«Միասնական հայրենիք» կուսակցություն

«Միասնական հայրենիք» կուակցությունը պաշտոնապես գրանցվել է 2021 թ․ մայիսի 25-ին, նախագահը Մհեր Տերտերյանն է։

Կուսակցությունը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Լուսինե Ավագյանը։

«Միասնական հայրենիքը» չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրություններին ստանալով 964 ձայն (0.08%)

Կոչ ենք անում Արցախի կառավարությանը ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ զարկ տալ այլընտրանքային ճանապարհի կառուցմանը. «Միասնական հայրենիք»

Կոչ ենք անում Արցախի կառավարությանը ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ զարկ տալ այլընտրանքային ճանապարհի կառուցմանը. «Միասնական հայրենիք»

«Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև. Ադրբեջանը, հերթական անգամ առարկայորեն ապացուցելով իր ցեղասպան քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովող Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակմանը զուգահեռ, դադարեցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներով անցնող խողովակաշարերով մատատակարարվող գազը՝ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանն առերեսելով հումանիտար աղետի։ Ադրբեջանի հետ հարևանությամբ ապրելու փորձառությունը հուշում է, որ վերջինս շարունակաբար սաստկացնելու է սադրանքների բնույթն ու ծավալը՝ փորձության ենթարկելով Արցախը հայկական պահելու մեր կամքն ու պատրաստակամությունը, ուստի «Միասնական հայրենիք» կուսակցությունը կոչ է անում․ 1. Արցախի ժողովրդին՝ չտրվել ադրբեջանական կողմի հումանիտար և տեղեկատվա-հոգեբանական սադրանքներին, պահպանել սառնասրտություն և հանրային պատշաճ վարքագիծ, մասնագիտական խրամատում դրսևորել առավելագույն կազմակերպվածություն։ 2. Արցախի Հանրապետության Կառավարությանը՝ -  Հայաստանի Կառավարության հետ համագործակցությամբ երկուստեք կենտրոնացնել շինտեխնիկա և զարկ տալ նախապես պայմանավորված այլընտրանքային երթուղու ճանապարհահատվածի կառուցմանը՝ այդպիսով նվազագույնի հասցնելով տևական ժամանակ շրջափակման մեջ գտնվելու և դրանից բխող հետևանքների վտանգը։ - Արցախի արտաքին գերատեսչության և Սփյուռքի համատեղ ջանքերով ՄԱԿ-ի մարմինների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների, հումանիտար, իրավապաշտպան և ոչ կառավարական կազմակերպությունների ուշադրությունը կենտրոնացնել Արցախի ժողովրդի էքզիստենցիալ խնդիրների վրա։ Այդ հիմքով ՀՀ-ի հետ գործակցությամբ գործուն քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մանդատ պատվիրակելու ուղղությամբ՝ մինչև հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը։ - Ձևավորել և ներդնել կայուն դիմակայության մեխանիզմներ՝ հանրությանը բազմակողմանիորեն նախապատրաստելով երկարատև պայքարի․ ձևավորել արագ արձագանքման կենտրոն, մոբիլիզացնել և ռացիոնալ բաշխել ներքին ռեսուրսները, հանրությանն ըստ պահանջի ապահովել այլընտրանքային վառելանյութով, պարենամթերքով և անհրաժեշտ այլ ռեսուրսներով, վարել նախահարձակ տեղեկատվական քաղաքականություն։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը շարունակելու է իր ներքին և արտաքին հնարավորություններն ի սպաս դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը։
10:57 - 14 դեկտեմբերի, 2022
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
18:17 - 02 հուլիսի, 2022
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակիցներին

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակիցներին: Պայմանավորվածության համաձայն, բացի յուրաքանչյուր ամիս անցկացվող խորհրդակցական ժողովի նիստերից, նման հանդիպումները ևս կկրեն պարբերական բնույթ: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
14:00 - 19 մայիսի, 2022
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նիստին ներկա են եղել Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը», - ասված է հաղորդագրության մեջ:
20:49 - 30 ապրիլի, 2022
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և Տիգրան Արզաքանցյանը:      
16:21 - 26 մարտի, 2022
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Մեր նախորդ նիստում պայմանավորվեցինք, որ Բրյուսել այցից հետո հանդիպում կունենանք: Ինչպես միշտ վերջին տեղեկատվությունը կուզեմ ձեզ հետ կիսել: Նաև կուզենայի իմ պատմածից ձեր տպավորություններն ու վերլուծությունները լսել»:    Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բրյուսելյան բանակցությունների արդյունքներին, այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:
18:24 - 25 դեկտեմբերի, 2021
Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին

Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին: Նիկոլ Փաշինյան - «Հարգելի պարոն Տերտերյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու կապակցությամբ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար: «Միասնական հայրենիք» կուսակցությունը մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Միջազգային դիտորդները տեղի ունեցած ընտրությունները որակել են որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող, Հայաստանի Հանրապետության քաղաքացին արտահայտել է իր կամքը: Մենք այս իրադրությունը նաև ընկալում ենք որպես հնարավորություն՝ մեր հանրային և ազգային ներուժը համախմբելու, մեր պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար և այս համատեքստում կարևորում ենք ինչպես խորհրդարան անցած քաղաքական ուժերի գործունեությունը, այնպես էլ խորհրդարանում տեղ չգտած, այսինքն՝ արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը և ներգրավվածությունը: Այս քաղաքական քննարկումների և խորհրդակցությունների նպատակն է՝ լսել քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ձեր տեսակետը Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Եվ ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող ենք անել, որ փոխադարձաբար կառավարությունը, արտախորհրդարանական ուժերը, Ձեր կուսակցությունը մասնավորապես, լինեն ավելի լսելի, որպեսզի արժեքավոր գաղափարները կարողանանք դնել իրագործման հոսքագծի վրա, որովհետև մենք այն տեսակետը չունենք, թե արժեքավոր գաղափարներ ունենում են միայն այն ուժերը, որոնք առավել շատ ձայն են ստացել ընտրություններում: Մենք գիտենք, որ լավ մտքեր, գաղափարներ կան և եթե պատրաստակամ լինեն այդ մտքերն ու գաղափարները կիսվել, պարզաբանել, մանրամասնել, փաստարկներով համոզել՝ մենք իհարկե պատրաստ ենք դրանց իրագործման համար պայմաններ ստեղծել: Այնպես որ այս քննարկումը շատ կարևոր է»:Մհեր Տերտերյան - «Շնորհակալ եմ հրավերի համար: Այս ընտրական շրջանում մենք նպատակ էինք դրել, որպեսզի հնարավորություն ունենանք և հանրությանը, մեր ազգին ներկայացնենք մեր վաղվա, ապագայի հնարավորություններն ու տեսլականը: Համարում ենք մեր խնդիրը կատարված, քանի որ դաշտ ենք բերել նոր թեզեր, ուղղություններ՝ առանձին կարևորելով բանակաշինությունը և այդ կոնտեքստում ռազմարդյունաբերությունը որպես ոլորտ: Մենք խոսել ենք այն մասին, թե ինչպես ենք պատկերացնում ապագան՝ տնտեսական զարգացման, գյուղին ուղղված ծրագրերի մասով և առանձին ուշադրություն ենք դարձրել Սփյուռքի հետ ճիշտ ու արդյունավետ աշխատանք կազմակերպելուն: Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, որպեսզի կարողանաք ընտրություններից հետո կոնսոլիդացնել քաղաքական ուժերին: Դա նաև իր հետ կբերի բավականին դրական էֆեկտ, քանի որ մեր ժողովրդի մեջ միասնական լինելու հասկացողությունն էլ ավելի կամրապնդվի: Շատ ողջունելի նախաձեռնություն է, իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ աշխատանքային ճանապարհի և մոտեցման կիրառման մասով պետք է չափազանց ճիշտ և նուրբ աշխատանք կատարենք, որպեսզի կոնսոլիդացիան տեղի ունենա: Ես անձամբ 2017 թվականից իմ աշխատանքով ապացուցեցի, որ անկախ քաղաքական հայացքներից՝ պատրաստ եմ լինել մեր կառավարության, մեր պետական իշխանության կողքին, աջակցել իմ գիտելիքներով: Հույս ունեմ, որ այսօր էլ կունենանք հնարավորություն՝ առանձին քննարկելու այդ աշխատանքները»:
15:13 - 08 հուլիսի, 2021
Տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը, և ես շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին. Սամվել Բաբայան

Տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը, և ես շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին. Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել հաղթած քաղաքական ուժերին և ետընտրական կոչ է արել ժողովրդին։ «Հարգելի' հայրենակիցներ, մի քանի օր առաջ ես ասել եմ, որ այս ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, քանի որ  ցանկացած դասավորումների դեպքում  հաղթելու է ժողովուրդը, որովհետև ընտրությունը կատարում է ժողովուրդը:  Այսօր ես կրկնում եմ`տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը, և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի' հայ ժողովուրդ: Թո'ղ ձեր բոլոր սպասումներն իրականանան: Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում իմ ընտրողներին. 14.935 ընտրողներից յուրաքանչյուրին, ով իր ձայնը տվեց ինձ և մեր «Ազատական» կուսակցությանը, ով հավատաց և ընդունեց մեր Միասնական Հայրենիքի զարգացման իմ ծրագրին: Ես միշտ ձեզ հետ եմ և միշտ ծառայելու եմ իմ ժողովրդին: Ես հպարտ եմ իմ  հանդեպ ունեցած ձեր վստահությամբ և ձեր այն անսասան համոզմամբ, որ  միշտ ձեր առաջ եղել եմ և լինելու եմ ազնիվ: Ես երբեք չեմ ստել, երբեք շահի համար իմ դիրքորոշումը չեմ փոխել, և այս նախընտրական շրջանում ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին:  Ես չեմ գնացել քաղաքական տրամադրությունների և սպասումների քմահաճույքի ետևից: Իմ ամեն մի խոսք, անկախ նրանից` ասվել է այն լրագրողների հետ զրույցում, թե ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ճշմարտություն է: Եվ միշտ այդպես կլինի: Ես շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին և քաղաքական ուժերին. կո'չ եմ անում  ձեզ մի կողմ թողնել ձեր անձնական շահերն ու հավակնությունները և սկսել աշխատել իր ձայնը ձեզ վստահած ժողովրդի  շահերից: Այսօր ձեր վրա, որպես օրենսդրական մարմին, ծանր բեռ է ընկած: Մեզ անհրաժեշտ է Սահմանադրություն, որը ճանապարհ կբացի դեպի ուժեղ զարգացած պետություն և դրանից բխող այնպիսի օրենսդրություն, որը կբացառի դրա երկակի մեկնաբանության բոլոր հնարավորություններն ու միջոցները, որպեսզի վերջապես պաշտպանվեն յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը` անկախ նրա կարգավիճակից ու հնարավորություններից: Միայն այդ դեպքում է արմատախիլ լինելու կոռուպցիան և նրա դեմ կեղծ պայքարը: Ձեր ամեն մի ծրագիրը պետք է լինի իրագործելի և ուղղվի ժողովրդի կյանքի բարելավմանը:  Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման, չավելացնեն ցնցումներն այս դժվար ժամանակներում, այլ կհամախմբեն մեր ժողովրդին` հանուն  հզոր պետության»,- ասված է ուղերձում:
21:18 - 21 հունիսի, 2021
Տիգրան Մուկուչյանը վստահեցրել է՝ որեւէ քաղաքացու ձայն չի կորչի, չի փոշիանա. Մհեր Տերտերյան  |aravot.am|

Տիգրան Մուկուչյանը վստահեցրել է՝ որեւէ քաղաքացու ձայն չի կորչի, չի փոշիանա. Մհեր Տերտերյան |aravot.am|

aravot.am: «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանն ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին կոչ արեց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին. «Մեր հայրենակիցների մի մեծ զանգված կա, որ կա՛մ չեն մասնակցելու ընտրություններին կա՛մ չեն կողմնորոշվել կա՛մ ընտրություն չեն տեսնում: Մեր քաղաքացիները պետք է արագ կողմնորոշվեն, որովհետեւ չմասնակցել ընտրություններին, ես համարում եմ դասալքություն»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում ասաց Մհեր Տերտերյանը: Նա հորդորեց ուշադրություն դարձնել նոր ստեղծված քաղաքական ուժերի ծրագրերին, մասնավորապես՝ «Միասնական հայրենիքի», որը լուծումներ է առաջարկում թե՛ սահմանների անվտանգությունն ամրապնդելու, թե՛ գերիների հարցի, թե՛ Արցախի եւ այլ սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ: Ասաց, որ հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որը վստահեցրել է՝ որեւէ քաղաքացու ձայն «չի կորչի, չի փոշիանա, ընտրությունները կանցնեն վերահսկման մթնոլորտում»: Մհեր Տերտերյանի խոսքով՝ իրենց կուսակցությունն ունի հստակ մոտեցում բանակաշինության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական ոլորտում, հատուկ կարեւորում են սփյուռքի հետ աշխատանքը: Ասաց, որ ծրագրեր ունեն զինվորի ծառայության ժամկետը կրճատել՝ երկու տարին դարձնելով մեկ տարի, բանակաշինության գործում էլ ունեն հատուկ մոտեցումներ. «Մենք կարող ենք ստեղծել հայկական լեգեոն, պետք է պատվեր դնենք բանակի առջեւ: Յուրաքանչյուր բանակ դա պետական պատվեր է, հատկացնում են X ժամանակահատված՝ X գումարներով եւ պետք է ստանանք, օրինակ՝ կա՛մ պաշտպանական բանակ կա՛մ հարձակողական բանակ: Ինչ խնդիր դնում ենք, այդ խնդրին ձգտում ենք»: Մհեր Տերտերյանը գտնում է, որ ընտրությունները միակ ճանապարհն են՝ առանց արյունահեղության ձեւավորելու նոր իշխանություն, կառավարություն: Կուսակցության ղեկավարն ասաց, որ հողային որեւէ զիջման դեմ են, եւ երկրի տարածքային ամբողջականությունը իրենց համար սրբության պես է, եւ այն հողային ֆոնդը, որը Հայաստանն ունի, պետք է անգամ մի թիզ չթողնել անմշակ: Բիզնեսի առնչությամբ էլ ասաց, որ այն պետք է լինի անձեռնմխելի, քանի որ դրա աշխատանքի շնորհիվ է գոյանում պետության բյուջեն: Ասուլիսին ներկա «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Պարսամյանն ասաց, որ պետք է վերականգնել գյուղնախարարությունը, որպեսզի վերջինս լուծի գյուղացիների խնդիրները: Ըստ նրա՝ գյուղատնտեսությունը մեր տնտեսության 20-25 տոկոսն է կազմում եւ պետք է հասցնել նրան, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա տնտեսության 40 տոկոսը: Իսկ դրա համար, ըստ Տիգրան Պարսամյանի, չպետք է ունենանք ազատ հողատարածքներ: Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու Լուսինե Ավագյանն ասաց, որ կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-իրավական է. «Այսինքն՝ պետք է ունենանք հասարակություն, որտեղ կա օրենքի գերակայություն, որտեղ հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական շահը՝ ով ընտրել է Հայաստանի Հանրապետությունը ` որպես երկիր, որտեղ պետք է ապրի: Բացի սոցիալականը, հիմքում ընկած է նաեւ ազգայինը: Այսօր պետք է ամեն ինչից վեր դասենք մեր ազգային գաղափարախոսությունը»: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում պառակտության, քաոսի ու անտարբերության ամենաբարձր աստիճանն է, եւ «Միասնական հայրենիքը» ստանձնելու է հաշտարարի դերը: Ըստ Մհեր Տերտերյանի՝ նախկիններին եւ ներկաներին այլընտրանքային կա եւ այդ այլընտրանքը «Միասնական հայրենիքն» է:
16:34 - 16 հունիսի, 2021
Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար

Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար

Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար։ Այս մասին տնտեսական բարեփոխումների վերաբերյալ ասել է «Միասնական հայրենիք կուսակցության» նախագահ Մհեր Տերտերյանը։  Իր խոսքում Տերտերյանը մասնավորապես ասաց․ «Խոշոր խաղատերի հարցը տարիներ առաջ որոշակիորեն լուծվել է՝ դրանք տեղափոխվել են քաղաքից դուրս, բայց քանի որ պահանջարկ կա, առաջարկն ամբողջությամբ տեղափոխվել է օնլայն դաշտ։ Ես որպես նախկինում բիզնեսի հետ առնչություն ունեցող մարդ ձեռք եմ բերել համոզմունք, որ բիզնեսի նման ոլորտները ոչ մի կերպ չեն լավացնում սոցիալական վիճակը, այլ հակառակ նպաստում են դրա վատացմանը։ Ես միանշանակ համոզված եմ, որ Հայաստանում նման գործունեությունը պետք է արգելենք, մեկ բացառությամբ, որ այդ բիզնեսի ներկայացուցիչները, գործակալությունները  կարողանան իրենց աշխատանքն ուղղել արտաքին շուկայի վրա։ Այդ դեպքում մենք կկարողանանք ապահովել աշխատանքային տեղերը, այսինքն չեն դառնա գործազուրկ, իսկ այդ ոլորտում աշխատում են շատ մարդիկ և ստանում են բավական բարձր աշխատավարձ, բայց այս ամենի արդյունքում ընտանիքներ են քանդվում։ Մարդը, ով գնում է գրավատուն, խաբուսիկ տպավորություն է ստեղծում, թե ինքը դրանով հարց է լուծելու, բայց հեռանկարային առումով դա մեր երկրի համար մեծ հարված է»։ 
17:13 - 15 հունիսի, 2021