Մեծ Բրիտանիայի վարչաքաղաքական մաս, գրավում է Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային մասը և հարակից կղզիները։ Մայրաքաղաքը Էդինբուրգն է: Առաջին նախարարը Նիկոլա Ստուրջենն է, Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդը։ 1999 թվականի հուլիսի 1-ին Շոտլանդիայում (1707թ․ Միացյալ թագավորությանը միացումից հետո) կրկին ձևավորվեց սեփական խորհրդարանը։ Խորհրդարանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված մարմին է` կազմված 129 անդամից։ Անդամները ընտրվում են խառը ընտրական համակարգի միջոցով՝ 4 տարի ժամկետով։ Վերջին խորհրդարանական ընտրությունները կայացել են 2016թ․։ 2014թ․ անցկացվեց Անկախության հանրաքվե, որտեղ 55,3% դեմ ձայներով Շոտլանդիան կրկին մնաց Մեծ Բրիտանիայի կազմում։