Օլաֆ Շոլց

Օլաֆ Շոլցը Գերմանիայի կալնցլերն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։

Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին |1lurer.am|

Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին |1lurer.am|

1lurer.am: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին, բարձր է գնահատել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու նրանց ձգտումները: Այդ մասին հայտնել են Գերմանիայի կառավարությունից: «Եռակողմ զրույցի ընթացքում կանցլերը կողմ է արտահայտվել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ ավարտին։ Գերմանիան և Եվրոպան պատրաստ կլինեն աջակցել դրան իրենց ուժերով», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կանցլերը բարձր է գնահատել է «տարաձայնությունները և բաց հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով և առանց բռնության կիրառման լուծելու՝ երկու կողմերի այսօրվա խոստումը»:
16:10 - 17 փետրվարի, 2024
Փաշինյանն ու Շոլցն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Փաշինյանն ու Շոլցն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը՝ երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հավատամրությունը խաղաղության գործընթացին: Օլաֆ Շոլցն ընդգծել է պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության:
13:51 - 17 փետրվարի, 2024
Փաշինյանն ասել է՝ որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ ըստ Գրանադայի հայտարարությունների

Փաշինյանն ասել է՝ որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ ըստ Գրանադայի հայտարարությունների

Բացարձակ իդեալական վիճակներ չկան և չեն էլ լինելու։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գրանադայում ստորագրված հայտարարությանը։ «Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն՝ 1-ինը՝ քառակողմ հայտարարություն (Ն․ Փաշինյան, Է․ Մակրոն, Օ․ Շոլց, Շ․ Մեշել) և 2-րդը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ։  Ըստ էության, սրանով արձանագրվեց, չեմ ուզում ասել աննախադեպ, բայց շատ կարևոր արձանագրում [եղավ], որ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։ Որովհետև ԵՄ երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը, արձանագրեցին այս փաստը»,- ասել է Փաշինյանը։ Ըստ ՀՀ վարչապետի՝ երկու հայտարարություններում էլ արձանագրվեցին և՛ մեր, և՛ ԵՄ տեսակետից, թե որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները․ «1-ինը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդծումով տարածքների չափերը։  2-րդը՝ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ․ կնքված Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և համաձայն կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների։  3-րդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադայում կայացած հանդիպումների բացն այն է, որ այնտեղ ընդունված առաջին հայտարարությունը քառակողմ է, այլ ոչ թե հնգակողմ։ «Այսինքն՝ ի սկզբանե պլանավորված էր, որ այն լինելու է հնգակողմ, բայց Ադրբեջանի բացակայությունը՝ այդ փաստաթղթի ներքո, թերություններից է։ Եթե այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ապա ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մինչև տարվա վերջ մենք կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70%-ից բարձր կլիներ»,- հավելել է նա։ Որպես Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում արձանագրված կարեւոր դրվագ՝ Փաշինյանը նշել է, որ արձանագրվել եւ դատապարտվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը․ «Արձանագրվեց ԵՄ և ԱՄՆ պատրաստակամությունը՝ հումանիտար իրավիճակը կարգավորելու համար։ Արձանագրվեց, որ ԼՂ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք պետք է ունենան առանց նախապայմանների, և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի։  Արձանագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է հարաբերությունները Հայաստանի հետ խորացնել այնքան, ինչքան Հայաստանը կցանկանա, կամ այնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին։ Սրանք առավելություններն են»,- ասել նա։ Պատասխանելով հարցին, թե արդյոք քառակողմ հայտարարությունը չեզոքացրե՞լ է ՀՀ անվտանգային խնդիրները, արդյոք Ադրբեջանը դուրս կգա՞ ՀՀ ինքնիշխան տարածքներից, որոնք գրավել է, Փաշինյանը նշել է. «Եթե մենք դելիմիտացիայի հիմքում դնում ենք կոնկրետ քարտեզներ, արձանագրվում են սահմանի խախտումները, դա նշանակում է, որ դելիմիտացիայի պրոցեսում այդ խախտումները պետք է վերացվեն։ Հիմա խնդիրը այն է, որ այս ձևակերպման տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, բայց մյուս կողմից՝ առնվազն արևմտյան տիրույթում ձևավորվել է արդեն պաշտոնական ըմբռնում, որ սա պետք է լինի ապագա խաղաղ կարգավորման հիմքը»։ Փաշինյանը հայտնել է նաև, որ իրականում այդ հայտարարության մեջ գերիների թեմային անդրադարձ կար. «Այնտեղ կոչ էր հղված բոլոր կողմերին, որ նրանք բոլոր գերիներին ազատ արձակեն։ Մենք միշտ էլ պատրաստակամություն ենք հայտնել ենք՝ գնալ այդպիսի լուծումների։ Իմիջիայլոց, քառակողմ հայտարարության մեջ կա նաև անդրադարձ անհետ կորած անձանց խնդրին»։
23:43 - 10 հոկտեմբերի, 2023
Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
 |azatutyun.am|

Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Գրանադայում կայացած հանդիպման արդյունքում հայտարարություն են ընդունել։ Հայտարարությունում Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են «իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»։ «Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա», - ասված է հայտարարությունում։ «Նրանք համաձայնեցին Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության շուրջ, քանի որ այն բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։ Նրանք ընդգծեցին, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները», - նշված է քառակողմ հայտարարությունում։ «Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 քկմ) և Ադրբեջանի (86 հազար 600 քկմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։ 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքի սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար», - ասված է հայտարարությունում։ «Նրանք կոչ արեցին ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», - նշված է հայտարարությունում։ «Եվրոպացի առաջնորդները կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար», - ասված է քառակողմ փաստաթղթում։
19:35 - 05 հոկտեմբերի, 2023
Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել վերջինիս՝ Գրանադա այցը չեղարկելու վերաբերյալ լուրերի ֆոնին։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։  Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Շոլցը հայտնել է Գերմանիայի աջակցությունը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությունը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ղեկավարությամբ Բրյուսելում ընթացող պրոցեսները։ Նա բարձր է գնահատեկ ՄԱԿ-ի առաքելության այցը Ստեփանակերը՝ այն անվանելով դրական քայլ։ «Ադրբեջանի ղեկավարը ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգին և սերտորեն աջակցում է Բրյուսելյան պրոցեսները»,- հայտնում է ադրբեջանական կողմը։ Ալիևը նաև Շոլցին է ներկայացրել «Ղարաբաղի հայերին ուղղված աջակցության» մանրամասները՝ մեջբերելով ՄԱԿ-ի առաքելության՝ Ստեփանակերտ կատարած այցից հետո արված հայտարարությունը։ Գերմանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կանցլերը մերժել է ռազմական ուժի կիրառումը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան մեծապես նվիրված է բանակցային լուծմանը և Ադրբեջանի ու հայաստանի միջև տևական խաղաղությանը՝ հիմված Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա․ «Գերմանիան ամբողջությամբ աջակցում է ԵՄ խորհրդի նախագահի ջանքերը»։ Կանցլերն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և զարգացման հարցում հնարավորինս մեծ թափանցիկության կարևորությունը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ դրական քայլ է, որի վրա կարելի է հիմնվել։
10:01 - 05 հոկտեմբերի, 2023
Գերմանիան անհրաժեշտություն է համարում Լաչինի միջանցքի բացումն ու ԼՂ ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերումը |armenpress.am|

Գերմանիան անհրաժեշտություն է համարում Լաչինի միջանցքի բացումն ու ԼՂ ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերումը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակը հաղորդագրություն է տարածել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Կանցլեր Շոլցն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուշադրության կենտրոնում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջանում ստեղծված լարված իրավիճակը։ Դաշնային կանցլերն իր խորը մտահոգությունն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում կայուն աճող լարվածության, մասնավորապես՝ ռազմական միավորումների տեղաշարժման առնչությամբ։ Դաշնային կառավարությունը խստորեն կոչ է անում զերծ մնալ ռազմական ցանկացած էսկալացիայից։ Այժմ անհրաժեշտ է արագ համաձայնություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերման հարցում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով. այժմ բոլորը պետք է առանց հապաղելու կառուցողական աշխատեն այդ նպատակի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՀՀ վարչապետի և Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը։
20:02 - 09 սեպտեմբերի, 2023
Շոլցի հետ զրույցում Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին

Շոլցի հետ զրույցում Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կանցլեր Շոլցը նշել է, որ պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
12:48 - 09 սեպտեմբերի, 2023
Արևմուտքը չի պատրաստվում տապալել Պուտինի վարչակարգը. Օլաֆ Շոլց
 |hetq.am|

Արևմուտքը չի պատրաստվում տապալել Պուտինի վարչակարգը. Օլաֆ Շոլց |hetq.am|

hetq.am: Արևմուտքը չի պատրաստվում ջանքեր գործադրել Ռուսաստանում քաղաքական վարչակարգի փոփոխման ուղղությամբ, սակայն Վլադիմիր Պուտինը համոզված է, որ արևմտյան երկրներն ունեն նման մտադրություն։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որի խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն։ «Թե ով որտեղ նստի, մենք չենք որոշում։ Մենք նաև չենք պլանավորում (Ռուսաստանում-խմբ.) փոխել վարչակարգը»,- հայտարարել է Շոլցը։ Գերմանիայի կանցլերի խոսքով, սակայն, ՌԴ նախագահը մտավախություն ունի, որ հենց դա է Արևմուտքի պլանը։ «Պուտինը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իր հարևանությամբ Եվրոպական միությունն է՝ որպես բաց հասարակությունների, լիբերալ ժողովրդավարությունների համայնք և որոշակի կերպով հույս ունենա, որ ազատությունը վարակ չէ»,- եզրափակել է Շոլցը։
16:03 - 21 օգոստոսի, 2023
Ֆրանսիայում անկարգությունների վեցերորդ գիշերը համեմատաբար հանգիստ է անցել․ 78 մարդ է ձերբակալվել
 |factor.am|

Ֆրանսիայում անկարգությունների վեցերորդ գիշերը համեմատաբար հանգիստ է անցել․ 78 մարդ է ձերբակալվել |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը Ներքին գործերի և Արդարադատության նախարարություններին հանձնարարել է երկրում կարգուկանոն հաստատել և պարզել տեղի ունեցածի պատճառները, գրում է Euronews-ը։ Նախօրեին Մակրոնն օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել կառավարության անդամների հետ, իսկ վաղը կհանդիպի տուժած համայնքների ղեկավարների հետ։ Ավելի վաղ հանդարտության կոչ էր արել ոստիկանի կողմից սպանված դեռահասի տատիկը, որի մահից հետո էլ սկսվել էին անկարգությունները։ Արդյունքում անկարգությունների վեցերորդ գիշերն ավելի հանգիստ է անցել, ձերբակալվել է 78 մարդ։ Նախորդող գիշերը, հիշեցնենք, 700 մարդ էր ձերբակալվել։ Մեծ վրդովմունք է առաջացրել Փարիզի արվարձաններից մեկի քաղաքապետի տան վրա հարձակումը, որի հետևանքով պաշտոնյայի կինն ու երեխան վիրավորվել են։ Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունները տագնապ են առաջացրել արտերկրում։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գերմանիա այցը հետաձգելուց հետո։ «Մենք Ֆրանսիայի հետ լավ բարեկամներ ենք, աշխատում ենք միասին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մեր ընդհանուր ապագային՝ Եվրամիությանը: Այդ պատճառով մենք մտահոգությամբ ենք հետևում, թե ինչ է կատարվում: Հույս ունեմ, և ես, անշուշտ, համոզված եմ, որ Ֆրանսիայի նախագահն արագ լուծումներ կգտնի իրավիճակը կարգավորելու համար»,-հայտարարել է Շոլցը։
12:39 - 03 հուլիսի, 2023