Փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է: Փաստաբանների պալատի մարմիններն են․
- փաստաբանների ընդհանուր ժողովը,
- փաստաբանների պալատի խորհուրդը, որը կազմված է 12 անդամից եւ նախագահից.
- որակավորման հանձնաժողովը, որը կազմված է 8 անդամից:

2020թ. փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են 2138 փաստաբան:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահն է Արա Գագիկի Զոհրաբյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2013 թվականին, ապա 2017-ին՝ վերընտրվել։
Փաստաբանները խոր մտահոգություն են հայտնել վերջին օրերին իրավապահ մարմինների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ

Փաստաբանները խոր մտահոգություն են հայտնել վերջին օրերին իրավապահ մարմինների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ

Մի շարք փաստաբաններ խոր մտահոգություն են հայտնել վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության և դատարանների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ։ «Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս մեր խոր մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության և դատարանների կողմից վարվող ակնհայտ հակաիրավական գործընթացների վերաբերյալ։ Մասնավորապես՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականանցնելու նպատակով Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ահաբեկչական գործողությունների մեկնարկից սկսած Երևան քաղաքում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների մի քանի տասնյակ մասնակիցների նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում, որի միակ նպատակն է ՀՀ քաղաքացիներին հեռու պահել մայրաքաղաքում և Հանրապետության տարբեր քաղաքներում իրականացվող համանման խաղաղ անհնազանդության ակցիաներին և հանրահավաքներին մասնակցությունից։ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մոտ հինգ տասնյակ անձի նկատմամբ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունները բավարարվում են դատարանների կողմից։ Այնինչ, նշված անձանց առաջադրված մեղադրանքների նկարագրությունն անգամ որևէ աղերս չունի զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմի հատկանիշների հետ։ Կալանավորում կիրառելու որոշումների գերակշիռ մեծամասնության հիմքում դրվել են բացառապես մեկ կամ մի քանի ոստիկանի ցուցմունք, ընդ որում՝ այն ոստիկանների, որոնք անհամաչափ ուժի գործադրմամբ իրականացրել են այդ անձանց ձերբակալումը։ Ցավով արձանագրում ենք, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները բավարարած դատավորները մինչդատական վարույթի նկատմամբ դատական երաշխիքներն ապահովելու իրենց առաքելությունն իրականացնելու փոխարեն ուղղակի մասնակցություն են ունենում այս քաղաքական շարժառիթ ունեցող հետապնդումներին։ Գրեթե բոլոր ձերբակալված անձինք թե՛ ձերբակալման պահին և թե՛ ոստիկանության համապատասխան բաժինների ճանապարհին ՆԳՆ ոստիկանության ՀՆԳ աշխատակիցների կողմից ենթարկվել են դաժան ծեծի և խոշտանգումների, ինչն ուղեկցվել է այդ անձնաց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներով և սպառնալիքներով։ Արձանագրում ենք նաև, որ հանրության և տեսախցիկների առջև տեղի ունեցած բռնության այս հանցավոր դեպքերի վերաբերյալ ո՛չ ՆԳՆ ոստիկանությունը և ոչ էլ ՀՀ քննչական կոմիտեն որևէ իրավական համարժեք գործընթաց չեն իրականացնում, ինչով էլ փաստացի խրախուսում են Ոստիկանության կոնկրետ ստորաբաժանումների նման հանցավոր վարքագիծը։Վճռական ենք բացահայտելու, հավաքագրելու և ամբողջացնելու այս հակաիրավական գործընթացի ամբողջական շղթան և դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց։ Կոչ ենք անում տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ականջալուր լինել այս աղաղակող ապօրինությունների վերաբերյալ փաստերին և ներգրավվել այդ ապօրինություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։ Հորդորում ենք ՀՀ իրավասու պետական մարմիններին վերադառնալ իրավունքի և օրինականության դաշտ և վերջնականապես չհատել անդառնալիության կետը։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը որպես իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողներ, հասարակական հիմունքներով պաշտպանել ՀՀ-ում մարդու իրավունքները և սահմանադրական արժեքները՝ հաղթահարելով համակարգի կողմից ստեղծվող բոլոր արհեստական խոչընդոտները։Հայտարարությունը բաց է միանալ ցանկացող փաստաբանների համար»։ փաստաբաններ՝ Աբգար Պողոսյան (արտոնագիր՝ 3015) Զորայր Հարությունյան (արտոնագիր՝ 1981) Վարազդատ Հարությունյան (արտոնագիր՝ 2426) Արսեն Բաբայան (արտոնագիր՝ 3268) Սոս Հակոբյան (արտոնագիր՝ 3301) Արմեն Անդրիկյան (արտոնագիր՝ 2232) Մհեր Հակոբյան (արտոնագիր՝ 1205) Դավիթ Թովմասյան (արտոնագիր՝ 3444) Ալեքսանդ Հարությունյան (արտոնագիր՝ 2461) Հովսեփ Սարգսյան (արտոնագիր՝ 2299) Մանուշ Եսայան (արտոնագիր՝ 2593) Վարդուհի Էլբակյան (արտոնագիր՝ 28) Իրմա Ճաղարյան (արտոնագիր՝ 2690) Միքայել Շխիմյան (արտոնագիր՝ 2521) Նազելի Տեր-Պետրոսյան (արտոնագիր՝ 1751) Ռուդիկ Դոլունց (արտոնագիր՝ 3401) Էրիկ Ալեքսանյան (արտոնագիր՝ 2231) Գոռ Վարդանյան (արտոնագիր՝ 3029) Բենիկ Գալստյան (արտոնագիր՝ 2862)
14:19 - 25 սեպտեմբերի, 2023
ՀՀ ՆԳ նախարարությունը և Փաստաբանների պալատը համատեղ հայտարարություն են տարածել

ՀՀ ՆԳ նախարարությունը և Փաստաբանների պալատը համատեղ հայտարարություն են տարածել

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանին և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանին։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ներկայացվում է ստորև. «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, քննարկելով Ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու և Կենտրոնական բաժիններում 2023 թ. փետրվարին և հունիսին արձանագրված ոստիկանների և փաստաբանների հետ կապված միջադեպերը, հայտարարում են՝ 1. Կողմերը կարևորում են փաստաբանության և ոստիկանության ինստիտուտների դերակատարումը Հայաստանի իրավական համակարգում: 2. Կողմերն անընդունելի են համարում բռնությունների ցանկացած դրսևորում: 3. Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունների արդյունքներով իր գնահատականը տվել է Էրեբունու բաժնում տեղի ունեցած միջադեպին, իսկ Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ծառայողական քննության ընթացքում: 4. Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ միջադեպերին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական՝ ապահովելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն. 5. Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը կստեղծեն ոստիկանության ծառայողներից և փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիվ արձագանքելու, փոխադարձ քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների և փաստաբանների վարքագծի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: 6․ Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը մոտ օրերս կստորագրեն համագործակցության հուշագիր»:
15:03 - 11 հուլիսի, 2023
ԱԱԾ-ն քրգործ է հարուցել իմ նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ, դրական տեղաշարժ կա. Կարեն Ալավերդյան
 |news.am|

ԱԱԾ-ն քրգործ է հարուցել իմ նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ, դրական տեղաշարժ կա. Կարեն Ալավերդյան |news.am|

news.am: Վերջին նորությունը ԱԱԾ երեկվա հաղորդագրությունն էր, որ պաշտպանյալիս նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանամունքի պետի եւ վերջինիս  տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք եւ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, փաստաբանների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Կարեն Ալավերդյանը, որի նկատմամբ ոստիկանները եւս բռնություն էին կիրառել: Հարցին՝ բավարարո՞ւմ է իրեն այս որոշումը, նա պատասխանեց. «Ամեն դեպքում կարող ենք դա դիտարկել որպես դրական տեղաշարժ գործում, քանի որ,ինչպես կարելի էր հասկանալ տարածված հաղորդագրության ենթատեքստերից, այս գործընթացը շարունակական է լինելու եւ խմբի կազմում ընդգրկված քաղաքացու նկատմամբ խոշտանգում եւ բռնություն գործադրած բոլոր ոստիկանների արարքներին լիհույս ենք, որ կտրվի իրավական գնահատական: Ինչ վերաբերում է իմ վերաբերյալ, տարածված հաղորդագրությունը լիարժեք չի արտահայտում ներկայացված մեղադրանքի ողջ ծավալը: Հիմա միջոցներ ենք ձեռնարկում  հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումն ստանալու ուղղությամբ»: Կարեն Ալավերդյանը նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի հետ մի քանի օր առաջ հանդիպում եղել է, բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, եւ ի պատիվ ՄԻՊ-ի գրասենյակի, բավականաչափ հետեւողականություն ցուցաբերվել է այդ ուղղությամբ: Հարցին, թե արդյոք ԱԱԾ հաղորդագրության մեջ ներկայացված ոստիկանները հենց այն ոստիկաններն են, որոնք բռնություն են գործադրել նաեւ իր նկատմամբ, փաստաբանը դրական պատասխան տվեց. «Դրանք նույն անձանց կազմն էր, որն ակտիվ դերակատարություն են ունեցել, եւ քաղաքացու նկատմամբ կատարված գործողություններում, եւ իմ»: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ոստիկանական բաժանմունքում ոստիկանները ծեծել են փաստաբան Կարեն Ալավերդյանին, երբ փաստաբանը փորձել է կանխել իր պաշտպանյալի խոշտանգումը՝ ոստիկանների կողմից։ Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել փաստաբանին, արցունքաբեր գազ կիրառել նրա նկատմամբ։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, ավելի վաղ՝ ոստիկանական բաժանմունքում բռնության են ենթարկվել փաստաբաններ Էմանուել Անանյանը և Մարզպետ Ավագյանը։ Փաստաբանական համայնքը մտահոգված է՝ միջազգային կառույցների լռությամբ և այժմ միջազգային կառույցներին փորձում են իրազեկման ակցիաների տեսքով ևս ներկայացնել իրավիճակը։  
14:35 - 11 հուլիսի, 2023
ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր. Զոհրաբյան |pastinfo.am|

ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր. Զոհրաբյան |pastinfo.am|

pastinfo.am: Հանդիպեցինք ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հետ, ներկա էր նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, այլ ոստիկաններ ևս ներկա էին։ Որոշվեց, որ ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր, կստեղծվի հանձնախումբ՝ ոստիկաններից և փաստաբաններից կազմված, որն օպերատիվ արձագանք կտա։ Այս մասին հանդիպման ավարտից հետո ասաց Արա Զոհրաբյանը։ ՆԳՆ-ում փաստաբաններին հավաստիացրել են, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն, նման դեպքեր չեն լինի: Հարցին՝ հրաժարականի պահանջը շարունակու՞մ է ուժի մեջ մնալ, Զոհրաբյանն ասաց. «Մեր պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, բայց ասեմ, որ այս հանդիպման արդյունքներից գոհ ենք, որովհետև կար հստակ ափսոսանք դեպքի հետ կապված, իրենք հայտնել են, որ իրենց զեկուցել են, որ նման դեպք չի եղել »։ Այսօր երեկոյան ՓՊ-ում ակումբի նիստ կլինի, հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։
13:57 - 11 հուլիսի, 2023
Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը

Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը

Փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ս․թ․ հուլիսի 11-ին բողոքի ակցիան են իրականացնելու՝ պահանջելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ «Իրավապահ մարմիններում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ կապված ՀՀ ոստիկանության կողմից մեր գործընկերների դեմ ուժ կիրառելու, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած հայտնի դեպքերով՝ փաստաբաններիս իրավունքներն ակնհայտ խախտելու, իսկ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանին՝ իր նախընտրած փաստաբանների միջոցով պաշտպանվելու իրավունքը խախտելու մասով, ակնհայտորեն վկայում են նրա մասին, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի հարգում փաստաբանի և նույնիսկ դատավորի և դատավորների իրավունքները, իսկ այդ պայմաններում ուրիշ մարմիններից որևէ բան ակնկալելն անհեռանկար է։ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, 06․07․2023 թվականի հայտարարությամբ, հայտնել է իր մտահոգությունը՝ արձանագրելով, որ․ «․․․ԶԼՄ-ներից պարզ են դարձել նաև, որ ԲԴԽ-ի կողմից սահմանափակվել են փաստաբանների և լրագրողների մասնակցությունը, նիստն անցկացվել է դռնփակ, և այլ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել: ․․․Փաստաբանների պալատի խորհուրդն առաջին հերթին իր մտահոգությունն է հայտնում հանրային տիրույթում տարածվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ այդ գործողությունների նպատակադրումը դատավորների ներքին գերատեսչական կախվածություն ստեղծելն է և «անհնազանդ» դատավորներին պատժելը: ․․․ Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում դատավորների նկատմամբ իրականացվող ցանկացած գործընթաց, որը կարող է պայմանավորված լինել նրանց անկախությունը խաթարելու միտումով: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում լիազորությունները դադարեցված դատավորների՝ հանրային տիրույթում հայտնած այն պնդումների առնչությամբ, որ կարգապահական վարույթներն իրականացվել են նյութական իրավունքի մի շարք նորմերի անտեսմամբ և ընթացակարգային կանոնների էական խախտումներով: Բարձրաձայնվող խնդիրների թվում են նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման՝ հակասահմանադրական գործելակերպը դատավորների նկատմամբ, նրանց կողմից ներկայացված փաստարկները պատշաճ քննության առարկա չդարձնելը, նյութական նորմերի թյուր մեկնաբանությունները, որոշ արարքների մեղադրանքների մասով վաղեմության ժամկետների խախտմամբ վարույթն իրականացնելը, դատական վարույթների ոչնչացված լինելը, իրենց վերագրվող արարքում մեղավորության չապացուցվածությունը: Փաստաբանների պալատի խորհրդի համար հատկապես մտահոգիչ է հրավիրված փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դատավորի համար չապահովելու, ընդհուպ՝ վարույթին փաստաբանի մասնակցության հնարավորությունը սահմանափակելու և նրա բացակայությամբ վարույթն իրականացնելու մասին տվյալները»: Այս ամենը, ինչպես նաև երեկ, համացանցում Դավիթ Հարությունյանի գործով տարածված ձայնագրությունը՝ փաստաբանների իրավունքների կոպիտ խախտման մասին վկայում են առ այն, որ Բարձրագույն դատական խորհուրդը, ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի, ռեալ սպառնալիք է մեր պետության իրավական անվտանգությանը և դատական իշխանությանը, ով ամեն ինչի պատրաստ է՝ իր քմահաճույքները բավարարելու համար։ Ցավոք, այդ ամենը շուտով խիստ բացասական ազդեցություն և հետևանք է առաջացնելու մեր պետության հեղինակության և մեր բոլորիս համար։ Նշված հանգամանքով պայմանավորված, երեքշաբթի օրը, 11․07․2023 թվականին, ժամը 12։30-ին բոլորիդ հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի դիմաց՝ բողոքի ակցիայի, պահանջելու Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ Սույն կոչս ուղղված է նաև լրագրողներին (ում իրավունքները ևս կոպտորեն խախտեց ԲԴԽ-ն), գործող և նախկին դատավորներին, ովքեր, արդեն առանց կաշկանդվելու իրենց վարքագծի կանոնագրքով, կարող են օգնել դեռևս գործող իրենց գործընկերներին՝ օր առաջ ազատվելու դատական իշխանությունը քանդող, իրավական պետության հիմքերը խարխլող Կարեն Անդրեասյանից։ Վստահ եմ, որ միայն Ձեր և փաստաբաններիս համատեղ պայքարը կարող է կանգնեցնել իրենց։ Միասնական ճակատով պետք է պայքարենք, հակառակ դեպքում՝ հաջորդը հենց Դուք եք լինելու, իսկ մենք և մեր վստահորդները՝ մնալու ենք առանց լավ դատավորների կողմից մեր գործերի քննության հնարավորության»։
11:58 - 08 հուլիսի, 2023
Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ

Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ

Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից մի շարք դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ դադարեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: ԶԼՄ-ներից պարզ են դարձել նաև, որ ԲԴԽ-ի կողմից վերոհիշյալ գործերով սահմանափակվել են փաստաբանների և լրագրողների մասնակցությունը, նիստն անցկացվել է դռնփակ,  և այլ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել: Դեռևս տարեսկզբին դադարեցվել էին ևս երեք դատավորների լիազորություններ: Փաստաբանների պալատի խորհուրդն առաջին հերթին իր մտահոգությունն է հայտնում հանրային տիրույթում տարածվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ այդ գործողությունների նպատակադրումը դատավորների ներքին գերատեսչական կախվածություն ստեղծելն է և «անհնազանդ» դատավորներին պատժելը: Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999թ.‑ի նոյեմբերի 17‑ին ընդունված Դատավորի համընդհանուր խարտիայի 3.1. հոդվածը սահմանում է ներքին անկախության սկզբունքը, որի համաձայն դատական պարտականություններն իրականացնելիս դատավորը ենթակա է միայն օրենքին և պետք է հաշվի առնի միայն օրենքը: Դատական համակարգի այնպիսի հիերարխիկ կառուցվածքը, որ դատավորը դատական ակտեր կայացնելիս ենթարկվի դատարանի նախագահին կամ ավելի բարձր ատյանի դատարաններին, բացառությամբ կարծիքների փոխանակման դեպքերի, կդիտվի որպես դատավորի անկախության սկզբունքի խախտում: Դատավորի անձնական ինքնուրույնության պահանջը սահմանող 3.2. հոդվածի համաձայն՝ անթույլատրելի է իշխանության որևէ ճյուղի կողմից ուղղակի կամ անուղղակի ազդեցություն, ճնշում, սպառնալիք կամ միջամտություն: Հատկանշական է, որ Փաստաբանների պալատը դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների շրջանում ծավալված քննարկումներին ներկայացրել էր դիրքորոշումը խնդրահարույց համարելով ԲԴԽ կազմում ներկայիս համամասնությունը՝ առաջարկելով դատավորների մեծամասնությամբ կազմավորել ԲԴԽ-ն: Փաստաբանների պալատը դա դիտարկել էր որպես դատական իշխանության անկախությունը վտանգող հանգամանք: Ցավոք, վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները: Վերահաստատելով միջազգային չափանիշներով սահմանված պահանջները՝ Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում դատավորների նկատմամբ իրականացվող ցանկացած գործընթաց, որը կարող է պայմանավորված լինել նրանց անկախությունը խաթարելու միտումով: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում լիազորությունները դադարեցված դատավորների՝ հանրային տիրույթում հայտնած այն պնդումների առնչությամբ, որ կարգապահական վարույթներն իրականացվել են նյութական իրավունքի մի շարք նորմերի անտեսմամբ և ընթացակարգային կանոնների էական խախտումներով: Բարձրաձայնվող խնդիրների թվում են նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման՝ հակասահմանադրական գործելակերպը դատավորների նկատմամբ, նրանց կողմից ներկայացված փաստարկները պատշաճ քննության առարկա չդարձնելը, նյութական նորմերի թյուր մեկնաբանությունները, որոշ արարքների մեղադրանքների մասով վաղեմության ժամկետների խախտմամբ վարույթն իրականացնելը, դատական վարույթների ոչնչացված լինելը, իրենց վերագրվող արարքում մեղավորության չապացուցվածությունը: Վերոգրյալի համատեքստում՝ Խորհուրդը ուշադրություն է հրավիրում առկա միջազգային  չափանիշներին, տե՛ս օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 17-րդ հոդվածը, որը սահմանում է իր վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին պատասխանելու և դրանց արդարացի քննության դատավորի իրավունքը: Փաստաբանների պալատի խորհրդի համար հատկապես մտահոգիչ է հրավիրված փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դատավորի համար չապահովելու, ընդհուպ՝ վարույթին փաստաբանի մասնակցության հնարավորությունը սահմանափակելու և նրա բացակայությամբ վարույթն իրականացնելու մասին տվյալները: Այս առումով Փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրում է, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային և անօտարելի տարրերից է՝ անկախ անձի կարգավիճակից և իրավական գիտելիքներից: Այդ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները հանգեցնում են անձի արդար դատաքննության իրավունքի խաթարման: Առանձին քննարկման առարկա է թույլ տրված ենթադրյալ խախտումների և դրանց համար նշանակված պատասխանատվության ամենախիստ միջոցների կիրառման առերևույթ անհամաչափությունը: Պետք է նկատել, որ դատավորի լիազորությունները, նույնիսկ կարգապահական խախտման հիմքով, դադարեցնելու հարցում միջազգային հանրաճանաչ փաստաթղթերը սահմանում են շատ բարձր չափանիշներ: Մասնավորապես, օրինակ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 18-րդ հոդվածի համաձայն՝ դատավորները կարող են պաշտոնից ժամանակավորապես ազատվել կամ հեռացվել միայն իրենց պարտականությունները կատարելու անընդունակության կամ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան վարքագծի պատճառով: Ամփոփելով վերոգրյալը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը, կարևորելով դատավորների անկախ գործելու երաշխիքների ապահովումը, որպես անձանց արդար դատաքննության իրավունքի իրացման պայման, իր մտահոգությունն է հայտնում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական վարույթներով նիստերի անցկացման ընթացակարգերի կամայական մեկնաբանման և կիրառման, ինչպես նաև ընտրվող կարգապահական տույժերի անհամաչափության վերաբերյալ:  
20:25 - 06 հուլիսի, 2023
ՀՀ Փաստաբանների պալատի հայտարարությունը ԲԴԽ-ի կողմից դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ

ՀՀ Փաստաբանների պալատի հայտարարությունը ԲԴԽ-ի կողմից դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի,  Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ դադարեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: ԶԼՄ-ներից պարզ են դարձել նաև, որ ԲԴԽ-ի կողմից վերոհիշյալ գործերով սահմանափակվել են փաստաբանների և լրագրողների մասնակցությունը, նիստն անցկացվել է դռնփակ,  և այլ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել: Դեռևս տարեսկզբին դադարեցվել էին ևս երեք դատավորների լիազորություններ: Փաստաբանների պալատի խորհուրդն առաջին հերթին իր մտահոգությունն է հայտնում հանրային տիրույթում տարածվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ այդ գործողությունների նպատակադրումը դատավորների ներքին գերատեսչական կախվածություն ստեղծելն է և «անհնազանդ» դատավորներին պատժելը: Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999թ.‑ի նոյեմբերի 17‑ին ընդունված Դատավորի համընդհանուր խարտիայի 3.1. հոդվածը սահմանում է ներքին անկախության սկզբունքը, որի համաձայն դատական պարտականություններն իրականացնելիս դատավորը ենթակա է միայն օրենքին և պետք է հաշվի առնի միայն օրենքը: Դատական համակարգի այնպիսի հիերարխիկ կառուցվածքը, որ դատավորը դատական ակտեր կայացնելիս ենթարկվի դատարանի նախագահին կամ ավելի բարձր ատյանի դատարաններին, բացառությամբ կարծիքների փոխանակման դեպքերի, կդիտվի որպես դատավորի անկախության սկզբունքի խախտում: Դատավորի անձնական ինքնուրույնության պահանջը սահմանող 3.2. հոդվածի համաձայն՝ անթույլատրելի է իշխանության որևէ ճյուղի կողմից ուղղակի կամ անուղղակի ազդեցություն, ճնշում, սպառնալիք կամ միջամտություն: Հատկանշական է, որ Փաստաբանների պալատը դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների շրջանում ծավալված քննարկումներին ներկայացրել էր դիրքորոշումը խնդրահարույց համարելով ԲԴԽ կազմում ներկայիս համամասնությունը՝ առաջարկելով դատավորների մեծամասնությամբ կազմավորել ԲԴԽ-ն: Փաստաբանների պալատը դա դիտարկել էր որպես դատական իշխանության անկախությունը վտանգող հանգամանք: Ցավոք, վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները: Վերահաստատելով միջազգային չափանիշներով սահմանված պահանջները՝ Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում դատավորների նկատմամբ իրականացվող ցանկացած գործընթաց, որը կարող է պայմանավորված լինել նրանց անկախությունը խաթարելու միտումով: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում լիազորությունները դադարեցված դատավորների՝ հանրային տիրույթում հայտնած այն պնդումների առնչությամբ, որ կարգապահական վարույթներն իրականացվել են նյութական իրավունքի մի շարք նորմերի անտեսմամբ և ընթացակարգային կանոնների էական խախտումներով: Բարձրաձայնվող խնդիրների թվում են նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման՝ հակասահմանադրական գործելակերպը դատավորների նկատմամբ, նրանց կողմից ներկայացված փաստարկները պատշաճ քննության առարկա չդարձնելը, նյութական նորմերի թյուր մեկնաբանությունները, որոշ արարքների մեղադրանքների մասով վաղեմության ժամկետների խախտմամբ վարույթն իրականացնելը, դատական վարույթների ոչնչացված լինելը, իրենց վերագրվող արարքում մեղավորության չապացուցվածությունը: Վերոգրյալի համատեքստում՝ Խորհուրդը ուշադրություն է հրավիրում առկա միջազգային  չափանիշներին, տե՛ս օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 17-րդ հոդվածը, որը սահմանում է իր վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին պատասխանելու և դրանց արդարացի քննության դատավորի իրավունքը:  Փաստաբանների պալատի խորհրդի համար հատկապես մտահոգիչ է հրավիրված փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դատավորի համար չապահովելու, ընդհուպ՝ վարույթին փաստաբանի մասնակցության հնարավորությունը սահմանափակելու և նրա բացակայությամբ վարույթն իրականացնելու մասին տվյալները: Այս առումով Փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրում է, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային և անօտարելի տարրերից է՝ անկախ անձի կարգավիճակից և իրավական գիտելիքներից: Այդ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները հանգեցնում են անձի արդար դատաքննության իրավունքի խաթարման: Առանձին քննարկման առարկա է թույլ տրված ենթադրյալ խախտումների և դրանց համար նշանակված պատասխանատվության ամենախիստ միջոցների կիրառման առերևույթ անհամաչափությունը: Պետք է նկատել, որ դատավորի լիազորությունները, նույնիսկ կարգապահական խախտման հիմքով, դադարեցնելու հարցում միջազգային հանրաճանաչ փաստաթղթերը սահմանում են շատ բարձր չափանիշներ: Մասնավորապես, օրինակ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 18-րդ հոդվածի համաձայն՝ դատավորները կարող են պաշտոնից ժամանակավորապես ազատվել կամ հեռացվել միայն իրենց պարտականությունները կատարելու անընդունակության կամ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան վարքագծի պատճառով: Ամփոփելով վերոգրյալը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը, կարևորելով դատավորների անկախ գործելու երաշխիքների ապահովումը, որպես անձանց արդար դատաքննության իրավունքի իրացման պայման, իր մտահոգությունն  է հայտնում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական վարույթներով նիստերի անցկացման ընթացակարգերի կամայական մեկնաբանման և կիրառման, ինչպես նաև ընտրվող կարգապահական տույժերի անհամաչափության վերաբերյալ:
15:42 - 06 հուլիսի, 2023
Փաստաբանների մեկօրյա գործադուլը մեկնարկել է
 |news.am|

Փաստաբանների մեկօրյա գործադուլը մեկնարկել է |news.am|

news.am: Փաստաբաններն այսօր՝ հունիսի 26-ին, մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների դեպքերին: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։ Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։ Նշենք, որ փաստաբանները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպել: Նրանք գլխավոր դատախազին հեռուստացույց են նվիրել՝ բռնության դեպքերի մասին իրազեկելու նպատակով, ՆԳՆ շենքի մոտ են գնացել, որի ընթացքում փաստաբաններից մեկը եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով, նրանք իրենց պահանջագիրն են ներկայացրել ՆԳՆ-ին: Ըստ փաստաբանների պահանջի՝ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից:
11:16 - 26 հունիսի, 2023
Ոստիկանները պահանջում են ՆԳՆ շենք մուտք գործել ու պահանջագիրը հանձնել առանց սաղավարտի
 |panorama.am|

Ոստիկանները պահանջում են ՆԳՆ շենք մուտք գործել ու պահանջագիրը հանձնել առանց սաղավարտի |panorama.am|

panorama.am: ՆԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում սաղավարտ ու զրահաբաճկոն հագած փաստաբանը պետք է նամակ հանձնի նախարարություն։ Սակայն շենքը հսկող ոստիկանները թույլ չտվեցին ներս մտնել՝ պահանջելով, որ նամակ հանձնողը հանի սաղավարտն ու զրահաբաճկոնը, հակառակ դեպքում թույլ չեն տա նրան մուտք գործել շենք։ ՓՊ նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց՝ գրավոր պահանջ ունեն փոխանցելու ՆԳ նախարարին։ Անցած երկու օրերին պահանջին այս պահին միացել է 878 փաստաբան։ «Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը,ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից, 1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը. 2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները. 3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»,-պահանջագիրն ընթերցեց Զոհրաբյանը։
12:15 - 20 հունիսի, 2023
Փաստաբանը կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ․ քննչական կոմիտե

Փաստաբանը կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ․ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն է տարածել բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքի առընչությամբ։ «Նկատի ունենալով, որ այսօր հրավիրված մամո ասուլիսի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ․ Ալավերդյանի կողմից իրեն վերաբերող քրեական վարույթի առնչությամբ արված հայտարարությունները հանրության և լրատվամիջոցների շրջանում առաջացրել են որոշակի հարցադրումներ` հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը։ 2023թ․ հունիսի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից ստացված  նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատական նիստի ընթացքում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի: Ժամը 16:40-ի սահմաններում նշված քաղաքացիների հետ բաժին են մոտեցել ևս 2 քաղաքացի։ Չնայած վերջիններիս ուղղված՝ դրսում սպասելու մի քանի հորդորներին՝ նրանք դիտավորյալ խախտել են հասարակական կարգը, բարձրաձայն գոռգռացել, հնչեցրել հայհոյանքներ, փորձել են հրմշտոցի միջոցով մուտք գործել բաժնի վարչական շենք, ինչի արդյունքում խաթարվել է բաժնի բնականոն աշխատանքը: Ֆիզիկական ուժ գործադրելով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա նշված 2 քաղաքացիները ձերբակալվել են և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀ բաժանմունք: Ոստիկանությունից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ձերբակալվածներից մեկն աշխատասենյակում իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, բղավել է, խոչընդոտել ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը: Վերջինս հրել է ոստիկանության ծառայողին, հարվածել նրան, բաժնի այլ ծառայողներին ու սկսել հայհոյել: Ոստիկանության աշխատակիցների կողմից գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա և նշված անձին մի քանի հոգով փորձել են պահել, քանի որ վերջինս գլխով և ոտքերով հարվածել է թե իրենց, և թե աշխատասենյակում գտնվող գույքին: Այդ ընթացքում աշխատասենյակ է եկել Կ․ Ալավերդյանը՝ ներկայանալով որպես ձերբակալվածներից մեկի փաստաբան։  Տեսնելով իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով՝ նա կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ, քաշել նրանց շորերից, հրել, հարվածել նրանց և փորձել է ձերբակալված պաշտպանյալին ազատել և տանել բաժնից: Ըստ հաղորդման՝ վերջինս իր գործողություններով խոչընդոտել է ոստիկանների աշխատանքներին' մասնավորապես չի թույլատրել, որպեսզի ոստիկանները կազմեն համապատասխան ձերբակալման արձանագրություն: Կ․ Ա․-ին հանդարտեցնելու անհաջող փորձերից հետո նրա նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա և վերջինս խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է: Դեպքի առթիվ 2023թ. հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 489-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. հունիսի 8-ին, ներկայացված միջնորդությունները բավարարելով, հսկող դատախազի որոշմամբ ձերբակալվածներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, երկուսի նկատմամբ, այդ թվում նաև Կ․ Ալավերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց ներկայացվել է մեղադրանք։ Մեղադրյալ Կ․ Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը: Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալներից երեքի վրա մարմնական վնասվածքների առկայությունը, բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար միջոցներ են ձեռնարկվել Ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի, ինչպես նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վարչական շենքում առկա տեսախցիկներից կատարված, քննության համար հետաքրքրություն ներկայացնող տեսագրություններն ստանալու համար։ Բացի այդ, Կ․Ա․-ն հունիսի 7-ին հաղորդում է տվել նույն օրը Ոստիկանության կենտրոնական բաժնում իր պաշտպանյալին ոստիկանության մի քանի ծառայողների կողմից, գետնին ընկած վիճակում գտնվող իր պաշտպանյալին միաժամանակ հարվածներ հասցնելու, ինչպես նաև իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, իրեն քաշքշելու, իր նկատմամբ անհարկի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս վարույթը փոխանցվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով։ Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է, անաչառ քննությամբ պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։    
22:06 - 13 հունիսի, 2023
Փաստաբանն իր պարտականությունը կատարելիս ոստիկանությունում բռնության է ենթարկվում, վերադառնում ենք 90-ականներ․ ՓՊ նախագահ
 |news.am|

Փաստաբանն իր պարտականությունը կատարելիս ոստիկանությունում բռնության է ենթարկվում, վերադառնում ենք 90-ականներ․ ՓՊ նախագահ |news.am|

news.am: Վերջին տարիներին փաստաբանների նկատմամբ նմանատիպ ինտենսիվությամբ եւ նմանատիպ բռնության դեպքեր առհասարակ չենք ունեցել: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Նշենք, որ ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել փաստաբան Կարել Ալավերդյանը, որը փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։ «Կարծես՝ վերադառնում ենք 90-ականներ: Այս երեւույթն անթույլատրելի է. փաստաբանական համայնքը հաստատ արձագանքելու է համարժեք: Հայաստանն իվական պետություն է եւ որեւէ մեկը այդ իրավական եզրույթը չի վերացրել, եւ մենք մնալու ենք իրավական պետություն, մենք իրականացնելու ենք մարդու իրավունքների պաշտպանություն»,- նշեց Սիմոն Բաբայանը։ Նրա խոսքով՝ տարակուսելի է նաեւ մեր միջազգային կառույցների վարքագիծը. «Մենք տարբեր հարթակներում համագործակցում ենք մեր գործընկերների հետ, այդ միջազգային կառույցները կարծես՝ ջանքեր են գործադրում, որպեսզի դատաիրավական համակարգը Հայաստանում բարելավվի: Նախորդ տարիներին այդ մարմինները այդ իրավիճակներին բավականին արագ արձագանքում էին, այսօր վտանգված է փաստաբանի անկախությունը»:
13:42 - 13 հունիսի, 2023
Փաստաբանը համոզված է՝ իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը |panorama.am|

Փաստաբանը համոզված է՝ իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը |panorama.am|

panorama.am: «2023թ. հունիսի 7-ին՝ ժամը 16։00-ին, ես և պաշտպանյալս, թույլ տվեք նրա անունը չհրապարակել, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մասնակցել ենք մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի»,- ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ պատմելով իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման մանրամասները, միաժամանակ չհրապարակելով նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններ։ Փաստաբանի խոսքով նիստի ընթացքում իր պաշտպանյալի ու վերջինիս ընկերոջ միջև, որը նույն գործով նույնպես հանդիսանում է մեղադրյալ, անձնական բնույթի հարցերի շուրջ խոսակցություն է առաջացել, որն իր գնահատմամբ հանցակազմի որևէ հատկանիշ չի պարունակում։ Դատական նիստը հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, ինչը, ըստ Ալավերդյանի, վկայում է, որ հակաիրավական որևէ բան չի եղել դատարանում։ Նիստի ավարտից հետո դատարանի մայթով քայլելու ընթացքում փաստաբանին ու նրա պաշտպանյալին են մոտեցել ոստիկանության Կենտրոնի, Էրեբունու բաժինների, պարեկային անձնակազմի մոտ երկու տասնյակ ոստիկաններ։ «Ոստիկանները, ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում, տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու նպատակը, թե այդ մեծաքանակ ոստիկաններից ով ինչ դատավարական գործառույթ է իրականացնում, և ի վերջո, ով է որոշում կայացնողը, ում հետ պետք է շփվել։ Ընդհանուր իրարանցման մեջ հնարավոր չէր որևէ դատավարական գործողություն պատկերացնել, որևէ իրավական գործընթաց սկսել»,- մանրամասնեց նա։ Փաստաբանի խոսքով ի վերջո հասկացել են, որ ոստիկանության աշխատողները ցանկանում են իր պաշտպանյալին հրավիրել ոստիկանության բաժին։ «Քաղաքացուն չեն կարող հրավիրել ոստիկանություն իր կամքին հակառակ»,- հիշեցրեց Ալավերդյանն ու ավելացրեց, որ, չնայած դրան, իր պաշտպանյալը կամավոր նստել է պարեկային ծառայության ավտոմեքենան, ընդ որում գործողությունը կատարվել է պարեկային ծառայության կողմից, որի աշխատակիցների վրա ամրակացված են տեսախցիկներ։ «Ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո 5-10 րոպե արհեստական խոչընդոտներ են փորձել հարուցել պաշտպանյալիս մոտ բարձրանալու համար։ Ի վերջո՝ համառ պայքարից, բացատրական աշխատանքից հետո ինձ հաջողվեց բարձրանալ չորրորդ հարկ։ Մոտենալով աշխատասենյակին՝ ես լսեցի պաշտպանյալիս գոռոցները և իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու աշխատողներ փորձեցին թույլ չտալ, որ ներս մտնեմ, ես հաղթահարեցի արգելքները, բացեցի դուռը, հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ դեմքով գետնին ընկած, ձեռնաշղթանները հետևից ամրացրած, ոստիկանության 5-6 աշխատակիցներ հարվածներ էին հասցնում նրա մարմնի տարբեր հատվածներին։ Էդ պահին մոտեցել եմ պաշտպանյալիս, բարձրացրել եմ, կանգնել եմ նրա դիմաց, բարձրացրել եմ ձեռքերս, փորձել եմ արգելել ոստիկաններին մոտենալ։ Ոստիկաններին հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց խոսակցության մակարդակը այլ կերպ, քան փողոցային ռազբորկա, չեմ կարող որակել. ուսադիր, համազգեստ կրող ծառայողին ոչ հարիր վարքագիծ էր»,- ասաց նա։ Կարեն Ալավերդյանի ներկայացմամբ իր ջանքերի շնորհիվ իրավիճակը հանդարտվում է, վերադառնում իրավական փուլ, ոստիկանները դուրս են գալիս սենյակից, մնում է միայն մեկը։ «Իրավիճակը դարձել էր կառավարելի, այնքան, որ ես թույլտվություն եմ խնդրել ու ծխախոտ ծխել։ Շատ հանկարծակի ոստիկանության ծառայողը սկսեց գոռալ պաշտպանյալիս վրա։ Անմիջապես դուռը բացվեց, այդ խումբը ներխուժեց սենյակ, ինձ հեռացրին սենյակից, կարող եմ ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել։ Քանի որ սա տեղի է ունեցել որոշակի դադարից հետո, ինձ մոտ համոզմունք է առաջացել, որ տեղի ունեցածը ոչ թե ոստիկանության ստորին օղակների ինքնիրավչության արդյունք է, այլ կոնկրետ համաձայնեցված վերադասների հետ»,- ասաց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:01 - 13 հունիսի, 2023
Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել

Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել

Փաստաբանների պալատում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ կայացել է ակումբի նիստ՝ ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները քննարկելու նպատակով: Նիստը վարող պալատի նախագահ հիշեցրել է, որ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Ակումբի նիստում ներկա փաստաբանները լսել են  Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի ներկայացուցիչ փաստաբան Հրանտ Անանայանին և կարծիքներ են փոխանակել: Պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկաներն արձանագրել են, որ թեև ծառայողական քննություն է նշանակվել, սակայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով ոստիկանների լիազորությունները ժամանակավորապես չեն դադարեցվել: Ակումբի նիստում պարզ է դարձել նաև, որ այդ միջադեպին ներգրավված  ոստիկաններից փաստաբան Մարզպետ Ավագյանին սկզբից հարվածներն են հասցրել   Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի օպերլիազոր Մարտուն Եղիազարյանը և նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը: Ներկա փաստաբանները նշել են նաև, որ վերջին շրջանում շատ են ստանում ահազանգեր ոստիկանության բաժիններում քաղաքացիների ծեծի և խոշտանգումների մասին: Առաջարկներ են հնչել բողոքի խիստ ակցիաներ իրականացնել, ընդհուպ գործադուլներ: Ամբողջ վերոգրյալը նկատի ունենալով ՀՀ փաստաբանների պալատի ակումբի ներկա փաստաբանները որոշել են. Խստորեն դատապարտել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունի բաժնի ոստիկանների կողմից 09.02.2023թ. փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքը. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ անհապաղ դադարեցնել Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի լիազորությունները, ինչպես նաև միջադեպի մյուս ոստիկան մասնակիցներին ենթարկել պատասխանատվության. Ներքին գործերի նախարարության կողմից մինչև 2023թ. փետրվարի 21-ը ոստիկանների պատասխանատվության ենթարկելու հարցով լուծում չտալու դեպքում, հրավիրել ակումբի նիստ բողոքի ակցիաների կազմակերպչական հարցերը քննարկելու համար. Միջոցներ ձեռնարկել վերջին ժամանակահատվածում ոստիկանական բաժիններում քաղաքացիներին ծեծի ենթարկելու դեպքերը բացահայտելու և դրանց հակազդելու ուղղությամբ. Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքի կապակցությամբ դիմել համապատասխան միջազգային կառույցներին:
10:58 - 14 փետրվարի, 2023