից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համատեղ մշակման փուլում են Պետական (մունիցիպալ) գնումների նպատակների համար ԵԱՏՄ տարածքում ապրանքի ծագման երկրի հավաստման Կարգը, ինչպես նաև Եվրասիական արդյունաբերական արտադրանքի ռեեստրի վարման կանոնները։ Վերոհիշյալ Կարգին կից հավելվածում ընդգրկված են մի շարք արդյունաբերական ապրանքներ, որոնց մասով ծագման երկիրը որոշվում է որոշակի տեխնոլոգիական և արտադրական պայմաններին համապատասխան, և այս դեպքում ԵԱՏՄ անդամ երկրներն առաջնորդվում են  կոոպերացիոն սկզբունքով։  Վարոս Սիմոնյանը նշել  է, որ նոր կանոններին համապատասխանելու համար անհրաժեշտ է գրանցվել ռեեստրում։ Նա հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցել   տնտեսվարողներին  իրենց արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Այդ նպատակով նախարարի տեղակալը հորդորել է հանդիպման մասնակիցներին մանրամասն ուսումնասիրել վերը նշված փաստաթղթերն ու ներկայացնել առաջարկություններ, որոնք կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության կարտացոլվեն փաստաթղթերի վերջնական տարբերակներում՝ այդպիսով բացառելով արտադրողների համար ոչ շահավետ կետերի կամ պահանջների առկայությունը։ Ընկերությունների ներկայացուցիչներին փոխնախարարը  նաև խորհուրդ է տվել մշտապես աշխատել արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ։  Առաջիկայում նախատեսվում է նման հանդիպում-քննարկում կազմակերպել նաև քիմիական արդյունաբերության և մեքենաշինության ոլորտների ընկերությունների ներկայացուցիչների հետ։
14:01 - 10 սեպտեմբերի, 2020
Տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը կարգելվի |armenpress.am|

Տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը կարգելվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որի նպատակն է վերացնել ԵԱՏՄ շրջանակում որպես խոչընդոտ որակված դրույթը:  Նախագիծը հավանություն ստացավ հանձնաժողովի հուլիսի 13-ի նիստում: Ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը: Այսինքն` այս ժականակում թույլատրված է բացառապես հայկական արտադրության կոնյակի գովազդ իրականացնել: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը: «Այս բառակապակցությունը ԵԱՏՄ շրջանականերում ԵԱՏՄ գործընկերների և հանձնաժողովի կողմից որակվել է որպես խոչընդոտ և անհավասար պայման՝ մյուս ԵԱՏՄ երկրների համանման խմիչք արտադրող կամ գործունեություն իրականացնող ընկերությունների համար: Եվ 2019-ին ֆիքսվել է որպես խոչընդոտ և ընդունվել է համապատասխան որոշում: Անդամ երկիրը պարտավոր է վերացնել որպես որոշում ձևակերպված ցանկացած խոչընդոտ և ստեղծել հավասար պայմաններ: Այս տարի հունվարի 31-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդունվել է որոշում՝ համաձայն որի 3 ամիս ժամանակ է տրվել կառավարություններին հայտնաբերված խոչընդոտները վերացնելու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:  Խոսքը 10 խոչընդոտի մասին է, Հայաստանի պարագայում 2 խոչընդոտներից մեկը հանդիսանում է հենց Գովազդի մասին օրենքում «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» անվասար պայմանի ստեղծման դրույթը: Հուլիսի 17-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որի ժամանակ բոլոր երկրները պետք է ներկայացնեն այդ կարգադրության շրջանակում իրականացված միջոցառումները: 
14:00 - 13 հուլիսի, 2020