Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1985-ին։ 2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2006-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2010-ին՝ Երևանի մենեջմենթի համալսարանը՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ, 2011-ին՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը:

2005-2006թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2009-2012թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ, 2012-2014թթ.՝ տնօրենի խորհրդական: 2014-2017թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնօրեն: 2016 թվականից Հայ-ռուսական համալսարանի  դասախոս է:

2017-2020թթ. եղել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: 2018-2020թթ. դասավանդել է Արցախի պետական և Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարաններում: 2020-2021թթ. եղել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները Արցախում հանդիպել են խմբակցությունների, Արցախի պաշտոնաթող նախագահների հետ

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները Արցախում հանդիպել են խմբակցությունների, Արցախի պաշտոնաթող նախագահների հետ

«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ: Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդեւանյանը, Արթուր Սարգսյանը եւ Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ: Առանձին հանդիպում է կայացել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի վարչական ղեկավարության, աշխատակազմի, կրթական ու մշակութային հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:Հանդիպումների ընթացքում «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է շարժման ընթացքը, մարտահրավերներն ու առաջիկա անելիքները:Ընդգծվել է, որ «Դիմադրություն» շարժման՝ առավել համահայկական ու ընդգրկուն դարձնելու համատեքստում առանցքային տեղ ունի Արցախի Հանրապետությունը։Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ հակառակ Հայաստանի օրվա իշխանությունների՝ Արցախի Հանրապետության հետ ողջամիտ ու պատշաճ փոխգործակցության բացակայությանը, պետք է իրականացվեն համատեղ ծրագրեր եւ փոխայցելություններ։Վերահաստատվել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ի կողմից միաձայն ընդունված հայտարարությունը, որում ամրագրվել են Արցախի ապագայի շուրջ առանցքային սկզբունքներն ու կարմիր գծերը:
14:47 - 23 հունիսի, 2022
Առանց մարտունակ բանակի Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան |news.am|

Առանց մարտունակ բանակի Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Պատերազմից 1.5 տարվա ընթացքում այս իշխանությունը շարունակում էր մեր ժողովրդին խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Մի քանի օր առաջ իշխող քաղաքական ուժի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանը ոչնչացնողների թիվը շատ ավելի շատ էր, քան կարելի էր պատկերացնել: Իհարկե, նա շարունակում էր պնդել, որ Հայաստանը և իր ղեկավարած կառավարությունը շարունակում է շարժվել խաղաղության օրակարգով, միաժամանակ ասելով, որ որևէ մեկը երաշխիք չունի, որ այս օրակարգով շարժվելու պարագայում պատերազմ չի լինի: Պատերազմից 1.5 տարվա ընթացքում այս իշխանությունը շարունակում էր մեր ժողովրդին խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով, իսկ այսօր մեզ բոլորիս բացահայտ ասում է՝ գիտեք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ կլինի: Ավելին, նրա ողջ հռետորաբանությունը ուղղված էր նրան, որ գիտեք՝ մեր թշնամիները շատ են, մեզ ոչնչացնողները շատ են, և մենք որևէ երաշխիք չունենք, որ խաղաղությունը կպահպանվի: Երբ հետպատերազմյան շրջանում ես և ռազմական ոլորտի մասնագետները ասում էին, որ բանակը պետք է զինել, իշխանությունը իր ողջ ռեսուրսը դրած, ասում էր, որ ընդդիմությունը մեր երկիրը տանում է նոր պատերազմի, նոր արկածախնդրության, սակայն մեր նպատակն այն է, որ մեր երկիրը կարող ենք տանել խաղաղության այն ժամանակ, երբ ունենանք հզոր, ուժեղ անվտանգության համակարգ: Մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, պատերազմը կանխել կամ ժամանակին դադարեցնել, եթե նույնիսկ տեղի ունենա միայն այն ժամանակ երբ մեր երկիրն ունենա ուժեղ, մարտունակ բանակ»,- ասաց նա: Աբրահամյանի խոսքով՝ այս իշխանությանը հեռացնելուց հետո իրենց առաջնային խնդիրն է դառնալու բանակի մարտունակության վերականգնումը, բանակի երբեմնի հեղինակության վերականգնումը: Պատգամավորը հայտարարեց, որ և Փաշինյանի և հանրապետության նախագահի խոսքերում ոչ մի ափսոսանք չկա այն հարցում, որ պատերազմը կարող էին շուտ կանգնեցնել, քանի որ մարդու կյանքը նրանց համար որևէ արժեք չունի: «Առանց մարտունակ բանակի Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ: 2018 թվականից աստիճանաբար մեր զինված ուժերը դուրս են եկել ռելսերից, չեն ընթանում իրենց բնականոն հունին, և մենք սա վերադարձնելու ենք իր բնականոն հուն: Զինվորականը պետք է ապրի միջինից բարձր, ծառայությունը պետք է լինի գիտակցված, այս ուժերի հեռացման պարագայում մենք ունենք զինված ուժերի մարտունակության բարձրացման և մոդեռնիզացման հնարավորություն մենք ունենք»,- ասաց նա: Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
20:30 - 18 հունիսի, 2022
ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Տիգրան Աբրհամյան |news.am|

ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Տիգրան Աբրհամյան |news.am|

news.am: Երբ Ադրբեջանը 2021-ին մայիսին եւ նոյեմբերին ներխուժում էր Հայաստանի ինքնիշխան տարածք Գեղարքունիքի եւ Սյունիքի ուղղությամբ, ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ դիմել են ՀԱՊԿ իշխանություններին. առ այսօր մնում է անհայտ, թե արդյոք ՀՀ իշխանությունները պատշաճ ընթացակարգով դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ՀՀ դիմումը ՀԱՊԿ-ի տարբեր օղակներում քննարկման առարկա է դարձել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով, սա կարեւոր է, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է եւ ՀՀ տարածքը 2021-ին 2 անգամ ադրբեջանական ագրեսիայի է ենթարկվել: Առ այս պահը ժողովուրդը չունի պատասխան, թե արդյոք ՀԱՊԿ-ն ստացել է Հայաստանի պատշաճ գրությունը եւ արդյոք դա քննարկման առարկա է դարձել. «Երկրորդը, հաշվի առնելով, որ այսօր Երեւանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, կա եւս մեկ կարեւոր հարց. ՀԱՊԿ-ում բազմիցս քննարկվել է, որ անդամ երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերում եւ միմյանց վերաբերող հարցերոմ պետք է լինեն ներդաշնակ: 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ անդամ երկրներ դիրքորոշումներ են արտահայտել, որոնք որեւէ ձեւով չի տեղավորվում դաշնակից պետությունների դիրքորոշումների հետ: Նման հայտարարությունները, որոնք տրորում են հայկական շահը չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ ձեւաչափում: Այսպիսի հարցերը պետք է դառնան այսպիսի միջոցառումների քննարկման առարկա: Այս իշխանությունը մինչեւ հիմա պատասխան չի տվել, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի շահերի ընդգրկումը այս կազմակերպությունում եւ ինչպես պետք է շարժվի Հայաստանը: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն Հարավային Կովկասում որպես ռազմաքաղաքական դաշինքը ՀՀ-ի համար այլընտրանք չունի: Այլ բան է, որ պետք է հասկանանք, թե ինչպես պետք է արդյունավետ դարձնել ՀԱՊԿ մեխանիզմները»,-ասաց պատգմավորը: Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին. «Պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստանը հնարավորություն ուներ ՀԱՊԿ-ի միջամտության եւ ՀՀ սահմաններին նրանց ներկայության պայմաններում մեր մարտունակ կորպուսները ուղղել գլխավոր ճակատ: Մենք ունեինք զորամիավորումներ, որոնք Հայաստանի սահմանների տարբեր ուղղություններով տեղակայված էին, որտեղ մարտական ուղղություններ չէին ընթանում, սակայն իրենց ամբողջ ներուժը կիրառելու հնարավորություն չունեին: Եթե այդ զորամիավորումներն ուղղեին Արցախ, մենք չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք այսօր Արցախում: Իհարկե, ՀԱՊԿ-ի հետ կապված ասելիքն ու անելիքները շատ են, բայց հասկանալի է, որ այս իշխանության օրոք Հայաստանի շհը չի կարող ներկայացված լինել: Մենք մեր դաշնակիցների հետ կարող էինք արդյունավետ աշխատել միայն մեկ դեպքում, եթե Հայաստանը լինի առանց Նիկոլի»,-ամփոփեց Տիգրան Աբրահամյանը:
10:42 - 10 հունիսի, 2022
Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել

Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել

Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնում է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը։ Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանքի մեջ է, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք գործելու մեջ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ։  Պատգամավորները, ըստ պաշտպանական խմբի հաղորդագրության, երաշխավորում են, որ Ավետիք Մկրտչի Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանն ու չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց։  Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» հիմնադրամը, որը ևս երաշխավորում է, որ Ավետիք Չալաբյանը չի խոչընդոտի և չի խուսափի քննությունից, ինչպես նաև հորդորում է փոխել նրա խափանման միջոցն ու ազատ արձակել։
13:33 - 26 մայիսի, 2022
Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադի՞ր հայացքներով մարդկանց․ Տիգրան Աբրահամյան

Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադի՞ր հայացքներով մարդկանց․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմության հերթական հանրահավաքին խոսեց ընդդիմության բողոքի գործողությունների մասնակիցներին ուղղված՝ սահման գնալու կոչերին։ «Բոլոր այն մարդկանց, որոնք համարում են, թե այստեղ հավաքված մարդիկ պետք է գնան պոստ պահելու, ուզում եմ հարցնել՝ դուք, առհասարակ, տեղյա՞կ եք, որ սա պետություն է։ Ինչի՞ ամեն կարող է առավոտն արթնանալ, ինչպես Փաշինյանն էր ասում, վերցնել իր սաղավարտը, զրահաբաճկոնը ու գնա պոստ պահելու՞։ Բա պետությունը, պետական կառույցներն ինչի՞ համար են, բա ոստիկանության այդ զոքերը, որ 4 տարի առաջ պոպուլիզմով ասում էիք՝ ոստիկանական զորքերը այսուհետ պիտի պոստ պահեն, ինչի՞ պոստ չեն պահում կամ ընդհանուր ուժի 10-15 տոկոսով են պահում», - նշեց նա։ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ գործունեությանը՝ նշելով․ «Քարոզչական տեսանյութեր էին հրապարակում․ մարդիկ էին, որոնք կոչ էին անում մեզ՝ այստեղ հավաքվածներիս, գնալ մարտական դիրքեր, ասում էին՝ դրա կարիքը կա, ու՞ր է նայում ԱԱԾ-ն։ Մարդիկ հայտարարում են, որ դիրքերում խնդիր կա, զորք չկա, բա ԱԱԾ-ն մոնիթորինգ է անում միայն ընդդիմադիր հայացքներո՞վ մարդկանց», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։  
20:08 - 21 մայիսի, 2022
«Մենք գալու ենք ու վերականգնելու ենք բանակը, մենք վերակագնելու ենք հայի արժանապատվությունը»․ Տիգրան Աբրահամյան

«Մենք գալու ենք ու վերականգնելու ենք բանակը, մենք վերակագնելու ենք հայի արժանապատվությունը»․ Տիգրան Աբրահամյան

Ինչ ընդդիմադիր ուժերը ակտիվացել են, ինչ ընդդիմադիր ուժերը գործի են դրել իրենց ողջ գործիքակազմը, իշխանությունը փորձում է հանրությանը հերթական անգամ մոլորեցնել։ Մեզ բոլորիս ուզում են համոզել, թե իրենք ձգտում են խաղաղության, իսկ մենք, այս հրապարակում հավաքված մեր քաղաքացիները՝ պատերազմել։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, ընդդիմության հանրահավաքին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Մենք հարցնում ենք՝ ի՞նչ եք անում դուք, որպեսզի ապահովեք Հայաստանի և Արցախի խաղաղությունը։ Ոչ մի բան չեն անում։ Իսկ ավելի ճիշտ՝ անում են․ բանակն են վարի տալիս, պետությունն են քանդում, Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի հանձնումն են պայմանավորվում, այսինքն, կարճ ասած, իրենց պայմանավորվածը կապիտուլյացիայի երկրորդ փուլն է։ Իսկ ի՞նչ ենք անում մենք, և ի՞նչ ենք ասում մենք․ խաղաղության ապահովման կարևորագույն երաշխիքը մարտունակ բանակի գոյությունն է։ Հենց մենք խոսում ենք բանակի մարտունակության բարձրացման մասին, մեզ ասում են՝ գիտե՞ք, դուք ձգտում եք պատերազմի, իսկ մենք՝ խաղաղության», - նշեց Աբրահամյանը։ Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք գալու են՝ վերականգնելու բանակը․ «Մեր տարածաշրջանում տարիներ շարունակ խաղաղության, կայունության, անվտանգության ապահովման կարևոր երաշխիքը եղել է մարտունակ, ուժեղ բանակը։ Մենք գալու ենք ու վերականգնելո՛ւ ենք բանակը, մենք վերակագնելու ենք հայի արժանապատվությունը, մենք վերակագնելու ենք մեր զինծառայողների, մեր սպաների, մեր կամավորականների, աշխարհազորայինների մարտունակությունը։ Այս ամենը մենք անելու ենք՝ ոչ թե նոր պատրեազմ սանձազերծելով, այլ այլ պատերազմը կախելու համար։ Ի՞նչ է հիմա անում արդբեջանը․ ասում է՝ բանակ չես ունենալու, պետություն չես ունենալու, ինչ օրակարգ դեմ եմ տալու, ստորագրելու ես։ Սրանք ասում են՝ գիտեք, Արցախ են ուզում, Արցախը տանք, ու սրանով կինոն կվերջանա։ Չի՛ վերջանալու, որովհետև ասում էին՝ Արցա՛խը տվեք, հետո ասում են՝ Սյունի՛քը տվեք։ Սյունիքն ենք ուզում, հետո, ասում են, Երևանն եք տալու։ Բա մենք ժամանա՞կ ունենք, մենք կարո՞ք ենք ձեռքները ծալած սպասենք, թե սրանք ինչ են հանձնում, Ադրբեջանն ինչ ա ուզում»։ Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո իրենց անելիքներին՝ նշելով, որ Զինված ուժերը վերականգնելու համար գոնե պետք ԶՈՒ ԳՇ պետ նշանակել։ «Մեր երկրում, երեք ամիս է, ԶՈՒ ԳՇ-ն գլխատված է։ Մենք պետք է խնդրենք մեր բոլոր ընկերներին, բոլոր սպաներին, բոլոր այն մարդկանց, որոնց 2018 թ․ հետո այս իշխանությունը մեկուսացրել են ստեղծել է իրավիճակ, որ այդ մարդիկ հեռանան բանակից, և բանակը հասել է այս վիճակին․․․ Ժամանակին մենք այդպես ենք բանակ ստեղծել․ եկել են կադրեր, որոնք ռուսական, սովետական բանակում են եղել․․․ Մեր կոչով, մեր խնդրանքով մեր այն ընկերներին, որոնք տարբեր պատճառներով հեռացել են ԶՈՒ-ից, պետք է վերադարձնենք ԶՈՒ։ Ես ինքս կողմ եմ, որ ունենանք մարտունակ պահեստազոր, բայց մեր շեշտը պետք է լինի կանոնավոր զորքերի վրա։ Միայն կանոնավոր զորքերի վերախմբավորորմը, արդիականացումը, ուժեղացումը մեզ կարող է կայուն երաշխիք ստեղծել առ այն, որ այս տարածաշրջանում պատերազմ չի լինելու։ Ես ուզում եմ դիմել բանակի գործող և այս պահին պահեսատզորում գտնվող բոլոր զինծառայողներին․ շարքայիննե՛ր, ենթասպանե՛ր, սպանե՛ր և գեներալնե՛ր, ժողովո՛ւրդ ջան, մենք միայն միասին ենք կարողանալու վերականգնել մեր բանակը, ստեղծել, իրական խաղաղության հիմք և մեր ժողովրդին բերել երկարատև, սպասված խաղաղություն», - հայտարարեց Աբրահամյանը։
20:31 - 01 մայիսի, 2022
Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում

Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում 18։30 մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Հանրահավաքի առաջնորդները Մատենադարանից երթով շարժվեցին Ազատության հրապարակ։ Հանրահավաքը մասնակիցները սկսեցին «Հայաստա՛ն, ոտքի, Արցա՛խ, ոտքի, հայ ա՛զգ ոտքի» կոչով։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ Արցախում վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հայելային հետքաշման գաղափարի պատճառով է, որ այսօր Արցախը այդ իրավիճակում է։ «Հիշեցնեմ, որ հայելային հետքաշման գաղափարը չէր վերաբերում միայն Արցախին, փաստացի վտանգի տակ է Սոթք-Խոզնավար հատվածը, ասել է թե Գեղարքունիքը, Վայոց ձորը, Սյունիքը, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ բնակավայրը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայելային հետքաշման այդ գաղափարը»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ այդ գաղափարը տարածքների խաղաղ ձևով հանձնման քաղաքականության մի մաս են կազմում։  Պատգամավորը հիշեցրեց նաև, որ այսօր՝ ապրիլի 5-ին, լրանում է 2016 թվականի մարտական գործողությունների վեցերորդ տարին․ «Մարտական գործողություններից հետո ադրբեջանցիները հրադարար էին մուրում»,-ասաց Աբրահամյանը։  Արամ Վարդևանյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանը ապրում է վերջին 100 տարվա իր ամենածանր օրերը և գտնվում է վերանալու շեմին․ «Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն, բայց ու՞մ է խոստանում․ մե՞զ, ո՛չ։ Խոստանում է Ադրբեջանին և Թուրքիային, նա խոստանում է, որ չի լինի հայկական այնպիսի պետություն, որի հետ նրանք ստիպված հաշվի կնստեն, այս խաղաղությամբ կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղությունը։ Այդ խաղաղությունը նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված հանրապետության վերացում, նշանակում է Սյունիքի ուզուրպացիա, այն կլինի թուրք-ադրբեջանական ուղիները սպասարկող շրջան․այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։ Սա թուքրերի համար նշանակում է ցեղասպանությունը մարսելը․ մի բան, որի դեմ հարյուր տարի ամբողջ հայությունը, աշխարհը պայքարել է։ Այս խոսքերը, ցավոք, չափազանցություն չէ»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց չի կարելի հանձնվել դահիճին։  Նշենք, որ հինգ ամսվա դադարից հետո ընդդիմության ներկայացուցիչները կրկին հանրահավաքի ձևաչափով ներկայացան այսօր։ «Հայաստան» դաշինքը վերջին անգամ հանրահավաք անկացրել էր 2021թվականի նոյեմբերի 8-ին։   
19:28 - 05 ապրիլի, 2022
Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների զինանոցը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների զինանոցը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ներկա էր Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորն անդրադարձել է վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին՝ այն բնութագրելով հումանիտար եւ անվտանգությանն ուղղված  աղետ: «Անկախ այն հանգամանքից, որ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակում են բանակցություններ ընթանալ գազի փոխանցման աշխատանքների վերականգնման վերաբերյալ, երաշխիքներ չեն տալիս, որ սրան հաջորդող ժամանակահատվածներում մենք Արցախում չենք ունենա ճգնաժամային նոր իրավիճակներ: Ես, իհարկե, չէի ցանկանա ընդլայնված ցանկով ներկայացնել այն բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք այսօր առկա են եւ կարող են հաջորդել գազի վթարներին, պայթյուններին, բայց, ցավալիորեն, Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը, եւ երկարաժամկետ կտրվածքով որեւէ լուծում տեսանելի չէ»,- ասել է նա: Պատգամավորի գնահատմամբ՝ գազի բացակայությունը բազմաթիվ տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնելու:
13:18 - 24 մարտի, 2022
Տիգրան Աբրահամյանն անվճար ուսանելու հնարավորություն է առաջարկում զորացրվող զինվորականների համար |hetq.am|

Տիգրան Աբրահամյանն անվճար ուսանելու հնարավորություն է առաջարկում զորացրվող զինվորականների համար |hetq.am|

hetq.am: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: Գործող օրենքով` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը (կինը) իրավունք ունեն Հայաստանում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անվճար սովորելու: Պատգամավորն առաջարկում է ցանկում ներառել նաև զինվորական ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինվորական ծառայողներին, այդ թվում՝ սպաներին և զորացրվող զինվորականներին: Ըստ Աբրահամյանի` ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը դժվար իրավիճակում է հայտնվում, քանի որ համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, ինչը հանգեցնում է նրան, որ վերջիններս մտածեն արտագաղթի մասին: Պատգամավորի ներկայացմամբ` կրթություն ստանալու երաշխիքը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար սահմանելը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում զինծառայողները երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում 37-38 տարեկանում: Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ չնայած նախագծի վերաբերյալ կառավարությունը դրական դիրքորոշում ունի, սակայն առաջարկում են ձեռնպահ մնալ: Նրա խոսքով` կողմ են առաջարկվող փոփոխությունները տարածել նաև պայմանագրային զինծառայողների վրա, սակայն երկարամյա ծառայությունից զորացրվող սպայի համար պետության միջոցներով այլ մասնագիտություն ձեռք բերելն, ըստ նրա, պայմանագարյին զինծառայության գրավչությունը մեծացնող պայման չէ: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:34 - 15 մարտի, 2022
Ընդդիմադիր պատգամավորը կարևորում է 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն- ազգանունների հրապարակումը |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորը կարևորում է 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն- ազգանունների հրապարակումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անհրաժեշտություն է տեսնում՝ ամողջությամբ հրապարակելու 2020 թվականին  44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունները: Աբրահամյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի՝ զոհերի թվի վերաբերյալ հայտարարությանը: Ըստ պատգամավորի՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարբեր ուժեր փորձել են ծանրացնել իրավիճակը, ներկայացվել է, թե կան 100-ից ավելի զոհեր: «Իրականության մեջ մենք քառօրյա պատերազմում ունեցել ենք 75 զոհ»,-ասաց Աբրահամյան՝ ընդգծելով, որ 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են:  Ըստ նրա՝  հիմա որևէ մեկը չի կարող արձանագրել, որ իր հարազատներից մեկը, որը զոհվել է 44-օրյա պատերազմում, արդյոք արտացոլվա՞ծ է ընդհանուր ցանկում, թե ոչ: «Սա է հիմնական պատճառը, որ ժամանակի ընթացքում զոհերի թվերի հետ կապված անընդհատ խնդիրներ են առաջացնում: Այս թեմայի հետ կապված վերջնական մենք արդյունք կունենանք այն ժամանակ, երբ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ կհրապարակվեն, և այդ ժամանակ արդեն բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,-ասաց պատգամավորը:
12:27 - 10 փետրվարի, 2022
Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչներին

Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչներին

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Երևանում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանին: Այս մասին տեղեկացնում են «Պատիվ ունեմ» խմբակցությունից։Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության անվտանգությանը, սոցիալական պաշտպանության ապահովմանը, երկու խմբակցությունների համագործակցությանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր:Պատգամավորները պայմանավորվել են առաջիկայում տարբեր ձևաչափերով կազմակերպել քննարկումներ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի անվտանգության ամրապնդման հարցերի շուրջ:
18:03 - 05 փետրվարի, 2022
Փաշինյանը ոչ թե ասել է մեկ սկզբունք, այլ սկզբունքներից մեկը․ Տիգրան Աբրահամյանը սխալվում է

Փաշինյանը ոչ թե ասել է մեկ սկզբունք, այլ սկզբունքներից մեկը․ Տիգրան Աբրահամյանը սխալվում է

Երեկ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս տեղի ունեցած առցանց ասուլիսին։ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց, որ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը։ Պատգամավորի համոզմամբ՝ վարչապետի բոլոր հայտարարությունների նպատակներում այդ գործոնն է դրված․ «Իրականության մեջ այն, ինչ ներկայացնում է Փաշինյանը ոչ միայն երեկ, այլ իր վերջին բոլոր հայտարարություններում, աղճատված են կամ որեւէ ձեւ չեն համապատասխանում իրականությանը։ Մեկ օրինակ՝ հղում է անում Մադրիդյան փաստաթղթին, ասում է՝ տեսեք՝ Մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է մեկ սկզբունք, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է։ Այստեղ շատերը տեղյակ են, որ Մադրիդյան փաստաթղթում երեք սկզբունք է եղել՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման։ Այսինքն՝ ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված»,- մեկնաբանեց Տիգրան Աբրահամյանը։ Սակայն վերջինիս պնդումը, թե Փաշինյանը նշել է՝ Մադրիդյան փաստաթղթի հիմքում մեկ սկզբունք է եղել, իրականությանը չի համապատասխանում։ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ, խոսելով այն հարցի մասին, թե եթե ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ սահմաններով է ճանաչվելու, այսպես պատասխանեց․ «Գիտեք, որ Մադրիդյան սկզբունքները, երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք։ Այստեղ, նկատի ունեմ, դա դե յուրե ՀՀ-ն եւ Ադրբեջանը դեռեւս 1992-ից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող տարածքների եւ սահմանների շրջանակում։ Բայց դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ չեն լուծվել»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանի եւ Աբրահամյանի խոսքերը համեմատելիս ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը ոչ թե պնդել է, թե Մադրիդյան փաստաթղթում միայն մեկ սկզբունք է եղել՝ տարածքային ամբողջականության, ինչպես հայտարարել է Աբրահամյանը, այլ նշել է, որ փաստաթղթի հիմքում սկզբունքերից մեկը տարածքային ամբողջականությունն է։ Մադրիդյան սկզբունքները, որպես Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկի փաստաթուղթ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն 2007 թվականին ներկայացվել են Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետություններին։ Մադրիդյան սկզբունքներում հղում է կատարվում Հելսինկյան եզրափակիչ ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջեւ հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին եւ մասնավորապես, 2-րդ հոդվածին` ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, եւ 8-րդ հոդվածին` իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկու երկրների արտգործնախարարները, հիմնվելով փաստաթղթի 14 հիմնարար դրույթների վրա, պետք է մշակեին հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ համաձայնագիր։ Հարկ է նշել, որ փաստաթղթի հիմքում դրված սկզբունքները մեկը մյուսին չեն ստորադասում, դրանք բոլորը պետք է ընկած լինեին կարգավորման հիմքում։ 2019 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից։ 2019-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Մադրիդյան սկզբունքներն այլեւս բանակցությունների սեղանին չեն։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում խոսեց այդ մասին՝ նշելով, որ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերն իրենց համար թափանցիկ չեն, դժվար է ասել՝ դա ընդունում են որպես բանակցային գործընթացի հիմք, թե չեն ընդունում․ «Սկզբունքներն ըստ էության հարցի լուծման ճանապարհն են, ուզում ենք հասկանալ՝ ինչ հնարավոր տեղեր կարող է հասցնել այդ ճանապարհը, նախապես իմանանք՝ այդ ճանապարհով գնում ենք, թե չէ: Ես ասում էի նույն ճանապարհով կարելի է Սեւան, Գավառ, Վարդենիս, Իջեւան գնալ, բայց եթե պարզվի, որ մեր մտադրությունը Արմավիր գնալն է, պետք չէ այդ ճանապարհով գնանք: Ասում ենք՝ եկեք պարզենք Մադրիդյան սկզբունքները որտեղ են տանում»,- ասել էր Փաշինյանը: Հայարփի Բաղդասարյան
18:44 - 26 հունվարի, 2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու դիրքորոշում դեռևս չունի |armenpress.am|

«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու դիրքորոշում դեռևս չունի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու հարցով այս պահին դեռ հաստատված դիրքորոշում չունի:  Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցերին, թե կա՞ն արդյոք քննարկումներ՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու վերաբերյալ և ո՞ր խմբակցության հետ են իրենք պատրաստվում համագործակցել: «Մեր խմբակցությունը և խմբակցությունը ներկայացնող ուժերը, բնականաբար, առաջին հերթին պետք է այդ քննարկումները տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ հասկանալու թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, նաև իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ իրենց դիրքորոշումը դրսևորելու վերաբերյալ: Այս պահին չկան հաստատված թեկնածուներ, մենք չունենք հաստատված դիրքորոշում՝ առաջադրելո՞ւ ենք, թե չենք առաջադրելու»,- ասաց Աբրահամյանը: Նա խոստացավ, որ խմբակցությունն առաջիկայում հանդես կգա լրացուցիչ պարզաբանումներով: Աբրահամյանը միևնույն ժամանակ բացառեց այս հարցում իշխող ուժին աջակցելը:
12:43 - 25 հունվարի, 2022
Իշխանությունը նախապես մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են նրանք․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը նախապես մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են նրանք․ Տիգրան Աբրահամյան

Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ թվում էր, որ իշխանության առաջին անելիքը պետք է լիներ ՀՀ-ի եւ Արցախի պաշտպանական համակարգերի վերականգնումը, նույն իշխանությունը կամ պոպուլիզմով է զբաղված, կամ հանդես է գալիս միայն այնպիսի նախաձեռնություններով, որոնք հանրության շրջանում զուտ հուզական, զգայական էֆֆեկտ են ստեղծում։ Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով արձանագրվող մահվան կամ վիրավորման դեպքերը, ՀՀ տարածք թշնամու անարգել ելումոտը, մեր հայրենակիցների առեւանգումները, ադրբեջանական կամայականությունների եւ ագրեսիայի հետեւանքով ՀՀ սուվերեն տարածքի կորուստները մի կողմից հետեւանք են անվտանգային համակարգում ոչ բավարար ջանքերի գործադրման, մյուս կողմից՝ հաստատում առ այն, որ իշխանությունն այս ուղղությամբ լուրջ միջոցառումներ իրականացնելու առանձնապես կամք եւ ցանկություն չունի»,- ասաց Աբրահամյանը՝ հայտարարելով, որ հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորում, անհայտ, տարօրինակ պայմաններում գերեվարվում, ու սրա պատասխանատուները, նրա խոսքով, գրեթե ամենօրյա ռեժիմով անմեղ դեմքով խոսում են մեր երկրի առաջընթացի եւ ապագայի մասին։  «2021-ի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական զինուժի 36 զինծառայող գերեվարվել էր, որոնցից 6-ն այս պահին շարունակում են մնալ գերության մեջ, իսկ այդ գործողությունից հետո հայրենադարձված զինծառայողների մի մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցված։ Այդ զինծառայողների մեջ կան այնպիսիք, որոնք երկար տարիներ ծառայել են ՀՀ-ի եւ Արցախի տարբեր զորամասերում, մարտական հերթապահություն կրել, մարտական գործողությունների մասնակցել, վիրավորվել, սակայն, չգիտես ինչու, իշխանությունն այս մարդկանց առանց օրինական ուժի մեջ մտած դատավաճիռների նշանակել է մեղավորներ ու խաչ քաշել մարդկային ճակատագրերի վրա»։ Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ այդ զինծառայողներից մեկը՝ Արեն Արամյանը, որն ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորում է ստացել եւ կալանքի տակ է, այսօր էլ չունի անհրաժեշտ բուժում ստանալու հնարավորություն։ «Երկար ժամանակ է՝ որեւէ տեղեկություն չկա 44-օրյա պատերազմի եւ դրանից մեկ ամիս անց Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում գերեվարված զինծառայողների ճակատարգրերի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանության ստեղծած անվերահսկելի քաոսի պայմաններում այդ ուղղությամբ ծառայություն կրող զինծառայողները հայտնվել են անելանելի վիճակում, բայց այս դեպքում եւս իշխանությունը նախապես մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են այդ հատվածում ծառայություն իրականացնող ստորաբաժանումները, զինծառայողները»։ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ինքը՝ իշխանությունը, ինչպես միշտ դիտորդի կամ «տուժողի» թիկնոց կրելով՝ շարունակում է արդարանալ եւ մոլորեցնել հանրությանը․ «Դրան զուգահեռ՝ Հայաստանն ու Արցախը շարունակում են կորցնել, որովհետեւ Թուրքերի ու Ադրբեջանցիների առաջ նվաստանալն իշխանությանը վերածել է անարժանապատիվ խաղաղություն մուրողների»։
17:34 - 18 հունվարի, 2022
Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է իր նախապայմանների մասին. Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է իր նախապայմանների մասին. Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան բաց և ակնհայտորեն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում իր նախապայմանների մասին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ « Թուրքիան իր ավանդական նախապայմաններին ավելացրել է, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը», որին հասնելու համար Թուրքիան և Ադրբեջանը քաղաքական, դիվանագիտական, ռազմական, քարոզչական հսկայական ներդրումներ են անում։ Եվ այս պարագայում, կրկնում եմ, նախապայմանների մասին Թուրքիան ամենատարբեր խողովակներով ներկայացրել է։ Եվ այս ժամանակահատվածում հանրությանը հավաստիացնել, թե իրականության մեջ կողմերը գտնվում են հավասար դիրքերում, և գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, մեղմ ասած, որևէ ձևով չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Աբրահամյանը։  Պատգամավորի խոսքով՝ եթե նույնիսկ որոշակի կարճ ժամանակով Թուրքիան բարեհաճ լինի, և ցույց տա, թե Հայաստանում կյանքը փոխվել է, իրականության մեջ դա շատ կարճաժամկետ արդյունք է ունենալու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերությունները կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը։
14:01 - 18 հունվարի, 2022